Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

Աշունն ու Նոճին (Անպատասխան սեր)

Գնահատել այս գրառումը
...աշունն ու Նոճին (Անպատասխան սեր)

Իր ողջ հմայքով`
Նոճին մենավոր,
Աշուն էր ապրում
Թա՜վ,անափ սիրով,
Քնքուշ սոսափում,
Շուքով պերճանում,
Իր սիրտն էր բացում
Աշնան դող-գրկում:

Աշունն էր շաղում
Գույներ նաղաշի,
Համբույրով այրում
Զմրուխտներ վայրի,
Նամ գիրկն էր առնում
Սար ու ձորերին,
Զով խաղը խաղում
Քամու թևերի:
Օրերն էին Նոճու
Դողալով անցնում,
Աշունը խեղճին
Չէր էլ նկատում,
Սիգաճեմ ծառի
Կողքին սեգ այրվում,
Թափանցիկ սիրուն
Համբույր ափսոսում:

Դեռ աշո՜ւն-ձմեռ,
Կանաչ հմայքով,
Սուտ սեր է ապրում
Նոճին մենավոր:
Դեռ անտառ ու դաշտ
Գրկում այրելով,
Աշունն է անցնում
Ժամանակավոր:

Նելլի Ռումել©

Ուղարկել «Աշունն ու Նոճին   (Անպատասխան սեր)"» Digg-ին Ուղարկել «Աշունն ու Նոճին   (Անպատասխան սեր)"» del.icio.us-ին Ուղարկել «Աշունն ու Նոճին   (Անպատասխան սեր)"» StumbleUpon-ին Ուղարկել «Աշունն ու Նոճին   (Անպատասխան սեր)"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն