Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա

Էջեր : 1 [2] 3 4 5 6

Farfalla
13.03.2010, 11:10
Նյարդայնանում եմ ուշացող մարդկանցից :angry

jeko777
13.03.2010, 12:07
Տապոռներից...
որ իրանցից բան չեն ներկայացնում, բայց իարնց դնում են չգիտես ում տեղը:

Hda
13.03.2010, 21:49
Ամեն օր ICQ-ում կամ ագենտում մի քանի հոգի ավտորիզացիայա ուզում::sad (թե ես ուր, դուք ուր :think)
Յանմ էդ քիչա, նայում եմ հայերեն անուն-ազգանունա գրած, գրում եմ, մեկ էլ թե «Ես հայերեն չեմ հասկանում, ռուսերեն գրի» կամ ավելի վատ՝ «Չեմ հասկանում ինչ ես գրում»:angry

Նոր էլ մեկին հաջող ասի, առանց իմանալու ովա, ինչա, ինչացու ա :))

Երևի դրա համար ընկերուհի չկա:D
Ինչ ծրագիր ես օգտագործաում՞:Ես QIP-ից ձեռ քաշեցի,անցա NIMBUZZ: pasword-ն էլ փոխեցի:

Hda
13.03.2010, 21:52
Իրենց Էլեկտրական լամպի տեղ դնող մոմերից:

VisTolog
14.03.2010, 12:56
Որ օդնոյում նույն մարդը համարյա ամեն օր գրումա "հով ո՞նց ես", "ի՞նչ կա", "բա ուրի՞շ ինչ կա:D". արա դե որ մի բան լինի կիմանաք էլի, ու՛ֆ::angry

*e}|{uka*
14.03.2010, 14:48
Նյարդայնանում եմ, որ որոշում եմ պառկած կինո նայեմ, ուտելու, խմելու բան եմ դնում կողքս՝ մահճակալիս վրա, սիրուն պառկում եմ, մեկ էլ հոպ հեռակառավարման վահանակը//նույն ինքը պուլտը// չկա: Սաղ հարամ ա լինում: :angry

Rhayader
14.03.2010, 15:04
Հենց նոր հասկացա: Ներվայնանում եմ, երբ հյուր ա գալիս, հետը լիքը երեխաներ են գալիս, ովքեր սկսում են վեշերիս ձեռ տալ, հետո ամենափոքրը սեղանիս վրա թեքված պեչենու կտորը կիսով չափ բերանն ա խառնում, ջրիկացնում ու լցնում պեչենու կտորի մյուս կեսի վրա::angry

AniwaR
14.03.2010, 15:48
Նյարդայնանում եմ ուշացող մարդկանցից :angry

Ներվայնանում եմ ուշացող մարդկանցից ներվայնացող մարդկանցից: Այ մարդ, ուշանում ենք, լավ ենք անում: Ձեր ի՞նչ գործն ա::cry2 Զզվում եմ, ի, հիմա չի ստացվում, օֆ: :cry2

Կամ ներվայնանում եմ, որ հարցնում են՝ ինչի՞ ես ամեն օր ուշանում... Ձեզ ի՞նչ, ուրիշ ձև չի լինում: :cry :cry

Kuk
14.03.2010, 20:48
Փաստորեն ստեղ պետքա գրեի, սխալ տեղ եմ գրել:D (http://www.akumb.am/showthread.php/51232-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-4?p=1927801&viewfull=1#post1927801)

sharick
15.03.2010, 21:44
Ահավոր նյարդայնանում եմ ,որ միշտ շուտ գնում եմ դասի տեսնում եմ ,մարդ չկա ..... դա էլ քիչ չի դասի Ժամն անցնում ա էլի են ուշանում .... :angry

Meme
22.03.2010, 22:08
Ամենից շաատ նյարդայնանում եմ անլուրջ մարդկանցից....օրինակ ես կատակասեր եմ...բայց սիրում եմ ամեն ինչը չափի մեջ...չեմ սիրում երբ դրսում նամանավանդ աղջիկները իրենց չափից դուրս անլուրջ են պահում:angry:angry:angryՆաև չեմ սիրում աներես մարդկանց երբ բերեմ նորից օրինակ .....դասախոսը անպատվում է ուսանողուհուն իսկ նա կարծես ձայն չհանելով հաստատում է նրա վատ խոսքերը ուղղված հենց իրեն:o:o:oայդ ժամանակ քիչ է մնում ես պաշտպանեմ:oy:oy:oyամոթա չէ:oy:oy:oy

Երկնային
22.03.2010, 22:16
Ուզում էի մեջբերեի, շնորհակալություն եղավ: Գիտես չէ, նույն ֆոնին ավելի շատ ներվայնացնում են անհումոր մարդիկ: :))

Yevuk
22.03.2010, 22:32
Նյարդայնանում եմ, որ առավոտները համալսարան մտնելուց անպայման պետքա ուսանողականները ցույց տաս. :sad ախր բոլորիս էլ դեմքերով գիտեն: Ու խտրականությունա դրվում ցածր ու բարձր կուրսեցիների միջև: :angry Մի օր քրոջս կուրսեցու (4-րդ կուրս) հետ էի առավոտը գնում համալսարան: Հենց տեղ հասանք, ես ուսանողականս հանեցի, իսկ ինքը՝ չէ: Ասեցի բա ինչի՞ չես հանում, ասեց. «Փորձվեն ինձնից ուսանողական ուզեն, էտ ուսանղականը գլուխներին կջարդեմ»: :bl:} Ու հենց մտանք, ես ցույց տվեցի, իսկ ինչքը չէ, ու չուզեցին էլ իրենից: :}

Մեկ էլ նյարդայնանում եմ, որ համալսարանում նոր օրենք են ստեղծել, որ ուշացողներին դասի չեն թողնում, իբր ուշացողները խանգարում են սովորողներին դաս լսել ու դասախոսների մտքի թելն էլ կտրում են::fool Ես ինքս ուշանալ չեմ սիրում, ու չեմ սիրում, ոչ ուշանում են,:)) բայց ախր առավոտները համարյա չի ստացվում չուշանալ, էն էլ որ ավտոբուսը 10 րոպեն մեկա գալիս, իսկ երթուղայիններում էլ տեղ չի լինում: :angry

VisTolog
26.03.2010, 20:19
երբ ակումբի թեմաների վերնագրերի առաջ գրվածա լինում - Կարևոր ու Հարցում

Մանուլ
26.03.2010, 20:28
Նյարդայնանում եմ, երբ դռները չխկացնում են:
Նյարդայնանում եմ, երբ տանը դմփդմփացնելով են քայլում:
Նյարդայնանում եմ, երբ հազում են :(:
Ու ամենաշատը նյարդայնանում եմ, երբ արթնանցում են ինձ :cry2: Էնքան վատ ա... Հիստերիկայի մեջ եմ ընկնում :(:

EgoBrain
26.03.2010, 22:33
Նյարդայնանում եմ, երբ կոմպի դեմը նստած իմ համար գործ եմ անում, մեկ էլ ծրագրերս սկսում են "աղաչել-պաղատել" որ իրանց ափդեյթ անեմ:Նյարդայնանում եմ, երբ մարդիկ խոսում են նրանից, ինչից չեն հասկանում: Մեկ էլ երբ որ քննությունների ժամանակ դասախոսները գալիս գլխիս կանգնում են ու սկսում են հետևել, թե ինչ եմ գրում: Եվ ամենակարևորը. նայրդայնանում եմ նյարդայնանալուց/կարևոր չի թե ով ա նյարդայնանում` ես թե ուրիշ մեկը/:

kyahi
26.03.2010, 22:50
Նյարդայնանում եմ, երբ մի բան եմ մտածում ու ինչ-որ ձայն եմ լսում,թեկուզ մամայի:
Բզկտվում եմ, երբ քյարթերի բանակ եմ տեսնում ու որ դրանք ամեն տեղ թքում են:Նեռվայնանում եմ, երբ ծխում են ու ծուխը գալիս ա իմ ուղղությամբ, երբ մարշուտկի մեջ տեղ չկա խցկվելու տեղ ,բայց խցկվում են, փողուցում համբուրվող զույգերից, ինքնահավան ապուշներից, թվացյալ խելոքներից, երբ մի բան չեմ հասկանում, երբ խոսում եմ ու իմ աչքերի մեջ չեն նայում, երբ իմ տեսանկյունն եմ ասում ու մարդիկ ինձ փորձում են հակառակը համոզել:
Երբ ինձ ուղղություն են ցույց տալիս, խառնվում են իմ գործերին, երբ ինձ ասում են ռոք լսող աղջիկ ես/ ուղղակի նեռվահան եմ լինում/
փողոցները աղտոտողներից, իրենց կյանքից դժգոհ և մշտական գործ չունեցող, պետությունից բողոքող տխմարներից:
Մռայլ դեմք ունեցող մարդկանցից:
Դասախոսներից, որոնք ուսանողին չեն հարգում:
Բոլոր թանկ մեքենաներից, որոնք անցնում են կանաչ լույսի տակով:Բոլոր տեսակի իմոյական խմբերից:…………………………………………………
Ընդհանուր առմամբ ես բավական նեռվային մարդ եմ
Վաաաախ ինչ լավ եմ հիմա ինձ զգում:hands

Շինարար
27.03.2010, 11:20
Նյարդայնանում եմ, երբ ինչ-որ թեմայում ինչ-որ մեկի հետ համաձայն չես լինում, մարդը սկսում է հեգնել քո տեսակետը, կպնողական բաներ գրել, քույրիկ ջան, թեմայում վիճաբանում ենք, ես իմ կարծիքն եմ ասում, դու քո, հեգնելը ո՞րն է: Նյարդայնանում եմ մանավանդ նրանից, որ հեգնանքի մեջ մի կաթիլ ճշմարտություն չկա, որ ես ոչ մի տեղ երբեք չեմ ասել, թե իմ կարծիքը ամենաճիշտն է, բացի լեզվական հարցերի թեմայում մի անգամ, այն էլ՝ շատ շուտ, այն էլ կատակով: Իսկ այդ հեգնող նախադասությունը կարդալով՝ նորեկը կարող է մտածել, թե ահա Շինարարը իրան իմաստունի տեղ դրած ինքնասիրահարված տգետի մեկն է ու հենց սկզբից վատ կտրամադրվի իմ հանդեպ: Նյարդայնանում եմ մանավանդ, որ նման հեգնական ու չոր ու կոպիտ տոնով ինձ հետ կարող է խոսել մի մարդ, ում ես ընկեր էի համարում, ում որևէ թեմայում որևէ մեկի հետ վեճը միշտ պատրաստ եմ եղել ինձ վրա վերցնել, եթե այն դուրս էր գալիս քաղաքակիրթ, ֆորումային բանավեճի շրջանակներից: Նյարդայնանում եմ, որ ամենալավ հարաբերությունների դեպքում միշտ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մի օր կարող ես այսպես նյարդայնանալ:

Դեկադա
27.03.2010, 11:35

որպեսզի օֆտոպ չստացվի ասեմ, որ նյարդայնանում եմ իրենց մասին մեծ կարծիք ունեցող, բայց իրականում ոչնչություն ներկայացնողներից:

Արևածագ
27.03.2010, 13:00
Երբ օրը հիսուն անգամ ճաշ եփելուց, սեղան դնել -հավաքելուց,ամանները լվալուց հետո, մանավանդ ամանները լվանալիս միշտ Ագաթա Քրիստիի զգացողությունն ունեմ. նա իր դեդեկտիվների բոլոր սպանությունների նկարագրությունները հենց աման լվանալիս է մտահղացել, երբ այսքանից հետո մի քանի րոպեով դուրս եմ գալիս խոհանոցից, նորից այնտեղ մտնելիս, օրինակ, տեսնում եմ. Ընտանիքիս անդամներից որևէ մեկը մի բաժակ հյութ է խմել, հյութի կաթիլները՝ սեղանին, հատակին, կեղտոտ բաժակը լվացարանի կողքին ինձ է սպասում: Չեմ ներվայնանում, գազազում եմ...:angry

Rhayader
27.03.2010, 13:10
Իսկ ես վերջերս միայն որոշ մարդկանց իրենց հոգու պես կեղտոտ ակնարկներից եմ ներվայնանում:angry ու այն փաստից, որ նման մարդկանց գլխին փողոցում դաշնամուր չի ընկնում:angry կյանքն անարդար է:(

CactuSoul
27.03.2010, 13:29
նյարդայնանում եմ իրենց մասին մեծ կարծիք ունեցող, բայց իրականում ոչնչություն ներկայացնողներից:

Վօ, լավ ա ասված, ես էլ: Ու էդքան չեմ նյարդայնանում իրենք իրենց մասին էդ մեծ կարծիքն ունենալուց, ինչքան նրանից, որ կողքից էլ են քչից-շատից նորմալ մարդիկ դրան հավատում ու իրենք էլ են մեծ կարծիք կազմում դրանց մասին:crazy:

Ռեդ
27.03.2010, 13:29
Նյարդայնանում եմ, երբ ինձ հարցնում են.
-Իսկ էդ նոուտբուքն ի՞նչ բան է, հե՞շտ է օգտագործելը:

Իսկ ես վերջերս միայն որոշ մարդկանց իրենց հոգու պես կեղտոտ ակնարկներից եմ ներվայնանում:angry ու այն փաստից, որ նման մարդկանց գլխին փողոցում դաշնամուր չի ընկնում:angry կյանքն անարդար է:(
Մենք Իտալիայում չենք ապրում, երևի դրանից է... :think

SSS
27.03.2010, 13:43
ու այն փաստից, որ նման մարդկանց գլխին փողոցում դաշնամուր չի ընկնում:angry (
Է փողոցում չի ընկնում,կարողա տաննա ընկնում:think

Դեկադա
27.03.2010, 13:44
Վօ, լավ ա ասված, ես էլ: Ու էդքան չեմ նյարդայնանում իրենք իրենց մասին էդ մեծ կարծիքն ունենալուց, ինչքան նրանից, որ կողքից էլ են քչից-շատից նորմալ մարդիկ դրան հավատում ու իրենք էլ են մեծ կարծիք կազմում դրանց մասին:crazy:

Գիտես, ես էս վերջերս ինձ համար պարզեցի, որ հասարակության համար շատ քիչ նշանակություն ունի թե դու ո՞վ ես իրականում, նրանց համար շատ կարեւոր է թե ո՞նց ես դու քեզ ներկայացնում... այ էտ աչքերին թոզ փչողներից ու քոռի պես էտ թոզը աչքերը լցնողներից եմ նյարդայնանում:

Rhayader
27.03.2010, 13:45
Է փողոցում չի ընկնում,կարողա տաննա ընկնում:think

Էհ, երևի փոքր ժամանակ իրենք են դաշնամուրի վրա ընկել, որ էդ օրի են:D

SSS
27.03.2010, 13:49
Գիտես, ես էս վերջերս ինձ համար պարզեցի, որ հասարակության համար շատ քիչ նշանակություն ունի թե դու ո՞վ ես իրականում, նրանց համար շատ կարեւոր է թե ո՞նց ես դու քեզ ներկայացնում... այ էտ աչքերին թոզ փչողներից ու քոռի պես էտ թոզը աչքերը լցնողներից եմ նյարդայնանում:

Վայ երեխեք ջան ներվայնանաք թե չէ աշխարհը փխել չի լինի,ձեզ պետքա դուք ստեղ ներվ եք քայքայում իրանք իրանց համար առոք -փառոք ապրում են...բանի տեղ մի դրեք..ձեր ներվերը դեռ պետք են ձեզ...ես ուղղակի հեգնանքով ու ծաղրանքով եմ մոտենում նման մարդկանց;)

Rhayader
27.03.2010, 13:52
Նոր մի երկու բան բզբզեցի, աչքս ծակեց՝ պիտի ասեմ:angry ներվայնանում եմ մարդկանցից, ովքեր ուրիշների սիմպատիան շահելու համար փորձում են իրանց խղճահարության վրա խաղալ, ալյա «նայեք ես ինչ լավն եմ, ես ինչ խեղճ եմ, իսկ կյանքն ինչ դաժան ա իմ հետ վարվում, բոլորը հիասթափեցնում են, ու՞ր ես, իմ երազների ասպետ, առանց որի ավելի լավ է, քան նրա հետ, արի ու ինձ համոզի հակառակում»:angry
Ժամանակին մի երկու անգամ բռնվել եմ էդ կեռիկի վրա:(

SSS
27.03.2010, 14:01

ահա մոտավորապես էսպես''միթե ես երջանիկ լինելու իրավունք չունեմ,էլ 2րդ անգամ չեմ սիրի,կյանքս կործանված է,ինձ ոչ ոք չի հասկանում,ճակատիս գրված ա որ պետք է մենակ լինեմ"... ու որպես կանոն այս ամենը ասում են այն մարդիկ ,որոնք չգիտեն էլ ինչէ կյանքը...ժողովուրդ կյանքը հիասքանչ Է...

Դեկադա
27.03.2010, 14:01
Վայ երեխեք ջան ներվայնանաք թե չէ աշխարհը փխել չի լինի,ձեզ պետքա դուք ստեղ ներվ եք քայքայում իրանք իրանց համար առոք -փառոք ապրում են...բանի տեղ մի դրեք..ձեր ներվերը դեռ պետք են ձեզ...ես ուղղակի հեգնանքով ու ծաղրանքով եմ մոտենում նման մարդկանց;)

Էս ընդգծածս լավ չհասկացա :): Ծաղրանքով եք վերաբերվում նրանց՝ ովքեր մեր ներվերն են քայքայում, թե՞ մեզ, որ ներվայնանում ենք:

CactuSoul
27.03.2010, 14:02
Էսօր նյարդայնության մուսաս եկել ա:D, էլի մի բան հիշեցի: Թե չէ՝ միշտ մտածում էի, թե առանձնապես ոչ մի բան չկա, որից խրոնիկ նյարդայնանամ:)):

Պաշտպանական արհամարհանքի հասնելու չափ նյարդայնանում եմ, երբ որևէ մեկը ասում է, թե չի սիրում / զզվում է / նյարդայնանում է (ևն) [ու էստեղ ինչ-որ բան, որ ամենաշատը հենց իրեն է հատուկ, էնքան, որ եթե ուրիշ մեկը նման բան ասեր, միանգամից հենց ինքը կգար մտքիդ]:

SSS
27.03.2010, 14:03
Էս ընդգծածս լավ չհասկացա :): Ծաղրանքով եք վերաբերվում նրանց՝ ովքեր մեր ներվերն են քայքայում, թե՞ մեզ, որ ներվայնանում ենք:

ովքեր մեր ներվերն են քայքայում;)

Rhayader
27.03.2010, 14:17
Մեկ էլ նյարդայնանում եմ այն մարդկանցից, ովքեր իրենք կեղծ ու ձևական են ու մտածում են, որ մնացածն էլ են կեղծ ու ձևական, իրենց նման::P

CactuSoul
27.03.2010, 20:45
Ու ամենաշատը նյարդայնանում եմ, երբ արթնանցում են ինձ :cry2: Էնքան վատ ա... Հիստերիկայի մեջ եմ ընկնում :(:
Էս մեկն էլ էի մոռացել:(: Ամենաահավոր բաներից ա, նկարագրելու չի՝ ոնց եմ ներվայնանում:sad: Էդ ենթագիտակցական ներվայնությունը շատ ավելի ծանր եմ տանում, քան գիտակցականը:noti (ոնց որ թե):

Ուլուանա
27.03.2010, 20:55
Շատ բաներից եմ նյարդայնանում, բայց հատկապես նյարդայնանում եմ էն գիտակցումից, որ էդքան շատ բան կա, որ ինձ նյարդայնացնում է։ :aggressive

Lion
29.03.2010, 20:38
Իսկ ես զարմանալի ձևով ոչնչից էլ չեմ նյարդանում :) Կուզենայի մի մարդ կամ իրավօճակ լիներ, որ ինձ նյարդացներ կամ նյարդացրած լիներ. Չկա, չեմ հիշում նման բան...:think

Artgeo
31.03.2010, 16:35
Երբ ինչ-որ մեկը իր նկարն է դնում ակումբի համապատսխան թեմայում ու մի հազար հոգի մի կամ երկու բառ գրելու համար այդ նկարը ամբողջությամբ մեջբերում է։ Սրանից շատ մենակ էն ա նյարդայնացնում, երբ նկարները մի քանի հատ են ու մեծ։

Ֆրեյա
31.03.2010, 16:42
Ամենաշատը ներվերիս ազդում ա, երբ Արտգեոն անկապ տեղը ներվայնանաում ա :angry

Chuk
31.03.2010, 16:43
Իսկ ես զարմանալի ձևով ոչնչից էլ չեմ նյարդանում :) Կուզենայի մի մարդ կամ իրավօճակ լիներ, որ ինձ նյարդացներ կամ նյարդացրած լիներ. Չկա, չեմ հիշում նման բան...:think

Համե՞ :'

Artgeo
31.03.2010, 16:46
Ամենաշատը ներվերիս ազդում ա, երբ Արտգեոն անկապ տեղը ներվայնանաում ա :angry

Դու հլը օնլայն արի, կասեմ

Ֆրեյա
31.03.2010, 17:05
Դու հլը օնլայն արի, կասեմ

Մեկ էլ՝ գժվում եմ, որ էս Արտգեոն ջնջում ա իրա թաշախուստը ու ստատուսը դնում ա Րեիմիջ... Հա յանիմ ինչ է՞ :angry

Մեկ էլ, որ անձնագիրն ա փակում, որ չգրեն :blin

Հայկօ
31.03.2010, 20:09
Ինձ նյարդայնացնում ա, որ Ֆրեյան ամեն ինչից նյարդայնանում ա :անռգը: Թողնեն սաղ օրը ներվայնանա:

Rammstein
08.04.2010, 10:55
Ներվայնանուն եմ, որ ինչ-որ անկապ մեկը ընկերության հայտ ա ներկայացնում, ու չգիտես` մերժե՞ս, թե՞ ընդունես։
Օրինակ` երեկ Սկայպով ոմն Solomon էր ինձ ուզում ավելացրել իրա կոնտակտներին, ես էլ ընդունեցի։ Մի քիչ գրեցի, հարցուփորձ արեցի, տեսա չի պատասխանում, հանեցի ռադ արեցի կոնտակտներիցս։ :angry
Էսօր էլ Ֆեյսբուքում ինչ-որ հնդիկ ա թե ինչ ա ընկերության հայտ ներկայացրել։ Հիմա չգիտեմ` ընդունեմ, մերժեմ, ինչ անեմ… առանց ընկեր լինելու էլ չեմ կարա նամակ գրեմ, հարցնեմ` ով ես ինչ ես… Մի խոսքով Ignօre, չեմ ճանաչում… :sad

EgoBrain
08.04.2010, 14:02
Նյարդայնանում եմ, երբ որ մամաս ամբողջ շաբաթվա ընթացքում ոչ մի համով բան չի սարքում, հետո գալիս ա շաբաթ-կիրակին, ես անհամբեր սպասում եմ որ ըհը, հազիվ տանն ա, ուրեմն էսօր մի համով բան կսարքի, բայց տենց էլ չի սարքում...:cry Ու դա լինում ա բավականին հաճախ... Դրան գումարած, ամեն օր մամաս ասում ա."վայ, էս ինչի ես սենց նիհարել, ինչի հաց չես ուտում?":

Rammstein
08.04.2010, 23:58

:cry2
EgoBrain ջան, անկեղծ ասած նենց ազդեցիկ ես գրել, քիչ էր մնում գայի ձեր տուն, մի համով բան սարքեի` չնայած չգիտեմ` ի՞նչ համով բան կարամ սարքեմ։ :unsure:cry

VisTolog
21.06.2010, 14:38
Երեկ (ավելի ճիշտ այսօր) ընկերներիցս մեկնա լա՜վ ազդել: Ու ընդհանրապես, ինքը միակնա, որ կարողանում նեՌվերս ուտել::D:))
Երեկ ահագին էլ հոգնած էի, դրա համար չէի կարողանում «պաշտպանվել», նա ինձ ուղղակի տապալեց::angry
22:30-ից մինչև գիշերը 3-ը::cry2

aerosmith
21.06.2010, 15:02
beeline-ը որ տենց էլ չի ուզում մի քիչ ափլոդի արագությունը բարձրացնի, մարդիկ հավեսով սքայփը վայելեն

VisTolog
21.06.2010, 15:19
Մոդերատորական: «Ինչի՞ց եք նյարդայնանում» և «Ո՞վ է ամենաշատն ազդում Ձեր նյարդերի վրա» թեմաները միացվել են:

ՆանՍ
21.06.2010, 15:28
Ինձ օրինակ ներվայնացնում ա, որ մամաս 10 րոպեն մեկ զանգում ա. :angry
Մեկ էլ , որ տղաները աղջիկներին առաջարկություն են անում, աղջիկներն ասում են` չէ, տղաներն էլ ասում են` խի?

VisTolog
21.06.2010, 15:52
Ինձ օրինակ ներվայնացնում ա, որ մամաս 10 րոպեն մեկ զանգում ա. :angry
Մեկ էլ , որ տղաները աղջիկներին առաջարկություն են անում, աղջիկներն ասում են` չէ, տղաներն էլ ասում են` խի?

Առաջին խնդիրն իմ մոտ էլ կա::cry2

:))

Yevuk
21.06.2010, 15:56
Ինձ օրինակ ներվայնացնում ա, որ մամաս 10 րոպեն մեկ զանգում ա. :angry
Մեկ էլ , որ տղաները աղջիկներին առաջարկություն են անում, աղջիկներն ասում են` չէ, տղաներն էլ ասում են` խի?

Իսկ ես մամայիս զանգերից միայն նյարդայնանում էն պահերին, որ դուրս եմ գալիս ման գալու, հազիվ մի քիչ հով ա ընկնում, սկսում ա կարգին քամի, մեկ էլ զանգում են՝ արդեն մութ ա, տուն արի: :sad

Արևհատիկ
21.06.2010, 17:46
Մի փոքր բանից էլ կարող ա ներվայնանամ: Բայց հետո, որ ներվայնությունս անցնում ա, սկսում եմ մտածել, թե էդ ի՞նչ էր, որ ես տենց ներվայնացա :8 ու Էդ պահին արդեն ես եմ ազդում նյարդերիս վրա, որ ամեն չնչին բանից ներվայնանում եմ:))

ՀԳ. Վերևում շնորհակալություն եմ հայտնել, բայց դե մենակ մամայիս զանգերը չի ազդում: Որ ինձ մի հոգի անընդհատ զանգում ա, ես ներվայնանում եմ:

Norton
21.06.2010, 19:43
Ամեն ինչը էս վերջերս:
Կոնկրետ էս երկու օրա ներվայանում եմ, որ մեկին չեմ կարում բացասական վարկանիշ տամ, որովհետև հլա 2 հոգու էլ պետքա վարկանիշավորեմ, որ իրա հերթը հասնի:sad

unknown
21.06.2010, 20:05
Մեկ էլ , որ տղաները աղջիկներին առաջարկություն են անում, աղջիկներն ասում են` չէ, տղաներն էլ ասում են` խի?

իմ ներվերինելա ետի ազդում:angry
մեկել որ անիմաստ խոսում են ուղակի խոսելու համար:angry
ամեն ասածս բառի վրա կառչում են ու նեղանում:angry
Ընդհանրապես շուտ եմ ջղայնանում:oyվերջերս ահավոր ներվայինեմ դառել:(

ՆանՍ
22.06.2010, 15:26
Հա, մեկ էլ էն, որ մեկին զանգում ես,մի քիչ խոսում ես, հետո էլ բան չի լինում խոսալու, ասումա` էլ ինչ կա, բա հետո,հետո2....
Բա,որ հաց ուտելու վախտ մի բան չեմ ուզում ուտեմ, մամաս զոռով ամանիս մեջա լցնում ,ասումա`կեր, համովա, ասում եմ` չեմ ուտում, ասումա`չէ,պիտի ուտես::angry

Dayana
22.06.2010, 15:45
Դեռ կոնկրետ չեմ նյարդայնանում, բայց որ մի քիչ էլ մամաներից բողոքեն, կներվայնանամ ՝ փիս ...

Lord
22.06.2010, 16:37
Պիվի բաժակները, հենց տենում եմ ուզում եմ ջարդեմ:D

tikopx
22.06.2010, 17:23
գնացի չանս նկարելու ասին համարտ տուր ,որ քաղմասից գան նայեն :((( Քաղմասնա վրրես ազդում ուր ինչի համար գնում ես համարտ են ւզում,որ քաղմասը գա նայի :(

Yevuk
22.06.2010, 17:53
Աաա՜....ներվայնանում եմ, որ մադիկ օգտագործում են «բան» խոսքը ամեն երկրորդ բառից հետո: :sad
«Բան, մի հատ բան արա, էն բանի բանը բեր ստեղ էլի»::'

Ապե Ջան
23.06.2010, 03:49
ժամանակը, անհեթեթ բանեմ գրում :D

Ախր ժամանակա լինում որ ժամանակը չի հերիքում ու ամեն ին խարվումա իրար :(

Անահիտ
23.06.2010, 09:37
1․ եհովայի վկաները
1.1 ազատություն ռադիոկայանը

Ինչուիկ
23.06.2010, 10:48
Որ մեկին ժամերով ինչ-որ բան եմ բացատրում, ընթացքում հարցնելով ամեն ինչ պարզ ա, թե՞ չէ, ասում ա, հա, ու վերջում մի հարց ա տալիս, որ ստիպված պիտի նորից ամեն ինչ բացատրեմ: :(

Մեկ էլ ներվայնանում եմ, որ մեկին տեսնում եմ, ասում ա նիհարել ես, ու էդտեղ կնգնած ինչքան ծանոթ ա լինում, սկսում են միանգամից վրես խոսել: :sad

einnA
23.06.2010, 11:11
Ես սովորություն ունեմ մազերիս քարկապ անելու հետո բացելու, բնազդաբար անում եմ, հետն էլ հանգստանում եմ ու ահավոր ջղայնանում եմ, որ մաման ու մեկ էլ մի քանի բարեկամներ կան հատուկ, որ իրենց պարտքն են համարում հիշեցնել, որ էտ վատ սովորույթ ա: Էլ չեն ասում, էս աղջիկը, որ չանի ուղղակի ներվայն հիվանդ կդառնա ;)

Հիմա ներվայնացած եմ մեր "օֆիս մենեջերի" նույն քարտուղար տյոտյայի վրա, որ մի կողմից մյուսն ա գնում` մեջն էլ բան չկա :angry

Օֆ, Օֆիկ ջան մեր սերունդը ներվայն հիվանդ ա :D

Lanterfant
24.06.2010, 01:03
Ներվայնանուն եմ, երբ անընդհատ հետաձգում եմ գործերս: Հաճախ է պատահում, որ լիքը ժամանակ և հավես ունեմ իմ պլանները կատարելու, բայց ինչ-որ խորհրդավոր պատճառով չեմ կարող սկսել, ու վերջում ոչ մի բան չի ստացվում: Ամեն օր նույն սցենարը կրկնվում է, ամեն ինչ ձգձգում եմ մինչև ներվերից գժվում եմ:

Vook
24.06.2010, 01:25
Ներվերս ներվայնանում է:) երբ ճաշկերույթի ժամանակ ափսեիս մեջ զոռով բան են ՙՔաշում՚ ,Կամ անընդհատ կրկնում են՝
սրանից քաշի ,նրանից քաշի։:angry

VisTolog
25.06.2010, 15:49
Հիստերիկանում (:))) եմ, երբ տանը կամ դրսում ինչ-որ բանա ընկնում կամ դիպում ոտքիս` շարժման ընթացքում::))

Meme
25.06.2010, 15:56
Հիմիկվա դրությամբ իմ նյարդերի վրա ազդում է դասախոսիս ձայնը,իսկ ընդանրապես,երբ ոտքիս վրա են կանգնում,կամ երբ բարձր գոռում են մեր կուրսի աղջիկները,լաչառանում են էլի:angryeեթե նույն նախադասությունը կարելի է ասել կամաց ձայնով,ինչի չեն ասում:notiՈնց տեսաք ձայներն են ազդում:))

Ֆոտոն
25.06.2010, 16:14
Տանել չեմ կարողանում, երբ կողքի սենյակում բարձր տհաճաբար հռհռում են, ձենները գլուխները գցում, իսկ այդ պահին ես լարված գործ կամ դաս եմ անում:
Որ ես կարդում եմ, իսկ կողքից անընդհատ բան են պատմում: Որ կարևոր գործի ընթացքում մեկ էլ մեկը գալիս է.
- Մի հատ մեյլս ստուգեմ:'
Որ միջանցքում օրը 8 ժամ ոմն մեկը գնում գալիս է, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս, գնում գալիս: :{
Չեմ սիրում, որ մի բան ստիպում են անել, կոնֆետ ուտել, ընդհանրապես ցանկացած բան ուտել, հագնել իրենց առաջարկածը, որ չեմ ուզում: Ու եթե հանկարծ իմ «չէ» ից հետո էլի պնդում են, սկզբունքորեն պատասխանս չեմ փոխում, ինչքան էլ միտքս փոխվի: Ուղղակի վիրավորվում եմ, որ իմ ասած բառը բանի տեղ չեն դնում էլի, կոնկրետ իմ որոշումն ու ասածս «չէ» ն::( Ավելի շատ նեղանում եմ ինձնից, եթե հանկարծ որոշումս փոխում եմ ու «կուլ գնում կամ ենթարկվում» ստիպողներին::(

Hda
25.06.2010, 16:14
Որ 100 000 -դոլարանոց ավտո են քշում քաչալ անվադողերով, կամ էլ
100 000-էս անգամ դրամանոց հեռախոս են օգտագործում, բայց րոպե չունեն...

Lord
25.06.2010, 17:59
ահավոր նյարդայնանում եմ այն մարդկանցից, որոնք սաղ օրը ինչ որ բանից բողոքում են, բայց իրանք էլ չեն հասկանում խի, որովհետև իրանց մոտ ամեն ինչ շատ լավ է

Eliza1
25.06.2010, 18:04
Չեմ սիրում, երբ մարդիկ կյանքից հոգնած են լինու,դժբախտ դեմքերով ման են գալիս : :[
Չեմ սիրում երբ դիմացինիդ հետ երկու բառ խոսելուց հետո, քեզ իրենց ընկերոջ տեղն են դնում :
Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց սերը արտահայտելու համար ասում են,-Դու իմ կեսն ես :

Ungrateful
25.06.2010, 18:44
Ներվայնանում եմ, երբ «Գժոտ» բառը տրանսլիտով գրում են՝ «Gjot»:
Օրինակ` "Vay, inch gjot nkar a", "du gjot demq es":

Դարք
25.06.2010, 19:00
ներվայնանում եմ երբ վիվասելլ <<անասուն>> սմս-ներա ուղարկում, թե ձեր հաշիվները արդեն պատրաստ են, հիմա էլ քիչա ջրի-մրի համար էլա հիշացնում, դեբիլ չենք գիտենք երբա հաշիվները պատրաստ լինում ու երբա պետք տանել մուծել, պետք չի ծնգլ անել...հա մեկ-մեկ էլ շատ փախած խանութ-մանութների սմսներա ուղղարկում, քիչա մնում զանգեմ ինչքան վատ բառ կա ասեմ:blin

Մանուլ
25.06.2010, 19:13
Ներվայնանում եմ, ափերիցս դուրս եմ գալիս, երբ ինձ Նարե են ասում կամ, առավել ևս, Սոնա :aaa :{ :sad: Էդքան նման ա՞ :esim:

Դարք
25.06.2010, 19:16
Ներվայնանում եմ, ափերիցս դուրս եմ գալիս, երբ ինձ Նարե են ասում կամ, առավել ևս, Սոնա :aaa :{ :sad: Էդքան նման ա՞ :esim:

ներվայնանում եմ, երբ ինձ Դարկո են ասում:angry (հա տենց). կամ անունով դիմեք,իսկ եթե չգիտեք հարցրեք, կամ պարզապես Դարք. եթե պարտադիր նիկս ուզում եք շեշտած լինեք:love

Հինատա
25.06.2010, 21:33
Չեմ սիրում, երբ մարդիկ կյանքից հոգնած են լինու,դժբախտ դեմքերով ման են գալիս : :[
Չեմ սիրում երբ դիմացինիդ հետ երկու բառ խոսելուց հետո, քեզ իրենց ընկերոջ տեղն են դնում :
Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց սերը արտահայտելու համար ասում են,-Դու իմ կեսն ես :

Ոնց է երևում, որ արյունակիցներ ենք:
Շարունակեմ.
Ինձ նյարդայնացնում է այն, որ քաղաքի կեսը տառապում է ինտերնետային հիվանդությամբ, այսինքն այնքան են ինտերնետով շփվել, որ իրական շփման մասին մոռացել են և երբ նոր ծանոթություններ են ունենում, ընդհանրապես չեն կարողանում շփվել:

Նաև նյարդայնանում եմ երբ ինձ քնից արթնացնում են: Հա մեկ էլ, որ գիշերը պառկած հեռուստացույց եմ դիտում, աչքս «կպնում» է, մեկ էլ գալիս արթնացնում են, թե գնա անկողինդ պառկի, մինչև գնում, հանվում, հագնվում եմ քունս «փախնում» է, չնայած այդպիսի դեպքերում միայն հանվում եմ, էլ ինչ գիշերանոց::))

Դե այն ամենը ինչ ազդում է նյարդերիս վրա, արդեն կա նշված ոմանց կողմից

Մանուլ
25.06.2010, 23:06
Ո՜նց եմ ներվայնանում, որ նկարը ֆեյսբուքում, Ակումբում, օդնոյում կամ մի ուրիշ տեղ թեք են դնում :blin: Պիտի գլուխդ թեքես, որ կարգին տեսնես :{:

Rammstein
27.06.2010, 16:04
Ներվայնանում եմ, երբ «Գժոտ» բառը տրանսլիտով գրում են՝ «Gjot»:
Օրինակ` "Vay, inch gjot nkar a", "du gjot demq es":

Աաաա՜, լավ էր… :D
Կամ էլ որ նկար են դնում, «ես եմ»-ի փոխարեն գրում են «es em»… ես դա միշտ կարդում եմ «էս եմ»… դե էդ ես, էդ էլ մնա… :} :))

Շատ եմ ներվայնանում էն մարդկանցից, որ հայատառ հաղորդագրություն եմ գրում, զարմանում, էշանում, ապշում են, որ հայատառ հնարավոր ա ինչ-որ բան գրել: :'

ars83
27.06.2010, 16:36
Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ բերանը բաց, ճպճպացնելով հաց են ուտում: Ինչքան չինացի եմ տեսել (այդ թվում նաև իմ աշխատասենյակում նստող զույգը), բոլորն «օժտված են» այդ նյարդասպան «ձիրքով»: Որ սկսում են իրենց «սիմֆոնիան՝ ծնոտների, ատամների և աղե-ստամոքսային տրակտի համար», թող ու փախի: Ստիպված ականջակալներ եմ դնում ու երաժշտություն զլում, կամ էլ մեկ-մեկ սենյակից դուրս գալիս, մինչև ուտեն-վերջացնեն:

Ապե Ջան
27.06.2010, 16:45
աաաա չեմ սիրում ահավոր, երբ ֆռթացնելով թեյ են խմում ու մեկել որ մի բան ուտելուց տաքա լինում էլի տենց ֆռթցնելով ուտում են..

Magic-Mushroom
27.06.2010, 21:10
Ես ուղղակի բարկաննում եմ երբ Հայաստանում հա ասում են Հոլանդ-Հոլանդ:angry,բայց իրականում Նիդեռլանդների Թագավորություն,հետո երբ իմանում են որ ես Նիդեռլանդներից եմ առաջինը նրանց մտքին անցնում է համասեռամոլությունը,հետո թմրադեղերը,բայց ամենաքիչ համասեռամոլները,թմրամոլները,հանցագործները Նիդեռլանդներում են,իրականում,մյուս Եվրոպական պետություններում ավելի շատ են,հետո շատ Հայեր կարծում են որ Նիդեռլանդցիները շատ հիմար ազգ են,բայց նրա տարածքը ընդամենը մի փոքր է Հայաստանից մեծ ու բյուջեն 500 անգամ ավելի շատ է քան Հայկականը,միայն կաննաբիսի սերմերի վաճառքը բերում է 10 միլիյառդ դոլարի շահույթ,ֆիլիպս գործարանի մասին լռում եմ ու մյուս բնագավառների::angry

ՆանՍ
28.06.2010, 11:58
Բա, որ ես արդեն ինքս իմ ներվերի վրա ազդում եմ, երբ TV-ով կամ փողոցում մի քիչ ղզիկոտ տղա եմ տեսնում, ասում եմ` էս հաստատ գալուբոյ ա::angry

impression
28.06.2010, 12:50
ներվայնանում եմ, երբ մի ամբողջ շաբաթ երեկոները սերիալ նայելուց չեն կշտանում ու շաբաթ-կիրակի դնում բոլորն իրար հետևից մի հատ էլ են նայում

Tila Saryan
28.06.2010, 12:58
Ես ուղղակի բարկաննում եմ երբ Հայաստանում հա ասում են Հոլանդ-Հոլանդ:angry,բայց իրականում Նիդեռլանդների Թագավորություն,հետո երբ իմանում են որ ես Նիդեռլանդներից եմ առաջինը նրանց մտքին անցնում է համասեռամոլությունը,հետո թմրադեղերը,բայց ամենաքիչ համասեռամոլները,թմրամոլները,հանցագործները Նիդեռլանդներում են,իրականում,մյուս Եվրոպական պետություններում ավելի շատ են,հետո շատ Հայեր կարծում են որ Նիդեռլանդցիները շատ հիմար ազգ են,բայց նրա տարածքը ընդամենը մի փոքր է Հայաստանից մեծ ու բյուջեն 500 անգամ ավելի շատ է քան Հայկականը,միայն կաննաբիսի սերմերի վաճառքը բերում է 10 միլիյառդ դոլարի շահույթ,ֆիլիպս գործարանի մասին լռում եմ ու մյուս բնագավառների::angry

Հարգելիս, դու իրավացի ես… Իմ դասախոսներից մեկն էլ Նիդերլանդների Թագավորության բնակչության մասին ոչ լավ տպավորություններով էր վերադարձել. ասում էր՝ քանի որ այնտեղ չաշխատելն ավելի ձեռնատու է, քան աշխատելը, մարդիկ դեգրադացման են ենթարկվել...

Ես կցանկանայի իմանալ հատկապես քո կարծիքը Նիդերլանդների բնաչության մասին:

Ապե Ջան
28.06.2010, 13:01
Էն մարդիկ, ովքեր իրենց դնում են պրոֆեսորի տեղ, բայց 0 են ու իրենցից բան չեն ներկայացնում: Դրա հետ մեկտեղ փորձում են այլոց նյադերի վրա ազդել: :[

terev
28.06.2010, 13:10
Ներվայնանում եմ, երբ անհասկացողները իրենց թերությունները վերագրում են ուրիշներին: :[

Tila Saryan
28.06.2010, 13:42
Էն մարդիկ, ովքեր իրենց դնում են պրոֆեսորի տեղ, բայց 0 են ու իրենցից բան չեն ներկայացնում: Դրա հետ մեկտեղ փորձում են այլոց նյադերի վրա ազդել: :[

Ինձ էլ են նման երևույթները փոքր-ինչ նյարդայինացնում են, սակայն չեմ բացառում, որ իրոք խելացի են, բայց այնքան իմաստուն չեն, որ մյուսները դա նկատեն, առանց իրենց ինքնագովազդի:

Երվանդ
28.06.2010, 14:38
Էսօր ցանկացած մարդկային արարած վրես ազդում ու ինձ նյարդայնացնում ա:))

CactuSoul
28.06.2010, 19:26
Հատուկ մի մարդու համար եմ գրում, ով ասում էր, թե վատ ա, որ չեմ արտահայտվում ու նման բաներ:
Ուրեմն. հիմա ուզում եմ արտահայտվել, որ ոչ իմ, ոչ իր աչքում կեղծավոր չերևամ, երբ հետո մի օր պատահաբար վերաբերմունքս երևա. ուզում եմ ասել, որ նյարդերիս խայտառակ ձևով ազդում են «ռուսական ճարտարապետության» մասին, «Սյուզիի» ու դրան հարակից մյուս թեմաներով խոսակցությունները: Մտածեցի, որ եթե էդ մարդն իմ համար էնքան կարևոր ա, որ էդ բաներն էդքան ազդում են վրաս, ուրեմն հնարավոր ա, որ իմ կարծիքն էլ իր համար կարևոր լինի, էլի:):

Meme
28.06.2010, 20:06
Ֆուտբոլները արդեն ազդում են վրես,գժվեցի,երբ են վերջանալու:angry

Katka
28.06.2010, 21:30
Անկապ հարցը`« ո՞նց ես»:Ու շատ հաճախ ձեւական պատասխանը` «լավ եմ, նորմալ եմ»: Ասա էն, ինչ զգում ես, ձեւականություններն առանց էդ էլ շատ են, եթե հարցնում են, ուրեմն հաստատ կարեւոր ես:

A.r.p.i.
30.06.2010, 19:42
Նյարդայնանում եմ , երբ անշարժ գույքի գովազդի ժամանակ հնչում է գինը պայմանագրային է արտահայտությունը:

Magic-Mushroom
30.06.2010, 20:12
Ով որ մինչեւ հիմա Նիդերլանդների մասին վատ կարծիք ունի:angry,այս չքնաղ,ազատ,հարուստ,զարգացած,անգործության մակարդը ընդամենը 4 տոկոս կարդացեք սա

1,http://euguide.ru/netherlands

http://euguide.ru/wp-content/uploads/2008/04/amsterdam_5.jpg

http://euguide.ru/wp-content/uploads/2009/12/eu_netherlands_2.jpg

http://euguide.ru/wp-content/uploads/2008/03/amsterdam_1.jpg

http://repairstemcell.files.wordpress.com/2009/02/amsterdam-big.jpg

ինչպես կարող են չաշխատել մարդիկ,ինչ որ մեկը կարող է վատ Նիդերլանդական արտադրանք ցույց տա:)

Hda
30.06.2010, 22:03
երբ թեմայում մեկից ավել օֆթոփում են

Մարկիզ
30.06.2010, 22:16
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Ոչինչ և … ոչ մեկը…:)

Eliza1
30.06.2010, 22:17
Չեմ սիրում, երբ ինչ-որ խնջույքի եմ գնում և բոլոր ներկաները գոռալով են միմյանց հետ շփվում,արդյունքում ոչ-ոք ոչ-ոքի չի լսում:Իմ չսիրած օրերից մեկը այսօր էր:

E-la Via
30.06.2010, 23:07
Այս վերջերս հատկապես նյարդերիս վրա ազդում է դատարկությունը, ավելի ճիշտ, մարդկանց աչքերի դատարկությունը… Շատ եմ բարկանում, երբ տեսնում եմ ոչինչ չասող աչքեր,որորնք արտացոլում են ներքին դատարկությունը… Քիչ է մնում այդ մարդկանց բռնեմ, մի լավ թափ տամ ու մի լավ անպատվելով ստիպեմ, որ գոնի մի պահ հայացք գցեն իրենց ապրաած կյանքին ու տեսնեն, թե դա ինչի վրա է վատնում: Սարսափելի է տեսնել զոմբիացված կյանքեր… Նրանց համար շատ եմ ափսոսում ու շատ-շատ բարկանում եմ :angry:

*e}|{uka*
30.06.2010, 23:49
Ինձ նյարդայնացնում են բացարձակապես ոչ նյարդային մարդիկ:
Պարզվում ա այդպիսի մարդիկ էլ կան... :անգՌ

Magic-Mushroom
01.07.2010, 00:06
Ես ուղղակի ատում եմ հարսանիքի ժամանակ որ գոռում են տաաշի,հետո ատում եմ կարմիր խնձորը,դա արաբական ավանդույթ է,մեկել եթե իմ հարսանիքի ժամանակ ռաբիզ երժշտություն հնչի ես ուղղակի ինքնասպան կլինեմ,չեմ դիմանա:angry

երեքնուկ
01.07.2010, 01:08
Տանել չեմ կարող, երբ հեռուստատեսության ցանկացած ալիք եմ միացնում ու միևնույն <<աստղերին>> եմ հանդիպում, վոնցոր մեր տան անդամները լինեն: Մի 10 հոգի են էլի, համ դերասանություն են անում, համ երգում, համ հաղորդում, համ թարգմանում, համ պարում....... իրենք իրենց մրցանակներ հանձնում, պարգևատրում ....
Ամենա ահավորն այն է, որ շատերի համար այդ 10 հոգու ստեղծածնա արվեստը :

Jarre
01.07.2010, 09:20

Երեքնուկ, համաձայն եմ հետդ։ Շնորհակալություն այս հարցին անդրադառնալու համար։ Փորձեմ շարունակել միտքդ։

Իմ նյարդերի վրա ազդում է վերոնշյալ երևույթը ու նաև այն, որ էսօր յուրաքանչյուր չստացված արվեստի գործ անվանում են «խորը արվեստ, որ ամեն մեկը չի, որ կարա հասկանա»։ Էսօր համատարած երևույթ ա, որ թե՛ նկարչության, թե՛ երաժշտության մեջ խառը խուռը ստեղծագործությունները պիտակավորում են որպես ավանգարդ ու վերջ, դրանով ամեն ինչ ասված է՝ չես հասկանում էտ քո պրոբլեմն ա.... Բայց նաև հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը ինչ որ բան կոչում է արվեստ, ուրեմն դա արվեստ է....

Նաև նյարդերիս վրա ազդում է մեկ ուրիշ երևույթ։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում երաժշտական բոլոր ոճերին։ Աշխատում եմ չունենալ ստերեոտիպեր երաժշտական ոճերի նկատմամբ։ Բայց ահավոր տխրում եմ մի բանից։ Ռաբիզ համերգների մեծ մասի ժամանակ Մարզահամերգային համալիրը լեփ լեցուն է լինում։ Իսկ դասական, սիմֆոնիկ համերգների ժամանակ շատ անգամ սրահը կիսադատարկ է։ Էլի եմ կրկնում, չունեմ կանխակալ տրամադրվածություն ռաբիզի նկատմամբ, բայց երբ ազգովի միայն դա ենք լսում, դա ոչ միայն ազդում է նյարդերիս, բայց նաև խորը անհնագստություն պատճառում։

Ժունդիայի
01.07.2010, 10:02
Շատ եմ նյարդայնանում ավելի ճիշտ ներքուստ նեղվում, որ մարդ ձևապաշտ ու իրան բռնազբոսաշրջիկ թափառականի տեղ դրած ա լինում: Կռապաշտ ա, բայց քրիստոնեություն ա քարոզում: Վեջին ժամանակներս ամեն ինչի հետ համակերպվում եմ, մնում ա սրանց նմաններին էլ մարսեմ, այնժամ միգուցե ավելի հանգիստ կապրեմ: Տատս մի լավ խոսք ուներ՝ «բալա ջան ըդոնք որ բերընները կբացեն, ես ըդոնց թոքերը կկարդամ»: Հբը:))

Արևածագ
01.07.2010, 12:09
«Այն օրվանից , երբ «Շանթ » հեռուստաալիքը մուտք գործեց մեր հայրենակիցների օջախները.... միասին կառուցենք մեր վիրտուալ Հայաստանը», «Այն ժողովուրդն է հաջողության հասնում....», «Տես և զգա, տե'ս և կառուցիր....» Սըբանի'ք էլ էդ կոչերով::[ Դրանց դարդից Հայաստանի ալիքները շաբաթներով չեմ էլ միացնում:

ՆանՍ
01.07.2010, 12:27
Բա որ քեֆերի ժամանակ միշտ մի ստից բանի պատճառով կռիվ ա լինում ու հաստատ էտ բանը սաաաաաաաաաղ կնանիքի ներվերի վրայա ազդում:angry

Վարպետ
01.07.2010, 13:06
Մի բան, որն ինձ անծանոթ ա, որտեղ ապակողմնորոշված եմ զգում, որտեղ լիքը անիմաստ պրիբամբասներ կա, ու ես չեմ ջոկում որը որից հետո ա, ու որ հնից մենակ գույնն ա մնացել: Ո~նց ա նեռվայնացնում: ՉՈՒԿ!

Դարք
03.07.2010, 22:49
նեռվայնանում եմ երբ աղջկերքը, որոնք գիթառից կիլոմետրերով հեռու են, վերցնում են գիթառը ու սկսվում են տարբեր պոզաներով նկարվել....բա մի հատ նստած չնկարեցիր, մի հատ էլ էս դիրքով նկարի....տգեղա կողքից նայվում... գոնե գիթառը ճիշտ բռնել իմանայիք:[

Հինատա
08.07.2010, 23:19
Նյարդայնանում եմ երբ անընդհատ բողոքում են, մանավանդ երբ ասում են, որ երկիրը երկիր չի: Այսպիսի լավ խոսք կա եթե չես կարողանում փոխել աշխարևը, փոխիր քո հայեցողությունը աշխարհի նկատմամբ: Քո մտքերն են քո ապագան:

Lord
09.07.2010, 00:38
Արդեն էս աշխարհի առաջնությունից նեռվայնանում եմ:angry, երբա վերջանալու:[

Հայուհի
09.07.2010, 18:22
Նեռվայնանում եմ, երբ մեր հայկական ալիքները ռուսական հաղորդումների նման բան են ուզում նկարել, նկարում են ու իմ կախվելը գալիսա, ավելի լավա ՝ մի պատճենեք էլի, մեկա իրանց չեք հասնի:

Ռեդ
09.07.2010, 18:24
Նեռվայնանում եմ, երբ մեր հայկական ալիքները ռուսական հաղորդումների նման բան են ուզում նկարել, նկարում են ու իմ կախվելը գալիսա, ավելի լավա ՝ մի պատճենեք էլի, մեկա իրանց չեք հասնի:
+ Նյարդայնանում եմ այն բանից, որ հայերը ոչ մի սեփական հեռուստահաղորդում չունեն:

Հայուհի
09.07.2010, 18:28
+ Նյարդայնանում եմ այն բանից, որ հայերը ոչ մի սեփական հեռուստահաղորդում չունեն:

Ունեն, հազիվ Արմենիայում էն Դիանայի հարսանիքներն են:[

Պոսեյդոն
10.07.2010, 18:42
Նյարդայնանում եմ այն մարդկանցից, ովքեր ասում են յանիմ ֆուտբոլը ինչ բանա 22 հոգի մի գնդակի հետևից են վազում, մեկ էլ նյարդայնանում եմ երթուղայինում խաշի բուրմունքի ազդեցության ներքո դասի գնալուց:

*e}|{uka*
11.07.2010, 23:08
Ինչի՞ց ... այ էս ->Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ թեմայից: :fool

Moonwalker
12.07.2010, 14:08
Սլավա Սարգսյանից, ուղղակի տրաքում եմ:angry:[

Ապե Ջան
12.07.2010, 19:49
Այն մարդիկ որ այդ թեմայից ընդհանրապես բան չեն հասկանում 0 են, բայց էլի խառնվում են ու փորձում են իրենց միտքը արտահայտել:

Ռեդ
12.07.2010, 20:44
Նյարդերիս վրա ազդում են այն ակումբցիները, ովքեր, երբ վախենում են ինքնուրույն ինչ-որ գրառում անել, դիմում են այլ ակումբցիների օգնությանը՝ դրանով իսկ էլ ավելի ցածրացնելով իրենց` արդեն իսկ բավականին ցածր մակարդակը:

Մանուլ
13.07.2010, 13:22
Նյարդայնանում եմ, երբ որ youtube-ում ուզում եմ ինչ-որ վիդեո նայել, բայց գրում ա, որ հեղինակային իրավունքների պահպանման նպատակով այդ վիդեոյի ցուցադրությունը մեր երկրում արգելվում ա :cry :angry:
Ուֆ, բա ո՞նց նայեմ :(:
Լավ, որ գնամ Անգլիա, կնայեմ :D :sad:

Ֆրեյա
13.07.2010, 14:18
Ահավոր ներվայնանում եմ, երբ մարդու կարծիքի հետ չես համաձայնում, հիմնավորում ես, նա էլ չի կարողանում հիմնավորել իրենը ու այդ աբիժնիկությունը սկսում է անձնականի միջոցով արտահայտել՝ ասելիք չունենալու հետևանքով...

Մեկ էլ՝ ներվայնանաում եմ, երբ մարդը մի բանով շատ է տարված լինում, այսպես ասած՝ զոմբիացած վիակում է, ու ինչ ասում ես, գլուխը չի մտնում։ Հետո մի որոշ ժամանակ անցնում է, իր ռոմանտիկ վիճակներից հետ է գալիս, նոր զգում է, որ "աֆֆեկտի" տակ էր....

Մեկ էլ՝ ջղայնանում եմ, որ մի բանի մասին թեթև լսած են լինում ու սկսում են կարծիքներ արտահայտել։ Ծանր դեպքեում՝ պնդում են, որ հարցի շուրջ տեղեկացված լինելն ավելորդ է, ինքն էնպես էլ "ընտիր" քննարկում է վարում։ Թերևս, սրանից է երբեմն բխում նշածս առաջին պրոբլեմը։

Agni
13.07.2010, 17:41
- Այ էս թեման "Ո՞վ է ավելի խելացի. կի՞նը, թե՞ տղամարդը" ու չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարելիա էտքան երկար վիճել ու մի հատ էլ հարցին հաստատ պատասխան տալ...
- Նյարդայնանում եմ, որ ծնողները փողոցում քայլելիս, մեկել երեխեքի վրա շատ անիմաստ գռեհիկ ճչում են

Ապե Ջան
13.07.2010, 17:53
Ինչի՞ց ... այ էս ->Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ թեմայից: :fool

- Այ էս թեման "Ո՞վ է ավելի խելացի. կի՞նը, թե՞ տղամարդը" ու չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարելիա էտքան երկար վիճել ու մի հատ էլ հարցին հաստատ պատասխան տալ...
- Նյարդայնանում եմ, որ ծնողները փողոցում քայլելիս, մեկել երեխեքի վրա շատ անիմաստ գռեհիկ ճչում են

Հենց այս երևույթը: :oy

ՆանՍ
14.07.2010, 14:15
Ով շոգից ներվայնանում ա, թող ձեռք բարձրացնի:D

Դարք
17.07.2010, 02:10
բեսամփթ ձևի :)) ներվայնանում եմ, երբ ջահել սիրուն տղա կամ աղջիկը բերանը բացումա, բերանցից շան հոտա գալիս, որովհետև մի ամիս չի

մաքրել դեղնած ատամները:

Shah
19.07.2010, 20:22
Սևամորթների ռասիստությունը, իրեն կերակրող սպիտակների ձեռքի նկատմամբ... (

A.r.p.i.
19.07.2010, 20:41
Նյարդերիս վրա ահավոր ազդում է մարդկանց բջջային հեռախոսահամարները հաճախակի փոփոխելու սովորությունը:angry

Eliza1
19.07.2010, 22:56
Նյարդայնանում են երբ ինչ-որ հեռուստաալիքի քիչ թե շատ հաջողված հաղորդավարը,վարում է տվյալ ալիքի դեմքը ներկայացնող բոլոր հաղորդումները:Օրինակները շատ են:Նաև նյարդայնանում եմ իրեն ամենագեղեցիկ և խելացի հմարող ձևավոր Մարինա Թագակչյանից:

Reh32
20.07.2010, 00:10
ես ամենաշատը ինձնից եմ նյարդայնանում.
Նյարդայնանում եմ իմ անուշադրությունից, շուտ հոգնելուց, անտարբերությունից,իմ սենյակի անմաքուր վիճակից, սխալս մի քանի տասնյակ անգամ կրկնելուց, կյանքս անիմաստ վատնելուց, չկողմորոշվելուց,մի բան չձեռնարկելուց, հույսս բախտի վրա ամեն օր դնելուց, կոմպիս հիշողության պակասությունից, դեսկթոփիս անմաքուր վիճակից, մի բռաուզերի մեջ անթիվ էջեր բացելուց ու փակել ափսոսալուց. շատ քնելուց ու ամենավատը որ չեմ ուզում փոխվեմ.

Դարք
21.07.2010, 11:14
նեռվայնանում եմ, որ ստիպված եմ լինում youtube-ի վիդեոները մենակ գիշերը 2-ից հետո մեկ էլ առավոտ կանուխ նայեմ, որովհետև կապս hi line է ու 1մբ:angry

Նեռվայնանում եմ, երբ սիթիից առևտուր եմ անում ու գումարը ասենք թե 4785 դրամա կազմում, ինձնից գանձում են 4790 ու տենց միշտ, Ոնց որ պարտավոր եմ հավելյալ վճարել իրանց` առանց այն էլ թանկ ապրանքների համար :անգռի

Hda
21.07.2010, 15:08
Բիլայնի էրոտիկ գովազդը

Հագեցրու գիշերդ հաճելի շփումով

Meme
21.07.2010, 15:16
Նեռվայնանում եմ էն Անի կաթի գովազդից,որ մի երեխա փողոցով մի հատ հիմար երգի տակ ժամերով գնումա սուպերմարկետ փուչիկները ձեռքին,էդ երգը չէր լինի ուրիշ ինչ որ հանգիստ երգ դնեին,թոպեն մեկ էդ գովազդնեն դնում,գլծիդ մեջ ամբողջ օրը զնզգումա էդ երգը:angry

..Ando..
22.07.2010, 12:43
Նեռվայնանում եմ որ արդեն որոշ տղաներ իրար սկսել են կանչել ՋԱՆ արտահայտությամբ:(

boooooooom
22.07.2010, 21:59
Նեռվայնանում եմ որ արդեն որոշ տղաներ իրար սկսել են կանչել ՋԱՆ արտահայտությամբ:(
Չեմ լսել, բայց որ լսեի, ես էլ կնեռվայնանաի

avikavet1
22.07.2010, 23:41
Նեռվայնանում եմ գովազդներից:Էսքան գովազդ կլինի, որ եթեր են տալիս::fool

Ambrosine
23.07.2010, 00:03
Վայ ո՜նց եմ ներվայնանում մեր մալոլետկեքից... մի՞թե մեր հասարակությունը էս աստիճան բթացման պրոցեսում է :angry: Ուզում ես տարին մի անգամ հեռուստացույց դիտես ու, բնականաբար, քանի որ դիտելու հաղորդում էլ չկա, ստիպված նայում ես Դար 21-ը, որ գոնե երաժշտություն լսես... դա էլ են հարամում :angry Ներքևի մասում սըմըսըներ են գրում՝ «այս կյանքը կյանքի նման չի, քանի որ Արամեի նման կյանքը իմ կյանքը չի» :D :fool «Ռեալիս ֆուտբոլիստները մռութ են» :' ոնց-որ թե մյուս թիմերի ֆուտբոլիստներն էլ դունչ են, էլի... կամ՝ «Ջասթինը մենակ իմն ա, լսու՞մ ես, այ Անուլիկ, որ եկել եմ էդտեղ, վերջդ վատ ա լինելու» :o Կամ՝ «ասեմ իմանաք, որ Ջասթինը Ֆերարի ու Ռենջ ա քշում, ոչ թե ձեր նման» :fool «Ամենասիրուն ֆուտբոլիստները Կասիլյասը, Տորեսը, Դրոգբան են... կյանքս են» ճճճճճճճճճճճճճ «Ֆուտբոլով սկսեցի հետաքրքրվել Ուրուգվայի հավաքականի էն սիմպո ֆուտբոլիստին տեսնելուց հետո» :D :[

Ասա այ անուլիկներ, գժուկներ, անիկասիլյասներ, մարիշռոնալդուներ, արամեախելքըգցածներ, գնացեք ձեր դասերը սովորեք, մեզ էլ զրկեք ձեր անտաղանդ ուղեղի հանճարեղ մտքերը կարդալու հաճույքից :angry

Դարք
23.07.2010, 00:07
Քո կյանքն էլ կյանք չի, քանի որ իմ նման կյանքը քո կյանքը չի :angry

սենց մի բան մի վախտ ստատուսումս էր:D

Anuka
23.07.2010, 00:17
:angry էս մեր տակի հարևանի ՊՍՏԻԿ էրեխեն:angry մեկել մեր շենքի տակի խանութի տատին:[ մի բան չիմանա կ ՍԱՏԿԻ:angry:hands

---------- Ավելացվել է՝ 01:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:12 ----------

հա մեկել են marianna ռեկլամից...արաաաաա ոնց եմ ուզւմ խփեմ ետ ռեկլամի ստեղծողիննննն:angry:sad:aggressive:goblin

---------- Ավելացվել է՝ 01:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:15 ----------

Վայ ո՜նց եմ ներվայնանում մեր մալոլետկեքից... մի՞թե մեր հասարակությունը էս աստիճան բթացման պրոցեսում է :angry: Ուզում ես տարին մի անգամ հեռուստացույց դիտես ու, բնականաբար, քանի որ դիտելու հաղորդում էլ չկա, ստիպված նայում ես Դար 21-ը, որ գոնե երաժշտություն լսես... դա էլ են հարամում :angry Ներքևի մասում սըմըսըներ են գրում՝ «այս կյանքը կյանքի նման չի, քանի որ Արամեի նման կյանքը իմ կյանքը չի» :D :fool «Ռեալիս ֆուտբոլիստները մռութ են» :' ոնց-որ թե մյուս թիմերի ֆուտբոլիստներն էլ դունչ են, էլի... կամ՝ «Ջասթինը մենակ իմն ա, լսու՞մ ես, այ Անուլիկ, որ եկել եմ էդտեղ, վերջդ վատ ա լինելու» :o Կամ՝ «ասեմ իմանաք, որ Ջասթինը Ֆերարի ու Ռենջ ա քշում, ոչ թե ձեր նման» :fool «Ամենասիրուն ֆուտբոլիստները Կասիլյասը, Տորեսը, Դրոգբան են... կյանքս են» ճճճճճճճճճճճճճ «Ֆուտբոլով սկսեցի հետաքրքրվել Ուրուգվայի հավաքականի էն սիմպո ֆուտբոլիստին տեսնելուց հետո» :D :[

Ասա այ անուլիկներ, գժուկներ, անիկասիլյասներ, մարիշռոնալդուներ, արամեախելքըգցածներ, գնացեք ձեր դասերը սովորեք, մեզ էլ զրկեք ձեր անտաղանդ ուղեղի հանճարեղ մտքերը կարդալու հաճույքից :angry
վաաաաաաաաաաայ ինչ ծիծաղալույաաաաաաաաաաա:hands

Հարդ
23.07.2010, 09:08

Սրան գումարած մի բանից էլ եմ նեռվայնանում: Կարծում եմ, որ յուրաքանչյու սմսն 150 դրամկից պակաս չարժի: Ու էն դեպքում, երբ իրանց ծնողները հազիվ են ծերը ծերին հասցնում, իսկ իրանք իրանց «ճղճիմ» հաճույքների վրա են վատնում էտ փողը:

Հա, մի օր էլ քայլում էի, դեմովս 2 հատ էտ մալալետկեքից: Ուրեմն խոսում են աշխարհի առաջնությունից ու լրիվ թեման էն ա, թե որ հավաքականի տղերքն են ավելի սիրուն: Ուրեմն պարզվում ա իրանք դրանով են թիմ բալետ անում: Փե չէ դրանք ֆուտբոլից ինչ պիտի հասկանային: Իսկ Հայաստանի հավաքականին չեն սիրում նրա համար, որ մերոնք փռչոտ են:D:
Այ քեզ նեեեղ մարդիկ... խղճում եմ ու անհանգստանում ախր բացի նեռվայնանալուց... վերջի վերջո իմ ազգն ա:

Արա ասա այ բալիկ ջաններ, գնացեք ձեր դասերով զբաղվեք: Մեր նման մեծ մեծ ձյաձյաներն ու ծյոծյաները որ դաս են անում, ուրեմն դուք հլը շատ դաս ու պանիր ունեք ուտելու:

Սլիմ
23.07.2010, 13:00
Բարձր խոսացող տաղամարդիկ, ատում եմ:[

ՆանՍ
23.07.2010, 14:47
Ներվայնանում եմ, երբ մի բան ես անում, գալիս շնչիդ վրա կանգնում են:angry

Inana
23.07.2010, 15:10
Ներվայնանում եմ սպասելուց:

ՆանՍ
23.07.2010, 15:18
Վաաաաաաայ, ես էլ չեմ սիրում ուրիշին սպասել, բայց տենց իմ մոտ քիչա պատահում, որովհետև ես եմ միշտ ուշանում, ու այ էդ իմ բնավորության գծից զզվում եմ , բայց չեմ կարում փոխվեմ:Մենակ մանկապարտեզից չէի ուշանում, որովհետև մամաս էր տանում:D

boooooooom
23.07.2010, 23:21
Նյարդայնանում եմ, երբ որ նիկը այնքան երկարա լինւմ, որ "գնալ վերջին գրառմանը" կոճակը կորումա: Մեկ էլ են որ ուզում եմ մի բան գրեմ, ռուսերեննա միացրած լինում, ու դա նկատւմ եմ, երբ արդեն մի քանի բառ գրած եմ լինում :angry

Միքո
24.07.2010, 16:35
Նյարդայնանում եմ անորոշ վիճակից, որ չգիտեմ ինչա գալու վաղը իմ գլխին :8
Help !!!

Հարդ
24.07.2010, 18:47
ՆեՌվայնանում, գժվում, խեագարվում եմ, երբ հայկական սիրուն, հնչեղ անունները ռուսականացնում են... ասենք սենց՝ ԿարինԱ, ԱրմինԱ, ԳայանԱ: Կատաղում եմ ուղղակի:

Լուսաբեր
24.07.2010, 19:33
Նենց եմ նյարդայնանում, երբ հեռախոսով խոսում եմ ու կողքից հարցեր են տալիս, մարդ չի իմանում ում պատասխանի... բա, որ հեռախոսով խոսացողի անունն են հարցնում :sad
նյարդայնանում եմ, որ ինչ-որ բան եմ ցանկանում ուղղել, բայց ձեռքս չի հասնում ու քիչա մնում ընկնեմ :cry2
նյարդայնանում եմ, որ առավոտ շատ շուտ շենքի շրջակայքում ինչ-որ մեկի խելքին փչումա բահով գործ անի ու թաղով մեկ էտ ձայննա լինում...
նյարդայնանում եմ, որ գիրք եմ կարդում մեկ էլ պատահական անզգույշ շարժումից էջերը փակվում են ու ստիպված պետքա նորից գտնեմ որտեղ էի...
նյարդայնանում եմ, որ ատամի մածուկը մեջ տեղից են հուփ տալիս :angry:))
նյարդայնանում եմ, որ լողնալուց մեկ էլ ջրերը կտրում են :aaa
Ու ընդհանրապես, վերջերս անորոշ ու սպասման մեջ լինելուց եմ նյարդայնանում...
Հանգի՜ստ :}

Dayana
24.07.2010, 20:42
Հիմա բացարձակապես ամեն ինչ ու բոլորը :cry

VisTolog
25.07.2010, 16:09
Նյարդայնանում եմ, երբ պարզ գրված Արևհատիկ մականունը գրում են Արևահատիկ:

Շինարար
26.07.2010, 00:53
Մշակութային տուրիզմի մեծ սիրահար չեմ, երեկ կյանքիս մեջ առաջին անգամ Մատենադարան եմ մտել՝ ուղղակի դրսում՝ արևին միայնակ չմնալու եսասիրական նկատառումներից ելնելով: Ո՜վ Ոսկեդարի հայ ծաղկողներ ու քերթողներ, ի՞նչ իմանայիք, որ ձեր անխոնջ տքնանքների արդյունքում ստեղծված աշխատանքները 21-րդ դարում պետք է ծառայեն գովազդելու բջջային կապի օպերատրի:

Հ. Գ. Պարտադի՞ր էր, որ գրառումս սկսեի «ես նյարդայնանում եմ, երբ…» արտահայտությամբ, եթե այս թեմայում գրառում եմ արել, ուրեմն նյարդայնացել եմ էլի:

wem
26.07.2010, 01:31
Ունեն, հազիվ Արմենիայում էն Դիանայի հարսանիքներն են:[

ոչ, պարzվում է որ դա էլ հայկական չէ, հունական է: :(

Farfalla
26.07.2010, 09:52
Նյարդայնանում եմ էն մարդկանցից, ում համար հարևանների կարծիքը ամենից կարևորնա:
Ասա թե Ձեզ ինչ, թե հարևանները ինչ կմտածեն :angry

Դատարկություն
26.07.2010, 10:10
Նյարդայնանում եմ, որ Ոսկեդարի հայ ծաղկողների ու քերթողների անխոնջ տքնանքների արդյունքում ստեղծված մատյանները թողած, մարդիկ գնում են ու մի քանի պլակատի վրա Վիվասելի պստիկ լոգոյին են նայում: :P:))

aerosmith
26.07.2010, 11:10
ցխվում եմ երբ գործ եմ անում մեկ էլ, մայրը թաղած ինտերնետ պրովայդերս նտերնետս կտրումա
ցխվում եմ երբ շատ հետաքրքիր կինո եմ նայում մեկ էլ հեռախոսը զանգումա..
ցխվում եմ երբ ինչ-որ մեկի հետ չաթ եմ անում, մեկ էլ կողքից հարցնում են. ախպեր Էդ չլնի աղջիկ մաղջիկա ա՞՞՞՞՞՞՞ հը՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ (թե ասա հայերի մոտ խի ա տենց տպավորված որ չաթով մենակ աղջիկ պտի կպցնեն)
ցխվում եմ երբ ես շոգին մեր հարեվանները չգիտեմ ինչ յուղասողաժարիտախառը հոտեր են գցում
ցխվում եմ երբ գիշերվա ժամերին վւզ ձևի ինչ որ դիսկա պետք լինեում գրել, մեկ էլ ձեռս տանում եմ դեպի պոլկեն, շոշոփումմ եմ , ջոկում եմ դիսկերս պրծել են ... :angry

Hda
26.07.2010, 11:40
ցխվում եմ երբ շատ հետաքրքիր կինո եմ նայում մեկ էլ հեռախոսը զանգումա..
:angry
էս մի ցխվելը,լրիվ քո մեղքով ա:Կինո նայելուց հեռախոսդ ցխի :)

Rammstein
26.07.2010, 17:14
Ներվայնանում եմ, որ որ ալիքը փոխում եմ, էն Սիլվա Հակոբյանի նոր զավակությունն ա հնչում… :{

Մեկ էլ ներվայնանում եմ, որ ԱՐ-ով իմ համար նստած թրիլլեր եմ նայում, մեկ էլ իրանց Ազդարարով կինոն ընդհատում են: :angry

Մանուլ
28.07.2010, 17:36
Նյարդայնանում եմ, որ պատահաբար կտտացնում եմ «Բաժինները նշել կարդացված»-ի վրա, ու հերիք չի 2 անգամից ա բերում նոր գրառումները, հլը մի հատ էլ կարդացածը չկարդացածի հետ ա բերում :sad :(: Համ էլ ներվայնանում եմ, որ չեմ կարում նորմալ գրել: Գրում եմ, բայց զգում եմ, որ ինչ-որ բան էն չի :{:

Շինարար
28.07.2010, 17:39
Նյարդայնանում եմ, որ մարդիկ իբր մեծ սեր ու հարգանք են ցույց տալիս մշակութային արժեքների նկատմամբ, բայց այդ ամենը մակերեսային ա` նայել, զմայլվել, իսկ այդ նույն արժեքների ակնառու շահագործման հանդեպ բացարձակ անտարբեր են:

VisTolog
05.08.2010, 16:07
Նեռվայնանում եմ, երբ երթուղայինը կանգնումա ու դրսի մարդիկ սոված շան նման հարձակվում են վրան, թե ով ավելի շուտ կնստի: Ոչ լինումա նստել, ոչ լինումա դուրս գալ: Արա՛, համբերեք իջնողներն իջնեն, նոր հավքվեք դռան առաջ, ոչ թե նենց արեք, որ ուղիղ թռնեն ձեր դեմքին::angry :sad

Moonwalker
05.08.2010, 16:34
Քանի երթուղայինից խոսք գնաց, ասեմ՝ ես էլ նեռվայնանում եմ, երբ ուզում ես դիմացը նստես, մեկը իջնում ա, որ դու նստես հետո ինքը: Յանի ինքը շուտ ա իջնելու:angry, բայց վերջը պարզվում ա մինչև վերջին կանգառ գնալու ա:[:

Universe
05.08.2010, 17:05
Նեռվայնանում եմ, երբ երթուղայինը կանգնումա ու դրսի մարդիկ սոված շան նման հարձակվում են վրան, թե ով ավելի շուտ կնստի: Ոչ լինումա նստել, ոչ լինումա դուրս գալ: Արա՛, համբերեք իջնողներն իջնեն, նոր հավքվեք դռան առաջ, ոչ թե նենց արեք, որ ուղիղ թռնեն ձեր դեմքին::angry :sad

Բոլոր նստողներն էլ դա մտածում են ու միևնույն ժամանակ շտապում են նստել… ;)
Ապեր, ոչ թե մարդիկ են սոված շան պես վազում, այլ երկիրդ երկիր չի, որ մարդիկ ստիպված են ժամերով ու անարդարությամբ +էս շոգին +ստիպված կանգառներից դուրս սպասեն հերթական երթուղայինին...
Զատո նստելուց հետո սկսվումա մարշրուտնու բարեկամական մթնոլորտը....:)
Էս նոր բերված ավտոբուսները հատուկ դեղին գույն են հենց բերել, որովհետև դեղին գույնն իր մեջ հանգստացնող տրամադրությունա պարունակում... Որ մարդիկ հանգիստ, խաղաղ նստեն ու սպասեն, իսկ ավտոբուսի մոտենալուց էլ անշտապ քայլերով ճեմեն դեպի այն...:))

---------- Ավելացվել է՝ 18:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:58 ----------

Քանի երթուղայինից խոսք գնաց, ասեմ՝ ես էլ նեռվայնանում եմ, երբ ուզում ես դիմացը նստես, մեկը իջնում ա, որ դու նստես հետո ինքը: Յանի ինքը շուտ ա իջնելու, բայց վերջը պարզվում ա մինչև վերջին կանգառ գնալու ա:
Գիտես, որ ես էլ երթուղայինով գնալուց դիմացը նստած լինեմ, ես էլ նույն կերպ կվարվեմ ըստ իմ հարմարության, բայց ոչ թե նրա համար, որ յանի ես եմ առաջինն իջնելու, այլ նրա համար, որ "տեղը զբաղվածա"...

VisTolog
05.08.2010, 17:09
Բոլոր նստողներն էլ դա մտածում են ու միևնույն ժամանակ շտապում են նստել… ;)
Ապեր, ոչ թե մարդիկ են սոված շան պես վազում, այլ երկիրդ երկիր չի, որ մարդիկ ստիպված են ժամերով ու անարդարությամբ +էս շոգին +ստիպված կանգառներից դուրս սպասեն հերթական երթուղայինին...
Զատո նստելուց հետո սկսվումա մարշրուտնու բարեկամական մթնոլորտը....:)
Էս նոր բերված ավտոբուսները հատուկ դեղին գույն են հենց բերել, որովհետև դեղինն գույնն իր մեջ հանգստացնող տրամադրությունա պարունակում... Որ մարդիկ հանգիստ, խաղաղ նստեն ու սպասեն, իսկ ավտոբուսի մոտենալուց էլ անշտապ քայլերով ճեմեն դեպի այն...:))

Գիշերը ժամը 11-12անց չեմ կարծում, որ արևը վառում է;) իսկ մարդկանց «հոսքը» դեպի ներս հենց կանգառներից է սկսվում::)
Իմ երթուղայինը մինչև գիշերը 2ն աշխատում է + 2-3 րոպեն մեկ գալիս: :)

Universe
05.08.2010, 17:14
Գիշերը ժամը 11-12անց չեմ կարծում, որ արևը վառում է;) իսկ մարդկանց «հոսքը» դեպի ներս հենց կանգառներից է սկսվում::)
Իմ երթուղայինը մինչև գիշերը 2ն աշխատում է + 2-3 րոպեն մեկ գալիս: :)
Դե դու դեռ բողոքելու տեղ ունե՞ս...
Քոնը ասա տաքսիյա էլի, որ 2-3 րոպեն մեկա գալիս... Չլինի՞ 28 համարնա:)

Գիշերը ժամը 11-12անց չեմ կարծում, որ արևը վառում է
Էտ ժամին եթե չեմ սխալվում արևը ոչ միայն չի վառում, այլ նաև չկա հայաստանում ապրող Հայերի գլխավերևում;) Խոսքս բնականաբար էտ ժամերի մասին չեր...

Moonwalker
05.08.2010, 17:16
Գիտես, որ ես էլ երթուղայինով գնալուց դիմացը նստած լինեմ, ես էլ նույն կերպ կվարվեմ ըստ իմ հարմարության, բայց ոչ թե նրա համար, որ յանի ես եմ առաջինն իջնելու, այլ նրա համար, որ "տեղը զբաղվածա"...

Բա իմ գրածն ինչ ա ասում՝ ինձ նյարդայնացնում ա քո ու քո նման մարդկանց վերոհիշյալ վարմունքը:angry:)

VisTolog
05.08.2010, 17:16
Դե դու դեռ բողոքելու տեղ ունե՞ս...
Քոնը ասա տաքսիյա էլի, որ 2-3 րոպեն մեկա գալիս... Չլինի՞ 28 համարնա:)

Էտ ժամին եթե չեմ սխալվում արևը ոչ միայն չի վառում, այլ նաև չկա հայաստանում ապրող Հայերի գլխավերևում;) Խոսքս բնականաբար էտ ժամերի մասին չեր...
չէ, հիմնականում 44:)

Իսկ ընդհանրապես առավոտյան միշտ էլ նույն վիճակնա, համարյա բոլոր համարների հետ:

Universe
05.08.2010, 17:47
Բա իմ գրածն ինչ ա ասում՝ ինձ նյարդայնացնում ա քո ու քո նման մարդկանց վերոհիշյալ վարմունքը
Իսկ քեզ ինչի՞ա թվում, որ եթե քեզ դա նեռվայնացնի, նյարդայնացնի կամ ինչայնացնի ինչ-որ մեկին դա հուզելույա, չէ, սխալվում ես, առավելևս եթե խոսքա գնում ոչ թե վերաբերմունքի մասին որևիցե անձի նկատմամբ, այլ պռաստոյ սիդելնիկի մասին, որի վրա էլ չասեմ թե ինչնեն դնում...:) Սաղ հեչ է, լինի դիմացը նստած, վերջում կանգնած կամ ետևից վազելուց, կարևորը որ սաղ-սալամաթ տեղ հասնենք :)
հգ.
Մի օր որ իրար նման իրավիճակում հանդիպենք, քո խաթր չեմ իջնի, որ հանգիստ նստես ու իջնես...:))

Moonwalker
05.08.2010, 17:57
Իսկ քեզ ինչի՞ա թվում, որ եթե քեզ դա նեռվայնացնի, նյարդայնացնի կամ ինչայնացնի ինչ-որ մեկին դա հուզելույա, չէ, սխալվում ես, առավելևս եթե խոսքա գնում ոչ թե վերաբերմունքի մասին որևիցե անձի նկատմամբ, այլ պռաստոյ սիդելնիկի մասին, որի վրա էլ չասեմ թե ինչնեն դնում...:)
Իսկ ինձ չի էլ հետաքրքրում իմ կարծիքը որևէ մեկին հուզում ա թե չէ, էդ ուղղակի իմ կարծիքն ա;), հա ու խոսքը սիդելնիկի մասին չի (որի վրա չես ուզում ասես ինչն եմ դնում:D), այլ էդ երևույթի տարօրինակության:

Մի օր որ իրար նման իրավիճակում հանդիպենք, քո խաթր չեմ իջնի, որ հանգիստ նստես ու իջնես...:))
Հոգաչափ շնորհակալ եմ:victory:

Bruno
05.08.2010, 18:09
Նեռվայնանում եմ, երբ որոշ լակոտներ, իրական կյանքում անլեզու հայվանի տպավորություն են թողնում, բայց վիրտուալում բլբուլ են կտրում:

Գրառումս կոնկրետ անձնավորությանը չի ուղղված: :)

Dayana
05.08.2010, 18:10
Քանի որ ի սկզբանե թեման բացվել էր Ակումբի ու Ակումբիցների մասին նյարդայնացնող երևույթների մասին գրելու մասին, ասեմ: Էս վերջերս ահավոր նյարդերիս ազդում է պլագիատը, որը ութ ձեռքով ու 15 ոտքով գնահատվում է, նյարդերիս ազդում են մեջ ընկնող ու անիմաստ, անտեղի «հակաճառող» գրառման հեղինակները ու էդ հավայի շարվող շնորհակալությեւնները, որոնց ինչքան էլ ծաղրեցի, մեկ է առանց գրառումը կարդալու շարում են ոմանք:

Հարդ
05.08.2010, 19:42

Ասեմ ավելին. նյարդերիս վրա ազդում է այն, որ կարծես ակումբում ձևավորվել են խմբավորումներ, ու էտ խմբավորումների «անդամները» սիստեմաբար իրար գրառումներին շնորհակալություն են հայտնում: Ինձ թվում ա չեն էլ կարդում... կամ էլ ասենք եթե մի բան իքս անձնավորությունը գրի, կարող ա իրանց «պատվից վեր լինի» շնորհակալություն հայտնելը, բայց եթե իգրեկը գրի հենց նույն բանը, ինչ որ իքսն էր գրում, շնորհակալություն ա որ գնում ա:[:

Bruno
05.08.2010, 19:48
Ավելի է ներվայնացնում այն հանգամանքը, որ ֆորումի ղեկավար անձնակազմից են լինում այդ խմբավորումների անդամներից :

Rammstein
05.08.2010, 20:51
Գիտես, որ ես էլ երթուղայինով գնալուց դիմացը նստած լինեմ, ես էլ նույն կերպ կվարվեմ ըստ իմ հարմարության, բայց ոչ թե նրա համար, որ յանի ես եմ առաջինն իջնելու, այլ նրա համար, որ "տեղը զբաղվածա"...

Ես էլ եմ շատ դեպքերում տենց վարվում, որտեւ.
1. Դա իմ տեղն ա:
2. Նստողը տեսնում ա, որ էդ տեղը արդեն նստած մարդ կա:
3. Պատուհանի մոտ նստելը ինձ ավելի հարմար ա:

Այնուամենայնիվ երբեմն` եթե շատ հեռու եմ գնում, ապա ձախ եմ նստում ու զիջում եմ տեղս:

Թեմայի ֆորմատի պահպանման համար էլ ասեմ, որ անչափ ներվայնանում եմ, երբ տենց զիջում եմ, կողքինս էլ նստում ա ու ոտերը նենց ա չռում ու իմ ոտը հրում, ոնց որ իրա հորոխպոր բազմոցն ա: Ես էլ ստիպված Նյուտոնի 3-րդ օրենքն եմ խոդ տալիս, իրա ոտին եմ նույն ուժով սեղմում: :angry

Մեկ էլ մի անգամ ներվայնացա, երբ իջա, որ մեկը անցնի նստի ձախ կողմում, մեկ էլ նստելուց հետո հարցրեց «Ընգեր, էս շուտ ե՞ս իշնըմ, որ չնստար էս կոմ… :apeape», թե ասա քո՞ ինչ գործ` շուտ եմ իջնո՞ւմ, թե՞ ուշ:

Սամսար
05.08.2010, 21:41
=Հարդ;2067352]Ասեմ ավելին. նյարդերիս վրա ազդում է այն, որ կարծես ակումբում ձևավորվել են խմբավորումներ, ու էտ խմբավորումների «անդամները» սիստեմաբար իրար գրառումներին շնորհակալություն են հայտնում:

Մի բան չանեն օրերն անցնի մի ձև լավ զգան։

Ինձ թվում ա չեն էլ կարդում... կամ էլ ասենք եթե մի բան իքս անձնավորությունը գրի, կարող ա իրանց «պատվից վեր լինի» շնորհակալություն հայտնելը, բայց եթե իգրեկը գրի հենց նույն բանը, ինչ որ իքսն էր գրում, շնորհակալություն ա որ գնում ա:

Իրական կյանքում էլ ա նույնը։ Մեր քուչեքի ու քաղաքական թայֆեքը լրիվ նույն սկզբունքով են ձևավորվում ու ապրում։

Հարդ, բայց քո գրառումը գոնե «անկախների» կողմից պետք է լիքը շոնորհակալուփյամբ գնահատվի։ Կամ էլ, կարո՞ղ ա առանց թայֆի մեջ լինելու էլ չենք կարողանում ապրել, սովորակա՞ն ա դարձել։

Ինձ ամենաշատը նյարդայնացնում ա իմ նյարդայնանալը՝ երբեմն մինչև աչքերիս դեմը սևանալը։ Փառք Ատծու, որ դա շատ շուտ-շուտ չի լինում։

*e}|{uka*
05.08.2010, 21:46
Մտա էս թեմա ու վերջին էջից նյարդայնացա: Ապրեք, հետաքրքիր էր: :))

aerosmith
09.08.2010, 17:37
Ինձ նեռվայնացնումա որ հիմա մեր դիացի շենքից ոմն մի անգրագետ դրե յեքյա պերֆարատրով , դռդռոց կապելով, էշշշշշշի պես հիմնական, պանելնա քանդում։ Տո ասա այ անգիտակից անշարժ գույք եդ որ քանդում ես 9 հարգանի շենքի միատոն տեքստուրայի վրա քո քաշատ քոսոտ տուֆային աբլիցովկեն ինչ տեսք պտի տա՞՞ որ հարցնես էլ կասի ախխխպեր տաքության հըմար եմ անմ......
Էդ սաղ հեչ, բա էդ դռռոցը, որ առավորտա ժամը 11-ից քցելա տերիտորիայով մեկ..

Կաթիլ
09.08.2010, 17:48
Ինձ նեռվայնացնում ա էն, որ գիտեմ, չարժի դրա համար նեռվայնանալ, բայց մեկ ա նեռվայնանում եմ :(

BOBO
09.08.2010, 18:10
անկապ, կրկնվող թեմաները

Shah
12.08.2010, 17:15
Անխելք մարդիկ, մեկել դանդաղ շարժվելը:

Էլիզե
12.08.2010, 19:42
նեՌՌՌՌՌվայնանում եմ /հա, չեմ նեՐՐՐվայնանում էէէ... նեՌՌՌվայնանում եմ :angry / , երբ ինձ ԱրաքսՅԱ/Ի/ԻԿ են ասում ու երբ ուղղում եմ իրենց` "Իմ անունը Արաքս է", ասում են` "Հա? բա տենց անուն կա??? " ... չէ, չկա, մամաս-պապաս իմ խաթր հորինել են.... :o

*e}|{uka*
12.08.2010, 20:29
ՆեՌվայնանում եմ ղժղժան կնանիքից, հատկապես, որ նեռվայնացած են լինում:

VisTolog
12.08.2010, 20:50
Այ սենց մարդկանցից եմ ներվայնանում::))

- Չէ, պետք են մինչև 19 տարեկան երիտասարդները:
- Այսինքն ես կանցնե՞մ (ինքը 22 տարեկանա)
- Մինչև 19 տարեկան, նշանակումա 19-ից բա՞րձր::))
- Այսինքն իմ տարիքը լավա:
- Չէ, այսինքն 1-19 տարեկան բոլոր մարդիկ:
- Այսի՞նքն:
- Չէ, չես հասկանում: Հաջող: :fool

Շինարար
12.08.2010, 23:37
Կանաչ սմայլիկը:sad

romanista
14.08.2010, 20:56
Ամեն ինչը, ես հոգեկան հիվանդ եմ:P ոնց ասում ա ինձ ծանոթ աղջիկներից մեկը, ես բողոքող ու մունաթ անձնավորություն եմ... դե լավ ա, ես երկրին տենց ա պետք:D ՍՈԱԴ, հանգստացրու նյարդերս:D

dvgray
15.08.2010, 08:07
լպիրշ անասուն գոմիկա-լեզբիներից, որ իրանց դատարկ հոգիները լցնելու ուրիշ բան չեն գտնում, քան է հասարակական վայերում իրար պաչպչելը: իսկապես սա միակ դեպք է, որ մեջս մեծ ցանկություն է առաջանում այդ մարդկանց խփելու:

einnA
15.08.2010, 22:03
Ներվայնանում եմ տան ժամացույցների տկտկոցին, ոնց որ գլխիս մեջ մեկը ինչ-որ բան կաթացնի: Եթե ես տանն եմ, մեր խեղճ ժամացույցները բանտարկվում են, լեզուները կապումլ եմ, որ ծպտունները դուրս չգա: Իսկականից ներվայն եմ դառել էլ ավելի...((

Արամ
15.08.2010, 23:37
նեռվայնանում եմ երբ որ նեռվերս էլ չի դիմանում

VisTolog
17.08.2010, 10:04
Նեռվայնանում եմ տրոլեյբուսներից, որ իրանց ամբողջ երկարությամբ 2-3 հատ գալիս կանգնում են կանգառում, ու ոչ մի երթուղային չի կարողանում կանգնի, որ մարդիկ նստեն::angry

Ռեդ
19.08.2010, 18:08
Նեռվայնանում եմ տրոլեյբուսներից, որ իրանց ամբողջ երկարությամբ 2-3 հատ գալիս կանգնում են կանգառում, ու ոչ մի երթուղային չի կարողանում կանգնի, որ մարդիկ նստեն::angry
Բա պատկերացրու, թե դրանից ինչքան են ներվայնանում երթուղայինների վարորդները :D

Կաթիլ
19.08.2010, 18:12
ներվայնանում եմ, երբ մարդիք չափից դուրս փոփոխական են լինում…
մեկ-մեկ էլ նեՌվայնանում եմ, որ հիշաչար չեմ, ու մոռանում եմ, որ ես էդ մարդուց նեղացած էի…

Meme
19.08.2010, 18:50
Չեմ սիրում ու ահավոր նեռվայնանում եմ, երբ տղաները աղջկան դիմում են ազիզ-ով,սիրուն-ով,ջանա-ով:goblin,դե սիրունը մեկ տեղ կարելիա ընդունել,բայց ոչ ամեն խոսքից հետո:angry

Հարդ
19.08.2010, 18:54
Չեմ սիրում ու ահավոր նեռվայնանում եմ, երբ տղաները աղջկան դիմում են ազիզ-ով,սիրուն-ով,ջանա-ով:goblin,դե սիրունը մեկ տեղ կարելիա ընդունել,բայց ոչ ամեն խոսքից հետո:angry

Բա որ ասում են «բալա»... :[ վրես դուրս ա տալիս...

Ուլուանա
20.08.2010, 00:37
Դիմելաձևերից խոսեցիք, հիշեցի։ Ես էլ ներվայնանում եմ «աչիկ ջան» դիմելաձևից, որն, ինչքան նկատել եմ, բնորոշ է հիմնականում միջին և բարձր տարիքի կանանց։ Դեռ երեխա ժամանակվանից տանել չէի կարողանում էդ արտահայտությունըը. :bad։ մեջը մի տեսակ վերևից, խրատական տոն է լինում, որպես կանոն, ու սովորաբար կիրառվում է անծանոթ աղջիկներին դիտողություն անելիս։

Ռեդ
20.08.2010, 00:37
Բա որ աղջիկներին «աչիկո» են ասում :[

Դարք
20.08.2010, 00:44
Ներվայնանում եմ, երբ տեսնում եմ մթոմ Juice-ին:[ մեր շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներից են համարում:[

Meme
20.08.2010, 17:55
Նեռվայնանում եմ նաև նրանից,որ ինչ որ մեկի հետ խոսելիս նայում ես դեմքին,խոսում ես,պատմում վերջացնում,ու ինքը էլի իրա չլսած հայացքով նայումա դեմքիդ:aggressive:bl,ոչինչ չի ասում,գոնե ասի Ըհը,կամ հա,տենց չեմ ջղայնանա,թե չէ պատմում պատմում եմ,կարծես մենախոսեմ:sadԳժվում եմ:crazy

Արամ
20.08.2010, 17:57

իսկ ես դրանից գրգռվում եմ :D

Inna
20.08.2010, 18:05
Ներվայնանում ու բարկանում եմ գովազդի մեջ ֆիլմ նայելուց:goblin:esim,1 ժամ ֆիլմի մեջ 50 րոպեն գովազդ է...:angry

Ռեդ
20.08.2010, 18:08
Ներվայնանում ու բարկանում եմ գովազդի մեջ ֆիլմ նայելուց:goblin:esim,1 ժամ ֆիլմի մեջ 50 րոպեն գովազդ է...:angry
Բա գովազդատունե՞րն ինչ ասեն՝ տասը րոպե գովազդի մեջ մեկ ժամ ֆիլմ է:

Ժունդիայի
20.08.2010, 19:02
Ընգնավորվում եմ, երբ բարևելիս «թուլիկ» ձեռք են մեկնում, մինչև հիմա չեմ հասկանում դրանով ուզում են ստորադասել քեզ, թե բնավորության գիծ ա: Բա մի հատ չշղկցնես, ամուր ձեռքսեղմումով չբարեվես: :apeape

Արամ
20.08.2010, 21:48
Ընգնավորվում եմ, երբ բարևելիս «թուլիկ» ձեռք են մեկնում, մինչև հիմա չեմ հասկանում դրանով ուզում են ստորադասել քեզ, թե բնավորության գիծ ա: Բա մի հատ չշղկցնես, ամուր ձեռքսեղմումով չբարեվես: :apeape

դա բնավորության գիծ է, այդ մարդկանց էությունը այդպիսին է, իրանք բնավորությամբ շատ թուլ մարդիկ են, այդպիսի ձևով ուզում ինքնահաստատվեն, այսինքն քեզ առհամարեն, յանի դու չկաս էլի որ նորմալ բարևեմ, զահլա չունեմ, ձևական ծանրացնում են իրանց, բայց իրանք թույլ մարդիկ են

Դարք
20.08.2010, 22:03
Ընգնավորվում եմ, երբ բարևելիս «թուլիկ» ձեռք են մեկնում, մինչև հիմա չեմ հասկանում դրանով ուզում են ստորադասել քեզ, թե բնավորության գիծ ա: Բա մի հատ չշղկցնես, ամուր ձեռքսեղմումով չբարեվես: :apeape

ինչ անհեթեթ մեկնում իրավիճակի49386

Էլիզե
20.08.2010, 22:12
... որ վաղը աշխատանքային օր է... :(

Լեո
20.08.2010, 23:45
Իմ նյարդերի վրա ազդում են այն ակումբեցիները, ովքեր ոչ միայն գրառումներ են կատարում բռնաբարված հայերենով (լեզուս էլ չի գնում հայերեն ասել), այլև մտքերը շարադրում են անգրագետ ու անհասկանալի լեզվով:

Դիմում եմ վերոհիշյալ ակումբեցիներին: Ժո՞ղ ջան, ինչքա՞ն կարելի ա: Անհարմա՞ր չեք զգում: Մի քիչ ինտերնետ-մինտերնետ, հեռախոս-մեռախոս «թարգեք», դրա փոխարեն հայոց լեզվի քերականության մի երկու կանոն սովորեք ու մի քանի գիրք կարդացեք: Դրանով ոչ միայն ինքներդ ձեզ ահագին օգուտ կտաք, այլև կխնայեք մեր նյարդերը: Եվ բացի այդ, գրագետ կարդալ-գրել իմանալը կարևոր նախապայման ա շրջապատում հարգանքի արժանի լինելու համար...

aerosmith
21.08.2010, 00:26
նեռվայնանում եմ, որ ասում են, թե ռոքը "ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ" երաժշտությունա....

VisTolog
21.08.2010, 09:33
Էն, որ ցանկացած դիսկերի խանութում, մեքենաներում, հեռախոսների մեջ, տներում, վարսավիրանոցներում, տաքսիներում, երթուղայիններում Արա Մարտիրոսյանի «գոհար» երգնա հնչում... բալա բալա բալա բալա, տղեք էս ինչ բալայա:angry

Լավա, թող իրան հայ երգի պայծառ աստղերից զգա:

A.r.p.i.
21.08.2010, 22:11
Նեռվայնանում եմ, երբ որ գյոզալական տխուր երգերը բռնում ռեմիքս են սարքում:angry

Արամ
22.08.2010, 19:43
Նեռվայնանում եմ, երբ որ գյոզալական տխուր երգերը բռնում ռեմիքս են սարքում:angry

գյոզալական տխուր երգերը որոնք են?

tikopx
22.08.2010, 20:22
կյանքումս մի անգամ մի լավ բանում պիտի պրիզնատ գամ չեմ կարում ,ատամներով հեռախոսիս չեխոլ նեմ կռծում :D

A.r.p.i.
22.08.2010, 22:55
գյոզալական տխուր երգերը որոնք են?
Հըմ?:unsure Գրածս վերընթերցեցի, ու տեսա, որ ոչ թե տխուր, այլ հանգիստ պիտի գրեի:pardon

Universe
23.08.2010, 23:04
Իսկ քեզ ինչի՞ա թվում, որ եթե քեզ դա նեռվայնացնի, նյարդայնացնի կամ ինչայնացնի ինչ-որ մեկին դա հուզելույա, չէ, սխալվում ես, առավելևս եթե խոսքա գնում ոչ թե վերաբերմունքի մասին որևիցե անձի նկատմամբ, այլ պռաստոյ սիդելնիկի մասին, որի վրա էլ չասեմ թե ինչնեն դնում...:) Սաղ հեչ է, լինի դիմացը նստած, վերջում կանգնած կամ ետևից վազելուց, կարևորը որ սաղ-սալամաթ տեղ հասնենք :)
հգ.
Մի օր որ իրար նման իրավիճակում հանդիպենք, քո խաթր չեմ իջնի, որ հանգիստ նստես ու իջնես...:))

Քանի երթուղայիններիցա խոսք գնում, մի բան էլ ավելացնեմ… :)

Նեռվայնացնում է այն, որ մեկ-մեկ երթուղայինի վարորդի քշելուց ժամանակ որ իրա ճանապարհը ասենք մի հատ C կլաս , S կլասի ու etc... ինամարկա մեքենաներ են փակած լինում մի քանի միլիվայրկյանով, մարշրուտնու մեջ շոֆեռը սուտի գոռումա "Արա դե էն յան ռադտ քաշի անցնենք արա այ *** տղա", բայց դե խոսքի ինքն իրա քա* --ը կուտի, բայց դուխ չի անի մեքենայի տիրոջ դիմաց նույն բանը ասի: ;)

Katka
23.08.2010, 23:38
Ծաղրածուները, որոնք ֆալշ են կոմիկություններ անում: Ու «կայֆավատ են ըլնում»:[իրանց դուռակությունը մոռացած:

Երվանդ
23.08.2010, 23:40
Նեռվայնանում եմ, որ շատ շուտ եմ նեռվայնանում:angry

Universe
24.08.2010, 01:04
Նեռվայնանում եմ, որ շատ շուտ եմ նեռվայնանում:angry

Համաձայն եմ, բայց տեղ էլ կա, որ մի քիչ ուշ ես նեռվայնանանում նայում ես գլխիդ վերևը, տեսնում ես մարդ կա նստած արդեն...

*e}|{uka*
24.08.2010, 23:51
Նյարդայնանում եմ, որ մեր անմիջապես հարևան մոլորակներում կյանք չկա ....Էս ի՞նչ բան ա, տո: :angry :aggressive

Արամ
24.08.2010, 23:54
Նյարդայնանում եմ, որ մեր անմիջապես հարևան մոլորակներում կյանք չկա ....Էս ի՞նչ բան ա, տո: :angry :aggressive

տո ես մոլորակի գժերին դորդուբեշ անենք հետո

Ապե Ջան
25.08.2010, 01:48
Ինտերնետը

Են որ զանգումես ամեն անգամ ասում են գործ ենք անում, 10 րոպեից, կես ժամից կկարգավորվի, բայց այդպեսել էլ մոտակա 1 - 2 ժամը ինտերնետ չէս ունենում:

Ժունդիայի
27.08.2010, 07:57
Այ սրա շունը հեր դառնա… քյադագ եմ կպնում, երբ օդնոկլասսնիկով խաղ են ուղարկում, որ ընդունեմ: :angry Լուրջ՝ նույն մարդն օրվա մեջ 10-15 անգամ հղում ա տալիս, իսկ ես բան ու գործ չունեմ, պետք ա իգնոր անեմ: Մի բան չեմ կարողանում հասկանալ. որ իգնոր ես անում, իրանց մոտ ցույց չի տալի՞ս: Եքա, երեխու տեր մարդ են, իրանց թայդաշներն արդեն ծոռատեր են: Ուֆ ամա՜ն:crazy

ՆանՍ
27.08.2010, 09:05
Ներվայնանում եմ, որ դեմքիս "պզուկ" ա լինում:D:angry ու ես մինչև չբզբզեմ էդ անտերը, արյունը չհանեմ չեմ հանգստանա:angry Հեսա ինձ անկյուն եմ կանգնեցնելու:cry:bl

Մանուլ
27.08.2010, 11:39
Այ սրա շունը հեր դառնա… քյադագ եմ կպնում, երբ օդնոկլասսնիկով խաղ են ուղարկում, որ ընդունեմ: :angry Լուրջ՝ նույն մարդն օրվա մեջ 10-15 անգամ հղում ա տալիս, իսկ ես բան ու գործ չունեմ, պետք ա իգնոր անեմ: Մի բան չեմ կարողանում հասկանալ. որ իգնոր ես անում, իրանց մոտ ցույց չի տալի՞ս: Եքա, երեխու տեր մարդ են, իրանց թայդաշներն արդեն ծոռատեր են: Ուֆ ամա՜ն:crazy

Ռաֆ, դրա համար հիմա ես բոլորն ընդունում եմ, որ նորից նույն խաղի հրավերը չուղարկեն :D:

Անտիգոնե
28.08.2010, 18:49
Տանել չեմ կարող մարդկային չարությունը, սնապարծությունը և տգիտությունը, որ ցանկության դեպքում կարելի էր շտկել, բայց չի արվում:

Ուլուանա
30.08.2010, 00:23
Հատկապես վերջերս նյարդերիս վրա ահավոր ազդում է տրանսլիտով գրված ցանկացած տեքստ՝ անկախ դրա բովանդակությունից, տեղից և հեղինակից։ Նաև նյարդայնացնում է էն հանգամանքը, որ դեռ կան «տեղեր», որոնցում ստիպված եմ ոչ միայն տրանսլիտ կարդալ, այլև ինքս էլ տրանսլիտով գրել, քանի որ հայերեն տառերը չեն ճանաչում :bad։

Ցանկացած տեղ տրանսլիտով տեքստ տեսնելիս ակամա ջնջելու պահանջ եմ ունենում. ոնց որ, ասենք, սեղանիդ ճաշ կամ ինչ–որ կեղտ թափվի, քսվի միանգամից կուզենաս մաքրել, չէ՞, այ լրիվ էդ զգացողությունն եմ ունենում տրասլիտով տեքստ տեսնելիս, հատկապես եթե հայտատառ միջավայրում է լինում։

Ungrateful
30.08.2010, 01:37
Ազդում ա վրես, երբ լուսանկարին "նկար" են ասում:

CactuSoul
30.08.2010, 18:38
Հատկապես վերջերս նյարդերիս վրա ահավոր ազդում է տրանսլիտով գրված ցանկացած տեքստ՝ անկախ դրա բովանդակությունից, տեղից և հեղինակից։ Նաև նյարդայնացնում է էն հանգամանքը, որ դեռ կան «տեղեր», որոնցում ստիպված եմ ոչ միայն տրանսլիտ կարդալ, այլև ինքս էլ տրանսլիտով գրել, քանի որ հայերեն տառերը չեն ճանաչում :bad։

Ցանկացած տեղ տրանսլիտով տեքստ տեսնելիս ակամա ջնջելու պահանջ եմ ունենում. ոնց որ, ասենք, սեղանիդ ճաշ կամ ինչ–որ կեղտ թափվի, քսվի միանգամից կուզենաս մաքրել, չէ՞, այ լրիվ էդ զգացողությունն եմ ունենում տրասլիտով տեքստ տեսնելիս, հատկապես եթե հայտատառ միջավայրում է լինում։

Ան, ինտերնետի մասին ես ասում, չէ՞: Իսկ ես շա՜տ ավելի ներվայնանում եմ, երբ պատերին ձեռագիր տրանսլիտով գրված բան եմ տեսնում: Կամ էլ ինչ-որ տեղի կամ երևույթի անուն (օրինակ՝ վերջերս տեսա "Parz lich" գրությունը Պարզ լճի մոտ, կամ "Mankakan zhpit"-ը Ազատության հրապարակում): Իսկ գագաթնակետը Օպերայի մոտի կանգառներից մեկում տեսածս "ICON Communications"-ի գովազդն է:[… Մարդիկ գիտեն՝ եթե ինտերնետ, ուրեմն լատինատառ:fool:

VisTolog
30.08.2010, 19:01
Նյարդայնանում եմ օդնոյի մալալետկեքի ստատուսներից, որոնք իբր գժվում են իրար համար, սիրում են, անչափ են սիրում… այնինչ մեծ մասն ուղղակի սերիալների, ֆիլմերի ազդեցության տակ, այլ մարդկանց նմանվելու և այլ ցանկությունների պատճառով են իրենց ներշնչում թե սիրում են:

Կյանքս, ես քեզ շատ եմ սիրու՜մ
Լես էլ քեզ, ալջուկս

Դու գիտես չէ՞, որ քեզ շատ եմ սիրում
Մլու՜թ, հա բա ո՞նց չգիտեմ…

Ասա որ ինձ սիրում ես կյանքս
Ցեմ ասի՜:P
ի, ասա կյանքս :kiss
սաաաաաաաաաաաաատ:P
տառերը կուլ տվիր կյանքս
ցեեեե.... հա՞ վոլ:o
հա կյանքս. դե մի հատ էլ ասա ինց ինչքան ես սիրու՞մ:P
իիի ալ հալուլ անգամ ասեցի բալց:(
մինչև վերջ ասա դե կյանքս:P
վայյյյյլլլլ սաաատ սաաատ եմ սիլում կյանքսս:P
այ էս ուրիշ բան հրաշքս
տիպ ես բալց::P (թե ի՞նչնա տիպ)

+ նմանատիպ «ստեղծագործությունները»

Սիրո կարոտը լուռ տանջում է ինձ, Ու բաբախում է սիրտս սպասումից. Ուզում եմ տեսնել գոնե երազիս, Որ գրկում ու լուր համբուրում ես ինձ!!

Ինչ էլ որ լինի, սիրում եմ քեզ կյանքս:

դու կկարդաս իմ տողերը ու կհասկանաս մի բան որ դու գիտես ամեն ինչ կամ էլ ոչմիբան չգիտես անիմաստ ժամանակես ծախսել քո ման եկած պատասխանի տեղը հարցեր :{ :fool

Էս օդնոգլազնիկը որոշ մարդկանց սկսած ֆիզիկականից վերջացրած հոգեկանով եսիմ ինչա դարձնում::[

Ես էլ հո մի երկու գրողների ճանաչում եմ… դե հիմա ասեք. իրար համար սենց «գժվող» զույգը կարա՞ մի շաբաթ չհանդիպի::D:o

Հայկօ
30.08.2010, 19:05
Նույնիսկ մի ժամն առանց քո սիրելիի օրա թվում:)

Այ էս մի տողը վերևի ամբողջ գրառումդ փչացրեց ;):

VisTolog
30.08.2010, 19:12
Այ էս մի տողը վերևի ամբողջ գրառումդ փչացրեց ;):

Բա ասա հանենք::))

Ապե Ջան
30.08.2010, 21:28
Են որ երթուղաինի մեջ նստելու տեղ չկա, մեկ ել մի տարիքով կին, տղամարդ նստում է ու քանի որ ես, ջահել 18 տարեկան նստած եմ մնում, իրենք սկսում են մունաթով սենց թարս ու շիտակ նայլ, թե ես պիտի կանգնեմ դու նստես::angry Իսկ ես նյարդայնանաում եմ, է տեսնում էս տեղ չկա մի նստի: :oy

Katka
30.08.2010, 23:04
Փողոցում սեմշկա չռթող աղջկեքը: Յախք:

Հայկօ
31.08.2010, 00:27
Փողոցում սեմշկա չռթող աղջկեքը: Յախք:

Դու հլը Աբովյանի վրա եղունգ կտրող տղա չես տեսել: Ճըտ: Ճըտ: Ճըտ Ճըտ:

Դարք
31.08.2010, 22:25
Նեռվայնանում եմ, երբ հարցնում են որտեղից ես, պատասխանում եմ ***-ից, հետևում ա էս կարգի մի հարց ,-բա ***-ցի սրան ճանաչում ես:angry

tikopx
31.08.2010, 22:29
Են որ երթուղաինի մեջ նստելու տեղ չկա, մեկ ել մի տարիքով կին, տղամարդ նստում է ու քանի որ ես, ջահել 18 տարեկան նստած եմ մնում, իրենք սկսում են մունաթով սենց թարս ու շիտակ նայլ, թե ես պիտի կանգնեմ դու նստես::angry Իսկ ես նյարդայնանաում եմ, է տեսնում էս տեղ չկա մի նստի: :oy

ետ ժամանակ իմ նման արա, ,սիրուն աղջիկներին նաև ջահել աղջիկներին տեղ տուր, իսկ դրանց բանի տեղ չես դնում բայց որ հանկարծ բառ ասի, մինչև վերջ գազ տուր:

VisTolog
31.08.2010, 22:32
ետ ժամանակ իմ նման արա, ,սիրուն աղջիկներին նաև ջահել աղջիկներին տեղ տուր, իսկ դրանց բանի տեղ չես դնում բայց որ հանկարծ բառ ասի, մինչև վերջ գազ տուր:

Մանավանդ երբ ասենք մի 70 տարեկան մարդա չէ՞:)

tikopx
31.08.2010, 22:37
2 անգամ էլ հա, տեղ չկա , թող չնստեն , կամ տռոլեյբուս նստեն

Hda
31.08.2010, 22:57
... կամ տռոլեյբուս նստեն
բա էտ վաղտ ի՞նչ կասեք
այս ամենը անվերջ օղակ է,որի մեջ դուք էլ բացառված չի որ կնկնեք

tikopx
31.08.2010, 23:07
ես չեմ նեղվում , որ կանգնում եմ, ինձ տեղ են առաջարկում , ասում եմ լավա նստեք ,մինչև որ մեկը իջնի, բայց մեր մոտ դեղին ավտոբուսներից կա գալացող , ու մարշուտնուց կրկնակի արագ, մեկ մեկ ետ 77- ի ու 99- ի շոֆերները գժվում են , որ իրանց աբգոնա աոնում ետ դեղին ավտոբուսը, ես դրանով եմ տուն գալիս դասից:

Անտիգոնե
31.08.2010, 23:17
Են որ երթուղաինի մեջ նստելու տեղ չկա, մեկ ել մի տարիքով կին, տղամարդ նստում է ու քանի որ ես, ջահել 18 տարեկան նստած եմ մնում, իրենք սկսում են մունաթով սենց թարս ու շիտակ նայլ, թե ես պիտի կանգնեմ դու նստես::angry Իսկ ես նյարդայնանաում եմ, է տեսնում էս տեղ չկա մի նստի: :oy
Շատ էի ջանում անտարբեր մնալ, բայց չեմ կարող:
Սիրելի բարեկամներ, Հայեր` ես իհարկե հասկանում եմ որ սա ձեր կարծիքն է ու դուք իրավունք ունեք այն բարձրաձայնելու, բայց.... ախր ինչպես կարելի է: Իսկ ուր կորավ մարդկային կարեկցանքը, խնամքոտ վերաբերմունքն ու հարգանքը մեծահասակների նկատմամբ և վերջապես ուր է մեր մեծահոգությունը: Չե որ այդ մարդկանցից մեկն էլ ձեր մայրիկը, հայրիկը, տատիկն ու պապիկն է: Միթե նրանք ձեզ կյանք տալով չեն վաստակել այդ չնչին իրավունքը:
Ջահել, առողջ երիտասարդներ եք: Ախր այդ ուղղությամբ նույնիսկ խորհելն ամոթ է....

tikopx
31.08.2010, 23:22

իհարկե շատ լավ էր ասված,սիրտս ճլմլավ,, բայց փառք աստխու եսոր ավտո կա տակներս, ու տնեցիքից ոչ մեկ մարշուտնիով տեղ չի գնում , բացի ինձնից` դասի:

Ambrosine
31.08.2010, 23:32
Մանավանդ երբ ասենք մի 70 տարեկան մարդա չէ՞:)

Ի՞նչ կա որ... հատկապես, եթե 70 տարեկան են: Իրենց հեշտ է «հաղթելը»:

Ապե Ջան
31.08.2010, 23:32
Շատ էի ջանում անտարբեր մնալ, բայց չեմ կարող:
Սիրելի բարեկամներ, Հայեր` ես իհարկե հասկանում եմ որ սա ձեր կարծիքն է ու դուք իրավունք ունեք այն բարձրաձայնելու, բայց.... ախր ինչպես կարելի է: Իսկ ուր կորավ մարդկային կարեկցանքը, խնամքոտ վերաբերմունքն ու հարգանքը մեծահասակների նկատմամբ և վերջապես ուր է մեր մեծահոգությունը: Չե որ այդ մարդկանցից մեկն էլ ձեր մայրիկը, հայրիկը, տատիկն ու պապիկն է: Միթե նրանք ձեզ կյանք տալով չեն վաստակել այդ չնչին իրավունքը:
Ջահել, առողջ երիտասարդներ եք: Ախր այդ ուղղությամբ նույնիսկ խորհելն ամոթ է....

Իսկ ի՞նչու ես պետք է «քրտնած» հասնեմ դասի, կամ ասենք մաքուր հագուսը կեղտոտեմ, կամ զզվեմ ուրիշի վրայի քրտինքի հոտից: Այո զզվելի երևույթ է, դրա համար էլ խուսափում եմ դրանից:

Էլի զիճեմ, ճանապարհ տամ, բայց դրա հետ մետեղ ես իմ մասին պետք է մտածեմ ու այնպես անեմ որ կողքիս մարդկանց համար տհաճ չլինեմ:

Ambrosine
31.08.2010, 23:36
իհարկե շատ լավ էր ասված,սիրտս ճլմլավ,, բայց փառք աստխու եսոր ավտո կա տակներս, ու տնեցիքից ոչ մեկ մարշուտնիով տեղ չի գնում , բացի ինձնից` դասի:

Մենք որ զիջում ենք, մեքենա չունենք :)

Անտիգոնե
31.08.2010, 23:36
իհարկե շատ լավ էր ասված,սիրտս ճլմլավ,, բայց փառք աստխու եսոր ավտո կա տակներս, ու տնեցիքից ոչ մեկ մարշուտնիով տեղ չի գնում , բացի ինձնից` դասի:
Իսկ եթե այդ մեքենան չլիներ?...Ձեր հայացքներն այս ուղղությամբ կփոխվեին?
Մեծ, շատ մեծ ցավ եմ զգում

tikopx
31.08.2010, 23:37
ետ չեմ ասում, ասում եմ համարյա մարշուտնի նստող չկա տնից, բացի ինձնից:

Ambrosine
31.08.2010, 23:46
ետ չեմ ասում, ասում եմ համարյա մարշուտնի նստող չկա տնից, բացի ինձնից:
Դե ի՞նչ արած... բախտը խռով /քոփիռայթ Մաեստրո/:

Երեխեք, ես չեմ հասկանում, էդքան բա՞րդ եմ արտահայտվում, որ ամեն գրառումս պիտի հետո վերլուծության ենթարկեմ:

Jerry
05.09.2010, 17:42
նյարդերայնանում եմ երբ ինտերնետը դանաղում ա.:)

Հարդ
05.09.2010, 18:34
Ոչինչ, վաղն էլ ձեր թոռները ձեզ տեղ չեն տա, սիրուն աղջկերքին կտան, ձեզ լավ կզգաք;)

Նեռվայնանում եմ նմանատիպ խոսակցություններից, երբ դիմացինս առաջնորդվում է այս կարգախոսով՝ «100 դրամ եմ տալիս, պիտի նստեմ, թքած ամեն ինչի վրա»:
Այսինքն նեռվայանում եմ մարդկանց անհեռատես ապագա կառուցելու սովորությունից:

tikopx
05.09.2010, 18:38
չգիտեմ դւ ում ի նկատի ունես , բայց ես ..... ետ 100 դրամը,հարցը ետի չի , ենա , որ իրանք թող ավտոբուսով գնան գան , այլ որ թե լիքը 77-ով , եթե տեսել ես ինչա կատարվում դրանում պիկ ժամին

Սամսար
05.09.2010, 19:20
Նյարդայնացա էս բանավեճից՝ խղճի զգացման ու այսրոպեական օգուտի։

Մեկ-մեկ էղել ա, որ դպրոցահասակ երեխեքին խաթրով սիրուն ասել եմ, թե խտանան կամ վեր կենան՝ էն պապիկը կամ տատիկը նստի։ Մերժում կամ բազար չի էղե։ Ես, ճիշտն ասած, դժվար եմ տեղս մնում տրանսպորտում, եթե աղջիկ կամ ծեր մարդ կամ կին (գյումրեցիք ըդպես կ՛ըսեն) կա կանգնած։ Շատ հոգնած պիտի լինեմ, որ ասեմ «մեղա, տեր Աստված», ու մնամ տեղս նստած։

Ամեն մեկի խղճի գործն է, բայց դե սովետի ժամանակ դպրոցական գրականության մեջ էդ մասին մի երկու-երեք պատմվածք կար, հասարակության մեջ էլ հարգանք հասկացությունը ավելի շատ էր արմատավորված, քան հիմա, երբ մնացել ա մենակ «վախինը», մեկ էլ՝ հնարավոր օգուտինը։

չգիտեմ դւ ում ի նկատի ունես , բայց ես ..... ետ 100 դրամը,հարցը ետի չի , ենա , որ իրանք թող ավտոբուսով գնան գան , այլ որ թե լիքը 77-ով , եթե տեսել ես ինչա կատարվում դրանում պիկ ժամին

Տիկ, թող ամեն մեկը իրա համար որոշի՝ ինչ անի։ Տեղ չես տալի՝ մի տուր, մնացածը՝ պապիկ-տատիկի գործն ա։

Հ.Գ. «Կարգին հաղորդման» մանրապատումը հիշեցի՝ «ես էլ էրկու ժամվա հղի եմ»։

Աթեիստ
05.09.2010, 19:45
Ես բավականին երիտասարդ եմ, որ կարողանամ մինչև տուն պպզած հասնեմ, բայց այդքանով հանդերձ սպասում են այնքան, մինչև նորմալ տրանսպորտ ռաստ գա` կամ կիսադատարկ ավտոբուս, կամ ազատ նստատեղով գազել:

Ու ինձ ներվայնացնում են տատիկները, որոնք չեն ուզում սպասեն, որովհետև սովետում իրենց սովորեցրել են, որ բոլոր երիտասարդները պարտավոր են իրենց զիջել: Երիտասարդ ա, ու էդ պահին իրեն զոռով ա զսպում, մինչև զուգարան հասնի ...

vitaminka
05.09.2010, 20:50

Ես սովետի ժամանակ չեմ սովորել բայց ինձ սովորեցրել են տարեցներին,հաշմանդամներին ու հղի կանանց հարգել և զիջել. Լավ կլիներ մեկն էլ քեզ դա սովորեցներ…

Աթեիստ
05.09.2010, 20:55
Ես սովետի ժամանակ չեմ սովորել բայց ինձ սովորեցրել են տարեցներին,հաշմանդամներին ու հղի կանանց հարգել և զիջել. Լավ կլիներ մեկն էլ քեզ դա սովորեցներ…

1. Աշխատիր զերծ մնալ անձնավորված գրառումներից, դու ինձ չես ճանաչում:
2. Ինձ շատ բան են սովորեցրել, բայց կարևորը ինձ սովորեցրել են աշխատեցնել ուղեղս, ոչ թե ղեկավարվել միայն սովորեցրածով:
Թե չէ «փողոցն անցնելիս նայեք սկզբում աջ, հետո ձախ»-ով ես վաղուց ճիճուների բաժին էի դարձել:

Երվանդ
07.09.2010, 04:42
Սովերել, սովորեցնելու հարց չկա, մարդուց ա կախված, ես օրինակ չեմ հարգի էն տղուն՝ ուզում ա հալալ ախպերս լինի, որ տրանսպորտում կանգնած հղի կին լինի, իսկ ինքը նստի, նստելը պարզ բան ա իր իրավունքն ա, բայց դե տենց վարմունքը բացի արահամարանքից, նաև զզվանք կարա առաջացնի, մի քիչ ավելի պակաս ծերերի հետ կապված, մեկը ես հասկանում եմ մնացածի բողոքները, որ կարողա հոգնած են շատ, կամ չգիտեմ վռազ պիտի տուալետ քցեն իրանց, ու չեն կարա տեղը զիջեն, բայց անկախ պատճառից ես ավտոմատ կկանգնեմ, մեջս մի բան կա որը ինձ թույլ չի տա նստել, ինչքան էլ որ կանգնելը ճակատագրական լինի:

einnA
09.09.2010, 09:47
Արդեն ահավոր նյարդայնացնում է "Նորածնի անուն դնելը" թեման :angry: Հերիքն ա ժող, ինչքան կարելի ա էտ երեխու անվան հետ խաղալ? Vorogait-ը ձեր դեմ որոգայթներ է լարում, զգուշացեք ;)

Դարք
09.09.2010, 10:38
նեռվայնանում եմ, երբ քնած եմ լինում ու այդ վախտ մի հատ ճանճ, չամուռ բառից բուն իմաստով, իրա տզոցով խանգարում ա շահի հանգիստը:angry