Դիտել ողջ տարբերակը : Հարցրու այստեղ
Էջեր :
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
[
13]
14
Չես կարա, ինքը 12-14 տարեկանի ա :P Ինձ լինում ա էդ տարիքի երեխեքի շորերը :P
ինձ էլ ա լինում)
Ժող էս նոր վճարման տերմինալների վրա ID-ի տեղը ինչի համար ա?
Բարև Ակումբ :)
Որտեղի՞ց կարող եմ իմանալ, Հայաստանում ներկայինս(2014) գործազրկության տոկոսների մասին կոնկրետ ինֆո, թեկուզ պաշտոնականով։

Գործազրկության վերաբերյալ պաշտոնական տվյալներ հրապարակում ա ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):
Այսպես՝ ըստ ՀՀ ԱՎԾ-ի (http://www.armstat.am/am/?nid=126&id=08010&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC) 2013թ. գործազրկության մակարդակը կազմել է 16.2%:
2014թ.-ի համար վերջին հրապարակված տվյալը հունիս ամսվա դրությամբ ա՝ 17.5%:

Շնորհակալ եմ,
մի տեսակ շատ քիչ ա ։/
Մ ա լ ա ն չ ո
09.12.2014, 20:41
Բարևներ բոլորին... փնտրում եմ invertor ֆիրմայի զոդման ապառատի վերանորոգողի... կարողեք օգնել?
Բարև մարդիկ: Չինական վարդ որտեղից կարող եմ գնել? Երևանում որտեղ կան խանութներ ծաղիկների համար ?
yerevanci
19.01.2015, 15:15
Ժող ջան ավտոմեքենայի գույների կատալոգա անհրաժեշտ
http://oi61.tinypic.com/2a4pbw3.jpg
http://oi60.tinypic.com/35n3d6a.jpg
Անվերնագիր
20.01.2015, 16:32
Մարդ կա որ արևային զարյադչնիկ ունի որ իրեն պետք չի ու կարա ինձ ուղղարկի?
armatura
11.02.2015, 15:36
Աղմուկից պաշտպանող "беруши" (ականջների վակումային ներդիրներ) Երևանում որտե՞ղ կարելի է գնել:
armatura
11.02.2015, 17:11
Գտա ինչ փնտրում էի! Եթե որևէ մեկին պետք է՝ ինֆորմացիան այստեղ www.akumb.am/showthread.php/58669-Օգնեք-գնել-ականջակալներ?p=2504036#post2504036
Ինչ ֆոտոռեդակտոր խորհուրդ կտաք? Ուզում եմ նկարի մեջ ավելացնեմ սլաք և թվեր:

Նման խնդրի համար Win-ի mspaint-ը լրիվ հերիք ա։

Mspaint-ում թվեր ոնց տեղադրեմ? (Նկարելով չէ, այլ պատրաստի թիվ)

Արդեն իմացա:
երեխեք, որտե՞ղ կարամ VHS-ից DVD սարքել տամ... մեկդ փորձված տեղի գիտի՞
Ժողովուրդ, մարդ ամեն ինչ անել էլ պետք ա իմանա, չէ՞: Դե ես էլ որոշել եմ ավտոմեխանիկա սովորեմ :D մտածում էի ամռանը կսկսեմ, էս գրողի տարած քննություններից հետո, բայց քանի որ վերջին շրջանում ես չափազանց պարապ եմ ինչու՞ չսկսել հենց հիմա… Հարց. ինչի՞ց սկսեմ, օնլայն դասընթացներ, գրքեր ի՞նչ կառաջարկեք… Ես չեմ ուզում հմուտ մեխանիկ դառնալ, էնքան որ մի օր երբ իմ մեքենան ունենամ փչանալու դեպքում ես սարքեմ: :) Հա, ես էս ամենը լուրջ եմ ասում:
Valentina
02.05.2015, 23:19
Ժող, Հալեպ խանութում "էշերոկ" կոչվող դեղաբույս են վաճառում, որի մասին ոչ մի կերպ ինֆորմացիա չեմ կարում գտնել ինտերնետում: Կարող ա իմանաք ուրիշ ինչ անուն ունի էտ դեղաբույսը?
Օգտագործվում ա փորկապության դեմ: Տեսքով նման ա շատ չորացած կանաչ լոբիի, մի տեսակ տափակավուն շերտեր են:
Եթե որևէ մեկն ինչ որ բան գիտի էտ դեղաբույսի մասին, օգնեք խնդրում եմ:
Valentina, սրա մասին ե՞ս հարցնում:
http://www.3ilmchar3i.net/article-les-feuilles-de-sene-sana-maki-110864464.html

Սա Սենան ա, չգիտեմ սրանք նույնն են թե չէ, որտև Վալենտինայի ասածը մի քիչ մեծ տերևներ են․
էշերոկ լսած չեմ ինչ որ ուրիշ անուն էին տալիս էդ բույսին, կփորձեմ ճշտել․
Փաստորեն նույնն են.
Ալեքսանդրինա սենա կամ Կասիա սենա
http://en.wikipedia.org/wiki/Senna_alexandrina
https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/ca/5e/3a/ca5e3a82150c71ea5ecae268afc7918d.jpg
Հա, բայց փորկապության դեմ եթե չեմ սխալվում լայն հատվածը չի օգտագործվում, այլ տերևները:
Քանի առթիը եկել է ասեմ. էս բույսն աղիքներն աշխատեցնելու շշմեցնող հատկություն ունի: Արաբական երկրներում հատկապես հետվիրահատական շրջանում բույսին ծանոթ բժիշկները անմիջապես նշանակում են: Աղիքներին էնպիսի թեթևություն է բերում չեք պատկերացնի: Ու հա, էս էն դեպքն է, որտեղ հանգիստ կարելի է ասել՝ մեկ օգտագործողն երկրորդն էլ կուզի: :))
Ահավոր դանդաղ է ինտերնետ կապս, բայց ուզում եմ ֆիլմ նայել։ Ի՞նչ ֆիլմերի կայքեր խորհուրդ կտաք, որ ներբեռնումը արագ լինի, այսինքն՝ հեշտ, որ կարողանամ նայել։
Ներսես_AM
07.06.2015, 23:58
Ինչ որ մեկը կարո՞ղ ա բացատրել ինչու ոչ մի հայկական էլեկտրոնիկայի խանութի կայք գին չունի։ Էս ի՞նչ նորություն ա, գրողը տանի։
yerevanci
08.06.2015, 00:36
ճիշտա քիչ են, բայց կան
https://www.fine.am/index.php/
http://www.rich.am/8-herustacuycner
Ինչ որ մեկը կարո՞ղ ա բացատրել ինչու ոչ մի հայկական էլեկտրոնիկայի խանութի կայք գին չունի։ Էս ի՞նչ նորություն ա, գրողը տանի։
Որ գները գրում են, մրցակիցները տեսնում են ում մոտ ինչ գին ա, իրանց մոտ դրանից մի 1000 դրամ էժան են դնում ու տենց գներն իջնում են:
Ներսես_AM
08.06.2015, 00:56
Որ գները գրում են, մրցակիցները տեսնում են ում մոտ ինչ գին ա, իրանց մոտ դրանից մի 1000 դրամ էժան են դնում ու տենց գներն իջնում են:
Ինչքա՞ն պիտի իջնեն։ Ինքնարժեք կա բան կա։ Բայց հոր գներով խուրդելու համար երևի հարմար ա, ճիշտ ես ասում։ Սենց բան ես հլը չէի տեսել։ Ով գիտի որ զանգես հարցնես էլ գին չեն ասի։
ճիշտա քիչ են, բայց կան
https://www.fine.am/index.php/
http://www.rich.am/8-herustacuycner
Մերսի, բայց իմ ուզած ապրանքատեսակից ոչ մեկում չկար։
Ներսես_AM
08.06.2015, 00:57
․․․
Ինչքա՞ն պիտի իջնեն։ Ինքնարժեք կա բան կա։ Բայց հոր գներով խուրդելու համար երևի հարմար ա, ճիշտ ես ասում։ Սենց բան ես հլը չէի տեսել։ Ով գիտի որ զանգես հարցնես էլ գին չեն ասի։
Զանգելով ասում են: Կարող ա էնքան իջացնեն, որ մեջը եկամուտ չունենան, զուտ կլիենտ փախցնելու ու վնաս տալու համար:
Ներսես_AM
08.06.2015, 01:11

Վահե ջան չի կարա տենց լինի։ Էդ տնտեսագիտությանը հակասում ա։ Տո էներգիայի պահպանման օրենքին էլ ա հակասում։
Դեմպինգ կարաս անես, բայց պտի նախ շատ հարուստ լինես տենց բան անելու համար, երկրորդը երկար չես կարա ձգես տենց։
StrangeLittleGirl

Մենակ Հայաստանում կարար սենց բան լիներ :D Որ մարդ իրա օգուտից առաջ մտածեր դիմացինին վնաս տալու մասին:
Վահե ջան չի կարա տենց լինի։ Էդ տնտեսագիտությանը հակասում ա։ Տո էներգիայի պահպանման օրենքին էլ ա հակասում։
Դեմպինգ կարաս անես, բայց պտի նախ շատ հարուստ լինես տենց բան անելու համար, երկրորդը երկար չես կարա ձգես տենց։
Ամիսը մի քանի ապրանք տենց անես, էլի օգուտ կլինի, կլիենտ հավաքելու պահով: Իսկ առաջնայինը էն ա, որ կայքում չես կարա թանկ դնես, բոլորը նախորոք կտեսնեն, չեն գա: Իսկ առանց գներից տեղյակ լինելու որ գան խանութ, հեշտ կլինի թանկով ծախելը:
Ինչ որ մեկը կարո՞ղ ա բացատրել ինչու ոչ մի հայկական էլեկտրոնիկայի խանութի կայք գին չունի։ Էս ի՞նչ նորություն ա, գրողը տանի։
Ես կրկնեմ տարբեր խանութների աշխատողների բառերը, որը հնչում էր որպես քո հարցի պատասխան. «մարկետինգ»։
Գինը նույնիսկ հեռախոսով չասելը Հայաստանում կոչվում ա ՄԱՐԿԵՏԻՆԳ, Մարկետինգ, Կառլ։
Ու չգիտես խի մենակ կենցաղային տեխնիկայի խանութներն են մարկետինգից բան հասկանում։
Ի դեպ, ձեռի հետ գովազդ եմ Թայմի նոր կայքը՝ time.am. մի քանի օր արաջ գործարկեցինք, դիզայնից բացի ամենամեծ փոփոխությունն էն ա, որ կայքը ամեն գիշեր ավտոմատ թարմացվում ա, ու գրվում են գները։ Նախկինում իրանց կայքում էլ գներ չկային, որտև պտի ձեռով գրեին, տեսականին էլ մեծ ա։
Ներսես_AM
08.06.2015, 01:29
Ամիսը մի քանի ապրանք տենց անես, էլի օգուտ կլինի, կլիենտ հավաքելու պահով: Իսկ առաջնայինը էն ա, որ կայքում չես կարա թանկ դնես, բոլորը նախորոք կտեսնեն, չեն գա: Իսկ առանց գներից տեղյակ լինելու որ գան խանութ, հեշտ կլինի թանկով ծախելը:
Ապեր կլիենտ հավաքելը ո՞րն ա։ Նենց չի էլի որ մարդը ամեն օր գնում ա էլեկտրոնիկայի խանութից բան առնի։ Հացի խանութ չի։
Ես էլ էի էդ ասում, որ գնորդների համար արհեստական դժվարություններ ստեղծենք, որտև մարդկանց ժամանակն ու զահլեն անսպառ չի։ Կգան, ինչ գին կուզենք կխփենք վրեն։ Շատ չեն իմանա որ մի փողոց ներքև 30% էժան ա։
Ամիսը մի քանի ապրանք տենց անես, էլի օգուտ կլինի, կլիենտ հավաքելու պահով: Իսկ առաջնայինը էն ա, որ կայքում չես կարա թանկ դնես, բոլորը նախորոք կտեսնեն, չեն գա: Իսկ առանց գներից տեղյակ լինելու որ գան խանութ, հեշտ կլինի թանկով ծախելը:
Մեկը ես, եթե կայքում գին տեսնեմ, էդ խանութ էլ կգնամ, որտեղ ըտեղ անակնկալ չկա, իսկ մյուսը գնում հասնում ես աշխարհի ծերը որ իմանաս, որ քո պատկերացրած գնից 2 անգամ թանկ են ծախում։
Ընկերս դեղատուն ունի, ու էլի նույն բացատրությամբ նույնիսկ հեռախոսով գներ չի ասում։
Ինձ օրինակ էր բերում, որ ռուսաստանում կա մինիմալ գին, խանութը իրավունք չունի դրանից էժան ծախի, դրա համար արխային գները դնում ա, վստահ լինելու, որ մյուսն իրանից էժան չի կարա դնի։ Բայց իրականում սա տուֆտություն ա, որտև ռուսաստանում նույնիսկ մինիմալից 50%-ով թանկ ծախողը իրա կայքում գինը գրում ա։
Ի դեպ, Ներսես, փորձի Buy.am, սրանք սկսել են լիքը խանութների ու բրեդների հետ համագործակցել, կարող ա նույնիսկ խանութի կայքում գին չլինի, իսկ ստեղ լինի։
Ապեր կլիենտ հավաքելը ո՞րն ա։ Նենց չի էլի որ մարդը ամեն օր գնում ա էլեկտրոնիկայի խանութից բան առնի։ Հացի խանութ չի։
Եթե ես իմանամ, որ մի խանութում գներն ամենաէժանն են, իմ բոլոր ծանոթներին էդտեղ կուղարկեմ :pardon
Ներսես_AM
08.06.2015, 01:43
Մեկը ես, եթե կայքում գին տեսնեմ, էդ խանութ էլ կգնամ, որտեղ ըտեղ անակնկալ չկա, իսկ մյուսը գնում հասնում ես աշխարհի ծերը որ իմանաս, որ քո պատկերացրած գնից 2 անգամ թանկ են ծախում։
Ընկերս դեղատուն ունի, ու էլի նույն բացատրությամբ նույնիսկ հեռախոսով գներ չի ասում։
Ինձ օրինակ էր բերում, որ ռուսաստանում կա մինիմալ գին, խանութը իրավունք չունի դրանից էժան ծախի, դրա համար արխային գները դնում ա, վստահ լինելու, որ մյուսն իրանից էժան չի կարա դնի։ Բայց իրականում սա տուֆտություն ա, որտև ռուսաստանում նույնիսկ մինիմալից 50%-ով թանկ ծախողը իրա կայքում գինը գրում ա։
Ի դեպ, Ներսես, փորձի Buy.am, սրանք սկսել են լիքը խանութների ու բրեդների հետ համագործակցել, կարող ա նույնիսկ խանութի կայքում գին չլինի, իսկ ստեղ լինի։
Ո՞վ ա հորինել էս եզությունը։ Էս երկրում թազա տնտեսագիտական միտք ա բուսնել աշխարհը դեռ խաբար չի։ Մնում ա ապրանքների նկարներն էլ լղոզել որ ավելի պայծառ լինի։ buy.am նայեցի, իմ ուզած կատոգորիան չկա։ Տան դիստանցիոն հեռախոս ա պետք Panasonic։
Եթե ես իմանամ, որ մի խանութում գներն ամենաէժանն են, իմ բոլոր ծանոթներին էդտեղ կուղարկեմ :pardon
LED-ը շատ էժան կոմպեր ա տալիս։ Սաղ ծանոթներիս ասում եմ էդ խանութից էլ արդեն հեռու մնան (հիշեմ էն Blacklist ցուցակիս թեմայում ավելացնեմ)։
Ներսես_AM
08.06.2015, 01:47
Եթե ես իմանամ, որ մի խանութում գներն ամենաէժանն են, իմ բոլոր ծանոթներին էդտեղ կուղարկեմ :pardon
Ապեր ես էլ էդ եմ ասում որ չի կարա մի խանութ ամենաէժանը լինի ամեն ինչում, եթե իհարկե նենց չի որ սաղ հարկ վճարում են ինքը չէ։ Բայց էդ դեպքում էլ եթե էժան ա թող դնի իրա սայթում մարդիկ էլ տեսնեն որ էժան ա։ Բայց տենց բան ոչ մեկը չի անում ոնց տեսնում ես։
Մի քանի տարի առաջ որ գները կար, ո՞նց էին աշխատում։ Միշտ էլ մի ապրանքը մեկի մոտ էր էժան, մյուսը մեկ ուրիշի։
Ո՞վ ա հորինել էս եզությունը։ Էս երկրում թազա տնտեսագիտական միտք ա բուսնել աշխարհը դեռ խաբար չի։ Մնում ա ապրանքների նկարներն էլ լղոզել որ ավելի պայծառ լինի։ buy.am նայեցի, իմ ուզած կատոգորիան չկա։ Տան դիստանցիոն հեռախոս ա պետք Panasonic։
Մենք վերջերս ենք առել Զիգզագից՝ 14000, KX-TG1611UA։
Ձենը մի քիչ կամաց ա, բայց կասկածում եմ, որ մենակ մերն ա տենց։ Դժվար ամբողջ պարտիան տենց լինի։
Ներսես_AM
08.06.2015, 02:13
Մենք վերջերս ենք առել Զիգզագից՝ 14000, KX-TG1611UA։
Ձենը մի քիչ կամաց ա, բայց կասկածում եմ, որ մենակ մերն ա տենց։ Դժվար ամբողջ պարտիան տենց լինի։
Սնուցման բլոկն ու վիլկեն մի կտո՞ր ա։ ՈՒղղակի ես ըտեղ էդքան զահլա չեմ ունենա խանութ բան գնալու։ Երևի գերմանական մի խանութից պատվիրեմ գա, որ եվրոպական վիլկա լինի։

Հա, մի կտոր ա։
Rammstein
08.06.2015, 02:37
Ես որ տեսնում եմ խանութը սայտ ունի, բայց գները գրած չեն, սկսում ա էդ խանութից սիրտս խառնել ու էդ խանութը մտնելու ցանկությունն ի սպառ վերանում ա (նույն Զիգզագը զզվելիության առումով առաջին տեղերում ա իմ համար): Եթե էդ խանութների մարկետինգը էդ ա, բարի բախտ իրանց: :bad
Գուցե մտածում են, որ մարդ մտնի խանութ, կամաչի՞ առանց մի բան առնելու դուրս գա: :D
LED-ը շատ էժան կոմպեր ա տալիս։ Սաղ ծանոթներիս ասում եմ էդ խանութից էլ արդեն հեռու մնան (հիշեմ էն Blacklist ցուցակիս թեմայում ավելացնեմ)։
Ինչի՞, ի՞նչ ա եղել: Գրի էն թեմայում, ինձ էլ ա հետաքրքիր: Ես էլ եմ LED-ից առնում, եթե առնելու բան ա լինում: Ընդհանուր առմամբ միշտ էլ գոհ եմ եղել:
Գինը նույնիսկ հեռախոսով չասելը Հայաստանում կոչվում ա ՄԱՐԿԵՏԻՆԳ, Մարկետինգ, Կառլ։
Քանի որ «Հարցրու այստեղ» թեման է, հարցնեմ: Խնդրում եմ, բարի մարդիկ, վերջապես բացատրեք ինձ, թե էս «Կառլ»-ը որտեղի՞ց ա առաջացել: Ի՞նչ ա եղել, որ ես բաց եմ թողել:
Ներսես_AM
08.06.2015, 12:38
Քանի որ «Հարցրու այստեղ» թեման է, հարցնեմ: Խնդրում եմ, բարի մարդիկ, վերջապես բացատրեք ինձ, թե էս «Կառլ»-ը որտեղի՞ց ա առաջացել: Ի՞նչ ա եղել, որ ես բաց եմ թողել:
http://knowyourmeme.com/memes/carl ։Ճ
Ձայնալար
08.06.2015, 12:53
Քանի որ «Հարցրու այստեղ» թեման է, հարցնեմ: Խնդրում եմ, բարի մարդիկ, վերջապես բացատրեք ինձ, թե էս «Կառլ»-ը որտեղի՞ց ա առաջացել: Ի՞նչ ա եղել, որ ես բաց եմ թողել:
Ես էլ մի 4 օր առաջ չդիմացա, գուգլեցի վերջը :))))

Ամենաանհասկանալի (որտև չես հասկանում, թե խի՞ հանկարծ դա դարձավ մեմ), բայց ամենահավանածս մեմերից ա ։)
Ժող, 4-6 տարեկան երեխու համար նախատեսված խնդիր ա, խնդրում եմ օգնեք լուծենք :))
http://i.imgur.com/iNKsPDW.jpg
Լուսանկարն անհաջող ա արված, ասեմ, որ կապույտները նույնն են, ներքևի ձախ անկյունի ֆիգուրն ուղղանկյուն է, ոչ թե տձև: Պատասխան հետը չկա :))
Cassiopeia
10.06.2015, 16:58

Ավելորդը եռանկունն ա։
Ավելորդը եռանկունն ա։
Անկյունների քանակի չկրկնվելու՞ համար:
Էդ տարիքի երեխեն արդի գիտի՞ անկյուն հասկացությունը, թե իրա համար ուղղանկյունն ու քառակուսին կտրուկ տարբերվող ֆիգուրներ են:
Cassiopeia
10.06.2015, 17:10
Կորյունենք անցել են երկրաչափական պատկերները, Աստղենք էլ թեթև…
Բայց ես դա նկատի չունեի։ Եթե չիմանան էլ՝ իրանց համար բոլոր ուղղանկյունները քառակուսի են։ Այսինքն, կա քառակուսի ու կլոր, եռանկյունը ավելորդ ա։
Cassiopeia
10.06.2015, 17:18
Հեսա Կորյունը քնից արթնանա, իրան հարցնեմ, տեսնեմ ինչ կպատասխանի։
Cassiopeia
10.06.2015, 17:57
Կորյունը ևս պատասխանեց եռանկյունը, քանի որ այն ունի 3 ծայր :) ու նաև մյուսներն ունեն իրանց նման պատկերներ իսկ եռանկյունը չունի։
Ես կարմիրը կհանեի, գույնը դուրըս չեկավ։ Մնացածը հանգիստ գույներ են, իսկ դա՝ ագրեսիվ։
Ժող, մի հատ չայնիկ հարց, էլի. կոմպիս այ էս " կոճակը տեղից հանեցի՝ տակը մոծակ էր մտել, ու հիմա չեմ կարում տեղը դնել։ Նայում եմ ստեղնի տակ, ու կարծես կոտրվել ա պահող մասերից մեկը։ Հնարավոր ա՞ ինչ֊որ տեղ նույն ստեղնից գտնել։ Մոդելը ՝ lenovo T440s։
Ներսես_AM
12.06.2015, 02:23

չեմ կարծում թե կոտրել ես, ուղղակի ձևը չգիտես տեղը դնելու :P
https://www.youtube.com/watch?v=EU-iMa4WbZw

Ներս, ձևը գիտեմ կարծես թե , հենց էս նույն հոլովակն էլ նայել եմ։ Էն մեծ սպիտակը վերջում պիտի ամրանա ստեղնի վրա, այ էդ մասում ստեղնի պահող պնթիկները կոտրված են․ համենայն դեպս ոչ մի կերպ չեն պահում, իսկ փոքր սպիտակը, որը խաչաձև մտնում ա մեծի մեջ, շատ սիրուն ամրանում ա ստեղնին։
Բարի լույս ժողովուրդ ջան:
Լուսավորեք էլի, ինձ հետաքրքրում ա «Կառլ» մեմի ծագումնաբանությունը, էս վերջերս շատ ա հանդիպում, չգիտեմ՝ ինչ առիթով ա:

Հրաչ ջան, հենց էս թեմայի հենց էս էջի առաջին ու նախորդ էջի վերջին երկու գրառումները :))
Քանի որ «Հարցրու այստեղ» թեման է, հարցնեմ: Խնդրում եմ, բարի մարդիկ, վերջապես բացատրեք ինձ, թե էս «Կառլ»-ը որտեղի՞ց ա առաջացել: Ի՞նչ ա եղել, որ ես բաց եմ թողել:
http://knowyourmeme.com/memes/carl ։Ճ
Ես էլ մի 4 օր առաջ չդիմացա, գուգլեցի վերջը :))))
Ամենաանհասկանալի (որտև չես հասկանում, թե խի՞ հանկարծ դա դարձավ մեմ), բայց ամենահավանածս մեմերից ա ։)
Տեսնո՞ւմ ես՝ ինչ անուշադիր եմ դարձել, տեսնո՞ւմ ես՝ ինչ ա անում մարդու հետ աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, Կա՛ռլ: :))
ժող, մի սայտ կար, որ սովորացնում էր թե ոնց արագ կարդաս ու առանց մտքիդ մեջ արտասանելու: էդ ա պետք)
Ժող ջան ով գիտի էս նոր կենսաչափական անձնագրերը քանի օրում են տալիս?

20 օրվա ընթացքում:
5.000 դրամ վճարելու դեպքում՝ 7 օր,
10.000՝ 3 օր,
20.000՝ 1 օր:
Որ խնդրեմ` գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարի, որը հրապարակված է 11/04/2015թ., ուժի մեջ է 10/06/2015թ.-ից, ճիշտ պատասխանները կարո՞ղ եք ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին
[email protected]: Կանխավ շնորհակալ եմ:
Վեռոնիկա
29.06.2015, 11:49
Ժողովուրդ ջան մի հարց ,,,
Երևանից չեմ քաղաքը լավ չգիտեմ,, վաղը Երևան եմ գալու ,, չէիք ասի Սասունցի Դավթի կայարանից ոնց կարող եմ գնալ ՀՊՃՀ /պոլիտեխնիկ/, որ գազելով կամ մետրոյով կլինի?

Կայարանից Մետրոյով գնա Երիտասարդական կայարան։
Մետրո դուրս արի, ում էլ հարցես, ցույց կտան։
VisTolog
02.07.2015, 17:33
Ժող Հայաստանում կա՞ն մայր սալիկների աշխատունակությունը ու ֆունկցիոնալ հատկությունները ստուգող, թեստավորող կազմակերպություններ որոնք նաև համապատասխան հաստատում կտան։

Իսկ ընդհանրապես կա՞ տենց բան :))
VisTolog
02.07.2015, 20:21
Իսկ ընդհանրապես կա՞ տենց բան :))
Եսի՞մ ։ՃՃ
Ժողովուրդ ինչ-որ մեկը տեղյա՞կ ա, որտեղ կարելի ա փաստաթղթերը գերմաներեն թարգմանել տալ.
Ընդհանրապես կա՞ն նոտարական գրասենյակներ, որ թարգմանությունն էլ են անում ու միանգամից հաստատում.

Բաղրամյանի գրասենյակում։ Տեղում թարգմանում ու հաստատում են։
https://www.facebook.com/eurobaza.am
Սրա մասին ի՞նչ գիտեք, ժող: Ասում են շատ մեծ տեսականի ունեն, շուկայականից անհամեմատ ավելի ցածր գներով (օրինակ՝ 2 անգամ ավելի ցածր): Ո՞վ են, ի՞նչ են, ապրանքը նորմա՞լ վիճակում ա ու թարմ, թե՞ օգտագործած վերանորոգած, գուցե գողացած ապրանք ա, եսիմ: Մի խոսքով, ի՞նչ գիտեք սրա մասին:

Մի քանի օր առաջ ռադիոյով գովազդ էր։ Սցենարը՝ իբր թե տան տիկինը սառնարան էր գնել խանութից ու տուն բերելուց կողքը վնասել էին։ Ու մյուս տիկինը ասում էր, որ նույն սառնարանից, էլի մի կողմը վնասված, մի 50 հազար էժան գնել է բազայից, թե պահեստից։ Հասցեն չհիշեցի, հաստատ չեմ կարող ասել, մի գուցե հենց սրա գովազդն էր։
Ներսես_AM
20.07.2015, 01:12
https://www.facebook.com/eurobaza.am
Սրա մասին ի՞նչ գիտեք, ժող: Ասում են շատ մեծ տեսականի ունեն, շուկայականից անհամեմատ ավելի ցածր գներով (օրինակ՝ 2 անգամ ավելի ցածր): Ո՞վ են, ի՞նչ են, ապրանքը նորմա՞լ վիճակում ա ու թարմ, թե՞ օգտագործած վերանորոգած, գուցե գողացած ապրանք ա, եսիմ: Մի խոսքով, ի՞նչ գիտեք սրա մասին:
https://www.facebook.com/eurobaza.am/photos/a.815910165162534.1073741827.815908471829370/848856485201235/?type=1 Պատասխանը նայի։ Ինչ որ կասկածելի ա որ իրանք էլ են ասում որ վնասվածքներ կարող են լինել։ Աչքիս եթե insider–ն էլ իրան գովազդն ա լսել․ տենց եվրոպայում տեղափոխման ընթացքում վնասված կամ ինչ որ խոտան ունեցող ապրանքը կիլոյով առնում բերում ծախում են։ Ամեն դեպքում մի հատ կարելի ա տեղում գնալ տեսնել։
Հա, մի հատ էլ սենց բան գտա.
Ներկրվում են ինչպես միանգամայն նոր, այնպես էլ գործարանների կողմից վերարտադրված, վաճառակետերի կողմից լիկվիդացված, սպառողի կողմից վաճառակետին ետ վերադարձված ապրանքներ:
Աղբյուր՝ տուֆտա սայտ (http://kamoblog.tv/blog/post/eurobaza)
Բայց իսկապես կարելի ա գնալ նայել, եսիմ:
https://www.facebook.com/eurobaza.am/photos/a.815910165162534.1073741827.815908471829370/848856485201235/?type=1 Պատասխանը նայի։ Ինչ որ կասկածելի ա որ իրանք էլ են ասում որ վնասվածքներ կարող են լինել։ Աչքիս եթե insider–ն էլ իրան գովազդն ա լսել․ տենց եվրոպայում տեղափոխման ընթացքում վնասված կամ ինչ որ խոտան ունեցող ապրանքը կիլոյով առնում բերում ծախում են։ Ամեն դեպքում մի հատ կարելի ա տեղում գնալ տեսնել։
Հայաստանի ցանկացած տեխնիկայի խանութում էլ կա տեղափոխելու ընթացքում վնասված կամ խոտան ունեցող ապրանք, որը վերանորոգելուց հետո վաճառում են որպես լրիվ նորմալ ապրանք, բարձր գներով։
painteffect
21.07.2015, 09:23
Կարող է իմանաք որևէ հեռախոսա համար, որով կարելի է կապնվել List.am կայքը սպասարկող կազմակերպության հետ:
StrangeLittleGirl
28.07.2015, 23:54
Խակեր ժողովուրդ ջան, ուրեմն Ամազոնից էլեկտրոնային գիրք եմ առել քինդլիս համար, ուզում եմ, որ էդ գիրքն ուրիշներն էլ կարդան, բայց պաշտպանված ա: Որևէ մեկը գիտի՞ ձև նենց անելու, որ էդ ֆայլը դառնա .pdf կամ ուրիշ նենց ֆորմատի, որ կարողանամ ուրիշներին էլ տամ, կարանան կարդան:
Moonwalker
29.07.2015, 00:32
Խակեր ժողովուրդ ջան, ուրեմն Ամազոնից էլեկտրոնային գիրք եմ առել քինդլիս համար, ուզում եմ, որ էդ գիրքն ուրիշներն էլ կարդան, բայց պաշտպանված ա: Որևէ մեկը գիտի՞ ձև նենց անելու, որ էդ ֆայլը դառնա .pdf կամ ուրիշ նենց ֆորմատի, որ կարողանամ ուրիշներին էլ տամ, կարանան կարդան:
DRM պաշտպանությո՞ւն ա:
Calibre + DRM-remover: Մոտավորապես սենց (http://www.techradar.com/news/software/how-to-remove-ebook-drm-with-calibre-1291960): Եթե դժվարանում/ալարում ես, ուղարկի ես անեմ: :))
StrangeLittleGirl
29.07.2015, 00:36

Մեյլի հասցե տուր :)) Ինետում կարդացի, չջոկեցի ոնց ա արվում:
http://www.iphones.ru/wp-content/uploads/2008/11/brelok.jpg
Կհուշեք Երևանում որտեղի՞ց կարող եմ գնել նմանատիպ սարք և ի՞նչ կարժենա :
boooooooom
02.08.2015, 17:59
http://www.iphones.ru/wp-content/uploads/2008/11/brelok.jpg
Կհուշեք Երևանում որտեղի՞ց կարող եմ գնել նմանատիպ սարք և ի՞նչ կարժենա :
Եթե դիզայնը պարտադիր չի սենց լինի` Մաշտոցի պ.36շ RenAlex (1000 ու 1 զռթփռթիկի խանութ) (Պրոսպ.-Պուշկին խաչմերուկ)
Ժող , "mobi" ֆորմատով գրքեր քաշելու համար փորձված կայք գիտե՞ք, որ բազան քիչ թե շատ մեծ լինի գրքերի, էլ ամեն գրքի համար դես ու դեն չընկնեմ շատ.
StrangeLittleGirl
19.08.2015, 17:06
Ժող , "mobi" ֆորմատով գրքեր քաշելու համար փորձված կայք գիտե՞ք, որ բազան քիչ թե շատ մեծ լինի գրքերի, էլ ամեն գրքի համար դես ու դեն չընկնեմ շատ.
Որ իմանաս, ինձ էլ ասա :)) Ես սովորաբար ինչ ճարում եմ, convert եմ անում mobi-ի: Բայց ընդհանրապես իմ խելքով հազիվ թե բան ճարեմ, միշտ ակումբի պիրատներին եմ դիմում: :))

Ես հիմնականում ճարում եմ, ուղղակի ամեն գրքի վրա մի 10 րոպե գնում ա, մտածում եմ հնարավոր չի մի նորմալ կայք չլինի, երգերի ու ֆիլմերի համար լիքն են, ոնց չլինի գրքերի համար էլ կլինեն. Խաբար կանեմ հենց ճարեմ.
Firegirl777
21.08.2015, 11:49
Բարև ժողովուրդ ջան
Շատ եմ ուզում կավագործության կամ խեցեգործության արվեստին մոտենալ, սովորել, բայց ինտերնետում փնտրելուց հասկացա որ հիմնականում փոքրերի զարգացման կենտրոններում են միայն այդպիսի խմբակներ:
Եթե տեղյակ եք, կարող եք օգնել գտնել նմանատիպ դասընտացներ կամ խմբակներ մեծերի համար, կամ թեկուզ սեմինարներ
Կանխավ բոլորից շնորհակալություն, անհամբեր սպասում եմ ձեր պատասխաններին
Cassiopeia
21.08.2015, 12:40

Հայկանուշ ջան, գեղարվեստի Թերլեմեզյանի անվան ուսումնարան գնա: Կարծում եմ, իրենք խմբակներ կունենան:
Firegirl777
21.08.2015, 12:46
Լավ ջանա, մերսիներ շատ, կզանգեմ իրենց
StrangeLittleGirl
01.09.2015, 13:17
Ինձ ո՞վ կասի էս անտեր tapatalk-ը ոնց են օգտագործում: Ով ինձ մեջբերում ա, հազար ձևի սպամ եմ ստանում: Պլյուս չեմ կարում մարդավարի ջոկեմ որտեղ են գրառումները: Ու ակումբի գրառումների կողքին ինչ զիբիլ ասես ցույց ա տալիս:
հայեր, մի հատ նենց ամենաէժան ADSL ռոուտեր ասեք, որ կարամ ստեղից առնեմ, ու վրեն dd-wrt կդրվի

Չեմ հանդիպել նման բան: Ավելի լա՞վ չի ռոուտեր վերցնես նորմալ, մի հատ էլ առանձին dsl մոդեմ:
Ինձ ո՞վ կասի էս անտեր tapatalk-ը ոնց են օգտագործում: Ով ինձ մեջբերում ա, հազար ձևի սպամ եմ ստանում: Պլյուս չեմ կարում մարդավարի ջոկեմ որտեղ են գրառումները: Ու ակումբի գրառումների կողքին ինչ զիբիլ ասես ցույց ա տալիս:
Թափաթոքի 2 տարբերակ կա, վաղը ճիշտը կտամ։
Չեմ հանդիպել նման բան: Ավելի լա՞վ չի ռոուտեր վերցնես նորմալ, մի հատ էլ առանձին dsl մոդեմ:
Հա վերջի տարբերակով էդ կանեմ, բայց մի սարքով լուծումն ավելի լավ ա էլի։
Ժողովուրդ, ֆոտոպոլիմեր (կնիքներ պատրաստելու համար) Երևանում ո՞րտեղից կարելի է ճարել:
Ժողովուրդ, ինձ պետք ա երգ, որը քաղցկեղով հիվանդ երեխաների կամ ընդհանրապես հիվանդ մարդկանց մասին ա: Ժանրը կապ չունի (դե պարզ ա բացի կլկլոցներից, չնայած դժվար էս թեմայով կլկլացնեն):

down-ի սինդրոմով մարդկանց մասին :)
https://www.youtube.com/watch?v=Bf87x3xGSuw
Ժողովուրդ, ինձ պետք ա երգ, որը քաղցկեղով հիվանդ երեխաների կամ ընդհանրապես հիվանդ մարդկանց մասին ա: Ժանրը կապ չունի (դե պարզ ա բացի կլկլոցներից, չնայած դժվար էս թեմայով կլկլացնեն):
https://www.youtube.com/watch?v=zIbw7Ylgt9Y
Հայություն, էս ի՞նչ նոր մեմ ա տարածվում։ Տարեթվերով նկարների կոլլաժ են սարքում։
http://files.fm/u/yvdudzw
Ոնց անեմ, որ նկարի միջի որոշ քառակուսիները վերանան? (Ակումբ.ամ - ի գլխավոր էջնա)
StrangeLittleGirl
20.10.2015, 22:32
Լարո, եթե շատ ուշ չի, էստեղ մի երգ Ալցհայմերով հիվանդ լինելու մասին.
https://www.youtube.com/watch?v=o-fkkcJ4T30
StrangeLittleGirl
31.10.2015, 16:47
Ժող, Երևանում կաշվե իրեր վերանորոգող որևէ անձ կա՞: Իմ պայուսակը վարի ա գնացել, ուզում եմ վերանորոգել տամ: Ուղղակի եթե ստեղ անեմ, մի պայուսակի գին ուզելու են:

Ահագին տեղ աչքովս ընկել ա։
Ակումբ ո՞ր մարզասրահը խորհուրդ կտաք , նենց որ նորմալ լինի ու մատչելի : Սպասում եմ առաջարկներ :) :)
yerevanci
13.11.2015, 23:47
Ակումբ ո՞ր մարզասրահը խորհուրդ կտաք , նենց որ նորմալ լինի ու մատչելի : Սպասում եմ առաջարկներ :) :)
Ակվատեկի մարզասրահն եմ շատ հաճախել, գնային տարբեր առաջարկներ կան, ու համեմատած այլ տեղերի մատչելիա
StrangeLittleGirl
20.11.2015, 15:43
Ո՞վ ա տեղյակ, Երևանում որտե՞ղ կարելի ա տարազ պատվիրել (տղամարդու ու կնոջ): Ու ի՞նչ արժե:
Գևորգ /Նուռ/ Շադոյանին գիտեմ , որ տարազներով ա զբաղվում , պատրաստի էլ կարելի ա գտնել իրա մոտ ։ Բայց թանկ են ,,, տարազ կարելը ընդհանրապես թանկ հաճույք ա
Ո՞վ գիտի, թե Երևանում որտեղից կարելի ա Օքսֆորդի, Քեմբրիջի անգլերենի գրքեր գնել (Օրինակ՝ Headway, intermediate, New ENglish FILE և այլն) մի քիչ էժանոտ, կամ կա արդյո՞ք Օնլայն ինչ_որ կայք, որտեղ կարելի ա պատվիրել:

Աբովյան փողոց,Ռոբերտո կոշիկի խանութի դիմացի մայթին պադվալային գրախանութ կա էնտեղ ծախում են բայց գները արդեն չեմ հիշում ։
Ժող, կավ որտեղի՞ց են առնում։
Ժող, կավ որտեղի՞ց են առնում։
Վերնիսաժում մի տեղ հաստատ կա որ ծախում են, Կինոյի տան կողից մտնելուց սկզբներն ա։ Բայց կարծեմ պետք ա ասես նախօրոք, որ բերի, գնաս վերցնես։

Շնորհակալ եմ, Հովսեփ ջան: Էդ դեպքում երևի քանակ պետք ա ուզեմ, իսկ ինձ քիչ ա պետք, մի քանի բուռ բան՝ փորձնական: Ենթադրում էի, որ ինչ-որ խանութ-մանութ կլինի, որտեղ կա:

Չէ՜, պարտադիր չի շատ, ում որ գիտեմ վերցնում էր՝ 2-3 կգ մաքսիմում։
Ժող, կավ որտեղի՞ց են առնում։
Մոլբերտում (https://www.facebook.com/MolbertArmenia/) հարցրու, պիտի որ ունենան։

Զանգեցի, ասեցին ունենք՝ բրիկետներով: Հիմա մինչև գնալս պետք ա մտածեմ, թե էդ ինչ ա նշանակում :))

Չուկ ջան, զանգեցի նոր էդ ընկերոջս, ասեց, որ շատ լավ որակի կավ, կա հենց Գեղարվեստի Ակադեմիայի կողքի խանութում, կիլոն 1000 դր։ Մոլբերտի մասին հարցեցի, ասեց, որ տեղյակ չի, որտև անիմաստ թանկ խանութ ա չի օգտվում ընդեղից։
http://s30.postimg.org/ex3l8idct/Untitled.jpg (http://postimg.org/image/ex3l8idct/)
Վերնիսաժի տարբերակն էլ պետք ա շաբաթ օրը պատվիրել, կիրակի կբերեն, կավից գործեր որ կան, ընդեղ հարցնես կասեն ում դիմել, կիլոն 300 դրամ։
Զանգեցի, ասեցին ունենք՝ բրիկետներով: Հիմա մինչև գնալս պետք ա մտածեմ, թե էդ ինչ ա նշանակում :))
Չնշեցի՞ր, որ սովորական կավ ես ուզում։ Երևի պոլիմերային կավ (https://www.facebook.com/MolbertArmenia/photos/a.306272332820551.70066.181809668600152/866651143449331/?type=3&theater) ի նկատի ունեն։
Չուկ ջան, զանգեցի նոր էդ ընկերոջս, ասեց, որ շատ լավ որակի կավ, կա հենց Գեղարվեստի Ակադեմիայի կողքի խանութում, կիլոն 1000 դր։ Մոլբերտի մասին հարցեցի, ասեց, որ ընդեղից տեղյակ չի, որտև անիմաստ թանկ խանութ ա չի օգտվում ընդեղից։
http://s30.postimg.org/ex3l8idct/Untitled.jpg (http://postimg.org/image/ex3l8idct/)
Վերնիսաժի տարբերակն էլ պետք ա շաբաթ օրը պատվիրել, կիրակի կբերեն, կավից գործեր որ կան, ընդեղ հարցնես կասեն ում դիմել, կիլոն 300 դրամ։
Մերսի Հովսեփ ջան, երևի ԳԱ-ի մոտից կվերցնեմ:
Չնշեցի՞ր, որ սովորական կավ ես ուզում։ Երևի պոլիմերային կավ (https://www.facebook.com/MolbertArmenia/photos/a.306272332820551.70066.181809668600152/866651143449331/?type=3&theater) ի նկատի ունեն։
Ասեց ունենք՝ բրիկետով ա, 700 դրամ, ասեցի «էդ ո՞րն ա», ասեց «տու, տու, տու» :))
Պոլիմերային կավ ուրիշ որտեղի՞ց կարելի է գնել:
Ուլուանա
16.12.2015, 21:08
Ժող, քանի որ կավից խոսք եղավ, մի բան էլ ես հարցնեմ։ Պոլիմերային կավն է՞լ ա պետք պարտադիր թրծել։ Հիշում եմ՝ տարիներ առաջ պոլիմերային կավից զարդեր պատրաստող մի ծանոթի հարցրի, ասեց, որ պոլիմերային կավը չեն թրծում, թողնում են, որ չորանա ու վերջ։ Բայց ես էստեղ՝ ԱՄՆ–ում, ինչքան որ հանդիպել եմ խանութներում, վրան գրված ա եղել, որ պետք ա թրծել։ Ո՞վ ա տեղյակ։ Կարո՞ղ ա՝ տարբեր տեսակի պոլիմերային կավեր են լինում՝ թրծելու ու չթրծելու... :unsure
Ակումբցիներ ջան , «Հայաստանի ձայնը» նախագծի վերջին եթերաշրջանի , կույր լսումնրի փուլից մի մասնակցի կատարում եմ փնտրում , ոնց անունը գրում եմ չի բերում , ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել ,, կարող ա իմանաք ուրիշ գտնելու եղանակներ ? . Կամ հնարավոր ա , որ ինտերնետում ընդհանրապես տեղադրած չլինեն ?
Արդյոք կարելի է վաճառքի հայտարարություն դնել (հեռախոսս եմ փորձում վաճառել): եթե այո որտեղ: մերսի :oy

http://www.list.am
http://www.list.am
Լեո ջան դրել եմ այնտեղ, բայց դեռ արձագանքներ չկան: միգուցե ակումբիցները կամ իրենց ծանոթներից մեկն ուզեր: :oy

Եթե Ակումբում ես ուզում դնել, ուրեմն էստեղ (http://www.akumb.am/forumdisplay.php/39-Առք-և-վաճառք):

մերսի
Ինձ շտապ օգնություն է պետք։ Իմ ֆբ էջը մուտք է/են գործում Աստված գիտի, թե ով/ովքեր :( Հազար անգամ արդեն գաղտնաբառս փոխել եմ, բայց անօգուտ։ Նորից ծանուցումներ եմ ստանում, որ իմ էջ մարդ է մուտք գործել։ Ի՞նչ անել։ Արդեն նույնիսկ մտածում եմ դիմել ոստիկանություն։
Mr. Annoying
12.01.2016, 14:08
Ես էլ-փոստն էլ կփոխեի: Դա փորձե՞լ եք
Ես էլ-փոստն էլ կփոխեի: Դա փորձե՞լ եք
միայն էլ-փոստի պառոլն եմ փոխել
Ներսես_AM
12.01.2016, 14:58
միայն էլ-փոստի պառոլն եմ փոխել
Իսկ ՖԲի գաղտնաբառը փոխե՞լ ես :))
Իսկ ՖԲի գաղտնաբառը փոխե՞լ ես :))
Ֆբ-ը մի քանի անգամ, իսկ երբ տեսա, որ արդյունք չունի՝ նաև մեյլինս փոխեցի, բայց անօգուտ։
Ներսես_AM
12.01.2016, 15:43
Ֆբ-ը մի քանի անգամ, իսկ երբ տեսա, որ արդյունք չունի՝ նաև մեյլինս փոխեցի, բայց անօգուտ։
Մի բան էլ կա, եթե տարբեր կոմպերից կամ սարքերից ես լոգին–լոգաութ լինում ու Save browser չես անում էդ ծանուցումները ուղարկելու ա անընդհատ։
Իմ ֆբ-ն կապած ա հեռախոսիս համարին։
Ցանկացած նոր սարքից մուտ գործելու համար պետք ա ՍՄՍ գա, կոդը հավաքեմ, նոր մտնեմ։
Բացառվում ա, որ ինչ որ մեկը կարանա ինձանից թաքուն մտնի։

Կարգավորումներս փորփրեմ, փորձեմ իմն էլ այդպես դարձնել
aerosmith
04.02.2016, 20:36
Ողջույն, հարգելիներս․
Ինձ հետաքրքրում է կա՞ մարդ, ով օգտվում է "GearBest" ինտերնետ խանութից:
Վարկային պատմության մասին տեղեկավտություն ստանալու համար պետք է դիմել ԱՔՌԱ իմ իմանալով։ Իրավաբանական հասցեն՝ ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ։ Հարց, արդյո՞ք տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել նույն հասցեով։

Ես առցանց եմ հարցում արել մի անգամ․ http://www.acra.am/
Ի դեպ, ըստ գնացուցակի, առցանց հարցումը երկու անգամ էժան ա քան գրասենյակում։
Մարդիկ, բացի Tapatalk-ից ուրիշ ի՞նչ նմանատիպ app կարող եք խորհուրդ տալ:

Ֆորումների համա՞ր, հավանաբար չկա, եթե լինի էլ Թափաթոքի պես լավը չի լինի: Իսկ ի՞նչ խնդիր ա մոտդ:

Տեքստը գրում եմ, նորմալ ա ամենինչ։ Post անելուց հետո պարզվում կեսը չկա, ասենք տեքստի մեջտեղը ջնջվել ա։ Ջնջեցի ու նորից գցեցի՝ չեղավ։ Լավ ուրեմն, կշարունակեմ իրանից օգտվել։

Հեռախոս չի՝ Asus Transformer Pad TF300T, էն որ տակը գրում ա։ Քո գրածը չկա, ջնջեցի՞ր։ Վերսիան էլ՝ 5.2.8 կամ 5.8.2) )
Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk

Չեմ ջնջել, քեզ որպես PM էի ուղարկել :)) Լիզ, նայեցի, շատ հին վերսիաներում սմայլիկների հետ խնդիրներ կային, որոշ սմայլիկներից հետո տեքստը կորում էր: Կարո՞ղ ա սմայլիկ ես օգտագործել: Ամեն դեպքում միշտ Tapatalk-ը թարմացրած պահի, հնարավոր ա հաջորդ վերսիայում էդ խնդիրը ուղղեն:

:/ լավ, եթե ալտերնատիվա չկա, կդիմանամ :))
Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk
Յոհաննես
22.05.2016, 19:51
Չգիտեմ ճիշտ տեղ եմ գրում,թե չէ:
Լուրջ եմ հարցնում,կատակ-մատակ չէ
Լիլիթ Կարապետյանի համարը ո՞ րտեղից ճարեմ :oy :))
Նորից ես ու նորից թերմոսի հարցը: Որտեղի՞ց գնեմ որակյալ թերմոս, որ հեղուկը չթափվի միջից:
Էս սարքերից Երևանում որտե՞ղ կարելի ա ճարել, էժան ու որակով:
http://i.ebayimg.com/images/g/~f8AAOSwajVUQc-5/s-l500.jpg

Ինձ թվում ա փեթակում ա ամենաէժանը։
Ինձ թվում ա փեթակում ա ամենաէժանը։
Մոտավոր ի՞նչ գնի են Փեթակում:
Մոտավոր ի՞նչ գնի են Փեթակում:
Կոնկրետ էս սարքի համար չգիտեմ, բայց միշտ տարբերություն տվող էժան ա լինում։ Հատկապես, եթե շրջանայինի հետ ես համեմատում։ Ասենք, ես 16գբ միկրոչիպը 2000ով եմ գնել, իսկ լրիվ նույնը գտել էի կենտրոնում 17.000 դրամով: Դպրոցական պայուսակ 5000 դրամի տարբերությամբ։ Բայց դե, կարա լրիվ նույն գինը լինի էլի։ Պիտի նայես։
Ժող, կարո՞ղ ա իմանաք Երևանում Մոտորոլայի սպասարկման կենտրոն կա՞ հեռախոսների համար․ Մեկ էլ եթե ուրիշ երկրից ա հեռախոսը գնվել, երաշխավորումն անցնու՞մ ա Հայաստանում, անվճար կնորոգե՞ն.

Հազիվ թե Մոտոռոլայի սպասարկման կենտրոն ճարվի Հայաստանում, քանի որ իմ իմանալով պաշտոնական ներկրող չկա, նույնիսկ որևէ խանութում չեմ էլ հանդիպել վերջերս էդ ֆիրմայի հեռախոս

Հա ես էլ գուգլելով չգտա, երևի չկա իրոք.
Երաշխիքային սպասարկում դժվար գտնես։
Ես հիմա բոլոր հեռախոսնեն ուղարկում եմ Աբովյանի փողոցի Արմոբայլ սերվիս կենտրոն։ Շատ որակով գործ են անում։
Բժշկականի դեմի մայթի դեղատան տակն ա։

Քանի որ ես առաջին գնալուց Կորյունի փողոցի վրա էի փնտրում՝ ասեմ, որ Աբովյան փողոցի վրա է )))
Ժող, կարո՞ղ ա իմանաք Երևանում Մոտորոլայի սպասարկման կենտրոն կա՞ հեռախոսների համար․ Մեկ էլ եթե ուրիշ երկրից ա հեռախոսը գնվել, երաշխավորումն անցնու՞մ ա Հայաստանում, անվճար կնորոգե՞ն.
իսկ ի՞նչ ա եղել հեռախոսիդ
իսկ ի՞նչ ա եղել հեռախոսիդ
Sim քարտի բնիկն ա կարծեմ վնասվել հեռախոսը ձեռքից ընկնելու պատճառով, ծրագրային ամեն ինչ աշխատում ա, զուտ քարտը չի կարդում.
Իրականում իմ հեռախոսը չի, ուղղակի ես էի պատվիրել ամազոնով, ուզում էի տեսնել երաշխիքն օգտագործել կլինի թե չէ.
Rammstein
14.07.2016, 00:36

Մոբայլ Սենթրում (http://mobilecentre.am/am/products/phones/) մոտոներ են ստացել: Տրամաբանորեն երաշխիք էլ պիտի որ տան ու հետեւաբար ինչ-որ մի տեղ նորոգող էլ պիտի որ լինի: Կարաս ըտեղից ճշտես, թե մոտոների երաշխիքային սպասարկումը որտեղ ա արվում: Իհարկե դժվար ուրիշ տեղից գնված հեռախոսի երաշխիքին նայեն ու ձրի սարքեն, բայց վստահ եմ` վճարովի կսարքեն: Ուղղակի էս ասում եմ, որովհետեւ կարող ա այլ, թեկուզ լավ տեղերում կոնկրետ մոտո քանդած չլինեն էլ:
Sim քարտի բնիկն ա կարծեմ վնասվել հեռախոսը ձեռքից ընկնելու պատճառով, ծրագրային ամեն ինչ աշխատում ա, զուտ քարտը չի կարդում.
Իրականում իմ հեռախոսը չի, ուղղակի ես էի պատվիրել ամազոնով, ուզում էի տեսնել երաշխիքն օգտագործել կլինի թե չէ.
ամեն դեպքում, եթե ձեռքից ընկածա, ուրեմն երաշծիք չկա, երաշխիքը տալիս են գործարանային խնդիրների համար, իսկ էտ քցողի մեղավորություննա, իսկ եթե ուզում էս սարքես կասյանի վրա նորմալ տեղ կա, որտեղ կսարքեն

Արա չեմ ջոկում, ինչ որ Մոսկվայից փախած մեկի այֆոնը տալիս ես Ռաֆոին, որ սարքի բայց մեր Լուսին ասում ես գնա Կասյան??
Լուս ջան Լորդը ընգերությունից գլուխ չի հանում։ճճճճճճ

այ դառդ Ռաֆոն ստեղ չի ու տարբերություն չկա Ռաֆոն թե էտ կասյանի տեղը, նույնա

Լուս գիտեմ սարքած կլինես բայց մյուս անգամ Տիկոի ասածով Կասյան կտանես ու եթե փող են վերձրել գնում ենք Տիկոին տփելու։ճճճ
Ժող ջան որտեղ կարամ VHS to DVD անեմ? առաջ քաղաքում շատ էի հանդիպում,հիմա աչքովս չի ընկել

list.am-ում ահագին հայտարարություններ կան
Համապատասխան թեմա չգտա, ստեղ հարցնեմ.
Թեզ կամ այլ գիտական հոդված գրելուց, եթե միակ հեղինակը դու ես, "մենք" օգտագործելը սխա՞լ ա. Իմ ղեկավարն ասում ա "ես" գրեմ, քանի որ մենակ եմ աշխատել, բայց էն չի մի տեսակ. Փոխեցի նենց, որ խուսափեմ ընդհանրապես "ես" կամ "մենք գրելուց", բայց էդ էլ մի բան չի. Ընդհանրապես ինչ-որ ընդունված ստանդարտներ կա՞ն էս կամ էս կարգի ուրիշ մանրուքների հետ կապված.

Այ մարդ, գրի ես, թող իմանան, որ դու ես արել:
Կամ գրի Freeman-ը :think
StrangeLittleGirl
17.08.2016, 13:17
Համապատասխան թեմա չգտա, ստեղ հարցնեմ.
Թեզ կամ այլ գիտական հոդված գրելուց, եթե միակ հեղինակը դու ես, "մենք" օգտագործելը սխա՞լ ա. Իմ ղեկավարն ասում ա "ես" գրեմ, քանի որ մենակ եմ աշխատել, բայց էն չի մի տեսակ. Փոխեցի նենց, որ խուսափեմ ընդհանրապես "ես" կամ "մենք գրելուց", բայց էդ էլ մի բան չի. Ընդհանրապես ինչ-որ ընդունված ստանդարտներ կա՞ն էս կամ էս կարգի ուրիշ մանրուքների հետ կապված.
Ընդհանրապես, ստանդարտ չկա: Ամեն գիտական ղեկավար կամ անգամ ամեն գիտական ամսագիր իրա մոտեցումն ունի: Ոնց հասկանում եմ, երկուսից էլ խուսափելու արդյունքում պասիվ ես օգտագործել: Խորհուրդ կտայի դա չանել, որովհետև դժվարացնում ա ընթերցանությունը: Ճիշտ ա՝ պասիվ գործածելը գիտական տեքստի ամենահին ավանդույթներից ա, բայց էդ ավանդույթները կամաց-կամաց քանդվում են:
Կարճ. եթե ղեկավարդ ասում ա ես գրի, ուրեմն ես գրի, սխալ չկա դրա մեջ:
Ես «մենքի» կողմնակից եմ:
Ու երբ նյութը համահեղինակ ա ունենում, էդտեղի «մենք»-ը զուտ համահեղինակներին նկատի ունեցող չեմ հասկանում: Էդ ոնց որ ասես «էս տեսակետի կրոսեղներս»: Առանձնացնես բոլոր էն մարդկանց, ովքեր երբևէ էդ ոլորտում էդ ուղղությամբ բան են արել:
Ես-ը մի տեսակ շատ ավելի եսակենտրոն, ինքնասիրահարված, նարգիզային տպավորություն ա թողնում:
Բայց դե սա զուտ սուբյեկտիվ ընկալում ա:

Ես կողմ եմ «մենք»-ին:
Երբ ինչ-որ տեղ «ես»-ով տեքստի եմ հանդիպում, անկախ նյութի որակից ու լրությունից մի տեսական անվստահության զգացում ա մոտս առաջանում....

Ահա, պասիվ եմ օգտագործել, վերջում էդպես էլ թողել էի.
Ընդունում եմ, որ մի փոքր դժվարացնում ա կարդալը, բայց ինչքան փորձեցի "ես" օգտագործել, չկարողահացա համակերպվել. Ղեկավարս բան ասած չլիներ, մտքովս չէր էլ անցնի մտածել, թե ոնց գրեմ, "մենք" կօգտագործեի բոլոր տեղերում. Դե ես էլ որոշեցի՝ ոչ ինձ, ոչ իրան :))
Ես «մենքի» կողմնակից եմ:
Ու երբ նյութը համահեղինակ ա ունենում, էդտեղի «մենք»-ը զուտ համահեղինակներին նկատի ունեցող չեմ հասկանում: Էդ ոնց որ ասես «էս տեսակետի կրոսեղներս»: Առանձնացնես բոլոր էն մարդկանց, ովքեր երբևէ էդ ոլորտում էդ ուղղությամբ բան են արել:
Ես-ը մի տեսակ շատ ավելի եսակենտրոն, ինքնասիրահարված, նարգիզային տպավորություն ա թողնում:
Բայց դե սա զուտ սուբյեկտիվ ընկալում ա:
Ես կողմ եմ «մենք»-ին:
Երբ ինչ-որ տեղ «ես»-ով տեքստի եմ հանդիպում, անկախ նյութի որակից ու լրությունից մի տեսական անվստահության զգացում ա մոտս առաջանում....
+1 :))
Բարև բոլորին։
Ինձ կասեք ո՞նց ա ճիշտ՝ Հարի Փոթեր թե Հարրի Փոթթեր։ Ես միշտ առաջին տարբերակով եմ գրել, հետո տեսա, որ գրադարանի պաստառի վրա երկրորդ տարբերակով ա and I'm confused, man!
Շնորհակալություն։

իմ իմանալով` օտար ծագման բառերը հայերեն տառադարձելիս կրկնակ բաղաձայններով չեն գրվում: Ես էլ Հարի Փոթեր գիտեմ:

+1 ես էլ տենց գիտեմ, բայց կարող ա ինչ-որ հին ու նոր փոխառությունների հարց լինի:

Ինչքան հիշում եմ՝ հին փոխառությունները կրկնակ բաղաձայններով են եղել, օրինակ՝ Աքիլլես, Ապոլլոն, Հաննիբալ, բայց նոր փոխառություններում բաղաձայնը մեկն ա ու մենակ հատուկ անուններում չէ, մնացած փոխառյալ բառերում էլ: Ես հիշում եմ մեր գրքում մոտավորապես սենց նախադասություն էր գրված. «Մի շարք բառերում որևէ բաղաձայնը արտասանվում է տևական, ուստի
գրվում է կրկնատառ»: Մի քիչ չի ստավում ասել՝ Հարրի Փոթթեր, նենց չի հնչում ոնց կհնչեն դդում, թթու, քննել, վաննա, տոննա, մասսա ու էլի կրկնակ բաղաձայններ պարունակող բառերը: Հետո Վիքիփեդիայում էլ ա ասվում
Օտարալեզու բառերի կրկնակ բաղաձայնները ըստ հայերեն արտասանության տառադարձնել մեկ բաղաձայնով:
Կրկնակ բաղաձայնների հայերենում ուժգին արտասանվելու դեպքում, գրել կրկնակ բաղաձայնով:
Չեմ կարծում թե «Հարի»-ի ր-ն ու «Փոթեր»-ի թ-ն ուժգին են արտասանվում:
Ավելի մանրամասն՝ էստեղ տառադարձության մասին ընդհանրապես (https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%B1%D6%80%D6%87%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB_ %D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81)
Ժող ջան, խնդրում եմ օգնեք իդենտիֆիկացնել էս նկարի ֆոնտը
Համոզված եմ որ ստանդարտ հասարակ ֆոնտ ա ուղակի մոտս >800 ֆոնտ կա, չեմ կարում գտնեմ
http://i.imgur.com/2zvei2L.jpg
Ժող ջան, խնդրում եմ օգնեք իդենտիֆիկացնել էս նկարի ֆոնտը
Համոզված եմ որ ստանդարտ հասարակ ֆոնտ ա ուղակի մոտս >800 ֆոնտ կա, չեմ կարում գտնեմ
Ոնց որ Calibry-ն ա, բայց մի քիչ կողքից սեղմած։
Ժող կենսաչափական անձնագրերի մասին ինֆորմացիայի համար հղում կարո՞ղ եք տալ.
Գուգլելով մենակ սա (http://www.spyur.am/am/companies/passport-and-visa-office/70112) գտա, զանգելով չկարողացա կապնվել, կայքն էլ չի աշխատում.
yerevanci
10.09.2016, 21:07
Կոնկրետ ի՞նչնա հետաքրքրում
Կենսաչափական մինչև 2019թ-ը էլ չեն տրամադրում, հիաշմա էլի մենակ հին նմուշի անձնագիր են տալիս։
Sent from my Nexus 5 using Tapatalk

Մերսիներ, արդեն դիմել եմ նորի համար, գնացի տեղում պարզեցի ամեն ինչ.
Տրամադրում են կենսաչափական, ասեցին մոտ 3 ամիս չեն տրամադրել զուտ խմբաքանակ չունենալու պատճառով, բայց արդեն տրամադրում են համ հին համ նոր նմուշինները.
Rammstein
11.09.2016, 12:43
Հա, ասում էին` ինչ-որ մարդիկ սահմանադրական դատարան են դիմել, որ իրենց կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս մատնահետք թողնել: Հակասահմանադրական չի ճանաչվել, բայց մինչեւ ընդհանուր լուծում գտնելը որոշել են հին անձնագրերը նորից տրամադրել: :))

Ես էլ էի տենց լսել, բայց էնտեղի աշխատողներն ասեցին միակ պատճառը խմբաքանակի պակասն ա եղել, իբր հիմա էլ ա քիչ ու տալիս են միայն նրանց, ով երկրից դուրս գալու մտադրություն ունի, մյուսներին համոզում են հին նմուշինները վերցնել.
Ժողովուրդ, կենսաչափական անձնագրի ու քարտի հետ միասին ինչ-որ փին կոդ կա ակտիվացման, վերցնելուց շտապում էի, չէի նկատել , որ տեղում հարցնեմ. Էդ քարտի համար ա չէ՞ երևի, տեղյա՞կ եք ոնց պետք ա ակտիվացվի.

Ինչքան գիտեմ էդ պետք ա վիրտուալ (թե՞ էլեկտրոնային էր անունը) ստորագրություն տալու համար։ Օրինակ՝ ինչ-որ հարկային հաշվետվություն էլեկտրոնային տարբերակով ուղարկելիս։
Իսկ սովորական օգտագործման համար դեռ չեմ նկատել, որ պետք գա։ Ավելին՝ կորցրել եմ իմ քարտի փինը :)

Մերսիներ, կարևորը անձնագրի հետ կապ չունենա, եթե Հայաստանի ներսում օգտագործվող քարտի համար ա, ինձ էլ դժվար թե պետք գա․

Կենսաչափական անձնագրի հետ չեմ առնչվել, բայց ID-card-ի հետ հաստատ տվել են pin-code :)
Ներսես_AM
21.09.2016, 02:10
Մերսիներ, կարևորը անձնագրի հետ կապ չունենա, եթե Հայաստանի ներսում օգտագործվող քարտի համար ա, ինձ էլ դժվար թե պետք գա․
John–ը ճիշտ ա ասում։ Փինը ID քարտով էլեկտրոնային ստորագրության համար ա։ Անձնագիրը փին չունի։
Ուլուանա
24.09.2016, 02:21
Ժող, Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Երևանում, անգլերենի մասնավոր պարապմունքը մոտավորապես ի՞նչ արժե։

Ես ամիսը մոտ 30,000 դրամ գիտեմ:
Ուլուանա
24.09.2016, 19:17
Ես ամիսը մոտ 30,000 դրամ գիտեմ:
Իսկ դա շաբաթը քանի՞ անգամի դեպքում ա ու ի՞նչ տևողությամբ։
StrangeLittleGirl
24.09.2016, 20:23
Ժող, Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Երևանում, անգլերենի մասնավոր պարապմունքը մոտավորապես ի՞նչ արժե։
Ան, իմ իմանալով գնային մեծ միջակայք ա: Ուսանողները համեմատաբար էժան են պարապում, պրոֆեսորները՝ թանկ: Գիտեմ, որ մի քանի տարի առաջ անունով պրոֆեսորները տարին 1000 դոլարով էին պարապում շաբաթը երկու անգամ: Բայց գիտեմ նաև, որ ուսանողներ կան, որ դասը 3000-ով են պարապում: Նենց որ շատ տարբեր ա, նայած ինչ ես փնտրում:

Բյուր, դասը 3 հազարով տարին, շաբաթը երկու պարապմունքը 312․000 ա անում, նենց չի որ շատ ավելի քիչ ա, քան 1000 դոլարը (472.000)
StrangeLittleGirl
25.09.2016, 02:24
1
Բյուր, դասը 3 հազարով տարին, շաբաթը երկու պարապմունքը 312․000 ա անում, նենց չի որ շատ ավելի քիչ ա, քան 1000 դոլարը (472.000)
Հոս, տարին = ուսումնական տարին, այսինքն իրականում վեց-յոթ ամիս։
Իսկ դա շաբաթը քանի՞ անգամի դեպքում ա ու ի՞նչ տևողությամբ։
Էստեղ կարող եք նայել գները. Օրինակ սկսնակների դեպքում ամսական վճարը 31000 դրամ ա (շաբաթը 3 օր, օրը 2 ժամ).
http://iclt.am/levels-and-fees/
Ես ել հարց տամ :))
Մեքենաների վարման դասընթացների համար ինչ-որ տեղ կարո՞ղ եք խորհուրդ տալ. Biglemon.ում մի քանի լավ տարբերակներ կան զեղչերով, բայց եթե ինչ-որ մեկը փորձված տեղ ասի ավելի մոտիվացված կգնամ :))
Կասե՞ք ով ա :))
http://i66.tinypic.com/29m4whx.jpg
Cassiopeia
30.09.2016, 16:00
Ինձ թվում ա, Սմոկտունովսկին ա
Հայ պիտի լինի, Վեռ
Sent from my A0001 using Tapatalk
Cassiopeia
30.09.2016, 16:40
Ի՞նքն ա։ Եթե հա, ուրեմն Վահրամ Փափազյան
http://www.cmf.am/images/x2B9t5AjD90kaJZuDCNJF8eEQt.jpg
Quyr Qery
30.09.2016, 16:50
Հա, Փափազյանն է: ))
Մենք էլ ենք Փափազյան կասկածում, բայց նախ տենց նկար չենք գտնում Փափազյանից, հետո էդ պատի վրա հայ մեծ դերասանների նկարներ էին, բոլորը եզակի, իսկ Փափազյան արդեն կար: Բայց կարող ա և ինքն ա, ուղղակի համոզվել եմ ուզում:
Cassiopeia
30.09.2016, 17:05
Քո տեղադրած ու իմ տեղադրած մարդկանց ճակատի եզրագիծը շատ նման է, ունքերն էլ։
Եսի՞մ, ես նմանացրի։
Մենք էլ ենք Փափազյան կասկածում, բայց նախ տենց նկար չենք գտնում Փափազյանից, հետո էդ պատի վրա հայ մեծ դերասանների նկարներ էին, բոլորը եզակի, իսկ Փափազյան արդեն կար: Բայց կարող ա և ինքն ա, ուղղակի համոզվել եմ ուզում:
Կարող ա՞ Բաբկեն Ներսիսյանն ա:
Վայթե Հրաչյա Ներսիսյանն ա, «Օթելլո»-ից:
Վայթե Հրաչյա Ներսիսյանն ա, «Օթելլո»-ից:
Օթելլո-ի համար դեմքը սև չեն ներկու՞մ ։esim

Հա, սև են ներկում, եթե դերասանը սևամորթ/արաբ չի խաղում։
Օթելլո-ի համար դեմքը սև չեն ներկու՞մ ։esim
Վայթե Իագոյի դերում է, իսկ Իագոն հեչ պարտադիր չի որ սև լիներ :Ճ
Չէ, ամեն դեպքում դիմգծերով Փափազյանին ավելի ա նման: Ենթադրում ենք, որ Մագբեթն ա, ուղղակի ապացույց չենք գտնում:
Իսկ դա շաբաթը քանի՞ անգամի դեպքում ա ու ի՞նչ տևողությամբ։
Շաբաթը երեք անգամ:
Վայթե Իագոյի դերում է, իսկ Իագոն հեչ պարտադիր չի որ սև լիներ :Ճ
Նոր նայեցի կենսագրությունը, Յագո չի եղել, Օթելլո ա եղել։
բարև ժող,
շատ պրակտիկ և շտապ հարց ունեմ։
Կարծում եմ սենյակումս չղջիկ կա։ :crazy:( ու նաև կարծում եմ որ արդեն մի գիշեր միասին ենք անցկացրել նույն սենյակում։ Ցերեկով չեմ տեսել բնականաբար, չնայած որ վախենում էլ էի անկյունները ու վարագույրի հետևները նայել։ Փորձեցի ինֆորմացիա գտնել բայց չեմ կարողանում կարդալ արդեն։
Արդյոք վտանգավո՞ր է։
օրվա որ ժամին է ավելի հեշտ բռնել։
Ո՞նց են ներս մտնում։
ՀԳ ինչի իմ սենյակուււււմ։ :cry

Վտանգավոր չեն, մի անգամ չղջիկը թռնելուց սխալ էր ճանապարհը հաշվարկել ու ինձ էր բախվել, մինչև հիմա համ ես եմ կենդանի համ ինքը :)
Լավ կլինի ցերերով գտնես, դուրս անես, մութն ընկնելուց հետո իրենց ակտիվության շրջանն է սկսվում։
Իսկ ինչի՞ց ես հասկացել, որ չղջիկ կա։
Էս էլ վիզուալ գիդ, թե ոնց չղջիկին վռնդես տանից (http://www.wikihow.com/Catch-a-Bat-in-Your-House) :))
Վտանգավոր չեն, մի անգամ չղջիկը թռնելուց սխալ էր ճանապարհը հաշվարկել ու ինձ էր բախվել, մինչև հիմա համ ես եմ կենդանի համ ինքը :)
Լավ կլինի ցերերով գտնես, դուրս անես, մութն ընկնելուց հետո իրենց ակտիվության շրջանն է սկսվում։
Իսկ ինչի՞ց ես հասկացել, որ չղջիկ կա։
Քանի որ երեկ ինչ որ ձայներ էր գալիս երբ արդեն պառկած էի, հետո տեսնեմ թռչում ա, բայց մտաշեցի թռչնակ ա ու քնեցի։ էսօր էլի թռչում էր քիչ առաջ որ նստեց վարագույրին մի պահ տեսա որ թռչուն չի :( ու նմանեցրի բայց կասկած չունեմ արդեն որ չղջիկ ա
մի մեծ խնդիր կա որ իմ սենյակում լուսամուտ չկա բացվող, դուռը բաց եմ թողել բայց չի գնա էդպես
ես կյանքում ձեռո չեմ տա նույնիսկ ձեռնոցներով:(
էստեղ ասումա ձեռք տալու դեպքում նույնիս կվարակվես եսիմինչով
http://www.bats.org.uk/pages/containingabat.html

Բա որ գիշերն էլ ինձ բախվի :D
:(
Բա որ գիշերն էլ ինձ բախվի :D
:(
Քեզ դժվար թե բախվի, իրենք խուսափում են մարդկանցից։ Հա, ես չգիտեի որ չղջիկները կարող են կատաղություն տարածեն, ապահովության համար պետք չի կպնել։ Հայաստանու՞մ ես, միգուցե ԱԻՆ զանգե՞ս 911։

Չէ հայաստանում չեմ, Գենտում, ու չեմ կարողանում գտնել մի ծառայություն մոտերքում որ գան բռնեն, մի տեղ զանգեցի երևի ուշ ժամ ա հոթ լայն չէր․
Ինքը գիշերը մեկ ա թռչում ա անկախ նրանից լույսը վառել ես, էդ չէ:
Գիշերը լույսը վառի, սրբիչով օդի մեջ թափահարելով քշի

Այսինքն ինչպես ա զգում գիշերվա ու ցերեկվա տարբերությունը?
Ես չեմ կարող նույնիսկ չէի կարողանում նայել։
Ուրիշ սենյակում եմ քնել։ Տեսնեմ էսօր ինչ կարող եմ անել։

Լռիվ քոռ չի)) բայց որ լույսը վառես մեկ ա կթռնի իրա համար, կարաս տենց քշես էդ ժամանակ, հազար անգամ արել եմ տենց։
Ուլուանա
04.10.2016, 20:32
Ժողովուրդ, սենց մի խնդիր ունեմ լուսանկարչական ապարատի հետ կապված. արդեն քանի անգամ ա՝ մարտկոցները որ փոխում եմ, համարյա միանգամից արդեն նստում են, չեմ հասկանում՝ ոնց ա հնարավոր տենց բան. լրիվ նոր մարտկոցներ եմ դնում ամեն անգամ, բայց մի երկու անգամ նկարելուց հետո արդեն նստում են։ Էսօր ընդհանրապես դնելուց հենց անմիջապես հետո արդեն էն նստելու նշանն երևում էր, ու ապարատն անջատվում էր։ Էս նշանակում ա, որ ապարատս ինձնից ձե՞ռ ա քաշել արդեն։ Հնարավո՞ր ա, որ ապարատից լինի, այսինքն՝ ապարատի՝ արդեն հնացած, փչացած լինելու հետևանքով լինի սենց։ Ի դեպ, ապարատս շատ ստից, չխկլիկ ապարատ ա, որն արդեն 8-9 տարի ա՝ օգտագործում եմ անխնա։ Էս պահին մտքովս չի անցնում, թե ուրիշ ինչ սարքերի վրա կարելի ա փորձարկել նույն մարտկոցները, որ իմանամ՝ մարտկոցից ա, թե չէ։ Բայց դե մարտկոցների՝ ի սկզբանե փչացած լինելը համարյա բացառում եմ։
Լռիվ քոռ չի)) բայց որ լույսը վառես մեկ ա կթռնի իրա համար, կարաս տենց քշես էդ ժամանակ, հազար անգամ արել եմ տենց։
Ուրեմն էդտեղ էլ ա շատ պատահում որ ներս մտնի?
Էսօր ընկերներիցս մեկը եկավ իրար հետ ստուգեցինք բայց չկար հիմա էլի էնտեղ ա։ Նույնիսկ սենյակ չեմ գնա
Տանտիրոջը կամ կազմակերպությանը տեղյակ պահի, իրանք կզբաղվեն:
Յոհաննես
04.10.2016, 22:57
Քանի որ երեկ ինչ որ ձայներ էր գալիս երբ արդեն պառկած էի, հետո տեսնեմ թռչում ա, բայց մտաշեցի թռչնակ ա ու քնեցի։ էսօր էլի թռչում էր քիչ առաջ որ նստեց վարագույրին մի պահ տեսա որ թռչուն չի :( ու նմանեցրի բայց կասկած չունեմ արդեն որ չղջիկ ա
մի մեծ խնդիր կա որ իմ սենյակում լուսամուտ չկա բացվող, դուռը բաց եմ թողել բայց չի գնա էդպես
ես կյանքում ձեռո չեմ տա նույնիսկ ձեռնոցներով:(
էստեղ ասումա ձեռք տալու դեպքում նույնիս կվարակվես եսիմինչով
http://www.bats.org.uk/pages/containingabat.html
Մի քիչ սպասի,կարողա Բեթմեննա
Ուրեմն էդտեղ էլ ա շատ պատահում որ ներս մտնի?
Էսօր ընկերներիցս մեկը եկավ իրար հետ ստուգեցինք բայց չկար հիմա էլի էնտեղ ա։ Նույնիսկ սենյակ չեմ գնա
Արարատում ՝ հա, ձեր կողմերը ցուրտ ա, երևի քիչ են))

Ես երբեք չեմ ոչ լսել եմ որ լինի ոչ էլ տեսած էի։
Էսօր տնից ուրիշ սենյակից մեկին վռնդեցին լուսամուտից, հույս ունեմ նույն էր :jagi
Ինչպես նկար ներբեռնել?
Նկարն ափլոդ ես անում www.imgur.com սայթում, հետո [img] հասցեն դնում ես գրառմանդ մեջ:
Շնորհակալ եմ, արդեն գտա ձևը, բայց սովորական insert image-ով չի անում
Յոհաննես
11.10.2016, 21:15
Ակումբ,ինձ կառավարության կազմնա պետք,անկախությունից մինչև հիմա :Ճ

http://uploads.tapatalk-cdn.com/20161012/eab0f2fc57ab5f635958f3b79b62cef1.jpg
Ruby Rue
13.10.2016, 19:43
Ժող, բանկային փոխանցումների հետ կապված մի երկու հարց ունեմ։
Ուրեմն, գումար ստանալու համար սենց մի բան (http://i.imgur.com/LmhQ9Yk.png)պիտի լրացնեմ։ Վերևում Account Number-ս ա ուզում, իսկ ներքևում՝ Bank IBAN-ը։ IBAN-ն ինքնին իր մեջ account number-ը ներառում ա, իսկ էստեղ ուզում ա Bank IBAN, ուրեմն առանց account number-ի պիտի գրե՞մ՝ միայն երկրի կոդ, Check Digits, Bank Identifier, թե՞ սովորական IBAN-ս գրեմ՝ անկախ նրանից որ վերևում հաշվեհամարս գրում եմ։
Մեկ էլ՝ բանկի հասցեում էն ֆիլիալի հասցեն գրեմ, որտեղ բացել եմ հաշվեհամարս, չէ՞։

Պարտադիր համ հաշվեհամարդ գրի, համ IBAN-ը՝ ամբողջությամբ: IBAN-ը հաշվեհամարիցդ բացի ուրիշ տեղեկություններ էլ է պարունակում, որ բանկն ա, ինչ երկիր ա և այլն։
Եթե քեզ հենց էդ ֆիլիալում են սպասարկում, նախընտրելի է ֆիլիալի հասցեն գրես, այլ ոչ թե բանկի գլխամասի հասցեն։
Ruby Rue
13.10.2016, 20:19

Դե հա, ուղղակի IBAN-ը սկսում երկիր, բանկ և այլն, ու նոր՝ հաշվեհամարը։ Ուղղակի իրանց գրածն ա խառնում՝ Beneficiary Bank IBAN։ Բայց հա, մերսի, ամբողջական նորմալ կգրեմ։ :)

մի հատ բանկիդ տված ռեկվիզիտների մեջ նայի, IBAN-ի մեջ հաշվեհամարդ ներառվա՞ծ ա, թե՞ չէ: Եթե ներառված է, վնաս չունի հաշվեհամարդ մի հատ էլ IBAN-ի մեջ գրել, կարևորը մինչև հաշվեհամարդ ընկած թվերն են :)
Sagittarius
13.10.2016, 21:19
մի հատ բանկիդ տված ռեկվիզիտների մեջ նայի, IBAN-ի մեջ հաշվեհամարդ ներառվա՞ծ ա, թե՞ չէ: Եթե ներառված է, վնաս չունի հաշվեհամարդ մի հատ էլ IBAN-ի մեջ գրել, կարևորը մինչև հաշվեհամարդ ընկած թվերն են :)
IBAN ը միշտ էլ հաշվեհամարով ա.
երկրի կոդ / ստուգող թիվ / հաշվեհամար
Ամեն հաշվեհամար իրա ստուգող թիվը ունի: Էտ նրա համար ա, որ սխալմամբ ուրիշ հաշվեհամարի փոխանցում չանես. եթե հաշվեհամարը սխալ էս գրում ու ստուգող թիվ էլ դրա հետ չի բռնում, փոխանցումը չի ընդունվում:
Ակումբ,ինձ կառավարության կազմնա պետք,անկախությունից մինչև հիմա :Ճ
Ստեղ նայի ․․․ էսօր պատահական եմ տեսել, ու քո հարցը հիշեցի։
Նախկին վարչապետներ (http://www.gov.am/am/prime-ministers/)
Նախկին նախարարներ (http://www.gov.am/am/previous-ministers/)
Բարև ակումբ, սենց հարց ունեմ, մենք Հայաստանում ունե՞նք կիբերոստիկանություն և հարկ եղած դեպքում որքա՞ն է նրանց օգգ-ն: Ու ևս մի հարաց ՝ եթե ֆեյսբուքում կամ այլ սոց կայքում անձի գողություն է լինում, բայց ոչ էնպես որ հստակ զգացվի անձի գողությունը կամ երբ ինչ որ մեկին կիբերտեռորի են ենթարկում (գողացված անձի անունից անձին վարքաբեկող բաներ են գրվում, կամ կեղծ ակաունտի կողմից անձի հասցեին կեղծ բաներ են տարածվում) ո՞ւմ պետք է/կարելի է դիմել, Շատ շնորհակալ կլինեմ եթե օգնել կարողանաք:
Ոստիկանության 6-րդ վարչությունում կա կիբեռհանցագործությունների բաժին։
Կոնկրետ ՖԲ-ի մասով քանի որ «հանցագործին» գտնելու հանար պիտի ՖԲ-ից տվյալներ ուզեն, պետք ա էդ ուզելը հիմնավորված լինի։
Իմ իմանալով պետք ա առնվազն 3 տարվա հոդվածով հանցագործություն լինի, որ կարանան դիմեն ՖԲ-ին։
StrangeLittleGirl
14.11.2016, 15:58
Ձև կա՞ նենց անելու, որ ֆլեշկան չվարակվի կոմպի վիրուսներով, երբ վարակված կոմպ մտնի։

Պահպանակ :))
StrangeLittleGirl
14.11.2016, 16:53
Պահպանակ :))
Արտ, ես լուրջ հարց եմ տալիս :D
Արտ, ես լուրջ հարց եմ տալիս :D
Հա, բայց ձևակերպումներդ սպանում էին :D
StrangeLittleGirl
14.11.2016, 17:23
Հա, բայց ձևակերպումներդ սպանում էին :D
Դու պիտի չխմբագրված տարբերակը տեսնեիր ։D էն էլ ասեցի՝ շատ աննամուս ա, խմբագրեցի պոստելուց առաջ:

Դե լավ, ուրեմն ամեն ինչ կախված ա նրանից, թե ինչ վիրուս ա կոմպի մեջ: Կարող ա նենց վիրուս լինի, որ ինչքան էլ պահպանակով մտցնես, մեկ ա վարակվի, հետևաբար քո խնդիրն ա ոչ թե մտածել, թե ոնց մտցնես, որ չվարակվի, այլ հանելուց հետո հաջորդ կոմպին ոնց միացնես, որ ինքը հաջորդ կոմպին չվարակի, ձեռի հետ էլ ստուգես, ու եթե վիրուսոտված ա՝ բուժես: Դա ռեալ լուծելի խնդիր ա :)
հ.գ. վիրուսոտված կոմպ ներթափանցելուց առաջ խորհուրդ եմ տալիս ֆլեշկայի մեջ եղած ինֆոն ուրիշ տեղ պահել:
StrangeLittleGirl
14.11.2016, 17:56
Դե լավ, ուրեմն ամեն ինչ կախված ա նրանից, թե ինչ վիրուս ա կոմպի մեջ: Կարող ա նենց վիրուս լինի, որ ինչքան էլ պահպանակով մտցնես, մեկ ա վարակվի, հետևաբար քո խնդիրն ա ոչ թե մտածել, թե ոնց մտցնես, որ չվարակվի, այլ հանելուց հետո հաջորդ կոմպին ոնց միացնես, որ ինքը հաջորդ կոմպին չվարակի, ձեռի հետ էլ ստուգես, ու եթե վիրուսոտված ա՝ բուժես: Դա ռեալ լուծելի խնդիր ա :)
Ավելի շուտ, իմ խնդիրն ա ոնց անել, որ հաջորդ կոմպին չվարակի: Ամեն ինչ ավելի բարդացնելու համար. հաջորդ կոմպն ինտերնետին միացնելու իրավունք չկա:
Կան պաշտպանված ֆլեշներ, վրեն jumper-ով։
Փակ վիճակում վրից կարդալ լինում ա, գրել՝ չէ։
Եթե վրեն փոփոխություն չես անելու, փակում ես ու կպցնում ցանկացած կոմպի, երբեք չի վարակվի։
Sent from my Elephone P8000 using Tapatalk
StrangeLittleGirl
14.11.2016, 20:21

Անելու եմ ։(
Վարակված կոմպից պետք ա ինֆորմացիա տեղափոխել ինտերնետին չկպած կոմպին։

Հեռախոսիդ մեջ գցի, հեռախոսիցդ էլ մյուս կոմպի մեջ գցի։ Կամ էլ եթե ավելի ապահով բայց երկար ձև ես ուզում վարակված կոմպից ափլոդ արա cloud (Dropbox, Google Drive, OneDrive), cloud-ից գցի հեռախոս, հեռախոսից էլ մյուս կոմպ։
Sent from my Nexus 6P using Tapatalk
StrangeLittleGirl
14.11.2016, 21:09
Պահպանակ :))
Հա, բայց ձևակերպումներդ սպանում էին :D
Դե լավ, ուրեմն ամեն ինչ կախված ա նրանից, թե ինչ վիրուս ա կոմպի մեջ: Կարող ա նենց վիրուս լինի, որ ինչքան էլ պահպանակով մտցնես, մեկ ա վարակվի, հետևաբար քո խնդիրն ա ոչ թե մտածել, թե ոնց մտցնես, որ չվարակվի, այլ հանելուց հետո հաջորդ կոմպին ոնց միացնես, որ ինքը հաջորդ կոմպին չվարակի, ձեռի հետ էլ ստուգես, ու եթե վիրուսոտված ա՝ բուժես: Դա ռեալ լուծելի խնդիր ա :)
Կան պաշտպանված ֆլեշներ, վրեն jumper-ով։
Փակ վիճակում վրից կարդալ լինում ա, գրել՝ չէ։
Եթե վրեն փոփոխություն չես անելու, փակում ես ու կպցնում ցանկացած կոմպի, երբեք չի վարակվի։
Sent from my Elephone P8000 using Tapatalk
Հեռախոսիդ մեջ գցի, հեռախոսիցդ էլ մյուս կոմպի մեջ գցի։ Կամ էլ եթե ավելի ապահով բայց երկար ձև ես ուզում վարակված կոմպից ափլոդ արա cloud (Dropbox, Google Drive, OneDrive), cloud-ից գցի հեռախոս, հեռախոսից էլ մյուս կոմպ։
Sent from my Nexus 6P using Tapatalk
Ցանկացած cloud բացառված ա. կոնֆիդենցիալ ինֆորմացիա ա։ Հեռախոսի տարբերակը կփորձեմ։