Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Նյարդերիս վրա ազդում են նյարդային մարդիկ, որ ամեն առիթով գոռում կամ ավելի ճիշտ ճղում են իրենց: Նյարդերիս վրա ազդում են էն մարդիկ, որոնց թվումա թե դու իրանց պարտք ես: Նյարդերիս վրա ազդում են էն մարդիկ, որոնց թվումա թե մոլորակը իրա առանցքը թողած իրենց շուրջա պտտվում,որ ինչ էլ անեն , ոչինչ, նորմալա: Նյարդերիս վրա ազդում են էն մարդիկ, որ մի փոքր բան մինչև անում են հոգիդ դուրսա գալիս ընենց են ծանրացնում ու կարևորացնում իրանց արածը: Նյարդերիս վրա ազդում են էն մարդիկ, որ գործնական հանդիպումներից կարող են ուշանալ առանց լուրջ պատճառի:Մի խոսքով նյարդերիս վարա ազդում են բոլոր տավարները:
Անտիգոնե
18.02.2011, 23:37
Արդեն մեկ շաբաթ է ինչ նյարդերիս վրա ազդւմ է ինտերնետիս թուլությունը:angry
Նյարդերիս վրա ազդում է (ազդելը նուրբ է ասված), երբ ինչ-որ մեկը, ինչ-որ շաաաատ վիճելի հարցի մասին սեփական կարծիքը հայտնում է համընդհանուր, բոլորին հայտնի ու հաստատված ճշմարտության պես, այն
էլ՝ ":)" այ էս դեմքով:
օ՜ մարդկային տապոռություն, ձմեռն անցավ, ցախը մնաց առանց ջարդել :scen :}
impression
23.02.2011, 21:08
էն որ ես դեռ տպում եմ, իսկ ինքը օֆֆ ա գնում
Նյարդերիս վրա ազդում է էս մեր տափակ, տուպոյ, անգաղափար ու գռեհիկ հեռուստատեսությունը:angry
Universe
24.02.2011, 00:19
Արդեն 40 րոպեյա մի հատ բժշկական տեսանյութ կա , էտ եմ HD ով ման գալիս յութուբնոցում, ու գիտես որնա ներվայնացնում, որ որ կլիպը նայում ես վերնագիրը գրածա վերջում HD or HQ բայց բացում նայում ես մաքսիմում ռասշիրենիան 360 ա,...
Նյարդայնանում եմ, որ անցակետի սարքը վերանորոգել են ու գալ գնալու ժամերը ֆիքսվումա, նյարդայնանում եմ, երբշեֆիկը առավոտվանից գալիսա ու մինչև վերջ մնումա գործա անում, նյարդայնանում եմ տան վերանորոգումից:
RADIOmanyachka
25.02.2011, 18:23
հիմա լռությունն է ազդում նյարդերիս վրա
Farfalla
25.02.2011, 21:18
Նյարդերիս ազդումա, որ մտնում եմ խանութ, վաճառողները սկսում են հետևիցս ման գալ ու վայրկյանը մեկ հարցնել, թե ինչով կարող են օգնել:
Մարիաննան ա ազդում նյարդերիս վրա, էն էլ ոնցա ազդում... Rhayader-ը ճիշտ էր ասում` "психозная озабочка" ա:}
նյարդայնանում եմ, որ ասում են odnoklassniki-ն փչացնում ա մարդուն, եթե մարդը փչացած ա, ի՞նչ մեղք ունեն odnoklassniki-ն, facebook-ը կամ ընդհանրապես քաղաքային այգու մութ ու խուլ անկյունը :8
Հենց նոր իմ ներվերի վրա ազդեց մեր անթասիբ վարչապետի, կարելի է ասել <պատմական> զրույցը լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ այդ ելույթի մենք համարյա ապրում ենք ԱՄՆ-ի նման, մեր երկիրը դրախտից 5 րոպեա պակաս, ժողովուրդը կառավարությանը դիմում է <սիրելի կառավարություն> բառակապակցությամբ, իսկ կառավարությանը ժողովրդին` <սիրելի ժողովրդով>, կոռուպցիա գոյություն չունի, իսկ Տիգրան Սարգսյանը հենց հիսուսնա, որը սովորացնումա մեզ` հայերիս, հարգել օրենքը, սիրել զմիամյանց:
Բավականին անտանելի են ոսկու շուկաներում, հատկապես «բաղնիքի շուկայում» ոսկի
գնողները: Դռնից դեռ ներս չմտած սոված շների պես վրա են տալի՝ «ոսկի առնեմ, բռլյանտ
առնեմ, ապե ոսկի ունե՞ս, քուրո ոսկի ունե՞ս, թանգ գներով առնեմ...»:
Մեկ-մեկ էլ քիչ ա մնում իրար ուտեն:
boooooooom
26.02.2011, 11:32
Բավականին անտանելի են ոսկու շուկաներում, հատկապես «բաղնիքի շուկայում» ոսկի
գնողները: Դռնից դեռ ներս չմտած սոված շների պես վրա են տալի՝ «ոսկի առնեմ, բռլյանտ
առնեմ, ապե ոսկի ունե՞ս, քուրո ոսկի ունե՞ս, թանգ գներով առնեմ...»:
Մեկ-մեկ էլ քիչ ա մնում իրար ուտեն:
Ես, ցավոք սրտի, այդտեղ եմ աշխատում` ոսկերիչ եմ: Ամեն օր ես անցնում եմ իրանց մոտով / օրական մի 15 անգամ, արդեն 10 տարի է/ ու ամեն անցնելուց ինձ էլ են ասում: Ես էլ եմ նյարդայնանում :angry: Ասելուց էլ "ոսկի" չեն ասում, այլ "օսկի". դրանից ավելի եմ նյարդայնանում
anahit96
27.02.2011, 18:24
Ահավոր ազդումա նյարդերիս վրա,երբ մեկի մոտ մի միտք եմ հայտնում, 5 րոպե հետո ինքնա անում
Նեեենց եմ ջղայնանում,որ եղբայրս գովազդի ժամաանակ դնումա ֆոտբոլի ալիքի վրաաա:angry,ու -լավ էլի,փոխի,էլի-ն գնումաա,բայց դե հենց պետքա էդ ժամանակա փոխում,ես էլ ալարում եմ գնամ առանձին մյուս հեռուստացույցով նայեմ:oy
մեկ էլ էսօր էլի ջղայնացա,մի տղա նենց բարձր ականջիս մեջ գոռաց,ասա պարտադիա գոռաա՛աս.
-Հրաա՜աշք ես,-տեղս չէի գտնում,սաղ էս ընկերուհիներս էին,ինձ մոռացել էին մի պահ ու մենակ էին թողել:angry,զատո ջղայնությանս կեսը թափեցի իրանց վրաա:P......
ես վերջերս նյարդերիս վրա սկսել է ազդել http://news.am -ը:[, ես վերջերս ինչքան իրանց գրած հոդվածները կարդում եմ, գոնե մի հատ հոդված չի եղել, որ սխալ տվյալներ տված չլինեն, չհաշված են, որ հոդվածների միայն սկզբի մի 2 տողն ա վերաբերվում թեմային, մնացածը ուրիշ բաների մասին են սկսում գրել:angry
Valentina
04.03.2011, 15:11
Էն որ մարդ մտնումա խանութ ու վաճառողները սկսում են հետևից ման գալ :angry
Դատարկություն
05.03.2011, 12:45
Նյարդայնանում եմ, որ մարդ իր համար ինչ-որ մի բանա անում, բայց ներկայացնումա, թե իմ համարա անում: Շա՜տ եմ ներվայնանում:angry:
Նաիրուհի
09.03.2011, 03:28
Որ էս տոն օրերին՝ նոր տարի, վալենտին, մարտի ութ, ապրիլի յոթ ու էլի եսիմինչ, մեկ էլ մեկը ՍՄՍ կգրի, էն որ գիտես՝ ինքը իր բոլոր ծանոթներին/հեռախոսագրքի բոլոր աղջիկներին նույն բանն է ուղարկում, դրա համար մեջը ոչ անուն կա, ոչ էլ գոնե որևէ մասնավորեցնող բառ։
Թվում է՝ գոնե ծնունդիդ պիտի որ հենց քեզ մի երկու բառ գրեն, բայց չէ՜... Փորփրում են հեռախոսը, գտնում են վերջին անգամ ինչ-որ մեկի ծնունդին ուղարկած հաղորդագրությունը, անունը փոխում են/անուն իսկի չեն էլ գրում ու ուղարկում...
Չեմ ուզում, ժողովուրդ, ինձ ավելի լավ է չշնորհավորեք, չեմ նեղանա։ Սիրուն բառեր էլ չեմ ուզում. եթե էդքան կարևոր է իմ «պտիչկան» ստանալ, մի հատ գրեք. «Շնորհավոր, Լիլ ջան», ու էդ ինձ հազար անգամ ավելի կուրախացնի, քան 8-րդ դասարանի հուշատետրից կամ աֆորիզմների գրքից պեղած ստանդարտ փայլփլուն ՍՄՍ-ները։
Նեռվայնանում եմ իրանց մեծ ք..-ի տեղ դրած, իրանց թուլա հալին իբր արդեն իմաստուն ու իբր կյանք-բան տեսած, կյանքից բեսամթ ջոգող, այլ մարդկանց նկատմամբ բացարձակապես հարգանք չունեցող, սութի գողագան, սութի ինքնասեր, լըխճըկված լակոտ-լուկուտից:
Ներում-բեկում չկա սրանց: Սրանց պիտի քացու տակ գցես, սըբանես, նվաստացնես էնքան, մինչև իրա արունլվիկ ռեխով ասի. «Ես ընդունում և գիտակցում եմ, որ ինձ դրել էի մեծ ք..-ի տեղ: Խոստանում և պարտավորվում եմ այլևս չլըխճըկվել, մնալ հեզ ու միշտ լինել փոքր ք..»:
impression
09.03.2011, 12:19
էն որ եղունգիդ կողքի միսը պոկվում ա, սանտավիկ չես ունենում, գնում-գալիս մի տեղ կպնում ես ու էդ անասուն փոքր վերքդ սաղ օրը հանգիստ չի տալիս
էն որ տանը տեղափոխություններ են անում, ու մի քանի օր գնում-գալիս քեզ խփում ես կահույքի սուր անկյուններին
էն որ մինչև տնից դուրս գալը մի կես ժամ պատուհանից նայում ես, որ շուն-մուն չլինի, ու քեզ դուրս ես քցում, մեկ էլ Արաբկիրի բոլոր շները սկսում են բակումդ փարթի անել, ու իրենց պարտքն են համարում քեզ մինչև կանգառ ուղեկցել՝ լեղաճաք անելով
էն որ տնեցիք դուրս են գալիս, որոշում ես թաքուն ծխել, ու մոտդ սիգարետ չի լինում
էն որ մոտդ սիգարետ լինում ա, բայց վառիչ չի լինում, գազից ես կպցնում, ունքերդ խանձում ես, հետո տնեցիք գալիս ասում են էս ինչ ա վիճակդ, զարմացած ասում ես՝ ի՞նչ ա որ, յանմ խաբար չես, որ առանց ունք ես մնացել
էն որ գիշերը հոգնած սողում ես անկողին, մեկ էլ տենց չորսի կողմերը հարբած անասուն հարևանդ սկսում ա դոլյա վառավսկայա երգել
էն որ շաբաթ օրը քեզ առավոտ ութին զարթնացնում են՝ չես ուշանու՞մ, ու դու սենց լացակումած ասում ես՝ բայց էսօր գործի չեմ, ու ասում են վայ...
էն որ մտնում ես խանութ, ու վաճառողուհին ասում ա ի՞նչ ես ուզում, ազիզ
էն որ առավոտը քեզ մի կերպ քնաթաթախ քցում ես ավտոբուս, ու էնտեղ լինում ա ձեր օֆիսի ամենաշատախոս մարդը, ով գլուխդ եռանդուն բռնաբարում ա, ու հետո դու իրա տեղը ստանում ես իջնելուց
Եթե մի դեպք լիներ, էլի ոչինչ, բայց որ անընդհատ սենց խոսակցություններ եմ լսում...
Ներվայնանում եմ, երբ ինչ-որ մեկի հետ խոսելիս (ինքը պարտադիր քյառթոդ տիպ պետք ա լինի) մեկ էլ սկսում ա պարծենալով պատմել.
- Բա գիտե՞ս, էսինչ ընկերս/բարեկամս/լավ ախպերս շաբաթը մեկ հեռախոս ա փոխում: :B
- Ինչի՞ :o
- Որովհետև խոսալուց կարող ա հեռախոսը վերցնի պատով տա ջարդուփշուր անի :B
- :o
Շատ կներեք, հերիք չի ընկեր/բարեկամ/լավ ախպերդ հոգեբուժարանից փախած հոգեկան հիվանդ ա, դեռ մի բան էլ պարծենու՞մ ես դրանով :o
Universe
10.03.2011, 01:27
Շատ կներեք, հերիք չի ընկեր/բարեկամ/լավախպերդ հոգեբուժարանից փախած...
Ռուֆուս ջան, http://www. ն մոռացել էիր դնել ...:) կլիներ http://www.ընկեր/բարեկամ/լավ-ախպեր.php :) Լավ հա, հումոր անենք մի քիչ էս թեմայում ժպիտով սմայլիկներ երևան, այ ոնց որ էս մեկը :))
CactuSoul
10.03.2011, 20:51
Ներվայնանում եմ, որ ի՜նչ լավ բան տեսնում եմ eBay-ում, բոլորի տակ անպայման գրված է՝ "Not Available to Armenia.":aaa
Ներվայնանում, որ eBay-ում մի լավ բան եմ տեսնում, տակը գրած ա, Շիփինգ թու ՍS Ֆրիի, Շիփինգ թու Արմինիա - 23$
Universe
11.03.2011, 14:48
Գիտես որնա նեռվայնացնում ու մի այլ տիպի, որ ամեն երեկո դիսքավըրի ով նայում ես ասումա.
А сегодня мы узнаем что значит черная дыра,
или
А сегодня мы узнаем как появилось планета земля
или
А сегодня мы узнаем все тайты Бермундского Триугольника...
Ու ամեն աստծո օր էտ հաղորդման վերջումմոտավոր այ սենց պատասխանա լինում.
Но все таки есть тайны, которые мы не в силах разгадать!
Նեռվայնանում եմ, որ էս էջում Ռուֆուսի գրառումը ավելի շատ շնորհակալություն ա հավաքել, քան impression-ի գրառումը: Ռուֆուս :beee:
aerosmith
12.03.2011, 00:38
նյարդերիս վրա ոչ թե ազդում՝ այլ ուղղակի ֆազերս քցում եմ երբ մեկը 3ջ մոդեմին ասումա ֆլեշկա..... ախր հերիք չի մոդեմին դնումա հիշողության տեղ, հլը մի հատ էլ եդ հիշողությանը ասումա ֆլեշԿԱ
զզվում եմ երբ տղեքը թև թև մտած են քայլում, ու
aerosmith
12.03.2011, 19:23
նյարդերիս վրա ազդումա, երբ ոգևորված ուզում ես ինչ որ նոր բան առնես... մեկ էլ կողքից մեկը(իբր թե քո օգտինա խոսում)
-ինչի ես առնում? ինչիդ ա պետք? հենա քո ունեցածով յոլա գնա էլի... ավելորդ փող ունես?
ահավոր կատաղում եմ "ոմանց" պինդ բնավորության ու վստահության պակասի առկայությունից :(
Ազդում են էն մարդիկ , ովքեր , որ փորձում են ամեն կերպ իրենց բոլորից դժբախտ ցույց տալ , բողոքել , նվնվալ շրջապատի մարդկանց վրա , փորձելով ամեն կերպ խղճահարություն առաջացնել ու խղճահարություն առաջացնելով իրենց գործերը առաջ տանել, իրենց անձին լուրջ կարևորություն տալով :
էն կնանիք, որ ամբողջ օրը բամբասում են: :D
impression
24.03.2011, 21:55
էլի նեռվայինն էկավ :oy
էն որ բարում ստոյկի մոտ քո համար հանգիստ նստած ես, ոչ մեկի չես խանգարում, մեկ էլ մեկը հետևից ասում ա պՌիվյեեեետ, ու կողքդ կմճտում ա, մեկ էլ շրջվում տեսնում ես նրան, ում կյանքի նպատակը քո ներվերը սղոցելն ա
էն որ գործից հետո քեզ հոգնած բարձրացնում ես տուն՝ հինգերորդ հարկ, ու արդեն չորրորդի կեսերին ես, մեկ էլ մաման զանգում ասում ա հետդ հաց կբերես
էն որ ահավոր ձևի զանգի ես սպասում, վատանում ես արդեն սպասելուց, հեռախոսի ձենն անջատում ես, որ իբր էլ չմտածես զանգի մասին, բայց րոպեն մեկ նայում ես էկրանին՝ կարող ա՞ զանգել ա, չես տեսել
էն որ գործդ էնքան ա, որ չգիտես գլուխդ ո՛ր պատով տաս, մեկ էլ գալիս ա բլանձինկա շեֆդ ու ասում՝ մի հատ ինտերնետից Ճապոնիայի մասին ռեֆերատ կգտնե՞ս, դու ինտերնետից լավ ես
էն որ էդ գրողի տարած ռեֆերատը գտնում, տպում, տանում դնում ես սեղանին, սենց մի հատ նայում, ասում ա՝ հայերեն էր պետք...
էն որ օֆիսում մեկի մոտ հիստերիկա ա սկսվում ինչ ա թե՝ սկայպում չի կարողանում լոգին լինի, բայց դու տեղդ նստած գիտես՝ կադվինը ռուսերենի վրա ա մնացել, լոգինն ու պասը չի հասկանում, ու սկսում ես ունքերդ պոկել, որտև ուղիղ մի շաբաթ ա՝ իրան բացատրում ես, թե ինչի սկայպը լոգին չի լինում
էն որ տաքսու վարորդը ասում ա՝ է՜, սա երկիր չի, ու մանրդ չի տալիս
էն որ կանգառներում ավտոբուսի հետևի դուռը չեն բացում
էն որ բոլորն իրենց պարտքն են համարում ինձ հարցնել՝ քանի՞ տարեկան ես, ու ես ասում եմ քանիս եմ, ու սենց ապշած ասում են՝ լու՜րջ
էն որ ատամդ հանում են կամ ընկնում ա, ու լեզվով հանկարծակի կպնում ես դրա տեղը մնացած փոսիկին
էն որ մեկին մի բան ես տալիս կարդալու, որտև մի ամիս ա՝ քեզնից գիրք ա ուզում, սա կարդում վերջացնում ա, գիրքը տալիս ու ասում՝ դա լրիվ ներաշխարհի մասին գիրք էր
էն որ ինձ ասում են՝ բա դու ինչի՞ չես քսվում, ու դու սենց հոգնած ասում ես՝ որտև չեմ ուզում, ու հետո ասում են՝ բայց խի՞
Նեռվայնանում եմ,որ մարդիկ ամեն ինչ անում են,որ իրանց վրա ուշադրություն դարձնեն:Անգամ լացում են:Էս վերջերս մեկը էտ կերպով փորձեց ուշադրություն գրավել ու բոլորիս տրամադրությունը գցեց:
Որ գնում ես ատամնաբուժի մոտ,հետո ասումա 2 ժամ ուտել չի կարելի,դու էլ սոված նստած ես ու նայում ես,ոնց են ընկերներդ ուտում:
Որ ահավոր ծարավ ես,բայց մոտակա մի ժամը չես կարա ջուր խմես,մինչև մոտակայքում խանութ կգտնվի
Որ լիֆտը չի աշխատում:
Որ ուշանում են:(մի անգամ մեկ ու կես ժամ սպասել եմ:angry)
Գրավորների պատրաստվելուց:
Որ ասում են էս կեր,էս հագի,էս գիրքը կարդա..
Որ սմս եմ գրում շան տեղ չեն դնում
..
Որ դասատուները անկապ տեղը կգան կասեն ԽՈՍՈՒՄ ԵՍ բայց ասենք ես ծպտուն չեմ հանում էլի..
Մի անգամ էլ պետքա գային ռուսերենի տետրերը ստուգելու դասատուն ասեց սենց կգրեք գրեցինք բերեցինք ասեց ես սենց բան չեմ ասել,սկսեց գոռալ,նորից գրեցինք ու հենց էտ օրը:Իջա խանութ տետր առա 5 դաս գրում էի:Հետո ասեց տենց չէր պետք:Կարճ ասաց 3 հատ իդեալական ռուսերենի տետր ունեմ:Սենց չէր սենց չէր,ոնցա էտ դասատուն նեռվերիս ազդում
առավոտվա ժամը 5:30-ի նամազը...
eduard30
26.03.2011, 16:08
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
Են Մաուգլի մուլտի միջի բորենու («շակալ» բառը ավելի հարմար է) նման արարգ ունեցող մարդիք, որ «օճառով» են իրենց գործը անում, կամ, որ նայում են թե ով է մի քիչ առավել ... կարծում եմ միտքս հասկացաք:
Չգիտեմ ինչ անուն «կպցնեմ» դրանց:
Ատում եմ ատում:[:[:[
Գանգրահեր
26.03.2011, 16:11
Այն մարդկանց պատճառով եմ ներվայնանում,որ քննության օրը գալիս ու ասում են,իբր չեն պարապել,վերջում էլ 40-ից 40 ստացած դուրս են գալիս,թե ասա...:[
Ուլուանա
26.03.2011, 19:01
Նյարդայնանում եմ, երբ հազիվ տղայիս քնացնում եմ ու հատակի ճռճռացող հատվածները հաջողությամբ հաղթահարելով՝ թեթևացած շունչ քաշում, մեկ էլ հո՛պ, անզգուշաբար դիպչում եմ ինչ–որ աղմկոտ առարկայի, ու՝ շրը՛խկ, ծլը՜նգ կամ էլի տենց մի ապուշ ձայն, ու՝ խնդրեմ. ամբողջ աշխատանքս ջուրն ընկավ :angry :(
Ինձ նյարդայնացնում են այն մարդիկ կամ մարդկանց խումբը, որոնք փորձ են անում երազանքը իրականոըթյան տեղ հրամցնել, սխալը ճշտի տեղ, վատը լավի տեղ: Այդ մարդիկ նույնիսկ տեսնելով, որ կաթը սպտակավուն է, այն ներկայացնում են որպես սև: Մեր ժողովրդի գլխավոր, ըստ ինձ թերություններից մեկն է: Բռնապետությունը ներկայացնում են որպես հրեշտակապետությունը, ընտրությունները կեղծում են, հետո համոզում իբր թե արդար է եղել, վատ ենք ապրում իրականում, ցույց են տալիս իբր թե մենք ենք էս աշխարհի տերը: Այս գրառումը կապված է ֆուտբոլ թեմայում Ռուսաստանի հետ Հայաստանի խաղին: Որը փորձ է արվում ներկայացնել հայոց հաղթանակ: Ինչ հաղթանակ, լավ սիրուն ձևի սարքած խաղ էր: Վերջ տվեք ինքնախաբեությանը, երբ մենք կհասկանանք, որ սա վատա իսկականում, սա լավա իսկականում, այդ ժամ էլ լավ կապրենք:
Երբ ուզում եմ արագ ինչ որ մի բան պատմել, ու պատմելուս ընթացքում զգում եմ,որ ինձ չեն լսում, ու ոչ այն պատճառով,որ ես արագախոս եմ,ամենևին,ուղղակի երբեմն չեն լսում, կամ չի լսում, ես էլ շաատ ջղայնանաում եմ:angry
eduard30
28.03.2011, 14:35
Երբ ուզում եմ արագ ինչ որ մի բան պատմել, ու պատմելուս ընթացքում զգում եմ,որ ինձ չեն լսում, ու ոչ այն պատճառով,որ ես արագախոս եմ,ամենևին,ուղղակի երբեմն չեն լսում, կամ չի լսում, ես էլ շաատ ջղայնանաում եմ:angry
Դրանից ջղայնանալ պետք չի, դու պետք գիտենաս, որ դու լավ անձնավորություն ես:
Այն մարդը, որ քեզ չի լսում զրույցի ժամանակ ուրեմն նախանձում է գիտակցում, որ դու նրանից առավել ես և «կարող» և ինքը անկարող:
Եթե ուզում ես բարի խորհուրդ «հեռու» մնա նմաներից:)
Ներվայնանում եմ, երբ հայերը նոր գնած լավ պարամետրերով լափթոփը տալիս են ինչ-որ «մասնագետի», էս ապուշը բռնում ֆորմատ ա անում, recovery partition-ը ջնջում ա, ինչ-որ անկապ մոդիֆիկացված XP ա գցում, որը Vista-յի տեսք ունի, միացնելուց ու անջատելուց անկապ ձեներ ա հանում, sleep գնալուց գայլի պես ոռնում ա, հետո էս նոթբուքը դրայվերների հետ պրոբլեմ ա ունենում, բերում են մոտս, թե սարքի, ասում եմ, ինչի՞ եք վրայի Windows 7-ը ջնջել, ասում են էդ Windows 7-ը հեչ լավ չէր աշխատում, տարա ընկերոջս տվեցի, Vista գցեց, որ ավելի արագ աշխատի, բացատրում եմ, որ դա նախ Vista չի, այլ XP-ի բռնաբարված տարբերակ ա, որ էդ XP-ն հեչ լավ չի աշխատում ու բոլոր պրոբլեմները հենց դրանից են, հետո մի երկու ժամ էդ անտեր կոմպը ֆորմատ եմ անում, բերում եմ նորմալ տեսքի, վերջում էլ քթի տակ շնորհակալություն են ասում, կոմպը առնում են ու ռադ են լինում :beee
Յախք :[
impression
30.03.2011, 11:42
այ սրանից եմ ներվայնանում
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել ...-ին:
այ սրանից եմ ներվայնանում
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել ...-ին:
Իսկ ես ավելի շատ սրանից.
