*** Սերը մարդուն հույս է տալիս, Հետո նրան ստրուկ սարքում: Ստրուկ սարքում երազներին, Պարզ ու անմիտ մեր մտքերին: *** Սերը մարդուն թև է տալիս՝ Թև է տալիս, որ մենք թռչենք: Իսկ երբեմն խեղկատակում Ու վերևից վայր է նետում Սերը մարդուն ստրուկ է սարքում…