Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հարցրու այստեղ

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

VisTolog
26.11.2010, 19:23
ես ոչ-ոք չգիտի,թե հավես չունի գրելու՞;) ես Բիլայնը 096-ով նոր համարներ ա հանել,որ պիտի օնլայն գրանցվես,նոր տան,պետք էր գրանցվել, մտա որ գրանցեմ,ըտեղ համ անձնագրի սերիան են ուզում, համ էլ համարը, հիմա չգիտեմ ինչ գրեմ, եթե ասենք իմ անձնագրի սերիան ԱԾ1234567 ա. հիմա բա համարը որն ա՞՞՞ http://www.beeline.am/prefix/index_arm.html

Սերիան տառերնա, թվերը՝ համարը:

V!k
26.11.2010, 19:26
Սերիան տառերնա, թվերը՝ համարը:
հա բայց եսքան ժամանակ ինչքա եղել ա,գրած ա եղել մենակ սերիա, ու ըտեղ գրվել ա համ տառերը,համ թվերը, դրա համար էլ կասկածում էի, ոնց գրեմ:(

VisTolog
26.11.2010, 19:32
հա բայց եսքան ժամանակ ինչքա եղել ա,գրած ա եղել մենակ սերիա, ու ըտեղ գրվել ա համ տառերը,համ թվերը, դրա համար էլ կասկածում էի, ոնց գրեմ:(

Զանգի Բիլոյին հարցրա::pardon

Interdenominational
27.11.2010, 00:05
Թող ինձ ներվի, եթե ճիշտ թեմայում չեմ:

Կարո՞ղ եմ տեղեկանալ Canon EOS 550D - միջին գների մասին՝ (+/-) Հայաստանի տարածքում:

Հարդ
27.11.2010, 20:40
Այսօր 3:30 - ի սահմաններում օպերայի մոտ խաչմերուկներում ինչ որ իրարանցում էր. ճանապարհայինները փողոցում բոլոր մեքենաներին նշան էին տալիս, որ անցնեն, թեկուզ կարմիրի տակով: Մարդիկ էլ չգիտեին ոնց փողոցն անցնեին:
Ոստիկանները նենց էին խառնված իրար, որ մարդիկ զարմացած նայում էին, թե ինչ ա եղել: Ոստիկանական մեքենաներն էլ ինչ որ բան խոսելով աննդհատ անհանգիստ անցնում էին:

Նենց տպավորություն էր, ոնց որ հեսա աշխարհի վերջն ա լինելու, կառավարությունը գիտի, փախնում ա փրկվելու, մեզ էլ բան չեն ասում: Մի պահ ինձ «2012» - ի հերոսներից զգացի:))

Որևե մեկը տեղյա՞կ ա, թե ինչ էր կատարվում:

Նաիրուհի
28.11.2010, 13:36
Ինչպե՞ս է հնարավոր տեղեկանալ՝ ինչպիսի եղանակ է կանխատեսվում Հայաստանում (որոշակի ջրջաններում) դեկտեմբերին։

Tornado
30.11.2010, 18:16
Ակումբցիներ ջան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հայերեն վիդեոներ ո՞րտեղից կարամ ճարեմ: :think

VisTolog
30.11.2010, 22:36
Ժող, ԵՊՀ առաջին կուրսեցիների երկրորդ հերթը ժամը քանիսինա՞ պրծնում:
Ո՞ր շենքի ուսանողներն են 4ից հետո դասը վերջացնում:

Moonwalker
30.11.2010, 22:40
Ժող, ԵՊՀ առաջին կուրսեցիների երկրորդ հերթը ժամը քանիսինա՞ պրծնում:

Նայած օր՝ 4:40 կամ 6:00 (էդ մերը :)) )
Լավ էլ շուստրի ես :lol:lol:lol

VisTolog
30.11.2010, 22:46
Նայած օր՝ 4:40 կամ 6:00 (էդ մերը :)) )
Լավ էլ շուստրի ես :lol:lol:lol
Շուստրիի վախտ չի, կյանքի ու մահու հարցա::))

Ապե Ջան
01.12.2010, 01:41
Հարկավոր մի կայք, որում կլինի ինֆորմացիա կոնկրետ թիմի խաղերի մասին: Ասենք օրինակ Բարսելոնայի վերջին բոլոր անցկացարած հանդիպումները Միլանի հետ... :)

ՆանՍ
01.12.2010, 10:13
Ո?վ կարող է ինձ օգնել սիգնալիզացիայի հարցում:think

tikopx
01.12.2010, 14:53
Ո?վ կարող է ինձ օգնել սիգնալիզացիայի հարցում:think

ինչ սիգնալիզացիա է՝ ավտո թե տուն՞

Ապե Ջան
01.12.2010, 14:54
ինչ սիգնալիզացիա է՝ ավտո թե տուն՞

Ինձելա պետք, շանս համար;)

tikopx
01.12.2010, 14:59
Ինձելա պետք, շանս համար;)

բեր կդնեն , մենակ շան վրա չեն դնում , բայց լավ մուծելուց հետո;)

VisTolog
01.12.2010, 21:02
Sony 3-ներն ինչքա՞ն են Հայաստանում:

BOBO
01.12.2010, 21:08
Sony 3-ներն ինչքա՞ն են Հայաստանում:

http://bestoffer.am/bestoffer.am/ModelSelect.aspx?IDModelType=35

Cassiopeia
02.12.2010, 10:16
Ինչպե՞ս է հնարավոր տեղեկանալ՝ ինչպիսի եղանակ է կանխատեսվում Հայաստանում (որոշակի ջրջաններում) դեկտեմբերին։

Տվյալ օրվանից հաշված առաջիկա 2 շաբաթվա համար եղանակի տեսություն կարելի է գտնել` http://www.gismeteo.ru/catalog/armenia/ հասցեում նշված տարածքների համար

Կաթիլ
02.12.2010, 14:17
Ժող, մի հատ թեմա կար, ինչ-որ ապրանքների վաճառքի հետ կապված, լավ չեմ հիշում, բայց սենց էր, ինչ-որ ապրանք ենք ուզում գնել ինետով…, էդ կազմակերպությունը առաջարկում է նույն ապրանքը ավելի ցածր գնով, թե ոնց… էս թեման ո՞նց գտնեմ :8

Ապե Ջան
02.12.2010, 15:02

Ebay - ի մասի՞նա խոսքը ;)

http://www.akumb.am/showthread.php/46591-Հարցեր-կապված-ինետ-խանութների-հետ-eBay-amp-PayPal?p=2130268&highlight=ebay#post2130268

Կաթիլ
02.12.2010, 16:06
Ebay - ի մասի՞նա խոսքը ;)

http://www.akumb.am/showthread.php/46591-Հարցեր-կապված-ինետ-խանութների-հետ-eBay-amp-PayPal?p=2130268&highlight=ebay#post2130268

Չէ… :think

VisTolog
02.12.2010, 17:51
Ebay - ի մասի՞նա խոսքը ;)

http://www.akumb.am/showthread.php/46591-Հարցեր-կապված-ինետ-խանութների-հետ-eBay-amp-PayPal?p=2130268&highlight=ebay#post2130268
Ինձ թվումա քո բացած թեմայի մասինա ասում, ուղղակի էդ թեման չեմ գտնում::8

Կաթիլ
02.12.2010, 17:55
Ես էլ հիշում էի, որ էդ թեման Ապե Ջան-ն ա բացել, բայց փնտրեցի, չգտա:

VisTolog
02.12.2010, 18:02
Ես էլ հիշում էի, որ էդ թեման Ապե Ջան-ն ա բացել, բայց փնտրեցի, չգտա:

Լավ, ասեմ թե ինչի մասին էր թեման::))
Եթե դու ուզում ես Հայաստանում վաճառվող ապրանքը, որն արժի 1000$, գնես 700-800-ով, ուրեմն գրիր Ապե Ջանին::D
Հայաստանյան գինը պարտադիր պետքա նշվի:

VisTolog
02.12.2010, 18:27
Ժող, IT Park-ը որտե՞ղա:

Valentina
02.12.2010, 18:29
Ժող, IT Park-ը որտե՞ղա:

Հայբուսակի կողքը

VisTolog
02.12.2010, 18:43
Հայբուսակի կողքը

Մերսի, արդեն գտա:

VisTolog
02.12.2010, 21:21
AlertPay հաշիվը ո՞նց են լիցքավորում:

Հայկօ
02.12.2010, 21:28
Ժողովուրդ ջան, ինձ հենց նոր խնդրեցին պարզել, թե էս վիդեոյում տակից ինչ երգ ա գնում: Ինչ-որ մեկը տեղյակ ա՞: Sony Ericsson-ի TrackID-ն չօգնեց, հարմար հատված չկա:

http://www.youtube.com/watch?v=k55eUKMzsMM

Shah
02.12.2010, 21:33
AlertPay հաշիվը ո՞նց են լիցքավորում:
Աաաաայ սենց (http://lmgtfy.com/?q=%D0%BF%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B6%D0%B8%D1%82%D1%8C+%D0%B4%D0%B5%D0%BD%D1%8C%D0%B3%D0%B8+%D0%BD%D0%B0+AlertPay):

Valentina
03.12.2010, 00:23
Ժողովուրդ ջան, ինձ հենց նոր խնդրեցին պարզել, թե էս վիդեոյում տակից ինչ երգ ա գնում: Ինչ-որ մեկը տեղյակ ա՞: Sony Ericsson-ի TrackID-ն չօգնեց, հարմար հատված չկա:

http://www.youtube.com/watch?v=k55eUKMzsMM

http://www.youtube.com/watch?v=OuPGhnnKnmE

Gayl
03.12.2010, 01:32
Ժող. մի հատ սայթ եմ մտել էս կարգի տառեր ա բերում .·ïÝ»É, ի՞նչ անեմ:

Rammstein
03.12.2010, 01:51
Ժող. մի հատ սայթ եմ մտել էս կարգի տառեր ա բերում .·ïÝ»É, ի՞նչ անեմ:

Էդ նրանից ա, որ սայտը յունիկոդով չեն սարքել, իսկ ARMSCII համապատասխան ֆոնտը կոմպիդ մեջ չկա: Փորձիր սայտը բացել ֆայրֆոքսով, հետո մտի View > Character Encoding > More Encodings > SE & SW Asian > Armenian (ARMSCII-8):

BOBO
03.12.2010, 01:51
Ժող. մի հատ սայթ եմ մտել էս կարգի տառեր ա բերում .·ïÝ»É, ի՞նչ անեմ:

http://network.am/Mirrors/10041/FontsArmRus.zip էս ֆոնտերը քցի

Rammstein
03.12.2010, 02:04
http://network.am/Mirrors/10041/FontsArmRus.zip էս ֆոնտերը քցի

Սայտ կարամ ասեմ, որ էս ֆոնտերը դնելուց ու բրաուզերը ռեստարտ անելուց հետո էլ մեկ ա հայերեն տառեր չեն երեւում:

BOBO
03.12.2010, 02:15
Սայտ կարամ ասեմ, որ էս ֆոնտերը դնելուց ու բրաուզերը ռեստարտ անելուց հետո էլ մեկ ա հայերեն տառեր չեն երեւում:

դե ըտեղ երևի ուրիշ ֆոնտ ա դրած սոուրսը պտի նայվի

Gayl
03.12.2010, 02:16
Էդ նրանից ա, որ սայտը յունիկոդով չեն սարքել, իսկ ARMSCII համապատասխան ֆոնտը կոմպիդ մեջ չկա: Փորձիր սայտը բացել ֆայրֆոքսով, հետո մտի View > Character Encoding > More Encodings > SE & SW Asian > Armenian (ARMSCII-8):

Մի հատ փոքրիկ աղյուսակ ոչ քո ոչ էլ BOBO ասածով չի լինում, ամբողջ տեքստը դզվեց, բացի էտ շատ կարևոր աղյուսակից:(
Ժող. հենց նոր մի շատ հասարակ խնդրի առաջ եմ կանգնած:
Ասվում է, որ տվյալ համալսարանում ընդունվելու համար պետք է լինել 17-21 տարեկան, ուրեմն ապրիլին դառնում եմ 21 տարեկան, հունիսին քնություններ ա, հիմա կարա՞մ քնություն ընդունվեմ, թե՞ կասեն 22 ի մեջ ես չի լինում:

BOBO
03.12.2010, 02:17

սայտը ասա

Gayl
03.12.2010, 02:18
սայտը ասա

http://www.mil.am/arm/edu/air/training.htm

BOBO
03.12.2010, 02:22
http://www.mil.am/arm/edu/air/training.htm

օպեռայով բացի նոռմալ երևումա
http://i13.fastpic.ru/big/2010/1203/30/910c0eee217a22d3b9c00fdd7e7e5430.png

Gayl
03.12.2010, 02:23
օպեռայով բացի նոռմալ երևումա
http://i13.fastpic.ru/big/2010/1203/30/910c0eee217a22d3b9c00fdd7e7e5430.png

3000 մետր վա՞զք:o
Բա էն 21 տարեկանի պահը ոնց ա՞:D:D

BOBO
03.12.2010, 02:25
եթե գրած չի մինչև 21 ուրեմը մինչև 22 ա:))

Gayl
03.12.2010, 02:31
եթե գրած չի մինչև 21 ուրեմը մինչև 22 ա:))
Թարսի պես գրած ա 17-ից 21 տարեկան, ընդամենը երկու ամիս չի ձգում:D
Բայց հլա մի րոպե, եթե իմ ասածով ա ուրեմն օրինակ ապրիլին լրանում էր 16 ը, այսինքն 17 մեջ էի լինելու, էտ հո չի նշանակում, որ իրավունք կունենայի ընդունվելու:
Ակումբի իրավաբանները քնա՞ծ են:D

BOBO
03.12.2010, 02:33
գրածա 17-ից 21 այլ ոչ թե 17-ից մինչև 21

Gayl
03.12.2010, 02:41
գրածա 17-ից 21 այլ ոչ թե 17-ից մինչև 21
Ճիշտ ես ասում, ավելի լավ ա զանգեմ ճշտեմ:

Rammstein
03.12.2010, 12:41
դե ըտեղ երևի ուրիշ ֆոնտ ա դրած սոուրսը պտի նայվի

Ոչ մի ֆոնտ չի դրած: :}

BOBO
03.12.2010, 13:29
Ոչ մի ֆոնտ չի դրած: :}

:D բա ոնց պտի ցույց տար

Rammstein
03.12.2010, 13:54
:D բա ոնց պտի ցույց տար

Ես ի՞նչ իմանամ: :D Իրանց մոտ գրած ա, որ Armenian NLS ծրագիրը գցենք, ցույց կտա, բայց դե ո՞ւմ ա պետք:
Բայց Մոզիլլայով էն ասածս ձեւով ցույց ա տալիս:

Gayl
06.12.2010, 20:07
Ժող. բանգալդեշում գտնվող Նեպտունի հեռախոսի համարը ո՞վ կարա ասի:

V!k
06.12.2010, 22:21
մի հատ հարց տամ էլի,պետք ա, որ կերամիկական բաժակների վրա նկար տպվի ու բան գրվի, որտե՞ղ են անում նման բան,կարողա՞ ինչ-որ մեկը իմանա...:)

tikopx
06.12.2010, 22:31
մի հատ հարց տամ էլի,պետք ա, որ կերամիկական բաժակների վրա նկար տպվի ու բան գրվի, որտե՞ղ են անում նման բան,կարողա՞ ինչ-որ մեկը իմանա...:)

http://www.amtech.am/am/products/t_shirts/ ինչքան գիտեմ , ետել են անում , մի հատ զանգի

VisTolog
09.12.2010, 16:47
ժող, ֆուրշետների պատրաստումը ցույց տվող վիդեոներ են պետք: Ինչ-որ մեկը կարո՞ղա իմանա, թե որ սայթում կան:

tikopx
10.12.2010, 20:54
ժող ջան , հարակավոր է ձեր օգնությունը, ով գիտի սենց բանի տեղ, բազմաֆունկցիոնալ է, կպնում է ամեն տեղ ու վրեն կարաս բաներ կցնես՝ ամեն ինչ:Եթե հասցե կամ գին գիտեք, նույնիսկ մոտավոր շտապ ասեք ելի

50673

50674

50675

Jerry
12.12.2010, 11:40
Ժողովուրդ կարողա դուք իմանաք, կամ հենց դուք ռուսերենից - անգլերեն թարգմանողի տեղ իմանաք? կամ անեք? և ասեք ինչ արժե

Rammstein
12.12.2010, 12:51
Ժող, ուրեմն էս փլեյերիս կուտակիչը լրիվ վարի ա գնացել, բայց լավ փլեյեր ա, դրա պատճառով չեմ ուզում շպրտեմ: Հայաստանում էլ չեմ հավատում, որ SanDisk-ի համար կուտակիչներ վաճառեն: Նենց որ կա՛մ պիտի ինտերնետով պատվիրեմ, կա՛մ էլ պիտի ճարեմ նույն չափսի ու մոտիկ տվյալներով այլ կուտակիչ ու մեջի պարունակությունը փոխեմ իմինի հետ:

Հարց 1. Հնարավո՞ր ա Հայաստանում ճարել էնպիսի կուտակիչ, որը լինի 5.5×2.5×0.5 սմ չափսերով, կամ ավելի փոքր, լարումը` 3.7 Վ, ունակությունը` 500 մԱժ-ից ոչ պակաս:

Հարց 2. Կյանքումս ինետով բան չեմ պատվիրել, չգիտեմ: Որ պատվիրեմ, ասենք` Ամազոնից, ինչքա՞ն ժամանակում կհասնի, ճանապարհածախսը ինչքա՞ն կլինի ու արդյոք կհասնի՞, թե՞ ոչ: :))

Էս էլ ինքն ա.
http://ecx.images-amazon.com/images/I/51TznGaKAcL._SL500_AA280_.jpg

Jerry
12.12.2010, 14:09
Ժողովուրդ կարողա դուք իմանաք, կամ հենց դուք ռուսերենից - անգլերեն թարգմանողի տեղ իմանաք? կամ անեք? և ասեք ինչ արժե

չկա?

Rammstein
13.12.2010, 16:21
Հերթական գեներալսկին ու այս անգամ` Արաբկիրի վաենկոմատում:
Հիմա ուզում եմ իմանալ` էդ էն Մոնումենտի մոտինն ա՞: :D

Yevuk
14.12.2010, 13:44
Ժող, կարողա՞ իմանաք՝ որտեղ ա գտնվում Պեռնո Ռիկառ գործարանը կամ էլ Շանթ ռեստորանը (իրար կողք են): Ու մեկ էլ կենտրոնից ո՞ր երթուղայինը կամ ավտոբուսն ա գնում:

tikopx
14.12.2010, 13:53
ստեղա՝ http://goo.gl/maps/KF6A
Շանթի ռեստորանը հենց գործարանի դեմնա

թումանյանից-Ջանիբեկյան փողոց (հենց դեմը) ---112 Միկրաավտոբուս, միկրաավտոբուս 46

Magic-Mushroom
16.12.2010, 13:18
Ժող ջան կարող է իմանաք որ մասերն է գտնվում Հանրապետության 49 7/1 հասցեն,խոսքը իդրամի գրասենյակի մասին է,պատասխանը արագ է պետք,եթե հնարավոր է,նախորոք շնորհակալություն:)

Moonwalker
16.12.2010, 13:39
Ժող ջան կարող է իմանաք որ մասերն է գտնվում Հանրապետության 49 7/1 հասցեն,խոսքը իդրամի գրասենյակի մասին է,պատասխանը արագ է պետք,եթե հնարավոր է,նախորոք շնորհակալություն:)

Մեջիք ջան հլը ստեղ նայի՝ http://www.globalinfo.am/pagesite.php?s=881&lang=3, ուրիշ ընկերություն ա, բայց նույն տեղում ա էլի: Կողքը Google map-ի հղում կա, պիտի որ ցույց տա: Ուղղակի կապս խայտառակ վատ ա, իմ մոտ չի բացում: :)

tikopx
16.12.2010, 13:41

http://www.globalinfo.am/googlemap/map.php?lang=2&w=881
http://www.globalinfo.am/microsftmap/map.php?lang=2&w=881

murmushka
18.12.2010, 12:23
ակումբցիներ ջան, ով կարող է խորհուրդ տալ որտեղ են նկարները լավ մշակում… Դե նկատի ունեմ նկարները մի փոքր ձևավորելը ու եթե գիտեք ինչ արժի այդ հաճույքը
նախապես շնորհակալություն

Magic-Mushroom
20.12.2010, 20:39
Ժող ջան խնդրում եմ շտապ օգնեք,ինչպես իմանամ այս (http://www.cheapjeansoutlet.com) սայթը նորմալ սայթ է,թե մարդկանց խաբել կարող է,շնորհակալություն պատասխանի համար::)

VisTolog
21.12.2010, 16:25
ժող, տեղյա՞կ եք ռոսիայից ժամը քանիսից սկսած են մարշուտկեքը գնում Վանաձոր::))

V!k
21.12.2010, 17:08
ժող, տեղյա՞կ եք ռոսիայից ժամը քանիսից սկսած են մարշուտկեքը գնում Վանաձոր::))
ինչքան գիտեմ առավոտյան ժամը 7-7:30ից սկսած, երբ լցվի ելի մարշուտնին ;)

V!k
21.12.2010, 17:09
ժող ՀՊՃՀ ռեկտոր ու՞մ են ընտրել, կարող ա՞ տեղյակ լինեք:think

Անտիգոնե
22.12.2010, 20:43
Հարգելի ակումբցիներ, կարող եք ասել թե ինչ է նշանակում մոխրագույն գույնի վարկանիշը, կամ ինչու է այն մոխրագույն?

_Հրաչ_
22.12.2010, 20:47
5 հատ շագանակագույն աստղ=1 մոխրագույն աստղ :)

_Հրաչ_
22.12.2010, 20:52
ժող, տեղյա՞կ եք ռոսիայից ժամը քանիսից սկսած են մարշուտկեքը գնում Վանաձոր::))

Միտք ունե՞ս :)

Անտիգոնե
22.12.2010, 20:53
5 հատ շագանակագույն աստղ=1 մոխրագույն աստղ :)
Դարձյալ չհասկացա:(
Խոսքս աստղերի մասին չէ, այլ վարկանիշային մեկնաբանության, որը բաց մոխրագույն գույնի է, սովորաբար կարծեմ կանաչ է լինում:

Moonwalker
22.12.2010, 20:57
Դարձյալ չհասկացա:(
Խոսքս աստղերի մասին չէ, այլ վարկանիշային մեկնաբանության, որը բաց մոխրագույն գույնի է, սովորաբար կարծեմ կանաչ է լինում:

Նշանակում է, որ վարկանիշ տվողի rep power-ը 0 է: Սովորաբար նորեկների մոտ է այդպես:

_Հրաչ_
22.12.2010, 21:04
Ես էլ ունեմ: Դա, իմ կարծիքով, էն վարկանիշներն են, որոնց հեղինակները չունեն բավարար քանակությամբ վարկանիշային արժեք, որ մեր վարկանիշային հաշվիչը պտտի:

anahit96
23.12.2010, 16:28
Աստղերը ինչի՞ համար է տրվում

Gayl
23.12.2010, 16:30
Աստղերը ինչի՞ համար է տրվում

Աստղը դա վարկանիշն ա, երբ սկսում է շատանալ այն փոխակերվում է աստղի:

Աբելյան
23.12.2010, 16:32
Աստղերը ինչի՞ համար է տրվում
Քեզ հլա շուտ ա::)

V!k
24.12.2010, 20:42
ժող քաղաքում շուխուռ ա ընգել,որ Նիկոլ Քիդմանը ավարիա ա տվել ու մահացել, ճիշտ ա՞, ով ա՞ լսել. թե էլի անկապ սուտ շուխուռներից ա;)

Moonwalker
24.12.2010, 20:45
ժող քաղաքում շուխուռ ա ընգել,որ Նիկոլ Քիդմանը ավարիա ա տվել ու մահացել, ճիշտ ա՞, ով ա՞ լսել. թե էլի անկապ սուտ շուխուռներից ա;)

:D:D:D
Նոյի թվի պատմություն ա, լրիվ սուտ ա.
http://news4k.com/culture/11626-nikol-kidman-pogibla-na-semkakh.html

Դեկադա
24.12.2010, 20:46
ժող քաղաքում շուխուռ ա ընգել,որ Նիկոլ Քիդմանը ավարիա ա տվել ու մահացել, ճիշտ ա՞, ով ա՞ լսել. թե էլի անկապ սուտ շուխուռներից ա;)

այ մարդ, ինձ էլ ասեցին Զառային մարդը խփել ա: Այ քեզ...:o

Հայուհի
25.12.2010, 20:22
այ մարդ, ինձ էլ ասեցին Զառային մարդը խփել ա: Այ քեզ...:o

32-ի Զառան՞.... երևի չի դիմացել, որ կինը հղի վիճակում ծխումա:D

V!k
26.12.2010, 02:30
ժող "Առաքյալներ" խմբի ամբողջական կազմն ա պետք,թե ով որ թվականից ու մինչև որ թվականն է եղել խմբում (մանրամասն), կարո՞ղ եք օգնել...

Valentina
26.12.2010, 23:48
Կարող եք ասել էս նկարի հեղինակն ո՞վա
50831

Valentina
27.12.2010, 14:51
Կարող եք ասել էս նկարի հեղինակն ո՞վա
50831

Ոչ մեկ չգիտի՞ :(

Valentina
30.12.2010, 20:32
Երեխեք ո՞նց ենք անում որ լինք դնելուց լինքը չերևա այլ ինչ որ բառ դրա փոխարեն

VisTolog
30.12.2010, 20:35
Երեխեք ո՞նց ենք անում որ լինք դնելուց լինքը չերևա այլ ինչ որ բառ դրա փոխարեն

Բառը գրում ես, հետո նշում ես ապագա լինկ բառը ու սղմում http://www.akumb.am/images/editor/createlink.png նշանին:

Կամ նշում ես բառը ու էդ նշանն ես սղմում::))

Valentina
30.12.2010, 20:40
Բառը գրում ես, հետո նշում ես ապագա լինկ բառը ու սղմում http://www.akumb.am/images/editor/createlink.png նշանին:

Կամ նշում ես բառը ու էդ նշանն ես սղմում::))

չի ստացվում:(

Skeptic
30.12.2010, 20:40
Բառը գրում ես, հետո նշում ես ապագա լինկ բառը ու սղմում http://www.akumb.am/images/editor/createlink.png նշանին:

Կամ նշում ես բառը ու էդ նշանն ես սղմում::))

Դու քո ասածից բան հասկացա՞ր: :mda

Valentina
30.12.2010, 20:40
տեստ -ում փորձեցի

Gayl
30.12.2010, 20:41
Դու քո ասածից բան հասկացա՞ր: :mda

Քունը տանում ա, համ էլ նեռվայնացած ա, պետք չի մեղադրել:D:D

Հայուհի
30.12.2010, 20:48
Բառը գրում ես, հետո նշում ես ապագա լինկ բառը ու սղմում http://www.akumb.am/images/editor/createlink.png նշանին:

Կամ նշում ես բառը ու էդ նշանն ես սղմում::))

Աաաա...ստացվեց:hands
Ապրի Վալենտինան, ես էի ուզում էդ հարցը տալ:oy
Վիստ, հաշվի վարկանիշ ունես, չեմ կարում տամ:))

tikopx
30.12.2010, 22:12
ակումբում թեմա կա, որ կարելի է այլ լեզուներով անեկդոտներ գրել, ուղղակի որ թարգմանվի լավ չի ստացվի:

My World My Space
30.12.2010, 23:45
Ժող ջան էրեխեքի համար հեքիաթներ եմ քաշել, WMA ֆորմատով ա, ոչ մի ձև չի բացում, ո՞նց կարամ MP3 սարքեմ

Ռուֆուս
30.12.2010, 23:51
Ժող ջան էրեխեքի համար հեքիաթներ եմ քաշել, WMA ֆորմատով ա, ոչ մի ձև չի բացում, ո՞նց կարամ MP3 սարքեմ

http://www.formatoz.com

:)

tikopx
30.12.2010, 23:57
ակումբում թեմա կա, որ կարելի է այլ լեզուներով անեկդոտներ գրել, ուղղակի որ թարգմանվի լավ չի ստացվի:

իմ հարցին պատասխանող չի լինի՞

VisTolog
31.12.2010, 00:00
իմ հարցին պատասխանող չի լինի՞

Չկա:

Ռուֆուս
31.12.2010, 00:01
իմ հարցին պատասխանող չի լինի՞

Նման թեմա չկա ու չի էլ բացվի: Եթե անեկդոտը հնարավոր չէ թարգմանել հայերեն, ուրեմն կարիք չկա, որ այն դրվի Ակումբում, մի անեկդոտ ավել պակաս ոչ մի բան չի փոխի:

My World My Space
31.12.2010, 00:22
Ժող ջան էրեխեքի համար հեքիաթներ եմ քաշել, WMA ֆորմատով ա, ոչ մի ձև չի բացում, ո՞նց կարամ MP3 սարքեմ

http://www.formatoz.com

:)

չէղավ Ռուֆ, կռնա՞ պադահի կիսատ եմ քաշել...:think:8

Ռուֆուս
31.12.2010, 00:25
չէղավ Ռուֆ, կռնա՞ պադահի կիսատ եմ քաշել...:think:8

Ի՞նչը չեղավ, ծրագիրը նորմալ install եղե՞լ ա, բացվու՞մ ա: Եթե չի բացվում, մի հատ էլ քաշի: Ինքը նորմալ աշխատող ծրագիր ա, ահագին երկար ժամանակ ա օգտագործում եմ առանց պրոբլեմ :)

My World My Space
31.12.2010, 00:26
Ի՞նչը չեղավ, ծրագիրը նորմալ install եղե՞լ ա, բացվու՞մ ա: Եթե չի բացվում, մի հատ էլ քաշի: Ինքը նորմալ աշխատող ծրագիր ա, ահագին երկար ժամանակ ա օգտագործում եմ առանց պրոբլեմ :)

Աբեր, կսեմ կռնա զիպ-ը կիսատ եմ քաշել հեքիաթների, կոնվեռտ կենեմ, բայց մեննագ կտկտոց գլսվի.... :think

Ռուֆուս
31.12.2010, 00:30
Աբեր, կսեմ կռնա զիպ-ը կիսատ եմ քաշել հեքիաթների, կոնվեռտ կենեմ, բայց մեննագ կտկտոց գլսվի.... :think

Աաաաա :))

Կռնա, ամեն ինչ էլ կռնա էղնի: :) Թե չէ wma-ն Windows Media Player-ը պիտի նորմալ բացեր, էդ իր հատուկ ֆորմատն ա :)

My World My Space
31.12.2010, 00:32
Աաաաա :))

Կռնա, ամեն ինչ էլ կռնա էղնի: :) Թե չէ wma-ն Windows Media Player-ը պիտի նորմալ բացեր, էդ իր հատուկ ֆորմատն ա :)

ժալյ.... հազիվ էի ճարել..... :(

Իսկ կարող ա՞ հայկական հեքիաթներ ունենաս MP3

Ռուֆուս
31.12.2010, 00:37
ժալյ.... հազիվ էի ճարել..... :(

Իսկ կարող ա՞ հայկական հեքիաթներ ունենաս MP3

Կարծեմ Թումանյանի հեքիաթների դիսկ տունը կա, կարամ MP3 սարքեմ մի տեղ ափլոդ անեմ: Բայց որակի համար պատասխանատու չեմ :)

My World My Space
31.12.2010, 00:40
Կարծեմ Թումանյանի հեքիաթների դիսկ տունը կա, կարամ MP3 սարքեմ մի տեղ ափլոդ անեմ: Բայց որակի համար պատասխանատու չեմ :)
:kiss

Հ.Գ. էս սմայլիկը վայթե առաջին անգամ եմ օգտագործում......

ԿԳԴ
31.12.2010, 00:58
Իսկ կարող ա՞ հայկական հեքիաթներ ունենաս MP3 Ես էլ ունեմ Թումանյանի հեքիաթներից,Սուրեն Քոչարյանն ա կարդում :love եթե Ռուֆուսինը իմ ունեցածից չլինի ես էլ կտամ: :)

Ռուֆուս
31.12.2010, 01:05
Ես էլ ունեմ Թումանյանի հեքիաթներից,Սուրեն Քոչարյանն ա կարդում :love եթե Ռուֆուսինը իմ ունեցածից չլինի ես էլ կտամ: :)

Իմը երեխա է կարդում :))

My World My Space
31.12.2010, 01:08
Ես էլ ունեմ Թումանյանի հեքիաթներից,Սուրեն Քոչարյանն ա կարդում :love եթե Ռուֆուսինը իմ ունեցածից չլինի ես էլ կտամ: :)

ապլես.... :flower

My World My Space
31.12.2010, 01:11
Ես էլ ունեմ Թումանյանի հեքիաթներից,Սուրեն Քոչարյանն ա կարդում :love եթե Ռուֆուսինը իմ ունեցածից չլինի ես էլ կտամ: :)

բա ե՞րբ կտաս, ո՞նց կտաս.....

VisTolog
03.01.2011, 18:44
Աստվածաշունչը որտեղի՞ց կարելիա քաշել:

Ներսես_AM
03.01.2011, 18:49
Աստվածաշունչը որտեղի՞ց կարելիա քաշել:

միգուցե այստեղից http://www.araratian-tem.am/qpage.php?id=505

Moonwalker
03.01.2011, 20:57
Աստվածաշունչը որտեղի՞ց կարելիա քաշել:
Ես էս (http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/index.html) օնլայն տարբերակն եմ օգտագործում: :8

Skeptic
03.01.2011, 21:58
Աստվածաշունչը որտեղի՞ց կարելիա քաշել:

Եթե հայերեն ա պետք, ամենալավ տարբերակը, երևի թե, Moonwalker-ի ասածն ա, իսկ եթե ռուսերեն/անգլերեն`
Աղբյուր 1 (http://www.biblicalstudies.ru/) /ինֆորմացիայի բավական մեծ ծավալով` ներառյալ պարականոն գրվածքները/
Աղբյուր 2 (http://www.biblegateway.com/versions/) /աստվածաշնչյան թարգմանություններ տարբեր լեզուներով/
Աղբյուր 3 (http://www.studylight.org/) /անգլերեն/

VisTolog
04.01.2011, 22:38
Ժող գերմաներեն թարգմանությամբ տոռենտ ֆիլմեր որտեղիցա հնարավոր քաշել:

Մանուլ
04.01.2011, 23:18
Ժող, ականջակալների վրա որ գրված ա R և L, աջն ու ձախն ա, չէ? Անհամեստ հարց. ինչ տարբերություն, թե որը որ ականջին կդնես? :}

LoK®
04.01.2011, 23:31
Ժող, ականջակալների վրա որ գրված ա R և L, աջն ու ձախն ա, չէ? Անհամեստ հարց. ինչ տարբերություն, թե որը որ ականջին կդնես? :}
Պատկերացրու ֆիլմ ես նայում ականջակալներով, ու ֆիլմում մեկը ձախ կողմից խոսալով գալիս ա, իսկ դու իրա ձայնը աջից ես լսում :)

Ռուֆուս
04.01.2011, 23:31
Ժող, ականջակալների վրա որ գրված ա R և L, աջն ու ձախն ա, չէ? Անհամեստ հարց. ինչ տարբերություն, թե որը որ ականջին կդնես? :}

Երաժշտություն լսելիս ոչ մի :))

L R-ն հիմնականում ստերեո ու դոլբի աուդիո ֆորմատով ֆիլմեր կամ տեսահոլովակներ դիտելիս է կարևոր, օրինակ կարող է էկրանին տեսնես, թե ոնց ա մեքենան աջ կողմից մոտենում ու R ականջակալի մեջ լսես ավտոմեքենայի ձայնը: Էդ կարգի բան:

Մանուլ
04.01.2011, 23:33
Հաա, ականջակալներով ֆիլմ չեմ նայել, մտքովս չէր անցել :)): Շնորհակալ եմ :):

Shah
04.01.2011, 23:40
Երաժշտություն լսելիս ոչ մի :))

L R-ն հիմնականում ստերեո ու դոլբի աուդիո ֆորմատով ֆիլմեր կամ տեսահոլովակներ դիտելիս է կարևոր, օրինակ կարող է էկրանին տեսնես, թե ոնց ա մեքենան աջ կողմից մոտենում ու R ականջակալի մեջ լսես ավտոմեքենայի ձայնը: Էդ կարգի բան:
մի հարս արաջացավ, իսկ 3D ակնոցներով կինոն նայելու ժամանակ թարս դնե՞ս, ասենք կարմիրը աջ աչքին, կապույտն էլ ձախ :D

Rammstein
05.01.2011, 00:21
Երաժշտություն լսելիս ոչ մի :))

L R-ն հիմնականում ստերեո ու դոլբի աուդիո ֆորմատով ֆիլմեր կամ տեսահոլովակներ դիտելիս է կարևոր, օրինակ կարող է էկրանին տեսնես, թե ոնց ա մեքենան աջ կողմից մոտենում ու R ականջակալի մեջ լսես ավտոմեքենայի ձայնը: Էդ կարգի բան:

Ռուֆ, բայց ես քեզնից չէի սպասում: :)) Դու էդքան երաժշտությունից հասկացող մարդ, երաժշտության բաժնի մոդերատոր :D ու սենց բան ես ասո՞ւմ: :beee

Համաձայն եմ, երգ լսելը ֆիլմ նայել չի, որ վերը նշված խառնաշփոթից առաջանա, բայց ամեն դեպքում աջն ու ձախը էական են հնչողության օրիգինալության համար: :)

Վառ օրինակ`

http://www.youtube.com/watch?v=yUiIo0xidjU

Երգի հենց սկզբի հատվածում պիտի կիթառը լսվի ձախ կանալից, իսկ աջ կանալից լսվեն միայն Թիլլի ձայնն ու ու հարվածայինները: Անձամբ ես որ հակառակ լսեմ, ուղեղումս խառնաշփոթ կդառնա: :))

Թիլլ Լինդեմանիս ծնունդն էլ շնորհավոր, էսօր` (ամսի 4-ին) իրա ծնունդն ա… :)):bux:
Շնորհակալություն ուշադրության համար: :)

Ռուֆուս
05.01.2011, 00:39
Դե ես միշտ L, R-ն ճիշտ եմ դրել, էդ հին ու բարի սովորություն ա, բայց մեկ չի՞ կիթառը աջով կլսես, թե ձախով :))

tikopx
05.01.2011, 14:21
ժող. ջան, որտեղից կարամ օնլայն նայեմ Կարգին սերիալի սերիաները, կորած զապիս չտաք, ելի ,եթե կարաք հենց Արմենիայի կամ իրանց կայքից տվեք, մի քանի տեղից նայեցի ապուշուտյուն էր:(

Moonwalker
05.01.2011, 14:38
Ժող, էսօրվա ճրագալույցի պատարագը ժամը քանիսին ա՝ 5-ին, թե 6-ին::think

Rammstein
05.01.2011, 15:23
Դե ես միշտ L, R-ն ճիշտ եմ դրել, էդ հին ու բարի սովորություն ա, բայց մեկ չի՞ կիթառը աջով կլսես, թե ձախով :))

Չէ, իմ համար մեկ չի: :beee

Ժող, էսօրվա ճրագալույցի պատարագը ժամը քանիսին ա՝ 5-ին, թե 6-ին::think

Իմ իմանալով ժամը 17-ին ա: :)

VisTolog
07.01.2011, 00:33
ժող, ունե՞նք նենց ընկերություններ, որոնք օգնում են ինետ խանութներից ինչ-որ բան գնել:

Magic-Mushroom
08.01.2011, 15:44
Բարեւ ձեզ հարգելի ակումբցիներ,այս լավ օրով հարկայինը տրմադրությունս փչացրեց:angry հենց նոր չգիտեմ ով ինվոիս բերեց ու ասեց պետք է գնամ ինչ-որ կարգո զվարթնոց չհասած,ինվոիսի վրա գրված է միայն ուղարկման գինը 26,50 դոլար,իսկ ես գնել եմ ջինս 69,99 դոլարով:)Հարց 1 ուր պիտի գնամ?Հարց 2 այսոր իրենք աշխատում են?Հարց 3 ձեր կարծիքով որ այնտեղ գնամ պետք է պարտադիր հարկ մուծեմ ու եթե այո,ապա ինչքան?:o Հարց 4 շատ ուրախ կլինեմ ձեր բարի խորհուրդներին:)Ոնց-որ ասում են հարկային որոշել է մի լավ հայավարի նոր տարիս շնորհավորի:D

Meme
08.01.2011, 17:50
Երեխեեք մի հարց էլ ես տամ էլի,տանջվեցի էս գուգլի ձեռքը,ուրեմն ռեֆեռատա պետք,մեխանիկայի մասին.այսինքն որ մենք առօրյայում ինչ որ մի բան տեղաշարժելիս գտնվում ենք մեխանիկական շարժման մեջ,կամ էլ կատարում ենք մեխ. շարժում,էսպիսի մի շարք օրինակներով ռեֆեռատ,ու հայերեն.......հիմա որտեղից կարող եմ էդպիսի ռեֆեռատ գտնել,խնդրում եմ շտապա պետք օգնեք էլի:(

Rammstein
08.01.2011, 18:15

Ինձ թվում ա ավելի հեշտ կլինի ռուսերեն ճարել, թարգմանել, քան հայերեն գտնել: Հայերեն նյութեր ինետում շատ քիչ կան:

Meme
08.01.2011, 18:17
Ինձ թվում ա ավելի հեշտ կլինի ռուսերեն ճարել, թարգմանել, քան հայերեն գտնել: Հայերեն նյութեր ինետում շատ քիչ կան:

ախր էդ թարգմանելու ծրագիրն էլ չունեմ,թարգմանեցի անգլերեն,հետո էլ հայերեն,հետո էլ տեսա համ սխալ էր թարգմանել,էդ մենակ բառերի համար էր,համ էլ սխալ տեքստ էի ման եկել

aerosmith
09.01.2011, 21:46
Ժող ջան սենց մի հարց ունեմ. Մեկնումեկդ լսելա "Շանթ" գործարանի շրջակայքում եղած տները քանդելու մասին խոսակցությունները???
Կանխավ շնորհակալ եմ

V!k
10.01.2011, 20:48
ժող ոնց կարամ իմանամ, մի կազմակերպություն Հայաստանում իրականում գոյություն ունի,թե ոչ:Այսինքն իմանամ որ այդ կազմակերպությունը հաստատված կազմակերպություն ա՞ Հայաստանում,թե ոչ:think

tikopx
10.01.2011, 20:53
փորձի 1 09, միգուցե օգնեն:

V!k
10.01.2011, 20:57
փորձի 1 09, միգուցե օգնեն:

կամ Սփյուռ չէ՞, կարողա էդ էլ օգուտ տա

MaryMay
10.01.2011, 21:08
Չգիտեմ, ճիշտ թեմայում եմ հարցս տեղադրում, թե ոչ, բայց ուզում եմ հարցնել, թե որևէ մեկը գիտի` որտեղից կարող եմ ձեռք բերել գերմանական "FIMO" ֆիրմայի պոլիմերային կավ:

Life
12.01.2011, 02:09
Ժող Inori բռենդին ծանոթ եք?արժի իրանց զարդերից առնել?:think

tikopx
12.01.2011, 02:13
Ժող Inori բռենդին ծանոթ եք?արժի իրանց զարդերից առնել?:think

Իրանց կայքում ՀՀ կա նշած:)
չնայած իրանց մոտ դեռ Յուգասլավիա կկա նշած:Դ- ենթադրում եմ որ չէ:)

Ռուֆուս
12.01.2011, 02:20
Իրանց կայքում ՀՀ կա նշած:)
չնայած իրանց մոտ դեռ Յուգասլավիա կկա նշած:Դ- ենթադրում եմ որ չէ:)

Հետո ի՞նչ որ կա նշած, սեղմում ես Հայաստանի վրա, ասում ա.

Sorry, there are no stores in Armenia. Please choose another country or check again soon./Կներեք, բայց Հայաստանում խանութներ չունենք: Ընտրեք ուրիշ երկիր կամ փորձեք ավելի ուշ:

matlev
12.01.2011, 02:21
ժող ոնց կարամ իմանամ, մի կազմակերպություն Հայաստանում իրականում գոյություն ունի,թե ոչ:Այսինքն իմանամ որ այդ կազմակերպությունը հաստատված կազմակերպություն ա՞ Հայաստանում,թե ոչ:think

Պետ ռեգիստրից ա պետք իմանալ: Տես այս էջում (http://www.taxinfo.am/petmarminner/26.htm) օգտակար ինֆորմացիա կգտնե՞ս, թե ոչ:

tikopx
12.01.2011, 02:23
դե եթե մի կայք չի թարմացվել 45թ.- ի պատերազմից հետո, (գիտեմ որ հետոա վերացել,պատմություն գիտեմ), ապա կասեմ, որ ետ ընկերությւնը ել կարողա չլնի էլ, նենց որ, ես նայում եմ իրանց կայքը հետո իրանց մասին պատկերացում կազմում:

Life
12.01.2011, 02:26
Հետո ի՞նչ որ կա նշած, սեղմում ես Հայաստանի վրա, ասում ա.

Sorry, there are no stores in Armenia. Please choose another country or check again soon./Կներեք, բայց Հայաստանում խանութներ չունենք: Ընտրեք ուրիշ երկիր կամ փորձեք ավելի ուշ:

ոնց չունեն ,հյուսիսային պողոտայում ա գտնվում,ամբողջ ընտրանու վրա էլ 10% զեղջ ա

tikopx
12.01.2011, 02:28
ոնց չունեն ,հյուսիսային պողոտայում ա գտնվում,ամբողջ ընտրանու վրա էլ 10% զեղջ ա
իմ կարծիքով չինականա, ուղղակի լավ որակի, եթե իրան հարգող կազմակերպություն լիներ, կթարմացներ իրա կայքը 99-թվից այս կողմ:

Ռուֆուս
12.01.2011, 02:29
դե եթե մի կայք չի թարմացվել 45թ.- ի պատերազմից հետո, (գիտեմ որ հետոա վերացել,պատմություն գիտեմ), ապա կասեմ, որ ետ ընկերությւնը ել կարողա չլնի էլ, նենց որ, ես նայում եմ իրանց կայքը հետո իրանց մասին պատկերացում կազմում:

Ի գիտություն քեզ, Հարավսլավիա պետությունը գոյություն է ունեցել մինչև 2003թ-ը, իսկ մինչև 2006թ-ը Սերբիա և Չեռնոգորիա պետությունը հայտնի էր նաև Հարավսլավիա անվամբ:

Սա օֆֆթոփի կարգով:

Life
12.01.2011, 02:33
իմ կարծիքով չինականա, ուղղակի լավ որակի, եթե իրան հարգող կազմակերպություն լիներ, կթարմացներ իրա կայքը 99-թվից այս կողմ:

Ճապոնական ա,չժանգոտվող մետաղից,կայքն էլ վռոդի թարմացվում ա:8

tikopx
12.01.2011, 02:34
Ի գիտություն քեզ, Հարավսլավիա պետությունը գոյություն է ունեցել մինչև 2003թ-ը, իսկ մինչև 2006թ-ը Սերբիա և Չեռնոգորիա պետությունը հայտնի էր նաև Հարավսլավիա անվամբ:

Սա օֆֆթոփի կարգով:

արա դե մեռա ասելով պատմություն գիտեմ, չկպնեք դրանից, ուղղակի գրեցի, հիմա ինչ պատմեմ ոնցա եղել սաղ? :
ի գիտություն քեզ 2009 ից այն կողմ չեմ լսել, որ ասեն Յուգասլավիա, կամ Հարասլավիա:Առանց կարդալու գրում եք:

V!k
12.01.2011, 03:00
Ժող Inori բռենդին ծանոթ եք?արժի իրանց զարդերից առնել?:think
ինչքան գիտեմ հիմնական մասը պողպատյա զարդեր են,գներն էլ կարծեմ բավականին թանկ,
ախր ես զարմանում եմ,էդ ոնց են մարդիկ պողպատին կամ հասարակ մետաղյա զարդին ավելի շատ փող տալիս,քան արծաթին կամ ոսկուն,:think

Rammstein
12.01.2011, 14:27
ախր ես զարմանում եմ,էդ ոնց են մարդիկ պողպատին կամ հասարակ մետաղյա զարդին ավելի շատ փող տալիս,քան արծաթին կամ ոսկուն,:think

Քանի որ մարդիկ ձգտում են թականոց իրեր չկորցնել ու չգրավել կողոպտիչների աչքը իրենց վրայի թանկանոց զարդերով, ուրեմն կարելի է ոչ թե ոսկուց, այլ պողպատից զարդ գնել (որ կորելուց կամ թալանվելուց ափսոս չլինի): Դե իսկ նման հաճույքի համար պետք է թանկ վճարել: :D Պարադոքս: :D

Freeman
12.01.2011, 22:46

Թող չգնեն :)

Հայկօ
13.01.2011, 00:46
Եթե ես գրանցված եմ, ասենք, Rutracker-ում, բայց տորենտ-ֆայլը քաշում եմ blackget.com-ից, իմ ռեյտինգը այնուամենայնիվ կփոխվի՞, թե՞ ոչ:

BOBO
13.01.2011, 00:51
Եթե ես գրանցված եմ, ասենք, Rutracker-ում, բայց տորենտ-ֆայլը քաշում եմ blackget.com-ից, իմ ռեյտինգը այնուամենայնիվ կփոխվի՞, թե՞ ոչ:

չէ, էլ իմաստը որնա
Загрузка с популярных трекеров без учета рейтинга или аккаунтов

tikopx
13.01.2011, 00:51
չէ բան ել չի լինի, ոնցոր դու են մարդն ես , որ ռեգ եղած չի, ուղակի քաշում ես, նույնա որ սայտը ջարդես քաշես, ովա իմանում ովա ջարդել:)

Հայկօ
13.01.2011, 00:54
Պարզ ա, մերսի :): NNM-ում մինչև գլխի ընկա, որ ռեյտինգային համակարգ ա գործում, արդեն 7Gb քաշել էի: Հետևանքները ողբերգական էին :)):