Այս գրառումը գնահատված չէ:
Իմ սեփական արյուն-քրտինքով կերտված գրառումն ա ախր, հանճարեղ և գողտրիկ նմուշ մը՝ էն հին ու բարի ժամանակներից, երբ խոտը ավելի կանաչ էր, խնձորը՝ ավելի կարմիր, իսկ ես դեռ հումորի զգացում ունեի ու մի քիչ էլ տաղանդ (հա, եղել ա տենց բան): Ախր ո՞նց կարող էր ոչ ոք վարկանիշի չարժանացնել էդ... էդ... է՜, նյարդերիս վրա ազդեց, գնամ բալկոն ծխեմ, համ էլ կարող ա մրսեմ-հանդարտվեմ:
Մի այլ ձև նեռվայնանում եմ:
Երբ խանութում որևէ բան եմ փորձում ու չառնելու դեպքում վրես թարս են նայում անկախ նրանից որ էտ շորը ինձ չի սազում: Ավելին՝ երբ հանկարծ փորձես մեկից ավելի բան փորձել ու դժբախտաբար ոչ մեկն էլ չլինի դրանց հայացքնեը միանգամից փոխվում են սիրալիրությունը կորումա, ոնց որ իրանց պարք մնացիր, որ փորձել ես պարտավոր ես առնել: Զզվում եմ ուղակի էտ տեսակ սպասարկումից:
Երբ ընկրուհիներիցս կամ ծանոթ աղջիկներից մեկը խեղճ խեղճ ասումա, որ իրա ընկերը չի թողնում իրան ինտերնետ մտնի կամ էլ կարդում ա իրա լրիվ նամակները:
Երբ ծանոթանում եմ որևէ արտասահմանցու հետ անգլերենս լավացնելու համար զրուցում եմ ինետով ու ինձ զգուշացնում են, որ զգույշ լինեմ: Կասկածանքով նայում են վրաս ու սկսում խորհուրդներ տալ բա գիտես էտ հնդիկները, էտ բրազիլացիները շատ վատն են զգույշ եղի կարողա սենց կարողա նենց: Լուրջ ուղակի ցխկվելս գալիսա:
Երբ պռոպկաի մեջ կանգնած կամ շարքով խիտ երթևեկության ժամանակ մեկել հետևինդ սիգնալա տալիս, ոնցոր հեսա պետքա ավտոիդ թևերը բացես ու մեքենաների վրով թռնես իրա խաթր:
Նյարդերիս վրա ազդում ա, որ ռաբիս երաժշտությանը ասում են վեց-ութ :blin:
Եթե ռաբիսը 6/8 ա, չի նշանակում, որ 6/8-ը ռաբիսն ա: Այսինքն` 6/8-ը կարող ա նաև ռաբիս լինել, բայց ռաբիսի հոմանիշը` երբեք: 6/8-ը ընդամենը չափ ա երաժշտական համար, որը նշանակում ա, որ տակտում 6 հատ ութերորդական նոտա կա: Ու էդ չափով տարբեր ժանրերի ստեղծագործություններ կան, օրինակ` վալս, մարշ, տարանտելլա...
6/8-ը ռաբիսը չի, ժող :blin:
Լուսաբեր
31.03.2011, 17:22
նյարդերս արդեն լրիվ քայքայեց բակում կանգնած մեքենայի ազդանշանային համակարգի ձայնը (սիգնալիզացիա), որը ուղիղ 15 րոպեա չի անջատվում:aaa ու ես ոչ մի կերպ չեմ հասկանում ինչի ա էտ անտեր համակարգը մեքենայի վրա դրել, եթե դրա ձայնից չի մոտենալու տեսնի ինչն ինչոցա կամ գոնե անջատի, ախր ամբողջ թաղամասի կեսը դրա ձայննա :'
Բա որ գիշերովա սենց մի բան լինում :{
Valentina
31.03.2011, 17:59
Ասա էտ ֆայմնա ինչա՞ որ չունեք:angry Ինչի՞ ես պտի լսեմ քո ուզած երաժշտությունը: Նստելա մարշրուտկա, ձենը ամենաբարձրի վրա, էտ ապուշ նաուշնիկներն էլ ծակ են: Ոնց եմ նեռվայանում էս երևութից::angry
Ասա էտ ֆայմնա ինչա՞ որ չունեք:angry Ինչի՞ ես պտի լսեմ քո ուզած երաժշտությունը: Նստելա մարշրուտկա, ձենը ամենաբարձրի վրա, էտ ապուշ նաուշնիկներն էլ ծակ են: Ոնց եմ նեռվայանում էս երևութից::angry
Ես էլ եմ տենց բաներից նյարդայնանում... բայց էդ մարդկանց մեջ մեկ-մեկ նենց հիմարներն են հանդիպում, որ էնօր մի կերպ ծիծաղս զսպեցի...
Ուրեմն ամեն սովորական օրվա նման 120 համարի երթուղայինով գնում եմ դասի... Այդ նույն վարորդը արդեն երկրորդ օրն էր ՝ տռանսի մեջ վայելում էր ինչ-որ շանսոն երգչի "Мар ջան-ջան, Мар ջան-ջան, где же ты? где?" հրաշագեղ երգը... Կողքս ականջակալներով աղջիկ էր նստած, ու ես ահավոր շատ էդ աղջկան նախանձում էի, որովհետև նա ստիպված չէր էդ ամենը լսել: Հենց երգը վերջացավ, լսողությունս սրեցի, որ էդ աղջկա ճաշակը ստուգեմ ու, օօօ՜, աստվածնե՜ր, այդ նույն "Мар ջան-ջան"-ը... :[
Չգիտես՝ ծիծաղես, թե՞ լացես...:8
Quyr Qery
31.03.2011, 19:34
Բա ես ոնց եմ զզվում,, երբ քեզ ասում են ինչ հագնես,,ինչի հագնես,,, մազերդ ոնց սարքես,, կամ քեզ ինչն է սազում կամ չի սազում.... մտնում ես լսարան ու սկսվում է,,ասենք գիտես որ էդ օրը դու լավ տեսք ունես,, բայց միևնույնն է կգտնվեն մի քանի հոգի ,,որ կասեն,,,բայց գիտես սենց որ անեիր ավելի լավ կլիներ,,, վայ գիտես այ ես գույնի շրթներկը չի սազել...այ մարդ ասա-ես քեզ հարցրել եմ ,,որ մի հատ էլ արտահայտվում ես,,,Ռելաքս հարգելիս,, երբ հարցնեմ նոր պատասխանի,, թե չէ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը.....
Universe
05.04.2011, 13:32
Գիտեք ինչնա մի այլ կերպ, մի այլ ոճի ազդում, որ սաղ սայթերումս որ մարդա գրանցվում, էն «ՆՇԵՔ ՁԵՐ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ, ԵԹԵ ԱՌԿԱ Է» բռնում են գրում են օդնօկլասնիկի.ռու... Արի ու մի գժվի:angry Լավ է ես կյանք չի որ մենք ենք ապրում:angry
արա զզվում եմ , քիչա մնում եկեղեցու հայաթում իրար հանվացնեն ու սկսեն իրար լզել, ետ անտերին ձև կա, չափ կա, տեղ կա, դրել ցերեկվա կեսին նստարանին նստած քիչա մնում պառկեն իրար վրա ու իրար լզեն:
Universe
05.04.2011, 18:25
արա զզվում եմ , քիչա մնում եկեղեցու հայաթում իրար հանվացնեն ու սկսեն իրար լզել, ետ անտերին ձև կա, չափ կա, տեղ կա, դրել ցերեկվա կեսին նստարանին նստած քիչա մնում պառկեն իրար վրա ու իրար լզեն:
Աբե լզելը ո՞րնա, կարողա 5 րոպեով մենակ թողես իրանց, դառնան 3 հոգի...
Աբե լզելը ո՞րնա, կարողա 5 րոպեով մենակ թողես իրանց, դառնան 3 հոգի...
չի բացառվում,որ կդառնան
Հա՛մ Ռուզանը, հա՛մ Մ...յանը, հա՛մ էլ Նարինեի նախանձը:(
Մեծամիտ մարդիկ , մանավանդ որ իրար գտնում են ու միասին են ելույթ ունենում ու էն միտքը , որ երբեք չեն փոխվելու տենց մարդիկ:bad
Ինձ ամնա շատը նյադայնացնում են կեղծավորները, անմակարդակ հումորները, սուտ փիլիսոփաները, կամ որ խոսում ես հիմարի դեմքով նայում են, ցույց են տալից թե լսում ու հասկանում են, բայց նույնիսկ չեն լսում....
Կամ երբ ինչ-որ մեկը գալիս է ձեր տուն, Ձեր հետ շատ լավ խուսում ծիծաղում ա, բայց դուրսը կարող ա տեսնել ու մենակ թեթև բարևել, չեմ սիրում, ավելին` նյարդայնանում եմ նման շահամոլներից
Նյարդայնացնում է երբ նորաթուխ հաղորդավարները արտասահմանյան որևե երգչի անունն արտասանելիս օգտագործում են անգլյական արտասանություն։Օրինակ Մրայա Քերրի ասելիս. կարող են այնպես մռմռալ. որ մի կերպ հասկանաս թէ խոսքն ում մասին էր։երևի սրանով ուզում են պատրանք ստեղծել թէ իրենք անգլյագետ են. սակայն իրականում՝ անգրագետ են։Արտասահմանյան անունները. հայերենում պետք է հնչեցվեն հայկական շեշտադրումներով։
Universe
25.04.2011, 12:05
Նյարդայնացնում է երբ նորաթուխ հաղորդավարները արտասահմանյան որևե երգչի անունն արտասանելիս օգտագործում են անգլյական արտասանություն։Օրինակ Մրայա Քերրի ասելիս. կարող են այնպես մռմռալ. որ մի կերպ հասկանաս թէ խոսքն ում մասին էր։երևի սրանով ուզում են պատրանք ստեղծել թէ իրենք անգլյագետ են. սակայն իրականում՝ անգրագետ են։Արտասահմանյան անունները. հայերենում պետք է հնչեցվեն հայկական շեշտադրումներով։
Երեկ երեկոյան շնորհանդեսի ժամանակ, որտեղ մասնակցում եին Միհրայհիահնհ Քեյրհիիիյհն և Դժենննիիֆյռհռ ԼյոոոզԸԸԸզզզըըհհհ միանգամայն շլացուցիչ տեսքով էին հանդես գալիս ի շնորհիվ աշխարհահռչակ ԴժյհիոոոռԴժհիհյոոո Էյռմաննհիիիի արտադրած նոր ու շլացուցիչ....
Ոնցեմ եռվայնանուուուոմ որ մեկ մեկ ալիքնրը պտտլուց մկ էլ եսիմիչ կամոբլոգ... Չեմ տեղավորվում ոչ էտ հաղորդումը ստեղծողների, ոչ հաղորդավարների ոչ ստղծագործական, տո ընտեղ ինչ ստեղծագործություն ասա է, սկի մի հատ տ*ռ չարժեն դրանց խոսացածը... Մի խոսքով հասկացաք ինձ...
Երբ դրսում հանգիստ քայլում եմ,մեկ էլ դիմացովս սիրահար զույգեր են գալիս,նայում եմ մտքում ուրախանալով ուզում եմ անցնեմ,մեկ էլ նկատում եմ,որ ընկերը փոխանակ ընկերուհու դեմքին նայի,իմ դեմքին ուշադիր,ու շաատ երկար նայելով անցնումա.....
էդտեղ համ ջղայնանում եմ:goblin,համ զարմանում:fool,համ ինքս վատ եմ զգում:(,բայց ես ինչ մեղավոր եմ էէ:esim
anahit96
25.04.2011, 15:30
Էս վերջերս նեռռռվայնանում եմ իմ շատ սիրելի և շատ ատելի քաղցրավենիքից
Ժամացույցն ու օրացույցը:bad
VisTolog
26.04.2011, 21:34
Երբ ստիպված ես ծիծաղել տափակ հումորների վրա::[
Զզվելի է , երբ նստում ես երթուղային ու հանկարծ ստիպված ականատես ու ականջալուր լինում հետևի նստարանին հարմար տեղավորված սիրահար զույգի չտեսալկտիախառը պաչպչաչմփչմփոցին:[
Արդեն նյարդերիս կտրականապես ազդում են Ի՞նչն է ձեզ ՎԱՆՈՒՄ հակառակ սեռի մեջ և Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ թեմաները:
Գրառումները հիմնականում հենց այնպես են:
Ուլուանա
24.05.2011, 20:24
Գուցե ժամանակին էլի եմ գրել սրա մասին, չեմ հիշում, ինչևէ. ներվայնանում եմ, երբ մարդաշատ ավտոբուսի մեջ կանգնած եմ լինում, ինչ–որ մեկն ուզում է անցնել, տեղը նեղ է լինում, մի քիչ քաշվում եմ մի կողմ, կիսաօդիմեջ, անհարմար դիրքով սպասում, որ անցնի, էլի ուղղվեմ, իմ հին դիրքը գրավեմ բայց պարզվում է՝ մարդը հեչ էլ առաջ չի անցնում, այլ դիրքավորվում, տնավորվում է իմ տեղում, ես էլ տենց մնում եմ էդ ապուշ դիրքով կանգնած :angry։ Ուղղակի երեկ էլի էդ իրավիճակում էի հայտնվել, հիշեցի...
ոնց եմ նեռվայնանում են տղեքից որ կաբլուկը մեջքներին խրած են ապրում :angry
Թվում էր էս թեմայում գրելու բան չեմ ունենա, էն էլ հիշեցի, որ շատ եմ ներվայնանում, երբ մի բան եմ ասում,իսկ դիմացինը լավ չի լսում, ու ստիպված մի 4-5 անգամ մի բանը կրկնում եմ, և հակառակը :oy : Իսկ ընդհանրապես աշխատում եմ քիչ ներվայնանալ, որ ներվայնացա ի՞նչ օգուտ :
impression
24.05.2011, 23:52
օֆ օֆ... մի քիչ լիցքաթափվեմ :))
նեռվայնանում եմ, երբ սկսում են անկապ խոսել մի թեմայից, որից գաղափար չունեն
ավելի եմ նեռվայնանում, երբ մատը տնկած են խոսում էն թեմայից, որից գաղափար չունեն
նեռվայնանում եմ, երբ մի տապոռի ասում ես էսինչ գիրքը կարդա, ինքն էլ ասում ա` չէ~, ինչքան շատ բան եմ կարդում, էնքան շատ բան եմ հասկանում, նեռվայնանում եմ /օմանի պադմե հում, օմանի պադմե հում/
նեռվայնանում եմ, երբ լիքը գործ կա, ու հաստատ գիշերը չեմ քնելու, բայց փոխանակ էդ անեմ, ինչ ասես անում եմ` բացի դրանից, օրինակ, ստեղ բան-ման եմ գրում
նեռվայնանում եմ, երբ ավտոբուսը սիգնալ չի ունենում ու դրա փոխարեն վարորդը ֆառերն ա վառում անջատում հիստերիկի պես, ու արդեն մութ ա, ու ես դիմացը կանգնած եմ... չեմ նեռվայնանում է, քոռանում եմ
նեռվայնանում եմ, որ արդեն քանի տարի ա էդ վաճառողուհին չսովորեց ես ինչ սիգարետ եմ իրանից գնում ամեն օր, ու ամեն օր ինքը պիտի մի ուրիշ սիգարետ դեմ տա, հետո նոր իմ ուզածը
նեռվայնանում եմ, երբ իմ գիրքը, որը կարդալուց հետո թարս դրել եմ, որ էջը չփոխվի, գալիս սիրուն ծալում տեղավորում են գրադարակում... ասա այ մարդ ձեզ խանգարում ա? սա կյանք չի
նեռվայնանում եմ, երբ օֆիսում լանչին մի ութ վայրկյան ուշ եմ հասնում, ու հացի կողքերը սաղ արդեն պռճոկած են լինում
նեռվայնանում եմ, երբ սրճարանում մակ կոֆեն կիսում են հերիք չի, դեռ մի երկու գդալ էլ շաքարավազ են ավելացնում, որ իբր չջոկեմ
murmushka
25.05.2011, 09:53
նյարդայնանում անորոշությունից, սպասումից, անտեղյակ լինելուց ու անզորությունից: Սովոր եմ, որ ամեն ինչ կարող եմ փոխել, կամ հասնել իմ ուզածին, բայց երբ հանդիպում եմ երևույթների, որոնք կյանքի ոչ մի օրենքի չեն ենթարկվում, որոնք իրենք են քեզ թելադրում, սկսում եմ նեռվայնանալ
davtyanhasmik
25.05.2011, 11:02
երբ իմ գրառումները բացում եմ և տեսնում որ թեման փակված է
երբ իմ գրառումները բացում եմ և տեսնում որ թեման փակված է
Հասմիկ ջան չե՞ս կարծում, որ բացածդ թեմաները անհիմն չեն փակում: Ակումբն ունի կանոնադրություն, որով և պիտի առաջնորդվես:
Հ.Գ. Իսկ ես ահավոր նյարդայնանում եմ, երբ որ իմ իրերը քույրիկս առանց հարցնելու վերցնում է:[
VisTolog
25.05.2011, 19:20
Ամեն օր նույն մարդկանց կողմից էս հարցը կարդալը. «Ո՞նց ես»:
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա թեման և ստեղի գրառումները
Ա՜ բան եմ հիշել:D
Երբ նոր տարուն գնում ես մեկի տուն ու էդ տան տիկինը սկսում ա սեղանի շուրջ պատմել իրա լյարդում հայտնաբերված քարի մասին, միզուղիներում ավազի մասին ու ձեռքի հետ էլ մեր ափսեներն ա լցնում ու նեղանում, որ հեչ չենք օգտվում:D:[:
VisTolog
27.05.2011, 16:30
էս թեմայում յանմ օրիգինալ գրառումներ անողները:
Գուցե ժամանակին էլի եմ գրել սրա մասին, չեմ հիշում, ինչևէ. ներվայնանում եմ, երբ մարդաշատ ավտոբուսի մեջ կանգնած եմ լինում, ինչ–որ մեկն ուզում է անցնել, տեղը նեղ է լինում, մի քիչ քաշվում եմ մի կողմ, կիսաօդիմեջ, անհարմար դիրքով սպասում, որ անցնի, էլի ուղղվեմ, իմ հին դիրքը գրավեմ բայց պարզվում է՝ մարդը հեչ էլ առաջ չի անցնում, այլ դիրքավորվում, տնավորվում է իմ տեղում, ես էլ տենց մնում եմ էդ ապուշ դիրքով կանգնած :angry։ Ուղղակի երեկ էլի էդ իրավիճակում էի հայտնվել, հիշեցի...
Ես մեկ էլ ներվայնանում եմ, որ ավտոբուսում կամ մետրոյում մի քանի հոգի ինչ-որ տեղից բռնված են լինում, ու երբ իրենցից ինչ-որ մեկն ուզում ա իջնի (ինքը բնականաբար ավտոբուսի/մետրոյի կանգնելուց մի կես րոպե շուտ ա «առաջանում»), ձեռքը բաց չի թողնում բռնած տեղից, էնքան ա բռնած մնում, մինչև էնքան ա հեռանում, որ անհնար ա բռնել արդեն :D Ու քիչ ա մնում` էդ նույն տեղից բռնված մարդկանց քաշի-տանի հետը :blin Ամեն անգամ նույն ուգնությամբ զարմանում եմ :))
Rammstein
07.06.2011, 20:21
Նյարդայնանում եմ, որ ակումբի որեւէ բաժնի բոլոր նոր գրառումները կարդալուց հետո անպայման եւս մեկ անգամ պետք ա բացեմ էդ բաժնի էջը, որպեսզի բաժնի պատկերակը դառնա մոխրագույն ու էլ նայելուց չմտածեմ, որ նոր գրառում կա: :sad
Երբ լուսանկարչական ապարատ ունենալը շփոթում են լուսանկարիչ լինելու հետ ու ցողը վրան վարդեր նկարում մոտիկից:
Մեր ոստաիկանության աշխատողների մեքենաների ձայնային ազդանշանը,որը գնալով բարձրանում է ու ազդում նյարդերիս վրա:angry....լավ էլի,հերիքա,հասկացանք...
բա՞ որ խախտում կատարողի վրա են գոռում:angry
Ազդում ա նյարդերիս վրա, երբ ամեն անգամ օդնօգլազնիկում տեսնում եմ այս մեկնաբանությունը:
http://i.imgur.com/p6Bm0.jpg
Ես էլ ներվայնանում եմ, որ մեկ-մեկ օդնո եմ մտնում :D
VisTolog
19.06.2011, 17:34
Երբ օդնոյով մեկին լինկ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B8%D0%BF%D0%B5%D1%80%D1%81%D1%81%D1%8B%D0%BB%D0%BA%D0%B0) ես ուղարկում, մեկ էլ պատասխանում ա «Էս ի՞նչ էր:o» :blin
Էս քննությանս քսեռոքսները,որ երեք ժամա ընկած դասերս եմ ման գալիս,նամանավանդ գինեկալոգիան,արդեն լրիվ մոռացել եմ,որ հիվանդությունը որտեղա գրված:8.......հոգնել եեեեեեեեմ:aaa
Երբ վերջապես պատրաստվում եմ սափրվել (:[), ու պարզվում ա, որ սափրվելու միանգամյա օգտագործման հարմարանքներս վերջացել են: :angry
Երբ որևէ տեղ (հիմնականում` դասի կամ գործի) գնալուց հեռվից տեսնում եմ, թե ոնց են էդտեղ գնացող երթուղայինները իրար հետևից հեռանում: :angry
Այս թեման (http://www.akumb.am/showthread.php/38981-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4.../page67?highlight=%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80+%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4) արդեն վաղուց իր նպատակներին չի ծառայում: Նյարդայնացնում ա:
Այսօր՝ վերջին տաս տարվա մեջ առաջին անգամ, զանգահարեցի էն հի՛ն հեռախոսներից մեկով, էն, որ քաշովի ա, այ հենց սրանից էր :tel
Այսօր առաջին անգամ բջջային հեռախոսների լիցք անող պապիկին հին համարս ասացի, 2 ժամ նստած սպասում էի , որ համարս վերալիցքավորվեր, հետո հասկացա, որ հին համարսա :angry
Հիմա էլ պետքա գնամ հին համարս փնտրեմ :angry
Այսօր առաջին անգամ օդնոյով ծանոթացա իմ բարեկամներից մեկի հետ, որի գոյության մասին ոչ էլ տեղյակ էի: :))
երեկ ես առաջին անգամ բոլորին հակառակ կտրեցի իմ բավական երկար մազերը:roll
Այսօր առաջին անգամ սկայպով վիդեոզանգ ստացա::)):))
Այսօր առաջին անգամ ես ինձ շատ մենակ զգացի:(
Այսօր ինձ համար առանձնահատուկ օր էր, ես այսօր առաջին անգամ Բարսելոնի հայկական կայքում նորություն ավելացրի :love :yahoo :yahoo
Հ.Գ. Կայքը դեռ գաղտնի է: Ապագայում կտեսնեք ստորագրությանս մեջ :)) ;)
Էսօր առաջին անգամ հորաքրոջս աղջկան վիրավորեցի. ասեցի մեր տուն չգաս:)լավ մի նեղացի ինձանից` ջղայինացած էի
Այսօր առաջին անգամ ես կատարեցի այս գրառումը:
Այսօր ես առաջին անգամ լսել եմ Կանչելիի երաժշտությունը: Սքանչելի էր...
Ու տուն մտնելով առաջին բանը, որ արել եմ՝ միացնել նոթբուքս, որ YouTube-ում գտնեմ ու էլի ստեղծագործություններ լսեմ իրենից:love...
Այսօր ես իմ առաջին կորուստը ունեցա
Այսօր առաջին անգամ հասկացա, որ եթե ուշանամ, կարող ա ճակատագրական լինի ուշացումս /հետաքրքրասերների համար ասեմ՝ սիրո հետ կապ չունի/ :
Rammstein
20.06.2011, 12:47
Այս թեման (http://www.akumb.am/showthread.php/38981-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4.../page67?highlight=%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80+%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4) արդեն վաղուց իր նպատակներին չի ծառայում: Նյարդայնացնում ա:
Բա էդ թեմայի նպատակը ուրիշ ի՞նչն ա, բացի տվյալ օրը առաջին անգամ տեղի ունեցած իրադարձություն գրելուց: :'
Մեջբերածդ 12 գրառումներից առնվազն 8-ը լրիվ թեմային համապատասխան են:
Բա էդ թեմայի նպատակը ուրիշ ի՞նչն ա, բացի տվյալ օրը առաջին անգամ տեղի ունեցած իրադարձություն գրելուց: :'
Մեջբերածդ 12 գրառումներից առնվազն 8-ը լրիվ թեմային համապատասխան են:
Հուսով եմ ես հիմա համապատասխան բաժնում եմ: :))
Նյարդերիս վրա ազդում են այն տղաները, որոնք իրենց չգիտեմ ինչքան են բարձր դասում,որ հասարակական վայրում նստարանի վրա նենց են փռվում, կարծես իրենց տանն են ու դեռ ավելին կողքերն էլ մարդ չկա, էլ չեմ ասում աղջիկ է գնում-գալիս :(:angry, չգիտի ոնց անցնի:angry
Օրանժի(պրոմո,ինֆո) սմս-ները :angry
Նյարդերիս վրա ազդում ա, երբ որ փողոցի անցումը ուզում եմ անցնեմ, ավտոները վրովս վազում են, բայց հենց մի հատ ջահել աղջիկ անցավ` բոլորը կանգնում են::fool
Ամենից շատ նյարդերիս վրա ազդում են այն մարդիկ, ովքեր իրենց խոսքում օգտագործում են հետևյալ բառերը՝ կող, քել, յան, հելանք, էթանք, ջիգյար.... ու էլի այսպիսի շատ բառեր:[
ՆեՌվերիս վրա աներևակայելիորեն ազդում են գայիշնիկների մեծ մասը (չհաշված բացառությունները), որոնք նախ իրենք են ամենաշատ խախտումներ անողներից, ու անկապ կանգնեցնում են, հետո «երկխոսությունների» ընթացքում մեղադրողից վերածվում են անգրագետ մեղադրյալների ու երթևեկության կաննոնագրքի մեջ անհույս սկսում են փնտրել այն երևակայական հոդվածները, որոնց «հիման վրա» քեզ կանգնեցրել են, վերջում էլ լավություն անողի քյարթու դեմքով փաստաթղթերդ տալիս են «վեկալ գնա» տարբերակով: Բա չասե՞ս, այ ՔՅԱԼ ԱՆԱՍՈՒ՛Ն, գործիդ նպատակը ո՞րն ա: Ամիսը մի քանի անգամ ներվերս քայքայվում է դրանց հետ անիմաստ, աննպատակ...
Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա
1. Տաքսու վարորդը, երբ ասում է՝ վաաաաաաաայ, մանր չունեմ: :)
2. Գազելի վարորդը, երբ երրորդ երթևեկելի գոտուց 0,01 վայրկյանի ընթացքում քաշումա 1-ին երթևեկելի գոտի՝ այդ ընթացքում գետնի երեսից ջնջելով ամեն ինչ՝ 100 դրամի համար: :)
Նյարդերիս վրա ազդում ա, երբ որ փողոցի անցումը ուզում եմ անցնեմ, ավտոները վրովս վազում են, բայց հենց մի հատ ջահել աղջիկ անցավ` բոլորը կանգնում են::fool
Պայմանով, եթե այդ աղջկա հագին կա կարճազգեստ: ))
Ոչինչ չի ազդում նյարդերիս վրա :yahoo , բայց կարող ա էս գրառումս որոշ նյարդային մարդկանց նյարդերի վրա ազդի :}
Ում նյարդերի վրա որևէ բան ազդում է՝ կարող է հանգստացնել նյարդերը ԱՅՍՏԵՂ (http://www.armblog.net/2011/06/3.html):
Ում նյարդերի վրա որևէ բան ազդում է՝ կարող է հանգստացնել նյարդերը ԱՅՍՏԵՂ (http://www.armblog.net/2011/06/3.html):
:{ Ավելի շատ նյարդայինացնում ա քան հանգստացնում :nea
:{ Ավելի շատ նյարդայինացնում ա քան հանգստացնում :nea
Իսկ դու փորձիր mouse-ով Բուշին տանջել, ոնցոր ինքն էր տանջում անմեղ մարդկանց...
մեր կողքի հարևան վահան պապաին:[
Իսկ դու փորձիր mouse-ով Բուշին տանջել, ոնցոր ինքն էր տանջում անմեղ մարդկանց...
Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման
Սա իմ կարգախոսը չէ, երևի նա հաճույք է ստանում մարդկանց տանջելով, իսկ ես՝ ոչ:
VisTolog
02.07.2011, 13:35
Մոդերատորական: Դադարեցրե՛ք թեմայից դուրս գրառումները:
Հատկապես երեկ /չգիտեմ ինչու հենց երեկ/ նյարդերիս վրա ահավոր ազդեց մեր քաղաքի խանութների, հյուրանոցների, տարբեր սրահների, խաղատների ոչ հայերեն լեզվով գրված անունները , նամանավանդ գիշերով, երբ այդ գրվածները վառ ու պայծառ լուսավորում են ստանում ու մի պահ քեզ զգում ես ոչ թե Հայաստանում, այլ չգիտեմ թե որտեղ:(
Հ.Գ. Հանկարծ չմտածեք, թե լեզվի պետական տեսչությունից եմ, պուղղակի սովորական քաղաքացի եմ, ով պարզապես ուզում է զգալ, որ Հայաստանում է ապրում:;)
Իմ նյարդերի վրա ազդում են այն մարդիկ, ովքեր ՍԿԱՆԵՐԸ ձեռքները ստուգում են յուզերների գրառումները և մեջը "несъедобный" բաներ փնտրում :)
Իմ նյարդերի վրա ազդում են այն մարդիկ, ովքեր ՍԿԱՆԵՐԸ ձեռքները ստուգում են յուզերների գրառումները և մեջը "несъедобный" բաներ փնտրում :)
Այսինքն` մոդերատորնե՞րը :}:
Այսինքն` մոդերատորնե՞րը :}:
Դե........
Հետաքրքիր էր ՁԵՐ գրածը: ;)
Հատկապես երեկ /չգիտեմ ինչու հենց երեկ/ նյարդերիս վրա ահավոր ազդեց մեր քաղաքի խանութների, հյուրանոցների, տարբեր սրահների, խաղատների ոչ հայերեն լեզվով գրված անունները , նամանավանդ գիշերով, երբ այդ գրվածները վառ ու պայծառ լուսավորում են ստանում ու մի պահ քեզ զգում ես ոչ թե Հայաստանում, այլ չգիտեմ թե որտեղ:(
Հ.Գ. Հանկարծ չմտածեք, թե լեզվի պետական տեսչությունից եմ, պուղղակի սովորական քաղաքացի եմ, ով պարզապես ուզում է զգալ, որ Հայաստանում է ապրում:;)
Նար ջան, ես քեզ ոնց եմ հասկանում.. Վերջերս ես էլ էի դրա մասին մտածում, երբ աչքս ընկավ ''sale'' բառին
այսօրվա շոգըըը,ու երթուղայինի հիմար վարորդը՝ իրա պատճառով կորել էի:(
Էն, որ հետ են զանգում ու ասում.
-Դուք էս համարով զանգե՞լ եք::[
Էն, որ հետ են զանգում ու ասում.
-Դուք էս համարով զանգե՞լ եք::[
Եթե մենակ էդ ասեն ու բացասական պատասխան լսելուց հետո անջատեն, էլի ոչինչ, բայց որ սկսում են բավական ագրեսիվ տոնով իրանց ասածը պնդել, այ էդ իսկականից՝ :[
չգիտեմ՝ կկրկնվեմ, թե ոչ, բայց բավական շատ նյարդայնացնում են Ֆեյսբուքում աշխարհի բոլոր երգիչներին Հայաստան հրավիրելու իվենթները, մեկը հասկացա, երկրորդն էլ, բայց ոնց որ ազգս հավեսի ընկած լինի, ում անունը չի ալարում գրի, պահանջումա Հայաստան հրավիրել…
Էն, որ ինետ չի լինում: :):[
Էն,որ տորրենտով բան եմ դնում գիշերը քաշի,առավոտ տեսնում եմ մի 4 տոկոս քաշել ա,հետո ինտերնետն անջատվել ա :angry
anahit96
09.07.2011, 13:37
էս պահին նյարդերիս վրա ահավոր ազդում են մեր հյոըրերն ու մեր հարևան Նարեկի ընկերը:think
CactuSoul
09.07.2011, 13:58
Կենցաղային բաներ են, բայց կներեք, ասեմ, սիրտս թեթևանա:oy:D
Նյարդայնանում եմ, երբ օճառի վրա մազեր են լինում կպած, անկախ երկարությունից, մեկ էլ որ ատամի մածուկի «ծյուբիկը» (պարկո՞ւճ:8) անկապ տեղերից ա սեղմած լինում, ոչ թե վերևի մասից:
իմ նյադերի վրա ահավոր ազդցություն է թողնում ռաբիզ երաժշտությունը:angr?
Նյարդանում եմ, երբ երթուղայինի վարորդը կողքինին ասումա <<Հլը էս անասունին նայի ոնցա քշումե>>, էտ կողքինն էլ համաձայնվում ա: Ու սկսվում է թեժ զրույց այն մասին, թե էս ինչ օրի ա մեր երԳիրը, պօՌՃ-երը ինչքան են շատացել, թե էն օրը բենզակալոնկում մեկը ինչ արեց ու իրան բան չասին և այսպես շարունակ...
Ներվայնանում եմ, որ աղջիկը հայացքով ասում ա «Արի ինձ կեր…»
Mephistopheles
12.07.2011, 01:10
Ներվայնանում եմ, որ աղջիկը հայացքով ասում ա «Արի ինձ կեր…»
հը՞… դրանից ներվայնանում ե՞ս…
Անտիգոնե
12.07.2011, 18:50
Չհիմնավորված կողմնապահությունը և Ա Ն Ա Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը իր ամենաստոր դրսևորումներով:angry
Արդեն 3-րդ անգամ եմ Ակումբում գրում, բայց նյարդերիս վրա ազդում են RottenTomatoes (http://www.rottentomatoes.com/) կայքի կինոքննադատները: :[
Արդեն 3-րդ անգամ եմ Ակումբում գրում, բայց նյարդերիս վրա ազդում են RottenTomatoes (http://www.rottentomatoes.com/) կայքի կինոքննադատները: :[
Հատկապես ո՞ր մեկը, Էբերտը սովորաբար լավ ա գրում :)
Հատկապես ո՞ր մեկը, Էբերտը սովորաբար լավ ա գրում :)
Առանձին-առանձին չեմ ճանաչում, ընդհանուր եմ ասում: :pardon
VisTolog
01.08.2011, 21:53
Երբ մարդուն ասում ես պետք չի 40.000-ով Apple iBook (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/81/IBook_G3_M6497_J.jpg)առնել, ինքը մեկա չի հավատում որ էդ բանի պետք չի գալու ու գնում առնումա::fool Դե գնա մի 20000 էլ ծախսի էդ անպետքության վրա::sad :beee
Լուսաբեր
01.08.2011, 22:07
Ինձ վրա անտանելի ազդումա արդեն ես անպետք շոգը, որ ինչքան էլ ուզում ես հովացման մեթոդներ գտի՝ լողացի սառը ջրով օրը տաս անգամ, սառը հյութեր կամ մրգեր ներս արա կամ ուղղակի հովացնող սարքերի տակ նստի, հենց անցնի մի փոքր ժամանակ մեկա, էլի ջուր ես լինում ու նույնը ուզում կրկնել :cry2:aaa:sad Ուֆ :cry
Զզվում եմ, ներվայինանում եմ, երբ հանկարծ հեռուստացույցով տեսնում եմ տհասության մեծագույն կերպար միստր բինին: Ոնց են ծիծաղում էդ էդ էդ հիմարի վրա տենց էլ չեմ հասկանա :esim
Ուսանողական ժամանակների նյարդային օրեր ))
Ներվայնանում էի, երբ մառշուտկի շոֆերն էր որոշում, թե մառշուտկի մեջ ով որտեղ պետք է նստեր՝ տղա ջան դու չաղ ես թռի էն ուգլ, աղջիկ ջան դու պստլո ես արի կողքս էս հետևանց տեղը, տատի ջան քո վրից հոտա գալի հելար հետևի գազի բալոնի շալակը, քույրիկ ջան իսկ դու... որտեղ ուզում ես նստի :)))
Ներվայնանում եմ, որ աղջիկը հայացքով ասում ա «Արի ինձ կեր…»
Ներվայնանում եմ, որ աղջիկը հայացքով չի ասում. "արի ինձ կեր":
Ներվայնանում եմ, որ աղջիկը հայացքով չի ասում. "արի ինձ կեր":
Փաստորեն յուրաքանչյուր աղջիկ իմ կամ քո վրա ազդում ա :D ուրեմն հանգիստ ցանկացած աղջկա, ով իմ վրա չի ազդում, կարամ ասեմ «Գիտես, դու Հայկոյի վրա ազդում ես», ու դու կարաս ե՞լք գտնես էդ իրավիճակից...
Փաստորեն յուրաքանչյուր աղջիկ իմ կամ քո վրա ազդում ա :D ուրեմն հանգիստ ցանկացած աղջկա, ով իմ վրա չի ազդում, կարամ ասեմ «Գիտես, դու Հայկոյի վրա ազդում ես», ու դու կարաս ե՞լք գտնես էդ իրավիճակից...
Ի՞նչ իրավիճակի մասին ա խոսքը::o
VisTolog
12.08.2011, 21:15
Որ ծնողը (ները) երեխուն ստիպում են իրանց ուզած տեղը սովորի, որտև էդքան փող են ծախսել իրա պարապելու վրա, ո՞նց կարա չգնա... ու թքած թե ապագա ուսանողին էդ հաճելի չի լինի::angry
Էն որ ահավոր անսպասելի հյուրեր ենք ունենում, ու իմ բոլոր ծրագրերը իրար ա խառնվում:angry
Էն, որ դեղատան աշխատողը միշտ ասում է` "Առողջություն" "Խնդրեմ"-ի փոխարեն... ինձ մոտ նենց տպավորություն է, որ շատ հիվանդոտ տեսք ունեմ ու առողջության կարիք ունեմ: :))
Ի՞նչ իրավիճակի մասին ա խոսքը::o
Որ մի աղջիկ քեզ հարցնի 'խի՞ եմ ներվերիդ ազդում Հայկօ'
Լուսինան՝ են ժամանակ որ հարցնում ա "բա դասերին քանի օր մնաց" ու դասերին վերաբերվող տենց լիքը բաներ:angry
Այն վարորդները, ովքեր հենց ГАИ-ավտո են տեսնում տակները լցնում են, սկսում են քշել 10կմ/ժ արագությամբ, ու եթե այդ ГАИ-ավտոն համընթաց ուղղությամբ նույնիսկ մոտ 500 մետր հեռավորությունից հայելու մեջ երևումա (հետևից գալիսա), վարորդը էնքանա դանդաղեցնում, որ էտ ГАИ-ավտոն գա իրան անցնի, որ կարողանա հանգիստ քշի: ))
Ժունդիայի
26.08.2011, 19:57
Տրաքելս գալիս ա, երբ սուրճի բաժակները սկսում են ցուցամատով լվանալ, առանց օճառի ու սպունգի ու հատկապես տղամարդիկ: Մարդու գան ա գալիս:
Լուսինան՝ են ժամանակ որ հարցնում ա "բա դասերին քանի օր մնաց" ու դասերին վերաբերվող տենց լիքը բաներ:angry
Մեկ ել Վիստոլոգը՝ նույբն պատճառով:P:angry
Universe
27.08.2011, 20:36
Այն վարորդները, ովքեր հենց ГАИ-ավտո են տեսնում տակները լցնում են, սկսում են քշել 10կմ/ժ արագությամբ, ու եթե այդ ГАИ-ավտոն համընթաց ուղղությամբ նույնիսկ մոտ 500 մետր հեռավորությունից հայելու մեջ երևումա (հետևից գալիսա), վարորդը էնքանա դանդաղեցնում, որ էտ ГАИ-ավտոն գա իրան անցնի, որ կարողանա հանգիստ քշի: ))
Իսկ կներեք, Դուք ГАИ-ում ե՞ք աշխատում :))
Իմ նյարդերին ազդումա երբ իմ իրերը առանց ինձ ասելու բացում են,ու երբ անտակտ հարցեր են տալիս
Իսկ կներեք, Դուք ГАИ-ում ե՞ք աշխատում :))
Իհարկե ոչ, ես վարորդ եմ: ))
(վարորդ - ոչ մասնագիտություն առումով)
որ հարցնում են՝ բա կոմպի ինչ հետաքրքիր ծրագիր ունես :esim:[
Արդեն դավադիտ են արել սուպերմարկետների (SAS, STAR, CITY, FRESH... և այլն) գանձապահները (կասիրները), երբ ամեն գնում կատարելիս "рот до ушей" ժպիտով նայում են քեզ ու հարցնում՝ զեղչի քարտ ունեք?
(ի դեպ, էտ զեղչն էլ է ծիծաղելի. 10.000 դրամ գնումի մեջ շատ-շատ տնտեսես մոտ 200 դրամ) :
VisTolog
28.08.2011, 14:21
Արդեն դավադիտ են արել սուպերմարկետների (SAS, STAR, CITY, FRESH... և այլն) գանձապահները (կասիրները), երբ ամեն գնում կատարելիս "рот до ушей" ժպիտով նայում են քեզ ու հարցնում՝ զեղչի քարտ ունեք?
(ի դեպ, էտ զեղչն էլ է ծիծաղելի. 10.000 դրամ գնումի մեջ շատ-շատ տնտեսես մոտ 200 դրամ) :
VAS-ում չեն ասում, գնա VAS:
Հայաստանի Հանրապետությունում տիրող դեդովշինան: Չկա մի ոլորտ որ չլինի դա: Նույնիսկ ընտանիքներում կա:
Որ գովում են` լավն ես, բարի ես, անկեղծ ես, էս ես, էն ես: Հա, սպանիք::}
Moonwalker
30.08.2011, 10:21
ՎիվաՍելլը::diablo
Գերարագ ինտերնետի սպառվելուց մինչև մյուսի սկսվելը ամեն Աստծո օր նույն հաղորդագրությունը: Հա, ինչք՞ան կարելի ա::{
http://my.jetscreenshot.com/7747/20110830-6sry-119kb.jpg
[COLOR=#222222][FONT=Times New Roman][SIZE=2][FONT=verdana]ՎիվաՍելլը::diablo
Իմ նյարդերի վրա էլ, ամեն Աստծո օր սպամ ա ուղղարկում, արա դե արդեն սպամեցիք թողիք էլի, ափսոս համարս լավն է,թեչէ շուտվանից շպրտել էի
Հա, ինչք՞ան կարելի ա:
Հա էլի :angry
Ճիշտ ա ասել եմ, որ իմ նյարդերին ոչինչ չի ազդում, բայց ասեմ որ խաբել եմ, գրեթե ոչինչ չի ազդում, լաաաավ շատ բաներ կան, որ ազդում են :)) , բայց հիմա մի քիչ համեստություն կանեմ ու միայն մեկը կասեմ. ահավոր նյարդայինանում եմ, երբ կոքիս մարդիկ սկսում են մռթմռթալ :{ :cry (ճիշտ հասկացեք, ջղայինանալ չէ կամ նման մի բան, այլ հենց մռթմռթալ), բա որ իմ արածներ վրա են մռթմռթում, եթե էդ պահին չհեռանամ, ազնիվ խոսք, անդառնալի սխալներ կանեմ:
Ինչևէ, քիչ նյարդայինացեք մանրուքներից ;) :
Երբ որ մեկին մի 10 անգամ զանգում եմ ու չի պատասխանում:angry... թե ասա ինչի համար ա էդ հեռախոս կոչվածը:( չնայած մեկ մեկ լինում ա, որ ես էլ չեմ պատասխանում:))
CactuSoul
30.08.2011, 18:40
Էս վերջերս մեկ-մեկ ներվերիս ազդում են մեր բակի շներից երկուսը… Երեկոյան երբ տուն եմ գալիս, եթե արդեն մութն ընկել է, մեկ էլ տեսար մեկը, որ մինչ էդ հանգիստ պառկած էր իր համար, տեղից վեր է կենում ու գռմռալով, հաչալով գալիս դեպի ինձ, մյուսն էլ փորձում ա հետ չմնալ: Ո՜նց եմ ներվայնանում, ո՜նց եմ ներվայնանում:angry Երեկ մեկ, էսօր երկու, իրենց էնպես են պահում, կարծես բակն իրենցն է:sad: Ես էլ վտանգավոր անծանոթն եմ իրենց կարծիքով, հա՞:angry:
Եթե էսպես շարունակեն, մի օր տալու եմ շանսատակ անեմ: Շուն-շանորդիներ:diablo:
Երբ որ մեկին մի 10 անգամ զանգում եմ ու չի պատասխանում:angry... թե ասա ինչի համար ա էդ հեռախոս կոչվածը:(
Կամ էլ դրա հակառակ պատկերը. երբ ինչ-որ մեկը զանգումա քեզ՝ չես վերցնում՝ խիստ զբաղվածության պատճառով, նորիցա զանգում, նորից ու նորից ու ամենա կարևորը՝ ամեն զանգելուց ահավոր երկարա պահումա զանգը... ասա այ անհասկացող, եթե տենում ես հեռախոսը չի վերցնում, ուրեմն զբաղվածա էլի...
Այսօր արդեն 2-րդ օրն է ինֆարկտի վրա եմ հայլայն չեղածի պատճառով:angry:angry
Դեկանատի աշխատող տիկին Անահիտը… նորմատիվով ազդում ա ներվերիս... մանավանդ որ ասում ա «ժամը էրկուսին կքաս թեքանատ»: Էդ հլը քիչ ա՝ 40 րոպե սպասում եմ չկա՝ ռեկտորատ ա գնացել գործերով... ու էդ սեպտեմբերի մեկին... տենց էլ չիմացա որ խմբից եմ, ո"ւմ հետ դասի նստեմ, ո"վ ա դասախոսս...
հենց նոր իմ նյարդերի վրա ազդեց խանութի աշխատողուհին........էլ արդեն չեմ դիմանում,էս էլ որերոդ անգամնա,հազարից մեկ մտնում ես խանութ,նենց են մունաթ գալիս,որ նեռվերս իրարա գալիս,մի օր համոեստությունս մի կողմ եմ դնելու,ու գոռաաաամ:angry
Հլը իմ մունաթը չեք լսել:diablo,իյաաաա:beeeնենց են անելու խայտառակ լինեմ:oy
Հ.Գ էս վերջերս նյարդային եմ դարձել ո՞նցոր:blin:}վերևի գրառման հեղինակն էլ եմ ես:oy
նյարդերիս վրա ամեն առավոտ ազդումա՝
-Մեքենաների ազդանշանների ձայնը,որը հենց մեր պատուհանի տակ են սարքում
-Ինքնաթիռների ձայնը,որը էնքան ուժեղա,թվումա երազումս ռումբ պայթեց
-Մարդկանց ձայները խոսալով, որ գնում են բարձր բարձր
Դրա համար մի փրկություն կա,արթնանալուն պես միանգամից փակում եմ պատուհանս,իրոք նյարդայնացնումա.....
Աշխատւմ եմ շատ չանրադարձնեմ իմ վրա,թե չէ ամբողջ օրս կփչացնեմ,դրա համար ուրախ ապրում եմ էլի:P
Ուրեմն ասեմ, թե էսօր ինչից եմ նեռվայինացել .
Հազիվ օրերից մի օր թեթև ավտոբուս էի նստել, թեթևը ո՞րն ա, նենց որ հանգիստ կանգնելու տեղ կար ու մեկ էլ գնա՛ց. մի կին էդ հոգնած ավտոբուսի մեջ սկսեց իր քաղաքական կարծիքները բարձրաձայնել, այն էլ ագրեսիվ տրամադրվածությամբ :aggressive , քաղաքականություն և ագրեսիա , դե պատկերացրեք :{ : Ասա . «Տիկի՛ն :stop , Ձեր քաղաքական կարծիքները համապատասխան ամբիոններից բարձրաձայնեք», անտանելի էր նաև նրա ժողովրդին ուղղված վիրավորանքները. «Սրուկնե՛ր» , դե ստրուկ ենք, իհարկե, որ մի ամբողջ ավտոբուս չէր կարողանում էդ կնոջ «հախից գալ», էս ամենը մի կողմ, ամենաողբերգականը ինձ համար մնում է այն, որ ինչպես այդ կինը, այնպես էլ հայեիս մեծամասնությունը Հայաստանի հայերին առանձնացնում է Արցախի հայերից, ինչու՞, մի՞թե Արցախում բնակվորղ հայերը՝ ղարաբաղցիները, հայ չեն, զարմանում եմ, զայրանում: Այնպես էր ստացվել, որ ավտոբուսում մի ղարաբաղցի, տարեց կին կար, վատ զգաց իրեն և առանց որևէ բան ասելու իր կանգառից շուտ իջավ, իսկ առաջին կինը անամոթաբար ղարաբաղցի կնոջը էն աշխարհ ուղարկեց ու շարնակեց իր խոսք կոչվածը:
Հըմ, ասա կինն ու՞ր, քաղաքականությունն ու՞ր… ասե՞մ ուր/որտեղ՝ երթուղայինում, ուրիշ էլ ինչ կարելի էր սպասել :pardon
Հ.Գ. (:cry)
Universe
12.09.2011, 17:02
2 ամիս կլիներ, ինչ վիվայի համարս չէի միացրել: ԱՅսօր միացրեցի ու վրա վրա բաց թողնված զանգրից բացի ստացա նաև ինչքան ասես հաղորդագրություններ, էլ ֆիլհարմոնիկ, էլ աբարանի դդմաշեն գյուղի դեղին գլխիկով լուցկիների գործարան, էլչեմ ասում ինչ... Մտածեցի երևի ես եմ ինչ որ նորուոյթւոնների բաժանորդագրվել, որ ուղարկում են: Դե զանգահարեցի իրենց,ասում եմ սենց սենց անբաղ զամբաղ նամակներա գալիս, դուք տեղյակ ե՞ք, ասումա հա, մենք կարծում ենք որ ձեզ կհետաքրքրի,սակայն եթե չեք ուզում որպեսզի գա, մենք մեզ մոտ կնշենք, հիմա ներվայնությունս որնա: Ուղարկում են, հետո դու պետքա զանգես ասես որ չի հետաքրքրում... :jxayin
Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Մոուրինյոն.... Նրա մեջ կան իմ չսիրած հատկանիշներից: Հեգնական ու ծաղրական հայացքներն ինձ ուղղակի հունից հանում են, խոսքը չի վերաբերում միայն Բարսայի հետ խաղերի ժամանակ նրա ընդունած դեմքի արտահայտություններին…:[ Ես վատ կարծիք եմ կազմում հեգնանք արտահայտող հայացքի տեր ցանկացած մարդու մասին:oy
ashgoravan
12.09.2011, 19:59
Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Մոուրինյոն.... Նրա մեջ կան իմ չսիրած հատկանիշներից: Հեգնական ու ծաղրական հայացքներն ինձ ուղղակի հունից հանում են, խոսքը չի վերաբերում միայն Բարսայի հետ խաղերի ժամանակ նրա ընդունած դեմքի արտահայտություններին…:[ Ես վատ կարծիք եմ կազմում հեգնանք արտահայտող հայացքի տեր ցանկացած մարդու մասին:oy
Նույն կերպ ես էլ զզվում եմ Բարսելոնայի դերասան ֆուտբոլիստներից չկպած ընկնում են գետնին և սկսում լաց լինել:D
Magic-Mushroom
12.09.2011, 20:23
Երբ ասում են ֆոտոշոփ,ֆոտոշոփա հաստատ:angry:D մեկ էլ Լոնդոնի կլաբների մոտի հավաքված ոչ ֆորմալները ԱԱԱ՜ եւ կլաբների մոտի ոստիկանությունը՝բոլորի գրպանները,եղունգները եւ այլ բարեմասնություններ ստուգելը՝կոկա-կոլայի պահով:[
Նույն կերպ ես էլ զզվում եմ Բարսելոնայի դերասան ֆուտբոլիստներից չկպած ընկնում են գետնին և սկսում լաց լինել:D
Եթե այսպես գրեցիք, որպեսզի ինձ հակառակվեք, ինչ-որ տեղ հասկանալի էր:)… Հաշվի առեք. ես չասացի՝ զզվում եմ Մոուրինյոյից, բացի այդ, ինձ էլ են ներվայնացնում դերասան ֆուտբոլիստները;)
Sagittarius
12.09.2011, 23:14
Նյարդերիս վրա ահավոր ազդում ա, որ սոված տուն ես գալիս, պլիտի վրա բան ես դնում, տակը միացնում, գնում գոհ-գոհ կես ժամ սպասում, կես ժամ հետո գալիս, որ եփածդ «ճաշը» ուտես, էն էլ պարզում ես, որ սխալմամբ ուրիշ կոճակ ես միացրել :angry
Sagittarius
12.09.2011, 23:19
Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Մոուրինյոն.... Նրա մեջ կան իմ չսիրած հատկանիշներից: Հեգնական ու ծաղրական հայացքներն ինձ ուղղակի հունից հանում են, խոսքը չի վերաբերում միայն Բարսայի հետ խաղերի ժամանակ նրա ընդունած դեմքի արտահայտություններին…:[ Ես վատ կարծիք եմ կազմում հեգնանք արտահայտող հայացքի տեր ցանկացած մարդու մասին:oy
Նույն կերպ ես էլ զզվում եմ Բարսելոնայի դերասան ֆուտբոլիստներից չկպած ընկնում են գետնին և սկսում լաց լինել:D
Եթե այսպես գրեցիք, որպեսզի ինձ հակառակվեք, ինչ-որ տեղ հասկանալի էր:)… Հաշվի առեք. ես չասացի՝ զզվում եմ Մոուրինյոյից, բացի այդ, ինձ էլ են ներվայնացնում դերասան ֆուտբոլիստները;)
հա, մեկ էլ նյարդերիս վրա ազդում ա, որ որ թեմա մտնում եմ, էս ա: :angry Արդեն, իրոք, են բանից արիք ձեր ռեալ-բարսայով
հ.գ. այ մարդ, ես որ սոված եմ լինում, էս ինչքան բան ա նյարդերիս վրա ազդում... ավելի լավ է՝ էլ չգրեմ
Նյարդերիս վրա ահավոր ազդում ա, որ սոված տուն ես գալիս, պլիտի վրա բան ես դնում, տակը միացնում, գնում գոհ-գոհ կես ժամ սպասում, կես ժամ հետո գալիս, որ եփածդ «ճաշը» ուտես, էն էլ պարզում ես, որ սխալմամբ ուրիշ կոճակ ես միացրել :angry
Դուել միքիչ ուշադիր եղի:))
հա, մեկ էլ նյարդերիս վրա ազդում ա, որ որ թեմա մտնում եմ, էս ա: :angry Արդեն, իրոք, են բանից արիք ձեր ռեալ-բարսայով
Թույլ տվեք ինչպես սկսել էի, այնպես էլ եզրափակեմ. ես միտք չունեի իմ ներվայնությունով պատճառ դառնալ մեկ ուրիշինի, ստացվեց, ներողություն:oy
Sagittarius
13.09.2011, 00:03
Թույլ տվեք ինչպես սկսել էի, այնպես էլ եզրափակեմ. ես միտք չունեի իմ ներվայնությունով պատճառ դառնալ մեկ ուրիշինի, ստացվեց, ներողություն:oy
էհ դե, մեկ էլ նյարդայնանում եմ, երբ աղջիկները մոտս մեղքի զգացում են արթնացնում: Ահ, դե դրա համար չեմ սիրում էլի աղջիկ ֆուտբոլային երկրպագուններին, նորմալ հետները վիճել չի լինում, միանգամից ներողություն են ասում :))
հ.գ. վերջ, հեռանում եմ թեմայից, կամացից թեմայից շեղվում եմ
Հայ տղաների մի ստվար զանգված ա ազդում նյարդերիս վրա, էն որ երբ փողոցով քայլում ես, էնպիսի զարմացական ու հիացական հայացքներով են նայում, կարծես թե իգական սեռի ներկայացուցիչ առաջին անգամ են տեսնում:[
Իսկ ես գիտե՞ք ինչ եմ լսել էսօր, լսելիս նեռվայինանում էի, աչքերս քաշում, բայց հիմա , որ հիշում եմ ծիծաղս գալիս ա, չնայած որ լացելու բան ա.
«Հա կյանքս, հա անասունս, գիտես չէ քեզ ինչքան եմ սիրում, էլ մի սկսի , դեբիլ» /հեռախոսով էր խոսում/
Եղկ, զզվում եմ համ էդ տեսակ տղերքից, համ էլ էդ տեսակ աղջիկներից , անինքնասեր հավեր:
Ambrosine
13.09.2011, 03:46
էհ դե, մեկ էլ նյարդայնանում եմ, երբ աղջիկները մոտս մեղքի զգացում են արթնացնում: Ահ, դե դրա համար չեմ սիրում էլի աղջիկ ֆուտբոլային երկրպագուններին, նորմալ հետները վիճել չի լինում, միանգամից ներողություն են ասում :))
Լաաավ :D:
VisTolog
17.09.2011, 18:00
Երբ ստախոսը ասումա. «Լավ դերասան եմ չէ՞, թատերական եմ տալու գործերս»:blin :fool
Էս պահին նյարդերիս վրա ահավոր ազդում են մեր վերևի հարևանի երեխաները: Չեմ դիմանում էլ........:[ ինձ թվում ա հեսա ռմբակոծվելու եմ, չեմ կարում դաս անեմ: Չնայած ես դիմել եմ համապատասխան մարմիններին,բայց ոչ մի փոփոխություն :(........... Կարող ա էս իմ վերջին գրառումն ա????? ամեն դեպքում հաջողություն, կկարոտեմ ակումբը :cry
Ո՞նց եմ ներվայնանում, որ մանավանդ հայերին մի հարցում մերժում եմ ու նորից սկսում են: Ի՞նչի, բա հլը լավ մտածի, կարող ա փոշմանես, կարող ա էս, կարող ա էն: Մերժում եմ և ՎԵրջ : :angry
anahit96
26.09.2011, 20:44
Ահավոր ներվերիս վրա ազդումա էն ակորդեոն նվագող մուրացկանը...Ախր նվագել չգիտես գոնե մի նվագի
Ահավոր ներվերիս վրա ազդումա էն ակորդեոն նվագող մուրացկանը...Ախր նվագել չգիտես գոնե մի նվագի
Իսկ ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր ինչ-որ բան են անում փող «խնդրելու» դիմաց: Ինձ համար նրանք մուրացկաններ չեն, ուղղակի իրենց աշխատանքի դիմաց փող են ակնկալում: Հա, ու էդ աշխատանքը փողոցում նվագելն ա, երգելն ա, նույնիսկ անունը թարս գրելն ա /միայն թե ոչ ստիպողաբար :)/:
VisTolog
26.09.2011, 21:20
Իսկ ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր ինչ-որ բան են անում փող «խնդրելու» դիմաց: Ինձ համար նրանք մուրացկաններ չեն, ուղղակի իրենց աշխատանքի դիմաց փող են ակնկալում: Հա, ու էդ աշխատանքը փողոցում նվագելն ա, երգելն ա, նույնիսկ անունը թարս գրելն ա /միայն թե ոչ ստիպողաբար :)/:
Լուռ նստելով կարողա ավելի շատ փող հավաքի, քան վանող «երաժշտությամբ»:
Լուռ նստելով կարողա ավելի շատ փող հավաքի, քան վանող «երաժշտությամբ»:
Մեկը` ես լուռ նստողներին փող չեմ տալիս, իսկ նվագողներին համարյա միշտ տալիս եմ: Եթե քո կարծիքով պրոֆեսիոնալ երաժիշտներն էլ պիտի փողոցում նվագեն, էլ բան չունեմ ասելու:
VisTolog
26.09.2011, 21:33
Մեկը` ես լուռ նստողներին փող չեմ տալիս, իսկ նվագողներին համարյա միշտ տալիս եմ: Եթե քո կարծիքով պրոֆեսիոնալ երաժիշտներն էլ պիտի փողոցում նվագեն, էլ բան չունեմ ասելու:
Ես էլ բոլորին եմ տալիս, հեդո՞:pardon
ՀԳ Մի հատ էլ խփեիր::beee
Լուռ նստելով կարողա ավելի շատ փող հավաքի, քան վանող «երաժշտությամբ»:Խի՞, կարող ա,օրինակ, փող տան, ասեն՝ ախպոր պես, մի կես ժամ մի նվագի:))
Ես էլ բոլորին եմ տալիս, հեդո՞:pardon
ՀԳ Մի հատ էլ խփեիր::beee
Հետո էն, որ
ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր ինչ-որ բան են անում փող «խնդրելու» դիմաց: Ինձ համար նրանք մուրացկաններ չեն, ուղղակի իրենց աշխատանքի դիմաց փող են ակնկալում: Հա, ու էդ աշխատանքը փողոցում նվագելն ա, երգելն ա, նույնիսկ անունը թարս գրելն ա /միայն թե ոչ ստիպողաբար/: :pardon
Հա, մեկ էլ ինձ էնքան անտաղանդ նվագողներ չեն հանիդպել, որ ուզենամ փող տալ, որ չնվագեն :)): Հմմ... միգուցե ջութակ նվագող մարդը, բայց դե իրան էլ եմ հարգում :)):
Հ.Գ. Ես սկզբից փորձում եմ հասկացնել :D :D:
CactuSoul
27.09.2011, 18:32
Հմմ... միգուցե ջութակ նվագող մարդը, բայց դե իրան էլ եմ հարգում :)):
Հա՜, էդ ջութակ նվագողը:scare… Ոչ թե ջութակ ա նվագում, այլ կարծես նյարդերիդ վրայով տանի-բերի էդ աղեղը… Բռռ:}:
Firegirl777
27.09.2011, 19:36
Վերջերս ամեն ինչն ու ամեն ոգ ազդում է ներվերիս վրա, կարծում եմ ժամանակավոր բնույթ է կրում, սովորաբար շատ դժվարությամբ հունից հանվող մարդ եմ
Օրինակ հենց հիմա կողքի թիմի ղեկավարը եկել ու պտտվում է մեր աշխատասենյակում, արդեն գլուխս պտտվեց, ներվերս էլ չհաշված
երբ երբեմնի մոտիկ անձնավորությունը սկսում է նյարդերիդ թելերի վրա խաղալ... :բռռռ
Արդեն քանի ամիս ա մի մարդ ներվերիս վրա ազդում ա:angry. ամեն անգամ ասում եմ` կոֆե խմու՞մ ես, ասում ա`չէ, հետո գալիս ա, տեսնում ա մենք խմում ենք, ասում ա` ինձ կոֆե չես դրե՞լ...Ներվայնությունս զսպելով` սիրալիր ասում եմ`հիմա դնե՞մ, ասում ա` լավ, որ չես դրել, էլ մի դիր...
