Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հարցրու այստեղ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12] 13 14

keyboard
04.06.2014, 17:42
Ես ոնց նկատել եմ ամեն տեղ նույն ա։ Սծիկեռի նման են անում, եթե նկարի նման գտնեք` եդ ավելի լավն ա։ Ես վերնաշապիկով գիդեմ A4 5000 էր, բայց սպիտակը։

Հոսն արդեն ինստիտուտն ավարտել ա, ավելի լավա լավ սրճարանի տեղ ասա գնանք նշենք, քեզ էլ կկանչենք :D

GriFFin
04.06.2014, 18:18
Հոսն արդեն ինստիտուտն ավարտել ա, ավելի լավա լավ սրճարանի տեղ ասա գնանք նշենք, քեզ էլ կկանչենք :D

Վայ, չէի տեսել :D Ես շաշ եմ: :hands:D Կաֆե~~, թեյարան` Նատուռա գոլդ:

Freeman
04.06.2014, 18:58
Գալակսիով Vaio ջան

Tapatalk ծրագիրը գտի մարկետից, մեջը ակումբը գտի ու վայելի :դ

laro
04.06.2014, 18:58
Էստեղ ամեն տեսակի հարց կարելի ա գրել չէ՞ :D Ո՞նց պայքարել տանը հայտնված հսկայական քանակության մրջյունների դեմ....

Կաթիլ
04.06.2014, 19:02
Էստեղ ամեն տեսակի հարց կարելի ա գրել չէ՞ :D Ո՞նց պայքարել տանը հայտնված հսկայական քանակության մրջյունների դեմ....

Ես բազմաթիվ փորձերից հետո հայտնաբերեցի, որ այդ այլանդակ էակները վախենում են միայն սխտորից :'

laro
04.06.2014, 19:05
Ես բազմաթիվ փորձերից հետո հայտնաբերեցի, որ այդ այլանդակ էակները վախենում են միայն սխտորից :'
Ամբողջ տան մեջ տարածվել են, որ մասում սխտոր դնեմ...ինչ արել ենք չի օգնել...

Կաթիլ
04.06.2014, 19:12
Ամբողջ տան մեջ տարածվել են, որ մասում սխտոր դնեմ...ինչ արել ենք չի օգնել...

Էն մասերում, որտեղ ավելի շատ են հավաքվում, որտեղից հանաբար մտնում են տուն, կտրատած կամ տրորած սխտորն ավելի արագ կազդի, բայց երբ նկատես էլ չկան, չշտապես ուրախանալ, ես մոտ 10 օր անընդհատ թարմացնելով սխտորները հասա արդյունքի, մեկ-մեկ էլի հայտնվում են, բայց քիչ...

keyboard
04.06.2014, 19:24
Էստեղ ամեն տեսակի հարց կարելի ա գրել չէ՞ :D Ո՞նց պայքարել տանը հայտնված հսկայական քանակության մրջյունների դեմ....

Լարո ջան, ուրեմ ես էլի մեջբերում եմ անում իմ թուրքական սերիալից:
Ուրեմ սուլթան Սուլեյմանը մի օր իր այգում քայլելիս տեսնում է, որ մի ծառ չորանում է ու մրջյուններն են դրա պատճառը:
Պալատական աղան առաջարկում է սպանել մրջյուններին, իսկ սուլթանը որոշում է հարցնել կադիին՝ դատավորին:
Հարցնում է, ինչ անել, սպանել մրջյուններին, թե չսպանել, կադին պատասխանում է. ամեն մի մրջյունը դադաստանի օրը հարց է տալու Սուլեյման սուլթանին:
Այ հիմա դու որոշի ինչ անես էդ մրջյունների հետ :D

laro
04.06.2014, 19:25
Էն մասերում, որտեղ ավելի շատ են հավաքվում, որտեղից հանաբար մտնում են տուն, կտրատած կամ տրորած սխտորն ավելի արագ կազդի, բայց երբ նկատես էլ չկան, չշտապես ուրախանալ, ես մոտ 10 օր անընդհատ թարմացնելով սխտորները հասա արդյունքի, մեկ-մեկ էլի հայտնվում են, բայց քիչ...
Կփորձեմ ու կասեմ օգնեց, թե չէ :) Շնորհակալ եմ շատ :)

laro
04.06.2014, 19:28
Լարո ջան, ուրեմ ես էլի մեջբերում եմ անում իմ թուրքական սերիալից:
Ուրեմ սուլթան Սուլեյմանը մի օր իր այգում քայլելիս տեսնում է, որ մի ծառ չորանում է ու մրջյուններն են դրա պատճառը:
Պալատական աղան առաջարկում է սպանել մրջյուններին, իսկ սուլթանը որոշում է հարցնել կադիին՝ դատավորին:
Հարցնում է, ինչ անել, սպանել մրջյուններին, թե չսպանել, կադին պատասխանում է. ամեն մի մրջյունը դադաստանի օրը հարց է տալու Սուլեյման սուլթանին:
Այ հիմա դու որոշի ինչ անես էդ մրջյունների հետ:D
Հիմա մեր տունը մրջնաբուծարան սարքե՞մ :D

VisTolog
04.06.2014, 19:32
Հիմա մեր տունը մրջնաբուծարան սարքե՞մ :D
Մենք дуст ենք օգտագործել, հիմա մեկ մեկ են երևում։ Մերը կարմիր հույնի փոքր «շիշա», բայց լինումա նաև տոպրակով։ Տարբեր միջատների համարա։

laro
04.06.2014, 19:37
Մենք дуст ենք օգտագործել, հիմա մեկ մեկ են երևում։ Մերը կարմիր հույնի փոքր «շիշա», բայց լինումա նաև տոպրակով։ Տարբեր միջատների համարա։
Կարմիր հույնի :Ճ Դա էլ կփորձեմ... Շնորհակալություն :)

Զաքար
04.06.2014, 19:38
Tapatalk ծրագիրը գտի մարկետից, մեջը ակումբը գտի ու վայելի :դ

Freeman ջան գտա ծրագիրը,բայց տենց գլուխ չեմ կարողանում հանել,կասես դրանով միայն լինում է հետևել ֆորումին?թե կարող եմ նաև մասնակցելել/գրել/հավանել?;)

Զաքար
04.06.2014, 20:08
Freeman ջան գտա ծրագիրը,բայց տենց գլուխ չեմ կարողանում հանել,կասես դրանով միայն լինում է հետևել ֆորումին?թե կարող եմ նաև մասնակցելել/գրել/հավանել?;)

Freeman ջան լավ արդեն ամեն ինչ կարգավորվեց,ասեմ շատ շնորհակալ եմ տվածդ ուղղության համար:;)

John
04.06.2014, 22:04
Բժշկական համալսաանի մոտ, "Էվրիկա " սուպերմարկետի մոտի պատճենահանման տեղում կարծեմ անում են, վաղը կարամ ճշտեմ, եթե պետք ա։ ես մենակ շապիկների վրայի տպվելիքի գները գիտեմ։

Ճիշտ ա էս պահին էլ պետք չի ինձ, բայց լավ ա որ էղավ պատասխան, գուգլում որ նմանատիպ հարց տան Ակումբում կգտնեն պատասխանը ) շնորհակալություն։
Մաղարիչի հետ կապված էլ օր, ժամ ասեք, տեղը իմացանք արդեն)

Vaio
04.06.2014, 22:18
Գալակսիով Vaio ջան

Պտի որ խնդիր չլիներ:

Զաքար
04.06.2014, 22:21
Պտի որ խնդիր չլիներ:

Ակումբցիներից մեկն օգնեց ինձ ու եղավ Vaio,իսկ այն ինչ էիր գրել լավ էլ հավանված է?դա չհասկացա...

Vaio
04.06.2014, 22:27
իսկ այն ինչ էիր գրել լավ էլ հավանված է?դա չհասկացա...

Էտի հանաք էր Հիշատակը Տիրոջ ջան... մի խորացի:

Զաքար
04.06.2014, 22:29
Էտի հանաք էր... մի խորացի:

Բարով լինի հանքդ Vaio ջան,խորանալու միտք չկա անգամ...
Համենայնդեպս շնորհակալ,;)

Vaio
04.06.2014, 22:33
Բարով լինի ՀԱՆՔԴ Vaio ջան

Աստված Ձենդ լսի:

Զաքար
04.06.2014, 22:34
Աստված Ձենդ լսի:

Եթե կա պետքա,որ լսի.չէ,որ միտքը բարի է Vaio ջան;)

Hda
05.06.2014, 18:09
չգիտեմ, ուր դնեմ?

5.40 սկսում ա

http://www.youtube.com/watch?v=kwlsdxCqS3U&feature=player_detailpage

Okamigo
10.06.2014, 11:33
Կարող եք իմանալ amnic.net ինչ ընկերություն է, բացի իրենց կայքում գրանցված համարից, հանրավոր է ուրիշ համար ունենան?

BOBO
10.06.2014, 12:01
Կարող եք իմանալ amnic.net ինչ ընկերություն է, բացի իրենց կայքում գրանցված համարից, հանրավոր է ուրիշ համար ունենան?
Արմինկոն ա կարծեմ

Chilly
16.06.2014, 15:25
Հայեր, պետք ա Մեծ Բրիտանիայից մեքենա բերել Հայաստան, հնարավորինս էժան ու ապահով, համապատասխան կազմակերպություն գիտե՞ք

GriFFin
17.06.2014, 15:51
Ժողովուրդ, ինձ ո՞վ կասի, որտեղ են ուսանողներին ապառիկով էլեկտրոնիկա` նոթբուք/պլանշետ տրամադրում: Շնորհակալություն բարի մարդիկ : Եթե սխալ եմ եկել: Կասեք ո՞րտեղ գրեմ: :think

Sambitbaba
17.06.2014, 16:07
Էստեղ ամեն տեսակի հարց կարելի ա գրել չէ՞ :D Ո՞նց պայքարել տանը հայտնված հսկայական քանակության մրջյունների դեմ....

Աշխատիր գտնել, թե որտեղից են տուն մտնում: Եթե չգտնես էլ, տանդ շեմին, բոլոր ելք ու մուտքերին, պատուհանների շուրջ, բարակ, բայց հոծ գծով քացած լցրու: Օգնել է նույնիսկ մեր ամառանոցում, որտեղ այգում լիքը մրջյուն կար:

StrangeLittleGirl
17.06.2014, 16:23
Ժողովուրդ, ինձ ո՞վ կասի, որտեղ են ուսանողներին ապառիկով էլեկտրոնիկա` նոթբուք/պլանշետ տրամադրում: Շնորհակալություն բարի մարդիկ : Եթե սխալ եմ եկել: Կասեք ո՞րտեղ գրեմ: :think

Ո՞վ ա գժվել ուսանողներին ապառիկով բան տա :))

GriFFin
17.06.2014, 16:36
Ո՞վ ա գժվել ուսանողներին ապառիկով բան տա :))
Տալը տալիս էին, բայց չեմ հիշում ակցիա էր, թե՞ ուրիշ ինչ որ բան:

keyboard
17.06.2014, 16:41
Հայաստանի խանությների մոտ 70 տոկոսում անձնագրով ու սոց քարտով տեխնիկա տրամադրում են, իմ կարծիքով ուր էլ գնաս, մի բան կճարես, խանութներով պտտվել, հետաքեքրվել է պետք:

VisTolog
17.06.2014, 17:00
Ժող ԱՄՆ-ից եկող կարո՞ղա լինի:

GriFFin
17.06.2014, 17:51
Հայաստանի խանությների մոտ 70 տոկոսում անձնագրով ու սոց քարտով տեխնիկա տրամադրում են, իմ կարծիքով ուր էլ գնաս, մի բան կճարես, խանութներով պտտվել, հետաքեքրվել է պետք:
Հարցը են ա, որ ես աշխատանք չունեմ: Իսկ նման դեպքում չեն տալիս: ( Ինձ թվում ա դա ինձանից լավ գիդեք )

Freeman
17.06.2014, 19:55
Հարցը են ա, որ ես աշխատանք չունեմ: Իսկ նման դեպքում չեն տալիս: ( Ինձ թվում ա դա ինձանից լավ գիդեք )
կարաս երաշխավոր ճարես աշխատանք ունեցող, կարծեմ յունիբանկում էինք հարցրել անցած տարի

GriFFin
17.06.2014, 20:00
կարաս երաշխավոր ճարես աշխատանք ունեցող, կարծեմ յունիբանկում էինք հարցրել անցած տարի
Գիտեմ, եդ մի տարբերակով չի լինի: Մերսի:

Freeman
17.06.2014, 20:02
Գիտեմ, եդ մի տարբերակով չի լինի: Մերսի:
Ախպերդ չի կարա՞ երաշխավոր լինի

Nihil
17.06.2014, 21:18
Ժողովուրդ, ինձ ո՞վ կասի, որտեղ են ուսանողներին ապառիկով էլեկտրոնիկա` նոթբուք/պլանշետ տրամադրում: Շնորհակալություն բարի մարդիկ : Եթե սխալ եմ եկել: Կասեք ո՞րտեղ գրեմ: :think

հենց այնպես չեն տալիս, դա խանութից չի կախված, այլ բանկից :))
ուրիշի անունով փորձիր ավելի լավ ա

Վահե-91
18.06.2014, 01:40
Հարցը են ա, որ ես աշխատանք չունեմ: Իսկ նման դեպքում չեն տալիս: ( Ինձ թվում ա դա ինձանից լավ գիդեք )
Ես որ նոր էի ավարտել ու աշխատում էի, ապառիկ չտվին տականքները, երաշխավոր էին ուզում

Նարե91
18.06.2014, 01:57
Ընդորում, աշխատելու պարագայում էլ աշխատավարձը հարյուր հազար դրամից պակաս չպիտի լինի:

Hda
18.06.2014, 13:20
Էստեղ ամեն տեսակի հարց կարելի ա գրել չէ՞ :D Ո՞նց պայքարել տանը հայտնված հսկայական քանակության մրջյունների դեմ....

քլորաջուր - ժավել

keyboard
18.06.2014, 14:00
քլորաջուր - ժավել

Դրանով մարդկանց դեմ էլ կարելի ա կարգին պայքարել, պատկերացնում եմ տանը քլորաջուրն ու ժավելը::D

affectionate
18.06.2014, 22:06
Ժողովուրդ, կխնդրեի ինձ օգնել մի հարցում, որտեղ կարող եմ հաճախել պրոֆեսիոնալ պարի դասերի, լատինո, վրացական, հիպ հոպ, խառը, մի խոսքով, ես նշված պարաոճերով սիրողական արդեն 3 ամիս է ինչ զբաղվում եմ, բայց էդ տեղը ինձ որակապես չի գոհացնում: Կարող եք ասել ինձ պրոֆեսիոնալ պարի դպրոց, որտեղ լավ ու բաձրակարգ մասնագետներ են: Նախապես ասեմ, ես 20 տարեկան եմ ու այդ պատճառով ոչ բոլոր տեղերում իմ տարիքայինների համար ընդունելություն է սահմանվում:

Chilly
19.06.2014, 10:33
Սահյանի «Դու ուզեցիր»-ի ռուսերեն նորմալ թարգմանություն կա՞

Hda
19.06.2014, 11:12
Դրանով մարդկանց դեմ էլ կարելի ա կարգին պայքարել, պատկերացնում եմ տանը քլորաջուրն ու ժավելը::D

խոսքը 1-2%-նոց լուծույթի մասին ա........
կամ էլ բորնիկիսլոտայի լուծույթ (ապտեկաներում տաբլետկաներ են վաճառում)

insider
19.06.2014, 23:53
oysterhood :))

Հարցնելն ամոթ չի չէ ... էլ զահլա չունեմ ման գալու: Ոչ գուգոն գիտի էս ինչա, ոչ լինգվոն, ոչ էլ մոտիս եղած բառարանը: Էս ինչ բառ ես գրել այ Բյուր: Լուսավորի, մեռա տանջվելով::angry

Ռուֆուս
20.06.2014, 00:02

Էսօր ենք սովորել. Oysterhood means "reclusiveness," or "an overwhelming desire to stay at home.

Ու էս հոդվածը շատ լավն է

http://www.huffingtonpost.com/paul-anthony-jones/66-facts-you-may-not-have_b_5508623.html?ncid=fcbklnkushpmg00000063

Skeptic
20.06.2014, 00:03

Ահամ (https://twitter.com/HaggardHawks/status/471165298758778881):

insider
20.06.2014, 00:20
Էսօր ենք սովորել. Oysterhood means "reclusiveness," or "an overwhelming desire to stay at home.

Ու էս հոդվածը շատ լավն է

http://www.huffingtonpost.com/paul-anthony-jones/66-facts-you-may-not-have_b_5508623.html?ncid=fcbklnkushpmg00000063

Ահամ (https://twitter.com/HaggardHawks/status/471165298758778881):

Ապրեք դուք հա: Որքան հասկացա` տանը մնալու անհագ ցանկություն: Ռուֆ, հոդվածը շատ լավն էր:

aerosmith
25.06.2014, 00:09
Ժող ջան ինձ հետաքրքրում ա վարորդական վկայական ստանալու գործնական քննության ընթացքը․․ դժվար է ,հեշտ, տեսուչների տրամադրվածությունը,․․․ ակնկալիքները(դե շնորհակալական ակնկալիքի մասին ա խոսքը, եթե այդպիսին կա)․․․
քանի խախտում է մաքսիմում թույլատրվում անել․․․․ ճիշտն ասաց վարորդ․ամ-ում գրվածները կարդացել եմ,բայց էլի չէին խանգարի այլ հանձնողների կարծիքները, խորհուրդները․․․․

Ռեյ սամա
25.06.2014, 02:25
սենց հարց՝ մի քանի բան եմ ուզում գրել կրոնա-մշակութային ոլորտից՝ լեգենդներ, հավատալիքներ. ո՞ր թեմայում պետք է տեղ գտնեն նմանատիպ գրառումնեը

Cassiopeia
25.06.2014, 02:55
Իմ համար արդիական հարց էր։ Ես էլ եմ էդ գործի վրա :D
Մի երկու օր առաջ մեկն ասեց, որ ներսից ճշտել է, որ առանց քննություն հանձնելու 120000 դրամի կարգի է նստում վկայական ստանալը։ Եղբայրս վերջերս է ստացել, բայց ոնց որ առանց որևէ մաղարիչի։

aerosmith
25.06.2014, 20:59
Իմ համար արդիական հարց էր։ Ես էլ եմ էդ գործի վրա :D
Մի երկու օր առաջ մեկն ասեց, որ ներսից ճշտել է, որ առանց քննություն հանձնելու 120000 դրամի կարգի է նստում վկայական ստանալը։ Եղբայրս վերջերս է ստացել, բայց ոնց որ առանց որևէ մաղարիչի։

մմմ․․․ չէ, մաղարիչը ծայրահեղ դեպքում, չեմ կարծում ետ են բանն ա, որ արժի մաղարիչով միանգամից․․․․․․

Sambitbaba
26.06.2014, 03:31
սենց հարց՝ մի քանի բան եմ ուզում գրել կրոնա-մշակութային ոլորտից՝ լեգենդներ, հավատալիքներ. ո՞ր թեմայում պետք է տեղ գտնեն նմանատիպ գրառումնեը

Եթե հեղինակը դու չես, միգուցէ "Գրականությու՞ն"...

Ռեյ սամա
26.06.2014, 12:49
Եթե հեղինակը դու չես, միգուցէ "Գրականությու՞ն"...

դե, լեգենդների ու հավատալիքների հեղինակը դժվար ես լինեմ ))) իմ աշխատանքը կսահմանափակվի տեղեկատվության հավաքագրմամբ, խմբագրմամբ, թարգամել ու մի քիչ էլ սուբյեկտիվ մեկնաբանություն...
հիմա ինչ, գրականությո՞ւն

Ռուֆուս
26.06.2014, 12:54
սենց հարց՝ մի քանի բան եմ ուզում գրել կրոնա-մշակութային ոլորտից՝ լեգենդներ, հավատալիքներ. ո՞ր թեմայում պետք է տեղ գտնեն նմանատիպ գրառումնեը

Կրոնում բաց կամ պատմությունում, ինձ թվում է երկու բաժինն էլ հարմար են:

Sambitbaba
26.06.2014, 17:18
Կրոնում բաց կամ պատմությունում, ինձ թվում է երկու բաժինն էլ հարմար են:

Այնուհանդերձ ինձ թվում է, որ կրոնական գրականությունը ոչ թե կրոն է, այլ գրականություն: Հարցրու կրոնին, արդյո՞ք համաձայն է նա ասենք, պարականոն գրականության մի որևէ նշույլ` գոնե ավետարանները, - մտցնել կրոնի մեջ: Եվ ոչ էլ լեգենդն է պատմություն: Հակառակը, կարելի է ասել, որ այն մաքուր գրականություն է: Արդյո՞ք պատմություն կարելի է համարել "Սասւնցի Դավիթը" կամ "Իլիադան":

Հ.Գ. Քանի որ խոսեցինք այս մասին, վաղուց ցանկություն կա հարցնել. որքանո՞վ է համապատասխանում "Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire" թեման "Գրականություն բաժնին... Ավելի ճիշտ չէր լինի արդյոք այն տեղափոխել "Կինո" բաժին...

Ուլուանա
26.06.2014, 18:20
դե, լեգենդների ու հավատալիքների հեղինակը դժվար ես լինեմ ))) իմ աշխատանքը կսահմանափակվի տեղեկատվության հավաքագրմամբ, խմբագրմամբ, թարգամել ու մի քիչ էլ սուբյեկտիվ մեկնաբանություն...
հիմա ինչ, գրականությո՞ւն

Կրոնում բաց կամ պատմությունում, ինձ թվում է երկու բաժինն էլ հարմար են:
Իմ կարծիքով, «Գրականություն» բաժինն ավելի համապատասխան է։ Ի դեպ, հենց «Գրականությունում» վաղուց էսպիսի թեմա ունենք՝ «Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները» (http://www.akumb.am/showthread.php/5909-%D5%80%D5%AB%D5%B6-%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)։

StrangeLittleGirl
26.06.2014, 18:26
Ես երկիր մոլորակ բաժնին ավելի կողմ կլինեի :)) Էդ բաժինն ավելի լայն տեսանկյունից հնարավորություն կտա քննարկել լեգենդները:

Ի դեպ, Ռեյ, ահագին լավ բան ես մտածել :) Ես շատ եմ սիրում դիցաբանություն, բայց երբեք ժամանակ չեմ ունեցել նորմալ ուսումնասիրելու:

Cassiopeia
26.06.2014, 19:08
...

Sambitbaba
27.06.2014, 11:05
Իմ կարծիքով, «Գրականություն» բաժինն ավելի համապատասխան է։ Ի դեպ, հենց «Գրականությունում» վաղուց էսպիսի թեմա ունենք՝ «Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները» (http://www.akumb.am/showthread.php/5909-%D5%80%D5%AB%D5%B6-%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)։

Ան ջան, ես նայեցի այս թեման: Ինձ թվում է, Ռեյ սամայի առաջարկն ավելի լայն է, քան հին հունական լեգենդներն ու առասպելները: Կարծում եմ, ավելի լավ կիներ նոր թեմա բացել, կամ էլ վերափոխել այս առաջակածդ թեմայի անունը, որ միայն հին հունականով չբավարարվենք: Հասկանում եմ, այս թեման, ինչ խոսք, որ անսահման մեծ է ու անընդհատ կարելի է խոսել այս մասին: Բայց և այնպես, մի՞թե ավելի լավ չէր լինի չսահմնափակվել դրա վրա...
Օրինակ, ինձ այնպես թվաց, որ շուտով Ռեյը մեզ կուրախացնի ճապոնական լեգենդներով:
Մեկ էլ տեսար, Ռայն էլ էշխի ընկնի ու տեղադրի, ասենք, եգիպտական դիցաբանությունից, որը հունականից պակաս հետաքրքիր չէ...
Հնարավոր է, մի հատ էլ Վյասա գտնվի մեր մեջ ու պատմի հնդկական Մահաբհարատան, որը մի քանի անգամ ավելի մեծ է, քան "Իլիականն" ու "Ոդիսականը" միասին վերցրած:
Մեկ էլ տեսար, ես էլ էշխի կընկնեմ ու վերջապես կթարգմանեմ Լիլիթի մասին շումերական լեգենդը...

Իսկ այս առաջարկածդ թեմայում, վախենամ, էլի մի փոքր խոսենք հույների մեկմեկու հանդեպ փոխադարձ սիրոց ու նորից լռենք...

Բայց թեման, կարծում եմ, պետք է մնա "Գրականություն" բաժնում:

Ռեյ սամա
27.06.2014, 14:27
Ես երկիր մոլորակ բաժնին ավելի կողմ կլինեի :)) Էդ բաժինն ավելի լայն տեսանկյունից հնարավորություն կտա քննարկել լեգենդները:

Ի դեպ, Ռեյ, ահագին լավ բան ես մտածել :) Ես շատ եմ սիրում դիցաբանություն, բայց երբեք ժամանակ չեմ ունեցել նորմալ ուսումնասիրելու:

դե սպասեք մի քիչ, պետականս հարամեմ ու սկսեմ ծանոթացնել ձեզ սինտոիզմի հետ, շատ տարօրինակ ու հետաքրքիր զատ մըն է ՃՃՃ բայց ասենք քաղաքային լեգենդներ ու հավատալիքներ էլ կան, մի քիչ սնոտիապաշտական, մի քիչ կրոնական...բա դրա՞նք: Ահագին համով բաներ են:

Ռեյ սամա
27.06.2014, 14:28
Օրինակ, ինձ այնպես թվաց, որ շուտով Ռեյը մեզ կուրախացնի ճապոնական լեգենդներով:

շատ ճիշտ թվաց :love բա էլ ինչով պիտի ուրախացնեմ...բայց որ լավ խոսեցնեք, Կետցալկոատլից ու Կոատլիկաննից էլ կխոսեմ, թողզի Իզանամին ու Իզանագին ՃՃՃ

Freeman
27.06.2014, 15:29
շատ ճիշտ թվաց :love բա էլ ինչով պիտի ուրախացնեմ...բայց որ լավ խոսեցնեք, Կետցալկոատլից ու Կոատլիկաննից էլ կխոսեմ, թողզի Իզանամին ու Իզանագին ՃՃՃ

Բա Ֆենրիրն ու Յորմունգանդը)

Ուլուանա
27.06.2014, 16:34
Ան ջան, ես նայեցի այս թեման: Ինձ թվում է, Ռեյ սամայի առաջարկն ավելի լայն է, քան հին հունական լեգենդներն ու առասպելները: Կարծում եմ, ավելի լավ կիներ նոր թեմա բացել, կամ էլ վերափոխել այս առաջակածդ թեմայի անունը, որ միայն հին հունականով չբավարարվենք: Հասկանում եմ, այս թեման, ինչ խոսք, որ անսահման մեծ է ու անընդհատ կարելի է խոսել այս մասին: Բայց և այնպես, մի՞թե ավելի լավ չէր լինի չսահմնափակվել դրա վրա...
Օրինակ, ինձ այնպես թվաց, որ շուտով Ռեյը մեզ կուրախացնի ճապոնական լեգենդներով:
Մեկ էլ տեսար, Ռայն էլ էշխի ընկնի ու տեղադրի, ասենք, եգիպտական դիցաբանությունից, որը հունականից պակաս հետաքրքիր չէ...
Հնարավոր է, մի հատ էլ Վյասա գտնվի մեր մեջ ու պատմի հնդկական Մահաբհարատան, որը մի քանի անգամ ավելի մեծ է, քան "Իլիականն" ու "Ոդիսականը" միասին վերցրած:
Մեկ էլ տեսար, ես էլ էշխի կընկնեմ ու վերջապես կթարգմանեմ Լիլիթի մասին շումերական լեգենդը...

Իսկ այս առաջարկածդ թեմայում, վախենամ, էլի մի փոքր խոսենք հույների մեկմեկու հանդեպ փոխադարձ սիրոց ու նորից լռենք...

Բայց թեման, կարծում եմ, պետք է մնա "Գրականություն" բաժնում:
Սամ ջան, էդ թեման նշելով՝ ես բոլորովին էլ նկատի չունեի, որ Ռեյը հենց դրա մեջ գրի։ Ընդամենը տեղեկացնում էի, որ էդպիսի թեմա էլ կա։ Ինչ էլ երկար հիմնավորումներ ես գրել :))։

Sambitbaba
27.06.2014, 17:31
շատ ճիշտ թվաց :love բա էլ ինչով պիտի ուրախացնեմ...բայց որ լավ խոսեցնեք, Կետցալկոատլից ու Կոատլիկաննից էլ կխոսեմ, թողզի Իզանամին ու Իզանագին ՃՃՃ

Համոզված եմ, որ միայն ճապոնացիներով չես բավարարվի, Ռեյ ջան` քո էներգիան շատ ավելին է, - ուղղակի կարճ կապեցի...:)
Ու ժողովրդին էլ, կարծում եմ, շատ ավելի հետաքրքիր կինի նոր լեգենդներին ծանոթանալը: Օրինակ, մի՞թե հետաքրքրի չէր լինի իմանալ, ասենք, թե ինչու՞ պոլինեզիական կորալյան մի խութ կոչվում է Թեավա-օ-Տուպա, և այդ անունն այն կրում է ինկերի առաջնորդ Տուպա Ինկայի պատվին: Պոլինեզիան` ուր, Հարավային Ամերիկան` ուր... Իսկ այն ժամանակներում Կոլումբուսի շողքն անգամ դեռ չէր երևացել... ;)

StrangeLittleGirl
27.06.2014, 17:34
Թեման բացեք: Ես որ հավեսի ընկնեմ, կելտական ու սկանդինավյան լեգենդներից էլ կպատմեմ:

Sambitbaba
27.06.2014, 17:35
Բա Ֆենրիրն ու Յորմունգանդը)

Այդ մասին էլ երևի Ռուբին կհոգա, չէ՞, Ռուբ ջան...:)

Freeman
27.06.2014, 17:44
Այդ մասին էլ երևի Ռուբին կհոգա, չէ՞, Ռուբ ջան...:)

Ահա, դուք որ սկսեք, ես հավեսի կընկնեմ))

Sambitbaba
27.06.2014, 17:49
Սամ ջան, էդ թեման նշելով՝ ես բոլորովին էլ նկատի չունեի, որ Ռեյը հենց դրա մեջ գրի։ Ընդամենը տեղեկացնում էի, որ էդպիսի թեմա էլ կա։ Ինչ էլ երկար հիմնավորումներ ես գրել :))։

Դե, Ան ջան, այս աշխարհն առասպելնրի ու լեգենդների իսկական "Դանայական անտակ տակառ" է` որտեղ մատով անգամ քչփորես, մի գեղեցիկ պատմություն դուրս կգա, և հաճախ աշխարհի տարբեր ծայրերում ու մեկը մեկին զամանալիորեն շատ նման... Թող մեր ջահելները քչփորեն ու մեզ էլ տեղյակ պահեն, ինչ մի վատ բան է: Ես էլ եմ երեխա ժամանակներս հունական առասպելներն անգիր արել: Բայց այսօր կան շատերը, ովքեր արդեն հոգնել են (ռուսները կասեին` набили оскомину в горле) ամեն քայլափոխին դրանց հանդիպելուց և նոր թեմաներն իրոք թարմություն կբերեին, չէ՞:

Chuk
29.06.2014, 19:32
Ժող, Nexus 7-ս ցխվել ա: Վերականգնել վստահ եմ որ հնարավոր չի, էն աստիճանի ա ցխվել: Բայց մեջը ինֆորմացիա կա, որ կուզեի հանել: Ի՞նչ խորհորդ կտաք, ու՞ր գնալ, ու՞մ դիմել, ի՞նչ անել:

Ռուֆուս
29.06.2014, 19:41
Հմմ, Չուկ, ո՞ր սերնդինն է։ 2012թ-ի փչացած Nexus 7 ունեմ, հարդը լրիվ նորմալ ա, ոչ մի պրոբլեմ չունի, բայց սոֆթի պատճառով տաբլետն էլ չի աշխատում։ Եթե պահեստամասեր են պետք, կարող եմ սա տամ, էկրան ա, բան փոխել, եսիմ

Chuk
29.06.2014, 19:48

Եսիմ, Ռուֆ, ես էդ սերունդ-մերունդ չգիտեմ, գիտեմ որ 2013 թիվ ա տուփին ա գրած ու էն տարբերակն ա, որ Google-ի սայտում հիմա դրած ա:

Ռուֆուս
29.06.2014, 19:49
Հետևի կամերա ունի՞, թե չէ

Ռուֆուս
29.06.2014, 19:49
Չէ, աչքիս չկպավ, իմը հինն ա ու լրիվ տարբեր մոդելներ են

Chuk
29.06.2014, 19:52
Հետևի կամերա ունի՞, թե չէ
Հա, ունի:

Վահե-91
29.06.2014, 20:22
Հմմ, Չուկ, ո՞ր սերնդինն է։ 2012թ-ի փչացած Nexus 7 ունեմ, հարդը լրիվ նորմալ ա, ոչ մի պրոբլեմ չունի, բայց սոֆթի պատճառով տաբլետն էլ չի աշխատում։ Եթե պահեստամասեր են պետք, կարող եմ սա տամ, էկրան ա, բան փոխել, եսիմ
Թաբլետդ տուր ինձ, ես կվերակենդանացնեմ, եթե հարդը խնդիր չունի
Բայց կարող ա հետ չտամ :))

Ռուֆուս
29.06.2014, 20:30
Թաբլետդ տուր ինձ, ես կվերակենդանացնեմ, եթե հարդը խնդիր չունի
Բայց կարող ա հետ չտամ :))

Դու հլը վերականգնի, հետո կնայենք, հետ կտաս, թե չէ :))

Եթե լուրջ, լավ կլինի մի հատ նայես, բայց չեմ կարծում, որ կվերականգնվի, բոլոր ֆորումներով նայել եմ, ասում են, հնարավոր չէ սարքել: Բռնել սխալ ROM եմ վրան ֆլեշ արել, հիմա նույնիսկ չի միանում:

Freeman
29.06.2014, 20:37

Ինձ թվում ա հնարավոր ա վերականգնել, էնքան եմ իմ հեռախոսների վրա սխալ ռոմ ինստալ արել, չեն միացել)
Մի հատ պմ արա ինչ ռոմ ես գցել ու ոնց:

Ռուֆուս
29.06.2014, 20:58
Ինձ թվում ա հնարավոր ա վերականգնել, էնքան եմ իմ հեռախոսների վրա սխալ ռոմ ինստալ արել, չեն միացել)
Մի հատ պմ արա ինչ ռոմ ես գցել ու ոնց:

Եթե ճիշտ եմ հիշում 3G մոդելի ROM-ն էի գցել, որից հետո նույնիսկ չէր միանում, որ գոնե recovery մտնեմ: Եթե հնարավոր լիներ մտնել recovery-ի մի ձև հետ կբերեի: Կոմպի Device Manager-ում apx ա որպես երևում, եթե կարողանայիք ձև գտնել apx-ից դուրս գալու, վերականգնել հնարավոր կլիներ: Մի 6 ամիս առաջ երբ փչացել էր, քրքրեցի ամբողջ ինտերնետը, բոլորը խորհուրդ էին տալիս կամ հետ ուղարկել (գարանտիայից դուրս էր եկել արդեն), կամ պահեստամասերի համար ծախել: Եթե հիմա ձև կա վերականգնելու, ասեք, էլի :(

Freeman
29.06.2014, 21:33

Հմմ, ոնց-որ մենակ էս ա մնում՝

Хочу обратить внимание на тот факт, что если кирпич с загрузкой только в APX уже получен, то поможет только замена платы!

Ինքը մինչև ու՞ր ա միանում, թե՞ փոփոխություն չկա էկրանին:
Ֆասթբութով ուրիշ միջուկ է՞լ չի լինում նստացնել:

Ռուֆուս
29.06.2014, 21:40
Հմմ, ոնց-որ մենակ էս ա մնում՝

Ինքը մինչև ու՞ր ա միանում, թե՞ փոփոխություն չկա էկրանին:
Ֆասթբութով ուրիշ միջուկ է՞լ չի լինում նստացնել:

Ընդհանրապես չի միանում, ամեն ինչ փորձել եմ, օրերով զարյադկի դնել, կնոպկեքի կոմբինացիաները փորձել և այլն: Մենակ կոմպին միացնելուց .apx-ն է ցույց տալիս:

Յոհաննես
02.07.2014, 22:21
Ռադիկալից բացի մի ուրիշ կայք ասեք,որ նկար տեղադրեմ :))

Chuk
02.07.2014, 22:22
Ռադիկալից բացի մի ուրիշ կայք ասեք,որ նկար տեղադրեմ :))
www.imgur.com

keyboard
02.07.2014, 22:32
Հմմ, Չուկ, ո՞ր սերնդինն է։ 2012թ-ի փչացած Nexus 7 ունեմ, հարդը լրիվ նորմալ ա, ոչ մի պրոբլեմ չունի, բայց սոֆթի պատճառով տաբլետն էլ չի աշխատում։ Եթե պահեստամասեր են պետք, կարող եմ սա տամ, էկրան ա, բան փոխել, եսիմ

Ժող, Nexus 7-ս ցխվել ա: Վերականգնել վստահ եմ որ հնարավոր չի, էն աստիճանի ա ցխվել: Բայց մեջը ինֆորմացիա կա, որ կուզեի հանել: Ի՞նչ խորհորդ կտաք, ու՞ր գնալ, ու՞մ դիմել, ի՞նչ անել:

Չուկ, չէի կարդացել էս թեման, ապեր, եթե Ռուֆի նեքսուսը քոնի հետ նույնն ա, կարամ առաջարկեմ հետևյալը, քոնի պլատեն դնում ենք Ռուֆինի կորպուսի մեջ ու երկու հատից ստանում ենք մի նեքսուս, ռեալ աշխատող, որտև քոնը հաստատ աշխատում ա, միանում ա, դա փորձելուց ոչ մի բան չես կորցնում, ոչ դու ոչ Ռուֆը, դավայծե սդելաեմ Էտո :)

Հետո Ռուֆին փող կտաս էկրան սենսորի :D ես էլ փող չեմ ուզում փոխելու համար, համ էլ կփոխենք կհասկանանք քոնը մինչև ուր ա միանում: :)

Chuk
02.07.2014, 22:34

Ցավոք նույնը չի, Հով ջան :(

keyboard
02.07.2014, 22:36
Ցավոք նույնը չի, Հով ջան :(
Էտո ուժե սերյոզնո, մի հատ քոնի կոնկրետ մոդելը կգրե՞ս

Chuk
02.07.2014, 22:37
Էտո ուժե սերյոզնո, մի հատ քոնի կոնկրետ մոդելը կգրե՞ս
Վաղը քեզ ՓՄ կանեմ, հիմա տուփը քնածների սենյակում ա :))

keyboard
02.07.2014, 22:38
Վաղը քեզ ՓՄ կանեմ, հիմա տուփը քնածների սենյակում ա :))

Օք ապ, հլա փորձեմ մի բան մոգոնեմ էլի

Ռուֆուս
02.07.2014, 22:45
Չուկ, չէի կարդացել էս թեման, ապեր, եթե Ռուֆի նեքսուսը քոնի հետ նույնն ա, կարամ առաջարկեմ հետևյալը, քոնի պլատեն դնում ենք Ռուֆինի կորպուսի մեջ ու երկու հատից ստանում ենք մի նեքսուս, ռեալ աշխատող, որտև քոնը հաստատ աշխատում ա, միանում ա, դա փորձելուց ոչ մի բան չես կորցնում, ոչ դու ոչ Ռուֆը, դավայծե սդելաեմ Էտո :)

Հետո Ռուֆին փող կտաս էկրան սենսորի :D ես էլ փող չեմ ուզում փոխելու համար, համ էլ կփոխենք կհասկանանք քոնը մինչև ուր ա միանում: :)

Հով ջան, նույնը չի, լրիվ տարբեր hardware ա:

Բայց որ իմը սարքելու տեղ ասես, որ պլատան փոխեն, մաղարիչ կանեմ :))

keyboard
03.07.2014, 10:59
Հով ջան, նույնը չի, լրիվ տարբեր hardware ա:

Բայց որ իմը սարքելու տեղ ասես, որ պլատան փոխեն, մաղարիչ կանեմ :))

Ռուֆ, սովորաբար պլատա փոխելը նշանակում ա նորն առնել, բայց իմ կարծիքով փորձել կարելի ա ամեն դեպքում:
Մաղարիչ չեմ ուզում, բայց էս քանի օրը հարմարացնեմ տեսնվենք, միասին գնանք մեր տղեքի մոտ, եթե որևէ բան հնարավոր ա անել հաստատ կանեն: Մի հատ մոդելը ինձ ՊՄ արա կամ ստեղ գրի, ես էլ փորձեմ մի բան փորփրեմ:

Ռուֆուս
03.07.2014, 12:37
2012թ-ի Nexus 7, WiFi մոդել, 32GB :)

Ruby Rue
03.07.2014, 22:47
Ժողովուրդ, քիչ առաջ հաջողացրի Galaxy S3-իս էկրանը ցխել: :( Իր սենսորը նորմալ է, բայց էկրանի վերևի աջ անկյունը հավեսով ցխված է:
Էկրան փոխելն ինչքա՞ն կարժենա ու որտե՞ղ տանեմ, որ փոխեն:

keyboard
03.07.2014, 22:52

Բավական թանկ հաճույք ա, գույնը ասա առավոտ կճշտեմ քեզ ՊՄ կանեմ:

Ruby Rue
03.07.2014, 22:55
Բավական թանկ հաճույք ա, գույնը ասա առավոտ կճշտեմ քեզ ՊՄ կանեմ:
Կապույտն ա:
Աչքիս էնքան թանկ լինի, որ սենց էլ օգտագործեմ

keyboard
03.07.2014, 22:56
Կապույտն ա:
Աչքիս էնքան թանկ լինի, որ սենց էլ օգտագործեմ

Կփորձեմ մաքսիմալ էժան մի բան անեմ, առավոտ կասեմ:

Ճշտում Galaxy SIII I9300 մոդելն ա չէ՞

Որ խնդրեմ, կարողա՞ նկարես դնես ստեղ, էկրանին որևէ պատկեր ու մեկ էլ բլոկ եղած ժամանակ սև էկրանով:

2012թ-ի Nexus 7, WiFi մոդել, 32GB :)

Ռուֆ, քո համար էլ վաղը նորություն կունենամ

keyboard
04.07.2014, 12:21
Ruby Rue քեզ ՊՄ եմ արել:

Գորտուկ
05.07.2014, 20:56
Բարև ժողովուրդ , ես իտալացի մի ծանոթ ունեմ այստեղ գրացվել է , բայց արդեն բավականին ժամանակ ա չի կարողանում օգվել ակումբից: Անունը գրանցված ա Lillo90 էսպես , ոնց ակտիվացնենք իրեն :

Գորտուկ
05.07.2014, 20:58
Lillo90, դուք չունեք այս էջից օգտվելու արտոնություն: Դա կարող է լինել մի քանի պատճառով.

Դուք չունեք այս էջից օգտվելու համար անհրաժեշտ լիազորությունները: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք խմբագրել ինչ-որ մեկի գրառումը, օգտագործել ադմինիստրատորի համար նախատեսված գործիքները կամ համակարգի կողմից այլ չարտոնված գործողություն եք կատարում:
Եթե դուք փորձում եք գրառում կատարել, ապա հնարավոր է, որ ադմինիստրատորը փակել է ձեր հաշիվը, կամ էլ այն սպասում է ակտիվացման:
Այ էսպիսի նամակ է գալիս իրեն , ես էլ շատ կուզենամ , որ ծանոթանաք իրա հետ ինքը շատ լավ տղա ա ՃՃՃՃՃ:

մարդագայլուկ
05.07.2014, 21:06
Բարև ժողովուրդ , ես իտալացի մի ծանոթ ունեմ այստեղ գրացվել է , բայց արդեն բավականին ժամանակ ա չի կարողանում օգվել ակումբից: Անունը գրանցված ա Lillo90 էսպես , ոնց ակտիվացնենք իրեն :

Կամիլլո՞ն: Ես եմ իրան երեկ առաջարկել, որ գրանցվի ակումբում :))

Գորտուկ
05.07.2014, 21:07
հա հա ինքն ա ՃՃՃՃ բա իրան որտեղից գիտես՞

Alphaone
12.07.2014, 01:31
Ժողովուրդ, հնարավո՞ր է ապարատից լարով համակարգիչ նկար փոխանցելու արդյունքում համակարգիչը ֆոտոապարատը վարակի (canon powershot sx30 is) ու եթե այո, ապա ինչպես իմանալ վարակված է, թե ոչ: Մի քանի ժամ ուրիշի մոտ է եղել, հիմա արդեն խնդիրներ կան՝ աշխատանքի հետ կապված, մասնավորապես՝ նկարները ապարատից համակարգիչ գցելու ընթացքում դանդաղել, առանց որևէ պատուհան բերելու գործընթացը դադարել, նկարները ջնջելու դեպքում ժամերով կախել ((

keyboard
12.07.2014, 01:32

Չիպդ ֆորմատ արա, նկարները մեջից դատարկի նոր :)

Alphaone
12.07.2014, 01:58
Չիպդ ֆորմատ արա, նկարները մեջից դատարկի նոր :)

էդքանը ֆայմել եմ :D ուղղակի չգիտեմ, կարող է վիրուսը սիստեմը վնասած լինել, թե ոչ, քանի որ էդ ոլորտում չայնիկ եմ ((

keyboard
12.07.2014, 09:26
էդքանը ֆայմել եմ :D ուղղակի չգիտեմ, կարող է վիրուսը սիստեմը վնասած լինել, թե ոչ, քանի որ էդ ոլորտում չայնիկ եմ ((

Չեմ կարծում, դրա սիստեմի մեջ վիրուս մտցնելը էնքան էլ հեշտ գործ չի, ամեն դեպքում ուրիշ կոմպի վրա էլ փորձի, հնարավոր ա կոմպից էլ լինի :)

Alphaone
12.07.2014, 10:32
Չեմ կարծում, դրա սիստեմի մեջ վիրուս մտցնելը էնքան էլ հեշտ գործ չի, ամեն դեպքում ուրիշ կոմպի վրա էլ փորձի, հնարավոր ա կոմպից էլ լինի :)

նույն խնդիրը ուրիշ կոմպի վրա է, դա էլ եմ փորձել, բայց ուրիշ չիպով չեմ փորձել(ձեռքի տակ չկա), որ վստահ պնդեմ, թե չիպից չի, հնարավոր է՝ ում մոտ եղել է, չիպը կոպիտ հանել է, թե ինչ, արդյունքում վնասվել է ու խափանումներով է աշխատում, բայց քանի որ թեմայում չկամ, ռիսկ չեմ անում ինքս եզրակացություններ անել ու լուծումներ գտնել...

V!k
17.07.2014, 17:30
ո՞վ գիտի, ՌԴ-ի նոր միգրացիոն օրենքով ՌԴ-ի քաղաքացիություն ընդունած և Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձը նորից կարո՞ղ է հետ վերադառնալ Հայաստան: Եթե այո,ապա ինչ պայմաններով (նորից քաղաքացիություն կտան թե ոչ) և ինչքան ժամանակ հետո կարող է հետ գալ:

Ambrosine
19.07.2014, 13:16
ո՞վ գիտի, ՌԴ-ի նոր միգրացիոն օրենքով ՌԴ-ի քաղաքացիություն ընդունած և Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձը նորից կարո՞ղ է հետ վերադառնալ Հայաստան: Եթե այո,ապա ինչ պայմաններով (նորից քաղաքացիություն կտան թե ոչ) և ինչքան ժամանակ հետո կարող է հետ գալ:

Կարող է վերադառնալ որպես օտարերկրյա քաղաքացի, խնդիր չեմ տեսնում, սա հո Հյուսիսային Կորեա՞ն չէ )

Հետո, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը դեռ չի նշանակում քաղաքացիության դադարեցում. քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:

Մեջբերեմ օրենքի համապատասխան հոդվածը.

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն իր դիմումի համաձայն կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերը եւ եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Օրենք (http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1731)

Բացի այդ, այս ամիս ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ "մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից":

Բայց քանի որ յուրաքանչյուր առանձին դեպքում կարող են որոշ նյուանսներ լինեն, խորհուրդ կտամ կապվել ոստիկանության անձնագրային բաժնի հետ:

հ.գ. եթե քաղաքացիությունը իրոք դադարեցվել է, տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է անցնի այն նույն ընթացակարգերով, ինչն անցնում են օտարերկրյա քաղաքացիները՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար: Այսօր ավելի դյուրացված գործընթաց է, տևում է մոտ երեք ամիս՝ նախկին վեց ամսվա փոխարեն:

Փոքրիկ շրջմոլիկ
20.07.2014, 14:35
Հնարավո՞ր ա ինչ-որ ձևով հեռախոսի հաշիվը կանխիկացնել՝ կոնկրետ վիվասելի: Օրինակ գումարը փոխանցել ինտերնետի որևէ վճարման համակարգի, հետո կանխիկացնել, կա՞ եդպիսի բան.
Խնդրում եմ եթե որևէ տարբերակ գիտեք, ասեք.

BOBO
20.07.2014, 22:18
Հնարավո՞ր ա ինչ-որ ձևով հեռախոսի հաշիվը կանխիկացնել՝ կոնկրետ վիվասելի: Օրինակ գումարը փոխանցել ինտերնետի որևէ վճարման համակարգի, հետո կանխիկացնել, կա՞ եդպիսի բան.
Խնդրում եմ եթե որևէ տարբերակ գիտեք, ասեք.
տարբերակ չկա, միակ տարբերակը որ մարդ գտնես ում համար ժամկետը կարևոր չի վաճառես իրանց, ինձ շաբաթը մի հազար դրամ պետքա լինում գումարը կարամ իդրամով փոխանցեմ

GriFFin
25.07.2014, 23:50
Ինձ ակումբի կանոնադրությունը կուղարկե՞ք: Շնորհակալություն:

Վահե-91
26.07.2014, 01:23
Ինձ ակումբի կանոնադրությունը կուղարկե՞ք: Շնորհակալություն:
Լավ էլի, ոչ մեկ չէր ջոկել :} ...

Rammstein
26.07.2014, 03:55
Ինձ ակումբի կանոնադրությունը կուղարկե՞ք: Շնորհակալություն:

Խնդրեմ: :)
https://docs.google.com/uc?authuser=0&id=0B_HB3G5ufAFXME55WGRISWNuSDA&export=download

Պոզիտրոն
29.07.2014, 17:29
Ժող տենցել չջոկեցի որտեղ հարցնեմ: ՈՒզում եմ Վրաստան գնամ ու պետքա գազալցակայանների տեղերը իմանամ: Քարտեզ ունեի մի ժամանակ որտեղ նշված էին բոլորի տեղերը բայց կորցրել եմ: Կա նման կայք կամ ինչ որ մեկը եթե ունի տենց քարտեզ կխնդրեի նկարեր ուղղարկեր: Կանխավ շաատ շնորհակալ եմ:

keyboard
29.07.2014, 17:31

Սաղ ճամփեն գազալցակայան ա, ո՞ր ճանապարհով ես գնալու, Թբիլիսիով, թե Ախլցխե-Ախլքալակով

Պոզիտրոն
29.07.2014, 17:33
Սաղ ճամփեն գազալցակայան ա, ո՞ր ճանապարհով ես գնալու, Թբիլիսիով, թե Ախլցխե-Ախլքալակով

Ախլցխե-Ախլքալակով:
Բայց մի տարի առաջ հիշում եմ չէի գտնում անգամ ստիպված եղանք ճամփից շեղվել:

keyboard
29.07.2014, 17:41
Ախլցխե-Ախլքալակով:
Բայց մի տարի առաջ հիշում եմ չէի գտնում անգամ ստիպված եղանք ճամփից շեղվել:
Քարտեզ չգիտեմ, բայց եթե Ախլցխեում լրիվ լցնես, հաստատ Խաշուրի կհասնես, դեպի Թբիլիսի գնացող ճանապարհով հետ կգնաս, էնտեղ կա, եթե ճանապարհին ուրիշ նորը չեն բացել, իսկ խաշուրից հետո արդեն Զեստաֆոնիում կա, դրանից հետո Քութաիսի, գնացքի գծերը չհասած աջի վրա Wiss Oil-ի լցակայանն ա, դրանից հետո էլ Բաթում կհասնես հաստատ ;)

Պոզիտրոն
29.07.2014, 17:52

Իսկ Akhaltsikhe պարտադի՞ր ա գնալը: Մափսում նայում եմ Akhalkalaki-ից Bakuriani տենց կարճ չի՞ ավելի: Ո՞նց են սովորաբար գնում Երևանից Բաթումի կամ Կոնուլետի:Սենց (http://snag.gy/8biAy.jpg)

keyboard
29.07.2014, 17:55
Իսկ Akhaltsikhe պարտադի՞ր ա գնալը: Մափսում նայում եմ Akhalkalaki-ից Bakuriani տենց կարճ չի՞ ավելի: Ո՞նց են սովորաբար գնում Երևանից Բաթումի կամ Կոնուլետի:

Մափսով որ գնաս, կարողա Ադրբեջան դուրս գաս, որտև մափսը հիմա Երևան-Թբիլիսի-ն տալիս ա Խազախի խաչմերուկով, չերեզ Ադրբեջան:
Եթե Բաքուն էլ ես ուզում տեսնես, կարող ես գնալ :D
Եղբայր, որ Ախլցխեից մտնես էդ ճանապարհը քո նշած, 3 օրում չես անցնի, որտև գրունտ ա, հլա գրունտ էլ չի, էն Մեղրիի վիդեոն տեսել ես ակումբում, դրանից բեթար ճանապարհ ա, դու կարճին մի նայի, դու գնա նենց, ոնց սովորաբար գնում են բոլորը, ուղիղ ասֆալտով ու նորմալ ճանապարհով: ;)

Պոզիտրոն
29.07.2014, 18:02

Դե չգիտեմ սովորաբար ո՞նց են գնում կարող ա վապշե Թբիլիսիով գնա՞մ:

keyboard
29.07.2014, 18:15
Դե չգիտեմ սովորաբար ո՞նց են գնում կարող ա վապշե Թբիլիսիով գնա՞մ:Թբիլիսիով երկար ա ճանապարհը, իմ կարծիքով, եթե Թբիլիսի գործեր չունես կամ տնեցիքին Թբիլիսին ցույց տալու խնդիր չունես ավելի լավ ա Ախլքալակով գնաս:
Սովորաբարը սենց ա, գնում ես Գյումրի, Գյումրին անցնում ես դեպի Բավրա, էնտեղ բոլոր ցուցանակները կա, Բավրայից արդեն սահմանը հատում ես ու հայտնվում ես Վրաստանի տարածքում, նրանից հետո ճանապարհը քեզ կտանի, մի քանի շփոթելու տեղեր կան, մասնավորապես Խաշուրիի խաչմերուկը ու Քութաիսիում մոստի տակով թե վրով մոմենտները:
Բայց հավատա, գնալուց դրանք թեթև տեխնիկական հարցեր են, ի դեպ, Թբիլիսիով էլ որ գնաս, մեկա Խաշուրի խաչմերուկ, բոլոր ճանապարհները հատվում են:
Հարցնելով կարող ես գնալ առանց խնդիր:
Ես ճանապարհ գնալուց, մանավանդ եթե օտար երկր եմ գնում, Հայաստանից մեկոնւմ եմ գիշերով, ժամը 2--ից 4-ը ընկած հատվածում, որ հայտնվեմ ուրիշ երկրում համ լաույս լինի, համ էլ մարդի արթուն լինեն, որ Աստված չանի, ակը ծակվի վուլկանիզացիա գտնես, ճանապարհը խառնես մարդ տեսնես հարցնես:
Բարի, անփորձանք ուղևորություն: :)

Bruno
29.07.2014, 18:41
էն Մեղրիի վիդեոն տեսել ես ակումբում, դրանից բեթար ճանապարհ ա, )

Էդ վիդեոն որ տեսա, ես էլ էդ ճանփեն հիշեցի: Մի 2 տարի առաջ եմ էդ ճամփով անցել, մինչև հիմա խորհուրդ տվողին քրֆում եմ:
Ավտոն անխնա քշելով, ժամում 20 կմ-ից ավել չէի անցնում:

keyboard
03.08.2014, 11:42
Ժողովուրդներ, մի բան հարցնեմ.
Մեր բարեկամներից մեկը դրսից եկել ա Հայաստան, մի ճամպրուկի բացելու կոդը մոռացել ա, կարողա մարդ իմանաք, որ կարողանում ա նման գործողություն անի, ճամպրուկը բացի առանց կոտրելու:
Կանխավ շնորհակալ եմ:

Life
14.08.2014, 17:16
Ժող ջան մոտավոր ինչքան ժամանակ կպահանջվի TOEFL թեստին պատրաստվելու համար,անգլերենի միջին գիտելիքներ ունեցող մարդուց։Հասկանում եմ որ շատ հարաբերական ա ասածս,բայց մոտավոր ժամանակ ա պետք պատկերացնել։

Guest
14.08.2014, 18:16
Ժող ջան մոտավոր ինչքան ժամանակ կպահանջվի TOEFL թեստին պատրաստվելու համար,անգլերենի միջին գիտելիքներ ունեցող մարդուց։Հասկանում եմ որ շատ հարաբերական ա ասածս,բայց մոտավոր ժամանակ ա պետք պատկերացնել։

Ես չգիտեմ, բայց տեսել եմ մարդու, ով լսել ա իրա ընկերոջից, որ 2-3 ամիսը բավարար ա:

Այբ
19.08.2014, 13:22
Ո՞նց են համակարգչից նկար տեղադրում ակումբ: Իմ մոտ չի ստացվում:

Գորտուկ
19.08.2014, 19:06
Բարև ձեզ, կցանկանայի, որ ինձ ճշգրիտ և մատչելի բացատրեին , թե ինչ է իրենից ներկայացնում «հիպոտեկ» կոչվածը, ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հիպոտեկով բնակարան: Կանխավ շնորհակալ եմ:

Գորտուկ
19.08.2014, 20:41
Ո՞նց են համակարգչից նկար տեղադրում ակումբ: Իմ մոտ չի ստացվում:

նկարի ֆայլը տեղադրում ես այս կայքում http://tinypic.com/ ,այն համապատասխան չափերի է սարքում նկարդ , լինկը կոպի ես անում ու արդեն տեղադրում URL-ում:

Lev
20.08.2014, 11:10
Բարև ձեզ, կցանկանայի, որ ինձ ճշգրիտ և մատչելի բացատրեին , թե ինչ է իրենից ներկայացնում «հիպոտեկ» կոչվածը, ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հիպոտեկով բնակարան: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդա (https://www.abcfinance.am/am-fin_differ_cond_3.html), եթե էլի հարցեր մնան, ասա :)

Արէա
20.08.2014, 14:03
Բարև ձեզ, կցանկանայի, որ ինձ ճշգրիտ և մատչելի բացատրեին , թե ինչ է իրենից ներկայացնում «հիպոտեկ» կոչվածը, ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հիպոտեկով բնակարան: Կանխավ շնորհակալ եմ:

Գորտուկ ջան, որպես խորհուրդ. Հայաստանում հիփոթեքից պիտի հնարավորինս հեռու մնաս:

Նախ մինչև վերցնեք հոգիներդ դուրս ա գալու:

Հետո աշխարհի ոչ մի երկրում տենց տոկոսներ չկան հիփոթեքի համար ինչքան որ Հայաստանում ա:

Եթե տան համար եք վերցնում, 15 տարում տան համարյա կրկնակի գինն եք վճարելու:
Ես եթե հիփոթեք վերցնելու խնդրի առաջ կանգնած լինեի, ավելի կգերադասեի էդ 10-15 տարին վարձով ապրել (վարձը հիփոթեքի տոկոսից քիչ ա լինելու) գումար հավաքել, գնել բնակարան, քան սենց խայտառակ պայմաններով հիփոթեք ձևակերպել, ամեն պահի կանգնած լինելով էսքան տարվա վճարումներն ու բնակարանը կորցնելու վտանքի առաջ:

Սա իհարկե իմ կարծիքն եմ ասում, դուք որոշեք ինքներդ:

Ստեղ կարաս մոտավոր հաշվես. https://www.hsbc.am/1/2/am/hy/personal/loans/mortgage/amd/mortgage-calculator

Գորտուկ
20.08.2014, 15:38
Շնորհակալ եմ անչափ, բայց դե վարձով բնակարանն էլ իր խնդիրն ունի, նախ պետք է տրվի բավական երկար ժամկետով, էդպիսին գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ, մեկ էլ տեղափոխությունները և այլն , դա էլ մի ուրիշ տհաճություն է:

Գորտուկ
20.08.2014, 15:39
Շնորհակալ եմ շատ, սկսեմ կարդալը:)

Vaio
20.08.2014, 23:24
Վարձով տան համար վճարված գումարը կորած փողա, իսկ հիփոթեքի համար վճարման դեպքում տունը (թեկուզև թանկ պայմաններով) մնումա քեզ:

Գորտուկ
20.08.2014, 23:30
Դա էլ կա .... ու դա ահագին բան է փոխում, բայց ոնց հասկացա կանխավճար է հարկավոր մինիմում վաճառվող գույքի 20-30 տոկոսի չափով, մեկ էլ մի հարմար առաջարկ կար՝ երիտասարդ զույգերի համար հիփոթեքային վարկեր: Այդտեղ կարծես թե 4 տոկոս զեղջ են անում:D ՝ էլի բան է :

Արէա
21.08.2014, 13:14
Ժողովուրդ, Երևանում մանկական վճարովի պոլիկլինիկաներ կա՞ն:
Հնարավո՞ր ա էս խայտառակությունը, որը պետական պոլիկլինիկա ա կոչվում, ու անվճար ա, փոխարինել ինչ-որ մի բանով, որտեղ բժիշկները հեքիմներից մի փոքր տարբերվում են, ու եթե երեխայի մոտ ինչ-որ խնդիր լինի առաջինը իրենց դիմես հաստատ իմանալով որ բարձի տակ դանակ դնել չեն խորհուրդ տա, ու գոնե դուքով կխոսեն հետդ:

StrangeLittleGirl
21.08.2014, 13:36

Արէա ջան, եթե վճարովի ես ուզում ու որակ, միանգամից հիվանդանոց գնա: Առաջնային օղակը միշտ էլ փդած ա լինում:

Աթեիստ
21.08.2014, 14:23
Ժողովուրդ, Երևանում մանկական վճարովի պոլիկլինիկաներ կա՞ն:
Հնարավո՞ր ա էս խայտառակությունը, որը պետական պոլիկլինիկա ա կոչվում, ու անվճար ա, փոխարինել ինչ-որ մի բանով, որտեղ բժիշկները հեքիմներից մի փոքր տարբերվում են, ու եթե երեխայի մոտ ինչ-որ խնդիր լինի առաջինը իրենց դիմես հաստատ իմանալով որ բարձի տակ դանակ դնել չեն խորհուրդ տա, ու գոնե դուքով կխոսեն հետդ:

Հըլը ասա ինչ խնդիր ա, ինչ մասնագետ ա պետք, կարող ա ծանոթ գտնեմ։

Արէա
21.08.2014, 15:12
Հըլը ասա ինչ խնդիր ա, ինչ մասնագետ ա պետք, կարող ա ծանոթ գտնեմ։

Լուրջ խնդիր չկա, Աթեիստ ջան: Ուղղակի նորմալ մանկաբույժ եմ ուզում, որը կկարողանա լսել քեզ, մուննաթ չի գա վրադ, ստիպված չես լինի կես ժամ դաստիարակչական աշխատանքներ տանես հետը մինչև վերջապես փորձի հասկանալ թե ինչի համար ա ինքը էդտեղ նստած:
Այսինքն պիտի որ լինի չէ տենց հաստատություն, որտեղ կարելի ա ստանալ պլանային պատվաստումները, պարբերաբար հետազոտություն անցնել, դիմել երեխայի առողջության հետ կապված հարցրեով ու նարմալ պատասխան ու վերաբերմունք ստանալ:
Անվճար չեմ ուզում, կվճարեմ թեկուզ թանկ, բայց ուզում եմ զգամ թե իբր սովետական միությունում չեմ ապրում, ու երեխայիս առողջությունը ապահով ձեռքերում ա:
Նոր ենք պոլիկլինիկայից եկել, 40 րոպե հերթ ենք կանգնել երեխայի հետ, բժիշկը մեզ հետազոտելու ընթացքում պարբերաբար հեռախոսով հիստերիկ ելույթներ էր ունենում, երեխային էլ իր հետ հիստերիկայի հասցնելով, չի լսում դու ինչ ես ասում, մուննաթ ա գալիս: Վերջը դուռը շրխկացրեցի դուրս եկա:
Նորմալ մանկաբույժ եմ ուզում:

StrangeLittleGirl
21.08.2014, 15:19

Արէա ջան, հեսա շրջապատումս հարցնեմ, ասեմ :)

Արէա
21.08.2014, 15:19
...

Աթեիստ
21.08.2014, 15:25
Իմ փորձից գրեմ։

Ես էլ դժգոի էի պոլիկլինիկայի բժշկից, գնացի, փոխել տվեցի։
Նոր բժշկին բացատրեցի, որ մուկ չենք տշում, ես էլ քիչ բայց բժիշկ եմ ։)

Հիմա սպասարկումից շատ գոհ եմ, սպասելն իհարկե կա, բայց խելքին մոտ։
Իմանում ա երեխաները հիվանդ են, նույնիսկ առանց կանչ գրելու կարող ա գա, զննի, հսկողության տակ պահի ...

Ի վճարովիներից վերջերս Վարդանանցի վրա մի կլինիկայի հետ գործ ունեցա (Քութեշի անալիզ մենակ իրանք արեցին), գները ռուսերեն ասած «չէին կծում», սպասարկումը շատ լավն էր, ներսն էլ մաքուր, կոկիկ ու սիրուն։ Դրսից սկի չես էլ պատկերացնի, որ ներսում տենց մեծ ա։
Կինոյի տան հետևն ա, անունը չեմ հիշում։

Գտա, իրանք են։
http://www.vardanants.am/hy/our-center/

https://www.facebook.com/pages/Vardanants-Center-for-Innovative-Medicine/477196685704324

Արէա
21.08.2014, 15:38

Շատ շնորհակալ եմ, Աթեիստ ջան:
Առաջին հայացքից մի քառասուն տարի ավելի առաջ են քան մեր հանրապետական պոլիկլինիկան, երևի հենց վաղը կգնանք:
Շնորհակալ եմ :)

http://www.vardanants.am/hy/medical-services/26/

keyboard
22.08.2014, 22:58
Արէա, Մեդասիստ գնա, վարդանանց փողոցի վրա։ Վստահ եմ չես փոշմանի։

Աթեիստ
23.08.2014, 00:01
Արէա, Մեդասիստ գնա, վարդանանց փողոցի վրա։ Վստահ եմ չես փոշմանի։

Հով, ուշացար ։)
Մեդասիստը անունը փոխել ա ու դարձել ա էն, ինչ ես արդեն առաջարկել եմ։

Մնում ա սպասենք Արեայի տպավորություններին։

keyboard
23.08.2014, 00:07
Հով, ուշացար ։)
Մեդասիստը անունը փոխել ա ու դարձել ա էն, ինչ ես արդեն առաջարկել եմ։

Մնում ա սպասենք Արեայի տպավորություններին։
Հա Արտ, զգացի, մեր ինշուրանսը իրանք են սպասարկում, պոլիկլինիկան էլ փոխեցինք իրանց մոտ, գոհ ենք, համ սպասարկումն ա լավ, համ բժշկակազմը;)

lampone
24.08.2014, 18:40
Մի հատ խնդրանք ունեմ․ կարո՞ղ ա այստեղ լինի կիթառից քիչ թե շատ հասկացող մեկը, ով կհամաձայնվի ինձ հետ գալ կիթառ գնելու plz

The silent river
24.08.2014, 18:47
Մի հատ խնդրանք ունեմ․ կարո՞ղ ա այստեղ լինի կիթառից քիչ թե շատ հասկացող մեկը, ով կհամաձայնվի ինձ հետ գալ կիթառ գնելու plz
Rayader-ին հարցրեք: Ինքը գիտի:

keyboard
24.08.2014, 21:58
Ժող ես կյանքումս առաջին անգամ սմարթֆոն ունեցա, կասե՞ք էս թափաթոքով ոնց վարկանիշեմ: Շնորհակալ եմ նախապես

Ռուֆուս
24.08.2014, 22:33
Ժող ես կյանքումս առաջին անգամ սմարթֆոն ունեցա, կասե՞ք էս թափաթոքով ոնց վարկանիշեմ: Շնորհակալ եմ նախապես

Վարկանիշի ֆունկցիա թափաթոքում չկա, պետք աջ անկյունի մենյուից ընտրես web view որ էդ էջը բացի բրաուզերում ու էնտեղ վարկանշես։ Բացի դրանից թափաթոքում չկան հարցումները, անձնագրային հաղորդակցությունները ու էլի մի քանի մանր մունր բաներ։

Հեռախոսդ էլ շնորհավոր :)

keyboard
24.08.2014, 22:42

Մերսի Ռուֆ, բայց բրաուզերով էլ չկա վարկանիշի կոճակ, ես մնացի իմ համոզմանը, կոմպ, կոմպ ու էլի կոմպ ու 12000 դրամանոց հեռախոս, էսա կոմպով մտնեմ կարգին գրեմ:

Ռուֆուս
24.08.2014, 23:38
Մերսի Ռուֆ, բայց բրաուզերով էլ չկա վարկանիշի կոճակ, ես մնացի իմ համոզմանը, կոմպ, կոմպ ու էլի կոմպ ու 12000 դրամանոց հեռախոս, էսա կոմպով մտնեմ կարգին գրեմ:

Երևի բրաուզերում մոբայլ վերսիան ա դեֆոլթով բերում։ Գտի ոճը կամ պատկերման ձևը (չեմ հիշում ոնց է գրված) ու դա դարձրու «ամբողջական»

Հ.գ. ամենաներքևում կա «ամբողջական տարբերակ»

keyboard
25.08.2014, 00:03

Օք, գտա, ապրես բրո

Արէա
26.08.2014, 11:08
Հով, ուշացար ։)
Մեդասիստը անունը փոխել ա ու դարձել ա էն, ինչ ես արդեն առաջարկել եմ։

Մնում ա սպասենք Արեայի տպավորություններին։

Էդ ո՞ւր ուղարկեցիք, էրեխուս ծակեցին :(

Բայց եթե լուրջ, շնորհակալ եմ շատ, շատ օգնեցիք ժողովուրդ ջան, արյան ընդհանուր անալիզ տվեցինք, հիմա մի ուրիշ տեղ էլ պիտի գնանք, արդյունքները համեմատելու համար, էնպես որ դեռ ընթացքի մեջ ենք, բայց սկզբնական տպավորություններս շատ լավն են, թե սպասարկումը, թե միջավայրը, թե մոտեցումը բավականին լավն են, չնայած էլի էն չի ինչ ես էի ուզում, բայց երևի իմ պահանջներն են շատ բարձր, իսկ ընդհանուր առմամբ պոլիկլինիկայի հետ համեմատելու չի:

enna
27.08.2014, 12:57
Քինդըլ առա, բայց բաներ կա չեմ հասկանում, շնորհակալ կլինեմ, եթե ասեք:
1. txt գրքեր կան, որոնց մեջ նոր տողերը բաժանված չեն, իրար հետևից գնում են ու անհարմար ա կարդալը:
2. կարո՞ղ եմ ռուսերեն ստեղնաշար քցել:
3. pdf ֆայլերը բացելիս տառերը փոքր են, իսկ մեծացնելիս էլ լրիվ աղավաղվում ա: Էդ կարելի՞ է ուղղել
4 ո՞ր ֆորմատն է ամենահարմարը, որ չառաջացնի նույն տողի, տառատեսակի և այլ խնդիրներ:
ի դեպ՝չհասված էսպիսի մանր-մունր բաների, ընդհանուր գոհ եմ քինդլից:

StrangeLittleGirl
27.08.2014, 17:05

Էննա ջան, ընդհանրապես քինդըլով կարդալու համար ցանկալի ա բոլոր ֆայլերը .mobi ֆորմատի սարքել: Դրա համար երկու ձև կա. կա՛մ անում ես օնլայն կոնվերտերներով, պատրաստի .mobi ֆայլը գցում քինդըլիդ մեջ, կա՛մ քինդըլիդ մեյլի հասցեին attachment-ով ուղարկում ես ցանկալի ֆայլը՝ subject-ում գրելով convert

Cassiopeia
27.08.2014, 22:13
Ոչ ոք չի ուզո՞ւմ ինձ օգնել :(. (նայել այստեղ (http://www.akumb.am/showthread.php/65303-%D5%93%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-am-%D4%B1%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B8%D6%82-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2496974&viewfull=1#post2496974))
Կարող եք անձնական նամակով գրել, եթե կողքից չճանաչեն ձայնը, մենք չենք բացահայտի, կամ էլ փոքր-ինչ ծրագրով կվերամշակենք։

ivy
28.08.2014, 00:30
Վերա ջան, էդպես մի տխրի։ Ավելի լավ կլինի, որոշ մարդկանց առանձին-առանձին դիմես։
Մարդիկ կոնկրետ իրենց ուղղված հարցերին ավելի մեծ պատրաստականությամբ են պատասխանում, քան ընդհանուր գրածին։
Հլը փորձիր :)

Cassiopeia
28.08.2014, 00:42
Այվի ջան, ուղղակի չքեմ պատկերացնում, ում դիմեմ: Արտակը հրաժարվեց, քանի որ մեջը թելի մասին էլ կա, որը ինքը չի սիրում ու Հայաստանում էլ տարածում չունի:

ivy
28.08.2014, 15:14
Վերա ջան, ում ձայնը որ մտածում ես տեսանյութին կհամապատասխանի, նրանց էլ դիմիր. լիքը տղա կա Ակումբում, ոնց էլ չլինի, մեկը կհամաձայնի :)

Ուղղակի էդպես լինում է, որ Ակումբում մի բան գրում ես, էն էլ մեծ ոգևորությամբ, բայց արձագանքներ չեն լինում, երբեմն էլ լրիվ՝ քար լռություն: Հեչ հաճելի բան չի, բայց դե լինում է:

Նույնիսկ ստորագրությունս է դրան վերաբերվում:

enna
30.08.2014, 13:45
Մարդիկ, ուզում եմ քարտ վերցնեմ բանկից, որ մերոնք էդ քարտին գումար ուղարկեն : Ո՞ր բանկից վերցնեմ, որ չընկնեմ բանկոմանտներ ման գամ ու նաև կարգին լինեն:

StrangeLittleGirl
30.08.2014, 14:36
Մարդիկ, ուզում եմ քարտ վերցնեմ բանկից, որ մերոնք էդ քարտին գումար ուղարկեն : Ո՞ր բանկից վերցնեմ, որ չընկնեմ բանկոմանտներ ման գամ ու նաև կարգին լինեն:

Էն, դու անվճար ես, չէ՞: Եթե հա, ապա թոշակդ քարտով պիտի ստանաս: Եթե մի քիչ համբերես, քարտդ տան, էլ կարիք չի լինի նոր հաշիվ բացելու, հենց էդ հաշվին էլ կասես, կփոխանցեն:

enna
30.08.2014, 21:01
Էն, դու անվճար ես, չէ՞: Եթե հա, ապա թոշակդ քարտով պիտի ստանաս: Եթե մի քիչ համբերես, քարտդ տան, էլ կարիք չի լինի նոր հաշիվ բացելու, հենց էդ հաշվին էլ կասես, կփոխանցեն:
չէ, Բյուր ,անվճար չեմ:(

John
30.08.2014, 21:29
Մարդիկ, ուզում եմ քարտ վերցնեմ բանկից, որ մերոնք էդ քարտին գումար ուղարկեն : Ո՞ր բանկից վերցնեմ, որ չընկնեմ բանկոմանտներ ման գամ ու նաև կարգին լինեն:
Acba bank visa student
երեք տարի ա օգտագործում եմ՝ ոչ մի բողոք…
3000 դրամ տարվա վճարը, այլ բանկոմատներից գումար հանելու դոպքում 1‰ ա պահում, բացի hsbc, դրանից շատ ա պահում

Lev
31.08.2014, 13:31
Մարդիկ, ուզում եմ քարտ վերցնեմ բանկից, որ մերոնք էդ քարտին գումար ուղարկեն : Ո՞ր բանկից վերցնեմ, որ չընկնեմ բանկոմանտներ ման գամ ու նաև կարգին լինեն:

Սկզբի համար տես, թե տան մոտակայքում որ բանկերի բանկոմատները կան:
Ամենահարմար տարբերակը ինձ թվում ա arca classic քարտ վերցնելն ա, որովհետև ոնց հասկանում եմ մենակ Հայաստանի ներսում օգտագործման համար ա: Բացի այդ կանխիկացման տոկոսը մյուս տեսակի քարտերի համեմատ ավելի քիչ ա կամ ընդհանրապես չկա:

Նայեցի մի քանի բանկի arca classic քարտի տրամադրման և սպասարկման պայմանները: Էս 4 հատն եմ առանձնացրել՝
Առէկսիմբանկ (http://www.areximbank.am/am/ArCa/)
Կոնվերս բանկ (http://conversebank.am/hy/arca-classic/)
Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ (https://cards.acba.am/uploads/attached/ArCa%20Classic_tariffs.pdf)
Ինեկոբանկ (http://www.inecobank.am/files/Site_Arm/Qarter/Qarteri_sakagner_12.03.2014.pdf)

Մյուս բանկերինն էլ կարաս նայես: Էս (https://www.cba.am/am/SitePages/fscfobanks.aspx) բոլոր բանկերի ցուցակն ա:

Մուշու
02.09.2014, 10:01
Կարող եք օգնել ? Ուզում եմ գնալ սպորտ դահլիճ , բայց չգիտեմ ուր գնամ : Ուզում եմ որ և մարզիչը լավը լինի և ֆինանսապես հարմարավետ լինի : Նախապես շնորհակալություն

Vardik!
02.09.2014, 13:54
Ակումբցիներ ջան, գուցե կօգնե՞ք հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Ուրեմն համակրգչի ոչ մի բրաուզերով ինտերնետ մտնել չի ստացվում, բայց սկայպով ֆայլեր ստանում ենք: Մոդեմի հետ էլ խնդիր ոնց որ չկա: :oy

ԳրակաՄահ
02.09.2014, 16:40
Ես ուզում եմ նիկս փոխել, բայց չգիտեմ ինչպես դա անել: Կօգնե՞ք ինձ...

Bruno
02.09.2014, 16:52
Ակումբցիներ ջան, գուցե կօգնե՞ք հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Ուրեմն համակրգչի ոչ մի բրաուզերով ինտերնետ մտնել չի ստացվում, բայց սկայպով ֆայլեր ստանում ենք: Մոդեմի հետ էլ խնդիր ոնց որ չկա: :oy

Եթե բիլայն ա, ապա էսօր բիլայնի դնսների հետ խնդիր կա:
Եթե կարող եք ինտերնետի կարգավորումներում գուգլի դնսը ավելացրեք, կամ սպասեք մինչև խնդիրը կլուծեն:

Այբ
02.09.2014, 18:14
«Հարցեր բժիշկներին» թեմայում չպատասխանեցին. էս թեմայում էլ գրեմ:

Զեյթունի ուռուցքաբանական կենտրոնում՝ որպես լավ մասնագետի, ու՞մ կարելի է դիմել:

ARMbrain
02.09.2014, 19:58
Կոմպ որտեղ կարամ վաճառեմ, իրանք գնահատեն իրանք գնեն, մի հատ պրինտ ունեմ, մի հատ էլ օգտագործված կոմպ։

The silent river
02.09.2014, 22:07
Ես ուզում եմ նիկս փոխել, բայց չգիտեմ ինչպես դա անել: Կօգնե՞ք ինձ...
Մտի ակումբի անցուդարձ բաժինը, ապա Անվանափոխության կանոններ թեման, ծանոթացիր կանոններին, իսկ մնացածը ինքնաբերաբար պարզ կդառնա:

Մուշու
02.09.2014, 22:16
Ես ուզում եմ նիկս փոխել, բայց չգիտեմ ինչպես դա անել: Կօգնե՞ք ինձ...
Չուկին դիմիր :) ինքը կօգնի հաստատ :)

ԳրակաՄահ
02.09.2014, 23:48
Շնորհակալ եմ::)

Lusina
05.09.2014, 17:26
Ժող, Երևանում բացի AEON-ից ուրիշ անտիկաֆե կա՞, տեղյա՞կ եք. Կամ նունիսկ ոչ անտիկաֆե, բայց նենց տեղ, որտեղ կարելի ա մի խումբ մարդկանցով գնալ ու կարտերով խաղ խաղալ (այգու տարբերակը հանած).