BOBO
13.01.2011, 00:56
չէ բան ել չի լինի, ոնցոր դու են մարդն ես , որ ռեգ եղած չի, ուղակի քաշում ես, նույնա որ սայտը ջարդես քաշես, ովա իմանում ովա ջարդել:)

ինչ ջարդել ինչ բան սկրիպտա իրանց ակաունտով քաշումա տալիսա տոռենտը, էսել իրանց passkey-ն ա IkltCtk6Xi կարելիա սեփական ակաունտով տոռենտը քաշել ու փասկեյը փոխել, բայց ինձ թվումա իրանք փասկեյը շուտ-շուտ կփոխեն որ չերեզ իրանց սայտ քաշվի

tikopx
13.01.2011, 00:56
օրինակ եմ ասումն, որ քո ռեյտինգի հետ կապ չունի հաստատ

V!k
13.01.2011, 19:30
ժող սենց բան եմ նկատել, ուրեմն կոմպիս մեջ եղած երգերից մի քանիսը (4-5 հատ) որ դնում եմ լսելու, ձայնը միայն ձախ դինամիկից ա գալիս, բայց մենակ էդ երգերն ա տենց, ու ինչ փլեյեր էլ դնում եմ էդ երգերը տենց ա լսվում. ինչի՞ց կլինի, լսել էի՞ք տենց բան:o

BOBO
13.01.2011, 19:40

հա մի կանալը չկա, կարաս քոնվերթ անես մոնո էլի ստերեո կդզվի
կամ էլ total recorder pro ծրագրով channel mix անես

V!k
15.01.2011, 18:40
յութուբում վիդեո կար 3Դ ակնոց պատրաստելու մասին, ու ակումբում էլ էր տեղադրվել էտ վիդեոն, կօգնե՞ք գտնեմ

VisTolog
15.01.2011, 18:56
յութուբում վիդեո կար 3Դ ակնոց պատրաստելու մասին, ու ակումբում էլ էր տեղադրվել էտ վիդեոն, կօգնե՞ք գտնեմ

http://www.youtube.com/watch?v=sIEn9z0oBE8 սա տես

http://www.youtube.com/watch?v=eYQaCqUg-MU

VisTolog
15.01.2011, 22:48
Ժող Հայաստանում երիկամ առնու՞մ են: Կա՞ տենց տեղ:

Ուրիշ ո՞ր երկրում են առնում:

Freeman
16.01.2011, 00:11
Ժող Հայաստանում երիկամ առնու՞մ են: Կա՞ տենց տեղ:

Ուրիշ ո՞ր երկրում են առնում:

Մեր ֆիզիոլոգիայի դասախոսին հարցրեցի,ասեց,որ սև շուկայում առնում են,բայց ինքը չգիտի ով ոնց:))
Վարկ չկարացա՞ր վերձնեիր:))

VisTolog
16.01.2011, 01:09
Մեր ֆիզիոլոգիայի դասախոսին հարցրեցի,ասեց,որ սև շուկայում առնում են,բայց ինքը չգիտի ով ոնց:))
Վարկ չկարացա՞ր վերձնեիր:))

:D:D Չէ :cry

Freeman
16.01.2011, 23:14
:D:D Չէ :cry

Պարզ ա:))

Valentina
17.01.2011, 12:22
Մի հարց էլ ես տամ . ուրեմն վերջին 2 շաբաթվա ընթացքում, իմ մոտ վարկանիշերի մասին տեղեկացում չի գալիս, նենց պատահական ասենք ղեկավարման վահանակը բացելուց եմ տեսնում, որ ասենք ակումբցիներից մեկը ինձ վարկանիշա տվել, օրինակ էսօր էլի տենց հայտագործություն արեցի. Հիմա հարց ՝ Ինչու՞ է այդպես լինում:esim

Ռեդ
17.01.2011, 12:26

Մտի http://www.akumb.am/profile.php?do=editoptions, ընտրի «Ցույց տալ վարկանիշը» ու ամենաներքևում սեղմի «Պահպանել փոփոխությունները»:

My World My Space
17.01.2011, 12:50
Ժող ո՞վ գիտի Գուգըլ Մեփսի քարտեզը ինչքա՞ն ժամանակը մեկ ա թարմացվում.... նոր նայում եմ, մեր կռիշին բասեին ա երևում, որն արդեն 2 տարի ու կես ա չկա....

VisTolog
17.01.2011, 12:54
Ժող ո՞վ գիտի Գուգըլ Մեփսի քարտեզը ինչքա՞ն ժամանակը մեկ ա թարմացվում.... նոր նայում եմ, մեր կռիշին բասեին ա երևում, որն արդեն 2 տարի ու կես ա չկա....

Ինձ թվումա տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածը մեկա թարմացվում: Օրինակ Ավստրալիայում մի քանի օրը մեկա թարմացվում: Իմ նկատելով:

My World My Space
17.01.2011, 12:55
բա մեր աշխարհի ծեր Երևա՞նը....

murmushka
17.01.2011, 16:05
ժողովուրդ ջան, սոց քարտ որտեղից կարող եմ հանել ու ինչքան կտևի՞ նախապես շնորհակալություն

VisTolog
17.01.2011, 16:18
ժողովուրդ ջան, սոց քարտ որտեղից կարող եմ հանել ու ինչքան կտևի՞ նախապես շնորհակալություն

Բայց հիմա տալի՞ս են նորից::think

Պետքա տա լիազորված մարմինը, (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1267&lang=arm) որն էլ երևի տարածքային ոստիկանություննա?

Rammstein
17.01.2011, 16:47
ժողովուրդ ջան, սոց քարտ որտեղից կարող եմ հանել ու ինչքան կտևի՞ նախապես շնորհակալություն

Դե իրանց գրասենյակը Զեյթունում ա, Ուլնեցու ու Ահարոնյանի խաչմերուկում: Ես վերջին անգամ մի երկու տարի առաջ էդտեղից վերցրեցի (նախորդ քարտս ճղել շպրտել էի :D), կարծեմ մի օրում տվեցին: Եթե գնալու ես, հետդ անձնագիր ու մի հատ էլ պատճեն կվերցնես:
http://maps.google.com/maps?f=q&source=s_q&hl=de&q=Erivan,+Yerevan,+Armenien&ie=UTF8&geocode=FSUmZQIdO0WnAg&split=0&sll=37.0625,-95.677068&sspn=23.875,57.630033&hq=&hnear=Erivan,+Yerevan,+Armenien&ll=40.204477,44.535817&spn=0.001645,0.003484&z=19

Վիստ, ինչի հիմա ի՞նչ ա փոխվել, որ չտան: :think

VisTolog
17.01.2011, 16:55

Դե ասում էին, որ դրանք էլ պետք չեն գալու…:esim

Rammstein
17.01.2011, 17:14
Դե ասում էին, որ դրանք էլ պետք չեն գալու…:esim

Էդ շատ վաղուց էին ասում: Իրոք ինչ-որ տեղերում դրա պարտադիր կիրառությունը հանեցին, բայց որոշ տեղերում դեռ մնացել ա: Օրինակ` բանկում առանց դրա հաշիվ չեն բացում:

murmushka
17.01.2011, 17:51
Էդ շատ վաղուց էին ասում: Իրոք ինչ-որ տեղերում դրա պարտադիր կիրառությունը հանեցին, բայց որոշ տեղերում դեռ մնացել ա: Օրինակ` բանկում առանց դրա հաշիվ չեն բացում:

Շնորհակալություն, նաև աշխատանքի չեն ընդունում, այսինքն չեն գրանցում

VisTolog
17.01.2011, 19:22
Ժող, ITplaza (http://itplaza.am)-ն ապառիկ վաճառք չունի չէ՞:think

Դատարկություն
17.01.2011, 19:35
Ժող, ITplaza (http://itplaza.am)-ն ապառիկ վաճառք չունի չէ՞:think
Ուշադիր չե՞ս նայել:D

http://itplaza.am/images/banners_0/1301291634752.jpg

VisTolog
17.01.2011, 19:45
Ուշադիր չե՞ս նայել:D

http://itplaza.am/images/banners_0/1301291634752.jpg

Լավ չեմ…:D:D

Gayl
17.01.2011, 19:50
Ժող, ITplaza (http://itplaza.am)-ն ապառիկ վաճառք չունի չէ՞:think

Խի պոչկեն չկպա՞վ:D:D

tikopx
17.01.2011, 23:37
ով գիտի 8 թվանոց շտրիխ կոդը ոնց բացեմ ու իմանամ որտեղի ապրանքա

Դատարկություն
18.01.2011, 00:04
ով գիտի 8 թվանոց շտրիխ կոդը ոնց բացեմ ու իմանամ որտեղի ապրանքա
Նույնը ինչ-որ 12 նիշանոցը, առաջին 2 կամ 3 թվով:
http://ru.wikipedia.org/wiki/European_Article_Number
Ներքևում ցուցակը կա:

tikopx
18.01.2011, 00:07
տենց չի , փորձել եմ ու են, բերումա ՀՀ, բայց ստեղ չի արտադրված:ետ սաղ լինկերը գուգլով անցել եմ:) դրանց տեղը ես էլ գիտեմ:)

Rammstein
18.01.2011, 00:21
ով գիտի 8 թվանոց շտրիխ կոդը ոնց բացեմ ու իմանամ որտեղի ապրանքա

Իսկ վստա՞հ ես, որ էդ կոդի մեջ արտադրման վայրի մասին տեղեկույթ կա:
Պիտի նախ իմանաս, թե էդ որ ստանդարտն ա` ոնց ա կոչվում, ու ըստ դրա նոր ինչ-որ բան որոնես:

tikopx
18.01.2011, 00:29
հա մեջնա մտնում:
EAN-8 -ի ռաշիրովկենա պետք:

Rammstein
18.01.2011, 00:37
հա մեջնա մտնում:
EAN-8 -ի ռաշիրովկենա պետք:

Առաջին երեք թիվը ի՞նչ ա:

tikopx
18.01.2011, 13:07
485-ա, բայց հաստատ ՀՀ-ում չի արտադրվում, կամ ինչ ինչ պայմանների համար մեր կոնա խփած, կամ չգիտեմ:

Sophie
18.01.2011, 13:32
ժողովուրդ ջան, սոց քարտ որտեղից կարող եմ հանել ու ինչքան կտևի՞ նախապես շնորհակալություն
Զեյթուն Ուլնեցու վրայա, 5 րոպեյում սարքում տալիս են, կապ չունի որտեղ ես գրանցված:

Magic-Mushroom
18.01.2011, 15:15
Ժող ջան խնդրում եմ շտապ օգնեք,ուրեմն իբեյից շապիկ եմ գնել ու վաճառողից նամակ եմ ստացել,անգլերեն հրաշալի գիտեմ,բայց իմաստը պռոբլեմի չեմ հասկանում,քանի որ իմ բոլոր պատվերները կատարել եմ ֆեդեքսով,հեսա նամակի բովանդակությունը,ներողություն եմ խնդրում անգլերեն տեկստի համար,որ թարգմանված գրեմ իմաստը կարող է փոխվել:

just shipped this item out by airmail today. The item was sent out as you
won from my store. Postage process will take 1-3 weeks to receive.

FYI, the postage cost you paid to me is the postage cost I paid to DHL Global
Mail Thailand (I have contract with DHL). However, the postage cost on package
must be different because it is the postage cost DHL signed the contract
with your Post Company. So I much appreciate if you please kindly understand
why there is the difference between postage cost you paid and postage cost
on package.

If you have any questions, please feel free to contact me. The measurement
of this item is as stated on description. If you received the item not match
the description, please kindly contact me. I am willing to solve the problem.

I much appreciate if you please leave me positive feedback and 5 stars rate
to me.

Thanks for your business.

Valentina
18.01.2011, 17:38
Երեխեք Կասպերսկիի բանալիի եմ ուզում:Կտա՞ք
Հա մի հատ էլ տենց թեմա կար, բայց չգտա դրա համար եմ ստեղ գրում:

Ռեդ
18.01.2011, 17:40
Երեխեք Կասպերսկիի բանալիի եմ ուզում:
Դժվար ճարվող բանա ԻՄՀԿ:

V!k
18.01.2011, 17:43
Երեխեք Կասպերսկիի բանալիի եմ ուզում:Կտա՞ք
Հա մի հատ էլ տենց թեմա կար, բայց չգտա դրա համար եմ ստեղ գրում:

բայց ո՞ր վերսիայի կասպերսկին ա,կասպերսկիի բանալիներ (http://www.akumb.am/showthread.php/47830-Կասպերսկիի-բանալիներ-Kaspersky-Antivirus-keys?p=2157401&highlight=կասպերսկի#post2157401):)

VisTolog
18.01.2011, 21:03
Ժող, բանակի մասին շարադրությունա պետք, ո՞վ կարա օգնած ըլի::))

Yellow Raven
18.01.2011, 21:34
Ժող, բանակի մասին շարադրությունա պետք, ո՞վ կարա օգնած ըլի::))

Մի կես տարուց աչքիս ես արդեն կարողանամ:))

Life
30.01.2011, 02:24
Ժող տան/սենյակների կահավորման/դիզայնի համար կատալոգներ(կամ դրա տիպի բան)ա պետք:)

Nare-M
03.02.2011, 21:09
Խնդրում եմ, օգնեք։ Նոութբուքով ուզում եմ ֆայլ բացել, բայց չի կարդում։ Ի՞նչ անեմ։

VisTolog
03.02.2011, 21:11
Խնդրում եմ, օգնեք։ Նոութբուքով ուզում եմ ֆայլ բացել, բայց չի կարդում։ Ի՞նչ անեմ։

Ֆայլի վրա աջ քլիք արա, հետո մտի properties ու տես type of file-ի դիմաց ինչա գրած:

Nare-M
03.02.2011, 21:18
Ֆայլի վրա աջ քլիք արա, հետո մտի properties ու տես type of file-ի դիմաց ինչա գրած:

Փորձել եմ, բայց ֆորմատը չկար գրված։ Ահա.

VisTolog
03.02.2011, 21:24
Երևի հաշվապահական ծրագրի պակաս կա::) Բայց թե որը՝ չգիտեմա:

Nare-M
03.02.2011, 21:28
Երևի հաշվապահական ծրագրի պակաս կա::) Բայց թե որը՝ չգիտեմա:

Պարզ է, հույս ունեի թե, ես ինչ–որ բան ճիշտ չեմ անում։ Լավ դե, ինչևէ, ապրես։:)

V!k
04.02.2011, 01:54
մի հարց էլի տամ, ակումբում ինչ որ տեղ կամ նման մի թեմա կա՞, որտեղ գրված են ակումբում օգտագործվող բոլոր կամ գոնե հիմնական թեգերը...ման եկա, բայց չգտա:(
նախապես շնորհակալություն :hands

Chuk
04.02.2011, 01:56
մի հարց էլի տամ, ակումբում ինչ որ տեղ կամ նման մի թեմա կա՞, որտեղ գրված են ակումբում օգտագործվող բոլոր կամ գոնե հիմնական թեգերը...ման եկա, բայց չգտա:(
նախապես շնորհակալություն :hands

Նայիր այստեղ :) (http://www.akumb.am/misc.php?do=bbcode)

Freeman
07.02.2011, 18:24
Ժող որտեղի՞ց կարելի ա ձեռք բերել htc-ի կորպուս,ու մոտավորապես ի՞նչ գնով(թեկուզ մենակ գինն ասեք:))),թե ինչ մոդելի համար ա պետք,կոմկրետ դեռ չգիտեմ

Ֆոտոն
09.02.2011, 11:27
Ժող, էս կարգի ցուցանակ պատվիրելու տեղ գիտե՞ք: Ինտերնետով մի քանի տեղ տեսել եմ, բայց ո՛չ գների, ո՛չ էլ դրանց տեսակների մասին սպառիչ ինֆորմացիա չկա: Եթե փորձված տարբերակներ գիտեք, նախընտրելի է դրանք առաջարկեք:;)

http://gaudi.am/images/slideshow/cucanak/cucanak_03_b.jpg

Rammstein
09.02.2011, 23:21
Ժող, աշխատանքային գրքույկը ո՞նց են հանում, որտեղ, երբ, ինչ, ինչի համար :))… մի խոսքով բոլոր պայմանները ուզում եմ իմանալ:

V!k
10.02.2011, 19:04
Արշակույնաց պողոտայի վրա գտնվող "Սթիֆ քոմփյութերս" համակարգչային խանութի հեռախոսի համարը կարո՞ղ ա ինչ որ մեկը իմանա…:think

tikopx
10.02.2011, 19:09
Ժող, աշխատանքային գրքույկը ո՞նց են հանում, որտեղ, երբ, ինչ, ինչի համար :))… մի խոսքով բոլոր պայմանները ուզում եմ իմանալ:

գրքույկը առնում ես ու որտեղ որ աշխատում ես, տալիս ես լրացնում են:Իսկ կարող ես առնես ամեն խանություն համապատասխան ոլորտի

tikopx
10.02.2011, 19:11
Արշակույնաց պողոտայի վրա գտնվող "Սթիֆ քոմփյութերս" համակարգչային խանութի հեռախոսի համարը կարո՞ղ ա ինչ որ մեկը իմանա…:think
Սպյուռում նայեցի չկա:(

V!k
10.02.2011, 19:13
Սպյուռում նայեցի չկա:(

ես էլ էի սփյուռում նայել, չկար,:( ցերեկը անցնում էի, մարշուտնուց նայեցի, խանութի վրա համար չկար գրած, դրա համար ստեղ գրեցի, մտածեցի կարողա մեկն ու մեկը իմանա…

BOBO
10.02.2011, 20:42
գուգլը ինչի հմարա
010 443 113

Morg
10.02.2011, 21:47
Աշխատանքային գրքույկը գնում ես ցանկացած վաճառքի կետից, եթե աշխատում ես և քեզ պետքա գրանցեն որպես պետական աշխատող: Այն պետքա գալիս քեզ ամբողջ կյանքիդ ընթացքում: Դրա մեջ գրվում են բոլոր այն վայրերը, որտեղ դու աշխատել ես, ինչքան աշխատել ես, ինչի համար ես գործից դուրս եկել և այլն: Հետագայում դրա հիման վրա ունենում ես աշխատանքային ստաժ և վերջում ստանում ես թոշակ::)

Ապե Ջան
10.02.2011, 23:09
Mac (http://www.apple.com/mac/) - ի մասին թեմա կա՞ ակումբում: :think

BOBO
10.02.2011, 23:32
Mac (http://www.apple.com/mac/) - ի մասին թեմա կա՞ ակումբում: :think

http://www.google.ru/search?hl=ru&safe=off&client=opera&hs=OPI&rls=en&q=site%3Aakumb.am+mac&aq=f&aqi=&aql=&oq=

Ապե Ջան
11.02.2011, 01:25
http://www.google.ru/search?hl=ru&safe=off&client=opera&hs=OPI&rls=en&q=site%3Aakumb.am+mac&aq=f&aqi=&aql=&oq=

BOBO - ին հատուկ շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու ու արձագանքելու համար: Ունեմ նաև մի հարց, այդ ի՞նչպես է որ ակումբի որոնման համակարգը պատասխան է.
-Չկա այդպիսի արդյունք,
իսկ Google - ում բերում է համապատասխան որոնման արդյունը, որը կա ակումբում: :secret

BOBO
11.02.2011, 02:29

խնդրեմ, ակումբով էլա բերում mac էս գրում առաջինը էտ թեմանա բերում բայց դե ես գուգլին եմ սովոր

Ֆոտոն
11.02.2011, 14:11
Ժող, աշխատանքային գրքույկը ո՞նց են հանում, որտեղ, երբ, ինչ, ինչի համար :))… մի խոսքով բոլոր պայմանները ուզում եմ իմանալ:

Էդ կարծեմ եթե չունես, նոր գործի ընդունվում ես, իրանք քեզ տալիս են: Իմը որ էդպես ա եղել: ԵՍ չեմ առել խանութից:

Ապե Ջան
11.02.2011, 15:48
խնդրեմ, ակումբով էլա բերում mac էս գրում առաջինը էտ թեմանա բերում բայց դե ես գուգլին եմ սովոր

