PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցրու այստեղ

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9 10 11 12 13 14

VisTolog
29.08.2011, 19:44
Զբոսաշրջության մասնագետներ որտե՞ղ են պատրաստում, բացի համապատասխան քոլեջից:

Shah
29.08.2011, 20:53
ժողովուրդ 15 կամ 30 watt-ով ինչ կարելի ա միացնել բացի զարյադշնիկ մեկել լամփուշկա: ուզում եմ արևային զարյադշնիկ առնեմ...
http://greenpower.ug/products/table/9/0.html

Մանուլ
30.08.2011, 00:36
Զբոսաշրջության մասնագետներ որտե՞ղ են պատրաստում, բացի համապատասխան քոլեջից:

Եթե չեմ սխալվում, Սլավոնական համալսարանում էդպիսի բաժին կա, մի հատ նայի:

yerevanci
30.08.2011, 07:16
Զբոսաշրջության մասնագետներ որտե՞ղ են պատրաստում, բացի համապատասխան քոլեջից:

ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կա Սերվիս և սպասարկում բաժինը, որը հենց պատրաստում է զբոսաշրջության մասնագետներ

Moonwalker
30.08.2011, 10:24
ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կա Սերվիս և սպասարկում բաժինը, որը հենց պատրաստում է զբոսաշրջության մասնագետներ

Փաստորեն տուրիզմի մասնագե՜տ:))

Ժող համալսարանի սերվիսը միջազգայինի ֆակուլտետումա՞

ի՞նչ սերվիս

Սերվիսը բուֆետնա՞:D:D:D
Հա, միջազգայինի շենքումա::8

եթե բուֆետի հետա, ուրեմն երկու հատ կենտրոնական կա, մի հատ մաթ. ֆակ., մի հատ էլ ռոմանոյի կողքը… ու էլ չգիտեմ… միջազգայինի ներսում էլ ոչ մի բուֆետ չկա

Տո ուրա՞ սերվիսին էտքան դուխ::D
Սերվիսը Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետում ա: (http://www.ysu.am/site/index.php?lang=3&page=3&id=21)

ժող հիմա վերջը սերվիսը ո՞րն էր, եթե բուֆետն ա, ապա շատ հետաքրքիր ա, թե ինչի՞ են սերվիս ասում…

եկեք բոլորս կանչենք anahit96-ին ու հարցնենք:
anahit96, anahit96, anahit96… !!!

:D:D:D
Պատահական գրել էի աշխարհագրություն, բայց պարզվեց, որ իսկականից սերվիսը էդ ֆակուլտետի 5 մասնագիտություններից ա: :crazy
Տենաս ինչ են դառնում սերվիսն ավարտողները::think

VisTolog
30.08.2011, 12:22
ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կա Սերվիս և սպասարկում բաժինը, որը հենց պատրաստում է զբոսաշրջության մասնագետներ

Էս տարի էլ ձև չկա՟ ընդունվելու::))

Մեկ էլ ինչ քննություններ են?

Freeman
30.08.2011, 15:37
Էս տարի էլ ձև չկա՟ ընդունվելու::))

Մեկ էլ ինչ քննություններ են?
Եթե հեռակա ունի, կարող ա լինի

Նարե91
30.08.2011, 18:21
Մեկ էլ ինչ քննություններ են?
Սերվիսում՝ հայոց լեզու/գրավոր/, օտար լեզու/գրավոր/ և աշխարհագրություն/գրավոր/:

yerevanci
03.09.2011, 20:26
Էս տարի էլ ձև չկա՟ ընդունվելու::))

Մեկ էլ ինչ քննություններ են?

հեռակա ունի, կարող ես հեռակայում դիմել, իսկ քննություններն են հայոց լեզու/գրավոր/, օտար լեզու/գրավոր/ և աշխարհագրություն կամ հայոց պատմություն/գրավոր/:

VisTolog
03.09.2011, 20:27
հեռակա ունի, կարող ես հեռակայում դիմել, իսկ քննություններն են հայոց լեզու/գրավոր/, օտար լեզու/գրավոր/ և աշխարհագրություն կամ հայոց պատմություն/գրավոր/:

Ok, իմ համար չի: Հուսանք ում որ պետքա, կկարանա ընդունվի::))

yerevanci
03.09.2011, 20:30
Ok, իմ համար չի: Հուսանք ում որ պետքա, կկարանա ընդունվի::))

հուսանք :) համեմատած այլ ֆակուլտետների հետ՝ շատ հետաքրքիր կանցնի ուսանողական կյանքը

John
06.09.2011, 13:50
Ժող, ո՞ր ֆակուլտետում է ամենահեշտը սովորել ԵՊՀ-ի... ասենք որ ուղղակի դիպլոմ ա պետք ու մարդը պատրաստ ա էդ մասնագիտությունը սովորի, բայց իրան դեպք չի գալու էլի 99 տոկոսով...

Lusina
06.09.2011, 14:13
Ժող, ո՞ր ֆակուլտետում է ամենահեշտը սովորել ԵՊՀ-ի... ասենք որ ուղղակի դիպլոմ ա պետք ու մարդը պատրաստ ա էդ մասնագիտությունը սովորի, բայց իրան դեպք չի գալու էլի 99 տոկոսով...
Էս հարցին պատասխանողը պետք ա առնվազն բոլոր ֆակուլտետներում սովորած լինի, որ համեմատական կարգով ասի, թե որն էր ամենահեշտը + մեկ ա էլի սխալ կպատասխանի, որովհետև տարբեր մարդկանց համար "հեշտ" հասկացությունը տարբեր ա.Դու պետք ա որոշես, թե որ առարկաներն են քո համար հեշտ ու ըստ դրա ընտրես, ԻՀԿ:)

John
06.09.2011, 14:26

Տենց էի մտածում էլի որ հիմա էս օրն եմ ընկել... թե ասա ի՞նչ էի գտել էդ մաթեմի մեջ....... էհ, մնում ա որոշեմ որ մոստից քցվեմ

Vaio
06.09.2011, 21:30
Ժող, ո՞ր ֆակուլտետում է ամենահեշտը սովորել ԵՊՀ-ի... ասենք որ ուղղակի դիպլոմ ա պետք ու մարդը պատրաստ ա էդ մասնագիտությունը սովորի, բայց իրան դեպք չի գալու էլի 99 տոկոսով...

Եթե պրոստո դիպլոմա պետք, պետքա նայես, թե որտեղա կոնկուրսը ամենա ցածրը ու գնաս ընդե... երևի տենց:

VisTolog
06.09.2011, 21:35
Տենց էի մտածում էլի որ հիմա էս օրն եմ ընկել... թե ասա ի՞նչ էի գտել էդ մաթեմի մեջ....... էհ, մնում ա որոշեմ որ մոստից քցվեմ

Չեմ կարծում որ հեշտ ֆակ կլինի, էն էլ ԵՊՀ-ում. մի ամսում ասում են 30 հատ գիրք կարդա::{

keyboard
06.09.2011, 22:25
Հարգաններս բոլորին:
Ժողովուրդ մի էսպիսի խնդիր ունեմ: Ուրեմն http://wap.vivacell.am/voice/fun/81451/ կայքում կարդում եմ գովազդի մասին, զանգահարում եմ Նիկիտա Մոբայլ ընկերություն, որը տրամադրում է ծառայությունը օպերատորը նույնպես ինձ ասում է, որ պետք ե զանգահարել այդ համարով երաժշտության աղբյուրն մոտոցնել հեռախոսը և սպասել մինչև հիսուն վայրկայն, որից հետո կստանամ պատասխան սմս:

Սակայն զանգից հետո ես ոչինչ չեմ ստանում և զանգահարում եմ Նիկիտա Մոբայլ, արդեն իրենց "շուստրի" մասնագետը ինձ հայտնում է, որ պետք է հետևեի ձայնային հրահանգներին: Դե դա պարզից էլ պարզ է, որ էդպես է լինելու, բայց արդյոք գովազդում չպետք է նշվի նաև դա, ես հիշում եմ, որ Ֆրեշ սուպերմարկետին տուգանել են սխալ,ոչ կոռեկտ գովազդի և հաճախորդին ապաինֆորմացնելու համար:
Շատ կուզենայի լսել իրավաբանի կարծիք, ցանկալի է նաև կարծիքներ, ովքեր հայտնվել են նման իրավիճակներում:
Կխնդրեի նաև մոդերատորներին, եթե հնարավոր է, եթե չկա իհարկե նման թեմա, բացել նոր թեմա, թե որքանով ենք մենք խաբված,տեղյակ մեր իրավունքներից ու պաշտպանում մեր շահերը:
Շնորհակալ եմ:

Vaio
07.09.2011, 01:24
...Նիկիտա Մոբայլ...

Աֆերիստների աֆերիստնա!

John
08.09.2011, 19:55
Ժող, ուզում եմ իմանամ հեռակա ուսուցումը ինչո՞վ ա տարբերվում առկայից... Ասենք դասերի օրերը, ժամերը, քննաշրջանի ժամկետները... Ու ասենք ավելի հե՞շտ է, թե՞ նույնն է խստությունը... Ասենք կարելի՞ է 2րդ կուրսից հետո փոխել հեռակա... Մեկ էլ սկզբունքորեն դիպլոմների մեջ տարբերություն կա՞ հեռակայի ու առկայի

Valentina
08.09.2011, 20:24

Դասերը ավելի ուշ են սկսում, ինչքան գիտեմ նոյեմբերից: 4 տարվա փոխարեն ստիպված ես լինելու 5 տարի սովորես: Ինչ վերաբերումա հեշտա թե չէ, այ դա չգիտեմ :))

Նարե91
08.09.2011, 20:44
Ժող, ուզում եմ իմանամ հեռակա ուսուցումը ինչո՞վ ա տարբերվում առկայից... Ասենք դասերի օրերը, ժամերը, քննաշրջանի ժամկետները... Ու ասենք ավելի հե՞շտ է, թե՞ նույնն է խստությունը... Ասենք կարելի՞ է 2րդ կուրսից հետո փոխել հեռակա... Մեկ էլ սկզբունքորեն դիպլոմների մեջ տարբերություն կա՞ հեռակայի ու առկայի
ԵՊՀ-ի մասին կարող եմ ասել, որ տարբերությունը հեռակայի ու առկայի միջև շատ ա. հեռակայում չկա էն խստությունը, որը կա առկայում, որը նկատելի էր, երբ հեռակայից մեր կուրս մի քանի հոգի տեղափոխեցին:Հա մեկ էլ ԵՊՀ-ի դիպլոմի մեջ ուսուցման ձևը՝ այսինքն առկա կամ հեռակա, չի նշվում:

John
08.09.2011, 20:58
Վալենտինա եվ Նարե, անչափ շնորհակալ եմ)

Rammstein
09.09.2011, 11:17
Հարգաններս բոլորին:
Ժողովուրդ մի էսպիսի խնդիր ունեմ: Ուրեմն http://wap.vivacell.am/voice/fun/81451/ կայքում կարդում եմ գովազդի մասին, զանգահարում եմ Նիկիտա Մոբայլ ընկերություն, որը տրամադրում է ծառայությունը օպերատորը նույնպես ինձ ասում է, որ պետք ե զանգահարել այդ համարով երաժշտության աղբյուրն մոտոցնել հեռախոսը և սպասել մինչև հիսուն վայրկայն, որից հետո կստանամ պատասխան սմս:

Սակայն զանգից հետո ես ոչինչ չեմ ստանում և զանգահարում եմ Նիկիտա Մոբայլ, արդեն իրենց "շուստրի" մասնագետը ինձ հայտնում է, որ պետք է հետևեի ձայնային հրահանգներին: Դե դա պարզից էլ պարզ է, որ էդպես է լինելու, բայց արդյոք գովազդում չպետք է նշվի նաև դա, ես հիշում եմ, որ Ֆրեշ սուպերմարկետին տուգանել են սխալ,ոչ կոռեկտ գովազդի և հաճախորդին ապաինֆորմացնելու համար:
Շատ կուզենայի լսել իրավաբանի կարծիք, ցանկալի է նաև կարծիքներ, ովքեր հայտնվել են նման իրավիճակներում:
Կխնդրեի նաև մոդերատորներին, եթե հնարավոր է, եթե չկա իհարկե նման թեմա, բացել նոր թեմա, թե որքանով ենք մենք խաբված,տեղյակ մեր իրավունքներից ու պաշտպանում մեր շահերը:
Շնորհակալ եմ:

Դեռ 3 տարի առաջ եմ էս թեման (http://www.akumb.am/showthread.php/35817) բացել ու ասել, որ Nikita-ի ծառայություններից պետք չի օգտվել:
Փաստորեն դեռ խելքի չեն եկել:

Shah
09.09.2011, 11:39
Huawei Gaga U8180 հեռախոս ո՞վ ա ունեցել, հեռախոս եմ ուզում առնեմ, բայց չգիտեմ սենսորը ի՞նչ որակի ա, ասենք մի տարի գոնե նորմալ կաշխատի՞, թե՞ SE G900-ի պես առաջին շաբաթում սենսորը ատկազ կանի:

aerosmith
12.09.2011, 12:23
Ժող ջան ինձ պետք ա ճանապարհատրանսպորտային կանոնների ինչ ոչ ձեռնարկ... որպեսզի սովորեմ գնամ պռավայի համար քննություն հանձնեմ... որտեղից կարող եմ եդ գիրքը ճարել...
կանխավ շնորհակալ եմ

yerevanci
12.09.2011, 14:55
Ուզում եմ HTC Wildfire հեռախոս գնեմ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչ որ մեկը կա, որ օգտագործումա

Ապե Ջան
15.09.2011, 00:26
«Օնլայն ֆիլմերի» մասին թեմա կա՞ «Ակումբում»::think

yerevanci
15.09.2011, 00:36
Ժող ջան ինձ պետք ա ճանապարհատրանսպորտային կանոնների ինչ ոչ ձեռնարկ... որպեսզի սովորեմ գնամ պռավայի համար քննություն հանձնեմ... որտեղից կարող եմ եդ գիրքը ճարել...
կանխավ շնորհակալ եմ

նման բանի Երիտասարդականի անցումում եմ հանդիպել, ու նաև ինձ թվումա, որ մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի մոտ գտնվող կրպակում կլինի, որտեղ որ օրենքների գրքույկներն են վաճառում

boooooooom
15.09.2011, 21:17
Խնդրում եմ ինձ ասեք, թե ոնց անեմ, որ հեռախոսով ինտերնետ մտնելիս հայերեն տառերի փոխարեն վանդակներ չտեսնեմ

Rammstein
15.09.2011, 21:31
Խնդրում եմ ինձ ասեք, թե ոնց անեմ, որ հեռախոսով ինտերնետ մտնելիս հայերեն տառերի փոխարեն վանդակներ չտեսնեմ

Opera Mini-ի հասցեի տողում գրի «opera:config» ու բաց էջը: Իջի ամենաներքեւը ու «Use bitmap fonts for complex scripts»-ի կողքը դիր Yes:

Հ.Գ. Չմոռանանք սրա համար շնորհակալություն հայտնել Ներսես_AM-ին: :)

boooooooom
15.09.2011, 21:45
Opera Mini-ի հասցեի տողում գրի «opera:config» ու բաց էջը: Իջի ամենաներքեւը ու «Use bitmap fonts for complex scripts»-ի կողքը դիր Yes:

Հ.Գ. Չմոռանանք սրա համար շնորհակալություն հայտնել Ներսես_AM-ին: :)
Չկա իմ մոտ use ..., վերջի տողում գրված է visited link :-(

Rammstein
15.09.2011, 21:54
Չկա իմ մոտ use ..., վերջի տողում գրված է visited link :-(

Ո՞ր վերսիան ա: Իմ մոտ համ 6.1-ը կա, համ 4.3-ը, երկուսում էլ կա:

boooooooom
15.09.2011, 21:54
Ո՞ր վերսիան ա: Իմ մոտ համ 6.1-ը կա, համ 4.3-ը, երկուսում էլ կա:

11.1 փրկեեեեեք

Rammstein
15.09.2011, 22:24
11.1 փրկեեեեեք

Վարդան ջան, Opera Mini-ն Java ծրագիր ա, որի վերջին վերսիան 6.1-ն ա: Էդ 11.1-ը երեւի Opera Mobile-ին ա վերաբերվում, դրա հետ գործ չեմ ունեցել, չգիտեմ:

Արէա
15.09.2011, 22:30
Opera Mini-ի հասցեի տողում գրի «opera:config» ու բաց էջը: Իջի ամենաներքեւը ու «Use bitmap fonts for complex scripts»-ի կողքը դիր Yes:

Հ.Գ. Չմոռանանք սրա համար շնորհակալություն հայտնել Ներսես_AM-ին: :)

Լավ տարբերակ ա, բայց 10 կբ ծավալով էջը 100-150 կբ ա դառնում :(, չնայած չեղածից լավ ա:

boooooooom
15.09.2011, 22:31
Վարդան ջան, Opera Mini-ն Java ծրագիր ա, որի վերջին վերսիան 6.1-ն ա: Էդ 11.1-ը երեւի Opera Mobile-ին ա վերաբերվում, դրա հետ գործ չեմ ունեցել, չգիտեմ:
Այո Opera Mobile է, հիմա ինչ Opera Mini քաշեմ?

Rammstein
16.09.2011, 00:34
Այո Opera Mobile է, հիմա ինչ Opera Mini քաշեմ?

Դե եթե տենց շտապ պետք ա, Opera Mini 6.1 քաշի:

Ի դեպ, նոր Opera Mobile-ը քաշեցի Win7-ի համար, էլի հայերենը քառակուսիներ ա: Աչքիս ծրագրի խնդիրն ա:

Arpine
17.09.2011, 21:50
Ժող, էսպիսի մի բան եմ լսել, որ ծառայությունից հետո, տղաները ուսումը շարունակում են անվճար. էսպիսի բան կա՞, տեղյակ ե՞ք.

VisTolog
17.09.2011, 21:54
Ժող, էսպիսի մի բան եմ լսել, որ ծառայությունից հետո, տղաները ուսումը շարունակում են անվճար. էսպիսի բան կա՞, տեղյակ ե՞ք.

Չգնա՞մ ծառայեմ::think

Freeman
17.09.2011, 22:02
Ժող, էսպիսի մի բան եմ լսել, որ ծառայությունից հետո, տղաները ուսումը շարունակում են անվճար. էսպիսի բան կա՞, տեղյակ ե՞ք.

հա, ինչքան գիտեմ դեռ էդպես ա

Arpine
17.09.2011, 22:06
հա, ինչքան գիտեմ դեռ էդպես ա

դե՞ռ. ես էլ գիտեմ թե նորա.

Rammstein
17.09.2011, 22:27
Ժող, էսպիսի մի բան եմ լսել, որ ծառայությունից հետո, տղաները ուսումը շարունակում են անվճար. էսպիսի բան կա՞, տեղյակ ե՞ք.

Եթե տվյալ ֆակուլտետում կան ԲԶ (բանակից զորացրվածների) տեղ(եր), ապա ծառայածների միջեւ առանձին մրցույթ ա լինում ու քանի որ ծառայածները էդքան շատ չեն, շատերը անվճար անցնում են ու առոք-փառոք սովորում են, քանի որ ընդհանուր ռոտացիան իրանց վրա չի տարածվում, միայն ԲԶ-ի մեջ կարա ռոտացիա լինի:

John
17.09.2011, 23:20
հա, ինչքան գիտեմ դեռ էդպես ա
չկա տենց բան... ոչ թե շարունակում են անվճար, այլ եթե նոր են ընդունվում՝ առանձին մրցույթով են ընդունվում ծառայածները ու համարյա սաղ ֆակ.երում բավարար ստանալու դեպքում անվճար են անցնում:

Չգնա՞մ ծառայեմ:
եթե դրա համար ես ուզում գնաս՝ ՉԷ ;) ինչքան մեդալ ու լիչկա կար ստացա բանակում, որ գամ առանց զեղչի վճարովի սովորեմ...

Եթե տվյալ ֆակուլտետում կան ԲԶ (բանակից զորացրվածների) տեղ(եր), ապա ծառայածների միջեւ առանձին մրցույթ ա լինում ու քանի որ ծառայածները էդքան շատ չեն, շատերը անվճար անցնում են ու առոք-փառոք սովորում են, քանի որ ընդհանուր ռոտացիան իրանց վրա չի տարածվում, միայն ԲԶ-ի մեջ կարա ռոտացիա լինի:
Ռամշ ջան, էդ մենակ ընդունվելուց ա տենց... հետո էլ ոչ մեկից չես տարբերվում՝ ընդհանուր մրցույթին ես մասնակցում...

Rammstein
17.09.2011, 23:41
Ռամշ ջան, էդ մենակ ընդունվելուց ա տենց... հետո էլ ոչ մեկից չես տարբերվում՝ ընդհանուր մրցույթին ես մասնակցում...

Եսի՞մ, ընկեր ԲԶ-ով ա ընդունվել ու, իրա ասելով, որ ոնց էլ սովորի, չի անցնի վճարովի, որտեւ ծառայած ա: :esim

John
17.09.2011, 23:45
Եսի՞մ, ընկեր ԲԶ-ով ա ընդունվել ու, իրա ասելով, որ ոնց էլ սովորի, չի անցնի վճարովի, որտեւ ծառայած ա: :esim
ես էլ հաստատ չգիտեմ, ուղղակի հազար ու մի տեղից հարց ու փորձ անելով տենց հետևություն եմ արել...

Rammstein
17.09.2011, 23:48
ես էլ հաստատ չգիտեմ, ուղղակի հազար ու մի տեղից հարց ու փորձ անելով տենց հետևություն եմ արել...

OK, ես էլ կփորձեմ հաստատ ճշտել: :)

Arpine
17.09.2011, 23:59
Ես հենց դասախոսից եմ լսել, բայց կարելիա ճշտել, ես էլ կփորձեմ:

Մանուլ
18.09.2011, 00:03
Ինձ թվում ա, որ Ռամշը ճիշտ ա, որովհետև մենք ընդունվելուց ունեցել ենք 35 անվճար տեղ, որից 2-ը ԲԶ-ի համար: Իսկ հիմա ռոտացիան 33 տեղի համար ա միայն:

John
18.09.2011, 00:10
Ինձ թվում ա, որ Ռամշը ճիշտ ա, որովհետև մենք ընդունվելուց ունեցել ենք 35 անվճար տեղ, որից 2-ը ԲԶ-ի համար: Իսկ հիմա ռոտացիան 33 տեղի համար ա միայն:
Ռամշը չէր տենց ասում)))

էդ մենակ ընդունվելուց ա տենց... հետո էլ ոչ մեկից չես տարբերվում՝ ընդհանուր մրցույթին ես մասնակցում...

Մանուլ
18.09.2011, 00:12
Ռամշը չէր տենց ասում)))

Ես հենց Ռամշի ասածն եմ ասում :): Այսինքն` էն 2-ը, որոնք ԲԶ-ով են ընդունվել, չեն մասնակցում ռոտացիային, իրենք միշտ անվճար են: Ռոտացիան մնացած 33 տեղերի համար ա:

John
18.09.2011, 00:16
Ես հենց Ռամշի ասածն եմ ասում :): Այսինքն` էն 2-ը, որոնք ԲԶ-ով են ընդունվել չեն մասնակցում ռոտացիային, իրենք միշտ անվճար են: Ռոտացիան մնացած 33 տեղերի համար ա:
բայց դրանից դեռ չի հետևում որ իրանք չեն մասնակցում ռոտացիային... գիտե՞ս կոնկրետ մարդ, որ ԲԶ-ով ա ընդունվել ու անվճար ա սովորում, անկախ նրանից թե ոնց ա սովորում...

Մանուլ
18.09.2011, 00:20
բայց դրանից դեռ չի հետևում որ իրանք չեն մասնակցում ռոտացիային... գիտե՞ս կոնկրետ մարդ, որ ԲԶ-ով ա ընդունվել ու անվճար ա սովորում, անկախ նրանից թե ոնց ա սովորում...

Չէ, ԲԶ-ով ընդունված մարդու չեմ ճանաչում, դրա համար էլ գրել էի «ինձ թվում ա»: Բայց մեզ տենց են բացատրել 35 տեղը 33 դարձնելը: Բայց դե ամեն դեպքում ճշտել ա պետք :):

Արևհատիկ
18.09.2011, 00:29
Ես, որ առաջին կուրս էի, մեր կուրսում մի տղա կար ԲԶ-ով էր անվճար ընդունվել: Հաջորդ տարին ինքը տարեկետում վերցրեց ու իր փոխարեն ընդհանուրով ընդունվածներից մի հոգի անցավ անվճար:
Հաստատ չգիտեմ, բայց կարծում եմ, եթե ԲԶ-ով ընդունվածների միջև միայն ռոտացիա լիներ էդ մի տեղի համար, ընդհանուրով ընդունվածը չէր կարող անցնել անվճար:

Freeman
18.09.2011, 01:34
բայց դրանից դեռ չի հետևում որ իրանք չեն մասնակցում ռոտացիային... գիտե՞ս կոնկրետ մարդ, որ ԲԶ-ով ա ընդունվել ու անվճար ա սովորում, անկախ նրանից թե ոնց ա սովորում...
Ես գիտեմ կոնկրետ մարդու, լիկվիդ էլ ունի, բայց քանի որ զորացրվելուց հետո ա ընդունվել, մինչև հիմա (երրորդ կուրս) անվճար ա:Ամեն դեպքում ինձ թվում ա, հարցը ոչ թե էս դեպքին էր վերաբերվում, այլ Ատ-ով ընդունված, մի քանի տարի սովորելուց հետո բանակ գնացած-վերադարձածներին

Դեկադա
19.09.2011, 08:42
Ժողովուրդ ամսի 21-ի ժամանակացույց- ուղեցույց կա/: Որտեղի՞ց կարամ իմանամ էտ օրվա միջոցառումների գրաֆիկը:

yerevanci
19.09.2011, 11:14
Ժողովուրդ ամսի 21-ի ժամանակացույց- ուղեցույց կա/: Որտեղի՞ց կարամ իմանամ էտ օրվա միջոցառումների գրաֆիկը:

խնդրեմ http://www.20ra.am/

yerevanci
20.09.2011, 20:32
ժող շատ շտապ պետքա «Վեռո» ինտերբտ ակումբի հասցեն, ո՞վ գիտի

VisTolog
20.09.2011, 20:41
ժող շատ շտապ պետքա «Վեռո» ինտերբտ ակումբի հասցեն, ո՞վ գիտի

Սփյուռ զանգի 09000-9999

Tianshi
25.09.2011, 00:43
Ժոոողղղ ջաաան ինձ ձեր օգնությունն ա պետք: ՈՒրեմն մի հատ կլիպ եմ ուզում սարքեմ, , շնորհավորական, վիդեո-միդեո սաղ ունեմ, մնում ա կպցնեմ իրար, բայց մի բան ոչ մի ձև չեմ կարումմմ հիշեմմմ: Ժող ջան, բեքգրաունդի երգ ա պետք,,, դրական , պոզիտիվ երաժշտութամբ,, ասենք օրինակ duck saurce - barbara streisand-ի պես,, էս կարգի էլիի: Ոչ մի կերպ մտքիս մի հատ էդ տիպի երգ չի գալիս, խնդրում եմ օգնեքքք,,, Ով ինչ կառաջարկի?:think... նախապես շնորհակալություննն:)

VisTolog
25.09.2011, 10:16

Clayderman (http://www.youtube.com/results?search_query=richard+clayderman&aq=f)չե՞ս փորձել: Իրա երաժշտությունները շատ եմ տենց կլիպների տակ օգտագործել: Ծնունդի բայց չունեմ::))

http://www.youtube.com/watch?v=tR-qQcNT_fY&ob=av3e
(http://www.youtube.com/watch?v=tR-qQcNT_fY&ob=av3e)http://www.youtube.com/watch?v=9CkKuA86Mis
http://www.youtube.com/watch?v=ZpgY5S3AcSw&ob=av3n
(http://www.youtube.com/watch?v=ZpgY5S3AcSw&ob=av3n)http://www.youtube.com/watch?v=m5TwT69i1lU&NR=1
(http://www.youtube.com/watch?v=m5TwT69i1lU&NR=1)http://www.youtube.com/watch?v=V1bFr2SWP1I&ob=av3e
(http://www.youtube.com/watch?v=V1bFr2SWP1I&ob=av3e)
Մի քիչ Օռանժ - http://www.youtube.com/watch?v=XgEfYGzojcA :))

Սա (http://www.youtube.com/watch?v=HBPnfnvXq0E)լսի. կարողա չհամապատասխանի, որտև ես էս երաժշտությանը ուրիշ ձև եմ նայում.

Freeman
25.09.2011, 14:08
Ժող, մի հատ կայք կար, որ հայերեն գրում էիր կլավիատուրայով, ինքը արագությունը չափում էր, ակումբում էլ դրա մասին գրած էր, դրա հասցեն ո՞նց էր, չեմ կարում գտնեմ

Դեկադա
25.09.2011, 14:11
Ժողովուրդ ինետիս արագությունը ո՞նց կարամ իմանամ: Մեկ էլ 2 օր ա ֆբ-ն էլ, յութուբ-ն էլ չեմ կարենում բացեմ: Կարողա իմանաք գլոբալ ա՞, թե՞ իմ կոմպից ա:

Life
25.09.2011, 14:22
Ժողովուրդ ինետիս արագությունը ո՞նց կարամ իմանամ: Մեկ էլ 2 օր ա ֆբ-ն էլ, յութուբ-ն էլ չեմ կարենում բացեմ: Կարողա իմանաք գլոբալ ա՞, թե՞ իմ կոմպից ա:
http://www.speedtest.net (http://speedtest.net)
յութուբն ու ֆբ-ն էլ նորմալ աշխատում են,ոչ մի գլոբալ խնդիր չկա

Դեկադա
25.09.2011, 14:24
http://www.speedtest.net (http://speedtest.net)
յութուբն ու ֆբ-ն էլ նորմալ աշխատում են,ոչ մի գլոբալ խնդիր չկա

ես ոչ մի բրաուզերով չեմ կարենում բացեմ:

Life
25.09.2011, 14:38
ես ոչ մի բրաուզերով չեմ կարենում բացեմ:
ինչ եռոռ ա գրում?փորձել եք քեշ-ը մաքրել?

Դեկադա
25.09.2011, 14:54
ինչ եռոռ ա գրում?փորձել եք քեշ-ը մաքրել?

հա մաքրեցի, բայց էլի չի լինում:

Մանուլ
25.09.2011, 14:59
Մի քիչ Օռանժ - http://www.youtube.com/watch?v=XgEfYGzojcA :))

:o Էդ օռանժ չի, էդ Բիլայն ա:

Rammstein
25.09.2011, 15:02
Ժող, մի հատ կայք կար, որ հայերեն գրում էիր կլավիատուրայով, ինքը արագությունը չափում էր, ակումբում էլ դրա մասին գրած էր, դրա հասցեն ո՞նց էր, չեմ կարում գտնեմ

grir.am (http://grir.am)

Life
25.09.2011, 15:10
հա մաքրեցի, բայց էլի չի լինում:
ինչ ա գրում որ չի բացվում

Դեկադա
25.09.2011, 15:13
ինչ ա գրում որ չի բացվում

Веб-страница недоступна
Подключение к www.facebook.com прервано.
Вот несколько советов и рекомендаций:
Обновите эту страницу позже.
Проверьте подключение к Интернету. Перезагрузите все используемые маршрутизаторы, модемы и другие сетевые устройства.
Добавьте Google Chrome в список разрешенных приложений в настройках брандмауэра или антивирусной программы. Если это приложение уже находится в списке разрешенных, попробуйте удалить его из этого списка, а затем добавить снова.
При использовании прокси-сервера проверьте его настройки или обратитесь к администратору сети, чтобы убедиться, работает ли прокси-сервер. Если прокси-сервер использовать необязательно, установите соответствующие настройки: Нажмите на меню инструментов > "Настройки" > "Расширенные" > "Изменить настройки прокси-сервера..." > "Настройка сети" и снимите флажок "Использовать прокси-сервер для локальных подключений".
Ошибка 101 (net::ERR_CONNECTION_RESET): Соединение сброшено.

սա է գրում

Life
25.09.2011, 15:21

Կարողա պռոքսի սեռվեր ես միացրել?էդ գրած հրահանգները արել ես?
ընդհանրապես ինչից հետո ա խնդիրը առաջացել?որ պրովայդերից ես օգտվում?

Դեկադա
25.09.2011, 15:24
Կարողա պռոքսի սեռվեր ես միացրել?էդ գրած հրահանգները արել ես?
ընդհանրապես ինչից հետո ա խնդիրը առաջացել?որ պրովայդերից ես օգտվում?

հայլայնից եմ օգտվում: Ոչ մի հրահանգ էլ չեմ արել, վախենում եմ մնացածն էլ փչացնեմ ու պրծնեմ:

Life
25.09.2011, 15:34
սա արա,եթե չսարգես սրանով հաստատ չես փչացնի
Нажмите на меню инструментов > "Настройки" > "Расширенные" > "Изменить настройки прокси-сервера..." > "Настройка сети" и снимите флажок "Использовать прокси-сервер для локальных подключений".

Tianshi
26.09.2011, 00:00
Մերսիիի շատ Վիստ ջան: Լսեցի սաղ առաջարկածներդ,, բայց երևի թե ամենահամապատասխանը Five for Fightingn էր: Էն բարի պահերին կարելի ա խցկել մի տեղ;) ... իսկ Numb@ "Հարգում եմ ",, բայց կոնկրետ իմինի համար հեչ համապատասծան չի:

Meme
26.09.2011, 18:50
Երեխեք ինձ պետքա Փավստոս Բյուզանդ «Արշակ և Շապուհ»-ի մասին նյութ,սա գտել եմhttp://hy.wikipedia.org/wiki/%D5%93%D5%A1%D5%BE%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD_%D4%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4 բայց կիսատա. կօգնեեք,ավելի շուտ ոչինչ էլ չկա:(շտապ պետքա

Moonwalker
26.09.2011, 19:07
Երեպեք ինձ պետքա Փավստոս Բյուզանդ «Արշակ և Շապուհ»-ի մասին նյութ,սա գտել եմhttp://hy.wikipedia.org/wiki/Փավստոս_Բյուզանդ բայց կիսատա. կօգնեեք:(շտապա պետքա

Երևի նկատի ունես Բուզանդի «Պատմություն հայոց»-ի համապատասխան հատվածը:
ա) դրա աշխարհաբար տարբերակը (http://hay-em.do.am/load/gegharvestakan/p'avstos_bowzand/p_39_avstos_bowzand_arshak_ev_shapoih/37-1-0-1266):
բ) Եղիազար Մուրադյանի «Քննական պատմութիւն Արշակ Բ-ի և իր Պապ որդւոյն» (http://www.archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n35/mode/thumb) աշխատությունը գործանականում քեզ պետք եկած հատվածի մանրակրկիտ վերլուծությունն է (բավական ժամանակ ու հավես կպահանջի):

My World My Space
26.09.2011, 21:21
ժող ջան 10 համարի մարշրուտնու երթուղին ո՞վ կասի, որտեղից ո՞ւր է գնում.....

VisTolog
26.09.2011, 21:25
ժող ջան 10 համարի մարշրուտնու երթուղին ո՞վ կասի, որտեղից ո՞ւր է գնում.....

Բագրատունյաց պողոտա - Աղի հանք

Բագրատունյաց պողոտա (տրոլեյբուսի հավաքակայան) - Աշխատանքի հր. (շրջադարձ) - Բագրատունյաց պողոտա - Գ. ՆԺդեհի փողոց - Արշակունյաց պողոտա - Գ. Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա - Կորյունի - Աբովյան - Սարալանջի փողոցներ - Ազատության պողոտա - Ներսիսյան - Ուլնեցու - Պ. Սևակի - Ռուբինյանց - Աճառյան փողոցներ - Աղի հանք:Հետադարձը՝ նույնը` մինչև Սարալանջի փողոց - Տերյան - Մոսկովյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորչի փողոց - Արշակունյաց պողոտա - Գ. Նժդեհի փողոց - Գ. ՆԺդեհի հր. - Բագրատունյաց պողոտա (տրոլեյբուսի հավաքակայան)

Rammstein
26.09.2011, 21:33
ժող ջան 10 համարի մարշրուտնու երթուղին ո՞վ կասի, որտեղից ո՞ւր է գնում.....

Բագրատունյաց պողոտա (տրոլեյբուսի հավաքակայան), Բագրատունյաց, Նժդեհի, Արշակունյաց, Լուսավորիչ, Մաշտոց, Կորյուն, Աբովյան, Սարալանջի, Ազատության, Ներսիսյան, Ուլնեցու, Սեւակի, Ռուբինյանց, Աճառյան, Աղի հանք:

Հետադարծն էլ նույնն ա, ուղղակի Կորյունի փոխարեն Մոսկովյանով ա մտնում Մաշտոցի պողոտա:
Բայց մեկ-մեկ վարորդները ինքնագործունեություն են անում, 3-րդ մասից դեպի աղի հանք էլ են Մոսկովյանով քշում:

Valentina
26.09.2011, 22:11
Ինձ Երևանի հատակագիծ կտա՞ք, որ բացի փողոցնեի անունները նշելուց, նաև թիվը նշվի: Կոնկրետ հետաքրքրումա Ագաթանգեղոսի փողոցը:

Valentina
26.09.2011, 22:14
Ինձ Երևանի հատակագիծ կտա՞ք, որ բացի փողոցնեի անունները նշելուց, նաև թիվը նշվի: Կոնկրետ հետաքրքրումա Ագաթանգեղոսի փողոցը:

Էլ պետք չի, գտա :))

Rammstein
26.09.2011, 22:17
Ինձ Երևանի հատակագիծ կտա՞ք, որ բացի փողոցնեի անունները նշելուց, նաև թիվը նշվի: Կոնկրետ հետաքրքրումա Ագաթանգեղոսի փողոցը:

Եթե շենքերի թիվը նկատի ունես, ապա իմ հանդիպած բոլոր Երեւանի քարտեզներում էդ թվերը սխալ են, հաշվի առ, որ քո գտածում էլ կարող ա սխալ լինի: :)

Moonwalker
29.09.2011, 18:21
Ժող, կասեք ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը ո՞ր շենքում ա:unsure

VisTolog
29.09.2011, 18:39
Ժող, կասեք ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը ո՞ր շենքում ա:unsure

Սև շենք:

Մանուլ
29.09.2011, 19:09
Սև շենք:

Սև շենքում չի, կակ ռազ սպիտակ շենքում ա :)): Սև շենքի հետևի շենքում, որտեղ նաև բանասիրության ֆակուլտետն ա:

boooooooom
29.09.2011, 20:58
Ուրեմն սենց. տանը կա 2 համակարգիչ, որպեսզի մոդեմը ամեն անգամ չտեղափոխենք, մեզ բիլայնից խորհուրդ տվեցին սվիչ գնել, եվ միանալ դրանով: Սվիչ գնեցի, միացրեցի մոդեմին, կոմպերը միացրեցի սվիչին: ինձ թվում էր ամեն ինչ նորմալ է: Բայց ոչ: մի կոմպը միացնում եմ նորմալա, 2-րդը չի միանում, հենց ես մեկը անջատում եմ, մյուսը միանում է : Օգնեցեեեք :-(

Rammstein
29.09.2011, 21:38

Նախ արի գնանք համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/46052) ու ասա, թե ինչ մոդեմ ա, քո Հայ-լայնի մոդեմը: :)

Հ.Գ. Հիմնականում Հայ-լայնի տված բոլոր մոդեմներով լինում ա իրար հետ երկու կոմպ միացնել, նենց որ կարող ա սվիչը իզուր առած լինես:

Կարեն Կանտարով
02.10.2011, 12:13
Ով ու ՞ նի Tora կամ Tanakh կամ Talmud գրքերի ինտերնետային ռուսերեն տարբերակն ֆայլի տեսքով :
Եվ կարելի է՞ Հուդայիզմ թեման բացել Կրոն բաժնում :

Moonwalker
02.10.2011, 12:55
Ով ու ՞ նի Tora կամ Tanakh կամ Talmud գրքերի ինտերնետային ռուսերեն տարբերակն ֆայլի տեսքով :

Թանահ (օնլայն (http://www.moshiach.ru/tanach.php), ներբեռնել (http://lib.rus.ec/b/103584/download))(Թորան Թանահի առաջին 5 գրքերն են միասին վերցված, պարոն հրեա՛)
Թալմուդը ամբողջովին ռուսերեն չի թարգմանվել (ինչքան ես գիտեմ): Կա Պերֆեկովիչի թարգմանությունը (մասնակի՝ միայն Միշնահը ու Թոսեֆթան), բայց կարծեմ ուղղափառ հուդայականությունը չի ընդունում էդ թարգմանությունը:

Եվ կարելի է՞ Հուդայիզմ թեման բացել Կրոն բաժնում :

Եթե որոնման արդյունքում նման թեմա չգտնես, իհարկե կարող ես՝

Ենթախումբ 1. Ակումբի շարքային անդամներ
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, նայել կցորդները, բացել թեմաներ ու հարցումներ, իրենց ստեղծած թեմայի վերնագիրը փոխել թեման բացելուց հետո 10 րոպեների ընթացքում, կատարել գրառումներ, գրառումը կատարելուց հետո 20 րոպեների ընթացքում այն խմբագրել, մասնակցել հարցումներին, տեղադրել կցորդներ, օգտվել անհատական նամակագրության համակարգից, նայել ակտիվ անդամների ցանկը, նայել ակումբում գրանցված անդամների ցանկը, նայել ակումբի անդամների անձնագրերը, օգտագործել օրացույցը, ունեն անձնագիր և կարող են խմբագրել դրա տվյալները, կարող են ունենալ ավատար, անձնագրի լուսանկար, ստորագրություն, հատուկ կարգավիճակ, կարող են ստանալ և տալ վարկանիշներ:

Vaio
02.10.2011, 13:55
կարելի է՞ Հուդայիզմ թեման բացել Կրոն բաժնում :

Լավ կլներ չբացեիր :)

Valentina
02.10.2011, 20:25
Ժող. USB-մոդեմ հնարավորա 1 ամսով վերցնել, նենց որ 1 տարով ստիպված չլինի դառնալ բաժանորդ, ու եթե հա մանրամասնեք խնդրում եմ:

Bruno
02.10.2011, 22:14
Ժող. USB-մոդեմ հնարավորա 1 ամսով վերցնել, նենց որ 1 տարով ստիպված չլինի դառնալ բաժանորդ, ու եթե հա մանրամասնեք խնդրում եմ:

Ամենահեշտ տարբերակը, list.am-ից 8000-9000 դրամով գնես և մեկ ամիս հետո 2000-3000 դրամ էժանով վաճառես:

Ապե Ջան
02.10.2011, 23:25
Ամենահեշտ տարբերակը, list.am-ից 8000-9000 դրամով գնես և մեկ ամիս հետո 2000-3000 դրամ էժանով վաճառես:

Եկեք խնդրեմ 1 ամսով վերցրեք անվար օգտագործեք:
Բայց արդյո՞ք կլինի նույն սակագնային պլանը 1 ամսով բաժանաորդագրվելու դեպքում:

Bruno
03.10.2011, 16:55
Ժամանակին Ամիրյան փողոցում ավտոակուստիկայի Pioneer խանութ կար: Հիմա տեղափոխվել է:
Ով՞ գիտի որտեղ՞ է տեղափոխվել:

Եվ/կամ ինչ՞ լավ ավտոակուստիկայի խանութի տեղ գիտեք:

Նախապես մերսիներ:

Meme
03.10.2011, 18:34
երեխեք մի բան հարցնեմ էլի, եթե կինոյիս զագրուզկեն լրիվ գնացելա, ինետը անջատեմ կիոն կարող ե՞մ նայել.........Շտապա պետք

Հայկօ
03.10.2011, 18:45
երեխեք մի բան հարցնեմ էլի, եթե կինոյիս զագրուզկեն լրիվ գնացելա, ինետը անջատեմ կիոն կարող ե՞մ նայել.........Շտապա պետք

Հա, հիմնականում կարող ես:

Meme
03.10.2011, 20:32
Էլի եկել եմ....
Երեխեք «Սասնա Ծռերից» պետք Սասունցի Դավիթ ու Մսրա Մելիքի կերպարների մասին նյութ...
Էլի չեմ գտնում...

Կարեն Կանտարով
03.10.2011, 20:37
Էլի եկել եմ....
Երեխեք «Սասնա Ծռերից» պետք Սասունցի Դավիթ ու Մսրա Մելիքի կերպարների մասին նյութ...
Էլի չեմ գտնում...

http://armenianhouse.org/sasuntsi-david/epic.html

Bruno
03.10.2011, 22:25
Ժամանակին Ամիրյան փողոցում ավտոակուստիկայի Pioneer խանութ կար: Հիմա տեղափոխվել է:
Ով՞ գիտի որտեղ՞ է տեղափոխվել:

Եվ/կամ ինչ՞ լավ ավտոակուստիկայի խանութի տեղ գիտեք:

Նախապես մերսիներ:

Էս չգիտեք, թէ՞ էջը փոխվեց չնկատեցիք: :)

Bruno
04.10.2011, 19:28
Էս չգիտեք, թէ՞ էջը փոխվեց չնկատեցիք: :)

maps.google (http://maps.google.ru/maps?hl=ru&q=40.202834,44.555955&um=1&ie=UTF-8&hq=&hnear=0x406aa328a85f632d:0xa6f49901f8736c76,%2B40%C2%B0+12'+10.23%22,+%2B44%C2%B0+33'+20.07%22&gl=ru&ei=fyWLToWcBc2XhQetiJ3kAw&sa=X&oi=geocode_result&ct=title&resnum=1&ved=0CBsQ8gEwAA)

Freeman
06.10.2011, 17:28
Ժող, ո՞րտեղից կարամ քաշեմ Margaret Johnson-ի անգլերենի երկրորդ լեվլի «Different worlds» գրքի աուդիո վերսիան, շատ ա պետք, խնդրում եմ օգնեք

Կարեն Կանտարով
06.10.2011, 21:43
Ակումբի Պատմական թեմաներում կարելի է գրառել՞ ,

Vaio
06.10.2011, 21:57
Ակումբի Պատմական թեմաներում կարելի է գրառել՞ ,

Հանկարծ տենց բան չանեք, խստիվ արգելվում է: )

Ambrosine
06.10.2011, 22:02
Ակումբի Պատմական թեմաներում կարելի է գրառել՞ ,
Ոչ :nono :)):
Իսկ մյուս թեմաներում ինչպե՞ս ես գրառում կատարում: Հատուկ թույլտվությու՞ն ես հարցնում: Ինչի շուրջ որ ուզում ես գրել, փնտրիր համապատասխան թեման: Իսկ եթե նման թեմա չլինի, ստեղծիր նորը:

Արէա
09.10.2011, 17:22
Ժող օգնեք: Որտե՞ղ ա հնարավոր վեբ ծրագրավորում սովորել: Նախապես շնորհակալ եմ:

yerevanci
11.10.2011, 14:23
ունեմ օռանժի ապակոդավորած ֆլեշկա, վիվայի քարտով ուզում եմ մտնեմ ինտերնետ, բայց հենց տալիս եմ միանալ, չի միանում, ի՞նչ խորհուրդ կտաք, կարողա՞ կարգավորումներից լինի

Vaio
11.10.2011, 15:18
ունեմ օռանժի ապակոդավորած ֆլեշկա, վիվայի քարտով ուզում եմ մտնեմ ինտերնետ, բայց հենց տալիս եմ միանալ, չի միանում, ի՞նչ խորհուրդ կտաք, կարողա՞ կարգավորումներից լինի

Եթե գաղտնիք չի ոնց եք ապակոդավորել?

կամ

Տեղ գիտեք, որտեղ փողով կապակոդավորեն?

Bruno
11.10.2011, 15:36
Եթե գաղտնիք չի ոնց եք ապակոդավորել?
կամ
Տեղ գիտեք, որտեղ փողով կապակոդավորեն?

Քաշի այստեղից (http://www.akumb.am/showthread.php/47665-ZTE-MF100-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2156668&viewfull=1#post2156668), ապակոդավորիր այսպես (http://www.akumb.am/showthread.php/47665-ZTE-MF100-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2156328&viewfull=1#post2156328):

Vaio
11.10.2011, 15:58
...

Ձեր ասաց ձևով արեցի՝ ենթադրում եմ, որ ստացվելա, որտև գրվեց` SIM Lock status: unlocked.

Շնորհակալ եմ:

Vge
11.10.2011, 16:12
ունեմ օռանժի ապակոդավորած ֆլեշկա, վիվայի քարտով ուզում եմ մտնեմ ինտերնետ, բայց հենց տալիս եմ միանալ, չի միանում, ի՞նչ խորհուրդ կտաք, կարողա՞ կարգավորումներից լինի
APN-ի կարգավորումները դրել ես՞ Եթե հեռախոսի քարտա APN - inet.vivacell.am DialUp_համար *99#.. Եթե Ինտեռնետի քարտա connect.vivacell.am DialUp_համար *99#

Valentina
12.10.2011, 19:28
Հարցը հանվածա:

My World My Space
15.10.2011, 12:10
Ժողովուրդ ինչ որ մեկը Smokie-ից խաբար ունի՞....

Վերջին անգամ գրառում ա արել 27.08.2011 15:39 :8

VisTolog
16.10.2011, 17:51
Ժաղավուրդ, ձև կա՞ նոկիան հարդ ռեսեթ անել, եթե չունեմ USB ու չգիտեմ ծածկագիրը:

Ապե Ջան
17.10.2011, 00:50
Ժաղավուրդ, ձև կա՞ նոկիան հարդ ռեսեթ անել, եթե չունեմ USB ու չգիտեմ ծածկագիրը:

ապեր հա, ծրագիր կա: Մի անգամ արել եմ ես՝ Nokia 3250 - ը:

yerevanci
27.10.2011, 11:43
արդեն մի ժամա ուզում եմ հիշեմ սթարթափ ոնց են մտնում վին 7-ով, մոտս արգելափակումա :D

Vge
27.10.2011, 11:57
արդեն մի ժամա ուզում եմ հիշեմ սթարթափ ոնց են մտնում վին 7-ով, մոտս արգելափակումա :D

msconfig :):hands

Bruno
29.10.2011, 22:33
Ժողովուրդ, կարո՞ղ է իմանաք, ո՞րտեղ են վաճառում օֆիսային բազմոցների պահեստամասեր:

Ավելի կոնկրետ Газ-лифт ո՞րտեղից գնեմ:

53261

armuk
30.10.2011, 08:11
Սա հայ է????? Taylor Rain ---- նա պոռնոաստղ է------

BeatleMan
30.10.2011, 09:33
Ժողովուրդ ով գիտի 253 համարի մարշուտկեն որտեղովա գնում?

Bruno
31.10.2011, 16:23
Ժողովուրդ, կարո՞ղ է իմանաք, ո՞րտեղ են վաճառում օֆիսային բազմոցների պահեստամասեր:

Ավելի կոնկրետ Газ-лифт ո՞րտեղից գնեմ:

53261

Գնեցի Արգավանդի կահույքի խանութներից: Կարճերը 5000 դր, երկարները 7000 դր: Վաճառքում առկա էր նաև օֆիսային բազմոցների ցանկացած պահեստամաս:

Ֆոտոն
31.10.2011, 16:34
Ժող, էլեկտրական ջեռակ (գրելկա) եմ ուզում գնել, շտապ: Որտե՞ղ են վաճառում, կարող ա՞ իմանաք:

53275

Rammstein
31.10.2011, 16:44
Գնեցի Արգավանդի կահույքի խանութներից: Կարճերը 5000 դր, երկարները 7000 դր: Վաճառքում առկա էր նաև օֆիսային բազմոցների ցանկացած պահեստամաս:

Իսկ կարող ա՞ տեղյակ լինես, դրա վրա հաքնող երկաթներից ծախում ե՞ն` որը մի կողմից ձգվում ա աթոռի վրա, մյուս կողմից էլ հաքնում ա էդ գազ-լիֆտի վրա:

Meme
31.10.2011, 16:47
Երեխեք ընկերներիցս մեկը վաղուց գրանցված է Ֆեյսբուքում, և չի օգտվում, հնարավո՞ր է ջնջվել էնտեղից...շտապ է պետք...

artaram
31.10.2011, 17:04
Երեխեք ընկերներիցս մեկը վաղուց գրանցված է Ֆեյսբուքում, և չի օգտվում, հնարավո՞ր է ջնջվել էնտեղից...շտապ է պետք...
Պետք է կարդալ այստեղ (http://www.facebook.com/help/search/?q=how+do+i+delete+my+account):

John
31.10.2011, 17:31
Ժողովուրդ ով գիտի 253 համարի մարշուտկեն որտեղովա գնում?
Նար-Դոս-Չարենց՝ էսքանը հաստատ :) )))

Ժունդիայի
31.10.2011, 20:57
Ժող մի հարց պտի տամ, բայց խնդրում եմ տարօրինակ ու ծիծաղալու թող չթվա: :))

Ուրեմն, ամեն անգամ ընդմիջման ժամանակ, երբ հաց եմ ուտում, 30 անց մի հրաշագեղ կին գալիս ու թարսի նման կողքի սեղանին ա նստում ու իրա օծանելիքի բույրից ախորժակս փակվում ա, իահարկե լավ իմաստով: Չգիտեմ, ոնց նկարագրեմ, բայց մոտավորապես թեթև կիսաբորբոսի բույր եմ զգում ու էդ ինձ սպանում ա: :love

Խնդրում եմ, եթե մեկն ու մեկը կիմանա որ ֆիրմայի օծանելիքի մասին ա խոսքս պատասխանեք էլի: Վիզ պետք ա:

Ռուֆուս
31.10.2011, 21:05
Ավելի հեշտ չի՞ էդ կնոջը հարցնես, թե ինչ ա ցանվում :))

Ժունդիայի
31.10.2011, 21:10
Ռուֆ կամչնամ: Ինքը նկատում ա, որ ես էդ իրա օծանելիքի բույրից, ու վափշե..., խենթանում եմ: Ու եթե հարցնեմ, կարող ա իրա ներքնաշախարհ տակնուվրա անեմ:

Դե ես էլ ջահել տղա, պատրաստ չեմ խալխի էրեխուն հերություն անելու, ջոգ: :))

Ռուֆուս
31.10.2011, 21:23
Հա, բայց հիմա մենք Հայաստանում նստած ի՞նչ իմանանք, թե քո բրազիլուհի ծիտը ինչ օծանելիք ա օգտագործում :))

Ժունդիայի
31.10.2011, 21:27
Ռուֆ դե ինչքանով մնյուխս հերիքեց, նկարագրեցի. «բորբոսի» հոտ ա: Որտեղ հարցնում եմ, ասում են էդ կնիկը լողանու՞մ ա: Նենց վիրավորված եմ զգում ինձ: Գուգլում էլ փնտրում եմ հակաբորոբոսային միջոցներ ա բերում: Ուֆ

Bruno
31.10.2011, 22:06
Իսկ կարող ա՞ տեղյակ լինես, դրա վրա հաքնող երկաթներից ծախում ե՞ն` որը մի կողմից ձգվում ա աթոռի վրա, մյուս կողմից էլ հաքնում ա էդ գազ-լիֆտի վրա:

Իրենց (http://maps.google.ru/maps?hl=ru&q=%2B40%C2%B0+9'+28.22%22,+%2B44%C2%B0+26'+2.50%22&um=1&ie=UTF-8&hq=&hnear=0x406abe6fbdf5aa77:0xcfe3a2e8d8c26b61,%2B40%C2%B0+9'+28.70%22,+%2B44%C2%B0+26'+1.49%22&gl=ru&ei=6eKuTrCDF4bJsgbTovm-Dw&sa=X&oi=geocode_result&ct=title&resnum=1&ved=0CB8Q8gEwAA) ասելով բոլոր պահեստամասերն էլ ունեին:

Նաիրուհի
01.11.2011, 11:10
Ժող, շտապ «Հայելի» մամուլի ակումբի հասցեն է պետք, իմացող կա՞։ Առաջիկա 15 րոպեում, էլի։

Ֆոտոն
01.11.2011, 13:58
Ժող, էլեկտրական ջեռակ (գրելկա) եմ ուզում գնել, շտապ: Որտե՞ղ են վաճառում, կարող ա՞ իմանաք:

53275

Աուու՜

Bruno
01.11.2011, 17:06
Իսկ կարող ա՞ տեղյակ լինես, դրա վրա հաքնող երկաթներից ծախում ե՞ն` որը մի կողմից ձգվում ա աթոռի վրա, մյուս կողմից էլ հաքնում ա էդ գազ-լիֆտի վրա:

Rammstein, այսօր հատուկ քեզ համար նորից մտել եմ այդ խանութը:
Քո ասածից կար, այն էլ երկու տեսակ, կարճ և երկար, երկուսի գինն էլ 5000 դրամ:
Կար նաև հինգաստղանի ոտիկներ - 10000 դրամ, թիկնակներ սկսած 4000 դրամից:

Varzor
01.11.2011, 17:11
Աուու՜
Հարցրու Ալֆա Ֆարմ դեղատներում
http://alfapharm.am/price.php?action=search&word=%D0%B3%D1%80%D0%B5%D0%BB%D0%BA%D0%B0

Nare-M
02.11.2011, 19:32
Ժողովուրդ, չե՞ք ասի թե ինչպես կարելի է power point 2003-ում նկարները սլայդերի տեսքով նայել: Շտապ է պետք, խնդրում եմ օգնեք:

Meme
02.11.2011, 19:53
Այ երեխեք ջան, ով կարա բացատրի սա....
Նոր Հայլայն ինտեռնետ ենք վերցրել, հենց այսօր, մի քանի ժամ կլինի, Գուգլ-իս բռաուզեռը մեռնելովա աշխատում, Մոզիլան լավ նոռմալ բացումա՞, բայց էս էլ ամեն Ակումբի էջը թարմացնելուց գաղտնաբառ ու մականվան հաստատումա ուզում.....
Ի՞նչ անեմ, կգժվեմ սենց, մի լուծում տվե՛ք էլի:(

Arpine
03.11.2011, 19:23
Ժողովուրդ ասեք էլի, Քամյուի «Օտարը» հայերեն թարգմանություն ունի՞::please

Դատարկություն
03.11.2011, 19:43
Ժողովուրդ ասեք էլի, Քամյուի «Օտարը» հայերեն թարգմանություն ունի՞::please
Ահա, ունի, էլեկտրոնային տարբերակն էլ կա:)

Skeptic
03.11.2011, 19:52
Ժողովուրդ ասեք էլի, Քամյուի «Օտարը» հայերեն թարգմանություն ունի՞::please

Էս (http://freebooks.do.am/load/%D4%B3%D4%B5%D5%82%D4%B1%D5%90%D5%8E%D4%B5%D5%8D%D5%8F%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86/otary39_albert_qamyow/4-1-0-1490) ա: :)

MaryMay
04.11.2011, 14:37
Ներեցեք, ես էլ հարց ունեմ::) Ինչպե՞ս տեղադրեմ նկարը, որ ձեր տեղադրածների նման մեծ լինի: Իմ տեղադրած նկարներն այնքան փոքր են ստացվում, որ գրեթե ոչինչ չի երեւում :(

Universe
04.11.2011, 14:53
Ներեցեք, ես էլ հարց ունեմ::) Ինչպե՞ս տեղադրեմ նկարը, որ ձեր տեղադրածների նման մեծ լինի: Իմ տեղադրած նկարներն այնքան փոքր են ստացվում, որ գրեթե ոչինչ չի երեւում :(
Փորձեմ օգնել.
Նախ, անհրաժեշտ է նկարը տեղադրել ոչ թե ակումբում /քանի որ ակումբում տեղադրելիս ավտոմատ resize է լինում, որակն էլ 70-80 տոկոսնա պահպանվում/, այլ այլ սերվերում, օրինակ.

1, Գրանցվում, կամ մուտք եք գործում http://www.flickr.com (http://www.flickr.com/) կայքում, այնուհետև այցելում եք http://www.flickr.com/photos/upload/ որպեսզի վերբեռնեք նկար:

2, Այնուհետև, նկարը բեռնելուց հետո բացում եք ձեզ անհրաժեշտ չափսով, օրինակ՝ 1024/800/ 2056/1024, իսկ նկարը բացվելուն պես սեղմում եք վերևում առկա՝ Share այնուհետև՝ Grab the HTML/BBCode, որից հետո էլ Copy եւ Paste եք անում ակումբի գրառման մասում բացված փոքրիկ պատուհանի պարունակությունը:,

http://farm7.static.flickr.com/6231/6311392725_a615de951d.jpg

կամ, մեկ այլ տարբերակով, հենց նկարի վրա սեղմում եք մկնիկի աջ սեղմակը, ընտրում՝ Copy image address և հետո սեղմելով ակումբում գրառման դաշտերում առկա «Նկար»/«տեղադրել նկար» կոճակը ընտրում եք From URL ու Paste անում նկարի հասցեն, այնուհետև սեղմում OKays

Universe
04.11.2011, 15:02
http://farm7.static.flickr.com/6050/6311409765_765de4c7a3.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311409765/)

http://farm7.static.flickr.com/6040/6311415119_4fa71d5e94.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311415119/)

http://farm7.static.flickr.com/6218/6311935690_19fa0b15fd.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311935690/)

http://farm7.static.flickr.com/6052/6311935850_f52fa9f8bd.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311935850/)

http://farm7.static.flickr.com/6040/6311936170_d6b41aa636.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311936170/)

http://farm7.static.flickr.com/6233/6311416141_8907474fa4.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311416141/)

http://farm7.static.flickr.com/6222/6311416259_5e3b4bd9b3.jpg (http://www.flickr.com/photos/69417111@N04/6311416259/)

Ռուֆուս
04.11.2011, 15:14
Ինչի՞ գրանցվել, եթե կարելի ա առանց գրանցվելու անել: Մտնում ես www.imgur.com, վերաբեռնում ես նկարը, հետո նկարի կողքից պատճենում ես BBCode (message boards & forums)-ը ու էդ լինքը դնում ես գրառմանդ մեջ:

Universe
04.11.2011, 15:18
Ինչի՞ գրանցվել, եթե կարելի ա առանց գրանցվելու անել: Մտնում ես www.imgur.com (http://www.imgur.com), վերաբեռնում ես նկարը, հետո նկարի կողքից պատճենում ես BBCode (message boards & forums)-ը ու էդ լինքը դնում ես գրառմանդ մեջ:

Բայց imgur (http://www.imgur.com/) ում Privacy նկարների համար կարող ե՞ս դնել: Իմ կարծիքով կարևոր նկարների համար imgur ը ապահով չի:

Ռուֆուս
04.11.2011, 15:21
Բայց imgur (http://www.imgur.com/) ում Privacy նկարների համար կարող ե՞ս դնել: Իմ կարծիքով կարևոր նկարների համար imgur ը ապահով չի:

Հա, բայց Ակումբում դրվելիք նկարների մեծ մասի համար Privacy-ն կարևոր չի: Մի հատ նկար գցելու համար չարժի չոլերն ընկնել: Եթե կարևոր նկարներ լինեն, լիքը ուրիշ հարմար սայթեր կան՝ Picasa, Photobucket, նույն ինքը Flickr և այլն:

MaryMay
04.11.2011, 15:25
Շատ շնորհակալ եմ հանգամանալից բացատրության համար :)

Vaio
04.11.2011, 16:26
Իսկ այդ "կողմնակի" սայթերում որքան է պահպանվում նկարը?

John
05.11.2011, 00:07
ժող, ո՞վ ա էս վերջերս <Փեսացուն կրկեսից> կինոն նայել Մոսկվա կինոթատրոնում... ինձ հետաքրքիր ա՝ հնարավո՞ր ա վաղը առավոտ հլը տոմս լինի կիրակի օրվա համար...

Arpine
09.11.2011, 00:30
Ի դեպ. կարգավիճակն ինչի՞ց է կախված :
ինձ էլ է հետաքրքիր:think

Freeman
09.11.2011, 17:36
ժող, ո՞վ ա էս վերջերս <Փեսացուն կրկեսից> կինոն նայել Մոսկվա կինոթատրոնում... ինձ հետաքրքիր ա՝ հնարավո՞ր ա վաղը առավոտ հլը տոմս լինի կիրակի օրվա համար...
Երևի կլինի, մենք սեանսից մի 40 րոպե առաջ 12 հատ տոմս հասցրինք վերձնեինք:))
Բայց էդ կինոն հեչ դուրս չեկավ, անկապությունբ էր, ոչ թե կոմեդիա:(

Vaio
09.11.2011, 21:36
Իմ դուրը եկելա այդ կինոն:
Ավելի լավա կինո Նաիրիից գնեք տոմսերը, Նաիրիում ավելի խախանդա, ուղակի ժամերը կես ժամ ուշա:
Օրինակ՝ Մոսկվայում՝ 19:00, Նաիրիում՝ 19:30:

yerevanci
14.11.2011, 20:14
ժող պետքա ???????.ru կայք, պատրաստելը մոտավորապես ի՞նչ կարժենա

VisTolog
14.11.2011, 20:29
ժող պետքա ???????.ru կայք, պատրաստելը մոտավորապես ի՞նչ կարժենա

Իսկ ի՞նչ նպատակովա օգտագործվելու:

yerevanci
14.11.2011, 20:53
Իսկ ի՞նչ նպատակովա օգտագործվելու:

Հով ջան ապրանք ներկայացնելու համարա, որ էդտեղ լինեն ապրանքատեսակների նկարներ, բայց ստեղ չէ, մոսկվայում, համ էլ որ մեջը լինի օնլայն գնումներ կատարելու հնարավորություն

specialist
18.11.2011, 00:11
ակումբում կա թեմա, նվիրված լավ կաֆեներին կամ ռեստորաններին երևանում՞

Rammstein
18.11.2011, 00:57
ակումբում կա թեմա, նվիրված լավ կաֆեներին կամ ռեստորաններին երևանում՞

Սենց թեմա կա. http://www.akumb.am/showthread.php/42927

Ambrosine
19.11.2011, 15:01
Ո՞վ գիտի, թե ինչ են նշանակում երթուղային տաքսիների համարների կողքին ավելացված թվերը, իսկ հիմա արդեն` տառերը: Ասենք` 28/2, 124/17, 64 Խ :esim

Inna
19.11.2011, 15:26
Ժո՛ղ, ինձ ո՞վ օդանավակայանի համարը կասի: :)

Rammstein
19.11.2011, 16:27
Ո՞վ գիտի, թե ինչ են նշանակում երթուղային տաքսիների համարների կողքին ավելացված թվերը, իսկ հիմա արդեն` տառերը: Ասենք` 28/2, 124/17, 64 Խ :esim

Ինձ թվում ա` ընդամենը իրանց գծի մեքենաներն են էդ ձեւով համարակալում:

Ambrosine
19.11.2011, 22:16
Ինձ թվում ա` ընդամենը իրանց գծի մեքենաներն են էդ ձեւով համարակալում:
Ռամշ ջան, ես էլ էի այդպես մտածում` մինչ տառերը տեսնելը :unsure: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ մեր երթուղայինի գծերը իրենց տաքսիները համարակալում են մեր այբուբենի տառերով :)): Չնայած` ողջունելի է :)):

Rammstein
19.11.2011, 22:24

Դե 38 տառ ունենք, ինձ թվում ա հերիք են… Չնայած` եթե ճիշտ համարակալեին Խ-ն պիտի լիներ 40-ը, բայց ինձ թվում ա որպես 14 են օգտագործել` ուղղակի տառերը հերթով շարել են:

matlev
19.11.2011, 23:11
Ո՞վ գիտի, թե ինչ են նշանակում երթուղային տաքսիների համարների կողքին ավելացված թվերը, իսկ հիմա արդեն` տառերը: Ասենք` 28/2, 124/17, 64 Խ :esim

Դեռ ամառվանից քաղաքապետարանը որոշ փողոցներում տեսախցիկներ ա տեղադրել (ինչ-որ փորձնական ծրագիր ա, ու եթե նորերը չեն ավելացրել, ապա Կոմիտասն էր, Մաշտոցի պողոտան, Կիևյանը, ու էլի մի քանի տեղ), որոնք հիմնականում հանրային տրանսպորտի կանգառների վրա են ուղղված: Իսկ էդ տեսախցիկների որակը թույլ չի տալիս պարզորեն տեսնել պետհամարանիշները: Ու պահանջել ա ունենալ լրացուցիչ թվեր, որ հաստատ երևա: :))

Okamigo
19.11.2011, 23:19
Հարգելի ակումբցիներ կարող եք իմանալ,որտեղից կարելի է գնել նման կուրտկա
53441

Lem
19.11.2011, 23:45
Սիրելի ակումբցիներ, միայնակ ու վախկոտ աղջիկը փնտրում է վստահելի տաքսի ծառայություն, որով կարող է գիշերը բարեհաջող հասնել օդանավակայան: Կօգնե՞ք: :))

Yellow Raven
20.11.2011, 00:02
Հարգելի ակումբցիներ կարող եք իմանալ,որտեղից կարելի է գնել նման կուրտկա
53441

ԴԺվար թե հենց էս կարգի գտնես, բայց ամեն դեպքում Debenhams-ում նայի;)

Սիրելի ակումբցիներ, միայնակ ու վախկոտ աղջիկը փնտրում է վստահելի տաքսի ծառայություն, որով կարող է գիշերը բարեհաջող հասնել օդանավակայան: Կօգնե՞ք: :))

Էս լո՞ւրջ էր :lol

Okamigo
20.11.2011, 00:43
ԴԺվար թե հենց էս կարգի գտնես, բայց ամեն դեպքում Debenhams-ում նայի;)

Էս լո՞ւրջ էր :lol

Debenhams որտեղ է գտնվում?

0david0
20.11.2011, 02:31
Debenhams որտեղ է գտնվում?

Աշխարհի ամենաթանկ խանութը այստեղ (http://maps.google.com/maps/place?cid=16472173419752464171&q=debenhams&gl=am&ved=0CBAQ-gswAA&sa=X&ei=TS3ITuLVEMKRswbw16GNBg) է գտնվում :)

yerevanci
21.11.2011, 22:33
Կարո՞ղ եք օգնել գտնել Ռիհաննայի Te amo երգի այն տարբերակը, որը կատարում է այլ երգիչ, այս վիդեոյում երգի այդ տարբերակն է, վիդեոյի 7-րդ րոպեից սկսած

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wSIxoLLIE3s

Daniel Vardanyan
22.11.2011, 19:14
կներեք մի բան հարցնեմ որ տեղից կարող եմ բեռնել այֆոն հեռախոսի թեմաներ

Inna
22.11.2011, 22:03
Ժո՛ղ, ո՞վ գիտի բլոգս, որ սարքեմ, հիմա ժամանակավոր անուն դնեմ, հետո կարամ անունը փոխեմ: :think

Daniel Vardanyan
24.11.2011, 14:35
իմ հարցին կպատասխանեք ոնց կարամ իֆոնի թեմաներ քաշեմ որտեղից կամ էլ ասեք որտեղ կարող եմ հարցս տալ

Universe
24.11.2011, 15:08
իմ հարցին կպատասխանեք ոնց կարամ իֆոնի թեմաներ քաշեմ որտեղից կամ էլ ասեք որտեղ կարող եմ հարցս տալ

https://www.google.com/search?q=themes+for+iphone#pq=themes+for+iphone&hl=en&cp=13&gs_id=2&xhr=t&q=iphone+themes&tok=seqh1FXbccSboKnJYiP-TA&pf=p&sclient=psy-ab&source=hp&pbx=1&oq=iphone+themes&aq=0&aqi=g4&aql=&gs_sm=&gs_upl=&bav=on.2,or.r_gc.r_pw.r_cp.,cf.osb&fp=f20c9a433ddb7b51&biw=1440&bih=799

H (https://www.google.com/search?q=themes+for+iphone#pq=themes+for+iphone&hl=en&cp=13&gs_id=2&xhr=t&q=iphone+themes&tok=seqh1FXbccSboKnJYiP-TA&pf=p&sclient=psy-ab&source=hp&pbx=1&oq=iphone+themes&aq=0&aqi=g4&aql=&gs_sm=&gs_upl=&bav=on.2,or.r_gc.r_pw.r_cp.,cf.osb&fp=f20c9a433ddb7b51&biw=1440&bih=799)ow to...
https://www.google.com/search?q=themes+for+iphone#pq=iphone+themes&hl=en&cp=14&gs_id=1u&xhr=t&q=how+to+download+iphone+themes&tok=seqh1FXbccSboKnJYiP-TA&pf=p&sclient=psy-ab&source=hp&pbx=1&oq=how+to+downloaiphone+themes&aq=0l&aqi=g-l4&aql=&gs_sm=&gs_upl=&bav=on.2,or.r_gc.r_pw.r_cp.,cf.osb&fp=f20c9a433ddb7b51&biw=1440&bih=799

VisTolog
24.11.2011, 16:01
Ժո՛ղ, ո՞վ գիտի բլոգս, որ սարքեմ, հիմա ժամանակավոր անուն դնեմ, հետո կարամ անունը փոխեմ: :think

blogger-ում կարծեմ հնարավորություն տալիսա:

Universe
24.11.2011, 16:07
blogger-ում կարծեմ հնարավորություն տալիսա:
Բլոգգերում սահմանափակ դոմենների վրայա տալիս. Կարծեմ մենակ քոմ ու նետ

Tirim-tim
24.11.2011, 16:12
Ժո՛ղ, ո՞վ գիտի բլոգս, որ սարքեմ, հիմա ժամանակավոր անուն դնեմ, հետո կարամ անունը փոխեմ: :think

Wordpress-ում էլ է հնարավոր փոխել անվանումը։ Որոշ բլոգերից նաև հնարավոր է գրառումները export անել այլ բլոգ։

Daniel Vardanyan
24.11.2011, 20:04
կներեք չեք ասի այֆոնի մեջ ոնց թեմա քցեմ հատուկ տեղ կա որովհետև քաշում եմ չգիտեմ ոնց ուստանովկա անեմ

VisTolog
24.11.2011, 20:11
Բլոգգերում սահմանափակ դոմենների վրայա տալիս. Կարծեմ մենակ քոմ ու նետ

Ինքը հարցնումա 1111.blogspot.com-ը կարա՞ հետո դարձնի 2222.blogspot.com

anahit96
24.11.2011, 20:48
Հայերեն գրքեր որ կայքից կարելի է անճար հայերեն գրքեր բեռնել

Վահե-91
24.11.2011, 21:54
Հայերեն գրքեր որ կայքից կարելի է անճար հայերեն գրքեր բեռնել
Որ լիներ, լավ կլիներ: Օրինակ ես մեր պոլիտեխնիկի էլեկտրոնային գրադարանից եմ մենակ կարում բեռնեմ, ֆլեշկով: Հայկական ինտերնետն աղքատա հայերեն նյութերով :8

Ameli
24.11.2011, 21:54
Ժողս, խնդրանք ունեմ, ռեֆերատ ա պետք սիմֆոնիա կոչեցյալի մասին, ոչ թե ինչ-որ կոմպոզիտորի այլ հենց սիմֆոնիայի մասին, ինչա, քանի տեսակի կարող ա լինել… շտապ ա պետք, օգնեք, հա՞, բան չեմ գտնում:

Vge
24.11.2011, 21:59
Որ լիներ, լավ կլիներ: Օրինակ ես մեր պոլիտեխնիկի էլեկտրոնային գրադարանից եմ մենակ կարում բեռնեմ, ֆլեշկով: Հայկական ինտերնետն աղքատա հայերեն նյութերով :8
Պոլիտեխնիկ ես սովորում՞

Վահե-91
24.11.2011, 22:19
Պոլիտեխնիկ ես սովորում՞
հա :B

Ameli
25.11.2011, 00:22
Հայերեն գրքեր որ կայքից կարելի է անճար հայերեն գրքեր բեռնել

Այստեղից էլ կարող ես օգտվել freebooks.do.am

Vaio
25.11.2011, 21:36
Հեսա հարմարացնեմ Видеорегистратор, DVR գնեմ, երգիրը կարգի եմ բերելու.

