Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Վա՜աաայ, ոնց ա ներվերս խախտվում, երբ հոգնած եմ լինում ու բազմոցին աչքս կպնումա,քնում եմ, մեկ էլ, ասենք,1 ժամ հետո, էն խոր քնիս մեջ, տնեցիքից գալիս են ու ասում`հե՜եել, վե՛ր կաց, գնա՛ տեղերդ պառկի,(տենում են բանի տեղ դնող չկա),յա՛աաաաա, դե վե՛ր կաց, ա՛յ ախչի...
- Է՛էէէէէէէ, դե չե՛մ վեր կենում:angry :D:D
murmushka
09.09.2010, 11:44
Ներվայնանում եմ, ահավոոոոոոոոոր, սարսափելի, երբ նստում են երթուղային ու սկսում են էս շոգին փակել բոլորպատուհանները, իբր թե իրանց համար սկվազնյակ չլինի. բաըց, որ ամբողջ երթուղայինը խեղդվում է շոգից իրանց պետքն էլ չի
նեռվայնանում եմ, երբ քնած եմ լինում ու այդ վախտ մի հատ ճանճ, չամուռ բառից բուն իմաստով, իրա տզոցով խանգարում ա շահի հանգիստը:angry
Ներվայնանում եմ, որ էդ ճանճին չեմ կարողանում սատկացնել...Բայց դա երկար չի տևում։
Հայկական խայտ... էհհհ, ֆուտբոլ:(
Ներվայնանում եմ, որ ասում են «դու մեղավոր չես, մեղավորը ես եմ» :{: Իբր ի՞նչ :esim: Դե եթե դու ես մեղավորը, էլ ի՞նչ ես եկել էդ մարդուն մեղադրում, որ վերջում էլ ասես` օ՜, ես եմ մեղավոր, որ թույլ եմ տվել այդպես վարվել ինձ հետ :scen :{: Քո համար սուս-փուս մեղավոր եղի:
Farfalla
11.09.2010, 10:03
Ներվայնանում եմ, որ հարցնում են "աշխատավարձդ ինքան ա?": Ամենատահաճ հարցերից մեկնա: Ասա թե քեզ ինչ, թե ես ինչքան փող եմ ստանում:
Sonatina
11.09.2010, 10:31
Ինձ ամենից շատ նյարդայնացնում են պիսիմիստները :)
---------- Ավելացվել է՝ 11:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:29 ----------
Ներվայնանում եմ, որ հարցնում են "աշխատավարձդ ինքան ա?": Ամենատահաճ հարցերից մեկնա: Ասա թե քեզ ինչ, թե ես ինչքան փող եմ ստանում:
հա մեկ էլ, որ ուղիղ չեն հարցնում, բայց նամյոկով. բա հերիքում ա գոնե քեզ? տակը մի բան մնում ա :))
Ես էլ ահավոր ներվայնանում եմ, որ պեսիմիստին պԻսիմիստ են ասում հերիք չի, Ի–ով էլ գրում են, կամ էդ նույն շարքից՝ շիկալադ, վատանում եմ ուղղակի :))
Sonatina
11.09.2010, 13:20
:oՃիշտն ասած չգիտեի,որ պիսիմիստը ի–ով չի գրվում:think
Ապես, բալեւ, մլութ, ուտեմ... եւ նմանատիպ թլիկախառը բեյբիաոճի բաները:
Ապես, բալեւ, մլութ, ուտեմ... եւ նմանատիպ թլիկախառը բեյբիաոճի բաները:
Ուտեմն է՞լ :(:
Ես էլ ահավոր ներվայնանում եմ, որ պեսիմիստին պԻսիմիստ են ասում հերիք չի, Ի–ով էլ գրում են, կամ էդ նույն շարքից՝ շիկալադ, վատանում եմ ուղղակի :))
Այդ նեռվային հողի վրա էլ ավելցանեմ, որ նեռվայնանում եմ «Րիստարան» բառից:angry:
Այդ նեռվային հողի վրա էլ ավելցանեմ, որ նեռվայնանում եմ «Րիստարան» բառից:angry:
վաայ ես էլ,մեկ էլ որ ասում են տորտ,տվոռգ,տիլիվիզռ,կռեեեմ:angryիբր գրագետ ռուսերեն են խոսում,բայց չեն իմանում,որ խոսել ընդհանրապես չգիտեն,ուղղակի ձևա էլի
Valentina
11.09.2010, 19:37
վաայ ես էլ,մեկ էլ որ ասում են տորտ,տվոռգ,տիլիվիզռ,կռեեեմ:angryիբր գրագետ ռուսերեն են խոսում,բայց չեն իմանում,որ խոսել ընդհանրապես չգիտեն,ուղղակի ձևա էլի
բայց տորտ կամ տվոռգ ուրիշ ձև էլ են ասում ռուսերենում?
բայց տորտ կամ տվոռգ ուրիշ ձև էլ են ասում ռուսերենում?
Չէ,բայց եթե խոսում են,թող գոնե մենակ կամ ռուսերեն,կամ էլ հայերեն խոսեն:esim
բայց տորտ կամ տվոռգ ուրիշ ձև էլ են ասում ռուսերենում?
Թեմայից շեղվում ենք, բայց ասեմ, տորթը տոռտ ա ռուսերեն, իսկ տվորոգը ունի երկու տարբերակ, ավելի ճիշտ է համարվում տվառոգ ձևը, շեշտը վերջին վանկի վրա, սակայն սխալ չի նաև տվոռգ ձևը՝ շեշտը առաջին օ–ի վրա։ Էս կոմպով ռուսերեն չեմ կարում տպեմ, ներող կլինեք :)
---------- Ավելացվել է՝ 19:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:44 ----------
Այդ նեռվային հողի վրա էլ ավելցանեմ, որ նեռվայնանում եմ «Րիստարան» բառից:angry:
Բա որ րիստառանում մԻնյուն են ուզում:D
Sonatina
11.09.2010, 19:53
Էս ոնց որ շատերը ծավալվեցին իմ միամիտ "պիսիմիստ'' բառի վերաբերյալ:|ահա թե ինչպես եք ընդունում նորեկներին.Ասեմ,որ ես էլ չեմ սիրում ձևավոր խոսողներին,բայց միշտ պիսիմիստ եմ ասել ու պիսիմիստ էլ կասեմ:P
Valentina
11.09.2010, 19:54
Թեմայից շեղվում ենք, բայց ասեմ, տորթը տոռտ ա ռուսերեն, իսկ տվորոգը ունի երկու տարբերակ, ավելի ճիշտ է համարվում տվառոգ ձևը, շեշտը վերջին վանկի վրա, սակայն սխալ չի նաև տվոռգ ձևը՝ շեշտը առաջին օ–ի վրա։ Էս կոմպով ռուսերեն չեմ կարում տպեմ, ներող կլինեք :)
---------- Ավելացվել է՝ 19:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:44 ----------
ինքս էլ մի ժամանակ ասում էի տվառոգ, բայց տվոռգ տարբերակը ճիշտա, ի դեպ բառարանում գրվածա տվո՛ռո՛գ, այսինքն 1ին ո-ն ոչ մի ձև "ա" կարդալ չի լինի:
[QUOTE=Բա որ րիստառանում մԻնյուն են ուզում:D[/QUOTE]
էս մեկը ծանր դեպքա :D
Sonatina
11.09.2010, 20:03
Եթե հայերեն,ուրեմն կաթնաշոռ,եթե ռուսերեն`տվոռոգ,ուրիշ տարբերակներ չկան: Ես էլ նյարդայնանում եմ,երբ պիժամային պիժամո են ասում ու նմանատիպ լիքը անգրագետ բաներ,որոնք ոչ հայերենի ու ոչ ռուսերենի հետ ոչ մի ընդհանուր կապ չունեն:D
ինքս էլ մի ժամանակ ասում էի տվառոգ, բայց տվոռգ տարբերակը ճիշտա, ի դեպ բառարանում գրվածա տվո՛ռո՛գ, այսինքն 1ին ո-ն ոչ մի ձև "ա" կարդալ չի լինի:
էս մեկը ծանր դեպքա :D
Ջան, ինչ որ սխալ բառարանից ես օգտվում, չի կարող մի բառի վրա երկու շեշտ դրված լինել, կամ նայիր օրֆոէպիչեսկի բառարանում, կամ ավելի հեշտ տարբերակ, մտիր google.ru, ռուսերեն գրի տվոռոգ, հենց առաջինը դա կբերի, հենց նոր քո խաթեր նորից նայեցի։ էս ա
http://ru.wikipedia.org/wiki/Творог
Valentina
11.09.2010, 20:13

էն էլ ոնց կարա ;) ինտերնետում չէի նայել, տանը բառարան ունեմ, այ էնտեղ էր գրած:Էս էլ վիկին
http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/tv.jpg
նենց որ երկուսս էլ ճիշտ ենք :aha
էն էլ ոնց կարա ;) ինտերնետում չէի նայել, տանը բառարան ունեմ, այ էնտեղ էր գրած:Էս էլ վիկին
http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/tv.jpg
նենց որ երկուսս էլ ճիշտ ենք :aha
Հա, դե էս իմ տված link-ն ա, բայց տանդ բառարանը չեմ պատկերացնում ինչ բառարան ա, որտեղ գրված լինի, որ պետք է արտասանել տվօ՛ռօ՛գ։
Valentina
11.09.2010, 20:25
Հա, դե էս իմ տված link-ն ա, բայց տանդ բառարանը չեմ պատկերացնում ինչ բառարան ա, որտեղ գրված լինի, որ պետք է արտասանել տվօ՛ռօ՛գ։
վայ, լինկ էիր տվել՞:mda նոր տեսա
կարծում եմ տվօ՛ռօ՛գ գրվածա էն պատճառով, որ 2 շեշտերն էլ թույլատրելի են:
վայ, լինկ էիր տվել՞:mda նոր տեսա
կարծում եմ տվօ՛ռօ՛գ գրվածա էն պատճառով, որ 2 շեշտերն էլ թույլատրելի են:
Չեմ հասկանում է ինչ ես ասում, որտեղ ա գրված, իմ տված ու քո դրած լինկում տենց բան չկա, եթե քո գրքի մեջ ես ասում, որ էդպես է, մի հատ ուշադիր նայի, չի կարող նման բան լինել։ Ու մի հատ էդ բառարանի վերնագիրն ու հեղինակին նայի ասա, շատ հետաքրքիր ա։
Ուլուանա
12.09.2010, 00:11
վայ, լինկ էիր տվել՞:mda նոր տեսա
կարծում եմ տվօ՛ռօ՛գ գրվածա էն պատճառով, որ 2 շեշտերն էլ թույլատրելի են:
Հա, էդպես է գրված՝ որպես երկու հնարավոր տարբերակներ, այսինքն՝ պետք է շեշտել կամ մեկը, կամ մյուսը, ոչ թե որ երկուսն էլ միաժամանակ պիտի շեշտվեն, հետևաբար երկրորդ o-ն շեշտելու դեպքում առաջինը a պիտի կարդացվի, իսկ առաջինը շեշտելու դեպքում երկրորդը ը կկարդացվի։
Valentina
12.09.2010, 10:22
Չեմ հասկանում է ինչ ես ասում, որտեղ ա գրված, իմ տված ու քո դրած լինկում տենց բան չկա, եթե քո գրքի մեջ ես ասում, որ էդպես է, մի հատ ուշադիր նայի, չի կարող նման բան լինել։ Ու մի հատ էդ բառարանի վերնագիրն ու հեղինակին նայի ասա, շատ հետաքրքիր ա։
Гарибян А.С Русско-армянский словарь , второе издание, 1977г., издательство "Айастан"
---------- Ավելացվել է՝ 11:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:21 ----------
Հա, էդպես է գրված՝ որպես երկու հնարավոր տարբերակներ, այսինքն՝ պետք է շեշտել կամ մեկը, կամ մյուսը, ոչ թե որ երկուսն էլ միաժամանակ պիտի շեշտվեն, հետևաբար երկրորդ o-ն շեշտելու դեպքում առաջինը a պիտի կարդացվի, իսկ առաջինը շեշտելու դեպքում երկրորդը ը կկարդացվի։
Ուլուանան ինձ ճիշտ հասկացավ :aha
Գանգրահեր
12.09.2010, 12:15
Գիտեք ինչից եմ ներվայնանում,որ նոր հարստացած հայը փորձում է,իր կարծիքով գրագետ հայերենով խոսել:Վերջերս այդպիսիներից մեկը օգտագործում էր ամսու 5 տարբերակը,ամսի փոխարեն,ախր շատ ծիծաղելի է:Կամ երբ սկսում են սովորել բանասիրականում ու այդ ժամանակ են փորձում իբր գրագետ խոսել,բայց դե զգացվում է,որ դա ուղղակի ձև է,իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը,համաձա՞յն չեք::think

Իսկ նոր հարստացած լինելը գրագետ հայերեն խոսելու հետ ի՞նչ կապ ունի:think
Գանգրահեր
12.09.2010, 14:29
Իսկ նոր հարստացած լինելը գրագետ հայերեն խոսելու հետ ի՞նչ կապ ունի:think
Դե քանի որ հարստացել են,անվայել է ոչ գրագետ խոսելը,ու սկսում են իրենց իմացած գրագետ հայերենով խոսել,ականատես եմ եղել:
Դե քանի որ հարստացել են,անվայել է ոչ գրագետ խոսելը,ու սկսում են իրենց իմացած գրագետ հայերենով խոսել,ականատես եմ եղել:
Հաաա:) փաստորեն դրա մասին էր խոսքը;)
Գանգրահեր
12.09.2010, 14:35
ճիշտ այդպես,ուրախ եմ ,որ հասկացար:hands
Դե քանի որ հարստացել են,անվայել է ոչ գրագետ խոսելը,ու սկսում են իրենց իմացած գրագետ հայերենով խոսել,ականատես եմ եղել:
Առաջ որ հարստանում էին, սկսում էին ռուսերեն խոսել, աստված դրանից հեռու պահի, մանավանդ որ էդ վտանգը էլի կախված է գլխներիս։
Moonwalker
12.09.2010, 16:19
Եհովականները:angry Ես անձնապես բավական հանդուրժող եմ, նաև կրոնական տեսակետից, բայց իրանցից, կներեք, բայց զզվում եմ::[
Հ.Գ. գրառումս ուղղված չէ անձնապես որևէ մեկի դեմ;)
Ես անձնապես բավական հանդուրժող եմ, նաև կրոնական տեսակետից, բայց իրանցից, կներեք, բայց զզվում եմ
գրառումս ուղղված է Եհովականների դեմ :
Sonatina
12.09.2010, 19:42
Հա, մեկ էլ նյարդայնանում եմ,երբ ինչ-որ մեկը փորձում է իր կարծիքը մյուսներին թելադրել:bad
Valentina
13.09.2010, 14:50
Բա լսել եք ,որ տղաներ կան գալՈւստԻկ են կապում:D
Sonatina
13.09.2010, 14:54
Բա լսել եք ,որ տղաներ կան գալՈւստԻկ են կապում:D
Կամ Գալիստուկ:hands
Ես անձնապես բավական հանդուրժող եմ, նաև կրոնական տեսակետից, բայց իրանցից, կներեք, բայց զզվում եմ
գրառումս ուղղված է Եհովականների դեմ :
Տիկ էս բան չկար ասելու հայկական տարբերակով շարժվեցիր, վերևինիտ խի էս կոպյա անում, գոնե մի քանի էջ առաջվա բաներից ասեիր:D
Rammstein
13.09.2010, 23:52
Ոչինչ, վաղն էլ ձեր թոռները ձեզ տեղ չեն տա, սիրուն աղջկերքին կտան, ձեզ լավ կզգաք;)
Նեռվայնանում եմ նմանատիպ խոսակցություններից, երբ դիմացինս առաջնորդվում է այս կարգախոսով՝ «100 դրամ եմ տալիս, պիտի նստեմ, թքած ամեն ինչի վրա»:
Այսինքն նեռվայանում եմ մարդկանց անհեռատես ապագա կառուցելու սովորությունից:
Ներվայնանում եմ, որ էս ծեծված հարցի ծեծված հատվածները նորից են ծեծում:
Եթե ես իմ ապագան պիտի կառուցեմ նկատի ունենալով, որ երբ որ թոռներ ունենամ, էլի երթուղայինները նույն ողբալի վիճակում են լինելու, ապա ավելի լավ ա ընդհանրապես ապագա չկառուցեմ:
Ու ընդհանրապես, ժողովուրդ, էդքան տատիկ, պապիկ եք ասում: Էդ էն տատիկ-պապիկները չե՞ն, որ մի քանի հազար դրամ ընտրակաշառքով թքում էին ոչ միայն իրենց, այլեւ բոլորիս ապագայի վրա: Դե թող հիմա էլ տուժեն::angry
Ես ոչ թե ընդհանրացնում եմ, այլ էն եմ ասում, որ տեղը զիջելով մարդ չգիտի, թե ում ա զիջում: Մի խոսքով սա մի ամբողջ փիլիսոփայություն ա… :))
Իսկ եթե առանց փիլիսոփայության, ապա անձամբ ես չեմ հարգում էն մարդուն, անկախ նրա տարիքից, ով շահագործում է մարդկային քաղաքավարությունը` հույս ունենալով, որ մեկը տեղ կտա: Իսկ տեղ տալ-չտալու հարցում առաջնորդվում եմ ոչ թե կաղապարային մեթոդներով, այլ` նայած երբ, ոնց: Մասնավորապես` զիջել պահաջող մուննաթախառը հայացքով մարդկանց կայքում տեղիս 10%-ն էլ չեմ զիջի, ուզում ա` 150 տարեկան լինեն: Կարճ ասած, եթե ինտուիցիաս ասում ա, որ զիջեմ, կզիջեմ… :P
Բայց սենց մի բան էլ, վերջ ի վերջո եթե մարդ ծանր օրվանից հետո հոգնած նստում ա երթուղային ու տուն ա գնում, ինչի՞ պիտի էդ մարդը փլեյեր միացնելու ու երաժշտություն լսելու փոխարեն խառնվի երթուղայինի պրոբլեմներին, ուսումնասիրի, թե ով ա կանգնած, քանի տարեկան ա, ձեռին քանի կիլո իր կա եւ այլն: :esim

համարյա իմ օրինկը` դասերից հետո:
կամ տուն վերադառնալուց 6-ից 9-ը , նայած օր
էն, որ ամեն մարդ իր տեղում չի…
երբ մտնում եմ ինչ-որ տեղ պրինտ անելու, մեկ էլ սկայպիստ աղջիկն էս դեմքով՝ :mda ձեր ֆայլը վնասված ա, տառերի փոխարեն քառակուսիներ ա ցույց տալիս, հետո էլ մի կերպ հասկանալուց (իհարկե ոչ առաց իմ միջնորդության) հետո, դժգոհ-հոգնած տոնով ասումա վա՜յ, էդ յունիկոդով միք հավաքի էլի էս տեքստերը
...դե կներեք…:o
իսկ ես նեռվայնանում եմ, որ տղեեն մելանխոլիկ ու նեղացկոտա լինում:beee
Երբ հեռախոսն ա զանգում ու բոլորն ալարում են վերցնել...
իսկ ես նեռվայնանում եմ, որ տղեեն մելանխոլիկ ու նեղացկոտա լինում:beee
Մեկ մեկ ինձնից կնեռվայնանաս:D
Երբ հեռախոսն ա զանգում ու բոլորն ալարում են վերցնել...
Հարդ ջան, դրան լուծում կա: Հեռախոսը փոխում ես, որը ձայնով ասում է զանգահարողի հեռախոսահամարը: Դրանից հետո , ում զանգում են, նա էլ վերցնում ա: :)
Հարդ ջան, դրան լուծում կա: Հեռախոսը փոխում ես, որը ձայնով ասում է զանգահարողի հեռախոսահամարը: Դրանից հետո , ում զանգում են, նա էլ վերցնում ա: :)
Ոնց որ հին ժամանակների կարծեմ «Ռուս» կոչվող հեռախոսները:D: Բայց չէ, մեր փոքր տռուբկեն էտ ռուսների հետ չեմ փոխի:D:
Մեկ մեկ ինձնից կնեռվայնանաս:D
հաաա??? մի տեսակ անունդ ու ասածդ չեն համապատասխանում:)
VisTolog
17.09.2010, 18:11
Նեռվայնանում եմ,երբ նախադասության բառերն,իրարից,ստորակետով,են բաժանում:
Նեռվայնանում եմ,երբ նախադասության բառերն,իրարից,ստորակետով, են բաժանում:
կամ էլ _ այ սենց գծիկով,:[
VisTolog
17.09.2010, 18:18
կամ էլ _ այ սենց գծիկով,:[
Լավա, ակումբում գծիկ չեն դնում...:)
Valentina
17.09.2010, 20:38
iq տեստ էի անում, 41 հարցի պատասխանեցի, վերջում ասեց պիտի սմս ուղարկես, որ ասեմ iq-դ ինչքանա :angry
Երբ ուտեստը նենց են սարքում, որ չես իմանում ոնց կծես, որտեղից կծես, որ հարմար լինի ու չմխտռվես:angry:
Interdenominational
17.09.2010, 21:14
Նեռվայնանում եմ,երբ նախադասության բառերն,իրարից,ստորակետով,են բաժանում:
Իսկ քո մտքով չի՞ անցել ստորակետ որ հայոց լեզվին փոքրիշատե ծանոթ մարդիկ ստորակետ որոնց մտքով ստորակետպատկերացրու ստորակետ անցել է ստորակետ որ գործի բերումով կամ ըստ կարիքի գրել ստորակետ տպագրել համադասական ստորակետ ստորադասական և ստորակետաառատ նախադասություններ ստորակետ ըստ այդմ չպատկերացնելով ստորակետ որ ինչ-որ մեկին դա նյարդայնացնում է ;)
VisTolog
17.09.2010, 21:21

Լրացուցիչ IQ -ա պետք դա հասկանալու և/կամ ընդունելու համար:
Հո մենակ նյարդայնացնելը չի... իմաստը՞:think
Valentina
17.09.2010, 21:49
:angry իմ նյարդերի վրա արդեն ահավոոոոոոր սկսումա ազդել անընդհատ անջատվող ինտերնետս :angry
Անկեղծ ասած ամենաշատը ես եմ նյարդերիս վրա ազդում...:oy
ուզում եմ սա անել, ուզում եմ դուրս գնալ, չեմ ուզում ... ու սենց.. մեկ էլ ստացվում է հակառակը... ու մեղավորը ոչ այլ ոք է, քան ես:angry ավելի ճիշտ իմ` ժամանակի ոչ ճիշտ պլանավորումը:(:cry
*e}|{uka*
17.09.2010, 23:44
Ակումբը :oy
Սիրում եմ նյարդայնանալ: :oy
Interdenominational
17.09.2010, 23:49
Լրացուցիչ IQ -ա պետք դա հասկանալու և/կամ ընդունելու համար:
Հո մենակ նյարդայնացնելը չի... իմաստը՞:think
«Իմաստի» իմաստը չհասկացա…ու դա նյարդայնացնում է, նաև այն, որ պիտի գրեմ «նյարդայնացնում է», հակառակ դեպքում իրավաբանորեն կնյարդայնացնեմ տվյալ բաժնի մոդերատորին:angry:)
Valentina
18.09.2010, 12:49
յեքա տեքստ եմ գրել ասումա " ձեր գրառումը պետք է պարունակի առնվազն 3 գրանաշան":angry:angry
… կոմպս, որ գործս համարյա ավարտին հասցրած, մեկ էլ ցը՛խկ ու հաջողությու՜ն կատարված աշխատանք, բարև մահվան կապույ էկրան :scare :cry
prof-de-Francais
18.09.2010, 19:06
Նյարդայնացնում է շաբաթ-կիրակի երեկոները վերնիսաժում թափված աղբը, որ մեծահասակ հավաքարարները մաքրելուց հետո պարկերով, մի կերպ են քարշ տալիս …
Գանգրահեր
19.09.2010, 10:18
Նյարդայնանում եմ մեր հայերի բամբասկոտ բնավորությունից ու հետաքրքրասիրությունից:angry
Էսօր ավտոբուսում կանգնած էի, դիմացիս նստածը հելավ, իջավ, մի հատ մեծ կին կար, ճամփա տվեցի, որ գար, նստեր: Հետևումս էլ մի քիչ ավելի երիտասարդ կին կար, ասեց. «չեք նստու՞մ»: Ասի չէ, ճամփա եմ տալիս:
Նեռվայնանում եմ, որ համ նալին են խփում, համ մեխին:angry:
murmushka
19.09.2010, 13:42
մի այլ կարգի հունից դուրս եմ գալիս, երբ դիմացինդ ցինիկ ժպիտով ինքն իրեն հույս է տալիս, որ քեզ հիմարեցրել է, իսկ քեզ միայն դաստիարակությունդ է, որ թույլ չի տալիս իրան ցույց տաս իրա իսկական տեղն ու կյանքում իրա հասանելիքի չափը..............
Կինը, որը խուսափում է մայր դառնալուց...:B
Հագնվելու թուրքաոճությունը, էս տարի դրանց թվին էր դասվում «Հարեմ» կոչվող տաբատները, էն որ անհասկանալի ա հետեւից ինչ ա կախված, դեմը ինչ ա: Մասայական չլիներ, չէր ազդի: Բայց էս տարի վերջն էր... հլամ բա որ դեղին, կապույտ գույն էի տեսնում: Մի հատ էլ, որ ոտից շղթա էի տեսնում կապված::angry:))

Ա դե մեր թվերին լավ էր էլի, տենց բաներ բա կա՞ր:))
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Շինոյի ավատարը :oy
Ա դե մեր թվերին լավ էր էլի, տենց բաներ բա կա՞ր:))
Պա՛հ::)) Բռա՞տ::D
Էս ինչ ա կատարվում ակումբի հետ... վե՞րջ, էլ նորմալ քննարկելու բան չկա՞, ժամանց բաժինն ա բարգավաճու՞մ... :angry :angry
49775
Էս ինչ ա կատարվում ակումբի հետ... վե՞րջ, էլ նորմալ քննարկելու բան չկա՞, ժամանց բաժինն ա բարգավաճու՞մ... :angry :angry
49775
Դավ ջան, քաղաքականությունից բան չկա՞:))
Կաղամբի թերթիկներով տոլմա փաթաթելնա նյարդերիս վրա ազդում:angry
Կաղամբի թերթիկներով տոլմա փաթաթելնա նյարդերիս վրա ազդում:angry
դա էլ ես ստիպելով անում??:think պարզապես մի փաթաթի;)
դա էլ ես ստիպելով անում??:think պարզապես մի փաթաթի;)
Չէ, ստիպելով չէ, բայց եթե խաղողի թփի տերևներ լինեին, ավելի մեծ հաճույքով կփաթաթեի:love
Magic-Mushroom
19.09.2010, 23:09
Ինձ նյարդայնացնում են զոմբի-ռոբոտ մարդիկ՝որոնք ամենօր շատանում են ու իրենց ընտանիքը կվաճառեն հանուն փողի,ատում եմ շուտ ենթարկվողներին,մեկ էլ բանկային հիփոթեքից՝ նախատեսված երիտաասարդ ընտանիքների համար ոչ թե ծրագիրը,այլ պայմանները 15 տարով դառնում ես բանկի գերին,իմ համար չեմ ասում ես տուն ունեմ 2 հատ,այլ նրա համար որ Նիդերլանդներում տոկոսը կազմում է 1% այլ ոչ թե 16:angry իրոք ցավալի է:
VisTolog
20.09.2010, 20:40
Իմ վերևի ստորագրությունը
Մականուն, ավատար, ստորագրություն
Ի՞նչ երգ ես այս պահին լսում
Նվիրիր երգ վերևի մարդուն
թեմաներից:angry
Ամենադատարկ, ոչ ինֆորմատիվ թեմաներից են, որոնք չգիտես խի ամբողջ ֆորումում ամենաակտիվն են…:angry
Ի՞նչ արած…

Լոքշի թեմաներն են, Վիստ ջան: :)
Իմ ներվերի վրա էլ լոքշն ա ազդում :angry
Գանգրահեր
20.09.2010, 20:42
Իմ վերևի ստորագրությունը
Մականուն, ավատար, ստորագրություն
Ի՞նչ երգ ես այս պահին լսում
Նվիրիր երգ վերևի մարդուն
թեմաներից:angry
Ամենադատարկ, ոչ ինֆորմատիվ թեմաներից են, որոնք չգիտես խի ամբողջ ֆորումում ամենաակտիվն են…:angry
Ի՞նչ արած…
խոսքեր չկան:hands
Իմ վերևի ստորագրությունը
Մականուն, ավատար, ստորագրություն
Ի՞նչ երգ ես այս պահին լսում
Նվիրիր երգ վերևի մարդուն
թեմաներից:angry
Ընդգծված թեմաներն ինձ համար շատ ինֆորմատիվ են: Դրանցում շատ նոր երգեր եմ բացահայտում ինձ համար:
VisTolog
20.09.2010, 20:46
Ընդգծված թեմաներն ինձ համար շատ ինֆորմատիվ են: Դրանցում շատ նոր երգեր եմ բացահայտում ինձ համար:
Ինֆորմատիվ լինելն ուրիշա, պարապությունից գրառում անելն՝ ուրիշ:
Արևհատիկ
20.09.2010, 20:48
Այ էս տիպի խոսակցությունից՝
-Սասունի տղայի անունը ի՞նչ եք դրել:
-Տիգրան :love
-Խի՞ է Տիգրան: Բա խի՞ չեք պապայիդ անունը դրել:
Տո ասա ձեր ինչ գործն ա պապայի անունն ենք դնում, թե չէ: Մոռացել ենք ձեզնից հարցնենք :sad
Նյարդերիս վրա ազդում է այն, որ չգիտես ինչի հենց սկսում եմ գործ անել համակարգչի վրա..մեկ էլ հոպ.:).. հոսանքն անջատվեց..... ու սկսի նորից ընդամենը 1 րոպեից.... :angry
թե ինչի են կտրում, ինչ են անում այդ մի րոպեում....:think ինձ հաստատ գործախափան արին:(
Անհումոր մարդիկ.... :scare
Էս էլ 2-րդ անգամն ա`Արսեն Սաֆարյանը երգում ա «Ու՞ր ես դու» երգը ու չի նշվում, թե ով ա հեղինակը: Նորմալ կլիներ, եթե նախորդ կատարողների ու հաջորդ կատարողների՝բոլորի դեպքում չնշվեր: Էլի վայելեք էդ երգը, բայց մի կես բերան «խոսք և երաժշտություն Մհեր Բեկչյանի»-ն չէր խանգարի:
Նյարդերիս վրա ազդում է այն, որ ամեն անգամ մեր համակարգչի ֆորմատից հետո իմ ֆայլերն էին «անհետանում»... դե վերջերս էլ սկսել են «անհետանալ» այն ծրագրերը որոնք ավելի շատ ես եմ օգտագործում....դե արի ծրագրեր գցի ամեն անգամ:':blin չեմ սիրում ծրագիր նստացնել, էդ իմը չի:angry
հ.գ. ասեմ նաև, որ մեր համակարգիչն էլ հաճախ է ֆորմատի ենթարկվում, «ենթարկողը» տնից է:)
Նյարդայնանում եմ մեր լեհերենի դասախոսից:angry
Մեր խմբի Մարիաննայից ու Նունեից... Մեկ էլ նախանձ ու անիմաստ կյանք ապրող մարդկանցից... Հա, մեկ էլ մեր հարևաններից...
Համ էլ երբ օդանավակայանում ժամերով ուշացումա լինում:angry
Նյարդայնանում եմ իմ շուտ նյարդայնանալու բնավորությունից:cry2
Rhayader
28.09.2010, 00:34
Նյարդայնանում եմ մարդկանցից, ովքեր գլխի մեջ պոպոք, պնդուկ, սուջուխ, թու, մոռացա, չարազեղենի որ մասն էր, ունեն, ու կարծում են՝ ուղեղ է: Նյարդայնանում եմ մարդկանցից, ովքեր սիրում են հավատալ համաշխարհային դավադրությունների, «սիկռադների», ռերիխներին, այլմոլորակայինների, խրոնիկի ակաշիներին, եգիպտական բուրգերի ներսում թաքցրած տիեզերանավերի, արիացիների, ջրի՝ մարդկանց էմոցիաներից փոփոխվելու, ափսեով կամ, ասենք, սամավառով հոգի կանչելու նման ախմախ բաների: Բայց շատ հազվադեպ եմ նյարդայնանում:
Սովորաբար նրանց հանդիպելիս ես զվարճանում եմ:
Մեմ, կներես, քո դեմ բան չունեմ, բայց ինձ շատ նեռվայնացնում ա Մեմի ավատարը:
Ներվայնանում եմ այն մարդկանցից, որոնք կենդանիներին երեխաների պես են վերաբերվում:
Ներվայնանում եմ մի քանի երեսանի մարդկանցից, որոնք դեմդ ուրիշ բան են ասում հետևիցդ էլ մեկ ուրիշ և այն մարդկանցից ում ինչ որ գաղտնիք եմ վստահում, բայց հետո սաղ աշխարհն իմանում ա: :angry
որ նստում ես մարշունտոնւ դռան մոտ, ու իջնելուց չեն փակում, ստիպված դու ես փակում, եսոր 2 անգամ եղեվ, վերջում զոռով դիամանալով բան չասեցի, մյուս անգամ մեկը տենց բան անի լավ չի պրծնի:
VisTolog
30.09.2010, 13:45
Ներվայնանում եմ օդնոկլասսնիկի ինքնասիրահարվածներից, որ իրանց մի նկարը մի քանի ձև ֆոտոշոփ արած, տարբեր կողմերից նկարում ու գցում են: Մտնում ես, ոնց որ բոլոր նկարներն իրենց ու կոնկրետ իրենց մարմնի գովազդը լինի,:angry 4 տարբեր կողմերից նկարված, մարմնի տարբեր ձևերով, դիրքերով, անգույն, յանմ ռոմանտիկ, սրտիկներով……
Գանգրահեր
30.09.2010, 18:34
Ես էլ ահավոր ներվայնանում եմ, երբ odnoklassnikum նկար ես նայում,որ միայն տվյալ մարդու նկարն է լինում ,գրված է՝ես,me,ես եմ,ախր:D
Valentina
30.09.2010, 18:44
Էն որ գրում ես, մեկ էլ գրիչը հանկարծակի որոշումա չգրել, թղթի վրա մի հատ ազատ տեղ խզբզում ես, հետո էտ չգրված մասը նորից ուզում ես գրել ու գրիչը նորից փոշմանումա :angry
Ջղայնանում եմ, երբ մեկը մտնում ա երթուղային, ու բոլորն անխտիր սկսում են զննել տվյալ մարդու հագուկապը` մազերից մինչը կոշիկները: :sad
չհասկացող, քյալ մարդիկ:angry
VisTolog
30.09.2010, 21:55
Երբ քայլում ես ինչ-որ տեղով ու դրսում նստած ծերակույտը, որը հիմնականում կանայք են լինում, սկսում են ոտքից գլուխ քեզ նայել: Ոնցոր «նայվողը» էդքան չի ջոգում, որ իրան են նայում:
Վերջին անգամ ես էլ մինչև վերջ նայեցի էդ կնոջը, որն ապուշի նման սկզբից մինչև վերջ ինձ էր նայում, չափում-ձևում, հիշողությունում պոիսկ տալիս: Բամբասելու առիթա, առաջին անգամ են իրանց թաղում ինձ տեսնում: Թե ասա ի՞նչ ես նայում…:angry
Անշնորհք ժողովուրդ ա::sad
---------- Ավելացվել է՝ 22:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:51 ----------
Մյուս անգամ արդեն մոտենալու եմ հարցնեմ.
- Ծանո՞թ ենք
- Չէ տղա ջան
- Բա էլ ինչի՞ եք տենց ոտքից գլուխ չափում, գլուխն էլ ինչքան հնարավորա պտտում:
Ներվայնանում եմ, որ «սամադավոլնի տվար»-ները էնքան մեծ կարծիք ունեն իրենք իրենց մասին, որ նորմալ մադիք ու նորմալ երևույթները իրենց ներվայնացնում են:
Տո մեկը հարցնող լինի
- Այ փսլնքոտ լակոտ, դու քեզնից ինչ՞ ես ներկայացնում, որ մի հատ էլ ներվայնանում ես:
Նյարդայնանում եմ գարշահոտ գրառումներից:
ահավոր նեռվայնանում եմ անիմաստ տեղը "մուննաթով" խոսացող մարդկանցից,:angry մանավանդ եթե աղջիկ էլ ա լինում ետ մարդը ետ ժամանակ արդեն նեռվերս էլ ա նեռվայնանում :lol
VisTolog
01.10.2010, 00:08
Նեռվայնանում եմ կարգավիճակիցս, որը թույլ չի տալիս որոշ վախկոտ մեծախոսների նկատմամբ շատ բացասական վերաբերմունքս բացահայտ արտահայտել:
Սակայն ինչու՞ նեռվայնանալ ու իջնել իր կամ իրենց մակարդակի: Էդքան չկան:
Ժունդիայի
01.10.2010, 17:08
Ներվայնանում եմ գրիպ բառից, գրիպի մասին հեռուստատեսային բոլոր տեսակի գովազդներից: Էդ անտեր բառը հենց լսում եմ կամ մտածում մոտս, միանգամից ալերգիա է բռնկվում, աչքերիցս սկում է արցունք հոսել, քիթս քոր է գալիս: հա մեկ էլ էս մսայլիկից :cry
Ըհըն, էլի սկսվավ մոտս.....թու՜
Rammstein
02.10.2010, 20:59
Ներվայնանում եմ «Մականուն, ավատար, ստորագրություն» թեմայի այ էս տիպի գրառումներից.
Մականուն - 10
Ավատար - 10+
Ստորագրություն - 100
Կարգավիճակ - 1000
Աչքիս էս թեման պետք ա մի օր արմատի տակ մտցնել: :think
Մեկ էլ սենց գրառումներից եմ ներվայնանում` որ տեքստը թվանշանին կպած ա:
Մականուն - 10քո անունի հետ լավ սազումա
Ավատար - 10ուրախ ու տաք ավատարա
Ստորագրություն - 10լավնա,բայց արի փոխի
Կարգավիճակ - 10լավնաաա
Ներվայնանում եմ գրիպ բառից, գրիպի մասին հեռուստատեսային բոլոր տեսակի գովազդներից: Էդ անտեր բառը հենց լսում եմ կամ մտածում մոտս, միանգամից ալերգիա է բռնկվում, աչքերիցս սկում է արցունք հոսել, քիթս քոր է գալիս: հա մեկ էլ էս մսայլիկից :cry
Ըհըն, էլի սկսվավ մոտս.....թու՜Ես լիովին հասկանում եմ Ձեզ:D
Նյարդերիս վրա ազդում է աղբը, որ չգիտես ինչու հայտնվում է միշտ ոչ ճիշտ տեղում ու դեռ ավելին ոչ ճիշտ պահի...:angry
Այսօր մեր քաղաքի օրն էր, հրապարակը մարդաշատ էր բնականաբար ու չգիտես ինչու աղբաշատությունն էլ դրանից էր բխում... պոլիէթիլենային պարկեր, արևածաղկի կամ էլ ձողիկների տուփեր, էլ չգիտես ինչ:[..այն էլ դա հրապարակում, ուր ամեն քայլափոխի աղբարկղիկ կա :o
Նյարդերիս վրա ազդում է մեր հեռուստաընկերություններ աննասուն սովորությունը ֆիլմը ընդհատել ամենահետաքրքիր տեղում ու դնել... ոչինչ չնշանակող իրենց լուրերի թողարկումները ինչ-որ սեմինարների ու այլ հիմարությունների մասին: Ոնց-որ ուղղակի ձեռ առնեն...:angry
Ambrosine
04.10.2010, 01:08
Ներվայնանում եմ «Մականուն, ավատար, ստորագրություն» թեմայի այ էս տիպի գրառումներից.
Աչքիս էս թեման պետք ա մի օր արմատի տակ մտցնել: :think
Մեկ էլ սենց գրառումներից եմ ներվայնանում` որ տեքստը թվանշանին կպած ա:
Դու էդ թեմայի որոշ գրառումներից ես նյարդանում, իսկ ինձ նյարդացնում է /ճճ/ այդ թեմայի գոյության փաստը:
Նյարդերիս վրա ազդում է մեր հեռուստաընկերություններ աննասուն սովորությունը ֆիլմը ընդհատել ամենահետաքրքիր տեղում ու դնել... ոչինչ չնշանակող իրենց լուրերի թողարկումները ինչ-որ սեմինարների ու այլ հիմարությունների մասին: Ոնց-որ ուղղակի ձեռ առնեն...:angry
Չէ ձեռ չեն առնում ;) ուղղակի գումար են աշխատում, բա գովազդ չ՞անեն :o:think
Արաղը:(, էս 13 տարի ա, բեսամթ ազդԸմ ա:))
Հ.Գ.
Խմբագրեցի սարքեցի 13 , որ լրիվ իրական լինի էլի:(:))
Fibernet ը, ու ինտերնետ տրմադրող այլ կազմակերպությունները:
Անիմաստ տեղն ինքնանպատակ խորհուրդներ կամ նկատողություններ ԱՐՈՂՆԵՐԸ
«Ակուբմի տապոռ պոետներից»
Նյարդանում եմ, երբ զգում եմ դիմացինիս էգոիզմը...
Farfalla
06.10.2010, 09:59
Անդուր հարցեր շարքից`
- Վաաաաայ, էս դու դեռ չես ամուսնացել, բա դե արագացրու, շատ մի ձգձգի, թե չէ հետո ուշ կլինի: Լավ, բա գոնե ընկեր-բան ունես?
Հ.Գ. Հեսա կգժվեմ :angry
Հ.Գ.Գ. Մենակ չեմ հասկանում թե "ընկեր-բան"-ը որնա? :think :D
Մարդկանց էգոիստությունից :sad
Valentina
07.10.2010, 13:03
Նյարդայնանում եմ, որ թերթ.ամ -ում lifestyle բաժնում նորություններից մեկն անպայման վերաբերումա Քիմ Քարդաշյանին, իրա մասին պիտի պարտադիր գրած լինի:bad
*e}|{uka*
07.10.2010, 13:36
«Ակուբմի տապոռ պոետներից»
Ակումբի «կացին անդամներից»:
Ակումբի "մռութ" անդամներից :)
Rainbow Girl
07.10.2010, 14:09
Այն մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում,բայց ունեն շաաաաաաաաաաաաատ մեծ կարծիք իրենց մասին:angry
Անդամներն ընդհանրապե'ս...
Ակումբի «կացին անդամներից»:
Էն որ լինում են է
http://www.ruslania.com/pictures/big/9785948650296.jpg
*e}|{uka*
07.10.2010, 14:34
Էն որ լինում են է
Էլ մի ասա «Ջան», սաղ կացին են, սաաաաղ:
հ2-ի ռիալիթի շոու կոչվող անմակարդակությունը :[
Ներվայնանում եմ, որ երբ ինչ-որ բան եմ սկսում կարդալ, մի քիչ կարդալուց հետո մի հատ վերջին մասն եմ կարդում /էջը, նախադասությունը, պարբերությունը/ ու ամբողջ ստեղծագորոծությունը հարամ եմ անում :}:
քիչ առաջ նյարդերիս վրա ազդեց livemocha կայքի թարգմանությունը..... իբր անգլ եմ պարապում, հայերեն լրիվ սխալ է թարգմանում.....ուրիշ բան է գրած, դրա հետ կապ չունեցող թարգմանություն է տալիս....
դրա պատճառով վարժության մեջ սխալ գրեցի :angry
Ահավոր ջղայնանում են մարդկանց անպատասխանատվությունից: Գիտեմ, որ հատուկ չեն անում, բայց մեկ է, վիրավորվում եմ: :(
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Նյարդային ազդակները:
Ու քանզի պատասխանեցի թեմայի հեղինակի տված հարցին, առաջարկում եմ թեման փակել:
:8
Գժվա:fool, էս հեռախոսը սպանեց զանգելով
Universe
17.10.2010, 20:20
Նյարդային ազդակները:
Ու քանզի պատասխանեցի թեմայի հեղինակի տված հարցին, առաջարկում եմ թեման փակել:
:8
Իրանք էլ թեման փակելու փոխարեն այն կանվանափոխեն, անունը դնելով.
"Ի՞նչն է ամենից շատ գրգռում ձեր նյարդային ազդակները"…:))
---------- Ավելացվել է՝ 21:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:19 ----------
Գժվա:fool, էս հեռախոսը սպանեց զանգելով
Դու էլ հեռախոսին սպանի` ջարդելով:))
Դու էլ հեռախոսին սպանի` ջարդելով:))
իմը չէր, ընգերս թողել էր կոմպի մոտ գնացել էր, նեռվերս կերան զանգելով
Rammstein
17.10.2010, 21:58
Ներվերիս վրա ազդում ա Արմենիա TV-ի էն խոսացողը, էն որ ասում ա.
–Ցյուցյադըրման հովանավորյներյն ենյ, *** ****** ընյկերյուցյունՅը… :[
Ներվերիս վրա ազդում ա Արմենիա TV-ի էն խոսացողը, էն որ ասում ա.
–Ցյուցյադըրման հովանավորյներյն ենյ, *** ****** ընյկերյուցյունՅը… :[
Իմ վրա էլ ա ազդում էդ:angry ոնցոր էն պարսկահայ երգիչ Անդին խոսա:D
Բողոքական «կնանիք»:angry:
VisTolog
23.10.2010, 14:50
Նյարդերիս վրա ազդում են «քուչական» ոճի գրառումները «Նատուռի, ըլնի, ըլներ, ախպեռս, դզումա, ղրկել, ջոգի, խզարում, ընդե, իփռ...»
Նյարդերիս վրա ազդում են ստեղնաշարի վրա գրել չիմացող անդամները.
Նյարդերիս վրա ազդում են այն անգրագետ գրառումները, որոնք իրենցից ներկայացնելով իբր թե «նախադասություն», իրենց մեջ պարունակում են ամենաքիչը 3-4, ուղղագրական, 5-6 կետադրական սխալ:
Նյարդերիս վրա ազդում են այն գրառումները (չխառնել գրառումները անդամների հետ) , որոնք իրարից բաժանվում են միայն ստորակետով, դրվում են բառերն իրարից բաժանելու համար, դրվում են բառից մի քանի «пробел» հեռավորության վրա (ոչ միայն ստորակետները. նույն ճակատագրին են արժանանում նաև «բութը, վերջակետը, կետը, հազվադեպ դեպքերում նաև շեշտը»):
Նյարդերիս վրա ազդում են այն գրառումները (չխառնել գրառումները անդամների հետ), որոնց վրա դրվում են անիմաստ կետադրական նշաններ: Օր. հարցականը դրվումա առաջին վանկի բաղաձայնի վրա, կամ վերջին վանկի բաղաձայնի վրա, նույնը նաև շեշտի դեպքում: Բութը դրվումա ստորակետի փոխարեն, կամ ընդհանրապես՝ էնքան որ դրվի: Հարցականը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Երկու դեպքերն էլ ունեն բացառություններ, սակայն նշածս դեպքերը չունեն այդ բացառությունը:
Նյարդերիս վրա ազդում են այն գրառումները, որոնք իրենց մեջ բացահայտ կեղծավորություն են պարունակում, ուրիշի «աչքը մտնելու» փորձ, «գրեմ, որ իմ մասին էլ գրեն» իմաստն ունեցող գրառումները, «գրել գրելու համար» գրառումները, ակումբը ժամանցային ֆորում դարձնող թեմաներն ու նրանց մեջ ամեն օր կատարվող տասնյակ գրառումները, անտեսելով մյուս բոլոր ուղեղի դատարկ տարածության շատացում չառաջացնող բաժինները:
Նյարդերիս վրա ազդում են այն անդամները, որոնք մտնելով օրինակ ֆիզիկայի մասին թեմա, կարող են մի բան «բլթցնել» ու դուրս գալ: Չէ՞ որ կարևորն այն էր, որ իրենք իրենց գրառումը տեսնեին այդ թեմայում, որից պատկերացում չունեն/չեն ուզում ունենան: (Ես հպարտ եմ, որ ֆիզիկայի թեմայում գրառում եմ արել: Ախր ֆիզիկան շատ բարդ գիտություն է, իսկ ես դրա մասին թեմայում գրառում արեցի:love :hpart_smaylik)
Նյարդերիս վրա ազդում են այն անդամները, որոնք այնքան ոչինչ են ու վախկոտ, որ պետք եկած ժամանակ միայն ինչ-որ մեկին ուղղված կոպիտ գրառման տակ են կարողանում շնորհակալություն տալ:
Նյարդերիս վրա ազդում են «վիրավորված» անդամները:
Նյարդերիս վրա արդեն վաղուց է, ինչ ազդում են կանաչ մոլախոտերը:
Նյարդերիս վրա ազդում են այն անդամները, որոնք լինելով «գառաժների» գլխին մեծացած, ունենալով 5րդ դասարանի կրթություն, իրենց իրավունք են վերապահում ուրիշներին խորհուրդներ տալ, ճիշտ ու սխալ ցույց տալ:
Նյարդերիս վրա ազդում են այն անդամները, որոնք այս գրառումիցս «վառված» լինելով ինձ պետքա թեմայում պատասխանեն:
Նյարդերիս վրա ազդում են այն անդամների գրառումները, որոնք այս բոլոր երևույթները համարում են նորմալ, սովորական: Ինձ համար նորմալ կարող է կոչվել այն, ինչը ուղղման կարիք չունի, բայց վերը նշված երևույթներն անպայման վերացման կարիք ունեն:
Վերոգրված «անդամներ» բառը չցանկացա փոխել «ակումբցիներ» բառով: Այդ անդամների մի մասն իսկապես որ անդամ է::)
Նյարդերս հանգստանում են այս գրառման տակ ստացած շնորհակալություններից:
ՀԳ Դե՞, քեզ տեսնեմ:
Նյարդերիս վրա կազդեին այն մարդիկ, ում նյարդերի վրա ակումբը ազդում ա, բայց մտնում են էլի, եթե նյարդերս էսքան ամուր չլինեին:
Նյարդերիս վրա կազդեին այն ոչ անհետևողական մարդիկ, ում արարքներն ու ասածները չեն համապատասխանում, եթե այդ երևույթը նորմալ չհամարեի: :P

Այս գրառմանը ես ու Adriano-ն միաժամանակ շնորհակալություն հայտնեցինք:)
Հ.Գ. դա չի ազդում նյարդերիս վրա,дом-2-ն ա ազդում:angry
Հա, մեկ էլ նոր դար (New age) շարժումը:angry:angry
Վիստի ցուցակին ավելացնում եմ «Գրականություն» ու «Ստեղծագործողի անկյուն» բաժիններում օժանդակ է բայի փոխարեն ա օգտագործելը: Ինչ ադամանդե գաղափար էլ ուզում է արտահայտի հեղինակը, եթե այդ ա-ն մեջ է գցել, իր գրածն աչքիս տասնապատիկ նսեմանում է:
Հարցականը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Երկու դեպքերն էլ ունեն բացառություններ, սակայն նշածս դեպքերը չունեն այդ բացառությունը:
Մի՞թե :):
VisTolog
23.10.2010, 17:21
Մի՞թե :):
Այօ
Երկու դեպքերն էլ ունեն բացառություններ, սակայն նշածս դեպքերը չունեն այդ բացառությունը:
Այօ
Երկու դեպքերն էլ ունեն բացառություններ, սակայն նշածս դեպքերը չունեն այդ բացառությունը:
:))
Ես ասի՝ նշածդ երկու դեպքերը սրանք են.
1. Հարցականը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա:
2. Շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա:
Ազդում են ինքնասիրության մասին գաղափար չունեցող, «կպրշկվող», հավի ուղեղ ունեցող աղջիկները:
Մեկ էլ անհեռատես աղջիկները:
Moonwalker
23.10.2010, 17:41
Պետհամալսարանի բակում լռված քյառթու տատին, ով ուսանողներից փող ա գրեֆ անում:B:apeape: Հա, ոչ թե խնդրում, մուրում կամ հավաքում ա, այլ հենց կոնկրետ գրեֆ ա անում
Պետհամալսարանի բակում լռված քյառթու տատին, ով ուսանողներից փող ա գրեֆ անում:B:apeape: Հա, ոչ թե խնդրում, մուրում կամ հավաքում ա, այլ հենց կոնկրետ գրեֆ ա անում
Թառլան տատիի մասի՞ն ա խոսքը :))
Նյարդերիս վրա ազդում են իմ կողմից արված որոշ գրառումներ: :pardon
Moonwalker
23.10.2010, 18:07
Թառլան տատիի մասի՞ն ա խոսքը :))
Ոնց որ թե հա, Թառլան էր անունը :lol
Ինձ նյարդային ջղաձգումների է հասցնում 111 համարի երթուղայինը: Ով նստել ա կհասկանա, ով չէ՝ երջանիկ մարդ ա :))
boooooooom
23.10.2010, 20:54
Ոնց որ թե հա, Թառլան էր անունը :lol
Ինձ նյարդային ջղաձգումների է հասցնում 111 համարի երթուղայինը: Ով նստել ա կհասկանա, ով չէ՝ երջանիկ մարդ ա :))
Էտ որնա ? էն որ քառակուսիա ու քամու նման <<սլանումա>>. Ամենա հայկական երթուղինա, Երազ մակնիշի մե մե մե. չի ստացվում գրել մեքենա բառը
Ազդում է այն հանգամանքը (ավելի ճիշտ զայրացնում-զարմացնում), երբ համերգից հետո մոտենում են, ու հաճոյախոսության մեջ ասում.
-Կարևորը մաքուր ես նվագում:
Ուրեմն ողբամ քեզ հայ ազգ, եթե երաժիշտներդ մաքուր նվագելու պրոբլեմ ունեն:
VisTolog
25.10.2010, 12:58
Ոնց եմ նեռվայնանում տղու՝ ամբողջ օրը լուսամուտից կախված լինելու երևույթից::angry Ասա արա՛, ի՞նչ կա էդքան նայելու:
ՀԳ Ինքը գնումա մի կողմ, քուրնա գալիս: Քուրը գնումա՝ մերն ա գալիս: Մերը գնումա՝ տատնա գալիս::D:fool:{

Կարո՞ղ ա տելեվիզատոր չունեն էդ մարդիկ։
*e}|{uka*
25.10.2010, 13:05

Օդափոխվում են : :))
Մտքովս էս պահին բան չանցավ ինչից կարելի ա նյարդայնանալ, մի քիչ էլ որ սենց մնա, արդեն բան կունենամ նյարդայնանալու:
Ներվայնանում եմ, երբ զանգում են ու ռուսերենով ինչ որ մեկին ուզում, կամ ռուսերենով ինչ որ հարց տալիս։ Սկզբունքորեն միայն հայերեն եմ պատասխանում ու մտքում ասում՝ այ ճորտ, քո լեզվով խոսել սովորի։ Բայց ավելի շատ ներվայնանում եմ, որ խաբնվում եմ մեկ–մեկ, ինձ թվում ա դրսի զանգ ա, նորմալ ռուսերենով եմ պատասխանում, մեկ էլ կեսից ջոկում եմ որ հայ ա, բայց արդեն ուշ ա լինում։ Հենց նոր էդ դեպքից պատահեց հետս :(
VisTolog
25.10.2010, 13:21
Կարո՞ղ ա տելեվիզատոր չունեն էդ մարդիկ։
թարսի պես տելեվիզատոր էլ ունեն, համակարգչատոր էլ…
թարսի պես տելեվիզատոր էլ ունեն, համակարգչատոր էլ…
Արդեն նյարդայնանում եմ էդ շպիոններից։
Նյարդայնանում եմ հայ ֆուտբոլի մեկնաբաններից, քանզի վերջիններս ոչ թե վերլուծում են խաղը, այլ բառերով նկարագրում են այն ամենը, ինչը որ մենք էլ ենք տեսնում հեռուստացույցի էկրանին: Լրիվ ոնց որ էն «բախտ նայող»ներից լինեն, էն որ գնում ես մոտները բախտդ իմանալու, ասում են.
«Դե, ... էգուց խանութից հաց կառնես, մի քանի տարի կանցնի, կմեծանաս, նոր հագուստ կառնես, ... գործ կգտնես, կամուսնանաս, երեխա կունենաս, փող կստեղծես, կյանքիդ վերջում էլ կմեռնես, ու քեզ կթաղեն»:
Universe
25.10.2010, 17:17
Էն որ մեկ մեկ Search ես անում ,ու մի 100 հատ բերումա Geer.am :angry
Մարդիկ են ազդում, ես ամենաշատը:
Նեռվերիս վրա ազդում ա որ հանկարծ մեկի մտքով մի բան անցնում ա չգիտես ինչի վերագրում ա մենակ հայերին ու գրում համապատասխան թեմայում:
VisTolog
02.11.2010, 15:07
Ահավոր ձևի ազդումա «Վերադարձ» ֆիլմը… անընդհատ նույն արտահայտությունները, Հասանից ամեն սերիայում 1000 անգամ ներողություն խնդրելը, ռուսերենով հայհոյանքներ տալը 10.000 անգամ, որը հայերեն չեն կարող ասել... ավելի շատ ռուսերեն են խոսում, քան հայերեն… զզվցրին արդեն::angry
сука, продажная шкура 5 րոպեյվա մեջ 6 անգամ:' :fool
Moonwalker
02.11.2010, 16:29
Ահավոր ձևի ազդումա «Վերադարձ» ֆիլմը…
Հա ու, որ էն Հասանն ասում ա սիկտիրբաշկար (իբր հայհոյում ա էլի:)) ):
Я тебе сиктирбашкар сделаю:D:D:D
Universe
02.11.2010, 19:37
Ահավոր ձևի ազդումա «Վերադարձ» ֆիլմը… անընդհատ նույն արտահայտությունները, Հասանից ամեն սերիայում 1000 անգամ ներողություն խնդրելը, ռուսերենով հայհոյանքներ տալը 10.000 անգամ, որը հայերեն չեն կարող ասել... ավելի շատ ռուսերեն են խոսում, քան հայերեն… զզվցրին արդեն::angry
сука, продажная шкура 5 րոպեյվա մեջ 6 անգամ:' :fool
Գիտես որ պահնա մեկ էլ սենց ջանովտ մեկ տվայտվում, սենց տոգորվում եմ, մի այլ տիպի միտքս հեկեկումա, էն որ էտ կինոյի մեջ մի հատ "Nokia Tune" ի զանգա գալիս ամեն սերիայում... Տնեցիք նայում են սերիալը, մեկ էլ էտ կինոյի մեջի Nokia Tune նա ամեն աստծու օր զանգում... էտ դերասանն օվա ես չգիտեմ, բայց խնդրում եմ հարգելի դերասան, որ էս հաղորդագրությունը կարդաք, ԳՈՆԵ զանգը փոխեք էլի...
ՆեղացկոտությունՍ :sad :sorry
նյարդերի վրա ազդում է, որ մարդիկ չեն լսել հայտնի գործիչների մասին, լսել են մենակ իրանց նախագահի` Քոչարյանի մասին:D
Երևի իրանք հիմիկվա Ամերիկայի նախագահի մասին էլ չեն լսել:Ցավոք, նման դեպքեր կան մեր իրականությունում::(Այսօր իմացա, նոր տուն գալուց, որ տենց մարդիկ դեռ կան: Որ իրենց պատմությունը գիտեն սկսած 2003.թ-ից:(
boooooooom
03.11.2010, 21:40
Նյարդայնանում երբ ֆորումում թարմ հետաքրքիր վերնագիր չի լինում
զզվում եմ Արմենիա հեռուստաընկերության տղամարդիկ կոչվող զզվելի սերիալից:[ Ռիչարդ Մադլենյանի կոմիկ-չհաջողված դերասանական խաղից:[ Են մարդկանցից, որոնք երեկ հաղորդավար էին, էսօր չգիտես ոնց որոշել են երգել, ներվերս սղոցում են, հեռուստացույցը միացնում էս մի հատ կրթական, գիտական հաղորդում չկա, սաղ զզվելի, անմակարդակությունա. տենաս էտ անասունությունը Հայաստանում նայո՞ղ կա :o
VisTolog
15.11.2010, 18:27
Ոնց եմ նեռվայնանում, որ մարդիկ որպես կապի միջոց իրենց մեիլն են տալիս, չնայած որ շատ ավելի արագ ու հեշտ ձևեր ունեն կապի համար:
Տենց պաշտոնականա էլի, իրանց լավ են զգում::))
Ոնց եմ նեռվայնանում,որ մարդիք իրանց դնում են ռետինե խողովակի տեղ,որ իրանց պահում են նենց ոնց էդ պահին իրանցա հարմար ու հետո զարմանում են՝ինչու էս փոխել վերաբերմունքդ դեպի վատը:angry
նյարդերիս վրա ազդում է, որ ակումբում եմ.մի որոշ ժամանակ գրառում չեմ անում, մեկ էլ ուզում եմ գրառեմ...ու մեր ակումբն ինձ համարում է հյուր... նորից պիտի մտնեմ...մինչև հիմա չեմ էլ հասկացել` որ դեպքում կամ ինչ ժամանակահատված հետո է դա պատահում...:(
Իմ նյարդերի վրա ոչինչ ու ոչ ոք չի ազդում:)
Իմ նյարդերի վրա ոչինչ ու ոչ ոք չի ազդում:)
երանի քեզ:(
A.r.p.i.
18.11.2010, 12:37
Ասում են շնորհակալություն ու ներողություն բառերը քաղաքավարության նշաններ են: Համաձայն եմ: Բայց , երբ որ մարդու խոսած ամեն մի երրորդ բառը կամ շնորհակալություննա կամ ներողությունը, ոնց եմ ես դրանից ՆԵՌՎԱՅՆԱՆՈՒՄ::blin
Էն, որ դասախոսը հետդ բան ա խոսում, մեկ էլ կողքից, կամ հետևից անունդ են տալիս, չես ֆռում, շարունակում ես լսել, էլի են տալիս ու էլի, մինչև ֆռաս: Էդ ժամանակ քիչ ա մնում ֆռամ ասեմ. «այ անասուն, չես տենո՞ւմ, բան ա ասում»: Չնայած ասա ում ինչ պտի բացատրես... իրանց համար շատ էլ նորմալ կլներ, որ ես ֆռայի ու իրանց լսեի: Քաղաքավարությունից կիլոմերտրերով ենք հեռու... կամ որ տենց անողին ծնողի մասին բան հարցնես կսկսեն.... ծնողը սրբություն ա, էս ա, էն ա... բայց երբ տեսնում ես, թե ծնողի հետ ոնց են վարվում, կամ խոսում, հասկանում ես, որ անգիր արած բառեր էր ասում:
Կներեք...
Երբ մեղավորն ասում ե, որ անմեղ է
My World My Space
18.11.2010, 17:08
Երբ մեղավորն ասում ե, որ անմեղ է
Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր դեմ..... ;)
ու մի ներվայնացի հարգելիս, գոյություն ունի անմեղության կանխավարկած....
Դե մենք էլ անում ենք այնպես որ ի վերջո ցուցմունք տա;)
VisTolog
18.11.2010, 17:11
Նեռվայնանում եմ Երևանյան երթևեկությունից::angry
Իմ նյարդերի վրա ազդում է, երբ անմեղին ստիպում են մեղք խոստովանել, կամ առանց որևէ մեղքի տարիներով փակում են բանտերում անմեղ մարդկանց։
My World My Space
18.11.2010, 17:22
Դե մենք էլ անում ենք այնպես որ ի վերջո ցուցմունք տա;)
Գիտեմ, լա՜վ էլ աշխատում եք.....
Գիտեմ, լա՜վ էլ աշխատում եք.....
Մի նեռվայնացի
Իսկ ես արդեն նեռվայնացա 2 էջ գնացող սարկազմից:
My World My Space
18.11.2010, 17:30
ՄԻ ՆԵՌՎԱՅՆԱՑԻ
Օպեռ ջան հեչ էլ չեմ ներվայնանում, եթե տեղը գալիս ա ես եմ ներվայնացնում;)
Magic-Mushroom
20.11.2010, 01:59
Ես նեռվայնանում եմ ստերիոտիպներց,կարծում եմ անցել են այն ժամանակերը երբ ոստիկանին չէինք վստահում,բայց հիմա ամենինչ նորմալ է,ես այսքան ժամանակ ոստիկաների հետ խնդիրներ չեմ ունեցել,եթե չկա հանցանք չկա նաեւ պատիժ,պետք չէ գող միլիցա խաղալ,ամենինչ մարդուց է գալիս,մարդը մարդ լինի:think դիմադրությունը առաջացնում է հակդիմադրություն ու բոլորը կոմպլեկսավորվում են ու դրա արդյունքում ունենք այն ինչ ունենք,խաղաղ ապրեք,միշտ ասում եմ կյանքը շատ կարճ է:(
Երբեմն թեթև ներվայնացնում են մարդիկ, որոնք անկեղծորեն մլիցեքին նորմալ մարդ են համարում:
Հիշեցնեմ, որ Հայաստանում նրանց գործառույթը վերևից եկած հրամանը կատարելն է, միայն:
Ամենավառ օրինակը` Բաղրամյանի վրա միշտ կանգնած ГАИ-ի մեքենան կանգնած է ոչ թե երթևեկությունը կարգավորելու համար (իրենց աչքի առաջ մի քանի անգամ իմ կանաչ լույսի տակ մեքենաները հելնում էին վրաս), այլ նախագահի ու նմանների համար ճանապարհները փակելու համար:
Երբ դրանց տեսնում են, ներվայնանում եմ, որ դրանք բյուջեից պտի 2 դրամ փող ստանան:
Ընդհանուր առմամբ կարողանում եմ ինձ տիրապետել ու չներվայնանալ, բայց մեկ մեկ չափից շատ եմ ինձ զուսպ պահում: Օրինակ, երբ գիտեմ մեկն արդեն փորձում է շահագործել ինձ, չեմ կարողանում մի բան ասել, հետո ինքս ինձ սկսում եմ ներվայլանալ: Գոնե մարդկանց երեսին մի բան ասեմ ուղղակի անտեսում եմ, բայց ամեն անգամ նրանց տեսնելուց նորից սկսում ներվայնանալ ու ինքս իմ հետ կռիվ անել: :nea
Էն, որ ինչ որ մոլի քրիստոնեա մարդու ասում ես.
-Ասվում ա չէ՞. «երանի նրան, ով չի տեսնի, բայց կհավատա»: Բա էս կույր հավատ չի՞ քարոզվում:
Ու իմ փաստի դիմաց մի հատ դեմքի լուրջ արտահայտություն ա ընդունում ու սկսում.
-Դու շատ պրիմիտիվ ես հասկացել էդ միտքը, դու ուղղակիորեն ես բացատրում, էդ տենց չի:
Էս շատ լավ «կռուտիտ ա» էլի: Բայց ցավոք, իմ վրա չի ազդում:
Ուֆ, ես գնացի:
Չուկը, Կուկը և Տրիբունը:))
Մայթերի բացակայությունից եմ ներվայնանում: Երբ քո համար քայլում ես, մեկ էլ հոպ՝ մայթը կորումա, կամ շինարարությունա, կամ բուտկայա տնկած, կամ բազարա բացած, կամ մեքենաներ են շարված, կամ էլ իսկականից չկա…
բոլոր հայկական հեռուստաալիքները, դրա համար ել մենակ Ռուսաստան եմ նայում կամ էլ ինտերնետով այլ ալիքներ, այդ պատճառով կապս սարքել եմ 1ՄԲ/վ
էսօրվա դեպք եմ պատմում))).... Ես էլ ահավոր նեռվայնանում եմ , երբ երթուղայինի մեջ մարդիկ են գտնվում, որ ականջակալներով երաժշտություն են լսում, բայց ոչ թե իրենց, այլ ամբողջ երթուղայինի համար :Ճ ... որովհետև էտ անտերը էնքան բարձր են միացնում , որ ականջակալների մեջից սաղ փողոցով մեկ լսվում ա, .տենց լավ չի .. ինչ կարիք կա ձևերի հետևից ես ընկնում ականջակալ ես դնում, էնա միանգամից հանի լսի էլի :/...ասա այ տնաշեն էլի լսի, բայց մի քիչ կամաց էլի միացրու, կարողա մեկը քո երաժշտությանը կարոտ չի!!! ... հա բա էնա վերջըըը , որ էդ լսողի հեռախոսը որ զանգում ա, էդ զանգի ձենը իրա ականջակալերի միջից լսվող ձայնից ավելի ցածր ա լինումմ :Դ .. բաաա ))))))))))
Երանի վերեւի անդամի ներվերին, որ էդքան գրեց:
Պոռոտախոսներից:
Անտիգոնե
23.11.2010, 20:09
Ջղայնանալու չափ նյարդայնանում եմ աշխատանքի նկատմամբ անպատասխանատու լինողների ու "Գլուխ պահողների" վրա: Այլ բան է անկարողությունը, բայց երբ մարդ իզորու է անել ու ինչ ինչ նկատառումներով չի անում իր աշխատանքը, այ դա երբեմն հունից հանում է:angry
Չեք ուզում, մի աշխատեք, բայց եթե այնուամենայնիվ աշխատում եք, այնպես արեք,որ ձեզնից հետո գոնե մի բան մնա:
Rammstein
23.11.2010, 21:13
էսօրվա դեպք եմ պատմում))).... Ես էլ ահավոր նեռվայնանում եմ , երբ երթուղայինի մեջ մարդիկ են գտնվում, որ ականջակալներով երաժշտություն են լսում, բայց ոչ թե իրենց, այլ ամբողջ երթուղայինի համար :Ճ ... որովհետև էտ անտերը էնքան բարձր են միացնում , որ ականջակալների մեջից սաղ փողոցով մեկ լսվում ա, .տենց լավ չի .. ինչ կարիք կա ձևերի հետևից ես ընկնում ականջակալ ես դնում, էնա միանգամից հանի լսի էլի :/...ասա այ տնաշեն էլի լսի, բայց մի քիչ կամաց էլի միացրու, կարողա մեկը քո երաժշտությանը կարոտ չի!!! ... հա բա էնա վերջըըը , որ էդ լսողի հեռախոսը որ զանգում ա, էդ զանգի ձենը իրա ականջակալերի միջից լսվող ձայնից ավելի ցածր ա լինումմ :Դ .. բաաա ))))))))))
Ես էլ եմ դրանից ներվայնանում: Մի անգամ մի հատ սիրուն աղջիկ էր երթուղային կանգնել ու տենց բարձր ռաբիզ էր քոքել: Չգիտեի` դեմքին նայեի՞, թե՞ ականջների պարունակությանը: :{
Բայց մի անգամ էլ մետրոյում դիմացս մի հատ տղա էր նստել, էլի տենց բարձր միացրել էր ու Rammstein-ի Du riecst so gut-ն էր լսում, ուրախացել էի: :))
Ungrateful
24.11.2010, 16:50
Թեմայի գելերը: Որոշ մարդիք, որոնց ուտելիք մի տուր՝ թեմա բացելու ձևն ասա: Փախած նորություն, հիմար խաղ, կորած երգիչ, տապոռ տեսահոլովակ և այլն... Ջա՜ն նոր թեմա բացելու առիթ: /Սակայն, տվյալ նյութը կարելի էր հեշտ ու հանգիստ տեղադրել «թեմայից դուրս», «նորություններ դեսից-դենից» ու այլ, արդեն գործող ու ավելի հարմար թեմաներում:
Թեմայի գելերը բաժանվում են 2 տեսակի՝
1. Նրանք, որոնք նոր են այդ գործում, որոնց աչքից վրիպում է կանոնադրության ինչ որ կետ /տրանսլիտ, մեծատառ.../ ու նրանց թեմաները անհապաղ տարոռվում են:
2. Արդեն մասնագիտացած, պրոֆեսիոնալ թեմայի գելերը: Որոնք իրենց միլիոնավոր կլառնետ թեմաները բացում են մանրամասն նախապատրաստվելուց հետո, արդեն մասնագիտացել են ու գիտեն այդ գործի բոլոր այն գաղթնիքները, որոնց օգտագործման դեպքում թեման կապրի /կարևորը ապրի՝ ջանդամ, թե մենակ ինքը չի գրառում անելու/:
Ասածս ի՞նչ ա՝ սիրեք իրար, մանավանդ ֆիզիկապես:
Rhayader
24.11.2010, 17:39
Դե մենք էլ անում ենք այնպես որ ի վերջո ցուցմունք տա;)
Բայց որ չափից շատ էնտուզիազմով եք անում, հետո էլ մենք ենք էնպես անում, որ դուք ցուցմունք տաք;)
Ներվերիս վրա ազդեց նախավերջին գրառումը, որը ամեն ինչ դիտարկում ա մենակ իրա տեսանկյունից (չեմ սիրում նման սահմանափակ մտածելակերպ) ու իրականության հետ էլ ոչ մի կապ չունի: Թիմ Բաքլիի մասին թեմա եմ բացել, լավ եմ արել: Ինձ մնար, ամբողջ քաղաքականություն բաժինը կվառեի՝ Բաքլիի թեմայում արած մեկ հատ խելքը գլխին գրառման համար:
Ungrateful
24.11.2010, 19:55

Կայֆ ե՞ս :' : Բացել ես՝ լավ ես արել, ես քեզ բան ե՞մ ասում: Թեմադ էլ ոչ տեսել եմ, ոչ գիտեմ դրա գոյության մասին, ոչ էլ պետք ա ինձ: Թեթև տար, գրառմանս գլխավոր հերոսներից չես /չնայաց, հաստատ բան չեմ կարա ասել, ակումբի գործունեությանդ չեմ հետևում/:
Ներվայնանում ես, ներվայնացի... Նենց չի, որ հետաքրքրում ա: Թեմայիդ վրա վերցնելու պահով էր բացել :D:
Ներվերիս վրա ազդում եմ ակումբի քյարթերը՝ իրանց գրառումներով ու շնորհակալություններով հանդերձ:
*e}|{uka*
24.11.2010, 20:39
Սարկազմի սուտի արքաները: Խորացեք: :crazy
ներվերիս վրա ազդում են ակումբի այն մարդիկ, որ կյանքից հեռու են, կներեք բառի համար՝ Դաուն են բառի ամբողջ իմաստով , ու իրանց արևին գրառումներ են անում իրանց ձևով:(
կարողա մի օր չդիմանամ կամ անք ու մի քանի հոգու նենց անենք , որ տնից դուրս չհելնեն:Արդեն լցվումա բաժակը
Ներվերիս վրա ազդում եմ ակումբի քյարթերը՝ իրանց գրառումներով ու շնորհակալություններով հանդերձ:
իմ հետ ինչ որ կապ ուներ՝ վերևի շնորհակալությանս հետ՞
ներվերիս վրա ազդում են ակումբի այն մարդիկ, որ կյանքից հեռու են, կներեք բառի համար՝ Դաուն են բառի ամբողջ իմաստով , ու իրանց արևին գրառումներ են անում իրանց ձևով:(
կարողա մի օր չդիմանամ կամ անք ու մի քանի հոգու նենց անենք , որ տնից դուրս չհելնեն:Արդեն լցվումա բաժակը
հուսով եմ ձեր վրա չեկ վեկալի, եթե կոնկրետ մեկի հետ լինեի կասեի անունը:
Ով իրա վրա վեկալի , ուրեմն իրա հետ եմ :)
Ճիշտաաաա միանշանակ ասել չես կարող:ok .... ճաշակով մարդկանց ներելի ա:B
P.S. խոսքս վերաբերում ա rammstein-ի ասածին:)
ներվայնանում եմ, որ մարդիկ ենքան որ գորւմ են, մենակ թե իրանցը լինի վերջինը:( :Նենց բան են գրում , որ անիմաստա:Երևի գռառումների քանակ են հավաքում կամ ուղղակի իրանց են ուզում ցուցադրել :Աստված գիտի:
VisTolog
09.12.2010, 11:46
Բայց էս ջազ երաժշտությունը ո՜նցա նեռվայնացնու՜մ::angry
Ավելի լավա ռաբիզ լսեմ::}
Ներվայնացնում են էն աղջիկները, որոնք պահում են 3 կմ-անոց սրածայր եղունգներ:[
Ներվայնացնում են էն աղջիկները, որոնք պահում են 3 կմ-անոց սրածայր եղունգներ:[
որպես նույն թեմայով նեռռռռռվայնացող,ասեմ, բա որ ոսքերինա էդ երևույթը նկատվում:o
որպես նույն թեմայով նեռռռռռվայնացող,ասեմ, բա որ ոտքերինա էդ երևույթը նկատվում:o
Հետաքրքիրա, դրանց կալգոտկեքը ոնց չեն ծակվում:o
Հետաքրքիրա, դրանց կալգոտկեքը ոնց չեն ծակվում:o
ամառ էր էդ կալգօտկեքի խնդիրը չկար,բայց էդ աղջկա դեմքից երեվաց,որ ինքը ձմեռային բասենոժկաներ էլ կունենար էդ ճանկերի համար,գիտես ինչ տավորություն էր,որ ագռավի նման կարա նստի ծառին ու եղունգներով բռնվի ճյուղից:D
VisTolog
12.12.2010, 13:28
«ճիշտ» բառը::[
Նեռվայնանում եմ երբ որոշ աղջիկներ հագնում եմ "դուդոչկա" ջինս և բարձրակրունկ կոշիկ, էդ ջինսի երկարությունը փորձում են չեզոքացնել, ջինսի տակերը իջացնելով նեեերրրքևևև, պոռթելով կոշիկի վրայով,այնպես որ երևում է ուղիղ ջինսը ոտքի վրայով հանգիստ իջնում է , հետո մի հատ դուրս ընկած ուռուցիկ մաս ( այսինքն կոշիկի կրունկային մասը). հետո, ջինսի անճոռնի շարունակությունը: ԿՏՐԵՔ էլի, եթե երկարա կամ էլ ծալեք, ԱՀԱՎՈՐ ՏԳԵԶ Ա ՆԱՅՎՈՒՄ !!!!!:angry
Magic-Mushroom
12.12.2010, 22:00
Ժող ջան այդքան ասում եք Հոլանդ-Հոլանդ չէ:),բայց Նիդերլանդների թագավորությունում ես նման զարհուրելի տեսարանի ականտես չեմ եղել:[,սկսեմ պատմությունը,ուրեմն իմ դասընկերուհու հետ՝երկուսով ժամը 21 00-ին գնացինք կինոմոսկվա՝ֆիլմ դիտելու,ֆիլմը ավարտվեց,ես նրան առաջարկեցի գնալ Մարկո Պոլո թեյարան եւ թեյ ըմպել,դրանից հետո որոշեցինք մի քիչ ման գալ ու լուսանկարվել,ման եկանք,տարբեր տեղեր նկարվեցինք,հետո որոշեցինք գնալ քաղաքապետրանի մոտ նկարվել եւ մեր ճանապարհը անցնում էր այդ զզվելի՝ կ(Գ)ոմայգով:[(ես տեղյակ չէի թե ինչեր են կատարվում այդ այգում) ու հենց այգու մեջտեղը այնպիսի զարհուրելի տեսարանի ականատես եղանք,այնպիսի՜ սրտխառնոց մոտս առաջացավ,չեմ ուզում հիշել,ասեմ նույնիսկ ինձ 3 հաբ Ցերուկալ դեղը չօգնեց,ասեմ այդ տեսարանները մի քանի հատ էին,ես հոմոսեքսուլիստների դեմ ոչինչ չունեմ՝նույնիսկ նման ընկերներ ունեմ ու ասեմ շատ նորմալ մարդիկ են,բայց ինչ կատարվում է այդ այգում դա ուղղակի վանդալիզմ է,այդքան շատ է դուր գալիս նման կապերը խնդրեմ առանձնացեք ու մարդկանց հանգիստը մի փչացրեք,ես ուղղակի շոկի մեջ եմ ու շատ բարկացած:angry,հետիս աղջիկը նույնպես այդպիսի շոկի մեջ է,գոնե մի հատ վահանակ կարելի էր կախել՝որ այդ այգում զբոսնելը կարող է վտանգավոր լինել փսիխիկայի համար:angry
VisTolog
13.12.2010, 21:39
Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… թեման::{
Իմաստ չես տեսնում՝ ինքնասպան եղի:
երբ ինտերնետ կլուբների լուսամուտին կպցրած է MIRC բառը ու իրա նկարը :
anahit96
15.12.2010, 15:28
Նորվայանանում եմ,երբ տղաները <<պպզած>> են ու ծխում են
"Մոտիկ" ընկերուհին, որը առիթը բաց չի թողնում ցեխ շպրտել "մոտիկ" ընկերուհու վրա... թյու:angry
"Մոտիկ" ընկերուհին, որը առիթը բաց չի թողնում ցեխ շպրտել "մոտիկ" ընկերուհու վրա... թյու:angry
վաու, Լիո՜ն
ես էլ դրա ականջողերից ունեմ…:oy
Նորվայանանում եմ,երբ տղաները <<պպզած>> են ու ծխում են
իրանց էդ վիճակը չի ինձ ներվայնացնում, այլ այն, որ կողքներով աղջիկ է անցնում, հեչ վեջներն էլ չի, որ կարելի է կանգնել:(
anahit96
20.12.2010, 17:00
իրանց էդ վիճակը չի ինձ ներվայնացնում, այլ այն, որ կողքներով աղջիկ է անցնում, հեչ վեջներն էլ չի, որ կարելի է կանգնել:(
Բայց դա այնքան տհաճա:Եթե մեկը կա/ոչ իրանցից/,որ կասի դա դուրեկանա, երևի ինքն էլ ........
Նենց եմ ներվայնանում, որ որոշ աղջիկներ իմ կողքին սկսում են իրենց լիֆը դզմզել :)): Բա դուք ամոթ չունե՞ք, այ այ այ :angry:D:
Ungrateful
20.12.2010, 19:40
Ներվայնանում եմ, երբ վերցնում են սիգարետի տուփս, ցելոֆանը հանում են ու սկսում վառելով իրար կպցնել: Երբ մոխրամանը լցնում են անձեռոցիկներով ու սիգարետը հանգցնելուց էդ ամենը կպնում ու կրակ ա դառնում: Երբ մոխրամանը լիքն ա, սիգարետը հանգցնում եմ, մի 2 րոպե հետո տեսնում, որ այն չի հանգել, դեռ ծուխ է դուրս գալիս, բայց մոխրամանի լիքը լինելու պատճառով մոռացած եմ լինում, թե որն է իմը ու չեմ կարողանում գտնել դեռ վառվողը: Երբ սեղանին մոխիր է թափվում ու դիմացինս փչում է սեղանը մաքրելու համար, ու էդ սաղ զիբիլը իմ վրա է գալի: Երբ սիգարետի մոխիրը թափում և հետագայում սիգարետը հանգցնում են սուրճի բաժակի մեջ: Երբ մոխրամանը դրած ա դիմացս ու միամիտ հազալու /կամ փռշտալու/ արդյունքում սաղ մոխիրը դեմքիս ա տալի: Երբ մոխիրը թափվում է ստեղնաշարի վրա, ես չեմ նկատում ու ինչ-որ բան գրելուց միամիտ, ուժեղ, ջիգյարով կպնում եմ էդ մոխիրով կնոպկաին: Երբ սիգարետը բերանիցս երկար չեմ հանում, ինքը կպնում ա պրոշներիս, հետո հանելու ժամանակ դուրս չի գալի` ու մատներս վառում եմ: Երբ առավոտը պարկած ծխում եմ, սիգարետի վառվող մասը ընկնում ա տեղերիս մեջ ու էդ քնաթաթախ հալիս պանիկա ա սկսվում մոտս:
Ուֆ-ուֆ:
նեռվայնանում եմ հարևանի շնից :angry
Անտիգոնե
20.12.2010, 20:53

Ուրեմն մի ծխիր: Եվ առողջությանդ չես վնասի և ավելի քիչ կնեռվայնանաս:;)

ես ամենը նշանակում ա, որ պետք չի ծխել;)
նեռվայնանում եմ,որ ծխում են ու մանավանդ փոքր տարիքից,մի ծխեք էլի:'
հա մեկ էլ նեռվայնանում եմ ես երևույթիցˋ :tsamon: :angry
Ungrateful
20.12.2010, 20:58

Ափսոս, սա այն թեման չի որտեղ կարող եմ գրել սրա կրկնապատիկ ծխելու դրական հատկությունները:
Ամեն դեպքում` ներվայնանում եմ ծխելու դեմ ֆիկտիվ պայքարներից:
Անտիգոնե
20.12.2010, 21:05
Ափսոս, սա այն թեման չի որտեղ կարող եմ գրել սրա կրկնապատիկ ծխելու դրական հատկությունները:
Ամեն դեպքում` ներվայնանում եմ ծխելու դեմ ֆիկտիվ պայքարներից:
Նեռվայնանում եմ հաճախակի, բայց ըստ էության անտեղի նեռվայնացողներից:
Ափսոս, սա այն թեման չի որտեղ կարող եմ գրել սրա կրկնապատիկ ծխելու դրական հատկությունները:
Ամեն դեպքում` ներվայնանում եմ ծխելու դեմ ֆիկտիվ պայքարիկներից:
ճիշտ ես ես ետ թեման չի , ու ասեմ որ նյարդերիս վրա ազդում ա,որ ասում են թե ծխելը օգուտ ա, ախր ինչ օգուտ կարա ունենա, մանավանդ եթե մարդը չծխող ա, ուրեմն գրեթե համոզված եմ, որ իրա վրա օգուտ չի ունենա սկսել ծխելը, ուրիշ բան,որ եթե ծխող ա, ու թողնելը բացասական հետևանքներ կարող ա ունենալ...
Հ.Գ. ու ասեմ ոչ եսիմ ինչ ձև չեմ էլ պայքարում դրա դեմ, ուղղակի ես չեմ ծխում, ու աշխատում եմ,որ շրջապատիս մարդիկ էլ չծխեն,մանավանդ իմ մոտ,եսքան բան:)
Ungrateful
20.12.2010, 21:11

Գրառմանս ո՞ր մասում կա գրված, որ ես ուզում եմ չծխողին ծխեցնել, կամ բացատրել նրան, որ դա լավ է: Կամ էլ, ո՞րտեղ էմ գրել, որ դու պայքարում ես: Խորհուրդն ու պայքարը տարբեր բաներ են ;):
Գրառմանս ո՞ր մասում կա գրված, որ ես ուզում եմ չծխողին ծխեցնել, կամ բացատրել նրան, որ դա լավ է: Կամ էլ, ո՞րտեղ էմ գրել, որ դու պայքարում ես: Խորհուրդն ու պայքարը տարբեր բաներ են ;)
բայց ով ասեց, որ դու նման բան ես ուզում, դու գրել էրի օգուտների մասին,իսկ ես իմ կարծիքն եմ գրել, թե ինչքանով կարող ա "օգտակար" լինի ու իմ ասածը ընդհանուրին էր վերաբերվում;), որ չե կոնկրետ քեզ
Ամեն դեպքում` ներվայնանում եմ ծխելու դեմ ֆիկտիվ պայքարիկներից
դու իմ խոսքն էիր մեջբերել ու գրել սա, իսկ դա կարող է հասկացվել, որ ես ֆիկտիվ պայքարող եմ, դրա համար էլ մեկնաբանեցի, որ ես չեմ պայքարում,
եսքանով երևի վերջ չէ՞, թե չէ կտուգանեն;)
murmushka
21.12.2010, 14:37
այն փաստը, որ նախնական չճշտված տվյալներով մինչև 31-ն աշխատելու ենք ու հանգստանանք մինչև ամսի 3ը
նենց եմ ենռվայնանոււււււււմ
Նեռվայնանում եմ , երբ որ քո "հարազատ ընկերները" այնպիսի իրավիճակներ են ստեղծում իրենց օգտին, որ դու շնորհքին զոհ գնաս::angry
*e}|{uka*
23.12.2010, 19:41
Ինձ նյարդայնացնում ա, որ մի ակումբցի կարող ա ունենալ առնվազն 2 և ավելի օրագիր՝ տարբեր վերնագրերով:Իմաստը ո՞րն ա::bl, ասե՛ք տկարիս:
Ինձ նյարդայնացնում ա, որ մի ակումբցի կարող ա ունենալ առնվազն 2 և ավելի օրագիր՝ տարբեր վերնագրերով:Իմաստը ո՞րն ա::bl, ասե՛ք տկարիս:
Էդ նրա համար ա, որ մեկը մյուսին խանդեն :8:
Ինձ մի՜ թեթև նյարդայնացնում ա էն անտանելի, անմարդկային, դժոխային ցավը, որ հենց հիմա զգում եմ:
Ներվայնանում եմ, որմեկին ինչ-որ հարց եմ տալիս, չի պատասխանում: Ոչ ասում ա, որ չի ուզում պատասխանի, ոչ էլ: Ուղղակի ոչ մի բան չի ասում: Գոնե «ցրի», որ ես չմտածեմ, թե մտքումս եմ էդ հարցը տվել :blin:
Նյարդանում եմ, երբ ռուսական ալիքների վերահեռարձակողների ագահության պատճառով մարդիկ զրկվում են հաղորդումների ամենահետաքրքիր մասերը դիտելու հնարավորությունից:angry
Ամենաշատ ինձ նյարդայնացնողը ես ինքս եմ :D
Rammstein
02.01.2011, 01:58
Ներվայնանում եմ, երբ ասում են «շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր»: Ախր հազար անգամ ասեցինք, էդ կաթոլիկների համար ա տենց, մեր համար նախ Նոր տարին ա, հետո նոր Սուրբ Ծնունդը: :blin
Ո՜նց ա ներվերիս վրա ազդում էն «Դիմակահանդես» սերիալը :{: Ուրիշ ոչ մի սերիալ էնքան չի ներվայնացնում, ինչքան էս: Որ մերոնք միացնում են հանկարծ, վատանում եմ, գլուխս սկսում ա ուժեղ ցավալ, սկսում եմ գոռգոռալ ու սենյակից դուրս եմ գալիս, ներվերս չի դիմանում :}: Էս սերիալի մի վայրկյանի փոխարեն ցանկացած ուրիշ սերիալից 10 սերիա կնայեմ :)):

Աաաա իմ մոտել ա էտ վիճակը, էտ սերիալի սցենարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը, էն Իմ Չաղ Հարսանիքի Դիանա եսիմինչյանն ա, դրա համար էլ տենց վիճակ ա:))
murmushka
04.01.2011, 11:55
նեռվայնանում եմ, ո Նոր Տարին եկավ գնաց չհասցրեցի նորմալ հանգստանալ,նշել ու արդեն աշխատանքի տեղը վեր եմ ընկած
նյարդերիս հետ ամեն ինչ նորմալ ա :), բայց որ խոնավ ձեռքով բարև են տալիս, առավել ևս թաց, առավել ևս կին, առավել ևս սև :[
Նյարդայնանում եմ,երբ օրագրումս գրառում դեռ չարած,մեկ էլ կամ կապնա անջատվում,կամ կոմպնա կեսից վատանում,ու դե արի բոլորը հիշի,նորից գրի:angry
3...2...1... www.1in.am
նյարդերիս վրա ազդում է էս գովազդը :angry
թարսի պես էլ աչքս հա վրեն ա
RADIOmanyachka
09.01.2011, 01:09
Համ մարդկանց անտարբերությունն է ազդում նյարդերիս վրա, համ էլ չափից շատ հետաքրքրասիրությունը
3...2...1... www.1in.am
նյարդերիս վրա ազդում է էս գովազդը :angry
թարսի պես էլ աչքս հա վրեն ա
ճաշակով ընտրված բաններ է, աչք էլ չի ցավացնում, համարյա ուշադրություն էլ չի գրավում, ԻՄՀԿ
ճաշակով ընտրված բաններ է, աչք էլ չի ցավացնում, համարյա ուշադրություն էլ չի գրավում, ԻՄՀԿ
ուր մտնում ես ետա գրած, նույնիսկ անձնագրի բաժնումա եսի, իսկականից համը հանումա, ավելի լավա առաջին էջը սաղ եսի լինի, քան ամենուր՝ անձնագրում էլ:(
ճաշակով ընտրված բաններ է, աչք էլ չի ցավացնում, համարյա ուշադրություն էլ չի գրավում, ԻՄՀԿ
Արամ ջան էն որ ուշադրություն է գրավում, նշանակում է գովազդն իր նպատակին ծառայում է: Էստեղ նյարդերի վրա ազդելը հեչ կապ չունի ճաշակի հետ :) նյարդն ուր, ճաշակն ուր...
Կարևորը, որ իրանց կայքում դրված (http://www.1in.am/arm/armenia_society_6272.html) ակումբի գովազդն էնտեղի օգտագործողների ներվերին չազդի :))
Կարևորը, որ իրանց կայքում դրված (http://www.1in.am/arm/armenia_society_6272.html) ակումբի գովազդն էնտեղի օգտագործողների ներվերին չազդի :))
թող էնքան ազդի, որ մեզ հյուր գան ;)
Ես նեռվայնանում եմ , երբ «PRO EVOLUTION SOCCER»-ը խաղալուց հլը սեյվ չարած լույսերը գնում են 15-վայրկյանով լրիվ հեչա լինում :
boooooooom
01.02.2011, 21:32
Էս Ծտի մասին թեման արդեն նեռվայնացնումաաա :angry
Իսկ իմ նյարդերի վրա ազդում է մարդամեկը ;)
Նյարդայնանում եմ էս պահին իրենց կեղծ զոհի դերում դրած մարկանցից....
Ոչ մի բան չկա նյարդերիս վրա ազդող, ամեն ինչ հանգիստ է, արդար է, բացարձակապես հանգիստ է: Հոգսեր չկան այլևս: ;)...