Նայել RSS հոսքը

Tirim-tim

Փոքրիկ Իշխանն ու ես

Գնահատել այս գրառումը


Փոքրիկ Իշխանն ու ես ընդհանուր շատ բաներ ունենք: Առաջին անգամ դա երկուսիս էլ ակնհայտ դարձավ, երբ տարիներ առաջ ձեռքս վերցրեցի Էքզյուպերիի նկարազարդ գիրքը: Երկուսս էլ ապրում ենք մեր փոքրիկ մոլորակի վրա, ու ինչպես Փոքրիկ Իշխանն էր մոլախոտերից ազատում իր երկիրը, որ հանկարծ բաոբաբեր չաճեն, այնպես էլ ես ամեն օր մաքրում էի իմ ջրաներկերը, որ նկարներիս գույները չպղտորվեին: Ինչպես փոքրիկ իշխանն էր ուզում մի գառնուկ, այնպես էլ ես էի ուզում մի շնիկ: Միգուցե Փոքրիկ Իշխանն ավելի երջանիկ էր, որովհետև գտնվեց մեկը, ով նվիրեց նրան իր երազած գառնուկին տուփի մեջ, իսկ ես բավարարվեցի երազանքներով ու փողոցներում թափառող փամփլիկ քոթոթներով: Ինչպես և Փոքրիկ Իշխանը ծանոթացավ թագավորի, աստղագետի, Անտուանի հետ, ընկերացավ աղվեսի հետ, այնպես էլ ես շատ մարդկանց հանդիպեցի, զգացի ինչ է ուրիշներից եկող ջերմությունը: Ցավոք իմ վարդը իմ մոլորակի վրա չէր աճում և նրան խնամեցի այլ մոլորակի վրա` հետագայում ստիպված հրաժեշտ տալով: Այժմ վերադարձել եմ իմ փոքրիկ մոլորակ և կսպասեմ այն ծաղկի սերմին, որը կաճի իմ մոլորակի հողում և որին կկարողանամ խնամել ու պահպանել:

Ուղարկել «Փոքրիկ Իշխանն ու ես"» Digg-ին Ուղարկել «Փոքրիկ Իշխանն ու ես"» del.icio.us-ին Ուղարկել «Փոքրիկ Իշխանն ու ես"» StumbleUpon-ին Ուղարկել «Փոքրիկ Իշխանն ու ես"» Google-ին

Պիտակներ: փոքրիկ իշխան Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ameli-ի ավատար
    Ամենակարևոր բանն աչքի համար անտեսանելի է ... Իսկ դու աստղազարդ երկնքին նայելիս ի՞նչ ես մտածում, ժպտու՞մ ես, թե՞ տխրում: