Նայել RSS հոսքը

Որմիզդուխտ

Սմքածության և անճարության գագաթնակետը

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
1. Երիտասարդներին նախանձախառն քննադատելու փորձերը սմքածության սկիզբն են:
2. Համակարգի թերությունները խոստովանելով և դրանք վերացնելու համար տեսանելի այլընտրանքային լուծումները չառաջարկելով՝ համակարգը բարելավել փորձող անհատներին հանգիստ քննադատելն առնվազն հետադիմական է և հարմարվողական, եթե ոչ՝ անբարոյական:
3. Խնդիրը տեսնելով և լուծումներ չգտնելով՝ համակարգը և այն փոխել ցանկացող բոլոր մարդկանց միաժամանակ բորբոքված քննադատելն անճարության գագաթնակետն է:

Խնդիրը երբեմն ոչ թե անտեղյակությունն է, այլ համատարած հուսալքվածությունը: Ո՞վ եք դուք, եթե բոլորին ոչխար համարելով՝ չեք կարողանում կառավարել այդ ոչխարներին, ի՞նչ հիմքերով եք մյուսներին անմիտ համարում, եթե խնդիրը մանրամասն ներկայացնելով՝ չեք տեսնում լուծումը...

Ուղարկել «Սմքածության և անճարության գագաթնակետը"» Digg-ին Ուղարկել «Սմքածության և անճարության գագաթնակետը"» del.icio.us-ին Ուղարկել «Սմքածության և անճարության գագաթնակետը"» StumbleUpon-ին Ուղարկել «Սմքածության և անճարության գագաթնակետը"» Google-ին

Թարմացել է 04.06.2009, 20:24 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    Հ.Գ.
    Ախ հա, առաջին, երկրորդ, ինչու չէ, նաև՝ երրորդ կետերում մոռացա նշել սադրիչներին: Քաջատեղյակ լինելով համակարգի կառուցվածքին և ներքին «խոհանոցին»՝ սադրիչները ևս կարող են դիմել վերը նշված «բորբոքված» և հայհոյախառն քննադատության պրովոկացիոն մեթոդներին՝ վախենալով բարեփոխումներից այն համակարգում, որտեղ կոնկրետ իրենք հանգիստ են և փոփոխություններ չեն ցանկանում:
    Թարմացել է 06.06.2009, 20:18 ըստ [ARG:5 UNDEFINED]