Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Ներվայնանում եմ բանկոմատների մոտ առաջացած կտրոնների աղբակույտերից: Եթե էդ կտրոնը ձեզ պետք չի, մի՛ տպեք էդ անտերը... :angry
Hayk Avetisyan
20.12.2011, 12:26
Մեքենաներն են սկսել նեռվիս վրա ազդել, երբ հենց դալանով մտնում եմ էդ պահին պիտի ավտո դանդաղ անցնի վրաս ծուխ թսելով: Կամ հետիոտն նշանակության ճանապարհով են անցնում ինչա թե լայն ա: Հանգիստ քայլել չի լինում էնքան են շատացել մեքենաները, անփույթ վարորդները ու անտեղի սիգնալները:
Իմ նյարդերի վրա ազդում ա մարշուտկաներում հնչող ԱՆՃԱՇԱԿ, անտանելի, զզվելի..... «երգերը»: Տրամադրությունս շատ ա ընկնում, երբ ինձ չեն թողնում երաժշտություն լսել. ոնց եմ ջղայինանում :angry ուզում եմ մարշուտկա նստեմ տաքանամ, հենց նստում եմ, ուզում եմ փախչեմ ու ավելի լավ ա սառեմ, քան լսեմ էտ ..... :[
Բիլաինի Ինտերնետն ա ազդում վրաաաաաս. Գժվում եմ , երբ ամեն անգամ եկու րոպեն մեկ անջատվում ա մի քսան րոպեով:[
...... Հա մեկել գիտեք որ երևույթն ա ազդում վրաս ... էն , որ մի երկու ստից բան սովորող , անգիր անող կուրսեցիս ասում ա ես բացարձակ գերազանցիկ եմ ու անընդհատ էտ նույն բառը ասելով բոլորիս ականջները սղոցում ա ...... Ու նյարդերիս վրա ազդում ա , որ հարցնում են բա էս տարի համերգ չունես ? նյարդերիս վրա ազդում ա , որ զարթուցիչս առավոտ մնում մնում չի զնգում , մեկ ել արթնանում տեսնում եմ ժամը տասն ա դեռ քնած եմ (հա ինչ անենք , որ արձակուրդ ա)...
anahit96
03.01.2012, 14:56
Ներվերիս վրա ազդումա էն փաստը,որ ես էսքան մարդու հետ եմ ապրում... Ժողովուուուուուրդ մի 2 ամսով մենակություն եմ ուզում
Դոլմա, բլինչիկ, քուֆթա, խոզի բուդ:[ ու էլի էս տեսակ մի շարք բաներ էս մի քանի օրը ոչ թե ազդում են նյարդերիս վրա, այլ պարզապես սիրտս խառնում ա:[ բոլորի տներում նույն բաներն ա:(
Որոշ բժիշկներ, երբ մեկը մի բան է ասում, մյուսը մեկ այլ բան... լավ դա հեչ, բա ո՞ր անտարբեր են լինում հիվանդների նկատմամբ, այ դա արդեն ինձ վրա շատ է ազդում: :sad
Նյարդայնանում եմ, երբ 9gag-ի նկարները կամ մտքերը թարգմանում են հայերեն ու տարածում՝ իրենց անունից: Me չgusta.
Նյարդայնանում եմ, երբ 9gag-ի նկարները կամ մտքերը թարգմանում են հայերեն ու տարածում՝ իրենց անունից: Me չgusta.
Ես փորձեցի ՖԲ-ում մի քանի պլագիատի դեպքերի դեմն առնել, բայց մարդիկ բանի տեղ չդրեցին... Me չgusta, too!
CactuSoul
15.03.2012, 19:15
Մարդամեկը:}
Մանավանդ երբ հնարավորինս անպատեհ պահերի մեկ էլ քիթը կխոթի ուրիշի անձնական տիրույթ: Մեկի հետ մի բան խոսես, անձնական, մենակ ձեր երկուսին վերաբերող, մեկ էլ հեռվից հեռու մի ախմախ հարց կտա ձեր զրույցի թեմայի հետ կապված… Արունը խփում ա գլխիս:angry
Մեկ էլ մնում-մնում ա՝ «էսինչը էնինչ տեղը գնում ա՞, թե՞ չէ», ու իմ ընկերներից մեկի մասին, ում ինքը մենակ անունով գիտի, կյանքում 2 անգամ տեսած լինի (մենակ տեսած!!), թե չէ: Մեկ-մեկ նենց անձնական բաներ ա հարցնում ընկերներիս մասին, որ նույնիսկ ես չգիտեմ, ուր մնաց էնքան ստոր լինեմ, որ իրեն պատմեմ, կամ հետը դնեմ-քննարկեմ: Թե քեզ ի՞նչ, որ իմացար, ի՞նչդ ա ավելանալու, ինչի՞ ես էդքան հետաքրքրասեր, արա՛:angry…
Հաշվի չի առնում՝ ովքեր են խոսում, իր խոսքը, կամ ինքն՝ ընդհանրապես, էդտեղ իմաստ ունի, թե չէ… մեկ ա՝ պիտի խառնվի:
Հեռախոսով խոսում ես, ասենք՝ տեղ պիտի գնաս գործից հետո, մեկ էլ կհարցնի՝ «Տուն չես գնում, հա՞, տեղ ունե՞ս գնալու»: Չորով ասում եմ՝ հա, ինչի՞: «Հեչ, ուղղակի: Լավ տեղ ե՞ս գնում:»… Աաաա՜ա:aaa 54005
Ու շատ ժամանակ էլ ընենց անհասկանալի ա ձևակերպում մտքերը, էլ չասած, որ համ էլ խայտառակ ցածր ա խոսում, պիտի ականջներդ ու ուղեղդ լարես, որ ջոկես, որ չէ, իսկականից աբսուրդ բան ա ասում, նորից հարցնես, որ բացատրի՝ ինչ էր հարցնում, որ հետո նոր չորես:
Հա, ու չորելուց էլ պիտի իսկականից չորես երևի, ես որ մարդավարի եմ չորում, շատ թեթև ա ազդում, մեկ ա էլի անհարմար առիթները բաց չի թողնում ներվայնացնելու:
:անգՌՌՌ:angry:angry

Էդ մարդամեկին երևի ես էլ եմ ճանաչում, կամ էլ իրանից երկու հատ ա :think
VisTolog
19.03.2012, 18:35
Որ հարցնում են` գործերդ ո՞նցա
Որ հարցնում են` լա՞վ ես
Rammstein
19.03.2012, 21:18
Որ հարցնում են` գործերդ ո՞նցա
Որ հարցնում են` լա՞վ ես
Իմ ներվերի վրա էլ ա ազդում, որ հոգնակի թվով գոյականի համար օգտագործում են եզակի թվով օժանդակ բայ ու որ օժանդակ բայը նախորդ բառին կպած են գրում: :P
Էն , որ մեկին մի բան ես տալիս , ու հետո հետ չի վերադարձնում:[ : Նյարդերիս վրա ազդում են նաև էն մարդիկ , որ իրենք իրենց խոշորացնող ապակիով են տեսնում ու ուզում են մնացածն էլ իրենց տենց տեսնեն . Նյարդերս ուղղակի քայքայվում, խզզզզվում են էն երևույթից , որ նստում ես մեկի կողքին ու ինքը սկսում ա գլուխը գովել:
Մեր քաղաքի տհաճ, շաաատ տհաճ պարսիկները:angry...
Ես ատում եմ իրանց...
հ.գ ինձանից չէի սպասում, որ էսքան չարությամբ կլցվեմ, բայց զզվում եմ, ինչքա՜ն անտանելի են.:[...
Իմ նյարդերի վրա ԱՐԴԵՆ ազդում են էն մարդիկ ովքեր ասում են. «Քեզ ի՞նչ կա, կենսաբից ու քիմիայից էլ հեշտ առարկա կա՞: Սաղ անգիրի վրա ա....»: :angry:[
murmushka
22.03.2012, 12:53
անսահման ու անվեջանալի թարգմանությունները, անգլերենից հայերեն...........
Էն որ տրանսլիտով բան եմ գրում, գրում -գրում եմ մեկ էլ վերջում տեսնում եմ, որ հայերենի վրա էր դրված... ու օրը հազար անգամ կարող ա նման բան լինի:angry
Ոնց եմ նեռվայնանում, որ երկու ժամ բառի բուն իմաստով տանջվում ես ու ստիպում քեզ քնել ու չի ստացվում... ճարահատյալ նորից միացնում ես հիմար կոմպը, ձեռքի հետ էլ հիշում, թե ոնց ես առավոտյան շուտ անիծելու զարթուցիչի ձայնը... :Դ է՜հ, սխալա էլի, ճիշտ չի:
Ներվայնանում եմ, որ նոր անձրևանոց եմ առած լինում ու անձրև չի գալիս ահագին ժամանակ, որ մի հատ գոնե օգտագործեմ:)), կամ էլ 3 օր անձրևանոցը հետս տանում, բերում եմ , 4-րդ օրը հանում եմ, ու հենց էդ օրն էլ անձրև է գալիս:angry:D:
Հայերի թիթիզությունը
Իրան թանկացնելը,կրկին հայերին հատուկ
Երբ հարևանիս տղան, ինչ-որ բան ա նվագում կամ լսում,չգիտեմ: Ոնց որ մուրճով գլխիս հարվածեն: Այ հենց հիմա նյարդայնանում եմ: :(
նեռվահատ եմ լինում այն ժամանակ երբ ինձ փորձում են հունից հանել :angry իմ նյարդերի վրա ազդում են նաև այն անտաղանդները ովքեր կարծում են թե սոխակի ձայն ունեն ու մի գլուխ կռկռում են :D, չմչմփացնելով ճաշ են ուտում :angry
Valentina
01.05.2012, 01:24
Մեկ էլ որ մեկը չգիտեմ ինչի որոշում ա առանց հարցնելու ավելացնել ֆեյսբուքում քեզ ինչ որ խմբի: Էտ խմբի կարգավորումների մեջ մտնում ես ու անջատում բորոլ ծանուցումները, բայց մեկ ա ձախ կողմի վրա երևում ա խումբը, ու վրեն ցույց տալիս 20+ իբր էտքան չկարդացած գրառում ունես, ու դու ստիպված սեղմում ես խմբի անվան վրա, ուղևորվում էտ էջը, բայց մեկա չես կարդում: Ու հետո անմիջապես սեղմում Home.
Ժող ասում եմ կարող ա ձև կա դրանից ազատվելու, ես խաբար չեմ? մդա
հեսա բոլոր անկապ խմբերից դուրս եմ գալու

Մտի էդ խումբը, աջ կողմի վերևում, ծանուցումների ու փնտրելու նշանների արանքում, կարգավորումների նշանն ա, սեղմի դրա վրա վրա ու սեղմի բացվող մենյուի ամենաներքևի կետը` «լքել խումբը»: Ոչ-ոք դրա մասին տեղեկացում չի ստանա;)
Sagittarius
08.05.2012, 22:04
ահավոր ներվերիս վրա ազդում է, որ ֆեյսբուքիս ծանոթները /ու իմ պարագայում չգիտեմ խի մենակ Հայաստանցի ծանոթները/ ջանասիրաբար փորձում են անձնական պրոֆիլի դիտումների հաշվետվության ձև գտնել: Ժող, հերիքա՛ ամեն ապուշ լինկի վրա կլիկ անեք ու ձեր ընրկերներին սպամով խեղդեք... ֆեյսբուքը օդնոկսլասնիկ չէ՛ :angry բռնեմ ջնջեմ ցում թոյֆլ, զզվցրին
Իմ ներվերը հանածա::D Հումորով եղեք ժողովուրդ... Շատ դժվարա, բայց երբ սովորեք դիմացինը կներվայնանա::hands
բռնեմ ջնջեմ ցում թոյֆլ, զզվցրին
Ցում թո՜յֆլ :))
Չշփոթեք ձեր իմացած TOEFL-ի հետ :))
impression
09.05.2012, 00:37
Ծոմակի փաբը տրաքացնողներն են ազդում իմ նեռվերի վրա
հոմոֆոբիա-նացիզմ-ֆաշիզմ ու ցանկացած այլ -իա կամ -իզմներով ապրողները
հոգեկան հիվանդ անասուններ, վեր ընգեք տեղներդ, ձեր սրՓուԹուն օջախներում պպզեք, հերիք ա թունավորեք, հերիք ա
Lusinamara
12.05.2012, 15:24
Էն որ ասում ես համարս մի ամիս առաջ եմ փոխել, ասում են՝ հաաա, դրա համար էլ զանգում էինք, անհասանելի էիր :8:D
Շատ է նյարդայնացնում, երբ քննության համար պարապում ես, բոլոր հարցերի պատասխանները գիտես, իսկ քննության օրը դասախոսը նենց անկապ հարց ա տալիս, որ տանջանքներդ ջուրն են ընկնում, հետո քննությունից դուրս ես գալիս ինչքան ծանոթ ու անծանոթ մարդ կա այդ նույն հարցը տալիս ես, որ գոնե ճիշտ պատասխանը վերջիվերջո իմանաս, և ոչ ոք չգիտի :8
VisTolog
12.05.2012, 19:09
Երբ ականջակալներով կապկպված երթուղային են նստում, երաժշտության ձայնը ամբողջ երթուղայինում լսվումա ու հարկ եղած դեպքում պիտի ականջի տակ գոռաս, որ լսի ու մի կողմ քաշվի:
Ambrosine
13.05.2012, 11:32
Երբ ականջակալներով կապկպված երթուղային են նստում, երաժշտության ձայնը ամբողջ երթուղայինում լսվումա ու հարկ եղած դեպքում պիտի ականջի տակ գոռաս, որ լսի ու մի կողմ քաշվի:
Էդ լավ ա. բա որ ականջակալներով կապկպված :)) փողոց են անցնում :kamikadze
Երբ ականջակալներով կապկպված երթուղային են նստում, երաժշտության ձայնը ամբողջ երթուղայինում լսվումա ու հարկ եղած դեպքում պիտի ականջի տակ գոռաս, որ լսի ու մի կողմ քաշվի:
Որ քո համար հանգիստ երգ լսելով մտնում ես երթուղային, մեկը գալիս ա, գոռում ա ականջիդ տակ, խփում-մփում ա, բրդում ա, որ տեղ տաս անցնի :angry :D
Էդ լավ ա. բա որ ականջակալներով կապկպված :)) փողոց են անցնում :kamikadze
Այ մարդ, ի՞նչ եք ուզում ինձնից :Դ
ՆեՌվայնանում եմ, որ ասում են « Ախպերս գիժ ես, թե՞ մոտոյի դուռ»: :angry
Ambrosine
13.05.2012, 11:46
Այ մարդ, ի՞նչ եք ուզում ինձնից :Դ
Ուզում ենք, որ գոնե մի ականջակալով լսես. մյուսով ականջով մեր "շումախերների" մոտալուտ "վտանգը" լսես:
ՆեՌվայնանում եմ, որ ասում են « Ախպերս գիժ ես, թե՞ մոտոյի դուռ»: :angry
Է՞ս ինչ արտահայտություն էր :D :'
Universe
13.05.2012, 12:11
ՆեՌվայնանում եմ, որ ասում են « Ախպերս գիժ ես, թե՞ մոտոյի դուռ»: :angry
Էտ ինչքա՞ն շուտ շուտ են ասում որ նեռվայնացնըմա տենց :D
:)) Կամ միայն իմ շրջապատում են ասում, կամ էլ միայն ինձ ներվայնացնելու համար: :think
Հ.Գ. Ում ասել եմ, որ էս արտահայտությունից ներվայնանում եմ, ասել են, որ առաջին անգամ են լսում :8
Ներվայնանում եմ, որ հերթական <<միակը>>, իրականում միայն Հերթական է :)
Ուզում ենք, որ գոնե մի ականջակալով լսես. մյուսով ականջով մեր "շումախերների" մոտալուտ "վտանգը" լսես:
Մեկով հավես չի :(
Մեկով հավես չի :(
Երկուսը դիր ու ցածր միացրա, որ լսես,թե ինչ են ասում կողքից :) Ես էտպես եմ անում. ճիշտ ա մի քիչ հավես չի, բայց չեմ սիրում, որ էնքան բարձր են միացնում, որ շրջապատն էլ ա ստիպված լինում էտ «դմբդմբոցները» լսել: Հաճախ դա իմ համար ուղղակի անհրաժեշտություն ա, որովհետև հոգնած ուղեղս մենակ էտ ա հանգստացնում ): Իսկ տանը՝ կամ բարձր եմ լսում երաժշտություն՝ առանց ականջակալների, կամ էլ էլի բարձր, բայց ականջակալներով :)) Փողոցն անցնելիս առհասարակ հանում եմ (մաման ա ասել ու ճիշտ ա ասել:oy) Բայց ճիշտ ես Ռուբ ջան, ցածր լսելը էտքան հավես չի :(

Սկզբում ցածր եմ, դնում, բայց ցածրին սովորում ես:
Ներվայնանում եմ, որ էս ժամին ինտերնետում եմ. քիչ ա մնում` բոլոր թաքուն մտքերս արտահայտեմ :D:
Ambrosine
17.05.2012, 08:37
Երբ երթուղայինում ոտքը ոտքին են գցում :' :)):
Երբ որ հայ ազգաբնակչության մի ստվար զանգված ասում ա՝ ավտոբուզ, բոթազ, գիլազ
Թե չեք կարում էդ բառերը առանց էդ զզվելի զ տառի ասել, ուրեմն օդտագործե՛ք դրանց համարժեքները՝ ինչպես օրինակ՝ ավտոբուսի դեպքում՝ տրանսպորտային փոխադրամիջոց, բոթասի դեպքում՝ սպորտային կոշիկ, իսկ գիլասի դեպքում էլ՝ կեռաս… Օ՜ ոչ ...կեռասի համար պետք ա ուրիշ անուն մտածել, թե չէ...:think :D
CactuSoul
13.07.2012, 02:29
Ներվայնանում եմ, որ կինոթատրոնում մարդիկ նստում են որտեղ պատահի, հետո սեփական տեղդ նստելու համար ստիպված ես լինում իրենց խնդրել տեղափոխվել:
Ներվայնանում եմ պոպ-կոռնով «Ոսկե ծիրանի» ֆիլմերը դիտելու եկողներից:
Ներվայնանում եմ, երբ ֆիլմի դիտման ընթացքում, ամենաանհարմար պահին, երբ հատկապես կենտրոնանալ ա պետք ֆիլմի վրա, զգալ, մեկ էլ հեռախոսի ծնգլիկ կլսվի:
Ներվայնանում եմ, որ դիտման ընթացքում սկսում են իրար հարցնել կամ պատմել ֆիլմի սյուժեն, հատկապես եթե սյուժե չկա կամ հստակ չի ու սկսում են ենթադրություններ անել:
ՏՐԱՔՎՈՒՄ եմ էն մեծահասակ կանանցից, որ գալիս են իրենց «ինտիլիգենտությամբ» ու հովհարներով, նստում են իրար կողքի ու ֆիլմի ընթացքում սկսում են բարձրաձայն զրուցել, ընդհուպ մինչև բամբասանաք, րոպեներն են հաշվում, թե երբ ա ֆիլմն ավարտվելու, «ֆսյո, լավ, պրծավ», ոնց որ մենակ ինքն էր ջոկել, որ վերջանում ա ֆիլմը, բայց դրա փոխարեն մի լավ փչացնում ա էն կայֆը, որ պիտի ստանայիր վերջի պահերի էդ տեսարաններից, երաժշտությունից, ու վերջում էլ ամենաբարձրն ինքն ա ծափահարում ու վազում ֆիլմի դերակատարներից մեկին խիստ հուզումնալից գրկախառնվելու: :angRR
Նյարդերիս վրա ազդում ա այն, որ մարդիկ քաղաքավարության հասարակ կանոններին չեն տիրապետում ու ենթարկվում: Որ ընկնում են իրերիս կամ պայուսակիս մեջ, քանդում: Ու սա դեռ քիչա պարզվումա կարելի ա առանց ասելու վերցնել էն ինչ իրենց դուրա գալիս:o: Իմն ա, իմ անձնականը մի՛ ընկեք էլի, մի՛ ընկեք, չեմ սիրում:
Ահավոր անտանելի բողոքական լացակումած արտահայտությունները՝ «Վայ Աստված իմ: Էս ի՞նչ բախտ էր, էս ի՞նչ ճակատագիր էր, ինչի՞ համար» Արյունը տալիս ա գլխիս երբ լսում եմ:(
Աննամառիա
19.07.2012, 19:05
ես չեմ սիրում երբ մարդ ճաշը ուտում է ֆռտացնելով, առանց թաշկինակի քիթն է սրբում, ու լիէը նմանատիպ զզվելի բաներ
Մարդկանց անտեղի մուննաթը:[
Աննամառիա
19.07.2012, 19:17
համաձայն եմ
Երբ հերթական տրոլլն է հայտնվում ակումբում:
չեմ նայում, լսում եմ, լսում եմ ու զզվում եմ
ոոոոոոնց եմ զզզզզվում սրանց անկապ ու անպատասխանատու սցենարից
գնում ա Քոբայր, լսում եմ, որ գնում ա քոբայր, մեկ էլ գիտունիկը շաաատ մտահոգ ու տառապալից ասումա, որ ՆԱ գնաց Կիրովական...
տո այ անեղյակ սցենարիստ, դերասան, ռեժիսյոր ու վերջապես հեռուստադիտող, քաանի անգամ ասեմ, որ Կիրովականը դա նույն Լոռվա մարզի մնացած մի քանի տասնյակ գյուղերը չի, գլուխդ երբ ա մտնելու? :angry
Էն մարդը, որ զանգում ա ինձ, երբ ես քնած եմ լինում: :))
ինչ-որ նոր տեսակի անդուր միջատներ են հայտնվել, իրանք թռչում են բայց չեն կծում.... մի տեսակ դեբիլոտ են. չեն փախնում,սպասում են'որ իրենց բռնես
Ճանճերը :( այսօր արդեն մի 50 հատ սպանել եմ, բայց դրանցից պրծում չկա :(
IrosCrible PerLa
28.07.2012, 15:35
ամեն անգամ հերուստացույցը միացնելուց. օ ամուսնացիր նրա հետ Սանտյագո զզվացրին էլի սերիալներով
Իմ նյարդերի վրա ահավոր ազդումա, որ ես նյարդայնացած եմ հիմա...:իսկականից նյարդայնացած դեմք
Մեկ էլ նյարդերիս ազդումա, որ էն վերևի <<Միացնել հայերենը>> անընդհատ կամ աշխատումա կամ չի աշխատում:
Ruby Rue
01.08.2012, 17:23
Նյարդայնանում եմ գերբտած երթուղայիններից, ուղղակի մարդ զարմանում ա թե ոնց կարելի է էդ պուճուր գազելի մեջ էդքան մարդ տեղավորել:[
Մի հատ հարցրեք՝ ինչ չի ազդում քո նեռվերի վրա:(
Ահավոր ազդումա, երբ որ Արմենչիկը գովազդում ա Երեսբուքը, երբ որ Դժվար ապրուստ կոչված աղբն են գվազդում Օսկար շահած ֆիլմի նման ու երբ Հաղթենք րոպեում հեռուստախաղի ժամանակ Հովոն էնպես ա գոռում, կարծես թե բնական կարիքները հոգալուց լինի:[
Ազդում ա ,երբ ինչ-որ բան եմ փնտրում և չեմ կարողանում գտնել:
Ազդում ա ,երբ ինչ-որ բան եմ փնտրում և չեմ կարողանում գտնել:
Սպասի Վսթոի համարը տամ :D
Նյարդայնանում ավելի ճիշտ կատաղում եմ երբ գիրք եմ կարդում ու ինձ ասում են գնա սուրճ դիր:angry:Թե չէք տեսնում որ զբաղված եմ:Էլ ավելի եմ կատաղում երբ ինձ փորձում են համոզել որ լրագրող չդառնամ:Էտ էլ քիչ է սկսում են բացատրել որ բժիշկը կամ իրավաբանը ինձ ավելի հարմար մասնագիտություններ են:angry:Թե դուք ինչ գիտեք:Մեկ էլ նյարդերիս ազդում է երբ առավոտ շուտ երբ հանգիստ քնած եմ եմ ,չգիտես որտեղից մի ճանճ է հայտնվում ու էնքան է ականջիս տզզում մինչև կատաղած չեմ զարթնում ու ճզմում էդ անպետք արարածին:
Արդեն զզվել եմ էս ամեն ինչից::o
Rammstein
29.10.2012, 23:12
Նյարդայնանում եմ, որ կողքս արեւածաղիկ են չրթում ու էդ արեւածաղիկի չրթվելու ձայնը բերանի մեջ արձագանքելով ու ուժեղանալով, դառնալով մի տեսակ խուլ ձայն, հասնում ա իմ ականջին: :}:{
Mephistopheles
29.10.2012, 23:14
Իմ ներվերի վրա ոչ ոք չի ազդում, որովհետև ես եմ ազդում բոլորի ներվերի վրա…
Ւմ ներվերի վրա ազդում ա, երբ չափահաս մարդուն «բռնացնում են» փոքր երեխաների շոու, կամ երեխաներին վերաբերող որեւէ բան նայելուց ու սկսում են փնթփնթալ, քարոզ կարդալ «չմեծացար էդ տարիքից, մենակ էդ ես հասկանում, էդ ա քոնը....»: Չեմ հասկանում ի՞նչ մի բողոքելու պատճառ ա:(
Հետաքրքիր ա, էդ դեպքում ինչու՞ էդ նույն «մեծ մարդիկ» երեխաների հետ վարվում երեխայաբար՝ մեկ-մեկ թլոշ են խոսում, մեկ-մեկ էլ էնպիսի՜ մանկական բաներ կանեն զուտ երեխաին ուրախացնելու համար... «բա ամոթ չի՞»:acute

Դե ես էնքան էլ մեծ չեմ, բայց ինձ շուտ-շուտ են ասում. « Դեռ Tom and Jerry ես նայու՞մ :o»: Ավելին. ես ու քուրս մի խաղ ունենք, հենց հավես ա լինում, խաղում ենք, անունն էլ հենց մուլծիկի անունն ա. Քուրս ասում ա էտ սերիայի սկիզբը կամ մի պուճուրիկ հատված , ես շարունակում եմ և հակառակը :) Ու էտ ամեն ինչը հաշվով :)) Համարյա անգիր գիտեմ որ քայլից հետո ինչ պիտի լինի, երաժշտությունն էլ: Բայց էս վերջերս տեղ,տեղ մոռանում եմ.....կրկնել ա պետք, որ մի անգամ թերթեմ կհիշեմ :))
:angry
Նյարդայնացնում ա, որ հարցնում եմ ի՞նչ ծրագրեր եք օգտագործելու համակարգչով (որ իմանամ ինչ հզորության կոմպ խորհուրդ տամ էտ մարդկանց), պատասխանում են՝
1. Ծրագիր չէ, տան համար
2. Ուղղակի ունենալու (էս մեկը խնդալու էլ ա :D)
3. Ես ծրագրավորող եմ :beee (վերջում պարզվում ա ինքը դաժը Core i3-ի ու Core i5-ի տարբերությունները չգիտի, հետո ի՞նչ ծրագրավորող ա :fool)
Մեր պատմության դասատուի թրաշը:angry
Մեկ էլ որ ասում են, ոնց կարելի ա սիրային ֆիլմեր չսիրել:love:angry:angry
Իմ նյարդերի վրա արդեն մի քանի ամիս է, ինչ ազդում են մեր կուրսի ղզիկ տղեքը, ախր էդքան ղզիկ կլնի՞ տղեն…:angry
Alphaone
14.04.2013, 23:59
ԴԻՄԱԿԸ... Եթե Ռամշտեյնն եղավ, ապա ԴԻՄԱԿԸ քառակուսի աստիճանով :D
իմ հանգստությունը,, հիմա թափառում են ակումբի թեմաներում,, անկապ,, ու հոգուս խորքում ներվայանում եմ պահվածքիս վրա
հ.գ. ժամանակ չունեմ, փոխանակ նյութեր հավաքեմ, ինչով եմ զբաղված…:fool
Ruby Rue
20.04.2013, 23:34
Նյարդերիս վրա հայկական շոու-բիզնեսն ա ազդում:
Բայց ավելի շատ ազդում ա էն փաստը, որ հերիք չի Ռուսաստանում են հայկական երաժշտության մրցանակաբաշխությունն անում, դեռ մի բան էլ ռուսերեն են վարում: :angry
Ե՞րբ ա վերանալու էս ստրկամիտ մտածելակերպը, ե՞րբ...
Հ.Գ. Ռուբի՜, այ Ռուբի, ո՞վ էր քեզ խնդրում հեռուստացույց միացնել: :(
impression
20.04.2013, 23:45
մեր խանութի սասիսկեքի բաժնում աշխատող կնիկը
տրանսպորտում հեռախոսով բարձր ու երկար խոսող/տուֆտող մարդիկ
հեռուստացույցի լավ չաշխատող ու կորելու խասյաթ ունեցող պուլտը
internet explorer-ը /հայատառ շատ գռեհիկ էր ստացվում/
հոսանքի տատանումները
սիլվեստր ստալոնեն
ամպի տակից ջուր է գալիս-ի երկրորդ տողը
չինարեն տառասխալները
ժանգոտ պիրսինգները
ֆրեդի մերքյուրիի չպատճառաբանված խանդավառությունը մահից առաջ
ու տենց
Stranger_Friend
21.04.2013, 00:12
Այն մարդիկ, ովքեր իրենց բարձր են դասում հասարակությունից... ովքեր իրենց համարում են ավելի լավը, ավելի բարի, ավելի գեղեցիկ կամ ավելի խելացի մյուսներից (իրենց շրջապատից)... Մեծամտությունը
... լավ, եթե <<անկախ քեզնից>> մտածում ես, որ դու կողքինիցդ ավելի լավ մարդ ես, պարտադիր չէ չէ՞ դա ասել... խոսքն էլ հո կամային է...
Դժվար անհասկացող մարդիկ: :sad Գլուխս պայթում ա:
են մարդկանցից, ովքեր իրենց ջրատար խողովակի տեղ դնելը սարքում են բնավորության գիծ:sulel
Նյարդերիս վրա անպատասխանատու մարդիկ են ազդում, հատկապես նրանք, ովքեր միշտ են էդպես ու հեչ իրանց պետքն էլ չի, որ ուղղեն: Ամենավատը, որ գիտեն չեմ սիրում ու էլի շարունակում են սիստեմատիկ:sad
impression
22.04.2013, 22:25
կյանքը.... ԿՅԱՆՔԸ!!!!!
Լեդի Վարդ
28.04.2013, 11:16
Էն տեսակի մարդիկ ովքեր իրենցից ոչ մի բան չէն ներկայացնում ու գովում են իրենց:angry
Սերգեյ Դանիելյանը:sad Ժամանակին՝ դատելով իր մի կերպարից կարծում էի լավ դերասան է: Բայց ժամանակի ընթացքում փոխեց իր կերպարը: Հիմա դարձել է անտանելի:angry Կերպարները անկապ, խաղը տհաճ, էլ չեմ խոսում հաղորդավարության մասին,:fool երբ անգամ իմաստալից թեմաները վերածում է գռեհիկ հումորի, անտաղանդ հեգնանքի: Ատում եմ նրան:nono
Alphaone
28.04.2013, 17:59
Ձգձգվող հրաժեշտը...
Իմ նյարդերի վրա ազդում են նախանձ մարդիկ,տրանսպորտի մեջ լցված ժողովուրդը և քյառթու մարդիկ երևի այսքանը
Լեդի Վարդ
28.04.2013, 19:20
Իսկ իմ նյարդերի վրա ազդում ա ռաբիզը ու էտ աղբը լսող մարդիկ
Իմ նյարդերի վրա ահավոր ազդում են 100 հոգանոց երթուղայինները:angry
Sagittarius
29.04.2013, 01:19
"որդեղա" "պետկա" "հերաղոսի" "մեչ" "պեթք"
Mephistopheles
29.04.2013, 05:32
Մի շաբաթ առաջ րաֆֆին էր, բայց հիմա ինքն էլ չի ազդում… ես բոլորին շատ սիրում եմ ու բոլորն էլ ինձ են շատ սիրում, որտև ես շատ լավ, բարի ու խղճով մարդ եմ…
Նյարդերիս վրա շաատ ուժեղ ազդումա, երբ ես մի բան գիտեմ, ու էդ իմացածս, նորից ինձ հիշեցնում են..
շաատ չափից դուրս շատ եմ ջղայինանում...
Ազդում ա էն, որ մեր վերջին զանգին պետք լիներ մարտին մկրտչյան, բայց չեղավ, չէ, ոչ թե ազդում ա էն, որ չեղավ, այլ էն, որ չեղավ ոչ թե նրա համար, որ դրա դեմքին նայելուց քյաբաբի հոտ ա փչում, այլ, որովհետև Օնոյենց դասարանն էլ ա էտ երգելու :mda
Stranger_Friend
10.05.2013, 23:50
"որդեղա" "պետկա" "հերաղոսի" "մեչ" "պեթք"
ՙՙԽնդրվելը.՚՚
Լեդի Վարդ
11.05.2013, 09:29
Էն մարդիկ ովքեր անկապ տեղը ծիծաղում են:
Նաիրուհի
11.05.2013, 15:25
Էն ակումբցիները, ովքեր «Անկապ օրագիրը» Ֆեյսբուքի կամ Թվիթերի տեղ են օգտագործում։
Իմ նյարդերի վրա ահավոր ազդում է, երբ ինչ-որ մեկը, առանց ինձ ասելու, հեռախոսս վերցնում է:
Ներողություն խնդրելը ամոթ համարողներն ու կիսամյակի վերջը:
Լեդի Վարդ
12.05.2013, 12:36
Հարսանիքի օրը նամանավանդ երբ պապան ա քավորը:
Ruby Rue
14.05.2013, 01:07
... էն աղջիկները, որ կանաչ շալվար են հագնում, կարմիր շապիկ, դեղին ժակետ, մանուշակագույն կոշիկներ, վարդագույն շրթներկ են քսում, եղունգները՝ փիրուզագույն, աչքերն էլ շագանակագույն ներկում: Ոնց որ չստացված ծիածան լինեն:
Էն կնանիքը (ոչ թե կանայք, այլ հենց կնանիքը), որ իրենք հագնվում-կապնվում պռտվում են, իսկ իրենց երեխաները կեղտի մեջ կորած են ու պատառոտված շորերով:
Մարշրուտկայի վարորդների ճկույթի երկար ու կեղտոտ եղունգները
Երթուղայինում գլավերևումդ կախվող, գրքիդ լույսը փակող հոտավետ ձյաձյաներն ու բուրումնավետ ծյոծյաները
Մեկ էլ` աննման կուրսեցիներս
Ու Դեմիդովիչի 3251-3253 խնդիրները
Բայց ամենաշատը` ֆեյսբուքը, որովհետև հենց ուզում ես ջնջվես, պարզվում ա, որ ինքն իրոք անհրաժեշտ ա...
Անհասկացողներն են իմ վրա ազդում, որ հերիք չէ չեն հասկանում, հետն էլ հիմար ենթադրություններ են անում:
melancholia
21.05.2013, 20:37
նյարդերիս վրա ահավոր ազդում է անզորությունը, ցանկությունների ու տրաված հնարավորությունների անհամապատասխանությունը
Լեդի Վարդ
21.05.2013, 20:47
Նյարդերիս վրա ազդում են, էն ուսուցիչները որոնք ինձ միշտ ասում են ՝«Այս տարի լավ էիր սովորում» ,բայց միշտ կիսամյակի վերջում քարորդս ցածր են դնում, իսկ են աղջիկները ովքեր ամբողջ տարին շպարված են գալիս դասի, իրանց քարորդը չգիտես ինչի բարձր են դնում:angry
VisTolog
23.07.2013, 17:21
Էս երաժշտությունը ամեն անգամ գիշերը լսելը:
http://www.youtube.com/watch?v=eS6BeTsbQ6g&feature=youtu.be
էս անդուր ու զզվելի շո՜գը:angry
Հ.Գ՝ հանգիստ եմ ուզու՜մ:aaa
Ճակատագիր քարոզողները:Էդ աստիճանի մեկ էլ նյարդերիս վրա ազդում են էն մարդիկ ,որ ասում են,,Էդ մուլտիկների մեջ ինչ էս գտել,չեմ հասկանում:Արդեն մեծ աղջիկ ես,,:Որ ըտենց չեն խոսում...:angry
Այ երբ կապացուցեմ որ ես եմ որոշում իմ ապագան ոչ թե ճակատագիրը ու երբ բրազիլալատինամերիկյան սերիալներին կփոխարինեն աշխարհագրական սահմաններ չճանաչող գաղափարներով մուլտֆիլմերը,էդ ժամանակ գուցե հասկանան թե ինչ նկատի ունեմ:
Նյարդերիս վրա ահավոր ազդում է, երբ գրառում եմ կատարում, կամ էլ մի հետաքրքիր տեսանյութ եմ նայում, մեկ էլ՝ ինտերնետը գնում է:
Էն, որ Վիվայից Օրանժ չկարողացա տեսազանգել, ու "Շամշադին-Թումոյի այգի" հեռուստակամուրջի մտահաղացումս չստացվեց իրականացնել: :sad
Ներվերիս վրա ազդում ա ահավոր հասարակության էն զանգվածը ,որը ասում ա ապե իրա վրով ու որ տղաները իրար ճպացնելով թուշ են պաչում :[:angry
Ներվերիս վրա ազդում ա ահավոր հասարակության էն զանգվածը ,որը ասում ա ապե իրա վրով ու որ տղաները իրար ճպացնելով թուշ են պաչում :[:angry
Բա ձեռները էրկու մետրից թափով խփելով բարևելը:
Հետաքրքիրը էն ա, որ իրանք՝ տղաները, միշտ աղջիկներին են քննադատում էդ բարևել- պաչել-ճպացնելու համար:
Էն, որ Վիվայից Օրանժ չկարողացա տեսազանգել, ու "Շամշադին-Թումոյի այգի" հեռուստակամուրջի մտահաղացումս չստացվեց իրականացնել: :sad
ոնց եմ քեզ հասկանում)
Փոքրիկ շրջմոլիկ
09.09.2013, 22:20
Երկար, դանդաղ, մանրակրկիտ հաց ուտելը :)
Երկար, դանդաղ, մանրակրկիտ հաց ուտելը :)
+ ուտելով հեռախոսով խոսելը :angry
Էսօր կուրսեցիներիս փորձում էի բացատրել, թե ինչ է կարբոնային ոտնահետքը, ամեն նախադասությունիցս հետո ստանում էի ՛՛Հա ի՞նչ՛՛ արձագանքը ու ևս մեկ անգամ համոզվում, որ իմ նյարդերի վրա ազդում են մենակ, մենակ կուրսեցիներս:[
արդեն ֆեյսբուքի տխմար, կրկնով նորություն կոչվածները
Ruby Rue
19.09.2013, 05:53
Իմ նյարդերին անտանելիորեն ազդում է, որ լվացքի կամ չորացման մեքենայում ինչ-որ մեկի նասկին եմ գտնում:
Ներվայնանում եմ, որ պայուսակիս մեջ ռետին եմ փնտրում, բայց փոխարենը ձեռքս են ընկնում փոքր կարագ, մայոնեզ կամ մանանեխ, բայց ոչ երբեք՝ ռետին:
Մեկ էլ նյարդերիս ազդում է, որ սոված ճաշարան եմ մտնում, հարձակվում ճաշիս վրա ու մարդիկ գալիս, սկսում են հետս խոսել… Մեկ էլ, որ ուտում պրծնում եմ, մինչև ճաշարանից բլուրն ի վար իմ սենյակ եմ վազում, էլի սովածանում եմ:
Ու ընդհանրապես՝ ես նյարդայնանում եմ, երբ սոված եմ: :D
Նյարդերիս վրա ազդում են էն մարդիկ , ովքեր նամյոկներով են խոսում,ուզում են ինչ-որ բան հասկացնել իրենց գրառումներով կամ քայլերով:
Իմաստը ո՞րն ա սարով-ձորով ընկնելու, եթե կարաս ուղիղ ասես,մարդու նման: Ոչ թե ստեղով-ընդեղով, սրա-նրա աչքի առաջ կամ հենց ուրիշի օգնությամբ: Վիրավորական ա...
Alphaone
20.09.2013, 18:00
Ֆեյսբուքի թագերը, հետո էլ ավելի՝ նեղանալը, երբ քեզ անթագ ես անում կրոնական թեմաներով իրենց կարծիքով նկարների, իսկ քո կարծիքով ծաղրանկարների վրայից:
Նաիրուհի
21.09.2013, 01:25
Որ մի թեմայում մարդու գրառումը տեսնում ես, հուզվում ես, շնորհակալելը չի հերիքում, վարկանշում ես՝ երկար ու անկեղծ մեկնաբանությամբ, հետո գնում ես կողքի թեմա ու նույն մարդու գրառումից նենց ես տխրում, որ քիչ է մնում՝ ափսոսաս անկեղծանալուդ համար :(
Քիմիայի ամբիոնի վարիչը :scare
Քիմիայի ամբիոնի վարիչը :scare
Ուզու՞մ ես ամբիոնի վարիչներին էլ դու նյարդայնացնես, արի մեդիկուս, կասեմ ոնց :))
Ռեկլամ ստացվե՞ց :think
Ուզու՞մ ես ամբիոնի վարիչներին էլ դու նյարդայնացնես, արի մեդիկուս, կասեմ ոնց :))
Ռեկլամ ստացվե՞ց :think
Ասում են իրանից ինչքան հեռու, էնքան լավ...մի ձև հիպնոզացնում ա իր լեկցիան ինձ...
Ասում են իրանից ինչքան հեռու, էնքան լավ...
Էդ ասածները մի լսի ;)
Rhayader
03.10.2013, 19:52
ՀՀԿ-ական ակումբցիները:
Alphaone
04.10.2013, 00:12
Կիևյանից Օրբելի թեքվող ճանապարհը՝ ոչ հետիոտներն են կանոնները պահում, ոչ վարորդները, քանի անգամ վթարի ականատես կամ մասնակից դառնալու շանսից մազապուրծ եմ եղել...
StrangeLittleGirl
04.10.2013, 00:13
Կիևյանից Օրբելի թեքվող ճանապարհը՝ ոչ հետիոտներն են կանոնները պահում, ոչ վարորդները, քանի անգամ վթարի ականատես կամ մասնակից դառնալու շանսից մազապուրծ եմ եղել...
աաա, տենց բաներ մի ասա: ես ուզում եմ էդ ճամփով քշել :cry
Alphaone
04.10.2013, 00:32
աաա, տենց բաներ մի ասա: ես ուզում եմ էդ ճամփով քշել :cry
Բյուր, էս 4 օր ա էդ անցումն օրը 2 անգամ հատում եմ, ամեն օր նույնն ա ու չգիտես ինչի հատկապես էդտեղ, մի կանգառ վերև էլի անցում կա բացարձակ չեն խախտում...
Նյարդերիս վրա ահավոր ազդում են որոշ վաճառողուհիների մունաթոթ դեմքերը (իբր լավություն են անում քեզ, որ դժգոհությամբ սպասարկում են)::beee
ասեմ, ասեմ:angry...
էն որ մոդայա մի բան ընկնում, ու ամեն աղջիկ, ու կապ չունի ինքը սիրունա, թե գեշ, էդ մոդայինա հետևում, ու կապ չունի իրան կսազի, ինքը էդ անումա որովհետև <մոդայա>
հ.գ՝
մազերի ծայրերի ոսկեգույնները:}
Նյարդերիս վրա ահավոր ազդում են նրանք, ովքեր լցնում են իմ համբերության բաժակը:
melancholia
07.01.2014, 20:35
վերջերս սկսել է ազդել հեռախոսիս զարթուցիչը: բայց ամեն օր մոռանում եմ անջատել, որ իզուր առավոտյան 6 ին չզնգա ու հարամ չանի ,,,,,
Alphaone
08.01.2014, 00:40
Ես, ես ինքս ու ևս մեկ անգամ ես, երբ կորցնում եմ ինձ, դառնում ավելորդ սենտիմենտալ, ավելորդ ագրեսիվ, ընդհանրապես, երբ շատ եմ ավելորդ դառնում, ահավոր ազդում եմ նյարդերիս վրա, բայց հետո, երբ խելքի եմ գալիս ու անցնում ռետրոսպեկտիվ ինքնախարազանմանը...
Նաիրուհի
08.01.2014, 02:06
Նույն մարդու՝ արդեն երեք տարուց ավելի կրկնվող տափակ հումորներն ու ոչ պակաս տափակ ոճը, որն առաջին անգամը, ոչինչ, «ուտվում է», բայց պարբերաբար աչքիդ ու ականջիդ ընկնելու դեպքում դառնում է սրտխառնոց առաջացնող :[
Մեկդ փրկեք, էլ չեմ դիմանում։ Տարիքի հետ արդեն ալարում էլ է գոնե մի քիչ կրեատիվություն մտցնել. ես սենց երկար չեմ ձգի, բռնեմ արգելափակե՞մ :unsure
Ծայրահեղ
08.01.2014, 21:33
միացրած ՏՎ–ն,երբ ոչ ոք չի նայում
քաղաքի փողոցները ոչ հատկացված վայրերում անցնողները ու նման անասություններ)))
keyboard
09.01.2014, 00:43
պապս :D համ ինչը, համ ով :D
Էն <<Փոքրիկ զորավար>> ֆիլմ ա, ինչ զիբիլ ա... դրա գովազդը :[
Ուղեղներս արդուկեցին իրանց ախմախ ֆիլմի նույնքան ախմախ գովազդով, օրը քանի՞ հազար անգամ կարանք էդ բարբաջը լսենք ...ինչքա՞ն կարելի ա, զզվեցինք արդեն :(

Մի անգամ անծանոթ համարից մի կին զանգում, ասում ա «քեզ տեղ տանե՞մ ցավդ տանեմ» ու վռազ ատբոյ տալիս:blin:fool
Նարեկ Դուրյանի դեմ ոչինչ չունեմ, բայց այդ դերասանի գովազդները նյարդերիս վրա ահավոր ազդում են:
Նարեկ Դուրյանի դեմ ոչինչ չունեմ, բայց այդ դերասանի գովազդները նյարդերիս վրա ահավոր ազդում են:
Բայց ինչի? :)) Ահագին համովն է :love
Նաիրուհի
11.01.2014, 16:02
Որոշ ակումբցիների երկար մականունները։
Նեթով մտնելիս էջը 150% զում է արած, որովհետև իմ տեսողությամբ տանջանք է ստանդարտ տառաչափով կարդալը, ու փաստորեն զրկվում եմ թեմայի վերջին գրառմանը գնալու հնարավորությունից, եթե էդ գրառումը կատարել են, ասենք, Բյուրը, MWMS-ն կամ Էննան :cry
Alphaone
11.01.2014, 16:15

ես էլ ասում էի ձեն չհանեմ, չնեղանան :D
Գրառումները շատ են, բոլորը չեմ կարդացել, այնպես որ կարող է կրկնվեմ
Նյարդայնանում եմ`
1. երբ որ արգելում են ինչ-որ բան անել
2. երբ որ գիշերը պառկած ես, գիտակցում ես, որ մեկ կամ թ րոպեից արդեն քնած կլինես, ու հենց այդ պահին հզոր մտքեր են քալիս ուղեղդ կասմ ասենք երգի համար լավ երաժշտություն ես հորինում, բայց առավոտը մոռանում ես
3. երբ որ ասում են` շուտ քնեմ
4. երբ որ ասում եմ առանց շաքարի եմ թեյ խմում, էնպես են նայում, ոնց որ մեկին սպանած լինեմ, կամ ասենք հարցնում են " Խի ուզում ես նիհարես?''
5. երբ որ կողքս իմ ուզած մարդիկ չեն
6. երբ որ օնլայն ֆիլմ/վիդեո նայելիս այն կտրատվում է
7. երբ որ գիրք կարդալիս աչքս կպնում է
8. երբ որ բարեկամները սկսում են ինձ "պսակել"
9. բարեկամների հետ սկայպով խոսալը
10. երբ թեյը սառչում է
11. երբ որ իմ կյանքն են քննարկում
12. մարշրուտկաներ
13. պլանշետներ
14. ամեն ինչ
Փոքրիկ շրջմոլիկ
16.01.2014, 23:11
"Հայ-Q" ինտելեկտուալ հեռուստախաղի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ հաղորդավար՝ մեծատաղանդ ու ամենագետ Արման Աբովյանը :aaa
https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/579088_460729200636448_21705654_n.jpg
Կարծում եմ էս հաղորդումը նայողները ինձ կհասկանան.
Ջին, բայց ինքը չի հաղորդավարը... մասնակցող թիմերից մեկի ավագն է ինչքան գիտեմ
Էդ խաղը մի անգամ աչքովս ընկել ա ու իրոք իմ նյարդերի վրա էլ ազդեց...
Իմ նյարդերի վրա ազդում է էն պահը, երբ ես դասից կամ առավել ևս քննությունից ուշանում եմ, հասնում եմ Մետրո ու հասնելս ու մետրոյի դռները փակվելը մեկ են լինում :angry Նեեեենց եմ ջղայինանում, միշտ տենց ա լինում, թե ինչի չգիտեմ...
StrangeLittleGirl
16.01.2014, 23:26
"Հայ-Q" ինտելեկտուալ հեռուստախաղի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ հաղորդավար՝ մեծատաղանդ ու ամենագետ Արման Աբովյանը :aaa
https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/579088_460729200636448_21705654_n.jpg
Կարծում եմ էս հաղորդումը նայողները ինձ կհասկանան.
Մի անգամ եմ նայել :D հա, իմ ներվերի վրա էլ ա ինքը ազդում
Մի անգամ եմ նայել :D հա, իմ ներվերի վրա էլ ա ինքը ազդում
մասնակիցների ներվերի վրա էլ ա ազդում, հատկապես երբ բժշկությունից սխալ բաներ ա խոսում:
Իմ նյարդերին ազդում է.
- էս հիմար կոմպը/ա՜, էնպես կջարդեմ, գրողը տանի/:
- երբ ես ճիշտ բան եմ ասում, ինձ կասկածող հայացքով նայում են , էդ ժամանակ ես սկսում եմ ծիծաղել ու իրենց թվում է ես սուտ եմ ասում:
- շաբաթ օրը վեր են կենում ժամը յոթին ու սկսում են խոսել էնքան բարձր, որ երազումդ մոնստրներ ես տեսնում, հետո էլ շաբաթ կիրակի գլխացավից չես կարում ազատվես:
- երբ ինձ ասում են <<շատ ես բարդացնում ամեն ինչ>>, ազնիվ խոսք էս կյանքի մեջ հենց բարդ լինելն է ինձ դուր գալիս:
- <<ընկերուհուս>>հարցնում եմ կգաս գնանք խանութ/զբոսնելու/, ստանում եմ շշմեցուցիչ պատասխան.<<Պողոսին սպասի զանգեմ հարցնեմ>>:
- նյարդերիս ազդում է, երբ առավոտ 8-ին վեր եմ կենում գնում դպրոց ու ոչինչ չսովորելով երկու ժամից հետ են ուղարկում տուն/Աշոտյանի մե՜ծ գլուխն ա մեղավոր/
- ամեն ինչը
Էն մի հատ լոտոյի գովազդ կա է, ոնց որ <<հայ լոտոն>> ա, դրա մեջ մի հատ տղա կա է. այ էդ տղու պատառաքաղով սանրած հատիկ-հատիկ մազափունջն ա ազդում նյարդրեիս վրա: :))
Նաիրուհի
18.01.2014, 02:21
Էն, որ համակարծիք մարդիկ ջան ասում, ջան լսում են, ու վախենում ես էդ խոսակցության մեջ մտնել ու անհամաձայնություն հայտնել, որովհետև իրենք արդեն դատապարտել են այն, ինչ դու ասելու ես, իրենց չես տարհամոզի, ուրեմն էլ արտահայտվելու իմաստ էլ չկա:
Բայց մեկ է`ներսիցդ տրաքվում ես :( Ներվայնանում եմ :angry
Երբ որ մատով չանթերը նասկիով են հագնում :[
Էս թեման հենց հանդիպում եմ ուզում եմ գրեմ:D
Իմ նյարդերին ազդում է , երբ ես տարիներով լաց չեմ լինում, մեկ էլ <<ծաղիկը թառամեց>>-ի տիպի նախադասությունների սկսում եմ լացել/զռալ/ ու դա երկու ամիս շարունակվում է:noti
Եկա ասեմ,որ իմ նյարդերին ազդում է,երբ խոսում են ակումբի պասսիվությունից: 2 օր ակումբում չեմ եղել,241 չկարդացած գրառում ա ցույց տալիս,աչքերս կշլանան,մինչև կարդամ: :D
Որ շանթով լուրեր ես նայում, մեկ էլ իրանց ժողովրդական երգիչի երգերն են վրա վրա գնում, մեկը մեկից տհաճ երգեր:
Ուլուանա
23.01.2014, 10:44
Նյարդերիս վրա ազդում ա էն, որ Հայաստանում ամուսնուս ամեն տեղ սփյուռքահայի կամ արտասահմանցու տեղ են դնում ու փորձում խաբել։ Նախ և առաջ՝ տեսքով պայմանավորված, դե, իր մեղմիկ– քաղաքավարի խոսելաձևն էլ վրադիր՝ լրիվ փչացնում ա ամեն ինչ։ Հատկապես ինչ–որ բան առնելիս, երբ ապրանքները ֆիքսված գին չունեն, հենց սկզբից, դեռ ձայնն էլ չլսած՝ նայում են Վազգենի «ոչ այս երկրից» մակնիշի դեմքին ու մի հատ հո ԹԻՎ չեն կրակում :angry։ Էն օրը վերնիսաժից մի բան էինք առնում, որից մի քանի օր առաջ էլ էինք առել 1500 դրամով, իսկ էդ անգամ էն նախորդը չկար, մի ուրիշ տեղ տեսանք, գինը հարցրինք, սկզբում 3000 ասեց, ընդ որում՝ չափն էլ մեր նախորդ առածից մի քիչ փոքր էր, ասեցի, որ մի երկու օր առաջ դրանից մեծը կես գնով եմ առել, սկզբում 2500 իջեցրեց, հետո տեսավ՝ չի կպնում, 1500–ով համաձայնեց։ Ես էլ արդեն որոշեցի, որ սրանից հետո մի բան առնելիս ինքը պիտի մի կողմ քաշվի, ես խոսեմ. փառք աստծո, ես սփյուռքահայի տեսք չունեմ :))։
Ներսես_AM
23.01.2014, 11:37

Հայաստան գալուց թող սափրվի։ :D:P
Ուլուանա
23.01.2014, 12:06
Հայաստան գալուց թող սափրվի։ :D:P
Ցավոք, իրա «սփյուռքահայությունը» զուտ մորուքի մեջ չի։ Մի յոթ տարի առաջ, երբ դեռ մորուք չուներ, որ եկել էր, էլի բոլորը սփյուռքահայի տեղ էին դնում :D։ Ասում են՝ դեմքի արտահայտությունն ա ոչ հայաստանյան, թե ինչ :))։
Ցավոք, իրա «սփյուռքահայությունը» զուտ մորուքի մեջ չի։
Աչքիս նաև սրա մեջ ա, Ան :))
Էն օրը վերնիսաժից մի բան էինք առնում
Ուլուանա
23.01.2014, 22:14
Աչքիս նաև սրա մեջ ա, Ան :))
Արտ, ախր նենց բան էինք առնում, որ իմ կարծիքով, էնքան էլ սփյուռքահայկական չէր :))։
StrangeLittleGirl
23.01.2014, 22:19
Նյարդերիս վրա ազդում ա էն, որ Հայաստանում ամուսնուս ամեն տեղ սփյուռքահայի կամ արտասահմանցու տեղ են դնում ու փորձում խաբել։ Նախ և առաջ՝ տեսքով պայմանավորված, դե, իր մեղմիկ– քաղաքավարի խոսելաձևն էլ վրադիր՝ լրիվ փչացնում ա ամեն ինչ։ Հատկապես ինչ–որ բան առնելիս, երբ ապրանքները ֆիքսված գին չունեն, հենց սկզբից, դեռ ձայնն էլ չլսած՝ նայում են Վազգենի «ոչ այս երկրից» մակնիշի դեմքին ու մի հատ հո ԹԻՎ չեն կրակում :angry։ Էն օրը վերնիսաժից մի բան էինք առնում, որից մի քանի օր առաջ էլ էինք առել 1500 դրամով, իսկ էդ անգամ էն նախորդը չկար, մի ուրիշ տեղ տեսանք, գինը հարցրինք, սկզբում 3000 ասեց, ընդ որում՝ չափն էլ մեր նախորդ առածից մի քիչ փոքր էր, ասեցի, որ մի երկու օր առաջ դրանից մեծը կես գնով եմ առել, սկզբում 2500 իջեցրեց, հետո տեսավ՝ չի կպնում, 1500–ով համաձայնեց։ Ես էլ արդեն որոշեցի, որ սրանից հետո մի բան առնելիս ինքը պիտի մի կողմ քաշվի, ես խոսեմ. փառք աստծո, ես սփյուռքահայի տեսք չունեմ :))։
Ան, վերնիսաժում ինձ էլ են սփյուռքահայի տեղ դնում :)) Մի անգամ որ տենց գին կրակեցին, տարա-բերեցի, ասեցի՝ ես ստեղացի եմ, իսկական գինն ասեք: Երեք անգամ ավելի ցածր գին ասեց :D
Արտ, ախր նենց բան էինք առնում, որ իմ կարծիքով, էնքան էլ սփյուռքահայկական չէր :))։
Դե կատակում էի, Ան :)
Բայց ամեն կատակի մեջ էլ, ասում են, ճշմարտություն կա: Բոլորի մեջ կա թե չէ, չգիտեմ, սրա մեջ կա: Ասեմ էդ ճշմարտությունը: Վերնիսաժից օգտվողների մի 90 տոկոսը կարծում եմ սփյուռքահայերն են (էդ թվում նոր գնացածները), տուրիստները, ու արտասահմանում ապրողների համար նվեր առնողները:
Օրինակ ես վերջին անգամ երևի մի 5 տարի առաջ եմ վերնիսաժից առևտուր արել, էն էլ ԱՄՆ նվեր ուղարկելու համար:
Sagittarius
24.01.2014, 01:08
Սոլարիայի բնակիչները:
Էն երևույթը, որ արական սեռը իգական սեռին ձեռքով ա բարևում:angry
Սիրուն չի էլի :(
Էն երևույթը, որ արական սեռը իգական սեռին ձեռքով ա բարևում:angry
Սիրուն չի էլի :(
Հը՞, պարտադիր պիտի պաչե՞նք: Շատ էլ նորմալ ու սիրուն բարևելու ձև է :)
Հը՞, պարտադիր պիտի պաչե՞նք: Շատ էլ նորմալ ու սիրուն բարևելու ձև է :)
Չէ՛, ոչ էլ պաչեք :B
Խոնարհվեք պիտի :))
Լա՛վ, կատակը մի կողմ՝ ընդամենը բարև ասելն ու ժպտալը բավական ա,իսկ ձեռքսեղմումը նորմալ ա նայվում տղամարդկանց պարագայում: ;)
Հը՞, պարտադիր պիտի պաչե՞նք: Շատ էլ նորմալ ու սիրուն բարևելու ձև է :)
Էթիկայի այբուբեն. տղամարդը կարող ա սեղմել կնոջ ձեռքը միայն այն դեպքում, երբ կինն ա առաջինը իր ձեռքը մեկնում: Եթե էն ասպետական պահերը դեռ ուժի մեջ են, էլի:
StrangeLittleGirl
25.01.2014, 16:57
Ու ընդհանրապես շատ սիրուն բան ա, երբ կինն ու տղամարդն իրար ձեռքով են բարևում: Հակառակը, ինձ ներվայնացնում ա, երբ ժամանում ա մի տղա, աղջիկներին ասում ա ուղղակի բարև, ընդհանուր նենց օդի մեջ, իսկ տղաներին հատ-հատ ձեռքով բարևում ա: Մի տեսակ ոնց որ աղջիկները մարդ չլինեն:
Էթիկայի այբուբեն. տղամարդը կարող ա սեղմել կնոջ ձեռքը միայն այն դեպքում, երբ կինն ա առաջինը իր ձեռքը մեկնում: Եթե էն ասպետական պահերը դեռ ուժի մեջ են, էլի:
Էդ ո՞ր դարաշրջանում :think
հըմ... հետաքրքիր ա... մի երևույթը կարող ա՝ մեկի նեռվեր սղոցի, իսկ մյուսի մոտ էդ երևույթի բացակայությունը նեռվեր սղոցի :))
Ուլուանա
25.01.2014, 17:16
Էդ ո՞ր դարաշրջանում :think
Ինչքան գիտեմ, քսասներորդի վերջերին դեռ ուժի մեջ էր, էս դարաշրջանից խաբար չեմ, բայց ենթադրում եմ, որ բան չի փոխվել։
Ի դեպ, ես էլ դեմ չեմ, որ տղամարդիկ ինձ ձեռքով բարևեն։
Բայց որ պատկերացրի՝ աղջիկն աղջկան ա ձեռքով բարևում, մի տեսակ անհեթեթ տեսարան թվաց, չգիտեմ :D։
StrangeLittleGirl
25.01.2014, 17:39

Արտասահմաններում նորմալ երևույթ ա ծանոթանանալիս կամ պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Alphaone
25.01.2014, 18:19
Իմ նյարդերի վրա ազդում էր, երբ գրում էին՝ իմ էսինչս, օրինակ՝ իմ համակարգիչս, իմ գրիչս, նոր նկատեցի, որ նման վրիպակ ինքս եմ արել ու գերադրական աստիճանով սկսեց նյարդերիս վրա ազդել: Հետո նյարդերիս վրա ազդում են վիրպակներս, երբ գրելուց հետո, երբ արդեն չեմ էլ կարող գրածս խմբագրել, աչքս կանգ է առնում լիքը ուղղագրական սխալների վրա, որոնք դե ֆակտո վրիպակ են... :(
Sagittarius
25.01.2014, 18:45
Էթիկայի այբուբեն. տղամարդը կարող ա սեղմել կնոջ ձեռքը միայն այն դեպքում, երբ կինն ա առաջինը իր ձեռքը մեկնում: Եթե էն ասպետական պահերը դեռ ուժի մեջ են, էլի:
Էթիկայի հարց չի Հայկօ ջան: Իմ ներվերի վրա ֆեմինիզմը ահավոր ազդում ա (էս էլ թեմայի շրջանակում), բայց արդարության համար դրանով տղամարդ ցույց ա տալիս կնոջ երկրորդական դերը: Թե չէ ինչով կբացատրե՞ս էն կորելացիան, որ տենց վարվում են են հասարակություններում/ժամանակաշրջաններում, որտեղ կնոջ դերը առավել ցածր ա եղել:

Ըստ իմ պատկերացրած քաղաքավարության կանոնների առաջինը ձեռքը մեկնում ա միջանձնյա հարաբերություններում ավելի բարձր ստատուս ունեցողը՝ ղեկավարը ենթակային, մեծահասակը՝ երիտասարդին, կինը՝ տղամարդուն և այլն:
Այսինքն ցածր ստատուս ունեցողը ձեռքը մեկնում է միայն այն դեպքում, երբ ավելի բարձր ստատուս ունեցողը "համաձայն" է դրան:
Այսինքն, ըստ սրա, տղամարդն ունի ավելի ցածր ստատուս քան կինը, ոչ թե հակառակը:
Sagittarius
25.01.2014, 20:11

Էտ որտե՞ղ Արէա ջան: Հայաստանի «քծնողական» հարաբերություններից ինձ մոտ էն տպավորությունն ա, որ ավելի ցածր ստատուսովն ա առաջինը ձեռք մեկնում, ոտքի կանգնում, բարևում ու ընդհանրապես իրան «նեղություն» տալիս:
ՈՒ էլի, լավ ու վատ չեմ քննարկում. հասարակ կորելացիա ա, որ կնոջ ձեռքով չեն բարևում, տղամարդու ներկայությամբ ուղիղ խոսքով ավելի քիչ են դիմում, որոշում կայացնելիս կարծիքը ավելի քիչ են հարցնում էն հասարակություններում, որտեղ կանայք երկրորդական դեր ունեն:
Ուլուանա
25.01.2014, 20:17
Արտասահմաններում նորմալ երևույթ ա ծանոթանանալիս կամ պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Գիտեմ, պաշտոնական հանդիպումների դեպքում ինձ անկապ չի թվում, բայց մնացած դեպքերում անկապ ա :))։
նյարդերիս վրա ազդում է, որ մարդիք կապիկություն են անում, իրավիճակներ են ստեղծում արհեստականորեն, իսկ ամենաշատն ազդում է այն, որ նման բաները հաճախ եմ սկել նկատել
մարդագայլուկ
26.01.2014, 15:27
էս վերջերս ահավոր սկսել եմ ներվայնանալ իմիտացիաներով զբաղվող մարդկանցից: Ասենք` կարդալու իմիտացիա, սովորելու իմիտացիա ու սենց բաներ:
Իմ նյարդերի վրա ազդում են այն ուսանողները, ովքեր երբ քննությունը չեն պատասխանում և անբավարար են ստանում, փոխարենը ասեն. «Չպատասխանեցի, դրա համար չստացա», ասում են. «Կռիսը չդրեց»:
Վերջերս շատ է նյարդայնացնում «մենեջեր» բառի չարաշահումը: Բոլոր վաճառողուհիները դարձել են «վաճառքի մենեջերներ», հավաքարարները՝ «մաքրության մենեջերներ», իսկ չաբանները՝ «ոչխար արածեցնելու գծով մենեջերներ»:
Ֆու:
sherlock holmes
08.02.2014, 14:02
իսկ ես շատ - շատ նյարդայնանում եմ նրանից, երբ տեսնում եմ , թե ոնց են մեր երիտասարդները սկսում սփյուռքահայերի նման
հայերեն խոսել (աղավաղելով)....... մի հատ ինձ դրա իմաստը բացատրեք էլի, ես չեմ հասկանում....
Իմ հանած ներվերն ա ազդում իմ նյարդերին... :Դ
Նաիրուհի
09.02.2014, 13:36
Երեկոյան Երևանի մայթերին գտնվող դեղատների դիմաց վառվող էն կանաչ խաչերը :[ Բա որ վառվելը հերիք չի՝ մեկ էլ սկսում են թարթել։ Հեռվից նայելիս ամբողջ փողոցը ոնց որ լուսակիրի կանաչ լույս լինի։ Որ վարորդ լինեի՝ դրանց պատճառով կաթված կստանայի երևի։ :angry
Նյարդերիս վրա ահավոր ազդում է «Հարազատ թշնամի» սերիալը:
CactuSoul
11.02.2014, 19:50
Գովազդը։ Ու ընդհանրապես էն, որ զգում եմ՝ ինչ-որ բանի տակ քողարկված կողմնակալ քարոզչություն կա։
Ի դեպ, գրառումս անելուն դրդեցին էս վերևի՝ թեմաների գովազդ-նկարները, ահագին ազդում են ներվերիս։ :pardon
Նյարդերիս վրա ահավոր ազդում են՝ ՎիվաՍելի, ֆիլարմոնիկի և նմանատիպ հաղորդագրությունները:
Էսօրվա չափից դուրս զարգացած գիտությունն ու տեխնիկան: :[
Էն, որ նյուզֆիդս լրիվ Լարս ֆոն Թրիերն ա, նամակներս լրիվ Թրիերի մասին են, ընկերներս հետս մենակ իրա նոր ֆիլմից են խոսում, իսկ ֆիլմը չկա ու եսիմ երբ կլինի: :[
Էն մարդիկ, ովքեր սոց. կայքերի իրենց login ու password-ները իրանց ընկեր/ընկերուհիներին են տալիս: :angry
էն մարդիկ, ովքեր develop բառը սխալ են արտասանում:
Շանթի անվերջանալի նախագծերը...
Քյառթուները և Ազգային գրադարանի ոստիկանները:
Յոհաննես
20.03.2014, 23:22
1.ՖԲ-ի ստատուսագիր և մեկնաբանություն թողնող աղջկները-Սոված եմ,Ես հավերժ մենակ եմ(Բայց էս աղջկա 3-րդ ընկերոջը անձամբ ճանաչում էի,էն 2-ի մասին էլ ինքն էր պատմել),վաաայ կյանքուլ էս ինչ սիրուն ես(փաստորեն նրանք նաև խաբեբա են) :
2.Մոլի հավատցյալները և աթեիզմը կրոն դարձրած մարդիկ:
3.Հանրապետականները,իբր ռոքից հասկացողները,3 մետրի ու նմանատիպ ֆիլմերի մոլի երկրպագուները:
4.Չեմ հիշում
5.Ֆուտբոլից հեռու մարդիկ,որոնք ինչ որ եզրակածություններ են անում ֆուտբոլի մասին:Կամ նաև հատուկ մարդիկ,որ Կլասիկոն նայում են նյարդային համակարգիդ հերը անիծելու համար:
6.էս զզվելի երևույթ է. Փողոցով քայլելուց չգիտեմ ինչպես ոտքս դնեմ,որ ուրիշիների կեղտոտածների վրա չհայտնեվեմ. ինչ ասես չեն անում :[:angry
7.Մեկ-մեկ էլ ես եմ իմ վրա ազդում
8.Շարունակելի... :))
«Սիրո կամուրջ» մյուզիքլի գովազդը:[
մարդագայլուկ
30.03.2014, 21:19
ԵՊՀ-ն
Միջանկյալ քննությունները ու ռեֆերատները...
Իմ նյարդերին էլ ազդում են էն մարդիկ,ովքեր հայությանը վերաբերվող որևէ թեմայի շուրջ օգտագործում են <<Տո լավ,է,դու էլ ինչ ես գտել մտածելու...>> տիպի արտահայտություններ: Տո,ա՛յ :angry:angry:angry,ուղեղներդ միացրեք:
Ապատեղեկատվություն տարածող կեղծ հայրենասերները
Էն որ իրար ողջունելիս տղաները իրար են պաչում...
Էն որ իրար պիտի պաչեն, բա խոմ կողքներով անցնողին չեն պաչելու։
StrangeLittleGirl
19.04.2014, 17:38
Ակտիվիստների կոնկրետ մի խումբ:
Էն որ իրար պիտի պաչեն, բա խոմ կողքներով անցնողին չեն պաչելու։
Պարտադիր է իրար պաչեն, չեն կարող ողջունելիս ուղղակի իրար ձեռք սեղմեն...
Պարտադիր է իրար պաչեն, չեն կարող ողջունելիս ուղղակի իրար ձեռք սեղմեն...
Այբ ջան, բա ողջունելուց էդ մարդու նկատմամբ հարգանք ցույց չտա՞ս։
Ասենք եթե մեկը հավյաի ծանոթ ա, սովորական բարևում ես ձեռքով։
Մեկը եթե ախպեր ա, մի հատ պաչում ես։
Մեկը եթե ախպեր-ընգեր ա 2 հատ ես պաչում։
Իսկ եթե հալալդ ա, 3 հատ։
Հենց բարևով ցույց ես գալիս քո տրամադրվածությունը դիմացի նկատմամբ, վատա՞
Էն որ իրար ողջունելիս աղջիկներն իրար են պաչում:
Այբ ջան, բա ողջունելուց էդ մարդու նկատմամբ հարգանք ցույց չտա՞ս։
Ասենք եթե մեկը հավյաի ծանոթ ա, սովորական բարևում ես ձեռքով։
Մեկը եթե ախպեր ա, մի հատ պաչում ես։
Մեկը եթե ախպեր-ընգեր ա 2 հատ ես պաչում։
Իսկ եթե հալալդ ա, 3 հատ։
Հենց բարևով ցույց ես գալիս քո տրամադրվածությունը դիմացի նկատմամբ, վատա՞
Չգիտեմ ով ոնց, կամ իրականում ո՞նց, բայց ինձ համար սա ընդունվեց որպես հեգնանք տվյալ երևույթի նկատմամբ:hands
Եթե երկար ժամանակ տեսած չես լինում, պաչելը բնական ա, իսկ եթե ամեն օր ասենք դասի ես գնում մի հատ լվածք ա սկսվում, չգիտես ինչ անես....հազար հատ հիվանդություն ա փոխանցվում, ինչ պարտադիր ա ամեն օր իրար պաչիկով բարևել

Նախ չափազանցնում ես։
Երկրորդն էլ ի՞նչ վատ բան կա որ դրա մեջ, թուշա էլի իրար են կպցնում։
Ու պրիտոմ, չմոռանանք, որ դրանով ցույց են տալիս մարդու նկատմամբ իր վերաբերմունքը։ (ախպեր,ախպեր-ընգեր,հալալ)
Նախ չափազանցնում ես։
Երկրորդն էլ ի՞նչ վատ բան կա որ դրա մեջ, թուշա էլի իրար են կպցնում։
Ու պրիտոմ, չմոռանանք, որ դրանով ցույց են տալիս մարդու նկատմամբ իր վերաբերմունքը։ (ախպեր,ախպեր-ընգեր,հալալ)
Չեմ կարծում, որ պարտադիր ա հենց պաչելով ցույց տաս վերաբերմունքդ: Դրա փոխարեն կարող ա լինի ժպիտ, կամ լրջություն, «բարև», կամ գլխով անելու պրոցես, ձեռքի ուժեղ զարկ, կամ հանգիստ սեղմում:))
Նախ չափազանցնում ես։
Երկրորդն էլ ի՞նչ վատ բան կա որ դրա մեջ, թուշա էլի իրար են կպցնում։
Ու պրիտոմ, չմոռանանք, որ դրանով ցույց են տալիս մարդու նկատմամբ իր վերաբերմունքը։ (ախպեր,ախպեր-ընգեր,հալալ)
Ի՞նչն եմ չափազանցնում.....
Խոսքս մենակ տղաներին չի վերաբերվում, աղջիների մոտ էլ կա տենց: Իսկ վերաբերմունքն ուրիշ ձևով էլ կարելի ա արտահայտել Արամ ջան, չեմ կարծում որ պաչելը միակ տարբերակն ա: Սմոկի հետ էլ լրիվ համաձայն եմ, գրածս իր գրածին նմանվեց :))

Անժ, ոչ ոք չկա՞ որ իրան ամեն բարևելուց պաչես: Հազարից մեկ տեսնելուն չի վերաբերում, այլ բավականին հաճախ տեսնելու դեպքերին
Նաիրուհի
19.04.2014, 23:05
Տո հա, ես պաչում եմ, ընդ որում՝ տղերքին էլ, ոչ թե հավայի ծանոթ, քյառթու կամ հնուց մնացած պարտադիր բարևելու ենթակա տղերքին, այլ ովքեր ինձ համար ինչ-որ չափով հարազատ են։ Ու հա, Ջոնին օրը չորս անգամ էլ տեսնեմ՝ պաչիկով եմ բարևելու։ Հարցե՞ր ։Պ
keyboard
19.04.2014, 23:18
Էն որ իրար ողջունելիս տղաները իրար են պաչում...
Զեմլյակ, բաց նկատել ես, շքամ մարդ ա նստած ակումբում սպասում, որ դու գրառում անես, ունքերիցդ կախվեն :D
Ակումբում վախտ ա ըլում 4 ժամում գրառում չի արվում,բայց հերիք ա դու մի բան գրես 40 րոպեյվա մեջ նենց ռասկռուտկա ա ըլնում, էլ դու սուս, քել ռեկլամ մեկլամ անենք…
Խոսքի, որ դու ասես այֆոնը քաքա, սաղ այֆոն կառնեն ու ստե կթռնեն քո դեմքին, սպասի մի պարտյա այֆոն բերեմ Հայաստան, խաբար կանեմ:
Հ.Գ. հա չմոռանաք, հենց էս գրառումս անեմ, միանգամից տուգանային տաք ու ջնջեք, բայց մնացած գրառումները կթողնեք, դրանք թեմայի մեջ են :D
Անժ, ոչ ոք չկա՞ որ իրան ամեն բարևելուց պաչես: Հազարից մեկ տեսնելուն չի վերաբերում, այլ բավականին հաճախ տեսնելու դեպքերին
Առաջ պաչիկով բարևերը բարևի պարտադիր մասն էր մոտիկների հետ, բայց հիմա կամաց հանում եմ էդ սովորությունը....ճիշտ ա մեկ-մեկ լիում են, բայց որ առավոտն ասենք դասի ես գնում, լվածք ա սկսվում...:pardon
Առաջ պաչիկով բարևերը բարևի պարտադիր մասն էր մոտիկների հետ, բայց հիմա կամաց հանում եմ էդ սովորությունը....ճիշտ ա մեկ-մեկ լիում են, բայց որ առավոտն ասենք դասի ես գնում, լվածք ա սկսվում...:pardon
Կգա ժամանակ էլ դասի չեք գնա,կփոշմանես,քանի կարաք պաչեք: :D
Զեմլյակ, բաց նկատել ես, շքամ մարդ ա նստած ակումբում սպասում, որ դու գրառում անես, ունքերիցդ կախվեն :D
Ակումբում վախտ ա ըլում 4 ժամում գրառում չի արվում,բայց հերիք ա դու մի բան գրես 40 րոպեյվա մեջ նենց ռասկռուտկա ա ըլնում, էլ դու սուս, քել ռեկլամ մեկլամ անենք…
Խոսքի, որ դու ասես այֆոնը քաքա, սաղ այֆոն կառնեն ու ստե կթռնեն քո դեմքին, սպասի մի պարտյա այֆոն բերեմ Հայաստան, խաբար կանեմ:
Հ.Գ. հա չմոռանաք, հենց էս գրառումս անեմ, միանգամից տուգանային տաք ու ջնջեք, բայց մնացած գրառումները կթողնեք, դրանք թեմայի մեջ են :D
Ես էլ եմ նկատել, որ ասեմ՝ կասեն Այբը նեղացավ: Խելոք անդամ են գտել... ուժերը մենակ իմ վրա է հերիքում :D Քսան տարի անցնի էդ թեմայում գրառումներ չեն անի, ես էլ, որ անում եմ, պիտի ինչ-որ մի բան գրեն, որ ես սխալ եմ...Ես էլ կարող եմ շատ բաների հակառակը գրել: Ուղղակի ես երբեք իմ ճշտությունը զոռով չեմ փորձում հաստատել:
Հիմա ես էլ սկսե՞մ տառակերությամբ զբաղվել...
Գրառումս էլ որպես չգիտեմ ինչ չընդունեք: Կարող եք իմ գրառումներին արձագանքել ինչքան ուզում եք, կարող եք նույնիսկ ընդհանրապես չարձագանքել: Ես համարյա շաբաթներով ակումբ էլ չեմ մտնում, մեկ-մեկ եմ մտնում:
Հ.Գ. Գրառումս էլ կոնկրետ ոչ մեկին ուղղված չէ...
ոոոոոոոնց եմ ներվայնանում, որ կեդերի կողքի ռեզինը պոկվում ա: Ասենք դեռ չհագած պոկվում ա :angry
էլի ես եկա նյարդայնացած։
Ուրեմն, էս անգամ եկել եմ բողոքեմ հայկական քեֆերից ու պարերից։ Ոնց եմ նյարդայնանում, որ քեֆի ժամանակ ինձ համար նստած եմ, ոչ մեկին չեմ խանգառում, գալիս են ինձ տեղից հանում են, որ հայկական պարեմ։ Ախր բացի էն, որ ես շատ ամաչում եմ հայկական պարեմ, հայկական պարերը ինձ համար շատ դատարկ են, մի տեսակ են, չգիտեմ, պարելիս ոչ մի դրայվ չեմ զգում։ Մենակ ամաչում եմ ու նյարդայնանում։ :angry
մարդագայլուկ
02.05.2014, 15:28

Եթե իհարկե էդ ծտի նման թևերը վեր-վեր անելը կարելի ա հայկական պար համարել, Նիհիլ ջան: Ձեռի հետ էլ նենց խնդալու ա կողքից նայելիս :Ճ Ես էլ եմ ահավոր ներվայնանում, դրա համար քեֆ-մեֆի համարյա չեմ գնում, նույնիսկ ամենամոտ մարդկանց դեպքում: Բայց ամենաներվայնացնողը երաժշտությունն ա ըստ իս, հետո նոր պարերը
Ambrosine
02.05.2014, 19:04
Զեմլյակ, բաց նկատել ես, շքամ մարդ ա նստած ակումբում սպասում, որ դու գրառում անես, ունքերիցդ կախվեն :D
Ակումբում վախտ ա ըլում 4 ժամում գրառում չի արվում,բայց հերիք ա դու մի բան գրես 40 րոպեյվա մեջ նենց ռասկռուտկա ա ըլնում, էլ դու սուս, քել ռեկլամ մեկլամ անենք…
Խոսքի, որ դու ասես այֆոնը քաքա, սաղ այֆոն կառնեն ու ստե կթռնեն քո դեմքին, սպասի մի պարտյա այֆոն բերեմ Հայաստան, խաբար կանեմ:
Հ.Գ. հա չմոռանաք, հենց էս գրառումս անեմ, միանգամից տուգանային տաք ու ջնջեք, բայց մնացած գրառումները կթողնեք, դրանք թեմայի մեջ են :D
Ես էլ եմ նկատել, որ ասեմ՝ կասեն Այբը նեղացավ: Խելոք անդամ են գտել... ուժերը մենակ իմ վրա է հերիքում :D Քսան տարի անցնի էդ թեմայում գրառումներ չեն անի, ես էլ, որ անում եմ, պիտի ինչ-որ մի բան գրեն, որ ես սխալ եմ...Ես էլ կարող եմ շատ բաների հակառակը գրել: Ուղղակի ես երբեք իմ ճշտությունը զոռով չեմ փորձում հաստատել:
Հիմա ես էլ սկսե՞մ տառակերությամբ զբաղվել...
Գրառումս էլ որպես չգիտեմ ինչ չընդունեք: Կարող եք իմ գրառումներին արձագանքել ինչքան ուզում եք, կարող եք նույնիսկ ընդհանրապես չարձագանքել: Ես համարյա շաբաթներով ակումբ էլ չեմ մտնում, մեկ-մեկ եմ մտնում:
Հ.Գ. Գրառումս էլ կոնկրետ ոչ մեկին ուղղված չէ...
Նյարդայնանում եմ, երբ քննարկման մասնակիցը ինքը չի վիրավորվում կամ դիտավարություն տեսնում որևէ գրառման մեջ, և կողքից ընկերներից մեկը հուշում է, որ դա դիտավորյալ էր:
Երկուսիդ հետ էլ երբևէ կոնֆլիկտի մեջ չեմ եղել, երբևէ իրար չենք վիրավորել կամ իրարից չենք նեղացել. հուսով եմ իմ գրառումն էլ չի մեկնաբանվի որպես հարձակում:
keyboard ջան, օրինակ ի՞նչ կարիք կար նման մեկնաբանության: Ինչու՞ եք փորձում որևէ գրառման դեպքում դիտավորություն գտնել: Իսկ ինչու՞ չեք մտածում, որ Այբ-ը ուղղակի այնպիսի տարածված ("հանրահայտ") երևույթի մասին գրեց, որ շատերը արձագանքեցին: Եթե Դոհայի ռաունդի մասին գրեր, կարող ա ոչ ոք չարձագանքեր: Էդտեղ էլ պիտի ասեիք` Այբ-ն է գրառման հեղինակը, այդ պատճառո՞վ ոչ ոք չարձագանքեց:
Ինչու՞ է որոշ ակումբցիների թվում, թե ակումբում իրենց կամ այլոց դեմ կազմակերպված խմբեր կան, և պարբերաբար արշավի են դուրս գալիս: Եթե որևէ մեկի գրառումը Այբ-ը կհամարի վիրավորական, նա ազատ է` այդ մասին տեղեկացնելու ղեկավարությանը: Վերջինս էլ կզբաղվի այդ հարցով:
Իսկ վերջում` հաճելի քննարկումներ ակումբում:
Mephistopheles
02.05.2014, 19:21
տենց մի ասա ամբրոզայն ջան.... օրինալ իմ դեմ դիվերսյոն խմբեր են աշխատում... հավաստի աղ բյուրների համաձայն, .... ինձ միշտ վիրավորում են, նեղացնում են... կյանքս դարձրել են դժոխային մղձավանջ... օր չի լինում որ առանց լացելու քնեմ...

Բայց դու դեմք ես լսի :D Ճիշտ ա էդ նորություն չէր, բայց դե :))
Mephistopheles
02.05.2014, 22:12
Բայց դու դեմք ես լսի :D Ճիշտ ա էդ նորություն չէր, բայց դե :))
դու էլ ես էդ "սպեցնազ"-ի մեջ չէ՞… ա՜յ դու չար աղջիկ…
դու էլ ես էդ "սպեցնազ"-ի մեջ չէ՞… ա՜յ դու չար աղջիկ…
Չէ ես Մեֆականներից եմ, դու հանգիստ եղի :))
հ.գ. էս արդեն թեմայից դուրս չի՞
Սուր անկյուն հաղորդման վարող-ցանող Վահե Ղազարյանն իր պաթետիկ ու ոչինչ չասող տափակ խոսվածքով: :[
Ուլուանա
19.05.2014, 19:18
Նյարդերիս վրա ազդում է, երբ «տոլերանտ» բառի փոխարեն գրում են «տոլեՌանԴ» :{։ Հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված ուր նայում ես, էդ անճոռնի բառախեղվածքն աչք է ծակում։
Երբ գիշերները չեմ կարողանում քնել: :(
CactuSoul
23.06.2014, 12:54
Նեռռռռռռվայնանում եմ, որ մարդիկ համատարած սկսել են հուշտ լինել ու խուսափել "փ", "ռ", երբեմն նաև "թ", "ք", "չ" տառերից։ Իրենց թվում ա, թե էդ տառերը գռեհիկ են, ամոթ ա օգտագործելը։ Դրա պատճառով խփելը դառնում ա խբել, շփվելը՝ շբվել, պառկելը՝ պարկել, բրթելը՝ բրդել (որն իրականում բոլորովին այլ նշանակություն ունի)․․․ Ասում եմ՝ լավ ա գոնե խանութներն էնքան չարչրկեցին «զեղչ» բառը, գոնե դրա ուղղագրությունն արդեն շատերը գիտեն, էլ «զեղջ» չեն գրում։ Բա էս մնացած համատարած սխալ գրվող բառե՞րը ոնց առաջ բրթենք․․․
:angry
Փոքրիկ շրջմոլիկ
23.06.2014, 19:17
Ճիշտն ասած հեչ չեմ սիրում, որ «մեռնել» ու նմանատիպ բառերը խոսքի մեջ անտեղի չարաշահում են.՝ «հիվանդ սատկում եմ», «մեռնեմ քեզ», «կյանքիս կեսը գնաց», «մեռա քեզ սպասելով», «էն աշխարհ գնացի, հետ եկա» և այլն: Հատկապես գրիպի կամ մրսածության ժամանակ արվող «հիվանդ մեռա», «հիվանդ սատկում եմ» արտահայտությունները... :angry
Կարող ա իմ երևակայությունն ա սահմանափակ, որ «մեռնել» բառը մենակ ուղիղ իմաստով եմ ընդունում :esim
մարդագայլուկ
23.06.2014, 19:34

Իսկ իմ նկարդերի վրա ազդում ա, երբ էդ «մեռնել» բառը տեղի-օգտագործում են: Հատկապես, երբ փորձում են իրենց մեռնելով իբրև թե ստիպել քեզ վատ զգալ: Ասենք հեսա կմեռնեմ, նոր կիմանաս: Կամ որ մեռնեմ, տեսնեմ ինչ ես անելու: Ու էս կարգի բաներ -_- մի տեսակ չստացված ու անդուր սպառնալիքի ա նման
Իմ նյարդերի վրա ազդում է, երբ մեկը ֆորումում դիմում է խորհուրդ ստանալու համար՝ ասենք՝ ինձ եկեղեցուց կնունքի վկայական է պետք, կամ մի ֆիլմ խորհուրդ տվեք նայեմ, մեկ էլ մարդիկ փոխանակ գործնական որևէ բան խորհուրդ տան, սկսում են ի ցույց դնել իրենց սրամտության լիակատար բացակայությունը ու անտակտության անսպառ պաշարը՝ ինչ-որ պոռնոգրաֆիկ, քաքակերական ու միզարբուքային ֆիլմեր առաջարկելով: Ու մեկ էլ, որ հետևից սկսում են ծափ տալ, թե արա բայց դու ինչ դեմք ես՝ հա ահ, հի հի՝ :D :D: Յանի ի՞նչ:8
Mephistopheles
23.06.2014, 22:51

Շի՞ն… էդ ի՞նչ կինո են խորհուրդ տվել… ասա իմանանք… մինչև վերջ նայել ե՞ս…
նեռվայնանում եմ դեբիլ մարդկանցից, որ չեն ուզում մի բան անեն , որ իրանց համար լավ լինի, որ ասում էլ էս ինչ անեն ձևեր են թափում, մեծամիտ հիմարներ :angry
Նաիրուհի
24.06.2014, 04:10
Ճիշտն ասած հեչ չեմ սիրում, որ «մեռնել» ու նմանատիպ բառերը խոսքի մեջ անտեղի չարաշահում են.՝ «հիվանդ սատկում եմ», «մեռնեմ քեզ», «կյանքիս կեսը գնաց», «մեռա քեզ սպասելով», «էն աշխարհ գնացի, հետ եկա» և այլն: Հատկապես գրիպի կամ մրսածության ժամանակ արվող «հիվանդ մեռա», «հիվանդ սատկում եմ» արտահայտությունները... :angry
Կարող ա իմ երևակայությունն ա սահմանափակ, որ «մեռնել» բառը մենակ ուղիղ իմաստով եմ ընդունում :esim
Իսկ ես շատ եմ սիրում :)) Էսօր ամբողջ օրը սատկած էի, մինչև ակումբցիներին հանդիպելս, շոգից մեռնելս գալիս էր։
boooooooom
24.06.2014, 09:20
Շաաատ եմ ներվայնանում հետին ամսաթվով խորհուրդներից։ Էն որ ասում էս "էս ինչ պրոբլեմն ունեմ " , փոխանակ մի խորհուրդ տան, սկսում են "այ որ սենց չանեիր, սենց չէր լինի"։ :angry
StrangeLittleGirl
24.06.2014, 15:10
Շաաատ եմ ներվայնանում հետին ամսաթվով խորհուրդներից։ Էն որ ասում էս "էս ինչ պրոբլեմն ունեմ " , փոխանակ մի խորհուրդ տան, սկսում են "այ որ սենց չանեիր, սենց չէր լինի"։ :angry
Դրա նման. ներվայնանում եմ, որ երբ հարց եմ տալիս (օրինակ, yahoo-ի մեյլը սաղի՞ մոտ ա փչացել), պատասխանում են՝ ինչի՞ ես yahoo օգտագործում որ:
Դրա նման. ներվայնանում եմ, որ երբ հարց եմ տալիս (օրինակ, yahoo-ի մեյլը սաղի՞ մոտ ա փչացել), պատասխանում են՝ ինչի՞ ես yahoo օգտագործում որ:
Բայց լուրջ, ինչի՞ ես յահու օգտագործում :))
Շենքի մուտքի մոտ հավաքվող տարեց կանայք:
նյարդայնանում եմ, երբ քնության բոլոր հարցերին ճիշտ ես պատասխանում քեզ 14 բալ են տալիս, իսկ մարդ կա դատարկա թերթիկը տալիս ու 18 միավորա ստանում:angry
Ներվայնանում եմ կոմպլիմենտներից:
Նաիրուհի
06.07.2014, 16:24
Ներվայնանում եմ Աբելյանի՝ ֆուտբոլային թեմաներով գրառումներից :angry
Ներվայնանում եմ չպատասխանած նամակներց :angry , անիմաստ գրող հիմար ծանոթից :angry Ներվայնանում եմ ես էդ մարդուց , ինչ դախ ու դեբիլ ա , այ մարդ դու չգիտես որ մենք մագիստրատուրայում ոչ մի գրող չենք ընտրում , կամ քեզ ինչ գործ ես ուր եմ գնալու , ում հետ եմ երկրից գնալու !!! Հիմար մարդ !! :angry :angry
Հ.Գ. ինչ ջղայն էի , դաժե վախեցա :oy
Իմ նյարդերի վրա ահավոր ազդում է, որ մեր ժողովուրդը ոչ մի ձև չի սովորում ինչ-որ կաբինետ հերթով մտնելու անհրաժեշտությանը: Ով շատ զոռբա եղավ, նա էլ առաջ ա ընկնում: Լավ, էլի: :angry
Մեկ էլ տրաքվում եմ, որ երեխուն բժշկի տանելուց նենց են հագցնում, ոնց որ հարսանիք կգնային: :angry
Նյարդերիս վրա ազդում են Վարդավառը ջրոցի անվանողները :sad
Խանութի աշխատողը խոսում է իր ծանոթի հետ։ ՈՒ թող ամբողջ աշխարհը սպասի :angry
Իրանց էշի տեղ դնող ու իրանց էշն առաջ քշող բժիշկները: :{
Խանութի աշխատողը խոսում է իր ծանոթի հետ։ ՈՒ թող ամբողջ աշխարհը սպասի :angry
Դու արի դոմինիկյան :)
Որ երթուղայիններում ասում ես.
-Պահե՛ք այս կանգառում:
Բայց իրանք անջատվածի պես քշում են , որովհետև կա՛մ տափակ երաժշտույան ձայն են զիլ միացրած լինում , կա՛մ էլ կողքի նստողի գլուխն են հարդուկում: Մի հատ էլ ինջնելուց իրենք են մունաթ գալիս, թե ինչու՞ եք մտքի մեջ խոսում, որ մենք էլ չլսենք ::angry
Իրեն «երգահանի», «գրականագետի» ու եսիմինչի տեղ դնող Ավետ Բարսեղյանը::[