31.05.2009, 23:44 (5125 Դիտումներ)
Ընտրատեղամաս մտնելուց առաջ մտանք խանութ, որտեղ հանդիպեցինք ոմն Կարմենին և նրա ամուսնուն: Կարմենի ամուսնու պես շատախոս դեռ չեմ հանդիպել և դժվար էլ հանդիպեմ: Նրանք երկուսով սկսեցին «գովազդել» «իրենց» կուսակցությունը և մեզ հարցրեցին, թե արդյոք ընտրելու ենք: Մենք պատասխանեցինք, որ հենց նոր կողմնորոշվեցինք, թե ում պիտի ընտրենք:
Ընտրելուց հետո դուրս եկանք և պատահաբար (գուցե ոչ պատահաբար) կրկին հանդիպեցինք այդ զույգին: Լայն ժպտացինք: Երախտապարտ հայացքով նայելով մեզ՝ Կարմենն ու նրա ամուսինը գլխով արեցին և միաբերան ասացին. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»....
(ինչի՞ համար

)