Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...հրաժեշտ ամռանը

Գնահատել այս գրառումը
...հրաժեշտ ամռանը
Թողեցի ամառն իմ լճի գրկում,
Ամպերից կախված թաց խռովքի մեջ,
Ափերի կանաչն այրեցի քամու
Փառքից թափված շաղ-գույների հետ:

Հեռու ճամփեցի հավքերին գարնան,
Նրանց թևքերին օրերն էին քնատ,
Հոգուս կարեցի ծո՜ւռ «բարով մնան»,
Որ չտաղտկանա լիճն իմ մեն-մենակ:

Աշուն փռեցի պաղ լճիս խաժին,
Հույլքը մարեցի՝ անհունում ցանված,
Ափին ծերացած ամեն մի քարին
Մի ծվեն թողի սրտիցս պոկած:

Նելլի Ռումել©

Ուղարկել «...հրաժեշտ ամռանը"» Digg-ին Ուղարկել «...հրաժեշտ ամռանը"» del.icio.us-ին Ուղարկել «...հրաժեշտ ամռանը"» StumbleUpon-ին Ուղարկել «...հրաժեշտ ամռանը"» Google-ին

Մեկնաբանություն