Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

Տե՜ ս,
Պոկված մի շող՝ հույսիս ափերից,
Խռոված հոգուդ ցնորքն է քաղում,
Լուսաթափանց, իր նուրբ փեշերին
Անխնա պոկված ծաղիկին գգվում:
Խավարն է զատում մտքիդ շփոթից,
Մորթված բառեր է համբույրով ջնջում,
Ինձանից պոկվո՜ ւմ,
Ի՜ մ հեռուներից
Խոնարհված ծաղկի թերթերին հանգչում:

Նելլի Ռումել ©

  1. ...աշնան հեռացում

    ...աշնան հեռացում

    Ծնկիդ ես վերցրել ճամպրուկդ մաշված,
    Դեռ խոսուն գույներ դանդա՜ ղ հավաքում,
    Սմքած խաշամի ծիածաններից
    Ամռան հետքեր ես հնարել փորձում:

    Ինքդ էլ բեզարած քո իսկ խաղերից՝
    Ձմռան թևի տակ խոր քուն ես փնտրում,
    Հրեշտակների տա՜ ք փետուրներից
    Թաց մահճիդ վրա չոր բարձ պատրաստում:

    Հոգնե՜ լ... փախչում ես ինքդ քեզանից,
    Սե՜ ր, հույզեր հյուսած ճամպրուկդ կապում,
    Գլուխ պտտող մեծարումներից
    Գույներդ թողած ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Աշունն ու Նոճին (Անպատասխան սեր)

    ...աշունն ու Նոճին (Անպատասխան սեր)

    Իր ողջ հմայքով`
    Նոճին մենավոր,
    Աշուն էր ապրում
    Թա՜վ,անափ սիրով,
    Քնքուշ սոսափում,
    Շուքով պերճանում,
    Իր սիրտն էր բացում
    Աշնան դող-գրկում:

    Աշունն էր շաղում
    Գույներ նաղաշի,
    Համբույրով այրում
    Զմրուխտներ վայրի,
    Նամ գիրկն էր առնում
    Սար ու ձորերին,
    Զով խաղը խաղում
    Քամու թևերի:
    Օրերն էին Նոճու
    Դողալով անցնում,
    Աշունը խեղճին
    Չէր էլ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. ...արդեն աշնան ժամանակն է

    ...արդեն աշնան ժամանակն է

    Ահա',եկավ ժամանակը...
    Ամռան անխուսափ հոգեվարքի հետ խուլ հոգոցներ ու շրշյուններ են դողդողում:
    Ծեր անտառի հոգիներն են դեռ կախ ընկնում տիեզերքում մարող արևի շողերից, ասես ջերմություն ու փաղաքշանք աղերսում արդեն կարճացող, սառը շնչող օրերից:Որպես չգրված օրենք, նույն ժամանակի անկոտրում անտարբերությամբ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի