Սիրտս կրկին թրթիռ ընկավ.
Սիրտս կրկին թրթիռ ընկավ.
Ո'վ քամիներ փչեք մեկից, առեք տարեք ինձ կորցրեք:
Ո'վ անձրևներ մի ալարեք, սիրտս քշեք, քշեք տարեք:
Տարեք հեռու, այնքան հեռու, որ ինքս ինձ ես չգտնեմ
Ու չստացված սիրուս մասին, որ ես երբեք էլ չլսեմ:
Տարե'ք հեռու ու կորցրեք, որ հույսերս ինձ չգտնեն,
Փուչ ստահոտ այդ հույսերը ինձնից հեռու միշտ գտնվեն:
Սիրտս կրկին թրթիռ ընկավ ու փոթորկվեց հոգուս ծովը`
Չհագեցվեց, չփարատվեց, չհեռացավ սրտիս սովը: