Նայել RSS հոսքը

Որմիզդուխտ

Հոմոֆոբիա /to whom it may concern/

Գնահատական. 2 ձայն, 3.00 ընդհանուր:
Եթե դուք խնդիրներ ունեք գեյերի հետ, լուծեք այդ խնդիրները նրանց հետ: Իսկ ձեր անհեթեթ կասկածները և ենթագիտակցության սուր մտավախությունները, խնդրում եմ, պահեք ձեզ:

Անցնեմ բուն թեմային՝ ես արական սեռի ներկայացուցիչ չեմ և հայցում եմ այն մարդկանց ներողամտությունը, որոնց գունավոր երևակայության շրջանակներում ես չեմ տեղավորվում: Շտապում եմ ավելացնել, որ գեյերի դեմ ոչինչ չունեմ: Բայց որոշ հոմոֆոբների՝ դեպի ինձ կատարված երեկվա գրոհից հետո անհրաժեշտություն է առաջացել հատուկ նշելու, որ ես այդ ճամբարից չեմ: Sorry.

Հարկ եմ համարում նաև նշել, որ ես որևէ այլ մականունով այս ֆորումում երբևէ գրանցված չեմ եղել և այս մականունից բացի՝ այլ մականվան տակ հանդես չեմ եկել: /չնայած՝ սուրճի բաժակ նայող 2 գերհզոր ավատարներ երեկ ինձ հակառակն էին փորձում ապացուցել, կներեք, բայց այստեղ ես չդիմացա և մի լավ կծիծաղեմ /

Հարգելիներս, եթե շարունակում եք հիմնվել հիվանդագին երևակայության շնորհիվ հորինված ինչ-որ «պատճառների» վրա, ապա ես ոչնչով չեմ կարող ձեզ օգնել: Իրոք: Եվ պարտավոր էլ չեմ: Կներեք: Կան մասնագետներ, որոնք նման դեպքերում օգնում են ազատվելու գիշերային երազներն արթուն վերապրելու պարբերական փորձերից, հոմոֆոբիայից և այլ թաքուն բանդագուշանքներից....

Իսկ եթե չեք ցանկանում վերջնականապես բացահայտվել ձեր ապակողմնորոշվածությամբ հանդերձ, թաքցրե՛ք ձեր հոմոֆոբիան: Ուսումնասիրե՛ք հոմոֆոբիայի ծագման պատճառները՝ կհասկանաք: Սա որպես բարի խորհուրդ:

Խոսքս վերաբերում է միմիայն սուրճի բաժակ նայելով ենթադրություններ անող մարդկանց:

Ուղարկել «Հոմոֆոբիա /to whom it may concern/"» Digg-ին Ուղարկել «Հոմոֆոբիա /to whom it may concern/"» del.icio.us-ին Ուղարկել «Հոմոֆոբիա /to whom it may concern/"» StumbleUpon-ին Ուղարկել «Հոմոֆոբիա /to whom it may concern/"» Google-ին

Թարմացել է 19.06.2009, 07:45 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Սիրելիդ իմ Որմիզդուխտ, ես գիտեմ թե որ երկու անձեին նկատի ունես ու զարմանում եմ, որ ես նրանց մեջ չեմ, ասեմ թե ինչու:

    Խնդիրն այն է, որ ես բաժակ նայող չեմ, հետևաբար չունեմ որևէ հիմք համոզված լինելու համար, որ դու.
    1. «Իգական սեռի ներկայացուցիչ ես»
    2. Ակումբում առաջին անգամ ես գրանցված:

    Չունեմ այդ հիմքը, ճիշտ էնպես, ինչպես չունեմ որևէ հիմք հակառակում համոզված լինելու:

    Ես երեկ, ինչպես հիշում ես, ներկա էի քո և երկու գերհզոր ավատարների տերերի միջև ծավալված վեճին: Այնտեղ չկար որևէ կետ, որտեղ նրանք փորձեին ապացուցել քո ասածները, որովհետև ինչպես և ես, չունեն հիմք դրանում համոզված լինելու, այդպես մտածելու, թեև ինչպես և ես ունեն իրավունք, գուցե նաև պատճառ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ:

    Դու ասում ես, որ աղջիկ ես ու առաջին անգամ ես գրանցվել: Բարի: Ուրախ եմ եթե այդպես է:
    Մյուս կողմից հնարավոր է, որ դու «խաղացող» ես ու խաղ ես խաղում, ասենք տղա լինելով աղջիկ ներկայանալով, կամ նախկին մասնակից լինելով նորեկ ներկայանալով: Նորից բարի: Եթե այդպես է, ապա հետաքրքիր խաղ եմ կամենում, միաժամանակ հիշեցնելով, որ յուրաքանչյուր խաղ ունի ավարտ և խաղի ավարտին ոչ այքան կարևոր է, թե ով է հաղթել, այլ թե որքանով է հետաքրքիր խաղն անցել:

    Ինչ վերաբերվում է սույն բլոգային գրառմանը, ապա հիշեցնեմ, որ ես դեռ երեկ զգուշացրել էի, որ լինելու ես իմ անմիջական հսկողության տակ: Գրառումը իր մեջ պարունակում է երեկվա վեճին ոչ ադեկվատ պատասխան, ճիշտ էնպես, ինչպես ոչ ադեկվատ էր (իմ սուբյեկտիվ գնահատմամբ, անշուշտ) քո պահվածքը երեկվա վեճի ժամանակ: Ադեկվատ չի, որովհետև իր մեջ պարունակում է անուղղակի վիրավորական ենթատեքստ, ընդ որում կոնկրետ անձերի նկատմամբ: Երեկվա վեճի մեղավորը համեստիս գնահատականով դու էիր, քո պահվածքը, անտեղի բռնկվելը, գրառումների, արված կատակների սխալ ընկալումը, դրանց իրական դրդապատճառը ու ենթատեքստը պարզել փորձելու փոխարեն հարձակողական դիրքի ընդունումը, վիրավորական, կպնողական գրառումներով հանդես գալը:

    Ինչևէ, ես, որպես ակումբի ադմինիստրատոր, պահանջում եմ, որպեսզի այլևս այսպիսի գրառումներ ակումբում տեղ չունենան: Եթե դու իսկապես աղջիկ ես ու նորեկ ակումբում, ապա մենք բոլորս էլ պատրաստ ենք քեզ գրկաբաց ընդունելու, այստեղ դու կկարողանաս ձեռք բերել հետաքրքիր ու լավ զրուցակիցներ, այնպես որ առաջարկում անտեղի վիրավորվածությունը թողնել մի կողմում և մերվել ակումբի մթնոլորտին:

    Իսկ եթե դու խաղացող ես, ապա նորից առաջարկում եմ իզուր չփորձել ստեղծել լարված իրավիճակներ, որովհետև դա քո խաղին չի օգնի:

    Այսուհանդերձ հուսով եմ, որ դու խաղացող չես:
    Հետաքրքիր քննարկումներ եմ կամենում:
    Թարմացել է 19.06.2009, 17:12 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Խնդիրն այն է, որ ես բաժակ նայող չեմ, հետևաբար չունեմ որևէ հիմք համոզված լինելու համար, որ դու.
    1. «Իգական սեռի ներկայացուցիչ ես»
    2. Ակումբում առաջին անգամ ես գրանցված:

    Չունեմ այդ հիմքը, ճիշտ էնպես, ինչպես չունեմ որևէ հիմք հակառակում համոզված լինելու:
    Հարգելիդ իմ Չուկ, ինձ շատ հետաքրքիր է, քո իսկ տրամաբանությամ, ես ի՞նչ հիմքեր կարող եմ ունենալ համոզված լինելու համար, որ դու տղա ես (եթե անտեսելու լինեմ այն փաստը, որ դու քո տվյալների մեջ արդեն նշել ես քո սեռը):
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    ...նրանք, ինչպես և ես, չունեն հիմք դրանում համոզված լինելու, այդպես մտածելու, թեև ինչպես և ես ունեն իրավունք, գուցե նաև պատճառ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ:
    Ես էլ իրավունք, գուցե և պատճառ ունեմ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ , և ավելին՝ իրավունք ունեմ կասկածներս արտահայտելու իմ բլոգում:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Դու ասում ես, որ աղջիկ ես ու առաջին անգամ ես գրանցվել: Բարի: Ուրախ եմ եթե այդպես է:
    Մյուս կողմից հնարավոր է, որ դու «խաղացող» ես ու խաղ ես խաղում, ասենք տղա լինելով աղջիկ ներկայանալով, կամ նախկին մասնակից լինելով նորեկ ներկայանալով: Նորից բարի: Եթե այդպես է, ապա հետաքրքիր խաղ եմ կամենում, միաժամանակ հիշեցնելով, որ յուրաքանչյուր խաղ ունի ավարտ և խաղի ավարտին ոչ այքան կարևոր է, թե ով է հաղթել, այլ թե որքանով է հետաքրքիր խաղն անցել:
    Շատ ցավում եմ, որ ֆորումը դարձրեցիր մանկապարտեզ և իմ մեջ փնտրում ես «խաղընկեր» ...
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ինչ վերաբերվում է սույն բլոգային գրառմանը, ապա հիշեցնեմ, որ ես դեռ երեկ զգուշացրել էի, որ լինելու ես իմ անմիջական հսկողության տակ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Գրառումը իր մեջ պարունակում է երեկվա վեճին ոչ ադեկվատ պատասխան, ճիշտ էնպես, ինչպես ոչ ադեկվատ էր (իմ սուբյեկտիվ գնահատմամբ, անշուշտ) քո պահվածքը երեկվա վեճի ժամանակ: Ադեկվատ չի, որովհետև իր մեջ պարունակում է անուղղակի վիրավորական ենթատեքստ, ընդ որում կոնկրետ անձերի նկատմամբ: Երեկվա վեճի մեղավորը համեստիս գնահատականով դու էիր, քո պահվածքը, անտեղի բռնկվելը, գրառումների, արված կատակների սխալ ընկալումը, դրանց իրական դրդապատճառը ու ենթատեքստը պարզել փորձելու փոխարեն հարձակողական դիրքի ընդունումը, վիրավորական, կպնողական գրառումներով հանդես գալը:
    Չգիտես ինչու, այս ֆորումի մոդերատորները, սուպերմոդերատորները և ադմինիստրատորները, ըստ ֆորումի կանոնադրության, ունեն տասնյակ իրավունքներ և ընդամենը մեկ պարտականություն, այն է՝ «Ակումբի մոդերատորները, սուպերմոդերատորները և ադմինիստրատորները պարտավոր են լինել անաչառ, չչարաշահեն իրենց պաշտոնն ու հավելյալ տեխնիկական լիազորությունները»: Պատասխանիր ինձ, խնդրում եմ, որքանո՞վ է անաչառ ինչ-որ վեճի ժամանակ որևէ մասնակցի դիրքորքշումը պաշտպանելը, նշելով այդ դիրքորոշումը որպես քո սուբյեկտիվ գնահատական, և դա դեռ բավական չէ, դրա հետ մեկտեղ էլ վրա բերել՝ ԵՍ ՔԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՄ: Այսինքն՝ ես բոլոր հիմքերն ունեմ համոզված լինելու քո ոչ անաչառության մեջ և բոլորովին հիմքեր չունեմ վստահ լինելու քո կքղմից քո «պաշտոնը» և հավելյալ տեխնիկական լիազորությունները չչարաշահելու հարցում:
    Նկատիր՝ այս պահին ես դատում եմ քո տրամաբանությամբ, և հուսով եմ իմ այս դատողությունները չեն հակասում քո դիրքորոշմանը: Ես, ինչպես և դու, ունեմ հիմք ունեմ այդպես մտածելու և, ինչպես և բոլորը, ունեմ իրավունք, գուցե նաև պատճառ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Գրառումը իր մեջ պարունակում է երեկվա վեճին ոչ ադեկվատ պատասխան, ճիշտ էնպես, ինչպես ոչ ադեկվատ էր (իմ սուբյեկտիվ գնահատմամբ, անշուշտ) քո պահվածքը երեկվա վեճի ժամանակ:
    Դու ինքդ չես կարող ադեկվատ դատել վեճի մասին, քանի որ բռնել ես վեճի մի կողմը:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    առաջարկում անտեղի վիրավորվածությունը թողնել մի կողմում և մերվել ակումբի մթնոլորտին
    Եթե իմ վիրավորվածությունը անտեղի ես համարում, ուրեմն տեղ չունես վիրավորվելու այս գրառումիցս:
  3. Chuk-ի ավատար
    Որմիզդուխտ, նախ ասեմ, որ գրառումիցդ չեմ վիրավորվել: Հիմա մի քանի բառ:

    Արդյոք ես կասկածելու հիմք ունեմ. այո, քո և ցանկացած ուրիշի դեպքում: Ինչու՞: Ցավոք սրտի ինտերնետային վիրտուալ հաղորդակցման հարթակները արտահայտման ազատություն տալու հետ միասին տալիս են բազում այլ հնարավորություններ: Ցավոք իմ փորձը, պրակտիկան ցույց է տալիս, որ սակավ չեն այսպես ասած «խաղային» դեպքերը: Նայիր, յուրաքանչյուր ոգ կարող է մտնել ու իր սեռը նշել ինչպես որ ուզի, չկա դա պրակտիկորեն ստուգելու հնարավորությունը: Իմ դեպքը.. այո, դու կարող ես կասկածել, որ իմ մականվան հետևում թաքնված է աղջիկ: Բայց ոչ ակումբում, որովհետև ակումբում բազում մարդիկ դուրս են եկել վիրտուալ հաղորդակցման մակարդակից, իրենց շփումը տեղափոխելով իրական կյանք: Ինձ ճանաչում են, անձամբ, ակումբում շատ-շատերը: Գրեթե յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են հանդիպումներ, որոնք ազատ են, բաց են, բոլորի համար են, և դու ինքդ էլ կարող ես գալ ու համոզվել իմ ով լինելը: Նույնը քո նկատմամբ անելու հնարավորություն ես չունեմ:

    Անշուշտ ես հակված եմ հավատալու քո ասածին, որ դու աղջիկ ես: Ես գրեթե համոզված եմ դրանում, հավատացած: Բայց միանշանակ վստահ լինելու հնարավորություն չունեմ: Ինչու՞ եմ այս ամենը գրում, որպեսզի հստակ պարզ լինի, որ մարդուն այդպիսի կասկածներ ունենալու համար այնքան էլ ճիշտ չէ վիրավորական պիտակներ կպցնել:

    Ինչ վերաբերվում է վեճի մի կողմը բռնելուն.. այո, ես հասկանում եմ, որ տպավորությունն այդպիսին է: Սակայն հավատացնում եմ, որ դա այդպես չէ: Ինչու՞ եմ քեզ հետևում: Որովհետև երեկ դու վեճի ժամանակ կտրուկ շատ սուր բորբոքվեցիր ու եթե դիմացինն էլ համապատասխան արձագանքեր (ինչը չարվեց) մթնոլորտը շատ էր թեժանալու: Ես վստահ չեմ, որ դու նորից ուրիշ տեղ այդպես չես բորբոքվի, նույն վիճակին չես հասցնի: Սա է խնդիրը: Գուցե իմ տպավորությունը սխալ է, բայց ցավոք դա իմ պարտականությունն է: Իսկ անկեղծությունս էլ պարտադրում է այդ մասին քեզ անկեղծ ասել, ոչ թե ծածուկ հետևել:

    Հուսամ, որ այս փոքրիկ միջադեպը կհարթվի ու դու կդառնաս ակումբի անբաժանելի ու հրաշալի մասնիկներից մեկը:
  4. Որմիզդուխտ-ի ավատար
    Չուկ, այնուամենայնիվ, ես կցանկանայի հասկանալ: Չե՞ս մանրամասնի, վերջապես, թե ինչը քեզ ստիպեց կասկածի տակ առնել ոչ միայն իմ սեռը, այլև՝ իմ նորեկ լինելու փաստը: Ո՞ւմ հետ էիր ինձ շփոթել... (?)
    Չեմ կարծում, որ բոլորին անխտիր կասկածի տակ ես առնում: Բայց ես դեռևս չեմ տեսնում քո ասած հիմքերը, որոնք քեզ և գուցե քեզ հետևող մյուս մարդկանց ստիպեցին այդքան ուժեղ ԿԱՍԿԱԾԵԼ (ժխտեցիր, բայց ոմանք ոչ թե կասկածում էին, այլ իսկապես համոզված էին, քանի որ գրում էին՝ «ՖԱԿՏ՝ երկրորդ նիկնա», ամենայն լրջությամբ խոսում էին ինչ-որ «երկրորդ մականվան գոյության» մասին և այլն , եթե բաց ես թողել այդ «ՖԱԿՏԵՐ»-ը, կարող եմ հղումներն ուղարկել՝ տեսնես): Համարձակվում եմ ենթադրել, որ երկրորդ մականվան մասին այդքան վստահ ենթադրություններ կարող են անել միմիայն մոդերները, ադմիններն ու սուպերադմինները: Մյուսները կարողացել են միայն հալած յուղի տեղ ընդունել կածկածամիտ ադմինների մտավախությունները և թեմա զարգացնել: Այո, թերևս, այսպես է որ կա...
    Թարմացել է 21.06.2009, 19:42 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Chuk-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Չուկ, այնուամենայնիվ, ես կցանկանայի հասկանալ: Չե՞ս մանրամասնի, վերջապես, թե ինչը քեզ ստիպեց կասկածի տակ առնել ոչ միայն իմ սեռը, այլև՝ իմ նորեկ լինելու փաստը: Ո՞ւմ հետ էիր ինձ շփոթել... (?)
    Չեմ կարծում, որ բոլորին անխտիր կասկածի տակ ես առնում: Բայց ես դեռևս չեմ տեսնում քո ասած հիմքերը, որոնք քեզ և գուցե քեզ հետևող մյուս մարդկանց ստիպեցին այդքան ուժեղ ԿԱՍԿԱԾԵԼ (ժխտեցիր, բայց ոմանք ոչ թե կասկածում էին, այլ իսկապես համոզված էին, քանի որ գրում էին՝ «ՖԱԿՏ՝ երկրորդ նիկնա», ամենայն լրջությամբ խոսում էին ինչ-որ «երկրորդ մականվան գոյության» մասին և այլն , եթե բաց ես թողել այդ «ՖԱԿՏԵՐ»-ը, կարող եմ հղումներն ուղարկել՝ տեսնես): Համարձակվում եմ ենթադրել, որ երկրորդ մականվան մասին այդքան վստահ ենթադրություններ կարող են անել միմիայն մոդերները, ադմիններն ու սուպերադմինները: Մյուսները կարողացել են միայն հալած յուղի տեղ ընդունել կածկածամիտ ադմինների մտավախությունները և թեմա զարգացնել: Այո, թերևս, այսպես է որ կա...
    Որմիզդուխտ, ես դեռ ընդամենը ասել եմ, որ ունեմ իրավունք կասկածելու, և չեմ ասել, որ կասկածում եմ: Ես պարզապես շարադրել եմ երկու հնարավոր տարբերակները:

    Ամեն դեպքում հիմքեր անշուշտ ունեմ կասկածելու և դրանցից է մասնավորապես այն, որ որոշ դեպքերում ես քո մոտ նկատել եմ նորեկի համար զարմանալի ինֆորմատիվություն, տեղեկացվածություն որոշ հարցերի մասին:

    Այսուհանդերձ այդ հարցը ինձ չի մտահոգում, անկեղծ լինեմ: Ես պարզապես ներկայացրել եմ երկու հնարավոր սցենարները. որ դեր ես խաղում ու որ այն ես, ինչ ներկայանում ես: Մնացածն իմ համար առնվազն այս պահին էական չէ: Ես պարզապես ներկայացրել եմ, որ յուրաքանչյուր ոք ունի այդպիսի կասկած ունենալու իրավունք, անկախ նրանից մոդեր է, թե շարքային ակումբցի:

    հ.գ. Ինձ խիստ հետաքրքրում է նաև այդ հարցի ցավագին ընդունումդ
  6. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ամեն դեպքում հիմքեր անշուշտ ունեմ կասկածելու և դրանցից է մասնավորապես այն, որ որոշ դեպքերում ես քո մոտ նկատել եմ նորեկի համար զարմանալի ինֆորմատիվություն, տեղեկացվածություն որոշ հարցերի մասին:
    Ես էլ ուղղակի իրավունք ունեմ իմանալու, թե ինչու են ինձ կասկածի տակ առնում: Հատկապես, երբ կասկածներն ինձ համար անհիմն են, ուրիշների համար՝ հիմնավոր: Իմ ռեակցիան բացատրելի է:
    Չգիտեմ որ զանցանքիս համար ես ինձ մեղադրում նորեկի համար զարմանալի ինֆորմատիվության մեջ, բայց դա դեռ չի ենթադրում երկրորդ նիկի գոյություն: Սեռն էլ չի փոխում, կարծեմ: Այ սա է ցավալի:
  7. Chuk-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Ես էլ ուղղակի իրավունք ունեմ իմանալու, թե ինչու են ինձ կասկածի տակ առնում: Հատկապես, երբ կասկածներն ինձ համար անհիմն են, ուրիշների համար՝ հիմնավոր: Իմ ռեակցիան բացատրելի է:
    Չգիտեմ որ զանցանքիս համար ես ինձ մեղադրում նորեկի համար զարմանալի ինֆորմատիվության մեջ, բայց դա դեռ չի ենթադրում երկրորդ նիկի գոյություն: Սեռն էլ չի փոխում, կարծեմ: Այ սա է ցավալի:
    Որմիզդուխտ, եթե նեղացրել եմ՝ ներողություն եմ խնդրում:
    Թարմացել է 22.06.2009, 00:19 ըստ [ARG:5 UNDEFINED]