Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում: Բարձրացնում է նա ինձ վերև Ու այնտեղից ցած գլորում: Թևեր տալիս ու այն այրում, Հույս է տալիս ու այն խլում: Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում:
Կյանքն է անշուշտ միշտ էլ դաժան, Չի խնայում ոչ մի վայրկյան, Որ իր անգութ ճանկերով մեծ, Անակնկալ վրա հասնի, Խենթ ոռնալով մեզ վախեցնի, Ու ողջ ժամեր չգժվեցնի...