...արդեն աշնան ժամանակն է
...արդեն աշնան ժամանակն է
Ահա',եկավ ժամանակը...
Ամռան անխուսափ հոգեվարքի հետ խուլ հոգոցներ ու շրշյուններ են դողդողում:
Ծեր անտառի հոգիներն են դեռ կախ ընկնում տիեզերքում մարող արևի շողերից, ասես ջերմություն ու փաղաքշանք աղերսում արդեն կարճացող, սառը շնչող օրերից:Որպես չգրված օրենք, նույն ժամանակի անկոտրում անտարբերությամբ արձագանքվող աղաչանքներն անտեսվում են, հօդս ցնդում, քամուց քշվելով երազանքներ են դառնում հեռացող ամպերի փեշերին:Հինը անցնու՜մ է, գնու՜մ, այլ կերպ ասած` մեռնում, իսկ նորը թագադրվում գոյի շնչով ու լա՜յն դռներ բացում ձգձգվող աշնան առաջ:
Վե՜րջ...
Վերջ ի վերջո վաղորդայնի մարգարտե ցողերը հաշվելով՝ իր ժամերն ապրած ամառն է մարում:Իր հետ վերցնում անսահման ջերմություն ու սեր:Հեռանում է այրվող սաղարթի լացով՝ ետևում թողնելով փշրված հուշեր, որոնց վաղո՜ւց տիրանալ էր հավակնում աշունը:
...ահա', արդեն ժամանակն է. ոսկեշունչ աշնան նո՜ր ժամանակը:
Նելլի Ռումել©