PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցրու այստեղ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 [14]

Աթեիստ
14.11.2016, 21:28
1. mega.nz - 100% պաշտպանվածությամբ Cloud։ Դու encryption key ես դնում, որը մոռանալու դեպքում ինֆորմացիան վերականգնելու ձև գոյություն չունի։ Password չի, որ Reset անես։

2. Կարաս վարակված կոմպի վրա Telegram-ի web տարբերակով Secret chat-ով ուղարկում ես հեռախոսիդ (ես դեպքում սերվեր չի հասնում ինֆորմացիան), քաշես հեռախոսի մեջ, հետո հեռախոսից կոմպ։

Աթեիստ
14.11.2016, 21:33
Էլի տարբերակ ասեմ, բայց բարդ ա։

Ֆլեշդ սարքում ես Bootable, կոմպն անջատում ես, միացնում ֆլեշը, կոմպը դնում, որ ֆլեշից միանա։
Միացած օպերացիոն համակարգի տակից ուզածդ արա, առանց վարակվելու վախի։

StrangeLittleGirl
14.11.2016, 21:39
Էլի տարբերակ ասեմ, բայց բարդ ա։

Ֆլեշդ սարքում ես Bootable, կոմպն անջատում ես, միացնում ֆլեշը, կոմպը դնում, որ ֆլեշից միանա։
Միացած օպերացիոն համակարգի տակից ուզածդ արա, առանց վարակվելու վախի։
Ո՞նց եմ bootable սարքում

Աթեիստ
14.11.2016, 21:44
Քաշի էս ISO ֆայլը (http://vavati.am/fayler/Win8PE%20by%20Xemom1/Win8PE(08.04.13).iso) (օգտանուն/գաղտնաբառ՝ vavati)

Հետո սրանով (https://rufus.akeo.ie) գրի ֆլեշի վրա (միջի ինֆորմացիան ջնջվելույա)։

Chuk
14.11.2016, 23:15
Ժող, բայց ախր չգիտեք ինչ վիրուս ա, ինչ տիպի ֆայլեր են: Կարող ա հենց էդ ֆայլերը վիրուսոտված են:
Դրա համար ավելի լավ ա, ըստ իս, քաշի ֆլեշի վրա, որևէ կոմպի վրա անտիվիրուս խոդ տա, ստուգի ինչ վիճակ ա, եթե ամեն ինչ օք ա՝ լավ, չէ, եթե հնարավոր բուժի, հետո արդեն տանի իրա կոմպի վրա:

anslov
07.12.2016, 00:37
հետաքրիքր է, թե այս գրառում կատարողը

*գրառում կատարողը մասնագիտությամբ բժիշկ չէ*
որտեղի՞ց գիտի որ ես մասնագիտությամբ բժշկ չեմ, եթե ես իմ մասնագիտության մասին ոչ մի նշում Ակումբում արած չկամ:

StrangeLittleGirl
07.12.2016, 00:54
հետաքրիքր է, թե այս գրառում կատարողը

որտեղի՞ց գիտի որ ես մասնագիտությամբ բժշկ չեմ, եթե ես իմ մասնագիտության մասին ոչ մի նշում Ակումբում արած չկամ:

Գրառման բովանդակությունից :)

Յոհաննես
07.12.2016, 01:28
Չեմ հասկանում անձնական օրագրերում հայհոյանքը ինչու՞ է արգելված

Freeman
24.12.2016, 00:32
Ժող, ինչ֊որ մեկը էս միացնելու ձևը գիտի՞

http://i.imgur.com/fCbKqCR.jpg

Quyr Qery
24.12.2016, 03:35
Առաջինը ճտցնում ես ու պահում էնքան մինչև մի քիչ գազ հավաքի, երկրոդը դանդաղ պտտում ես, որ միանա:
Բայց որ ձեռքիս տակ լիներ, հաստատ կասեի:

Freeman
25.12.2016, 11:41
Առաջինը ճտցնում ես ու պահում էնքան մինչև մի քիչ գազ հավաքի, երկրոդը դանդաղ պտտում ես, որ միանա:
Բայց որ ձեռքիս տակ լիներ, հաստատ կասեի:

Առաջինը ասելով էն ամենավերևինը նկատի ունե՞ս:

Quyr Qery
25.12.2016, 13:05
Առաջինը ասելով էն ամենավերևինը նկատի ունե՞ս:

Հա, Ռուբ։

Freeman
25.12.2016, 22:51
Հա, Ռուբ։

Հմմ, առաջինը մենակ կայծ ա տալիս, բայց էլի կփորձեմ: Ապրես)

Մուշու
25.12.2016, 23:12
Հմմ, առաջինը մենակ կայծ ա տալիս, բայց էլի կփորձեմ: Ապրես)

Կարծեմ տակի առանց կլորի զրթիկին սեղմում ես, որ գազը տարածվի մեջը հետո վերևինով կայծ ես տալիս, սպասում ես մի քանի րոպե ու կլորով գազի քանակը ավելացնում որ ամբողջական վառվի:

Փոքրիկ շրջմոլիկ
27.12.2016, 19:37
կարող ա իմանաք էն հին ժապավենով ֆոտոները որտեղ կարող եմ տպել տալ կամ համակարգիչ անցկացնել?

impression
04.02.2017, 21:51
մարդիկ, բարի օր, ոնց եք ոնց չեք :)

ինձ օգնություն ա պետք, կարո՞ղ ա իմանաք՝ որտեղից կարող եմ աղավնու թարմ ձու գնել։ Թարմ ասելով՝ նույն օրվա ածած։ Ու ընդհանրապես, աղավնիները հիմա ձու ածում ե՞ն, թե՞ իրենք էլ են գարնանը սպասում։

ivy
04.02.2017, 21:53
Լի՞լ ։))

Յոհաննես
04.02.2017, 21:54
մարդիկ, բարի օր, ոնց եք ոնց չեք :)

ինձ օգնություն ա պետք, կարո՞ղ ա իմանաք՝ որտեղից կարող եմ աղավնու թարմ ձու գնել։ Թարմ ասելով՝ նույն օրվա ածած։ Ու ընդհանրապես, աղավնիները հիմա ձու ածում ե՞ն, թե՞ իրենք էլ են գարնանը սպասում։

Գյուղ զանգել եմ,եթե լինի վաղը կբերեն ։ճ

impression
04.02.2017, 21:59
Յոհաննես, մերսի շատ, ես կսպասեմ նորությունների, ինձ երկու հատ ա պետք, եթե արդեն շատ չեմ հանդգնում էլի :)

Ռիպոշկա ջան, չէ, աղավնի չեմ պահելու :)

Յոհաննես
05.02.2017, 00:04
Յոհաննես, մերսի շատ, ես կսպասեմ նորությունների, ինձ երկու հատ ա պետք, եթե արդեն շատ չեմ հանդգնում էլի :)

Ռիպոշկա ջան, չէ, աղավնի չեմ պահելու :)

Ըհը իմացանք,ըստ հավաստի տվյալների. Աղավնիները հիմա չեն ածում,իրանք երկու ամիս առաջ արդեն թուխս են նստել,իսկ հիմա ձագերը հելել են :)) բայց ասեցին,որ հնարավորա հին ձու լինի :Ճ

impression
05.02.2017, 00:08
չէ, Յոհաննես ջան, հենց շատ թարմ, նույն օրվա ձու է պետք, բայց շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիր :)

keyboard
05.02.2017, 01:14
չէ, Յոհաննես ջան, հենց շատ թարմ, նույն օրվա ձու է պետք, բայց շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիր :)
Վաղը կենդանիների շուկա եմ գնալու, փորձեմ գտնեմ։
Կզանգեմ։

Cassiopeia
08.02.2017, 15:44
Բուսաբանությունից ու հողագործությունից գիտակ ժողովուրդ, խնդրում եմ օգնեք գտնել հարցերիս պատասխանը.
Ուզում եմ բակում կակաչ ու նարգիզ տնկել։ Ե՞րբ պետք է տնկել և որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել սոխուկներ (մոտավորապես ի՞նչ արժեն)։ (Մեկ էլ դրանք բազմամյա բույսե՞ր են, թե՞ միամյա)։

Մեկ էլ խառըխշտիկ աճող ի՞նչ ծաղիկներ խորհուրդ կտաք, որ ցանեմ լուսամուտի տակ՝ մարդկանցից չպաշտպանված հատվածում :)

StrangeLittleGirl
08.02.2017, 15:56

Կակաչները սովորաբար աշնանն են տնկում: Բայց եթե չեմ սխալվում, մամաս գարնանն էլ ա տնկել, կպել ա: Ուղղակի էդ դեպքում պիտի մի տարի սպասես ծաղիկ տեսնելու համար: Միամյա կամ բազմամյան դժվարանում եմ ասել, բայց մեր այգում կակաչ ու նարգիզ կա, ամեն տարի ծաղկում են: Կակաչների պահով. ամեն աշուն պետք ա հողը քանդել, սոխուկներն առանձնացնել, որովհետև կողքից «ձագ» են տալիս: Գնի պահով չգիտեմ, որտև ես Հոլանդիայից էի բերում մամայիս համար: Մենակ մի կարևոր բան կա. անկախ նրանից, թե ինչ գույն են ասում, մի հավատա էդ գույնին: Կակաչները տարօրինակ հատկություն ունեն, որ ըստ իրանց հավեսի գույնը փոխում են: Նույն մեր բակի կակաչները պետք ա վարդագույն ու սպիտակ լինեին, բայց դեղին ու կարմիր էին ստացվել:

Խորհուրդ կտամ մագլցող վարդ տնկել: Շատ լուրջ խնամքի կարիք չունի, առավելությունն էլ էն ա, որ կարա բարձրանա պատի վրա, լուսամուտի շուրջ: Բայց մարդկանցից չպաշտպանվածի մասով էլ մեծ սպասելիքներ չունենաս. մարդիկ ահավոր շատ են սիրում պռճոկել: Մեր այգին որ փողոցի վրա չի, շատ քիչ մարդ ա մոտով անցնում, մեկ ա, հարևանները պռճոկում են: Պատկերացրու՝ լրիվ անպաշտպան տարածքն ինչ կլինի:

Cassiopeia
08.02.2017, 16:07
Խորհուրդ կտամ մագլցող վարդ տնկել: Շատ լուրջ խնամքի կարիք չունի, առավելությունն էլ էն ա, որ կարա բարձրանա պատի վրա, լուսամուտի շուրջ:
Որտեղ որ կարամ մագլցող վարդ տնկել, բաղեղ կա ցանկապատի վրա։

Բայց մարդկանցից չպաշտպանվածի մասով էլ մեծ սպասելիքներ չունենաս. մարդիկ ահավոր շատ են սիրում պռճոկել: Մեր այգին որ փողոցի վրա չի, շատ քիչ մարդ ա մոտով անցնում, մեկ ա, հարևանները պռճոկում են: Պատկերացրու՝ լրիվ անպաշտպան տարածքն ինչ կլինի:

https://s28.postimg.org/fc70qwut5/16683540_10154371527838364_1676448885_n.jpg (https://postimg.org/image/fc70qwut5/)

Լրիվ անպաշտպան չի, պատուհանից նկարած պատկեր ա։ Մոտ երկու մետր լուսամուտից հեռու՝ կես մետր բարձրությամբ ցանկապատ կա։ Թող ցանկապատի մոտինը պռճոկեն, իսկ լուսամուտի տակ դժվար հասնեն։ Ուղղակի հասարակ մի բան եմ ուզում, որ խնամք առանձնապես չպահանջի։ Հա, մեկ էլ էդ թևի վրա արև չկա, ստվերոտ հատված ա։

StrangeLittleGirl
08.02.2017, 16:10
Որտեղ որ կարամ մագլցող վարդ տնկել, բաղեղ կա ցանկապատի վրա։

Պատուհանի մոտ: Կողքը մի քանի երկար ցից ես խրում, վարդը բարձրանում ա վրան: Բայց եթե շատ զահլա ա, ամենալավը կակաչն ա: Բացի տարին մեկ սոխուկներն առանձնացնելուց, ուրիշ խնամք չի պահանջում:

Rammstein
08.02.2017, 23:11
Ժող, Հայաստանում բնակվողներ, ինչ-որ մեկը երբեւէ ինտերնետով պատվիրե՞լ ա Power Bank կամ մեկ այլ սարք, որը մարտկոց ա պարունակում ու բարեհաջող ստացել։

Ես նման սարքերից մենակ հեռախոս եմ պատվիրել ու նորմալ ստացել (չհաշված, որ երկու անգամ էլ բռակ հեռախոս ա եղել :D), բայց վերջերս ինձ փաթեթ են ուղարկել, որի մեջ եղել ա Power Bank ու դրա պատճառով հետ ա գնացել։

insider
08.02.2017, 23:28

Մի քանի օր առաջ էլ.սիգարետի սարքն եմ ստացել։ Մարտոցով՝ 3000 mAh։ ԱՄՆ-ից նորմալ եկել հասել ա։ Բայց հայփոստով չէ, գլոբինգի միջոցով։

Rammstein
08.02.2017, 23:32
Հմմ, գուցե սարք, որը մարտկոցով ա աշխատում, թողնում են, բայց մարտկոց՝ չէ։ :think
Բայց ախր փաուեր բանկն էլ տկլոր մարտկոց չի, էլի, տարօրինակ ա…
Ոչ էլ Samsung Galaxy Note 7 ա, որ վախենային տրաքի։ :))

insider
08.02.2017, 23:35
Հմմ, գուցե սարք, որը մարտկոցով ա աշխատում, թողնում են, բայց մարտկոց՝ չէ։ :think
Բայց ախր փաուեր բանկն էլ տկլոր մարտկոց չի, էլի, տարօրինակ ա…
Ոչ էլ Samsung Galaxy Note 7 ա, որ վախենային տրաքի։ :))

Եթե Չինաստանից ա գալիս, վստահ չեմ, բայց կարծեմ նման սահմանափակում կա։

Rammstein
09.02.2017, 00:41
Եթե Չինաստանից ա գալիս, վստահ չեմ, բայց կարծեմ նման սահմանափակում կա։

Չէ, Եվրոպաներից էր։

Նոր էլ հիշեցի, որ մի անգամ իբեյով հենց առանձին 18650 մարտկոց եմ պատվիրել ու էլի նորմալ եկել ա։ Բայց էդ քանի տարի առաջ էր, կարող ա բան ման են փոխել, չգիտեմ։

keyboard
23.08.2017, 14:25
ժողովուրդներ, կարող ա՞ ինչ որ մեկը ինֆո ունենա վարորդական իրավունքի մեջ A(մոտոցիկլ) կետ ավելացնելու համար նույն քննություններն ե՞ն, թե առաձին հարցաշար կա, որ պիտի հանձնվի։
Շնորհակալություն։

John
23.08.2017, 14:49
ժողովուրդներ, կարող ա՞ ինչ որ մեկը ինֆո ունենա վարորդական իրավունքի մեջ A(մոտոցիկլ) կետ ավելացնելու համար նույն քննություններն ե՞ն, թե առաձին հարցաշար կա, որ պիտի հանձնվի։
Շնորհակալություն։

տեսական քննությունը, եթե նույնիսկ կա, նույն հարցաշարով ա լինելու, գործնականն էլ դե մոտոցիկլի վարում ա :Ճ բայց կարող ա և տեսական քննություն պետք չի. վարորդական իրավունք ունես, տեսական քննությունը հանձնել ես, հիմա ուղղակի պետք ահամոզվեն, որ մոտո քշել էլ գիտես, էդ էլ ավելացնեն: Տենց եմ պատկերացնում

keyboard
24.08.2017, 12:11

Ճիշտ ես պատկերացնում ապ, երեկ ճշտեցի սաղ, մենակ գործնական եմ հանձնելու, ու պլաաստիկս փոխեմ։ Մի 10 օրից կսկսեմ պարապմունքները, կարաս միանաս կստածի ;)

John
24.08.2017, 12:34
Ճիշտ ես պատկերացնում ապ, երեկ ճշտեցի սաղ, մենակ գործնական եմ հանձնելու, ու պլաաստիկս փոխեմ։ Մի 10 օրից կսկսեմ պարապմունքները, կարաս միանաս կստածի ;)

հլը որ ադրենալինի պակաս չեմ զգում, կամիկաձե հետիոտներն ու եսիմխի-վարորդները պահում են բալանսը :Դ բայց խաբար կանես, գամ նայեմ, կարող ա հավեսի ընկնեմ

Overdose
25.08.2017, 17:14
Դրսում վայեվատ արած ժողովուրդ ջան, մի հատ սենց հարց: Արտասահմանաում ռեստորանում հաշիվ փակելուց թեյավճար էի գրել հաշվի վրա: Հիմա քարտիս քաղվածքը նայում եմ՝ մենակ իմ ծախսածն են գանձել, թիփը չեն գանձել: Այսինքն ստացվում ա թեյավճար չե՞մ տվել, թե՞ հետո կքաշեն փողը

StrangeLittleGirl
25.08.2017, 17:59
Դրսում վայեվատ արած ժողովուրդ ջան, մի հատ սենց հարց: Արտասահմանաում ռեստորանում հաշիվ փակելուց թեյավճար էի գրել հաշվի վրա: Հիմա քարտիս քաղվածքը նայում եմ՝ մենակ իմ ծախսածն են գանձել, թիփը չեն գանձել: Այսինքն ստացվում ա թեյավճար չե՞մ տվել, թե՞ հետո կքաշեն փողըՈ՞ր երկիրն ա: Դու վճարելուց լրացուցիչ նշե՞լ ես, որ էսքան ու էսքան թեյավճար ես թողնում: Ամեն դեպքում, դժվար հետո գանձեն:

Sendt fra min E5823 med Tapatalk

Գաղթական
27.08.2017, 23:35
Ժողովուրդ ջան, լսեցի, որ էս վերջերս Հայաստանի ու Լեհաստանի միջև ինչ-որ համաձայնագիրա ստորագրվել, համաձայն որի, ՀՀ քաղաքացիներն իրավունք կստանան աշխատել Լեհաստանում՝ 6 ամսվա ընթացքում: ՈՒ էդ 6 ամսվա աշխատանքային իրավունքն էլ կարելի կլինի հետագայում երկարաձգել՝ ըստ անհրաժեշտության:

Որևէ մեկը տեղյա՞կա սրանից:

Overdose
28.08.2017, 17:59
Ո՞ր երկիրն ա: Դու վճարելուց լրացուցիչ նշե՞լ ես, որ էսքան ու էսքան թեյավճար ես թողնում: Ամեն դեպքում, դժվար հետո գանձեն:

Sendt fra min E5823 med Tapatalk

Ամերիկայում էր, SLG ջան: Բայց ես էլ եմ կարծում, որ հետո չեն գանձի

StrangeLittleGirl
28.08.2017, 19:24
Ամերիկայում էր, SLG ջան: Բայց ես էլ եմ կարծում, որ հետո չեն գանձի

Ահ, ԱՄՆ-ում թեյավճարի ուրիշ օրենքներ են :D Կարող ա և հետո գանձեն, ի՞նչ իմանաս։

Freeman
06.09.2017, 11:58
Ժող, Երևանում տեղ գիտե՞ք, որ ինքնապաշտպանության դասեր են տալիս

Cassiopeia
06.09.2017, 23:44
Ժող, Երևանում տեղ գիտե՞ք, որ ինքնապաշտպանության դասեր են տալիս

http://voma.am

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Freeman
22.10.2017, 11:05
Ժող, Երևանում որտեղից ա հնարավոր տղամարդու մեծ համարի (3xl) շոր գնել, նորմալ գին/որակ հարաբերությամբ

Sunun
22.10.2017, 19:39
վոսեկենու կենայբրեայբսե

Ինչ գաղտնաբառ է թաքնված??

Գաղթական
23.10.2017, 13:19
վոսեկենու կենայբրեայբսե

Ինչ գաղտնաբառ է թաքնված??

ոսկու կարաս

ինչ էլ թեմա ես ընտրել հարցիդ համար )))))

IVI Art
26.10.2017, 22:04
Բարև ձեզ:
Հարցս Ֆեյսբուկի վերաբերյալ է (ինչքան հասկացա, Հայաստանում սա ավելի շատ ժողովրդականություն է վայելում քան ասենք ՎԿ-ն)
Ֆեյսբուկում կա այսպիսի կարգավորում, որ հաղորգարությունների մուտքը կարելի լինել փակել, բայց ոչ ընկեր հանդիսացող մեկը չհասկանա դա?
Կալամբուր բան ասացի )))

Լավ, ուրեմն գրել եմ կարևոր ինձ համար մեկին, կայքի մեսսինջերի ներքևում նշված է, որ отправлено, Բայց առ այսօր չգիտեմ յարաբ ընթերցել է գրածս թե ոչ? Գուցե տվյալ մարդը քանի օր է չի այցելում իր ակկաունտը, ու ես իզուր պանիկա եմ բարձրացրել? Որ մտներ, կկարդար չէ? Կամ գուցե ինձ անհայտ ձևով մուտքային հաղորդագրություններն են նրա փակ ու ինձ թվում է որ իբր իմ կողմից գրվածը ՚՚ուղարկվել է՚՚?
Բան չեմ հասկանում, բացատրեք իմ պես չայնիկին :(

Freeman
27.10.2017, 16:09
Եթե դու իր ընկերների ցուցակում չկաս, քո ուղարկած հաղորդագրության համար ինքը նոթիֆ չի ստանում ու առանձին տեղ են պահվում, կարող ա չտեսնի էլ, որ նամակ ունի:

IVI Art
05.11.2017, 18:27
Ներեցեք, մի բան էլ կուզենայի ճշտել Ֆեյսբուկից:
Օրինակ, մեկը իր ընկերների ցանկում "թաքցրել է" ինչ-որ մեկին, օտարների համար անտեսանելի լինելու պայմանով: Բայց նրա ընկերների համար տեսանելի է այդ թաքցված մարդը? :think

Աթեիստ
05.11.2017, 18:55
Իմ իմանալով, ում բլոկ են արել, մենակ դրա համար ա անտեսանելի։

Գաղթական
05.11.2017, 19:06
ֆունկցիա կա, որ կարող ես բոլոր ընկերներիդ «թաքցնել»..
այսինքն՝ ոչ ոք չտեսնի, թե ովքեր են քո ընկերները՝ բացառությամբ նրանց ում հետ տվյալ մարդը ձեր ընդհանուր ընկերնա

IVI Art
05.11.2017, 19:18
Իմ իմանալով, ում բլոկ են արել, մենակ դրա համար ա անտեսանելի։

Չէ, բլոկ արած չի բոլորովին: Իրավիճակն այսպիսին է՝ կա մեկը, որ ՆՐԱ ընկերների մեջ է, ու պարբերաբար հաղորդակցվում են: Բայց իմ զարմանքին, որ ինչպես է նա ՔՈ ընկերը, եթե ես "դրսից" չեմ տեսնում նրան ընկերների ցանկում, ասաց, որ "Թաքցված է": ՀԻմա չեմ հասկանում միայն ոչ ընկերների համար է թաքցված թե բոլորի?
(Ես ոչ մեկի ընկերների ցանկում չկամ: Ազատ-անկախ, ինքս ինձ համար: Ու իմ պրոֆիլը ՆԱ չգիտի, որ բլոկ անի կամ չանի: )

ֆունկցիա կա, որ կարող ես բոլոր ընկերներիդ «թաքցնել»..
այսինքն՝ ոչ ոք չտեսնի, թե ովքեր են քո ընկերները՝ բացառությամբ նրանց ում հետ տվյալ մարդը ձեր ընդհանուր ընկերնա

Փաստորեն, եթե այդ Իքս մարդը ՆՐԱ ընկերների հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բայց ընկերների մեջ է, ուրեմն, այդ իքսը ԲՈԼՈՐԻ համար է թաքցված?

Գաղթական
05.11.2017, 19:32
Փաստորեն, եթե այդ Իքս մարդը ՆՐԱ ընկերների հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բայց ընկերների մեջ է, ուրեմն, այդ իքսը ԲՈԼՈՐԻ համար է թաքցված?

Այո

IVI Art
05.11.2017, 22:18
Այո

Հըմ, ամեն ինչ ավելի վատ է, քան սպասում էի)
Ի դեպ, Ակումբում հոգեբան կամ հոգեբանություն ուսումնասիրող կա? Ես այդ առումով կուզենայի մի քանի հարց տալ պրիվատ:

Գաղթական
05.11.2017, 22:31
Հըմ, ամեն ինչ ավելի վատ է, քան սպասում էի)
Ի դեպ, Ակումբում հոգեբան կամ հոգեբանություն ուսումնասիրող կա? Ես այդ առումով կուզենայի մի քանի հարց տալ պրիվատ:

Հոգեբան չգիտեմ, բայց հոգեբանությամբ հետաքրքրվողներ կան ))
չգիտեմ, ճիշտա, թե որքանով դա կօգնի..

IVI Art
05.11.2017, 23:00
Հոգեբան չգիտեմ, բայց հոգեբանությամբ հետաքրքրվողներ կան ))
չգիտեմ, ճիշտա, թե որքանով դա կօգնի..

Լավ, չորտ ս նիմ, ինձ հրապարակայնության համար կախաղան չեն հանի: Բայց գոնե ակումբցիները կկարդան, ու իրենց կարծիքը կասեն ինձ համար անհասկանալի այդ երևույթի վերաբերյալ:

Պատկերացնենք՝ Սովորական մի աղջիկ: Խելացի, ու կազմակերպված: Խենթությունը՝ չափի մեջ: Չգիտեմ ինչքանով սիրուն, համենայն դեպս, անհրապույր չի: Սա հարցին ինչքանով կօգնի, չգիտեմ:
Շփվում է ոմն տղայի հետ: Պլանավորում են ամուսնանալ հեռավոր ապագայում՝ իբր թե տղայի ինիցիատիվան է սա: Իր ասելով որերոդ տարին է, ընկերություն են անում: Բայց: Երբևէ միասին ինչ-որ տեղ չեն գնացել: Ասենք՝ սրճարան: Տղան երբևէ բացեիբաց չի զանգում, հարկ եղած դեպքում՝ միայն ինտերնետով գրել, և այլն: Աղջիկը պարբերաբար հանդիպում է նրան, մի քանի ժամով: Չգիտեմ որտեղ: Ոչ հրապարակայնորեն: Մենք այդ տղային երբևէ չենք տեսել: Ոչ իրական, ոչ նկարով, աղջիկը անհայտ պատճառներով խուսափում է նույնիսկ նկարը ցույց տալ: Սոցցանցում "թաքցված" է պահում նրան, նույնիսկ անունը ցույց չի տալիս (Բայց անունը ասել է, թե ինչքանով է իսկական, դա էլ չգիտեմ), Տղան էլ իր հերթին ոչ մի կոմմենտ կգրի, ոչ լայք կանի: (Բա քո հարսնացուն է, մի համով ռեպլիկ գրիր, թող լավ զգա իրեն, համ էլ մնացյալները կտեսնեն, որ ինչ լավն եք երկուսով, նու և այլն, հազարումի նրբություն)
Հանելուկ բան է: Ինձ թվում է այստեղ ինչ-որ բան այն չէ: Բայց ինչ? Մարդ իր փեսացուին կթաքցնի? Լավ, տղան ինքը՝ ինչու պիտի թաքնվի ու պետք եղած դեպքում միայն աղջիկը գնա մոտը:
Աստված իրենց հետ իհարկե, ամեն մեկը թող գժվի իր ուզած ձևով, ինչպես ասում են: Բայց աղջկա այդօրինակ գաղտնապահությունը շատ, շատ կասկածելի է:

Հետաքիքիր կլինի լսել ձեր տեսակետները:

StrangeLittleGirl
05.11.2017, 23:04

Ես հոգեբան չեմ, բայց ժամանակին դեյթինգին վերաբերող ահռելի գրականություն եմ կարդացել։ Իրականում դեյթինգն ահագին պարզ բան ա, ու ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի։

Հիմա էս դեպքում անկասկած ինչ-որ բան սխալ ա։ Թե ինչն ա սխալ, չենք կարող ասել, որովհետև տղայի ուղեղի մեջ չենք կարող մտնել։ Բայց նման վարքը մի շարք պատճառներով կարա պայմանավորված լինի․
1. Տղան աղջկան չի սիրում
2. Տղան ամուսնացած ա
3. Տղան ուրիշի ա սիրում
4. Տղան աղջկա հետ ա սեքսի համար
․․․
Իհարկե, էս չորս կետերն իրար չեն հակասում, ու կարան մեկից ավելի կետեր կիրառելի լինեն էս դեպքի համար։ Բայց էլի․ դեյթինգում ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի, ու իսկապես սիրահարված տղան իրա ընկերուհուն ուզում ա ամեն տեղ ցույց տալ, ոչ թե սենց գաղտնի պահել։

Արամ
05.11.2017, 23:13

Ինչքան որ էս պատմությունն ա քեզ անհասկանալի, դրա կրկնակի անգամն էլ ինձ անհասկանալի ա էս մտածելակերպը՝

Տղան էլ իր հերթին ոչ մի կոմմենտ կգրի, ոչ լայք կանի: (Բա քո հարսնացուն է, մի համով ռեպլիկ գրիր, թող լավ զգա իրեն, համ էլ մնացյալները կտեսնեն, որ ինչ լավն եք երկուսով, նու և այլն, հազարումի նրբություն)

IVI Art
05.11.2017, 23:14
Ես հոգեբան չեմ, բայց ժամանակին դեյթինգին վերաբերող ահռելի գրականություն եմ կարդացել։ Իրականում դեյթինգն ահագին պարզ բան ա, ու ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի։

Հիմա էս դեպքում անկասկած ինչ-որ բան սխալ ա։ Թե ինչն ա սխալ, չենք կարող ասել, որովհետև տղայի ուղեղի մեջ չենք կարող մտնել։ Բայց նման վարքը մի շարք պատճառներով կարա պայմանավորված լինի․
1. Տղան աղջկան չի սիրում
2. Տղան ամուսնացած ա
3. Տղան ուրիշի ա սիրում
4. Տղան աղջկա հետ ա սեքսի համար
․․․
Իհարկե, էս չորս կետերն իրար չեն հակասում, ու կարան մեկից ավելի կետեր կիրառելի լինեն էս դեպքի համար։ Բայց էլի․ դեյթինգում ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի, ու իսկապես սիրահարված տղան իրա ընկերուհուն ուզում ա ամեն տեղ ցույց տալ, ոչ թե սենց գաղտնի պահել։

Շնորհակալություն: Գիտեք, ես էլ մինչ այդ երկրոդ կետի շուրջ էի մտածում: Չորորդ կետը՝ հաստատ: Դե հիմի...հեյ գիդի ջահելություն: Միլիոն անգամ ասել էի՝ գոնե ֆիզիանոմիան տեսնեմ, նկարը ցույց տուր, հիմի սովորական տղա է, փողոցում իմ ու նրա նմանններին ամեն վայրկյանի ես հանդիպում, ինչ կա դրա մեջ, ուղղակի նկարը ցույց տուր, տեսնենք ով է քո "ընտրությունը": Չէ ու չէ: Վսյո: Կարող է գեշ է, թզուկ է, եսիմ իննչ է, այ մարդ ինչն է պատճառը: Չի ասում:

Բայց ես դրան գտնելու եմ, ու աչքիս, վերջը լավ չի լինելու ))

Արամ
05.11.2017, 23:15
Ես հոգեբան չեմ, բայց ժամանակին դեյթինգին վերաբերող ահռելի գրականություն եմ կարդացել։ Իրականում դեյթինգն ահագին պարզ բան ա, ու ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի։

Հիմա էս դեպքում անկասկած ինչ-որ բան սխալ ա։ Թե ինչն ա սխալ, չենք կարող ասել, որովհետև տղայի ուղեղի մեջ չենք կարող մտնել։ Բայց նման վարքը մի շարք պատճառներով կարա պայմանավորված լինի․
1. Տղան աղջկան չի սիրում
2. Տղան ամուսնացած ա
3. Տղան ուրիշի ա սիրում
4. Տղան աղջկա հետ ա սեքսի համար
․․․
Իհարկե, էս չորս կետերն իրար չեն հակասում, ու կարան մեկից ավելի կետեր կիրառելի լինեն էս դեպքի համար։ Բայց էլի․ դեյթինգում ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի, ու իսկապես սիրահարված տղան իրա ընկերուհուն ուզում ա ամեն տեղ ցույց տալ, ոչ թե սենց գաղտնի պահել։

Կամ օրինակ տղան ուժեղ ինտրովերտ ա ու գումար էլ չունի սրճարան տանելու համար․ օր ու գիշեր աշխատում ա հարսանիքի փողը հավաքելու համար։

IVI Art
05.11.2017, 23:19
Ինչքան որ էս պատմությունն ա քեզ անհասկանալի, դրա կրկնակի անգամն էլ ինձ անհասկանալի ա էս մտածելակերպը՝

Ինչքանով է անհասկանալի Արամ ջան? Ընկերությունը ենթադրում է նաև հրապարակայնորեն հումոր, ինչ որ "խաղ" այդ մարդկանց միջև, ինձ թվում է դա պիտի ինքնաբուխ լինի, պիտի տղան "քիթը խոթի" ամեն տեղ, մի գիժ բան ասի կամ անի, ու ոչ թե ինչ որ ցուցադրական բանի համար, այլ որ ՆԱ իր սիրելին է, նրա հետ ինքը ազատ է, ինքը провозглашать է անում դրանով իր վերաբերմունքը: Ոնց ասեմ... դա ինքնին է ստացվում:

Արամ
05.11.2017, 23:22

Կարող ա, բայց ոչ պարտադիր։ Ինձ անհասկանալի ա, որ դա քո համար պարտադիր բան ա, ու դրա բացակայությունը քեզ նյարդայնացնում/անհանգստացնում ա։

StrangeLittleGirl
05.11.2017, 23:24
Կամ օրինակ տղան ուժեղ ինտրովերտ ա ու գումար էլ չունի սրճարան տանելու համար․ օր ու գիշեր աշխատում ա հարսանիքի փողը հավաքելու համար։

Էստեղ բավարար չափով տվյալներ կան, որ հասկանանք, որ քո ասած տարբերակը չի։ Ինչու՞ նկար ցույց չի տալիս։ Ինչու՞ երկուսով չեն հայտնվում հասարակական վայրերում։ Եթե տղան կամ աղջիկը խուսափում ա իրա ընկեր/ընկերուհու հետ փողոց դուրս գալուց, էդ անձից պետք ա թողնել ու փախնել՝ անկախ նրանից, թե խուսափելու պատճառը որն ա․ սոցիալական հմտությունների իսպառ ու աներևակայելի բացակայությու՞նը, թե՞ ցանկություն չունենալը, որ իմանան, որ միասին են։

Աթեիստ
05.11.2017, 23:31
Ես որ կհամարեի, որ աղջիկն անուղեղ ա, տղեն էլ էժան սեքս պարտնյոր ա ճարել։ Լավ հեքիաթներ ա հորինել, որ սկի տեղ գնալու վրա գումար չծախսի։

Արամ
05.11.2017, 23:37
Էստեղ բավարար չափով տվյալներ կան, որ հասկանանք, որ քո ասած տարբերակը չի։ Ինչու՞ նկար ցույց չի տալիս։ Ինչու՞ երկուսով չեն հայտնվում հասարակական վայրերում։ Եթե տղան կամ աղջիկը խուսափում ա իրա ընկեր/ընկերուհու հետ փողոց դուրս գալուց, էդ անձից պետք ա թողնել ու փախնել՝ անկախ նրանից, թե խուսափելու պատճառը որն ա․ սոցիալական հմտությունների իսպառ ու աներևակայելի բացակայությու՞նը, թե՞ ցանկություն չունենալը, որ իմանան, որ միասին են։

Ստեղ տվյալ շատ քիչ կա, հիմնականում ստեղ կա իրական տվյալների ինտերպրետացիա IVI Art-ի կողմից։

Ինչու՞ նկար ցույց չի տալիս։

Աղջիկը նկար ցույց չի տալիս, ոչ թե տղան։ Էդ հազար ու մի պատճառ կարա ունենա։ Ասենք տղան պզուկոտ ա, ամաչում ա :))

Ինչու՞ երկուսով չեն հայտնվում հասարակական վայրերում։

Ո՞վ ասեց։ IVI Art-ը գրել ա ՝

Աղջիկը պարբերաբար հանդիպում է նրան, մի քանի ժամով: Չգիտեմ որտեղ: Ոչ հրապարակայնորեն:

Երբևէ միասին ինչ-որ տեղ չեն գնացել։

Չգիտեմ, որտեղ, բայց ոչ հրապարակայնորեն։ Ո՞նց կարող ես առանց իմանալու որտեղ ա հանդիպում, որոշես, որ ոչ հրապակայնորեն ա։

Կարճ ասած, ստեղ գրված տվյալները ահավոր քիչ են, որպեսզի թեկուզ խելքին մոտիկ վարկած ասես։ Հետաքրքիր ա, որ մի 2-3 տվյալից ելնելով, դու միանգամից էդ տղուն հանեցիր տռաս, Արտակն էլ աղջկան հանեց անուղեղ։

Արամ
05.11.2017, 23:41
Եթե աղջիկը հասուն տարիքում ա գտնվում, ոչ մի բան չէի անի։ Ոչ էլ կհետաքրքրվեի մանրամասներով։ Կարող ա աղջկան դուր ա գալիս ուղղակի սեքսով զբաղվել, ու ուրիշներին ամաչում ա տենց ասի, դրա համար սենց հեքիաթներ ա հորինում։

John
05.11.2017, 23:45
խի՞ չեք դիտարկում էն տարբերակը, որ «այդ տղան» իրականում կարող ա, կյանք ա, պատահում ա, իգական սեռին ա պատկանում

Արամ
05.11.2017, 23:50
խի՞ չեք դիտարկում էն տարբերակը, որ «այդ տղան» իրականում կարող ա, կյանք ա, պատահում ա, իգական սեռին ա պատկանում
Ձև չկա, ըտեղ սաղ մաթեմատիկա ա։ (c)

StrangeLittleGirl
05.11.2017, 23:51
Ես չգիտեմ՝ աղջիկն ինչու նկար ցույց չի տալիս։ Էստեղ հազար վարկած կարա լինի՝ սկսած նրանից, որ իրականում տղա չի, աղջիկ ա, վերջացրած նրանով, որ տղան իրան սպառնացել ա, որ եթե նկար ցույց տա, մըմըզը-պըպըզը։

Հանդիպումների պահով․ պարզ ասվում ա, որ ոչ հրապարակայնորեն են հանդիպում։ Իսկ ոչ հրապարակային տեղերը լիքն են։

Էստեղ բավական քիչ տվյալներ կան պարզելու համար, թե կոնկրետ ինչ պատճառով ա հարաբերությունը թաքցվում։ Բայց էղած տվյալները լիովին բավարար են հասկանալու համար, որ հարաբերությունը թաքցվում ա։ Իսկ թաքցված հարաբերության տակ հաստատ ինչ-որ սխալ բան կա։ Որևէ մեկի հետ իսկապես ամուսնացող տղան վազում ու ծանոթանում ա աղջկա շրջապատի հետ, վազում ու ծանոթացնում ա աղջկան իրա շրջապատի հետ։ Դա էլի պարզագույն ճշմարտություն ա։ Ու եթե նման վարք չի դրսևորում տղան, անհանգստանալու լիքը պատճառ կա՝ սկսած տղայի հոգեկան խնդիրներից, վերջացրած աղջկան խաբելով։

IVI Art
05.11.2017, 23:51
Եթե աղջիկը հասուն տարիքում ա գտնվում, ոչ մի բան չէի անի։ Ոչ էլ կհետաքրքրվեի մանրամասներով։ Կարող ա աղջկան դուր ա գալիս ուղղակի սեքսով զբաղվել, ու ուրիշներին ամաչում ա տենց ասի, դրա համար սենց հեքիաթներ ա հորինում։

21 տարեկան է:

StrangeLittleGirl
05.11.2017, 23:52
խի՞ չեք դիտարկում էն տարբերակը, որ «այդ տղան» իրականում կարող ա, կյանք ա, պատահում ա, իգական սեռին ա պատկանում

Էդ տարբերակն իմ մտքով էլ անցավ։ Հա, տարբերակ ա։ Բայց դե էստեղ ամուսնանալու հարցն ա հարցականի տակ։ Բա որտե՞ղ են ամուսնանալու։

StrangeLittleGirl
05.11.2017, 23:52
21 տարեկան է:
Էրեխա։ Ոչինչ, դառը ճամփով կսովորի։

IVI Art
05.11.2017, 23:58
խի՞ չեք դիտարկում էն տարբերակը, որ «այդ տղան» իրականում կարող ա, կյանք ա, պատահում ա, իգական սեռին ա պատկանում

Մի օր սմարտֆոնը քիթս էր խոթել, թե՝ կարդա)) Ուզում էր ասել, որ զրույցի կեսից քնել էր գիշերը: Ափով փակեցի դիսպլեյը, չեմ սիրում այդպիսի բաներ, ուրիշին հասցեագրված ուրիշի բաները կարդալ... Մի խոսքով, հասցրի հպանցիկ կարդալ, որ "գաՌաժում ինչ որ գորՁ են անում" ախպեր-ընԳերոջ հետ...

Տակ շտո, հաստատ տղա է...Բայց այդ ամեն ինչը շատ անհասկանալի է: Այսինքն գաղտնի հարաբերությունները:

Գաղթական
06.11.2017, 00:01
Հնարավորա նաև, որ աղջկա ընտանիքին շատ լավ ծանոթա տղան (կամ էլ, ասենք, բարեկամ ա) ու իր պատճառներն ունի առայժմ երևան չգալու..

StrangeLittleGirl
06.11.2017, 00:04
Մի օր սմարտֆոնը քիթս էր խոթել, թե՝ կարդա)) Ուզում էր ասել, որ զրույցի կեսից քնել էր գիշերը: Ափով փակեցի դիսպլեյը, չեմ սիրում այդպիսի բաներ, ուրիշին հասցեագրված ուրիշի բաները կարդալ... Մի խոսքով, հասցրի հպանցիկ կարդալ, որ "գաՌաժում ինչ որ գորՁ են անում" ախպեր-ընԳերոջ հետ...