Պարոն h_jak, թույլ տվեք հարցնել, видеорегистратор որտեղից ես գնել և քանիսով?

Sagittarius
26.11.2011, 20:59
Ժող. ՀՀ նոր անձնագիր հանելու վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա որտե՞ղ կարող եմ գնտել ինտերնետում

Inna
26.11.2011, 23:02
Ինքը հարցնումա 1111.blogspot.com-ը կարա՞ հետո դարձնի 2222.blogspot.com

Հա, այ հենց էտ էլ ուզում եմ իմանամ: :aha :)

Daniel Vardanyan
27.11.2011, 10:35
մի հարց եմ ուզում տամ գիտեմ սխալ տեղ եմ տալիս բայց ուրիշ տեղ չգտա՝ ցանկանում եմ գնել նոթբուք կասեք որնա ամենալավ նոթբուքը ինչ տվյալներով խորհուրդ կտաք

VisTolog
27.11.2011, 11:44
մի հարց եմ ուզում տամ գիտեմ սխալ տեղ եմ տալիս բայց ուրիշ տեղ չգտա՝ ցանկանում եմ գնել նոթբուք կասեք որնա ամենալավ նոթբուքը ինչ տվյալներով խորհուրդ կտաք

Կախված գումարի չափից:

Daniel Vardanyan
27.11.2011, 11:55
մոտ 200.000-300.000 դրամի սահմաներում: Բայց որն նոթբուքերնեն լավերը

VisTolog
27.11.2011, 12:55
մոտ 200.000-300.000 դրամի սահմաներում: Բայց որն նոթբուքերնեն լավերը

Որ ուշա փչանու՞մ... երևի Սոնի:))

200.000դրամի սահմաններում կանխիկով կարամ Թոշիբա առաջարկեմ, մի քանի ամսվա օգտագործված, աշխատումա շատ անձայն, չի տաքանում:

http://us.toshiba.com/images/products/prod_satL555-MWKB_600-03.jpg
http://us.toshiba.com/images/products/prod_satL555-MWKB_600-01.jpg
Toshiba Satellite L555D
17.3" widescreen
320GB HDD (5400rpm)
4GB DDR2 800MHz memory
16:9 aspect ratio, 1600x900, Supports 720p content
DVD-SuperMulti (+/-R double layer) with Labelflash™ drive
AMD Turion(tm) II Dual-Core Mobile M520 (2 CPUs), ~2.3GHz
ATI Mobility Radeon HD 4200, 1600 x 900, Onboard (400Mhz)

Ինետ խանութներում մոտ 600$-ա, մեր մոտ էլ մի 350.000 երևի կլինի:

Daniel Vardanyan
27.11.2011, 13:07
հիմա էս նոթբուքը ինչ արժեր մեկել լավը սոնինա ու տոշիբան իչքան հասկացա մեկել որտեղից կարամ առնեմ կասեք կայք որտեղ կարամ նայեմ կամ խանութ որ Հայաստանի տվյալներով էժանա:

VisTolog
27.11.2011, 13:16
հիմա էս նոթբուքը ինչ արժեր մեկել լավը սոնինա ու տոշիբան իչքան հասկացա մեկել որտեղից կարամ առնեմ կասեք կայք որտեղ կարամ նայեմ կամ խանութ որ Հայաստանի տվյալներով էժանա:

Էս նոթբուքը 200.000 դրամա:
Իմ համար լավը Սոնին ու Թոշիբան են:
Եթե էս նոթբուքն ես ուզում առնես, ուրեմն ինձնից կարաս առնես:
Հայաստանի խանութները սրանք են.

hardware.am
fine.am
itplaza.am

Ամենաէժան խանութները՝

iphone.am
mynotebook.am

Daniel Vardanyan
27.11.2011, 13:37
իսկ էս տոշիբայից բացի էլ ինչ կարաս առաջարկես թե մենակ էսա....էս նոթբուքը նորա չԷ: Կամ ոնց կարանք կապնվենք կամ էլ ձերը խանութա??

VisTolog
27.11.2011, 13:46
իսկ էս տոշիբայից բացի էլ ինչ կարաս առաջարկես թե մենակ էսա....էս նոթբուքը նորա չԷ: Կամ ոնց կարանք կապնվենք կամ էլ ձերը խանութա??

Նոթբուքը նորա: Տոշիբայից դեռ մենակ սա կարամ առաջարկեմ: Խանութ չի: Համարս հեսա կուղարկեմ:

Daniel Vardanyan
27.11.2011, 13:57
իսկ դրան երաշխիք տենց բան կա

VisTolog
27.11.2011, 14:00
իսկ դրան երաշխիք տենց բան կա

Մենակ խանութներն են երաշխիք տալիս, իսկ էդ նոթբուքը Հայաստանի խանութից չեն առել:

yerevanci
27.11.2011, 18:34
որտե՞ղ խորհուրդ կտաք լիցքավորեմ HP ֆիրմայի թանաքաշիթային (ստրուչնի) տպիչս, գունավոր և սև թանաքներով

դե որ լինի էժան և որակով

h_jak
27.11.2011, 21:45
Պարոն h_jak, թույլ տվեք հարցնել, видеорегистратор որտեղից ես գնել և քանիսով?

Դեռ չեմ գնել, բայց շուտով պատրաստվում եմ գնել, օրինակ ստեղ (http://www.mixmarket.am/index.php?id=18&lang=ru) 3 տեսակի կա, List.am-ում էլ են լինում, նաև լիսթում 4 մուտքանին, HDD-ով կա 100$ արժի, ուղակի ֆոռումներում կարդացել եմ որ կոմպին կպնելու հետ յեքա պրոբլեմներա լինում, դրա համար դեռ մտածում եմ.

Vaio
27.11.2011, 22:18
կոմպին կպնելու հետ յեքա պրոբլեմներա լինում, դրա համար դեռ մտածում եմ.

Այսինքն, լարերի խնդիրնա?

h_jak
28.11.2011, 09:39
Այսինքն, լարերի խնդիրնա?

Այ սա է http://www.list.am/item/1106270. Իսկ խնդիրները բազմազան են, օրնակ HDD-ն պիտի լինի պարտադիր Seagate, դրայվերի խնդիրներ են առաջանում, կարճ ասած բախտի բանա, սաղ նորմալ կլինի թե ոչ. իսկ սրա Կանադականը, լրիվ OK-ա, ոչ մի խնդիր չի ունենում, բայց դե դրանցի վորտեղից գտնեմ ու ով գիտի ինչ կարժենա.

Hda
28.11.2011, 12:04

սա (http://www.texet.ru/dvr/) ել աՉքի անցկացրա

h_jak
28.11.2011, 13:32
սա (http://www.texet.ru/dvr/) ել աՉքի անցկացրա

Բա գները ու առաքումը Հայաստան? եթե դրսից առնելու լինեմ, ebay-ից կամ նմանատիպ այլ սայթից կառնեմ ուղակի դեռ չեմ գտել էժան բայց որակով DVR, մեկի կնոպկոքն են շխկշխկում ու ազդում ձայնի վրա, մեկի կադրերը վարկյանում քիչ են, մեկի разрешения-նա փոքր. Դեռ մտածում եմ.

Ripsim
28.11.2011, 20:44
Ժողովուրդ, կարող է ձեզանից ինչ-որ մեկը մասնակցած լինի "ՊեչաԿուչա"-ի հանդիպումներին? Եթե այո, ապա կարող եք ինչ-որ կարծիք ասել?

Նաիրուհի
30.11.2011, 11:25
Ինձ դեղ են նշանակել, «Մեզատոն»։ Ամպուլաներով է։ Ամպուլայի վրա ժամկետ է գրված՝ 5.09.11։ Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է սա ոչ թո արտադրման, այլ պիտանելիության ժամկետն է, որ հակառակ դեպքում գնամ կռիվ անեմ դեղատանը։ :angry

Rammstein
30.11.2011, 11:41

Ինձ թվում ա` կարաս գնաս դեղատուն, իրանց հարցնես կամ էդ սրվակի տուփը ուզես ու կարդաս: Տուփի վրա (որը երեւի քեզ չեն տվել, իրանց մոտ ա մնացել) հաստատ պիտի նշված լինի` ա. «պիտանի է մինչեւ նշված ժամկետը» կամ բ. «պիտանի է Ճ ամիս` հաշված արտադրության ժամկետից»: «ա» դեպքում ժամկետն անցած ա, «բ» դեպքում` ոչ:

murmushka
01.12.2011, 13:06
ակումբցիներ ջաաաաան, ուզում եմ անակնկալ մատուցել քույրիկիս ու իրա ծննդյան օրը մեծ տուփով գազով լցված փուչիկներ նվիրել, ինքը հաստատ կուրախանա, երբ բացի… Այդ ամենին մի բան է խանգարում... չգիտեմ, թե որտեղ կարելի է փուչիկները գազով լցնել, մեկ էլ ինչ կարժենա
կանխավ շնորհակալություն

Մանուլ
01.12.2011, 17:47

Մի քանի ամիս առաջ գովազդով եմ տեսել, որ «Հայրենիք» վաճառքի սրահում հելիումով լցված փուչիկների տաղավար կա, անունն էլ կարծեմ "Smile" :):

Meme
01.12.2011, 21:12
Մի քանի ամիս առաջ գովազդով եմ տեսել, որ «Հայրենիք» վաճառքի սրահում հելիումով լցված փուչիկների տաղավար կա, անունն էլ կարծեմ "Smile" :):

Ես էլ ավելացնեմ,որ գները շաատ տարբեր են, կախված մեծությունից, կարծեմ 2500դր իմ սկսվում են;)ու շատ գեղեցիկ փուչիկներ կան, արժի ուրախացնել, շատ սիրուն միտքա:hands

Meme
01.12.2011, 21:20
***

Vaio
01.12.2011, 21:37
Ինձ դեղ են նշանակել, «Մեզատոն»։ Ամպուլաներով է։ Ամպուլայի վրա ժամկետ է գրված՝ 5.09.11։ Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է սա ոչ թո արտադրման, այլ պիտանելիության ժամկետն է, որ հակառակ դեպքում գնամ կռիվ անեմ դեղատանը։ :angry

Սովորաբար, դա լինում է արտադրման ժամկետը:

Meme
02.12.2011, 15:49
Երեխեք մի հարց ունեմ էլի, հեռախոսով ձայնագրված երգը ո՞նց կարող եմ տեղադրել էստեղ, ու էդ ձայնգարության անհարթությունները ո՞նց կարելի է ուղղել, կա՞ էդպիսի ծրագիր արդյոք....
Շատ եմ խնդրում օգնեք էլի, շատ կարևորա:)

Meme
02.12.2011, 17:48

Երեխեե՜ք:unsure:cry

Դեկադա
02.12.2011, 19:11
Ժողովուրդ ով կարա ասի երթուղայինների կողքերին կպցրած էտ թվերը ո՞նց են անում, էտ գործողությունը ինչ ա՞ կոչվում, քսերոքս, պռինտ, սքան...ի՞նչ

Varzor
02.12.2011, 19:15
Երեխեք մի հարց ունեմ էլի, հեռախոսով ձայնագրված երգը ո՞նց կարող եմ տեղադրել էստեղ, ու էդ ձայնգարության անհարթությունները ո՞նց կարելի է ուղղել, կա՞ էդպիսի ծրագիր արդյոք....
Շատ եմ խնդրում օգնեք էլի, շատ կարևորա:)
Խոսքը որ անհարթույթունների մասին է?
խշոց-խզոցի, թե բարձր-ցածրի?
Երկուսն էլ բավականին հաջող կարելի է լուծել, օրինակ. Nero Wave Editor կամ Sound Forge ծրագրերի միջոցով:

Varzor
02.12.2011, 19:16
Ժողովուրդ ով կարա ասի երթուղայինների կողքերին կպցրած էտ թվերը ո՞նց են անում, էտ գործողությունը ինչ ա՞ կոչվում, քսերոքս, պռինտ, սքան...ի՞նչ
Կողքերի որ թվերը? Ժեշտի վրայի, թե երթուղու տրաֆարետի?

Դեկադա
02.12.2011, 19:22
Բեր երկուսն էլ ասա, ինձ խնդրել են հարցնել, ես էլ կոնկրետ չգիտեմ, գուցե երկուսն էլ պետք ա:

Varzor
02.12.2011, 19:29
Ժեշտի վրա երկու տարբերակ կա.
1. Տրաֆարետով փչում են
2. Ապլիկացիա են անում (ինքնասոսնձվող թաղանթներ են)

Դե տրաֆարետի վրայի թվերն էլ տրաֆարետով փչում են (կամ վրձինով-սպունոգվ ներկում են):

Դեկադա
02.12.2011, 19:32
Իսկ էտ ապլիկացիաները կոմպյուտերանոցներում անո՞ւմ են, թե՞ մենք պիտի անենք / նենց էլ մենք գրեցի, հարցնողը նկատի ունեմ/

Varzor
02.12.2011, 19:36
Իսկ էտ ապլիկացիաները կոմպյուտերանոցներում անո՞ւմ են, թե՞ մենք պիտի անենք / նենց էլ մենք գրեցի, հարցնողը նկատի ունեմ/
Ճիշտն ասած չեմ լսել, որ կոմպյուտերանոցներում անեն:
Բաղրամյանի վրա մի հատ տեղ գիտեմ` SAS-ի մայթի վրա, սուպերմարկետից մի քիչ դեպի մետրոյի անցումը: Նկուղային հարկում քսերոքս, թարգմանություն ու էլի նման բաներ են:
Բայց էլի տեղեր կան, կարծեմ նույնիսկ պատրաստի թվերն են ծախում` տարբեր չափերի ու գույնի: Մնում է գնել և կպցնելը: Սպորտային մեքենաների վրա ոնց են վինիլներ փակցնում?, նույն բանն է:
Տրաֆարետով փրելու տարբերակն այդքան էլ պրակտիկ չի: "Ջնջելու" համար պիտի մեքենայի տվյալ հատվածը նորից ներկով փչվի:

Դեկադա
02.12.2011, 19:37

Եղավ, շնորհակալ եմ:)

Meme
02.12.2011, 19:49
Խոսքը որ անհարթույթունների մասին է?
խշոց-խզոցի, թե բարձր-ցածրի?
Երկուսն էլ բավականին հաջող կարելի է լուծել, օրինակ. Nero Wave Editor կամ Sound Forge ծրագրերի միջոցով:

Երկուսն էլ, ավելի շատ խշոց-խզոցի...շաատ շաատ շնորհակալ եմ, գնամ փորձեմ:)

Freeman
04.12.2011, 23:16
Ժող, էսօր Վիկն ա՞ հաղթել:

Life
04.12.2011, 23:26
Ժող, էսօր Վիկն ա՞ հաղթել:

ոչ, պարտվել ա

Rammstein
05.12.2011, 19:01
Ժող, էս ո՞րտեղի անցումն ա:

http://www.youtube.com/watch?v=JSyjDfGrz20

davidus
05.12.2011, 19:27
Մալաթիա-Սեբաստիա Բ-4

http://maps.google.com/maps?q=armenia+yerevan&hl=en&ll=40.170155,44.437683&spn=0.001228,0.002411&sll=37.0625,-95.677068&sspn=41.546728,79.013672&vpsrc=6&hnear=Yerevan,+Armenia&t=h&z=19

Daniel Vardanyan
07.12.2011, 23:00
մի բան հարցնեմ կասեք ամենալավ հեռուստացույցը որնա…

0david0
07.12.2011, 23:43
մի բան հարցնեմ կասեք ամենալավ հեռուստացույցը որնա…

Սամսունգ Սմարթ ՏՎ :B

John
08.12.2011, 10:10
«զենք կրելու իրավունք» ո՞վ է տալիս, ու մոտավոր ի՞նչ արժի էդ իրավունքը վաստակելը... (լավ չէ՞ր բանակում, ձրի զենք, երկու լիքը պահունակ՝ 60 փամփուշտ... :love )

Varzor
08.12.2011, 12:14
մի բան հարցնեմ կասեք ամենալավ հեռուստացույցը որնա…
Ակվարիումը մեկ էլ գրիլի ապարատը :D
Տենց հեռուստացույց չկա ;)

Varzor
08.12.2011, 12:17
«զենք կրելու իրավունք» ո՞վ է տալիս, ու մոտավոր ի՞նչ արժի էդ իրավունքը վաստակելը... (լավ չէ՞ր բանակում, ձրի զենք, երկու լիքը պահունակ՝ 60 փամփուշտ... :love )
Քաղաքացիական կյանքում մարտական հրազենք կրելու համար թույլատվություն ստանալը բարդ գործ է: Մանավորապես, եթե մարդ ուժային համակարգի աշխատող չի, առնվազն պիտի ինչ-որ անվտանգության ծառայության աշխատակից լինի: Սովորական քաղաքացին մարտական զենք կրելու իրավունք չունի՝ մեր երկրում օրենքով չի թույլատրվում:
Իսկ որսորդական զենքերի համար՝ որսորդ միություն պիտի դիմես: Ընդ որում փողրակով ? առանց փողրակի զենք կրելու թույլատվությունները տարբեր են:

John
08.12.2011, 14:20

շնորհակալ եմ :) բայց երևի սխալ եմ նկարագրել ինչ է ինձ պետք :) կամ իմ մոտ է սխալ պատկերացում ստեղծվել, որ դրա համար էլ է պետք զենք կրելու իրավունք.... խոսքը գազային զենքի մասին է, այսինքն՝ ոչ մարտական, այլ ինքնապաշտպանական նպատակներով ;)

Varzor
08.12.2011, 15:24

Էդ ուրիշ բան :)
Գազային զենք կրելու համար հենց տեղում էին (վաճառող կազմակերպությունը) անում էդ իրավունքի հարցերը, ավելի լավ իրենք գիտեն, թե ինչ թղթապանություն է դրա համար պետք:
Էդ գազային կոչեցյալները լրիվ գազան են: Մեջները զենք կա, որ մոտ տարածության վրա (մինչև 10մ) լրիվ մարտական է` սպանում է:

John
08.12.2011, 16:04

աաաա, պարզ է, շատ շնորհակալ եմ :) դե ինձ 10մ-ից ավել պետք էլ չի՝ տենց հեռու դեպքերի համար դանակ ունեմ :D

Varzor
08.12.2011, 16:15
աաաա, պարզ է, շատ շնորհակալ եմ :) դե ինձ 10մ-ից ավել պետք էլ չի՝ տենց հեռու դեպքերի համար դանակ ունեմ :D
:D
Ես խոսքով եմ յոլա գնում, վերջի տարբերակ քարով :D

armen9494
08.12.2011, 16:22
շնորհակալ եմ :) բայց երևի սխալ եմ նկարագրել ինչ է ինձ պետք :) կամ իմ մոտ է սխալ պատկերացում ստեղծվել, որ դրա համար էլ է պետք զենք կրելու իրավունք.... խոսքը գազային զենքի մասին է, այսինքն՝ ոչ մարտական, այլ ինքնապաշտպանական նպատակներով ;)

Չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց ասում են՝
http://www.kp.ru/daily/23480.5/37913/

:D
Ես խոսքով եմ յոլա գնում, վերջի տարբերակ քարով :D

աաա :D հեսա ձմեռ ա գալիս, ձնագնդիով յոլլա կգնանք :D

John
08.12.2011, 16:31
:D
Ես խոսքով եմ յոլա գնում, վերջի տարբերակ քարով :D
դե ինձ գործի բերումով է պետք, նենց չի վախենում եմ քաղաքում քայլեմ՝ հարձակվեն վրես ;) բայց քարի պահը լավ միտք ա :D

Lem
08.12.2011, 16:40
Varzor ջան, ո՞նց ես հաջողացնում ամեն ինչ իմանալ: Ի դեպ, offtop չի, շատ լուրջ հարց է: :)

Varzor
08.12.2011, 16:54
Varzor ջան, ո՞նց ես հաջողացնում ամեն ինչ իմանալ: Ի դեպ, offtop չի, շատ լուրջ հարց է: :)
Ոչ եթե ամեն ինչ գիտեմ, այլ փորձում եմ շատ բան իմանալ: Դրանք տարբեր բաներ են: Ու ինչ-որ չգիտեմ` սովորում եմ, գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար:
Լուրջ պատասխան :))
Իսկ անլուրջ` ես ոչինչ չգիտեմ, ուղղակի գլխիս մեջ տարբեր ձայներ եմ լսում: Այդ նրանք են, որ ամեն ինչ գիտեն, բայց ինձ միևնույն է մինչև վերջ չեն ասում ;)

Varzor
08.12.2011, 16:56
դե ինձ գործի բերումով է պետք, նենց չի վախենում եմ քաղաքում քայլեմ՝ հարձակվեն վրես ;) բայց քարի պահը լավ միտք ա :D
Դե խոսքն ու քարը քո ասած հեռու դեպքերի համար են :)) Դանակն էլ բացի կենցաղային նպատակներից, այլ նպատակով գործածելուց խուսափում եմ ;)

Lem
08.12.2011, 21:15
Նոր Տարվա առաջին օրերին Երեւանում բոլոր սրճարանները բա՞ց են լինում:

VisTolog
08.12.2011, 23:24
Գեղարվեստի ակադեմիային ո՞վա «մոտիկից» ծանոթ:

Varzor
09.12.2011, 10:56
Նոր Տարվա առաջին օրերին Երեւանում բոլոր սրճարանները բա՞ց են լինում:
Համարյա, բայց սեղան վերցնելու համար նախօրոք պիտի պատվիրես: Լինում է, որ այդ օրերին շոուներ են կազմակերպում ու սեղանների համար թվեր են վերցնում:

Freeman
09.12.2011, 18:37
WiFi-ի մասին թեմա չգտա ու մտածեցի մեկ ա Varzorն էս թեմա մտնում ա, կպատասխանի:))

1.Ժող, ուրեմն WiFi են տեղադրել , ոչ մի հեռախոսով ցույց էլ չի տալիս որ ըտեղ WiFi կա (անդրոիդ, IOS, սիմբիան), բայց նոթբուքներով ու պլանշետներով ցույց տալիս ա, ընդ որում ազդանշանը բավականին բարձր (հայերեն ասած՝ շատ ա անտենա բերում), բայց դրանք էլ չեն կարում միանան էդ WiFi-ին,ավելի ճիշտ IPad-ով ցույց ա տալիս, որ միացած ա, բայց ոչ մի տեղ չի մտնում: Ընդ որում բաց ա ցանցը՝ կոդ դրած չի ու մի շաբաթ առաջ ես հեռախոսով մտել եմ դրանով (1.6 Մբ/վ :love)
Հարց՝ ո՞նց կարա տենց բան լինի:) հիմա՞ ոնց կպնեմ, թեկուզ մենակ նոթբուքով կամ IPad-ով

Varzor
09.12.2011, 18:58

Գուշակեցիր :))
Հնարավոր է, որ այդ ՎայՎույ-ը նախկինում կարգաբերված է եղել որպես AP, հիմա այլ ռեժիմում է գտնվում: Ինչպես նաև կախված է ՎայՎույի տիպից` B/G/N (քիչ հավանական է, որովհետը iPhone-ը, և ոչ միայն, դրանք բոլորն էլ ունի):
Բացի դրանից հնարավոր է, որ այդ WiFi AP-ի վրա արդեն MAC-երը ֆիլտրած են:
Քանի որ հեռախոսների վրա ցույց չի տալիս, իսկ iPAD-ի վրա ցույց է տալիս, կպնում է, բայց ցանց չի մտնում, ուրեմն խնդիրը հետևյալն է.
WiFi-ը ունի Chanel հասկացողություն: Հնարավոր է ընտրած է այնպիսի Chanel, որը որ հեռախոսների պարագայում հասանելի չէ: Իսկ կոմպերը տեսնում են, բայց չեն կարողանում կպնել նշանակում է ոչ գաղտնաբառի ձևով այլ պաշտպանությոն կա վրան:
Նոթ/նեթբուքով փորձել ես?

Գալաթեա
09.12.2011, 19:10
Վարզոր, որ հանկարծ պետք լինի որևէ հարցի մեկ բառով պատասխանել, քանի՞ բառով կպատասխանես:

Freeman
09.12.2011, 19:10
Նոթ/նեթբուքով փորձել ես?
Կոնկրետ ես չեմ փորձել, բայց ասեցին նոթբուքով եղել ա:
Ես անդրոիդո/սիմբիանով/IPhone-ով ու IPad-ով փորձարկումներն եմ արել:)

Varzor
09.12.2011, 19:33
Վարզոր, որ հանկարծ պետք լինի որևէ հարցի մեկ բառով պատասխանել, քանի՞ բառով կպատասխանես:
մեկ

Varzor
09.12.2011, 19:34
Կոնկրետ ես չեմ փորձել, բայց ասեցին նոթբուքով եղել ա:
Ես անդրոիդո/սիմբիանով/IPhone-ով ու IPad-ով փորձարկումներն եմ արել:)
բայց հիմա լինում ա նոթբուքով?
Եթե էլ չի լինում, ուրեմն իզուր ես փորձում :)
Chanel են փոխել (որակի համար) ու էլի ինչ-որ կարգաբորումներ:

Freeman
09.12.2011, 19:54
բայց հիմա լինում ա նոթբուքով?
Եթե էլ չի լինում, ուրեմն իզուր ես փորձում :)
Chanel են փոխել (որակի համար) ու էլի ինչ-որ կարգաբորումներ:
Ես կզարմանայի էլ, որ նորմալ մի երկու ամիս աշխատեր: Լավ էլ ընթերցասրահ եմ գնա:)