Հա, փաստորեն պետք էր միայն Mac գրել, MacOS - գրեցի չբերեց: :)

_Հրաչ_
11.02.2011, 21:04
Ժողովուրդ, մի հատ ինձ ասեք՝ ոնց ա развернуть բառը ճշգրիտ թարգմանվում հայերեն: :)

Moonwalker
11.02.2011, 21:14
Ժողովուրդ, մի հատ ինձ ասեք՝ ոնց ա развернуть բառը ճշգրիտ թարգմանվում հայերեն: :)

Դե երևի կթարգմանվի բացել, արձակել, բայց ըստ ենթատեքստի կարող ա լինի նաև ասենք ծավալել կամ փռել: :esim

_Հրաչ_
11.02.2011, 21:17
Դե երևի կթարգմանվի բացել, արձակել, բայց ըստ ենթատեքստի կարող ա լինի նաև ասենք ծավալել կամ փռել: :esim

Համակարգչային ծրագրի պատուհանի развернуть-ի մասին ա խոսքը: :)

Moonwalker
11.02.2011, 21:31
Համակարգչային ծրագրի պատուհանի развернуть-ի մասին ա խոսքը: :)

Էդ որն ա է՞ս:think

http://img155.imageshack.us/img155/6808/20110211212822.jpg

Lusina
11.02.2011, 21:32
Համակարգչային ծրագրի պատուհանի развернуть-ի մասին ա խոսքը: :)
Կարծում եմ ընդարձակել կամ բացել տարբերակներն են ամենահարմարը

Ապե Ջան
11.02.2011, 23:38
Չիներենից բանիմաց մարդ կա՞ ստեղ:
Ի՞նա վրայի գրվածը նշանակում:

http://cs9289.vkontakte.ru/u13555100/-7/y_5d3ee1ff.jpg

Valentina
12.02.2011, 01:43
Ո՞վ գիտի Moodle ինստալլ անելու քայլերը

Reyno
12.02.2011, 10:15
Ո՞վ գիտի Moodle ինստալլ անելու քայլերը

http://docs.moodle.org/ru/%D0%A3%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BA%D0%B0_Moodle

Valentina
13.02.2011, 00:27
wampserver եմ ինստալլ արել, բայց " http://localhost/"- անհասանելիա, էտ պատճառով չեմ կարողանում Moodle-ը բացեմ, խնդրում եմ օգնեք լուծել էտ պրոբլեմը:

Valentina
13.02.2011, 00:54
"http://localhost/ "- դատարկ էջա բացում

Freeman
13.02.2011, 13:35
Որտե՞ղ կա հայաստանի միլիարդատերերի ցուցակը

Ապե Ջան
14.02.2011, 01:09
Չիներենից բանիմաց մարդ կա՞ ստեղ:
Ի՞նա վրայի գրվածը նշանակում:

http://cs9289.vkontakte.ru/u13555100/-7/y_5d3ee1ff.jpg

Հը՞;):(

einnA
14.02.2011, 17:24
ժողովուրդ ինչ-որ մեկը գիտի. էլեկտրոնային տարբերակով ֆիզիկայի դասագրքեր կան? կայքեր կան, որտեղից կարելի է գտնել? :think

Valentina
14.02.2011, 17:33
ժողովուրդ ինչ-որ մեկը գիտի. էլեկտրոնային տարբերակով ֆիզիկայի դասագրքեր կան? կայքեր կան, որտեղից կարելի է գտնել? :think

Ի՞նչ լեզվով ու որ դասարանի

einnA
14.02.2011, 17:38
Ի՞նչ լեզվով ու որ դասարանի

հայերեն, բոլոր դասարանների համար, որ դասարանից են հիմա ֆիզիկա անցնում - այ էտտեղից :)

Valentina
14.02.2011, 17:49
Փնտրեցի, բոլորը վաճառում էին

Nare-M
16.02.2011, 17:04
Ինչպե՞ս հանեմ հիշողության քարտի պաշտպանությունը, որպեսզի կարողանամ նոութբուքով նրա վրա ինչ-որ բան ձայնագրեմ կամ ջնջեմ: Երբ բջջայինն եմ USB-ով միացնում նոութբուքին, փոփոխություններ կատարել հնարավոր է, բայց երբ հիշողության քարտը microSD adapter-ի միջոցով եմ միացնում՝ փոփոխություն հնարավոր չէ:

BOBO
16.02.2011, 17:16

չռթիկը հանի վերև

http://i038.radikal.ru/1102/87/c721581d0823.jpg

Nare-M
16.02.2011, 17:23
Շատ շնորհակալություն: Թե ե՞րբ է այն իր տեղը փոխել:esim: Ես էլ ամբողջ օրը քարտի հատկություններն էի փորփրում::))

tikopx
18.02.2011, 00:06
ժողովուրդ ինչ-որ մեկը գիտի. էլեկտրոնային տարբերակով ֆիզիկայի դասագրքեր կան? կայքեր կան, որտեղից կարելի է գտնել? :think

ստեղ նայի ՝ http://freebooks.do.am/

aerosmith
18.02.2011, 18:02
Ժող ջան ինձ անհրաժեշտ է հայաստանում մեքենաների մաքսազերծման ցուցակ. թե ասենք այս դասի մեքենան ինչքանից սկած է մաքսազերծվում.

tikopx
18.02.2011, 18:12
ապեր ես քանի օրը ետ ցավնանեն սաղ , վրաստանի հետ սաղ փոխել են, ուրիշ ձևա լինում ռաստամոժկեն , այլ գներով և այլն, մի քանի օր սպասի:)Ինչ որ սաղ մի գին են սարքել, ավելի լավա իրանց համարը գտնես զանգես իմանաս

VisTolog
21.02.2011, 23:47
Ժո՛ղ, հնարավո՞րա մի տեղից իմանալ, թե Հայաստան որ երկրից ինչ տեսակի ապրանքա մտնում::think

Ambrosine
22.02.2011, 00:12
Ժո՛ղ, հնարավո՞րա մի տեղից իմանալ, թե Հայաստան որ երկրից ինչ տեսակի ապրանքա մտնում::think

Տես սա կօգնի՞`
http://www.customs.am/index.php?menuID=19&tid=2&pid=&lng=9

Life
22.02.2011, 20:03
Ինչպես կարելի է ստուգել թորած ջուրը?

Hab
22.02.2011, 23:20
Ակումբցիներ, երեկ կարդացի, որ օդնոկլասնիկի կայքում ակումբցիները խումբ ունեն: Կարող եք օգնել..ինչպես կարող եմ գտնել այդ խումբը, եթե այն իսկապես գոյություն ունի ինչպես է կոչվում, շատ եմ փնտրել, բայց չեմ գտել:(

V!k
22.02.2011, 23:25

«ԴԱՐ» Ակումբ

Hab
23.02.2011, 00:59
Շատ շնորհակալություն, գտա, թեև մինչև այդ էլ էի գրում "Դար" ակումբ` չէր բացում...;)

Ապե Ջան
23.02.2011, 20:31
Հարկավոր է ինֆորմացիա, ամբողջ աշխարհում առկա բոլոր սոցիալական ցանցերի մասին: Օրինակ՝

www.odnoklassniki.ru
www.facebook.com
www.vkontakte.ru
www.hayland.am

Հարկավոր է բոլոր նմանատիպ սոցիալական ցանցերի անվանական ցուցակը:

VisTolog
23.02.2011, 20:54

http://en.wikipedia.org/wiki/List_of_social_networking_websites :think

Ապե Ջան
25.02.2011, 12:57
Շաքարի գինը բարձրացե՞լա, և եթե այո, ապա էդ դեպքում ի՞նչքանով: :think

V!k
27.02.2011, 13:18
Ժող լսե՞լ եք որ Մարտի 18-ին Լառա Ֆաբիանը Հայաստան ա գալիս, տոմսերի գներից լուրեր կա՞ն

V!k
27.02.2011, 13:30
Ժող լսե՞լ եք որ Մարտի 18-ին Լառա Ֆաբիանը Հայաստան ա գալիս, տոմսերի գներից լուրեր կա՞ն

լավ արդեն գտա
Երեւանում հանդես կգա աշխարհահռչակ ֆրասիացի երգչուհի Լարա Ֆաբինը:

Համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 հազար դրամի սահմաններում:

Նշենք, որ մարտի 2-ին Լարա Ֆաբիանը Բաքվում մասնակցելու է ռուսաստանցի հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյին: Այդ երեկոյին, ի թիվս այլ հայտնի կատարողների, հանդես կգա նաեւ հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի երգչուհի Իրինա Ալեգրովան:
Նյուզ.ամ (http://news.am/arm/news/48857.html)

anahit96
27.02.2011, 17:54
Ժող համալսարանի սերվիսը միջազգայինի ֆակուլտետումա՞

Միքո
27.02.2011, 17:58
Ժող համալսարանի սերվիսը միջազգայինի ֆակուլտետումա՞

ի՞նչ սերվիս

VisTolog
27.02.2011, 18:16
Ժող համալսարանի սերվիսը միջազգայինի ֆակուլտետումա՞

Սերվիսը բուֆետնա՞:D:D:D
Հա, միջազգայինի շենքումա::8

Միքո
27.02.2011, 18:22
Սերվիսը բուֆետնա՞:D:D:D
Հա, միջազգայինի շենքումա::8

եթե բուֆետի հետա, ուրեմն երկու հատ կենտրոնական կա, մի հատ մաթ. ֆակ., մի հատ էլ ռոմանոյի կողքը… ու էլ չգիտեմ… միջազգայինի ներսում էլ ոչ մի բուֆետ չկա

Moonwalker
27.02.2011, 18:43
Ժող համալսարանի սերվիսը միջազգայինի ֆակուլտետումա՞

Տո ուրա՞ սերվիսին էտքան դուխ::D
Սերվիսը Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետում ա: (http://www.ysu.am/site/index.php?lang=3&page=3&id=21)

V!k
27.02.2011, 19:19
ժող հիմա վերջը սերվիսը ո՞րն էր, եթե բուֆետն ա, ապա շատ հետաքրքիր ա, թե ինչի՞ են սերվիս ասում…