Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Էն մարդիկ ովքեր իրանց ասածը քեզ հավաստիացնելու համար առանց երկար֊բարակ մտածելու կերդվեն ու թքած որ իրանց հիմարությունները աչքդ մտցնելու համար չեն հիշի վաղուց մեռած հոր կամ մոր գերեզմանը։:angry
Հ. Գ. Չերդվեք իմ ներկայությամբ։
մարդիկ, բայց բարեբախտաբար միշտ չէ
Նյարդերիս վրա երբեմն ազդում ա «Պողո՛ս, ա՛յ Պողոս» կարգի դիմելաձևը:
Յոհաննես
24.08.2014, 11:40
Կողքիս քնողը :angry
Մարդիկ ովքեր մտածում են որ իրենք բոլորից լավն են ...
մեր կուրսեցի ծվծվան աղջիկները,ովքեր ինչ գիտեն-չգիտեն բարձր ասում են՝փորձելով դասախոսի աչքը մտնել -_-
Ծյէլեպորտ
03.09.2014, 20:10
էմմ .. Ես :Դ
Rhayader
03.09.2014, 20:34
Կողքիս քնողը :angry
https://www.youtube.com/watch?v=22HrSUIx0-g
Լուսնից ընկած «մեծ ախպերները» որ չգիտես ոնց, չգիտես ինչ հրաշքով հիշում են որ «ախպերդ» են ու սկսում են «ախպերավարի դաստիարակել», ասել ինչ ա կաելի ու ինչ չէ։:angry Տեսնես ուր էին կորել, չկային ու տեսնես ինչը ստիպեց իրանց հասկանալ որ դաստիարակության կարիք եմ զգում :angry Ախր ոնց չասես իրանց կորեք գրողի ծոցը։:angry
Rammstein
05.03.2015, 15:39
Իմ կողքը ճպճպացնելով ծամոն ծամողներ, դուք այրվելու եք դժոխքի կրակներում: :diablo
Սև - կապույտ, թե սպիտակ - ոսկեգույն :}
Rhayader
06.03.2015, 19:19
Մանուկ Նիգոյանը, հիմա և առհավետ: Անչափահաս, բայց և սեռահասուն:
Երբ ֆեյսբուքում օգտատերը իրա անունը գրում ա <<Armen Karine B-yan>>: Այ մարդ, ինչի՞: :angry
Հա, մեկ էլ, երբ ուզում ես, շատ կներեք իհարկե, քիթս ազատեմ իրան տանջող "բեռից", բոլոը շրջվում են ու քեզ նայում հարցնելով. << Դու դեռ հիվա՞նդ ես: Չես լավանու՞մ>>: Մարդիկ, a little bit of privacy, խնդրում եմ: :(:cry
a little bit of privacy = թողեք մեկուսանամ
Ժողովուրդ անմոռուկները :( իմ կարծիքով ավելորդ էլ ա էստեղ դա նշելը, բայց չդիմացա. Էսօր անմոռուկներով անձրևանոց էլ եմ տեսել...իրանք ամենուր էն. մարդիկ մայկաներ են հագնում, մատանիներ ու ուրիշ զարդեր անմոռուկնեով, գժվեցի....'
Մեկ էլ ազդում ա վրաս 13-15 տարեկանների սրտաճմլիկ ստատուսները. մի հարևանի աղջիկ ունեմ տենց գրում ա, տակը քուրը վարդերի բուկետ ա քոմենտում, հետո էն մի քուրն ա պատասխանում ու տենց գնաաաց. ախր մի տանն եք ապրում, ինչ պարտադիր ա նկարի կամ ստատուսի տակ պուպուշիկս, թիթիզիկս, կյանքս, հրաշքս, արևս, սիրում եմ քեզ, մռութ ու այլ տիպի բապեր գրելը :))
մարդագայլուկ
17.04.2015, 13:20
«Շորիկ» բառը:
antranigv
17.04.2015, 13:29
Երբ մարդիկ հարցնում են «բա դու ֆեյսբուքում կա՞ս», ասում եմ «բա կայի, երբ փոխեցին terms of condition»ը եւ մանաւանդ «privacy policy»ն, ինչպէս եւ երբ կարդացի Սնոուդենի ֆայլերը, մի անգամից դուրս եկայ։ նայում են դէմքից (կը ներէք յաջորդ բարիս համար) էշացած, ու ինձ յետամնացի տեղ են դնում։ հա մէկ էլ ազդում է երբ դա իմանալուց յետոյ հարցնում են «բա մարդկանց հետ ո՞նց ես շփւում :o » էհհ։
boooooooom
08.05.2015, 18:06
Նյարդայնանում եմ, որ հասարակ բառերի մեջ տառասխալներ եմ անում ու նկատում եմ դա, երբ արդեն խմբագրելու հնարավորություն չկա :angry
Ես անգրագետ չեմ:(
Ազգային գրադարանում տղաների մի խումբ կա, որ ահավոր ազդում են վրաս, էն կարգի, որ ինձնից թափով ու ուժեղ չլինեին, հավեսով կծեծեի բոլորին։ Ամեն օր տեսնում եմ իրենց ու ամեն օր ավելի են ազդում։ :angry
Մարդիկ ովքեր ամբողջ օրը կարդում են ու ասում են, որ չեն կարդում: Այ մարդ, գիժը դու ես թե՞ ես:
Քննությունները :cry:cry2:noti:cryԵս չեմ ուզում ես չեմ կարաաաա՜:cryԼավ վսյո ես հո ղզիկ չեմ, վսյո:
boooooooom
24.07.2015, 23:20
... չկարողացա մտնել իմ նախկին սայտ...
Մի ասեք սենց, խնդրեմ գը։ Սենց, մենակ կայքի տերը կարա գրի։
Կարելի էր գրել. «…նախկին մականունով չկարողացա մտնել», գոնե սենց...
smartman
25.07.2015, 11:54
Որ նստում ես տաքսի ու վարորդը սկսումա <<գիտես ես ռուսաստնները ինչ գործերի եմ եղել...>>
Կամոն իրա Կամոբլոգով :sad
Հայկական սերիալների մակարդակի բովանդակությամբ անվերջանալի խոսակցությունները աշխատանքի ժամին, ականջիս տակ․․․
Երբ ինձ ասում են բժիշկ մարդ ես դե ասա է, դե ասա :angry
Կամ էլ բա դու երբ ես վերջացնելու սովորելդ, ասում եմ դե մի տաս տարի հետո, սկսում են քարոզ կարդալ:
Ամուսինների դավաճանության մասին անեկդոտները, որ խնդալու պահը էն ա, թե ով ումից շատ ա դավաճանել :esim
Ֆեյսբուքում ու առհասարակ հանդիպող մոտավորապես էս տիպի վերնագրով նյութերը "Նա վերցրեց կացինը,դամաշնիկը և MP3 փլեյերը և տեսեք ինչ ստացավ․․․" :[
Ատամնաբույժը :angry ատամնաբուժարանը:angry ատամնաբուժարանի հոտը:angry էն ասեղները, որոնցով ատամս էր քչփորում:angry կրեմով դեմքը ծեփած, վհուկի հմայիչ քրքիջով ծիծաղող բուժքույրը :angry ու որ ատամնաբուժը անվանս վերջում -իկ էր կցում :angry
«Շորիկ» բառը ներվերս քանդում ա :[
Նյարդերիս վրա շատ ա ազդում հեռուստատեսությամբ ու ռադիոյով հնչող «իշխող հանրապետական կուսակցություն» տականք արտահայտությունը:
Մարի-Լույս
12.12.2015, 16:04
Խախտվում եմ, երբ "подоконник"-ին պադագոլնիկ են ասում... գոնե "պատուհանագոգ":8
Երրոդ մասի տոնծառից ամեն տարի խախտվում եմ. հեսա լույսերն էլ կմիացնեն կքայքայվեմ :D :(
Յոհաննես
13.12.2015, 22:58
Էս քննությունների շրջանը-էլի քամած լիմոն են դառնալու;
Սիգարետ ֆռալը,մոտ 200օրը:
Նաիրուհի
28.10.2016, 18:00
Տարբեր ժամանակներում ակումբից 3 հոգի, հատկապես որ երեքն էլ նույն անունն ունեն։ Մեկը պասիվանում է՝ մյուսն է հայտնվում, սերնդափոխությունով-բանով :(
reminilo
28.10.2016, 20:08
Մեր կողքի խմբից մի աղջիկ կա. ինքը ամաչելով ա խոսում, քայլում ու նույնիսկ փռշտում :D
Իրենց խմբից մի ուրիշ աղջիկ, որը դասի ժամին մազերն ա սանրում :D ու մի տղա՝ մազոխիստ դեմքով, հա ու պլյուս մի հատ ուրիշ աղջիկ.. մի խոսքով իրենց խումբը լավը չի.. ինչ լավ ա, որ ես մեր խմբից եմ :love չհաշված մազոխիստի ընԳերը
Մի այլ տիպի
http://i.imgur.com/4h3QfM8.jpg
"Զովքի" մուննաթոտ աշխատողները:
Յոհաննես
02.01.2017, 02:19
Ակումբի ծայրահեղականները :D
Ֆեյսբուքահայության մի քանի ճտպտ դեմքեր,վերջը բլոկեցի :angry
Էն որ հրապարակավ հաջող անելուց հետո էլի հետ են գալիս:
էն որ հայրը 10 տարեկան տղայի հետ ֆուտբոլ քննարկելիս ասումա «հորս արև առաջի խաղակեսում գոլ չխփին», հենց նոր, կանգառում ))
Sent from my MI 5 using Tapatalk
Որ մարդիկ խոսք կազմելու հետ խնդիրներ են ունենում ու դա արտահայտվում ա «հա՞» միջանկյալ անիմաստ հարցադրումով:
հայրիկս, այդ մասին շատ էր.... ուրեմն... հա՞... մտածում
ուրմեն մենք գնում էինք խմելու... հա՞.... մեկ էլ անձրևը վրա տվեց
սենց ասեմ... քուրըս... ամեն տարի էտ ոճխարի միսը իրանկ բերել հանձընել են... հա՞... ամեն ինճը նորմալ էղել ա փողըն է տըվել են...
Ախպեր հա՛, հա՛, հա՛ տենց ա, ինձնի՞ց խի ես հարցնում:
նա մարիամն է, մարիամն իմ կոլեգան է։ նա իսկական հայուհի է և նաիրյան գենի դալար կրողը։ սեքսիստական, էյջիստական, ռասիստական, հոմոֆոբ ու հանրապետական քոմենթները ամեն ինչի մասին էնքան են սղոցում նյարդերս, որ չգիտեմ, ուղղակի չգիտեմ, թե ոնց եմ դիմանում։ մարիամը նաև շատ ինտելեկտուալ և կարդացած աղջիկ է, այդ իսկ պատճառով նա հաճախ է խոսքի մեջ ծեփում անգլերեն բառեր և արտահայտություններ, լայք յու նոու, լայք, դեր ար սամ ուորդս, լայք ին սամ փոյնթ, լայք լայք, լայք քիլ յորսելֆ։ մի եղեք մարիամի պես։
եթե մի օր ես գործատու լինեմ ու աշխատողներ ունենամ, (ինչը երբեք չի լինի) էս մեծ տառերով գրած կպցրած ա լինելու պատին։
Յոհաննես
15.04.2019, 20:39
նա մարիամն է, մարիամն իմ կոլեգան է։ նա իսկական հայուհի է և նաիրյան գենի դալար կրողը։ սեքսիստական, էյջիստական, ռասիստական, հոմոֆոբ ու հանրապետական քոմենթները ամեն ինչի մասին էնքան են սղոցում նյարդերս, որ չգիտեմ, ուղղակի չգիտեմ, թե ոնց եմ դիմանում։ մարիամը նաև շատ ինտելեկտուալ և կարդացած աղջիկ է, այդ իսկ պատճառով նա հաճախ է խոսքի մեջ ծեփում անգլերեն բառեր և արտահայտություններ, լայք յու նոու, լայք, դեր ար սամ ուորդս, լայք ին սամ փոյնթ, լայք լայք, լայք քիլ յորսելֆ։ մի եղեք մարիամի պես։
եթե մի օր ես գործատու լինեմ ու աշխատողներ ունենամ, (ինչը երբեք չի լինի) էս մեծ տառերով գրած կպցրած ա լինելու պատին։
Ես էլ քեզ գործի չեմ վերցնի,բայց գործատու կլինեմ :P
A. Hayrapetyan
02.12.2019, 22:28
Երևի 1 տարուց ավել անցելա էս դեպքից, բայց նենց եմ ներվայնացել, որ երևի սախ կյանքս չմոռանամ։ Նենց, որ քիչ էր մնում ինձնից մի 40 տարի մեծ մարդուն իչցնեի հատակից էլ ցածր մակարդակի։
Ուրեմն լարվածոտ աշխատանքային օրա մեկել անմիջական ղեկավարս մտավ սենյակ մի հատ հեռախոս տվեց ու խնդրեց լավության կարգով գործը առաջ քցելու հանար viber ից միհատ նկար տպեմ էտ մարդու համար(ում հեռակա կարգով գիտեի), եսել չմերժեցի ու վերցրեցի, էտ պահին պրինտերը խնդիր տվեց մի 3 րոպեով։ Էտ ընթացքում հեռախոսի տերն էլ ղեկավարս էլ կողս կայնած էին
Դե պարզա, որ լարվում ես սպասելուց։
Բայց մեկել էս մարդը նենց մունաթով, թե բա <տպում էս տպի հո քո ժամանակը չունենք>։
Գույնս ընգավ, էտ մոմենտին ուզում էի սեղանիս վրի էղած չեղածը ջարդեի գլխին։ Չգիտեմ ոնց պահեցի ինձ։
Բախտը բերեց ղեկավարս էր խնդրել, ղեկավարիս հարգելով, երևի բառի բուն իմաստով <կարմրած> դեմքով կուլ տվեցի։
Բայց հաջորդ անգամ հաստատ չեմ պահելու ինձ տենց դեպք պատահելուց։
Ես քեզ լավություն անեմ դու ....։
Էսել միհատ կյանքի դաս ժողովուրդ ջան։
One_Way_Ticket
02.12.2019, 23:51
Բասերը։
Ինձ քիչ բաներով կարելի է հունից հանել, բայց բասերով կարելի է։
Բարեբախտաբար, ոչ ներկա, ոչ նախկին մշտական բնակությանս վայրերում տենց հարևաններ չեմ ունեցել, որ բասերով հարուստ երաժշտություն լսեն պարբերաբար։ Էպիզոդիկ պատահում է իհարկե, պլյուս հաճախ եմ ճամփորդում։
Ռիո-դե-Ժանեյրոյում airbnb բնակարան էի վարձել 8-րդ հարկում։ Թարսի պես էդ օրերին ֆուտբոլի Ամերիկայի գավաթի եզրափակիչն էր։ Խաղում էին Բրազիլիան ու Պերուն։ Շենքիս դիմացի առաջին հարկում էլ բար կար։ Ցերեկը ժամը երկուսից երաժշտությունը սկսվեց։ Ժամանակավորապես ընդհատվեց միայն հինգի կողմ, երբ խաղը սկսվեց։ Հասկացա, որ եթե Բրազիլիան հաղթի, սրանք մինչև ուշ գիշեր համը հանելու են։ Ինքս էլ սկսեցի հեռուստացույցով խաղը դիտել ու ամբողջ սրտով Պերուին երկրպագել։ Բայց ավաղ, Բրազիլիան հաղթեց, ու վատագույն ակնկալիքները իրականացան։ Ռիո-դե-Ժանեյրոն էլ այն քաղաքը չէ, որ երեկոյան դուրս գայի, հանգիստ զբոսնեի։ Բնակարանը դղդրդում էր։ Ալկոհոլային խմիչքներ կային ձեռքի տակ, որոշեցի խմել, գուցե ավելի թեթև տանեմ։ Բայց ոչ միայն չօգնեց, այլև ավելի կատաղեցի։ Սկսեցի պատուհանից տարբեր լեզուներով գոռալ որ դադարեցնեն, վրաները փափուկ կոնֆետներ շպրտել (լավ է, նույնիսկ հարբած վիճակում ինձ կարողացա զսպել, որ կարծր իրեր չշպրտեմ)։ Զանգ եկավ домофон-են, շենքի մենեջերն էր երևի, ասացի, որ պորտուգալերեն չեմ հասկանում։ Տանտիրուհին whatsapp-ով գրեց, բա թե ասում են՝ քո պատուհանից ձվեր են շպրտվում, ճիշտ է թե սուտ։ Անկեղծորեն պատասխանեցի, որ ես ձվեր չեմ շպրտել, չնայած կուզենայի շպրտել եթե ունենայի։ Վերջում ոչ ես իրեն review գրեցի, ոչ ինքն ինձ։
Եղունգ կրծողները, օրինակ։
որ աշխատավայրում ամեն աթոռիդ հետևով անցնելիս րոպեն մեկ դղկացնում են քո աթոռին :angry :{:fool