Նայել RSS հոսքը

Որմիզդուխտ

«Նոու-հաու» մոդերացիայի ոլորտում

Գնահատական. 3 ձայն, 2.33 ընդհանուր:
Պարզվեց, որ «բլոգի մոդերացիա» երևույթն արդեն փաստ է, իսկ «Մենակ հայերը» թեմայում արված կատակը՝ իրականություն:

Չուկ, կարող ես 100 հատ տուգանային միավոր տալ, հասկանալի է, որ правда глаза колит: Տուգանային միավորների պատճառով ես իմ կարծիքից չեմ հրաժարվի:

Ուղարկել ««Նոու-հաու» մոդերացիայի ոլորտում"» Digg-ին Ուղարկել ««Նոու-հաու» մոդերացիայի ոլորտում"» del.icio.us-ին Ուղարկել ««Նոու-հաու» մոդերացիայի ոլորտում"» StumbleUpon-ին Ուղարկել ««Նոու-հաու» մոդերացիայի ոլորտում"» Google-ին

Թարմացել է 12.07.2009, 21:12 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Բլոգի մոդերացիա հասկացությունը նորամուծություն չէ: Սակայն խոսեմ առավել ծավալուն:

    Բոլոր բլոգային համակարգերն ունեն իրենց կանոնների համախումբը ու դրանց հետևելը հանդիսանում է պարտադիր պայման: Ցանկացած բլոգային համակարգ ունի այդ կանոններին հետևելու ինստիտուտ, դա կլինի մոդերատորական կազմ, թե այլ կերպ, տեղեկացումների և այլնի միջոցով, այդքան էական չէ. կարևորն այն է, որ բացառապես բոլոր բլոգային համակարգերն ունեն այդ հսկողության համակարգը:

    Մասնավորապես vBulletin ֆորումային համակարգին ներկցված բլոգային համակարգի համար տեխնիկապես նախատեսված է մոդերավորման ինստիտուտը, աշխարհի բազում կայքեր, որոնք կիրառում են այս համակարգը, կիրառում են նաև մոդերավորման ինստիտուտը:

    Անշուշտ LiveJournal, Blogspot, Wordpress համակարգերում կոնկրետ բլոգների հեղինակներին տրված են շատ ավելի մեծ արտոնություններ, քան ասենք ակումբում: Այստեղ ինչ-որ իմաստով բլոգների հեղինակները իրենց բլոգի տանտերերն են: Սակայն եթե այդ բլոգների հեղինակները փորձեն ընդհանուր բլոգային գլոբալ կանոններին հակասող գրառումներ անեն, ապա իրենց վրա պիտի որ զգան բլոգներին հետևելու ինժտիտուտի առկայությունը: Չզգալու դեպքում ընդամենը կնշանակի, որ տվյալ բլոգային համակարգերում հսկող ինստիտուտի արդյունավետությունը ցածր է, այլ ոչ թե որ այն չկա: Պրիմիտիվագույն օրինակ բերեմ. որևէ բլոգի հեղինակի իրավունք չի վերապահվում տեղադրել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր և տեղադրելու դեպքում դրանք ջնջվելու են, բլոգը գուցե փակվելու: Եթե չարվեց, նշանակում է որ այդ կայքերի կառավարման, հետևելու մոդելը վատ է մշակված, արդյունավետ չի աշխատում:

    Ակումբի բլոգները բլոգների հեղինակներին լայն ազատություններ չեն տալիս, դրանք ակումբ ընդհանուր համակարգի միայն մի մասն է, ակումբցիներին (այն է ակումբի համայնքային) սպասարկող մի լրացուցիչ հնարավորություն է, ու ենթարկվում է ակումբի կանոններին: Ակումբի կանոնադրության պահպանումն այստեղ պարտադիր է, ակումբի բլոգներում վիրավորական, հայհոյախառն կամ կանոնադրություն այլ կերպ խախտող գրառումները արժանի նույն վերաբերմունքին, ինչ ակումբի թեմաներում ու գրառումներում հանդիպող նմանատիպ խախտումները: Սա, կրկնում է, ակումբում նորամուծություն չէ, այլ ֆորումային համակարգերում ընդունված մոդել: Սրա վրա զարմանալը ընդամենը չիմացության արդյունք է:

    Որմիզդուխտ, դու անշուշտ ունես սրա վրա զարմանալու, զավեշտալի համարելու, ծիծաղելու իրավունք, առավել ևս, որ ծիծաղն օգտակար է առողջությանը: Սակայն խորհուրդ կտայի հիշել մի պարզ բան. երբ ծիծաղելու բան չկա ու ծիծաղելու արդյունքը չիմացությունն է, հավանական է, որ ծիծաղդ արժանա ծիծաղի: Սա ոսկե կանոն է:

    Ակումբում որոշ ժամանակ փորձեցինք բլոգներին տալ ազատություն, հնարավորինս քիչ հետևելով նրանց, կառավարումը թողնելով կոնկրետ բլոգների հեղինակներին: Սակայն փորձը ցույց տվեց, որ դա արդյունավետ չի, փորձը ցույց տվեց, որ մթնոլորտը դարձավ անտանելի, մթնոլորտը դարձավ տհաճ, բլոգային համակարգը դարձավ հայհոյախոսության, միմյանց վիրավորելու, որոշ դեպքերում կուտակված չարությունն արտահայտելու տեղ: Բլոգների համակարգն այդ վիճակին բերելուն նպաստեցին շատերը, այդ թվում՝ դու: Հետևաբար այժմ կարիք կա բլոգային կառավարումը վերցնել մեր ձեռքը, լինել առավել խիստ ու ուշադիր, ինչն առանց վարանելու անելու ենք:
  2. Որմիզդուխտ-ի ավատար
    Դու ո՞ր բլոգային համակարգում ես տեսել (բացի՝ akumb.am-ից), որ բլոգի գրառումը, որը չի պարունակում ոչ մի հայհոյանք, պոռնոգրաֆիա կամ հանցագործության դրդող տարր, ջնջվի միայն այն պատճառով, որ այդ գրառմամբ արտահայտված միտքը չի կիսում որևէ ադմին կամ մոդեր: Մոդերացիայի «նոու -հաու» ասելով ի նկատի ունեմ ոչ թե մանկական պոռնոգրաֆիայի կամ հայհոյանքների ջնջումը, այլ՝ այդպիսի տարրերից զերծ գրառումների ջնջումը՝ ըստ ադմինի տրամադրության:
    Եթե այսքանից հետո պարզ չէր, թե ես ինչ նկատի ունեի մոդերացիայի «նոու-հաու» ասելով, ապա բացատրեմ՝ նշածդ բոլոր համակարգերում էլ վաղուց ընդունել են, որ տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ: Եվ տարբեր կարծիքների համատեղ գոյությունն այդ համակարգերում չի խոսում այն մասին, որ այդ համակարգերում ադմինները թերանում են իրենց պարտականությունները կատարելու հարցում: Բլոգային ոչ մի լուրջ համակարգում բլոգգերների գրառումներն ադմիններին կամ մոդերներին դուր չգալու պատճառով միայն չեն ջնջվում:

    Փորձում ես այնպես ներկայացնել, իբրև թե գրառումներս պարունակում էին հայհոյախառն արտահայտություններ և նման այլ բաներ, բայց ինձ համար ավելի զավեշտալի է այն, որ զուգահեռներ տարար իմ գրառումների և իմ գրառումների հետ բոլորովին կապ չունեցող երևույթների միջև:

    Կարող ես առանց վարանելու ջնջել նաև այս գրառումս, բլոգս, նաև՝ արգելափակել ինձ: Ես չեմ պատրաստվում գրառումներ անել մի միջավայրում, որտեղ, եթե թողնես, օր ու գիշեր կխոսեն դեմոկրատիայից, մարդու իրավունքներից և խոսքի ազատությունից, բայց առաջին իսկ իրենց դուր չեկած գրառումը կջնջեն առանց վարանելու՝ անունը դնելով «մթնոլորտը դարձավ անտանելի, մթնոլորտը դարձավ տհաճ, բլոգային համակարգը դարձավ հայհոյախոսության, միմյանց վիրավորելու, որոշ դեպքերում կուտակված չարությունն արտահայտելու տեղ»:
  3. Chuk-ի ավատար
    Դեմագոգիա, Որմիզդուխտ, այդպես եմ որակում գրառումդ
    Քո բլոգային գրառումը ջնջվել է, քանի որ պարունակում էր մեջբերում, որտեղ դու վիրավորական էիր արտահայտվել այլ ակումբցու նկատմամբ: Ընդ որում այդ գրառումդ եղել էր ակումբում, ստացել տուգանային միավոր ու ջնջվել: Քո բլոգային գրառումը ջնջվել էր և տուգանային միավորը տալուց հստակ ասվել էր, որ ջնջվում է մոդերատորական զգուշացումն անտեսելու ու այդ վիրավորական գրառումը դրանում ներառելու համար: Եթե դու ՆՈՐԻՑ կարդաս իմ վերևի գրառումը, ապա վստահ եմ, որ կտեսնես, որ այնտեղ ՀՍՏԱԿ ասվում է, որ ակումբի բլոգային համակարգը ընդհանուր ակումբի միայն մի մասն է ու այստեղ պահպանվում են ակումբի կանոնները:

    Ոչ մի նորամուծություն չկա այնտեղ, որ յուրաքանչյուր բլոգային համակարգ սահմանում է իր կանոնները: Ակումբում այդ սահմանումներից մեկն է, որ այն ենթարկվում է ընդհանուր ակումբի կանոններին, ինչն առավել քան բնական ու տրամաբանական է: Իմ տարած զուգահեռները ավելին չէին, քան ուսումնամեթոդական նպատակներով արված գիտահանրամատչելի մատուցում ընդհանուր հասարակ երևույթների:

    Եվ ի վերջո, ո՞վ է խոսում արդարության մասին, այն մարդը, որ իմ երկար մեկնաբանությունը, որտեղ ես տարբեր բաների մասին եմ խոսել, խմբագրել է ու այդ մեկնաբանությունից թողել մի տո՞ղը «Ներողություն եմ խնդրում»: Մինչդեռ ես երկար բացատրել էի իրերի դրվածքն ու ասել, իսկ եթե այսինք պատճառով նեղացրել եմ, ապա ներողություն եմ խնդրում: Սակայն կամայական խմբագրմամբ. հոպլյա: Այնպես որ խնդրում ու պահանջում եմ նորից կարդալ գրառումս ու փորձել հասկանալ նրա բովանդակությունը, նորամուծությունների ու արդարության մասին նման մեկնաբանություններ թողնելուց առաջ:

    Որպես վերջաբան. չի եղել գրառում, որ ջնջվել է «դուր չգալու» պատճառով: Այդ գրառման մեջ չկար ոչինչ, որ կարող էր ինձ դուր գալ կամ դուր չգալ: Եղել է գրառում, որի մեջ կար կոնկրետ անձի նկատմամբ վիրավորական գրառման մեջբերում:
  4. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Չուկ-ի խոսքերից
    Եվ ի վերջո, ո՞վ է խոսում արդարության մասին, այն մարդը, որ իմ երկար մեկնաբանությունը, որտեղ ես տարբեր բաների մասին եմ խոսել, խմբագրել է ու այդ մեկնաբանությունից թողել մի տո՞ղը «Ներողություն եմ խնդրում»: Մինչդեռ ես երկար բացատրել էի իրերի դրվածքն ու ասել, իսկ եթե այսինք պատճառով նեղացրել եմ, ապա ներողություն եմ խնդրում: Սակայն կամայական խմբագրմամբ. հոպլյա: Այնպես որ խնդրում ու պահանջում եմ նորից կարդալ գրառումս ու փորձել հասկանալ նրա բովանդակությունը, նորամուծությունների ու արդարության մասին նման մեկնաբանություններ թողնելուց առաջ:
    Քո հիշատակած «երկար-բարակ» «ներողությունը» սկսել էիր «Որմիզդուխտ, այս ամենն ինձ ճիշտն ասած ձանձրացրեց» նախաբանով, ինչին նոր հետևել էին «եթե վիրավորել եմ՝ ներողություն» խոսքերդ, որոնք արդեն էական չէին: Չե՞ս կարծում, որ ներողություն ասելուց առաջ ավելորդ սեթևեթանքի կարիք չկար: Հատկապես, որ այն ժամանակ վիրավորվել էի ոչ թե քո «ներողության» մեջ թվարկված պատճառներով, այլ՝ բոլորովին այլ պատճառով: Այսինքն՝ դու ինձանից ներողություն չես էլ խնդրել (և պետք էլ չէր):

    Քո այդ «ներողությունն» ինքնին խոսում էր հակառակի մասին. ըստ էության՝ վիրավորական էր միայն քո այդ այսպես կոչված «ներողություն»-ը:

    Իսկ գրառմանդ մնացած մասի վերաբերյալ ասեմ, որ նշված հարցի շուրջ իմ կարծիքը ես արդեն հստակ արտահայտել եմ, գուցե կարելի էր մեկ-երկու բան էլ վերջին գրառմանդ պատասխանել, բայց իմաստ չեմ տեսնում, քանի որ այս ֆորումում արդարության համար պայքարելը քո գործն է, այլ ոչ՝ իմ: Ես մնում եմ իմ կարծիքին և տվյալ իրավիճակում լավագույն լուծումը կլինի իմ «ըքաունթի» ջնջումը:
  5. Chuk-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Քո հիշատակած «երկար-բարակ» «ներողությունը» սկսել էիր «Որմիզդուխտ, այս ամենն ինձ ճիշտն ասած ձանձրացրեց» նախաբանով, ինչին նոր հետևել էին «եթե վիրավորել եմ՝ ներողություն» խոսքերդ, որոնք արդեն էական չէին: Չե՞ս կարծում, որ ներողություն ասելուց առաջ ավելորդ սեթևեթանքի կարիք չկար: Հատկապես, որ այն ժամանակ վիրավորվել էի ոչ թե քո «ներողության» մեջ թվարկված պատճառներով, այլ՝ բոլորովին այլ պատճառով: Այսինքն՝ դու ինձանից ներողություն չես էլ խնդրել (և պետք էլ չէր):
    Որմիզդուխտ ջան, թույլ տուր ներակայացնել, թե որտեղ ես խեղաթյուրում ամենը:
    Այսպես, անկախ նրանից, թե ես ինչ բառերով էի սկսում, իմ գրառման մեջ անդրադառնալով հարցերի ասում էի. այսինչ պարագայի դեպքում՝ ներողություն: Այսինքն թույլատրում էի իմ սխալված լիենլու հնարավորությունն ու այդ պարագայում անկեղծորեն ներողություն խնդրում:

    Սակայն պահվեց միայն ներողության մասը, կոնտեքստից կտրված, ինչն ամբողոջովին խեղաթյուրեց իմ տեսակետն ու ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես աներկբա ընդունում եմ սխալս (իրականում ես սխալ չէի, դա ապացուցեցիր դու):

    Ինչևէ, ասում ես, որ այդ շնորհակալությունս արդեն ավելորդ էր: Այդ դեպքում աբսուրդ է, հարգելիս, գրառման մնացած հատվածների կտրելն ու դա պահելը: Դա պահելը նշանակում է, որ քո համար այն անիմաստ չէր՝ առնվազն այլոց ցույց տալու տեսանկյունից

    Հիմա ասածս ինչ ա: Անշուշտ արդարություն պահելն ակումբում իմ գործն է, ես այդ գործը կարեցածիս պես անում եմ: Մի տեղ լավ է ստացվում, մեկ այլ տեղ՝ վատ: Ամբողջ խնդիրն այն է, որ դու քո այդ մեկ օրինակով ցույց տվեցիր թե ինչ կանեիր իմ չափ «իշխանություն», իսկ ավելի ճիշտ՝ տեխնիկական հնարավորություններ ունենալու դեպքում: Կպահեիր այն, ինչ քեզ ձեռ է տալիս: Այս համատեքստում լրիվ հասկանալի է մեղադրանքդ, որ մեղադրում ես, թե կամայական ջնջել եմ քո նորմալ գրառումը, չէ որ կա խոսք. ամեն մեկը դատում է ըստ իր փչացածության աստիճանի: Այո՛, ես կարծում եմ (գուցե և սխալվում եմ, բայց տեսածս դա է ցույց տալիս), որ եթե դու հնարավորություն ունենաիր, կպահեիր ՄԻԱՅՆ այն, ինչ քեզ ձեռք է տալիս, ու կարծում ես, թե այլոք էլ քո պես:

    Ի՞նչ ասեմ: Կարծիր այսպես:
    Ակումբում կա խոսքի, մտքի, խղճի ազատություն: Դու իրավունք ունես ունենալու սեփական կարծիքն ու այն արտահայտելու: Ես էլ կարող եմ ահա այսպես ցույց տալ դրա իրական դրդապատճառները, բայց ոչ երբեք ջնջել, եթե չեն հակասում կանոններին