Նայել RSS հոսքը

Tirim-tim

Հոգեվաճառ

Գնահատել այս գրառումը


Գնում եմ վերնիսաժ հոգիս վաճառեմ: Կարծում եմ տուրիստները կգնահատեն: Մեծացել ու սնվել է հայկական լեռներում, հարստացել է Հայաստանի մրգերի ու ծառերի բույրով, հագեցել է ծաղիկների գույներով, բնության հրաշք պատկերներով: Հոգուս մեջ են լցվել Կոմիտասի հնչյունների ելևէջերը, տուֆաշեն եկեղեցիների խնկահոտ պատերը, Սևանի սառնորակ ջրի խուտուտները, Ջերմուկի հանքային ջրի ջերմությունը: Հոգիս սովորել է թռչկոտել սատանի կամրջի տակ գտնվող ավազաններում, շնչել` Դիլիջանի անտառներում, պարել` Գառնու ժայռապատ ձորերում: Մի խոսքով, ինքնասեր եվրոպացիները կամ հաստափոր ամերիկացիները կգնահատեն, հաստատ կուզենան իրենց տան մութ անկյուններից մեկում ունենալ նման էկզոտիկ երևույթ: Հաստատ երեկույթների, Սուրբ ծննդի հավաքների ժամանակ հյուրերի կյանքի մի երկու րոպեն կլցնեն հայկական հոգի ունենալու պարծանքով, և մյուս հաստափոր բարեկամներն ու ծանոթները ևս կիմանան, որ Հայաստան անունով երկիր կա: Լավ է, հոգիս Եվրոպաներում էլ է եղել և զգացել արևմուտքի վարքերն ու բարքերը` լցվելով խորամանկության, կեղծ քաղաքավարության և հանդուրժողականության բույրով, այնպես որ շատ չի վախեցնի արևմուտքի զավակներին: Դեռ ավելին, շատ խորքերում միգուցե և տեսնեն ԽՍՀՄ-ական հոգու փշուրներ և տան մութ անկյունից քիչ ավելի լուսավոր տեղ կտանեն: Կպարծենան, որ Լենինի գլխով կոպեկներից բացի ունեն նաև ԽՍՀՄ-ում ծնված հոգի:

Հետո ստիպված կլինեմ նոր հոգի կերտել` ինձ համար: Բայց ոչինչ, պատրաստ եմ կրկին ամեն ինչ սկսել սկզբից:

Ուղարկել «Հոգեվաճառ"» Digg-ին Ուղարկել «Հոգեվաճառ"» del.icio.us-ին Ուղարկել «Հոգեվաճառ"» StumbleUpon-ին Ուղարկել «Հոգեվաճառ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. aragats-ի ավատար
    ...Իսկ վաճառքից հետո արդյո՞ք նորը կկարողանաս կերտել...
  2. Tirim-tim-ի ավատար
    Առանց հոգու չի լինի ապրել, այնպես որ ուզած-չուզած կկերտեմ
  3. aragats-ի ավատար
    ...Ամեն ինչ չի, որ մարդուց է կախված...
  4. Tirim-tim-ի ավատար
    շատ բաներ են մարդուց կախված
  5. aragats-ի ավատար
    Վստահությունը լավ բան է, բայց նայիր, չսխալվես: Հոգին հեռախոս չի, որ վաճառես, մի քիչ գումար վրան ավելացնես,

    նորը գնես: ԵՎ հայտնի չի, թե գնորդը այն ինչպես կօգտագործի:

    Նույն թղթի վրա կարելի է ինչպես անմահ ստեղծագործություն գրել, այնպես էլ... ( այլ կարիքների համար օգտագործել ):
    Թարմացել է 30.10.2011, 22:45 ըստ [ARG:5 UNDEFINED]
  6. Tirim-tim-ի ավատար
    կմտածեմ
  7. Lem-ի ավատար
    Աաասս կասես, իմ հոգին ալ առնեն ազգիս պանդուխտները, ես էլ եմ նորն ուզում:
  8. Tirim-tim-ի ավատար
    ՕԿ