ԿՀԵՌԱՆԱՄ
Ո'չ, այս աշխարհն իմը չէ, Եվ ես այս աշխարհինը չեմ
Ես մեկ ուրիշ տեղից եմ, ես այս աշխարհից չե'մ:
Կհեռանամ, չեմ ափսոսա և չեմ զղջա,
Կհեռանամ այս մարդկանցից անզգա:
Այս անաստված, այս չարացած աշխարհից
Կհեռանամ և չեմ զղջա:
Կհեռանամ այս աշխարհի աստվածներից, որ չարաբար կատակում են,
Անգթաբար ոտքերը պարզում, ու մեզ վերից ցած են նետում:
Հետո նորից հույս են տալիս, թև են տալիս որ բարձրանանք
Եվ էլ բարձր տեղից նետում ու նենգաբար քահ-քահ խնդում:
Հեռանում եմ, չեմ ափսոսում...