ԻՄ ԵՍԵՐԸ
Ներսումս երկու ես կռիվ են տալիս միյանց հետ: Մեկը աշխարհում ամենաշատը քեզ է սիրում, մյուսը աշխարհում ամենաշատը քեզ է ատում: Ու էս երկուսը միախառնվել դարձել են մի ամբողջություն: Հիմա ոչ մեկն է իմանում թե ինչ է ուզում, ոչ էլ մյուսը: Ու այսպես անորոշ դեռ կռիվ են տալիս: Բայց ես այս երկուսին կստիպեմ, ամեն ինչ կանեմ, որ մոռանան քեզ առհավետ: Որովհետև դու ոչ իմ անսահման սիրուն ես արժան, ոչ էլ նույնիսկ իմ ատելությանը: Ես վստահ եմ դու կդառնաս իմ համար ընդամենը ամբոխից մեկը և էլ ոչինչ:
Եսերը առայժմ պատերազմում են...