Տակ շտո, հաստատ տղա է...Բայց այդ ամեն ինչը շատ անհասկանալի է: Այսինքն գաղտնի հարաբերությունները:

գաղտնի հարաբերություն = մի բան էն չի
Բայց չեմ կարծում, թե հնարավոր ա որևէ կերպ օգնել աղջկան։ Սենց դեպքերում մարդիկ հակված չեն կողքից խորհուրդ լսել։ Մի օր տղան կթողնի իրան, ինքը կսովորի դասը, հաջորդ անգամ ավելի զգույշ կլինի։

IVI Art
06.11.2017, 00:14

Հա, ու մի բան էլ, մեկ անգամ չի եղել, որ այդ աղջկա հետ քանի-քանի ժամ ուշ երեկոները նստած էինք: Ու ես կարող եմ իմ տեսակետից ասել՝ ինչպես կարող է երեկոները տղամարդու ռոմանտիկան կամ սեփականատիրությունը չարթնանա, մի հատ չզանգի, սիրելիի ձայնը լսի, հարցնի ինչկաչկա ծավալուն թեմաներից, կամ նման այլ կարգի ուշադրության դրսևորումներ: Չէ: Զրո զանգ: Զրո ուշադրություն: ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ

Փաստորեն Արամի նշած տարբերակը ավելի խելքին մոտիկ է...սեքսը ?

Կարող ա աղջկան դուր ա գալիս ուղղակի սեքսով զբաղվել, ու ուրիշներին ամաչում ա տենց ասի, դրա համար սենց հեքիաթներ ա հորինում։

Գաղթական
06.11.2017, 01:18
աղջիկը անհայտ պատճառներով խուսափում է նույնիսկ նկարը ցույց տալ:

Իսկ ինչպե՞ս է ինքը դա բացատրում:
ՈՒղղակի չեմ ուզում և վե՞րջ..

Գաղթական
06.11.2017, 01:22
Հա, ու մի բան էլ, մեկ անգամ չի եղել, որ այդ աղջկա հետ քանի-քանի ժամ ուշ երեկոները նստած էինք: Ու ես կարող եմ իմ տեսակետից ասել՝ ինչպես կարող է երեկոները տղամարդու ռոմանտիկան կամ սեփականատիրությունը չարթնանա, մի հատ չզանգի, սիրելիի ձայնը լսի, հարցնի ինչկաչկա ծավալուն թեմաներից, կամ նման այլ կարգի ուշադրության դրսևորումներ: Չէ: Զրո զանգ: Զրո ուշադրություն: ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ

Սա դեռ չի նշանակում, թե տղան է աղջկա հետ խաղում:

Եթե նաև քեզանից ԵՆ ցանկանում գաղտնի պահել տղայի ով լինելը, հանգիստ աղջիկը կարող էր նախօրոք գրել, որ քեզ հետ է լինելու, չկապնվի:

StrangeLittleGirl
06.11.2017, 10:25
Հա, ու մի բան էլ, մեկ անգամ չի եղել, որ այդ աղջկա հետ քանի-քանի ժամ ուշ երեկոները նստած էինք: Ու ես կարող եմ իմ տեսակետից ասել՝ ինչպես կարող է երեկոները տղամարդու ռոմանտիկան կամ սեփականատիրությունը չարթնանա, մի հատ չզանգի, սիրելիի ձայնը լսի, հարցնի ինչկաչկա ծավալուն թեմաներից, կամ նման այլ կարգի ուշադրության դրսևորումներ: Չէ: Զրո զանգ: Զրո ուշադրություն: ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ

Փաստորեն Արամի նշած տարբերակը ավելի խելքին մոտիկ է...սեքսը ?

Ահա, դա էլ մի ուրիշ էսպես կոչված «կարմիր դրոշ» ա: Իսկապես սիրահարված տղամարդը մենակ հանդիպումից հանդիպում չի, որ կապ ա պահում աղջկա հետ, այլ ընդհանրապես բավական հաճախ։ Ինչ խոսք, կարա լինի, որ անտանելի զբաղված ա։ Բայց նման դեպքերի մասին, էն էլ եթե բանը ամուսնությանն ա հասել, տեղյակ ա պահում աղջկան։

Հա, սեքսը շատ հավանական տարբերակ ա։ Ուղղակի ստեղ հարց ա՝ փոխադարձ համաձայնությա՞մբ ա էդ բութի քոլ վիճակը, թե՞ աղջկան սուտ խոստումներ տալով ա մոտը պահում…

IVI Art
06.11.2017, 17:21
Սա դեռ չի նշանակում, թե տղան է աղջկա հետ խաղում:
Եթե նաև քեզանից ԵՆ ցանկանում գաղտնի պահել տղայի ով լինելը, հանգիստ աղջիկը կարող էր նախօրոք գրել, որ քեզ հետ է լինելու, չկապնվի:

Բացառվում է նախօրոք զգուշացնելու, չկապվելու տարբերակը 101%ով:
Միայն ինձանից չէ, ըստ երևույթին՝ բոլորից է գաղտնի: Դուք էիք հուշել չէ, որ Ֆեյսբուկում "թաքցվածը" նույնիսկ ընկերների համար չէ տեսանելի?
Լավ, բայց ինչ որ ուրիշ տարբերակներ չկան թաքնվածին ինչ-որ ձևով բացահայելու?

Իսկ ինչպե՞ս է ինքը դա բացատրում:
ՈՒղղակի չեմ ուզում և վե՞րջ..

Հենց այդպես:

Գաղթական
06.11.2017, 17:29
Միայն ինձանից չէ, ըստ երևույթին՝ բոլորից: Դուք էիք հուշել չէ, որ Ֆեյսբուկում "թաքցվածը" նույնիսկ ընկերների համար չէ տեսանելի?
Լավ, բայց ինչ որ ուրիշ տարբերակներ չկան թաքնվածին ինչ-որ ձևով բացահայելու?

IVI Art ջան, ճիշտն ասած, ես քեզ «դու»-ով դիմեցի՝ ելնելով Ակումբում ընդունված դիմելաձևից, ու «Դուք»-ով պատասխան ստացա:
Եթե էդպես նախընտրես, կարող ենք պաշտոնական դիմելաձևով շարունակել՝ խնդիր չեմ տեսնում:

ֆբ-ի առումով..
ես ի նկատի չունեյի, թե կոնկրետ ընկերոջդ ես թաքցնում բոլորից:
ֆունկցիան էնպես է, որ ընդհանրապես բոլոր ընկերներին է թաքցնում բոլորից:
ասենք կամայական Վաղոն ունի 300 ընկեր: ես էլ, իր հետ ընկեր լինելուց բացի, ունեմ նաև այլ 4 ընդհանուր ընկեր իր հետ:
Վաղոյի ընկերների բաժինը մտնելիս՝ ես հենց էդ 4-ին կտեսնեմ՝ բոլոր 300-ի փոխարեն:

Թե ինչու է ընկերների փրայվըթ ռեժիմը միացված՝ պատճառները շատ ու շատ կարող են լինել..

Հարդ
06.11.2017, 19:58
Լավ, բայց ինչ որ ուրիշ տարբերակներ չկան թաքնվածին ինչ-որ ձևով բացահայելու?

Եթե մարդը գտնում ա որ դու չպիտի իրա էդ անկյունը ներխուժես, էլ դու ի՞նչ իրավունքով ես ուզում ներխուժել:

IVI Art
06.11.2017, 21:24
Եթե մարդը գտնում ա որ դու չպիտի իրա էդ անկյունը ներխուժես, էլ դու ի՞նչ իրավունքով ես ուզում ներխուժել:

Հարդ ջան, այդ շարունակվող պատմության մեջ կոնկրետ իմ մասին չէ խոսքը: Ու ոչ էլ իմ շահերի:

IVI Art ջան, ճիշտն ասած, ես քեզ «դու»-ով դիմեցի՝ ելնելով Ակումբում ընդունված դիմելաձևից, ու «Դուք»-ով պատասխան ստացա:
Եթե էդպես նախընտրես, կարող ենք պաշտոնական դիմելաձևով շարունակել՝ խնդիր չեմ տեսնում:

Ես ներողություն ))

Progart
06.11.2017, 21:35
դիանայ գրիգորեա՞ն

գուշակեցի միանգամից ^^
էս ինչ սերիալ ա ։Դ
ներիր IVI Art, ԲԱՅՑ
21տարեկան աղջիկ ու երեւի չափահաս տղայ/աղջիկ, ուզում են թող գնան սեքս անեն , ուզում են գնան քաքելու, քեզ ի՞նչ, որ դրել քննարկում ես։
կամ միւսներին ի՞նչ․ ուզում ա տղայ լինի, ուզում ա աղջիկ․ չի ուզում իմանաք, ուզում ա թաքուն ֆռֆռա ։Դ

IVI Art
06.11.2017, 21:46

Չգիտեմ ով է Դիանան, ով է Գրիգորյանը, առավել ևս դրանց համադրումը, կներեք:

Ես, որպես այս ֆորումի անդամ, չխախտելով այս ինտերնետ սաօբշեստվայի ռեգլամենտը, օտվելով անանուն հրապարակման իմ իրավունքից, չվիրավորելով ոչ մեկի անձնական, կրոնական, քաղաքական ու ինձ անհայտ այլ շահեր՝ հարկ համարեցի բարձրաձայնել ինձ ու ոչ միայն ինձ մտահոգող մի հարց: Հուսալով, ակնկալելով, ֆորումցինեի մազգավոյ շտուրմից մի ընդհանուր, գիտակից հետևություն անել: Ու եթե կա մեկը, որ խրտնում է նման թեմաներ ընթերցել, առավել ևս՝ քննարկել, թող գնա օտվետը տօչկա մեյլ ռու,ու տեսնի թե օրական քանի տոննա նմանօրինակ հարցեր են տրվում ու պատասխանվում:

Իմ միակ մեղքս այն է, որ ՀԱՅԿԱԿԱՆ ֆորումում հարցրի? Ռասլաբսյա, հարգելիդ իմ Progart. Ու հաճելի երեկո քեզ:

Progart
06.11.2017, 21:49
ինքը վուդի ալենն ա․

շնորհակալ եմ։
այո, հայկական ֆորումով միայն վեհ բաներ են քննարկում ^^

Հարդ
15.11.2017, 12:22
Կարա՞ համակարգչում ֆայլը գոյություն ունենա առանց պարամետրերի: Թե՞ պարամետրերն են ֆայլի գոյության երաշխավորը:
Այսինքն կա ֆայլ, բայց չկա ինֆո թե ֆայլն ինչ ֆորմատի ա, երբ ա ստեղծվել, քանի բիթ ունի:

Արամ
15.11.2017, 13:38
Կարա՞ համակարգչում ֆայլը գոյություն ունենա առանց պարամետրերի: Թե՞ պարամետրերն են ֆայլի գոյության երաշխավորը:
Այսինքն կա ֆայլ, բայց չկա ինֆո թե ֆայլն ինչ ֆորմատի ա, երբ ա ստեղծվել, քանի բիթ ունի:

Շատ սղլիկ, ոչ միանշանակ հարց ա։ Մի քիչ հավելյալ ինֆորմացիա տուր, փորձեմ պատասխանեմ։ Ի՞նչ խնդիր ա։

Հարդ
15.11.2017, 13:54
Շատ սղլիկ, ոչ միանշանակ հարց ա։ Մի քիչ հավելյալ ինֆորմացիա տուր, փորձեմ պատասխանեմ։ Ի՞նչ խնդիր ա։

Չէ խնդիր չկա, ուղղակի մտածում եմ: Հարցն էս ա. հնարավոր ա՞ ֆայլի գոյությունը՝ եթե համակարգիչը նշածս երեքից երկու (ստեղծման ամսաթիվ, ֆորմատ) պարամետրերը չի կարողանում ստանալ: Դե բիթերը պարզ ա, սենց թե նենց կարա ա հաշվի կրչի վրայից:

Արամ
15.11.2017, 14:13

Ֆայլի գոյությունը չի սահմանավում իրա պարամետրերով, այլ սահմանվում ա հատուկ Ֆայլի գոյությունը սահմանալու համար նախատեսված տվյալների կառուցվածքով։ Ֆայլի պարամետրերը նույնպես ինչ որ տվյալների կառուցվածք են: Կարճ ասած, թեորապես հնարավոր ա դեպք, որ ֆայլը լինի, բայց իրա պարամետրերը չլինեն։ (չափը դժվար, չափը հաշվարկվող տվյալ ա): Հա ու դա գործնականում գրեթե անհնար։

Հարդ
15.11.2017, 14:23

Իսկ եթե մենք հանկարծ սովորենք էդ գրեթեն օգտագործել հատուկ առանց պարամետրերի ֆայլ ստեղծելու շատ բան կփոխվի երևի: Ու շատ հետաքրքիր կլիներ տեսնելը նման ֆայլի գոյությունը գործնականում:

Արամ
15.11.2017, 14:25
Իսկ եթե մենք հանկարծ սովորենք էդ գրեթեն օգտագործել հատուկ առանց պարամետրերի ֆայլ ստեղծելու շատ բան կփոխվի երևի: Ու շատ հետաքրքիր կլիներ տեսնելը նման ֆայլի գոյությունը գործնականում:

Եթե սովորելն էլ ա գրեթե անհնար։ Այսինքն ինքը նենց բան ա, որ նման բան չես կարա սովորես, որվհետև համպատասխան մեթոդներ չկան, որը թույլ կտա էդ երկու կառուցվածքը իրարից անկախ ստեղծես։

IVI Art
17.11.2017, 18:34
Իսկ եթե մենք հանկարծ սովորենք էդ գրեթեն օգտագործել հատուկ առանց պարամետրերի ֆայլ ստեղծելու շատ բան կփոխվի երևի: Ու շատ հետաքրքիր կլիներ տեսնելը նման ֆայլի գոյությունը գործնականում:

Դե միանգամից նստեք ու գրեք այլընտրանքային XSS, ի ձելո ս կանցոմ :)

Արամ
17.11.2017, 18:57
Դե միանգամից նստեք ու գրեք այլընտրանքային XSS, ի ձելո ս կանցոմ :)
Ի՞նչ ա XSS-ը: Ես իրա միայն մի իմաստը գիտեմ, որը ֆայլաին համակարգի հետ ընդհանրապես կապ չունի։

boooooooom
08.02.2018, 00:52
էն, որ գրում, գրում ես, հետո սեղմում ես ու կորում ա։ Դա հետ բերել լինում ա՞։

Արամ
08.02.2018, 12:49
էն, որ գրում, գրում ես, հետո սեղմում ես ու կորում ա։ Դա հետ բերել լինում ա՞։
Որտե՞ղ ես գրել։ Ի՞նչ ես սեղմել։

boooooooom
08.02.2018, 14:03
Որտե՞ղ ես գրել։ Ի՞նչ ես սեղմել։

Արդեն լուծվեց. էն Auto saved content կոճակի տեղն էի մոռացել։ Բայց դե գրածիցս փոքր մասն էր պահել((

Արէա
08.02.2018, 14:24
Ես, մի քանի տխուր փորձից հետո, արդեն սովորություն եմ դարձրել, ցանկացած տեքստ, ցանկացած տեղ ուղարկելուց առաջ ctrl+a, ctrl+c եմ անում։
Եթե տեքստը կորի, ընդամենը պետք ա լինում սեղմել ctrl+v։

John
09.02.2018, 00:59
Անձնագրի ժամկետը լրանալուց հետո, երբ դիմեմ նոր անձնագիր ստանալու համար, կարո՞ղ եմ դիմել նաև, որ հին անձնագիրս կնքեն (էն մասին, որ օգտագործման համար պիտանի չի) ու վերադարձնեն, թե՞ պետք ա պարտադիր հանձնեմ

Վահե-91
09.02.2018, 01:05
Անձնագրի ժամկետը լրանալուց հետո, երբ դիմեմ նոր անձնագիր ստանալու համար, կարո՞ղ եմ դիմել նաև, որ հին անձնագիրս կնքեն (էն մասին, որ օգտագործման համար պիտանի չի) ու վերադարձնեն, թե՞ պետք ա պարտադիր հանձնեմ
Իմ անձնագիրը փոխելուց, առանց ոչ մի բան ասելու, դակած ու նկարս պոկած տվեցին

John
09.02.2018, 01:21
Իմ անձնագիրը փոխելուց, առանց ոչ մի բան ասելու, դակած ու նկարս պոկած տվեցին

շատ լավ ա, ուրեմն ուզելով հաստատ կտան )))

Ներսես_AM
09.02.2018, 01:36
շատ լավ ա, ուրեմն ուզելով հաստատ կտան )))

Դու ամեն դեպքում ասա, որ հինը հետ տան։ Որ չասես հայտնի չի ինչ կանեն։

John
09.02.2018, 01:38
Դու ամեն դեպքում ասա, որ հինը հետ տան։ Որ չասես հայտնի չի ինչ կանեն։
հա, հարցնելու եմ նախօրոք հետ տալու պահը, եթե չխոստանան, որ հետ են տալու՝ կասեմ կորցրել եմ :D

Բարեկամ
12.02.2018, 17:39
Մարդիկ, գիտե՞ք որտեղ կարելի է ոչ մեծ քարի վրա քանդակել տալ մարդու դեմքը լուսանկարից։ Տապանաքարի վրա դնելու համար, օրինակ։

շշուկ
05.03.2018, 18:04
Համակարգչի մոնիտորին ի՞նչ սարք պետք է միացնել, որ որպես հեռուստացույց աշխատի…

Աթեիստ
05.03.2018, 19:24
Համակարգչի մոնիտորին ի՞նչ սարք պետք է միացնել, որ որպես հեռուստացույց աշխատի…

Էս (https://www.ebay.com/itm/VGA-LCD-External-TV-PC-BOX-Digital-Program-Receiver-Tuner-HDTV-HD-1080P-Speaker/292187001629?hash=item4407b3d31d:g:M5UAAOSwXEdaYrxT) կարգի մի բան ա պետք։

շշուկ
06.03.2018, 01:55
Էս (https://www.ebay.com/itm/VGA-LCD-External-TV-PC-BOX-Digital-Program-Receiver-Tuner-HDTV-HD-1080P-Speaker/292187001629?hash=item4407b3d31d:g:M5UAAOSwXEdaYrxT) կարգի մի բան ա պետք։

Շնորհակալություն: Այսինքն էս սարքի հետ հավելյալ ծյունեռ /դե նրանիցից, առանց որոնց այսօր թվային հեռուստատեսություն չենք կարող դիտել/ պետք չի՞ լինի օգտագործել:

arpinehh
20.03.2018, 11:12
...

Freeman
29.06.2018, 22:49
Մեծարգո ակումբցիներ,
Ո՞վ ա տեղյակ` վաղը մինչև ժամը քանի՞սն են աշխատում մոնումենտի կարուսելները

Գիտունիկ
08.11.2018, 16:41
Հարց,ինչպես դառնալ Մոդեռատոր այս սայտում՞

Հայկօ
08.11.2018, 18:04
Հարց,ինչպես դառնալ Մոդեռատոր այս սայտում՞

Իսկ ինչու՞ ես ուզում մոդերատոր դառնալ:

Գիտունիկ
08.11.2018, 19:57
Դէ որ Մոդերատորի պարտականություններով զբաղվեմ

Freeman
01.12.2018, 12:29
Ժող, նորմալ քիմմաքրման տեղ գիտե՞ք

Տրիբուն
01.12.2018, 12:32
Ժող, նորմալ քիմմաքրման տեղ գիտե՞ք

Ես ստեղ եմ տալիս ու գոհ եմ։

https://www.spyur.am/en/companies/5asec-sencasec-dry-cleaners--laundry/28698

Գիտունիկ
04.12.2018, 18:59
Որ գրախանութում կան Պատմությանը վերաբերող դասագրքեր կամ գրքեր՞

Տրիբուն
11.03.2019, 01:51
Եթե Սուպերմենն ու Կապիտան Մարվելը կռվեն, ո՞վ կհաղթի:

LisBeth
11.03.2019, 01:54
Եթե Սուպերմենն ու Կապիտան Մարվելը կռվեն, ո՞վ կհաղթի:

Կապիտանը չունի թուլություն, էսպես ասած կրիպտանիտ :D նենց որ իմ ստավկեն իրա վրա կլիներ, եթե տենց դարակազմիկ մենամարտ լիներ։

Ծլնգ
11.03.2019, 01:55
Եթե Սուպերմենն ու Կապիտան Մարվելը կռվեն, ո՞վ կհաղթի:

հոլիվո՞ւդը

Ուլուանա
11.03.2019, 02:54
Ժող, թեման խառնել եք. էս թեման սրամիտ հարցուպատասխանի համար չի նախատեսված, այլ անհրաժեշտ ռեալ ինֆորմացիա ստանալու :D:

Տրիբուն
11.03.2019, 13:34
Ժող, թեման խառնել եք. էս թեման սրամիտ հարցուպատասխանի համար չի նախատեսված, այլ անհրաժեշտ ռեալ ինֆորմացիա ստանալու :D:

Հորս արև, ինձ էս փիս անհրաժեշտ ինֆորմացիայա։

Freeman
11.03.2019, 14:04
Եթե Սուպերմենն ու Կապիտան Մարվելը կռվեն, ո՞վ կհաղթի:

Բեթմենը

Տրիբուն
11.03.2019, 14:13
Բեթմենը

Ապեր, մի բարդացրու առանց էն էլ բարդ խնդիրը ․․․

Անվերնագիր
11.03.2019, 19:22
Եթե Սուպերմենն ու Կապիտան Մարվելը կռվեն, ո՞վ կհաղթի:
Մի հատ սենց գրառում անեմ, ենթադրությունը ինքդ արա.

Չակ Նորիսի ոտքը կծած օձը հանդիպելով Չակի ահեղ հայացքին՝ իր թույնը ետ ծծեց

Freeman
11.03.2019, 19:47
Մի հատ սենց գրառում անեմ, ենթադրությունը ինքդ արա.

Ու ոչ միայն թույնը

Յոհաննես
12.03.2019, 01:40
մի հատ հարց ունեմ,ո՞նց կարամ անունս ուռոդ դարձնեմ :love

Ուլուանա
12.03.2019, 01:49
մի հատ հարց ունեմ,ո՞նց կարամ անունս ուռոդ դարձնեմ :love
Ուռոդացի, արդեն ուզած-չուզած քեզ տենց կանվանենք:

ivy
12.03.2019, 02:07
մի հատ հարց ունեմ,ո՞նց կարամ անունս ուռոդ դարձնեմ :love

Դա ինքնիրեն լինող բան չի: Այ երբ մի մտերիմ ընկեր ունենաս, ով քեզ շատ կսիրի, ու իր աչքին ամենասիրունը կերևաս, կարող ա հենց էդ ժամանակ էլ անունդ «ուռոդ» դառնա :)

Յոհաննես
12.03.2019, 02:36
մի հատ հարց ունեմ,ո՞նց կարամ անունս ուռոդ դարձնեմ :love
Էս մեր տնաշեն Անվերնոն նենց գրեց,որ ուռոդը բերեք Լիզ դարձնենք :D

erexa
16.04.2019, 19:21
Էրեխեք, կարող ա իմանաք էս նկարի հեղինակն ո՞վ ա: :) Հիշում եմ, որ ռուս ա, բայց անունն ու ազգանունը չեմ հիշում: :(

https://i.imgur.com/BMRK0YT.jpg

Ծլնգ
16.04.2019, 19:25
https://www.pinterest.com/iNRouz/serge-marshennikov/

google image search is your friend

Progart
16.04.2019, 19:26
Էրեխեք, կարող ա իմանաք էս նկարի հեղինակն ո՞վ ա: :) Հիշում եմ, որ ռուս ա, բայց անունն ու ազգանունը չեմ հիշում: :(

եթէ վստահելու լինենք google images-ին, ուրեմն serge marshennikov

(գրեցի ու տեսայ ծլնգի գրածը)։

erexa
16.04.2019, 19:30
https://www.pinterest.com/iNRouz/serge-marshennikov/

google image search is your friend

Մելսի Ծլնգ: :)

Ծլնգ
16.04.2019, 19:32
Մելսի Ծլնգ: :)

չալժի, պուճուլս։ :)

շշուկ
01.10.2019, 12:31
ով ա տեղյակ, լինում են նենց միկրոալիքային վառարաններ, որ համ էլ սովորական վառարան լինի? Այիսնքն երկուսը մեկում էլի

Varzor
01.10.2019, 15:13
ով ա տեղյակ, լինում են նենց միկրոալիքային վառարաններ, որ համ էլ սովորական վառարան լինի? Այիսնքն երկուսը մեկում էլի
Այո, այդպիսի սարքեր կան:
Անձամբ օգտագործել եմ Clatronic: Երբ ընտրում էի կային նաև Samsung և Panasonic: Կան նաև նմանատիպ ֆունկցիոնալ ապահովող միկրոալիքային վառարաններ կոնվեկցիայով:

Freeman
22.04.2020, 10:51
Ժող, Երևանում ո՞ր անձնագրային կենտրոնն ա նորմալ ։դ
Շտապ պետք ա անձնագիր թարմացնել, բայց մեր մոտինին զանգեցի, ինչ որ անադեկվատ մարդիկ էին, տենց խելքը գլխին կենտրոն կա՞ գնանք ։դ

Տրիբուն
22.04.2020, 14:56
Ժող, Երևանում ո՞ր անձնագրային կենտրոնն ա նորմալ ։դ
Շտապ պետք ա անձնագիր թարմացնել, բայց մեր մոտինին զանգեցի, ինչ որ անադեկվատ մարդիկ էին, տենց խելքը գլխին կենտրոն կա՞ գնանք ։դ

Իմ իմանալով սաղ նույնն են․ էն լաքած-տնգցրած մազերով վեշնի կոմսոմոլ ծյոծկեք ու վերջին տարիներին իրանցից չտարբերվող, պռոշները հաստացրած ջահել աղջիկներ՝ մուննաթը վեշնի սաղի դեմքներին։ Նենց որ, գնա քեզ ամենամոտիկը, լուրջ։

Ամեն դեպքում, բուն փոխելու պրոցեսը արագ ա ու նորմալ կազմակարպված, ու սահմանված ժամկետում նոր անձնագիրը մարդիկ ստանում են։ Պռոստը պիտի նեռվերդ անջատես ու մի կես օրը, ակմ ավելի քիչ, նվիրես դրան։

Աթեիստ
22.04.2020, 15:03
Ես Ավանինից գոհ էի, ահագին լավ էին սկսել աշխատել։

Ruby Rue
18.05.2020, 01:05
Ժող, Ակումբում տարիներ առաջ կարծեմ ինչ-որ թեմա կար, որտեղ ինչ-որ պսևդոգիտական ֆիզիկա էր քննարկվում՝ արիականություն, հայուգեն խառը թեմաներով։ Տենց երկարոտ բան էր, մեջը նույնիսկ հավասարումներ կային, ինչ-որ մեկը կարո՞ղ ա հիշի թե ինչ էր։ Կամ ով։ :))

ivy
18.05.2020, 15:42

Սրա հետ ես ոնց որ թե՝ ջրի հիշողոթյունից դեպի հայուգեն։ (https://www.akumb.am/showthread.php/66513-%D5%8B%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%BD%D5%A5%D6%82%D5%A4%D5%B8%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Ruby Rue
19.05.2020, 19:20
@Ruby Rue (https://www.akumb.am/member.php?u=27856)

Սրա հետ ես ոնց որ թե՝ ջրի հիշողոթյունից դեպի հայուգեն։ (https://www.akumb.am/showthread.php/66513-%D5%8B%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%BD%D5%A5%D6%82%D5%A4%D5%B8%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Այվի՜՜, ինչ ես հիշել։ :)) Բայց իմ փնտրած թեման վերջը գտա՝ Հայկական հարաբերականության տեսությունը։ (https://www.akumb.am/showthread.php/63985-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6)

Freeman
07.06.2020, 15:49
Ժող, խանութում ի՞նչ տեսախցիկ խորհուրդ կտաք դնել ու ո՞րտեղից գնել))

Աթեիստ
07.06.2020, 16:20
Ժող, խանութում ի՞նչ տեսախցիկ խորհուրդ կտաք դնել ու ո՞րտեղից գնել))

Փեթակ։ Մեծ տեսականի կա։

John
07.06.2020, 17:32
Ժող, խանութում ի՞նչ տեսախցիկ խորհուրդ կտաք դնել ու ո՞րտեղից գնել))

ssarm.am խանութ էլ ունեն, կակ ռազ փեթակի կողքին

Varzor
08.06.2020, 03:24
Ժող, խանութում ի՞նչ տեսախցիկ խորհուրդ կտաք դնել ու ո՞րտեղից գնել))
Տղերքը գնելու տեղի մասին արդեն ասացին։
Բայց տեսականուց ընտրություն կատարել է պետք։

Տեսախցիկը միայն հսկելու համար է, թ՞ե նաև պիտի տեսագրություն կատարվի։

Freeman
08.06.2020, 08:41
Տղերքը գնելու տեղի մասին արդեն ասացին։
Բայց տեսականուց ընտրություն կատարել է պետք։

Տեսախցիկը միայն հսկելու համար է, թ՞ե նաև պիտի տեսագրություն կատարվի։

Ցանկալի ա տեսագրություն էլ, բայց ոնց հասկացա հիմնական իմաստն էն ա, որ մարդիկ վախենան, որ կամերա կա էդտեղ))

Աթեիստ
08.06.2020, 12:11
Ցանկալի ա տեսագրություն էլ, բայց ոնց հասկացա հիմնական իմաստն էն ա, որ մարդիկ վախենան, որ կամերա կա էդտեղ))

Տենց բանի համար պուստիշկեք են ծախում, որ մեջը լույս ա թարթում, տեսքից էլ իսկական կամերայա։

Freeman
08.06.2020, 12:36
Տենց բանի համար պուստիշկեք են ծախում, որ մեջը լույս ա թարթում, տեսքից էլ իսկական կամերայա։

Հլը էդ տարբերակն էլ կառաջարկեմ

Varzor
09.06.2020, 05:24
Հլը էդ տարբերակն էլ կառաջարկեմ

Եթե այնուամենայնիվ տեսագրությունն էլ է պետք, ապա պիտի ընտրություն կատարվի․
1․ լոկալ, ինքն իր մեջ տեսագրող - հիշողության չիպի կամ ֆլեշի վրա է պահում
2․ հեռակա տեսագրող - տեսագրությունը պահվում է որևէ համակարգչում/տեսագրող սարքավորման մեջ (DVR), կամ նույնիսկ ամպային ծառայությունում: Էս վերջին տարբերակը բավականին լավ ինտերնետ կապ է ուզում։

Տեսագրման ֆունկցիոնալի մասով էլ հիմնական պարամետրերը հետևյալն են․
1․ Տեսագրության կետայնությունը՝ պատկերի որակը
2․ Թույլ լուսավորության պայմաններում տեսագրելու հնարավորությունը/դրա բացակայությունը
3․ Շարժման դետեկտորը
4․ Ձայնի գրանցումը

Freeman
13.09.2020, 13:02
Էս թեմայում ոնց-որ մենակ ես եմ հարցեր տալիս :))
Ժող, երևանում տեղ գիտե՞ք, որ ինչ-որ բան կարանք տանենք կշռեն, քաշը ասեն։
Խոսքը գնում 20-30 կգ-ի մասին։

Աթեիստ
13.09.2020, 18:50
Ցանկացած խանութ, որը կշեռք ունի, մտնես, խնդրես, չեն թողնի՞

Cassiopeia
13.09.2020, 19:50
Վախտին Գումի Շուկայում կար հսկիչ կշեռք։ Էն ներսի աստիճանների մոտ դրված էր։ Ով ուզում, գնում կշռում էր իրա առևտուրը

Տրիբուն
13.09.2020, 22:23
Էս թեմայում ոնց-որ մենակ ես եմ հարցեր տալիս :))
Ժող, երևանում տեղ գիտե՞ք, որ ինչ-որ բան կարանք տանենք կշռեն, քաշը ասեն։
Խոսքը գնում 20-30 կգ-ի մասին։

Այ ախպեր, մի հատ էլեկտրական կշեռք առ տան համար, 5000 դրամ ա: Փեթակներից 2-3000-ով էլ կառնես:

https://www.zigzag.am/am/endever-aurora-556.html

Freeman
13.09.2020, 22:39
Այ ախպեր, մի հատ էլեկտրական կշեռք առ տան համար, 5000 դրամ ա: Փեթակներից 2-3000-ով էլ կառնես:

https://www.zigzag.am/am/endever-aurora-556.html

Սրանից ունեմ, ուղղակի եքյա ճամպրուկ ա, չեմ կարում նորմալ կշռեմ ։)) Աչքիս վաղը գլոբինգ գնամ, էնտեղ ոնց որ նորմալ չափերի կար կշեռք

ivy
13.09.2020, 22:47
Սրանից ունեմ, ուղղակի եքյա ճամպրուկ ա, չեմ կարում նորմալ կշռեմ ։)) Աչքիս վաղը գլոբինգ գնամ, էնտեղ ոնց որ նորմալ չափերի կար կշեռք

Կանգնում ես կշեռքին, տեսնում ես քաշդ, ճամպրուկը վերցնում ես, նորից կանգնում կշեռքին, ցույց տված թվից հանում ես քաշդ :)

Աթեիստ
13.09.2020, 23:09
Կանգնում ես կշեռքին, տեսնում ես քաշդ, ճամպրուկը վերցնում ես, նորից կանգնում կշեռքին, ցույց տված թվից հանում ես քաշդ :)

https://www.exler.ru/blog/zhenskaya-logika.htm

Տրիբուն
13.09.2020, 23:21
Այվին մոռթել ա [emoji23][emoji23] Բայց ես մնում եմ 5000-ի հույսին:

https://www.list.am/en/item/12683467

Կա ճամպրուկի կշեռք, ախպեր, առ, տուն ա, թող լինի: Ինքա՞ն կարաս ճամպրուկը ձեռդ կշեռքին բարձրանաս: Մի օր կտաս մեջքդ շարքից կհանես:

Վիշապ
14.09.2020, 01:20
Կանգնում ես կշեռքին, տեսնում ես քաշդ, ճամպրուկը վերցնում ես, նորից կանգնում կշեռքին, ցույց տված թվից հանում ես քաշդ :)

Էս ես էլ եմ ուշ ֆայմել, հիշում եմ, մի 10 տարի առաջ տանը գետնի կշեռքը դրած՝ ինտերնետում ճամպրուկի կշեռք էի ման գալիս ու ներվայնանում, որ նորմալ բան չեմ գտնում :D
Ճամփորդողների մոտ սա ճամպրուկ կշռելու հիմնական ձևն է, էն ձեռի կշեռքը վայթե ավելի քչերն են օգտագործում:

Բարեկամ
14.09.2020, 01:52
Կանգնում ես կշեռքին, տեսնում ես քաշդ, ճամպրուկը վերցնում ես, նորից կանգնում կշեռքին, ցույց տված թվից հանում ես քաշդ :)

Ես էլ եմ տենց անում :)

Նաիրուհի
14.09.2020, 03:03
Կանգնում ես կշեռքին, տեսնում ես քաշդ, ճամպրուկը վերցնում ես, նորից կանգնում կշեռքին, ցույց տված թվից հանում ես քաշդ :)

Ես նույնիսկ շանս եմ էդպես կշռում ։Ճ 33կգ քաշով շարժվող ճամպրուկ ա, էլի։

Freeman
14.09.2020, 07:06
Կանգնում ես կշեռքին, տեսնում ես քաշդ, ճամպրուկը վերցնում ես, նորից կանգնում կշեռքին, ցույց տված թվից հանում ես քաշդ :)

Ոնց մտքովս չէր անցել ։դ ես էլ արդեն մեջի բաներն էի ուզում առանձին-առանձին կշռեի

kitty
17.08.2021, 22:16
Բարևներ։
3-5, կամ գուցե ավել տարի առաջ ակումբցիներից մեկն իր օրագրում (կամ որևէ պատմվածքում) գրել էր իրեն ծուխ զգալու մասին։
Հիշում եմ գրառման թողած ազդեցությունը, բայց կոնկրետ՝ ոչինչ, ոչ ժամանակ, ոչ տեղ, ոչ գրողին, ոչ անգամ գրվածի հստակ բովանդակությունը։ Բայց մի շաբաթ կլինի՝ էդ գրառումը գտնելու ցանկությամբ եմ քնում-զարթնում։

Բացի նրանից, որ նկարագրվում էր ծուխ, ուրիշ ոչ մի հուշում չունեմ, բայց եթե հանկարծ ձեր մեջ էլ ա տպավորվել, հիշում կամ ենթադրում եք՝ ով էր գրել, կամ եթե հեղինակը հենց դուք եք, շատ եմ խնդրում՝ արձագանքեք։ Շատ-շատ-շատ շնորհակալ կլինեմ։

ivy
18.08.2021, 00:15

Սա ես երևի փնտրում.

Անցած տարվա ծնունդիցս հետո էս մեկն ահավոր չեմ սիրում, բայց էս մեկն էլ է եկել, կողքիս ամենամոտ մարդիկ են, որոնք կամ հավես չունեն կամ ժամանակ կամ չգիտեմ ինչ պատճառներով թողնում գնում են, մնում ենք ես ու երկու ամենամոտ ընկերներս՝ աղջիկ ու տղա, որոնք սկսում են գիտությունից ու մեր կրթական համակարգի թերություններից խոսել, իսկ ես կախում եմ գլուխս ու սկսում սև շորիս օղակները հաշվել: Ծխախոտի ծուխը տարածվում է գլխիս վերևում ու ինձ թվում է, թե լողում եմ էդ ծխի մեջ. մի պահ թուլացնում եմ ինքս ինձ, սկսում դանդաղ օրորվել Զեփփի ամենահայտնի երգի ակորդների հետ՝ համաչափ, նուրբ, բարակ ու թեթև, ինձ էնդքան լիքն եմ զգում, բայց ես ինձ օրորում եմ ու թվում է թե ուղեղս անջատվում է: Փակում եմ աչքերս ու մտածում, որ ծուխ եմ, որ դուրս եմ գալիս ընկերուհուս բերանից ու օղակվում, բարձրանում վերև, սկսում լողալ օդում ու ես ծուխ եմ գրողը տանի, կարող եմ թռչել ուր ուզեմ, կարող եմ գնալ հեռուներ, տեսնել ում ուզում եմ, գրկել այտերը նրա, ում ուզում էի կողքիս լիներ այս օրը: Ես ինձ սպիտակ ծուխ եմ երևակայում, մինչև ընկերներս ինչ-որ գիտական դպրոց են քննարկում, իսկ նրանցից մեկը խաղում է մազերիս հետ, շոյում, հետո սկսում հյուսել մազերիցս մի փունջ. երևի չի էլ պատկերացնում, թե ինչքան եմ սիրում էդ շփումները, ընդհանրապես ես շատ եմ սիրում, երբ մազերիս հետ են խաղում, դա ամենանուրբ ու խիստ անձնական բանն է, որ ես թաքցնում եմ բոլորից: Բայց էլի ծուխ եմ դառնում ու թվում է թե ծխի քուլաներն է շոյում ու հյուսում, փորձում եմ հասնել դռանը, խփվում եմ պատին, բայց նույն վայրկյանին անէանում եմ, խառնվում օդին ու նորից, նորից, հազարերորդ անգամ ես ոչնչանում եմ, չէ՞ որ ես ծուխ եմ, ես չեմ կարող դուրս գալ, թռչել երկինք, հասնել ու գրկել աստղերին, նրանց հետ օրորվել, ես ծուխ եմ դառնում, բայց ամեն անգամ նորից անէանում՝ խառնվում փաբի ժողովրդի խոսակցություններին ու աղմուկին: Կյանքումս առաջին անգամ ես մտածում եմ ծխի մասին ու խմում երևի արդեն երրորդ բաժակ կարմիր գինին. ինչ հաճելի է ծխի նման կարճ կյանք ունենալը, նրանք երևի ծնունդներ չեն ունենում: Տեսնես ծուխը հասցնու՞մ է սիրել ինչ-որ մեկին, մտածում եմ, գլուխս վեր բարձրացնում ու խնդրում, որ վառեն հերթական ծխախոտս: ՈՒ դեռևս երկար պիտի բերանումս պահեմ էս օրվա ծխի, կարմիր գինու ու արցունքներիս համը: Ծնունդդ շնորհավոր ծո՜ւխ:

https://www.akumb.am/showthread.php/64343-%D4%B1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BB%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8?p=2526359&viewfull=1#post2526359

kitty
18.08.2021, 08:20
Աշխարհի բոլոր շնորհակալությունները Ձեզ, մերսի:)

Յոհաննես
22.08.2021, 03:15
Աշխարհի բոլոր շնորհակալությունները Ձեզ, մերսի:)

Մի օր մտա ակումբ, տեսնեմ էն ֆբ գնացած Ջոն լենոնի նկարով հոպարը գրելա. Հելլո Կիծի

ivy
08.06.2023, 12:05
Երևանում ինչ-որ տեղ կա՞, որտեղ կարող ես հանձնել կամ թափել հնացած էլեկտրական սարքերը, որոնք օգտագործման ենթակա չեն:

Վիշապ
08.06.2023, 20:26
Երևանում ինչ-որ տեղ կա՞, որտեղ կարող ես հանձնել կամ թափել հնացած էլեկտրական սարքերը, որոնք օգտագործման ենթակա չեն:

Իմ իմանալով, Հայաստանում կան միայն ապակե շշերի, մետաղի ու վայթե մարտկոցների ընդունման կետեր։ Մնացած ամեն ինչը գնում է աղբանոց։ Տարբերակներից մեկը՝ list.am-ում կարող ես աղբի հեռացում սերվիսներ գտնել, մյուսը՝ աղբահավաքի օրը մոտենալ աղբահավաքներին, ու պայմանավորվել, վստահ եմ՝ փոքրիկ գումարի դիմաց կտանեն։

boooooooom
08.06.2023, 23:20
Երևանում ինչ-որ տեղ կա՞, որտեղ կարող ես հանձնել կամ թափել հնացած էլեկտրական սարքերը, որոնք օգտագործման ենթակա չեն:
Ինձ թվում ա չկա տենց տեղ։ Աղբը խառը (մի ձև) հասնում է աղբավայր, տեղում դրանով զբաղվում են, իմ մտածելով միայն գունավոր մետաղներն են մեջից (ջարդելով, վառելով) հանում։
Իսկ մարտկոցները (իմ սարքերի) ես դեռ շարունակում եմ մոտս հավաքել, հույս ունեմ մոտակա տարիներին գոնե դրանք վերամշակող (կամ անվտանգ ուտիլիզացնող) կհայտնվի։