StrangeLittleGirl
05.09.2014, 17:37

Եթե վերջին հինգ ամսում նոր տեղ չի բացվել, ուրեմն չկա :))

Claudia Mori
06.09.2014, 09:44
Բարեւ ժողովուրդ ջան: Չգիտեմ ճիշտ բաժնում է, բայց դե գրեմ: Ժողովուրդ ջան ինձ անհրաժեշտս է գիտական գրականություն(անգլերեն, հայերեն, ռուերեն) ,, ինտերենտ տոխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության վրա՛՛ թեմայով: Դա կարող է լինել մեկ երկրի օրինակով, կարող է լինել մի քանի երկրների օրինակով, կարեւոր չէ: Կարեւոր է որ գիտական աշխատանքներ ու գրքեր լինեն: Շար շնորհակալ կլինեմ, որ էս հեռավորության մեջ ինձ կարողանաք օգնել: Նախապես շատ շնորհակալ եմ: :)

ivy
06.09.2014, 11:47
Կարինե ջան, էդ ամենը կարելի է գտնել գրադարաններում: Եթե ձեր մոտ ոչ մի գրադարանում գրանցված չես ու շատ շտապ է պետք, կարող ես նայել օնլայն գրադարաններում. դրանք հիմա շատ են:

Nihil
06.09.2014, 15:07
ժող, ո՞վ գիտի նորմալ ծրագրավորման կենտրոններ, որտեղ web development -ի որակյալ դասընթացներ են կազմակերպվում:

Milen
12.09.2014, 19:58
Բարի երեկո իմ շատ սիրելի ակումբցիներ: Ինձ ինչ-որ մեկը կարո՞ղ է օգնել գրականությունից մի վերլուծականի հարցով: Ես (իմ կարծիքով էլի) կարողանում եմ գրել վերլուծական, բայց էսօր ոնցոր բախտս էնքան էլ չի բերում: Գրածս հետ տվեց, անգամ չէր էլ կարդացել, ասեց՝ գնա նորից գրի:Էս վերլուծականից ա կախված ես կարմիր դիպլոմ կստանամ թե չէ, ասում են, եթե էս ցածր ստացա :(վերջ: Խնդրում եմ, եթե կարող եք ուղղորդել, թե ոնց կառուցեմ, ոնց գրեմ, արձագանքեք:

StrangeLittleGirl
12.09.2014, 20:45

Ի՞նչ գործ պիտի վերլուծես: Իմ մաքսիմալ օգնությունը կարող է լինել նայել ու մեկնաբանություններ գրել, թե ոնց անել, որ ավելի լավը լինի: Բայց դա կարող եմ անել մենակ էս կիրակի օրը:

Milen
12.09.2014, 22:24

Նախ շնորհակալություն հայտնեմ:
Երկու պատմվածք պետք ա համեմատեմ, պետք ա լինի հնարավորինս պարզ, առանց ավելորդ նկարագրութունների, բայց չգիտեմ ոնց կառուցեմ, որ ավելորդություններից խուսափեմ ու համեմատելու ոճը ճիշտ լինի:

StrangeLittleGirl
13.09.2014, 00:52

Կարծում եմ՝ գիտես, թե նման տեքստն ինչպիսի կառուցվածք պիտի ունենա: Ամեն դեպքում, եթե պատրաստի որևէ բան ունես, կարող ես ուղարկել ինձ, նայեմ, մեկնաբանություններ գրեմ: Բայց մենակ կիրակի օրն եմ կարող: Դրանից հետո շատ խառն եմ լինելու, չեմ հասցնի:

Skeptic
14.09.2014, 17:12
Գիտեմ, որ մի քիչ անհավանական բան եմ ուզում, բայց կարո՞ղ ա ինչ-որ մեկի մոտ «ՀԾ Բանկ»-ի ուսուցողական նյութեր լինեն:

Lev
14.09.2014, 18:06
Գիտեմ, որ մի քիչ անհավանական բան եմ ուզում, բայց կարո՞ղ ա ինչ-որ մեկի մոտ «ՀԾ Բանկ»-ի ուսուցողական նյութեր լինեն:

Տարբեր ուղեցույցներ կան: Ո՞ր ենթահամակարգինն ա պետք:

Skeptic
14.09.2014, 20:27
Տարբեր ուղեցույցներ կան: Ո՞ր ենթահամակարգինն ա պետք:

Հենց «ՀԾ Բանկ 4.0»-ն, Lev ջան: Մնացածը («Ինտերնետ Բանկ», «Կլիենտ Բանկ», «Ձեռնարկություն», «Հաշվապահ» և այլն) պետք չեն:

Lev
14.09.2014, 21:08
Հենց «ՀԾ Բանկ 4.0»-ն, Lev ջան: Մնացածը («Ինտերնետ Բանկ», «Կլիենտ Բանկ», «Ձեռնարկություն», «Հաշվապահ» և այլն) պետք չեն:
Ես հասկացա, որ հենց Բանկ 4.0-ի հետ ես: ՀԾ Բանկը կազմված ա տարբեր ենթահամակարգերից (Վարկեր (տեղաբաշխված), Ավանդներ (տեղաբաշխված), Ֆակտորինգ, Ներգրավված վարկեր, Ներգրավված ավանդներ և այլն): Կարող եմ սկզբի համար Վարկեր (տեղաբաշխված) ենթահամակարգի օգտագործողի ձեռնարկը ուղարկեմ: Մեկ էլ կառաջարկեմ կարդաս ընդհանուր նկարագրությունը (http://armsoft.am/data/as_bank.pdf):

Skeptic
14.09.2014, 21:43

Մերսի, նկարագրությունը կարդացի: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ուղարկես. հեսա e-mail-ս ՊՄ կանեմ: :)

Lev
14.09.2014, 22:03
Մերսի, նկարագրությունը կարդացի: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ուղարկես. հեսա e-mail-ս ՊՄ կանեմ: :)

Ուղարկեցի: Առանց պրակտիկ փորձարկումների, միայն ուղեցույցներով շատ դժվար կլինի ըմբռնելը, բայց ինձ թվում ա ուղեցույցը լրիվ հերիք ա ծրագրի մասին ընդհանուր պատկերացում կազմելու ու ծրագրի աշխատանքը հասկանալու համար: :)

Chuk
24.09.2014, 16:19
Եկա հարցնեմ այստեղ.

ժող, քանի՞ կգ. հում միս ա պետք խորովել, որպեսզի 1 կգ. խորովված միս:

keyboard
24.09.2014, 16:45
Եկա հարցնեմ այստեղ.

ժող, քանի՞ կգ. հում միս ա պետք խորովել, որպեսզի 1 կգ. խորովված միս:

Արտ ջան, մաքսիմում կորուստը 20 տոկոս ա, եթե շատ չորացնես, ամեն դեպքում հաշվարկը սենց ա, մի հոգուն՝ 500գ միս ու էդ հաշվարկով դեռ երբեք չեմ սխալվել, հաջորդ օրն էլ կռճոն ենք կերել ;)

Chuk
24.09.2014, 16:57

Չէ, գրազի թեմա ա, թե չէ ես էլ եմ մի հոգուն 500 գրամ հաշվում :))
Այսինքն 1.2 կիլոից ա, չէ՞, 1կիլո ստացվում, նու, մոտավորապես:

Իմ հետ գրազ եկողն ասում ա 1.5-ից 1 :)

keyboard
24.09.2014, 16:58
Չէ, գրազի թեմա ա, թե չէ ես էլ եմ մի հոգուն 500 գրամ հաշվում :))
Այսինքն 1.2 կիլոից ա, չէ՞, 1կիլո ստացվում, նու, մոտավորապես:

Իմ հետ գրազ եկողն ասում ա 1.5-ից 1 :)

Տենց բան չկա, կարանք փորձենք, տենց լիներ Հայաստանի խորովածանոցների տերերը հիմի բոմժ էին դառել:;)

Այսինքն ստացվում ա, որ ամեն 3 կիլո մսից մեկը պակասում ա՞, տենց լիներ սոված կմնայինք :D

boooooooom
25.09.2014, 10:12
Ժողովուրդ ջան, gif նկարները ո՞նց են սարքում։ Պիտի որ հեշտ բան լինի, բայց ես չգիտեմ։

Լեո
25.09.2014, 13:06
Ժողովուրդ ջան, gif նկարները ո՞նց են սարքում։ Պիտի որ հեշտ բան լինի, բայց ես չգիտեմ։

Եթե անիմացիա նկատի ունես, ապա էս վիդեոն օգտակար կլինի.

https://www.youtube.com/watch?v=Ueqo2vGOlzc

The silent river
25.09.2014, 15:15
Ժողովուրդ ջան, gif նկարները ո՞նց են սարքում։ Պիտի որ հեշտ բան լինի, բայց ես չգիտեմ։
Հատուկ gif սարքող ծրագրեր կան: Ես ամանակին օգտագործում էի, շատ հեշտ են: http://ru.toolson.net/GifAnimation էս մեկը լավն ա երեվում: Սայտում էլ բացատրում ա ոնց աշխատացնես:

Milen
28.09.2014, 10:19
Ո՞վ գիտի Sumsung Smart TV-ի Smart Hub-ը ոնց կարելի ա բացել, եթե միանգամից փակվել ա անհայտ պատճառով:

Գորտուկ
28.09.2014, 14:00
Ինձ ով կբացատրի, ի՞նչ ա նշանակում «սինտագմա»: Նախապես մերսի շատ…

Milen
28.09.2014, 15:45
Ինձ ով կբացատրի, ի՞նչ ա նշանակում «սինտագմա»: Նախապես մերսի շատ…

Սինտագման լեզվաբանության տերմին ա, Ֆ. Դը Սոսյուրը լեզվական նշանի վերաբերյալ իրա մեկնաբանությունների մեջ առանձնացնում ա զուգորդային կամ ասոցիատիվ և շարակարգային կամ սինտագմատիկ հարաբերություններ:Հետագայում Ելմսլևը առաջ ա քաշում հարացույցայինը՝ ի հակադրություն շարակարգայինի: Սինտագմատիկ հարբերությունները գծային(հաջորդական) բնույթ ունեն, հարցույցայինը՝ ուղղահայաց: Օրինակ՝ գեղեցիկ աղջիկ բառակապակցության անդամները գծային հաջորդականության մեջ են Սոսյուրը սա անվանում ա սինտագմա, իսկ եթե այս սինտագմային բաղադրիչները փոխենք(զուգորդենք), օրինակ, բարի աղջիկ, սիրուն աղջիկ սիրունը, բարին արդեն զուգորդային հարբերություն կդրսևորեն:

Գորտուկ
28.09.2014, 18:45

Ինձ շատ օգնեցիր, մերսի մի հատ էլ Միլեն ջան …

Մ Մ
29.09.2014, 15:05
Չգիտեմ, ճիշտ տեղում եմ հարցնում թե չէ, բայց դե .. ո՞վ ինձ կօգնի իմանալ, շոր ներկելու Լավ, Որակով տեղ։ Անպայմանլ որակյալ, որովհետև շորն էլ ա լավը, ափսոս ա։ :noti

Kita
30.09.2014, 15:09
Հլը ինձ ասեք էս անտեր եվրոյի կուրսը էլի կիջնի, թե կարող է բարձրանա, կամ գոնե մինչև երբ սենց էլ իջած կմնա, ինչ-որ կանխատեսումներ կան :D

Vaio
01.10.2014, 20:50
Հլը ինձ ասեք էս անտեր եվրոյի կուրսը էլի կիջնի, թե կարող է բարձրանա, կամ գոնե մինչև երբ սենց էլ իջած կմնա, ինչ-որ կանխատեսումներ կան :D

Որ իմանաս ինձ էլ ասա :)

Kita
02.10.2014, 02:02
Որ իմանաս ինձ էլ ասա :)
Ուր էր թե չէ :)

My World My Space
20.10.2014, 16:50
ժող, Յութուբով որ վիդեո եմ ուզում նայեմ սենց բան ա բերում, ինչից կլինի?
https://lh3.googleusercontent.com/-mbHpSPFis8o/VEUFG5bKvmI/AAAAAAAABQ4/Kygbt41TYeo/s640/Capture.JPG

Chuk
20.10.2014, 17:36
ժող, Յութուբով որ վիդեո եմ ուզում նայեմ սենց բան ա բերում, ինչից կլինի?
Իրանցից Հով ջան, սերվեր սայդ էռոռ ա:

My World My Space
20.10.2014, 17:50
Իրանցից Հով ջան, սերվեր սայդ էռոռ ա:

Ըքաունթի խնդիր էր՝ log out-log in ու ֆսյո... :)

keyboard
21.10.2014, 00:55
Ժող, մսնավորապես Artgeo, կարող ա մի հատ սայտ ասեք վրաստանում օգտագործած պահեստամասեր նայեմ, մասնավորապես Nissan March-ի բեռնախցիկի ծածկոց, крышка багажника.
Նախապես մերսի :)

Moonwalker
25.10.2014, 01:12
Ժող ջան, կարո՞ղ ա իմանաք՝ Երևանում որտեղի՞ց կարելի ա «Նյուտոնի օրորոց» (https://en.wikipedia.org/wiki/Newton%27s_cradle) հուշանվերազգի ձեռք բերել: :unsure

Lusina
25.10.2014, 01:19
Ժող ջան, կարո՞ղ ա իմանաք՝ Երևանում որտեղի՞ց կարելի ա «Նյուտոնի օրորոց» (https://en.wikipedia.org/wiki/Newton%27s_cradle) հուշանվերազգի ձեռք բերել: :unsure

Ժամանակին երիտասարդականի անցումի խանութներում կային :))
Բայց շատ եմ հանդիպել Մուն, գրախանութներում են սովորաբար լինում, հուշանվերների խանութներում էլ. Նունիսկ SAS-ում ա ժամանակին աչքովս ընկել. (Էս մեկը կարաս զանգելով ճշտես).

V!k
25.10.2014, 11:06
Ժող ջան, կարո՞ղ ա իմանաք՝ Երևանում որտեղի՞ց կարելի ա «Նյուտոնի օրորոց» (https://en.wikipedia.org/wiki/Newton%27s_cradle) հուշանվերազգի ձեռք բերել: :unsure
Վերնիսաժում նայի, կա մի քանի տեղ տեսել եմ :)

Գորտուկ
25.10.2014, 15:42
Ժողովուրդ ինձ պետք են հետաքրքիր ու գիտականորեն ապացուցված հոդվաներ ռուսերեն ու հայերեն լեզվով լուսնոտության մասին , գուցե՞ մի քանի հետաքրքիր նյութեր կկարողանաք առաջարկել ինձ… Շնորհակալ եմ …:)

piacere
31.10.2014, 00:15
Հարգելի ակումբցիներ,

Հույսս համարյա կտրած, կուզենայի հարցնել. որևէ մեկը գիտի, Երևանում որտեղից գնեմ թերմոս բաժակ՝ ցանկալի է վակումային...:unsure

Աթեիստ
31.10.2014, 00:25
Վակուումայինը չգիտեմ որն ա, բայց մեգասպորտում թերմոս-բաժակներ կային։

ԱնԱիդա
31.10.2014, 17:31
Հարգելի ակումբցիներ,

Հույսս համարյա կտրած, կուզենայի հարցնել. որևէ մեկը գիտի, Երևանում որտեղից գնեմ թերմոս բաժակ՝ ցանկալի է վակումային...:unsure
Վակուումային տոպրակ լսել եմ, բայց բաժակ չէէ

Ներսես_AM
01.11.2014, 01:13
Վակուումայինը նրանք են, որ պատերի արանքում վակուում է։ Դրանք շատ ավելի երկար են պահում տաքությունը քան արանքում օդ ունեցողները։

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Vacuum_Dewar_Flask.svg/340px-Vacuum_Dewar_Flask.svg.png

piacere
01.11.2014, 21:44
Վակուումայինը չգիտեմ որն ա, բայց մեգասպորտում թերմոս-բաժակներ կային։

Շնորհակալ եմ, զանգեմ իմանամ:

Վակումային բաժակներն ապահովում են, որ հեղուկը նույնիսկ օրինակ թափարելիս կամ հակառակ պահելիս չթափվի:

Իսկ միգուցե amazon.com-իզ պատվիրեմ :think

Alximik
02.11.2014, 00:33
Ես երորդ մասից գնել եմ թերմոս 0.5l։ Դրել եի գիշերը ջրով խոլոդը, առավոտը հանի դեռ չեր սառել։ նույնել տաքը, չեր սառել։
Խանութի անունը Titanium է

http://goo.gl/maps/HqGyS

Արամ
02.11.2014, 19:55
Ժող, ինչ որ մեկը կարա ինձ տաքսիի համար տա, որ առավոտյան(10-11)-ի կողմերը մեզ կտանի դիլիջան երեկոյան(8-9) հետ կբերի:

Արամ
02.11.2014, 20:36
Ժող, ինչ որ մեկը կարա ինձ տաքսիի համար տա, որ առավոտյան(10-11)-ի կողմերը մեզ կտանի դիլիջան երեկոյան(8-9) հետ կբերի:
Մեկ էլ մեկը կա 25 հազար ա ասում, էդ նորմալ ա՞ ։

ԱնԱիդա
02.11.2014, 21:24
Մեկ էլ մեկը կա 25 հազար ա ասում, էդ նորմալ ա՞ ։
Չէ: Գազելով ավելի էժան է:

Արամ
02.11.2014, 21:25
Չէ: Գազելով ավելի էժան է:
Անաիդա ջան ինձ տաքսի ա պետք։

Yellow Raven
02.11.2014, 21:45
Մեկ էլ մեկը կա 25 հազար ա ասում, էդ նորմալ ա՞ ։

Իմ կարծիքով նորմալա, հեռավորությունը մոտ 100կմ-ա, եթե չեմ սխալվում: Այսինքն կիլոմետրը 100 դրամով եթե հաշվենք, գնալ գալը արդեն 20 հազար կլինի:

piacere
02.11.2014, 22:26
Ես երորդ մասից գնել եմ թերմոս 0.5l։ Դրել եի գիշերը ջրով խոլոդը, առավոտը հանի դեռ չեր սառել։ նույնել տաքը, չեր սառել։
Խանութի անունը Titanium է

http://goo.gl/maps/HqGyS

Թերմոս էր թե թերմոս բաժակ

Alximik
03.11.2014, 03:14
Թերմոս էր թե թերմոս բաժակ
:D ուշադիր եի, թերմոս բաժակ եր պետք։ Իմ ասացի վրեն բաժակ կար։ իսկ ավելի լուրջ կարողա եվ դաել պետքար կամ փոխարիներ ;)

Արամ
03.11.2014, 21:49
Իմ կարծիքով նորմալա, հեռավորությունը մոտ 100կմ-ա, եթե չեմ սխալվում: Այսինքն կիլոմետրը 100 դրամով եթե հաշվենք, գնալ գալը արդեն 20 հազար կլինի:
Հա եղբայր ես էլ էի սենց մտածում, մինչև մեկը էսօր ասեց 15-ով կտանի։
Եթե պետք լինի ասեք համարը կփոխանցեմ։

keyboard
04.11.2014, 11:04
Հա եղբայր ես էլ էի սենց մտածում, մինչև մեկը էսօր ասեց 15-ով կտանի։
Եթե պետք լինի ասեք համարը կփոխանցեմ։

Այ տա, շուտ ասեիր ես կտանեի, բայց պտի լավ հաց տաք, տեղը տեղին, քնելու տեղ, դե էդ ավտոյիս մեջ էլ կարամ, մեկ էլ դուդու, գոնե երեք բաժակ ու երկուական զեյթունով :D

piacere
05.11.2014, 23:08
:D ուշադիր եի, թերմոս բաժակ եր պետք։ Իմ ասացի վրեն բաժակ կար։ իսկ ավելի լուրջ կարողա եվ դաել պետքար կամ փոխարիներ ;)

Օկ.... շնորհակալ եմ Ալխիմիկ ջան...:)

Lusina
07.11.2014, 22:54
Ժողովուրդ, ինձ մի հատ "օրինական" կայքի հղում տվեք էլի, որ օնլայն ֆիլմեր նայեմ ու արխային լինեմ , որ ինտերնետս բլոկ չեն անի նորից :))

ARMbrain
08.11.2014, 02:21
Ժողովուրդ, ինձ մի հատ "օրինական" կայքի հղում տվեք էլի, որ օնլայն ֆիլմեր նայեմ ու արխային լինեմ , որ ինտերնետս բլոկ չեն անի նորից :))

http://megogo.net/ru
Ուրիշ չգիտեմ:

Արամ
08.11.2014, 20:24
Ժողովուրդ, ինձ մի հատ "օրինական" կայքի հղում տվեք էլի, որ օնլայն ֆիլմեր նայեմ ու արխային լինեմ , որ ինտերնետս բլոկ չեն անի նորից :))

հը՞

Աթեիստ
08.11.2014, 21:35
Ժողովուրդ, ինձ մի հատ "օրինական" կայքի հղում տվեք էլի, որ օնլայն ֆիլմեր նայեմ ու արխային լինեմ , որ ինտերնետս բլոկ չեն անի նորից :))

Դու ո՞ր երկրում ես, որ օնլայն ֆիլմի համար ինտերնետը բլոկ են անում։

Chuk
08.11.2014, 21:52
Դու ո՞ր երկրում ես, որ օնլայն ֆիլմի համար ինտերնետը բլոկ են անում։

Արտ մոդեր ես, նայեիր :)) UK

Աթեիստ
08.11.2014, 22:31
Արտ մոդեր ես, նայեիր :)) UK

Էհ, գիտե՞ս քանի տեղ եմ Hide IP դրել ։)

Ուզո՞ւմ ես վռազ թռնեմ UK ։)

Chuk
08.11.2014, 23:15
Էհ, գիտե՞ս քանի տեղ եմ Hide IP դրել ։)

Ուզո՞ւմ ես վռազ թռնեմ UK ։)

Ես էլ կարող եմ, բայց իմ կարծիքով հարցի ձևից ենթադրելի էր, որ Լուսինան իսկական ձևով ա թռել UK :)

Աթեիստ
08.11.2014, 23:30
Ես լսել էի, որ արտասահմանում ոչ թե բլոկ են անում, այլ մի հատ լավ տուգանք ա գալիս՝ դիտած կինոների քանակին համապատասխան։

Lusina
09.11.2014, 01:48
հը՞
Իմ մոտ էլ էր էս ռեակցիան, երբ իմացա, թե խի ինետ չունեմ :))

Դու ո՞ր երկրում ես, որ օնլայն ֆիլմի համար ինտերնետը բլոկ են անում։

Ես լսել էի, որ արտասահմանում ոչ թե բլոկ են անում, այլ մի հատ լավ տուգանք ա գալիս՝ դիտած կինոների քանակին համապատասխան։
Իբր բլոկ անելը քիչ էր, մի հատ էլ տուգանք :))
Իրականում ես եմ երևի թե մեղավոր, որովհետև մտքովս չէր անցել, որ Zona-ն տակից torrent-ով ա դաունլոդ անում.
Warner Bros. Entertainment-ն էլ մի հատ նենց նամակ էր ուղարկել համալսարանիս, ոնց-որ մարդ սպանած լինեի. Խնդրում էր, որ միջոցներ ձեռնարկեն :))
Միջոցն էլ մի միջոց լիներ, ինտերնետս անջատել էին ու հետո նոր նամակ գրել, որ մոտենամ մասնագետների մոտ, համակարգչիցս ջնջեն անօրինական ֆայլը.

StrangeLittleGirl
09.11.2014, 04:41
Ո՞նց, օնլայն կինոներից էլ պետք ա զգույշ լինե՞լ :)) Արյա սաղ օդերը փակում են:
Լուսինա, բայց ասեմ, համալսարանի կոմպովս անօրինական բաներ չեմ անում :))

Ուլուանա
09.11.2014, 04:49
Մենք էլ համարյա մի տարի առաջ զգուշացում ստացանք, որ եթե մի անգամ էլ նկատեն, որ օնլայն կինոներ ենք նայում, մեր ինտերնետը կանջատեն։ Տենց հիմա ստիպված բոլոր կինոները ռուսերեն թարգմանած ենք նայում :bad։

Արամ
09.11.2014, 14:17
Իմ մոտ էլ էր էս ռեակցիան, երբ իմացա, թե խի ինետ չունեմ :))

Կարաս Tor (https://www.torproject.org/index.html.en) օգտագործես ու ինչ կայք ուզում ես մտնես։

Lusina
09.11.2014, 14:36
Ո՞նց, օնլայն կինոներից էլ պետք ա զգույշ լինե՞լ :)) Արյա սաղ օդերը փակում են:
Լուսինա, բայց ասեմ, համալսարանի կոմպովս անօրինական բաներ չեմ անում :))
Ես իմ կոմպով եմ, բայց ինտերնետը ամեն տեղ համալսարանի տված ըքաունթով ա, էնպես որ ես ընդհանրապես չեմ կարա էլ անեմ :))
Ճիշտն ասած՝ վստահ չեմ, որ օնլայնն էլ ա վտանգավոր, որովհետև կոնկրետ էն ֆիլմը, որի անունը նամակի մեջ նշել էին, ես զոնայով դաունլոդ էի արել, ուղղակի ինքը համեմատաբար նոր ֆիլմ էր, ու ես հիմա վստահ չեմ օնլայն կբռնեին , թե չէ :))

Կարաս Tor (https://www.torproject.org/index.html.en) օգտագործես ու ինչ կայք ուզում ես մտնես։

Սրանով էլ ավելի չե՞ն ջղայնանա :)) Մի անգամ բռնացնելուց հետո, որ տեսնեն էլ չեն կարում հետևեն տրաֆիկիս, կարող ա կատաղեն :))

Lusina
09.11.2014, 14:40
Մենք էլ համարյա մի տարի առաջ զգուշացում ստացանք, որ եթե մի անգամ էլ նկատեն, որ օնլայն կինոներ ենք նայում, մեր ինտերնետը կանջատեն։ Տենց հիմա ստիպված բոլոր կինոները ռուսերեն թարգմանած ենք նայում :bad։

Ես չհասկացա, այսինքն դաունլոդ անելը ավելի՞ օրինական ա, քան օնլայն նայելը :8

Լեո
10.11.2014, 09:47
Մենք էլ համարյա մի տարի առաջ զգուշացում ստացանք, որ եթե մի անգամ էլ նկատեն, որ օնլայն կինոներ ենք նայում, մեր ինտերնետը կանջատեն։ Տենց հիմա ստիպված բոլոր կինոները ռուսերեն թարգմանած ենք նայում :bad։

Ո՞նց, օնլայն կինոներից էլ պետք ա զգույշ լինե՞լ :)) Արյա սաղ օդերը փակում են:
Լուսինա, բայց ասեմ, համալսարանի կոմպովս անօրինական բաներ չեմ անում :))

Ժողովուրդ, ինձ մի հատ "օրինական" կայքի հղում տվեք էլի, որ օնլայն ֆիլմեր նայեմ ու արխային լինեմ , որ ինտերնետս բլոկ չեն անի նորից :))

Դուք էս ինչ բռնապետական երկրներում եք ապրում :lol

Okamigo
11.11.2014, 20:40
Հարգելի ակումցիներ կարող եք ասել որտեղ են լավ cisco սովորեցնում?

Chilly
13.11.2014, 12:20
Հարգելի ակումցիներ կարող եք ասել որտեղ են լավ cisco սովորեցնում?

Ստեղ (https://www.netacad.com/web/300010/6) նայի

Հայեր, մարդ գիտե՞ք որ «Հայկական ծրագրեր»-ում ա աշխատում, շտապ կոնտակտ ա պետք:

_Հրաչ_
25.11.2014, 21:39
Բարև ակումբահայություն:
Հնարավորություն կա՞ օնլայն ստուգել կոմունալ վճարումների չափերը:

V!k
25.11.2014, 22:04
Բարև ակումբահայություն:
Հնարավորություն կա՞ օնլայն ստուգել կոմունալ վճարումների չափերը:
հա իհարկե http://idram.am/

laro
29.11.2014, 20:45
Ժողովուրդ, ինչպե՞ս տարբերել տղամարդու վերնաշապիկը կնոջ վերնաշապիկից :)) Եթե կոճակներն աջ կողմում են, նշանակում ա տղամարդու՞ ա

Freeman
29.11.2014, 21:09
Ժողովուրդ, ինչպե՞ս տարբերել տղամարդու վերնաշապիկը կնոջ վերնաշապիկից :)) Եթե կոճակներն աջ կողմում են, նշանակում ա տղամարդու՞ ա

Եթե կին ա հագել, ուրեմն կնոջ ա ։դ
իմ ֆորմայինը հիմա աջում են, եթե քոնը ձախում են, ուրեմն՝ հա)

laro
29.11.2014, 21:22
Եթե կին ա հագել, ուրեմն կնոջ ա ։դ
իմ ֆորմայինը հիմա աջում են, եթե քոնը ձախում են, ուրեմն՝ հա)
Իմը աջ կողմում էր ու պարզվեց, որ տղայի ա, դե հագիս էլ էր երևում, որ տղայի ա, մի ձև էն չէր :)) ափսոս :))

Freeman
29.11.2014, 21:59
Իմը աջ կողմում էր ու պարզվեց, որ տղայի ա, դե հագիս էլ էր երևում, որ տղայի ա, մի ձև էն չէր :)) ափսոս :))

Ոչինչ, ես կհագնեմ ։դ

Vaio
29.11.2014, 22:30
Բարև ակումբահայություն:
Հնարավորություն կա՞ օնլայն ստուգել կոմունալ վճարումների չափերը:

Բացի idram-ից, նաև arca.am-ում:

laro
29.11.2014, 22:36
Ոչինչ, ես կհագնեմ ։դ
Չես կարա, ինքը 12-14 տարեկանի ա :P Ինձ լինում ա էդ տարիքի երեխեքի շորերը :P