Գալիք տարվա ցանկություններս
Մտածեցի Ձմեռ Պապիկին նամակս էստեղ էլ տեղադրեմ, որ հաստատ տեսնի։
Սիրելի Ձմեռ Պապի ջան,
Քեզ եմ դիմում հայկական այբուբենը սովորելուց հետո առաջին անգամ։ Շուտով գալու ես Երկիր՝ պարգևելու միլիոնավոր մարդկանց նվերներ։ Հուսով եմ ես էլ կլինեմ այդ շատերի շարքում։ Ստորև ներկայացված են ցանկություններից մի մասը, խնդրում եմ, իրականացրու գոնե մեկը։
1. Ժամանակը կառավարող սարք․ ոչ մի բանի ժամանակ չի հերիքում, ամեն ինչ մնում է վաղվան։ Էդ սարքով ինտերնետում գտնվելու ժամանակը կդանդաղեցնեմ, որ գործերիս ժամանակ մնա։
2. Կախարդական գորգ, որը միանգամից կտանի այն տեղերը, որտեղ եղել եմ։
3. Հայելի, բայց այնպիսի հայելի, որի միջով անցնելիս հայտնվեմ անցյալի այն վայրերում, այն մարդկանց հետ, որտեղ երջանիկ եմ ինձ զգացել։
4. Առողջություն բոլոր մարդկանց, թող որ մարդիկ հեռանան աշխարհից միայն մեծ տարիքում և առանց որևէ ցավի կամ հիվանդության։
5. Անդրոիդ հեռախոսիս համար պատյան։
Հ․Գ․ Հուսով եմ իրականացրեցիր ցանկություններից որևէ մեկը նախքան վերջինին հասնելը։