Մտածում եմ` կարող ա՞ դրա յանը մի թեթև տարած ա...think
murmushka
30.09.2011, 09:18
ամենօրյա միօրինակությունը
իմ ֆանատները, մանավանդ մեկը կա, ոնց-որ վիզ ա դրել նկարվի :think
VisTolog
30.09.2011, 17:50
Կոնսերվատորիայի ուսանողները դասի գնալուց կամ գալուց::))
Վաաաա՜յ... արա էս ճանճերը.............. :angry
Նաիրուհի
01.10.2011, 00:36
Սոցցանցերով տարածվող զանազան ռոմանտիկ կամ տխուր հաղորդագրությունները, որոնց վերջում կոչ է արվում անպայման տարածել դրանք՝ ինչ-որ բան ստանալու կամ փաստելու հավաստումով։ :angry :[
Վերջին բանը, որ աչքիս ընկավ, ՖԲ-ում էր (http://www.facebook.com/photo.php?fbid=10150299835061627&set=a.482488476626.262696.698656626&type=1&theater)։
Գոնե երեխաներին չօգտագործեն... :(
հ. գ. Էս նկարի երեխան հաստատ էն տարիքի չի, որ ինչ-որ բան գրեր, իսկ եթե անգամ «ինքն» է, ապա երեխայի մայրը փայլում է ֆիզիկական ուժով. նման «գնացքի տակ ընկածի» էֆեկտ կնոջ մի հարվածի՞ց...
VisTolog
01.10.2011, 09:41
Սոցցանցերով տարածվող զանազան ռոմանտիկ կամ տխուր հաղորդագրությունները, որոնց վերջում կոչ է արվում անպայման տարածել դրանք՝ ինչ-որ բան ստանալու կամ փաստելու հավաստումով։ :angry :[
Վերջին բանը, որ աչքիս ընկավ, ՖԲ-ում էր (http://www.facebook.com/photo.php?fbid=10150299835061627&set=a.482488476626.262696.698656626&type=1&theater)։
Գոնե երեխաներին չօգտագործեն... :(
հ. գ. Էս նկարի երեխան հաստատ էն տարիքի չի, որ ինչ-որ բան գրեր, իսկ եթե անգամ «ինքն» է, ապա երեխայի մայրը փայլում է ֆիզիկական ուժով. նման «գնացքի տակ ընկածի» էֆեկտ կնոջ մի հարվածի՞ց...
Խոսքը 2002 թվականին Բրիտանիայում տեղի ունեցած դեպքի մասինա, երբ շունը հարձակվել էր երեխայի վրա:
http://newsru.com/crime/30sep2002/labrador.html
ճիշտն ասած ես էլ նյարդայնանում եմ երբ դասղեկս արտաբերում է <<ապսուրդ>> բառը
Ես էլ նյարդայնանում եմ էն էլ շաատ, երբ նստում ես համակարգչի դիմաց, կենտրոնանում օրագրիդ վրա, ու......
-Մերիիի՜, հլը արիի:(
Իսկ ես նյարդայնանում եմ, երբ ինձ փորձում են կրկնօրինակել ու դրա միջոցով աշխատում մտերմանալ շրջապատիցս որևէ մեկի հետ :angry
Valentina
02.10.2011, 22:09
Էն որ գրիչի կափարիչ եմ կորցնում...
Որ մարդիկ հրաշք ես, հեքիաթ ես, կայնքս, սիրունս բառի իմաստն ու արժեքը կորցնում են, ամեն մեկին խոսքի մեջ ասելիս......
Սովորությունա երևի, ու նամանավանդ տղաների մոտ:angry........
Հ. Գ Մի՛ փչացրեք էդ խոսքերի թանկ լինելն ու ծանրությունը, մի շռայլեք բոլորին:(
Վերջերս ահավոր նեռվայնանում եմ երբ բառերի վերջից «ս» են կպցնում ՝ կյանքս,ջանս,սերս,մռութս :[ բա որ անուններին են կպցնում ...
E-la Via
02.10.2011, 22:50
Ես…
Rammstein
03.10.2011, 01:06
Ո՜ւֆֆֆ… :cry2 վայենկոմատը:
Երբ եղբորս իրերից ինչ որ մի բան դասավորում եմ, ասենք դա կլինի կամ հագուստի, կամ էլ գրքերի պահարան, ու հենց նույն օրը, շատ էլ չի թողնում էլի հանգիստ շունչ քաշեմ, նորից դարձնումա այն վիճակին այդ ամենը,ինչ որ կար մինչ դասավորելս:angry........Ու ես հաջորդ վայրկյանին տեսնելուց հետո գոռում եեեեմ.
- Էլ չեմ դասավորելոււււ՜:goblin:sad:aggressive.....բայց խաբում եմ էլի:))
«Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը» թեման:
«Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը» թեման:
Եվ այլ թեմաներ...
http://www.akumb.am/showthread.php/3305-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1
5, 6, 8 կետերի հակառակ անողները, որոնք էս վերջերս շատացել են ակումբում...
Մանավանդ 5-ի պատճառով ակումբ մտնել ընդհանրապես չեմ ուզում...
Դաշնամուրիս երկրորդ օկտավայի մի նոտան(էլի չի նվագում :()
Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի գերեզմանափոր մրցավարը:
Universe
18.10.2011, 23:04
Աաաաաաաաաա
Ո՞նց անեմ... Ես երբ, էտ մարդուն տեսնում եմ, ո՜նց եմ նեռվայինանում, ախր ինձ ոչ մի բան չի արել,հակառակը, երբ տեսնում շնորքով հավեսով բարևում ... Բայց որ նայում եմ աչքերի մեջ չէ, ուզում եմ սենց նարդին հանեմ տամ գլխին...:angry
Ո՞ւմ մոտա էլ նման բան պատահել... Չգիտեմ ինչ անեմ էլ, իրոք, չեք պատկերացնի, ռոժը որ տեսնում եմ չէ.. Սենց էտ պահին մի հատ տռուբա լիներ, նենց հավեսով սենց վերևից ջա՜ն.... կհասցնի գլխին, ... ԱԶԴՈՒՄԱ ՎՐԵԵԵԵՍ:angry Էս արդեն մի տարիյա... ՓԹԻԻԻԻՐ, այլանդակ... :angry Ինչ ասեմ որ հանհստանամ... աաաաաաաաաաաաաաաա:angry Հավատացեք, բայց ինձ բան չի արել... Ասա ինչ կարա անի էտ 4 տարեկան էրեխեն...:oy
էն որ 15 րոպե հանգստանալը լարված առօրյաիդ մեջ ամենասպասված պահն ա, բայց չգիտես ինչի հենց էդ պահին, հենց էդ 15 րոպեի մեջ քեզ կհիշեն նենց մարդիկ, որ տարին մեկ կամ երկու անգամ ես իրանց հետ հեռախոսով խոսում ... Ուֆֆֆֆֆֆ
Հաջողակ մարդիկ: Մանավանդ որ իրանց հաջողությունը ուրիշի վզին են փաթաթում կամ դրանով ջիջիլ են քցում:
Rammstein
22.10.2011, 13:11
Էն որ Varzor-ը գրում ա «կարգաբերումներ», այ էդ բառն ա ներվերիս վրա ազդում: :))
E-la Via
22.10.2011, 15:32
Հերիք ա էդ երգչուհուն ալիքները փոխելու ընթացքում մի ակնթարթ տեսնեմ, հինգ վայրկյան լսեմ խոսելը ու մի տաս վայրկյան նայեմ շարժուձևին, որ, հասնեմ ինֆակտի դուռը… "Անկեղծ ու ազնիվ" Սոնա Շահգելդյան....Ոնց կարելի ա էդքան... էդքան... էդքան... մուտանտ լինել :[:angry:[ ???
VisTolog
22.10.2011, 18:41
Ավետը Բարսեղյան::))
Ո՜նց եմ նյարդայնանում, երբ պարզ բաները քառակի բարդացնում են ու դրա պատճառով քո գործը տուժումա:(
Նենց եմ ներվայինանում,որ տրամադրված արթնանում եմ,որոշում,որ էսօր պիտի ինձ գիտությանը նվիրեմ ու լրիվ դասերս, պարապունքներս միանգամից նստեմ անեմ,մեկ էլ դուրս ա գալիս ես ինչ-որ մեկին ինչ-որ բանով պետք եմ ու անընդհատ խանգարում են,տրամադրությունս փչանում ա:Կամ երբ տանը որոշում են, որ դաս սովորելիս ինձ երաժշտությունը խանգարում ա :angry: Ախր ոնց բացատրեմ. ՕԳՆՈՒՄ Ա մա՜մ ջաաաաաան:
Էլ ինչի՞ց պետք ա նյարդայնանամ:( Միջանկյալից հոգնած-տանջված գալիս եմ տուն՝ ճանապարհին մտածելով «ուխխխ, ի՜նչ լավ ա... կգնամ, հաց կուտեմ, կքնեմ, մի քիչ կհանգստանամ, վեր կկենամ, հանգիստ ու թարմ ուժերով վաղվա միջանկյալին կպատրաստվեմ:)» ու մեկ էլ զանգ՝ թե բա գալիս ենք ձեր տուն, հա հո՞ չեմ ասի մի եկեք:( այ դրանից եմ ներվայանում, որ չեմ կարողանում ասել՝ չէ, մի եկեք: ուֆֆֆֆֆֆֆֆ :angry
Էն, որ տատիկիս տարիքի կինն ինձ "Քուրիկ ջան" է ասում... :}
Universe
28.10.2011, 09:40
Ավետ Բարսեղյանը... Երեկ ոնց եղավ, պառկել էի քնելու, շատթի «վրայով» պատահականորեն անցա ու մենակ իրա հարցեր տալու ձևը /էլ չեմ ասում անբովանդակ բովանդակությունը/ ներվայինացնում է: Միգուցե չարաչար չեմ հասկացել, մարդը կարողա ահավոր «հումոր» ունի, բայց դե ես էլ մեղք չունեմ, այդ ինչո"ւ այլ հաղորդավարներ երբ վարում էին այդ հաղորդումը, ապա դա ոչ մի կերպ չեր անրադառնում մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի վրա:
բա որ մեկ էլ անկապ ու անիմաստ տեղը հյուրին կարողա հարցնի. «Լա՞վ եք»:D
Անկեղծ ասեմ, նենց տպավորությունա, ոնց որ էտ հաղորդմանը սենցա եկել որ վարի «Հա դե անցնում էի շանթի մոտով, ասեցի մտնեմ տեսնեմ թե ի՞նչ կա չկա վռազի մեջ ու գնամ գործերիս նայեմ»
Ֆենի ձայնը:
Փոշեկուլի ձայնը:[, որ անջատելուց հետո ասում ես.
-Վաաայ, գլուխներս գնաց, բայց ստիպված մինչև վերջ տները պիտի մաքրես, դրա համար երաժշտություն եմ միացնում, որ շատ չնեռվայնանամ, մեկ էլ գովազդի ձայնը,:angry ինչքա՜ն հիմար գովազդ կա մեր Հայկական ալիքներով են դնում, հազարից մեկը լավը կամ էլ ստացված լինի, դրա համար,որ ձայնը չեն իջացնում, ես գժվում եեեմ:D
melancholia
28.10.2011, 14:50
նստակյաց աշխատանքը էս ցրտին
Նյարդայնանում եմ, երբ հենց անձրեւ է գալիս, հասարակության մեջ հայտնվում են այնպիսի էակներ, որոնք սկսում են ինտերնետը ողողել «ադեալի մեջ փաթաթվելու, թեյ խմելով գիրք կարդալու» մասին երազանքներով: Ու թքած, թե էդ պահին իրենց տնկված են իրենց համակարգչի դիմաց, գրքի փոխարեն ֆեյսբուքի ստատուսներ են կարդում, ադեալով փաթաթվելու փոխարեն մի քիչ ավելի ժամանակակից տեսք ունեն... Չէէէ, բայց իրենք պիտի անպայման գրեն էդ մասին, իրենք դա են ճիշտ համարում՝ հենց անձրեւ է գալիս, ճիշտ է թռնել բազմոցի վրա, ծածկվել մի բանով ու թեյ փռթացնել: Ու էդ անիծված բառն էլ պետք է անպայման գրել «ադեալ»: Կեցցե ռուսերենը, հատկապես՝ աղավաղված վիճակում:
Նյարդայնանում եմ, երբ ես նազանքով լոգանք եմ ընդունում, իսկ հարբած հարեւանն իրենց տանը փսխում է: Կեցցեն բարակ պատերը:
Նյարդայնանում եմ երկար եղունգներից, «տոռծիկ» ասողներից, կոշիկները պայուսակի հետ բռնեցնելու նախնադարյան ջանքերից:
Նյարդայնանում եմ իրենց ստեղծագործողի տեղ դրածներից, որ ավելի շատ ժամանակ են հատկացնում թղթեր մրոտելու, քան՝ կարդալու վրա:
Նյարդայնանում եմ իրենք իրենց բաղնիքում նկարողներից:
Սա
http://img811.imageshack.us/img811/6103/imagetk.png (http://imageshack.us/photo/my-images/811/imagetk.png/)
արձակուրդներից հետո առաջին երկուշաբթի օրը:angry
Ժունդիայի
30.10.2011, 15:52
Ինձ ահավոր նեռվայանցնում ա էն փաստ, որ մեր հարևանը օրը երկու անգամ ա բնական կարիքները հոգալու համար գնում զուգարան: Ո՞նց կարելի ա: :angry
հ.գ դե բան չկար նեռվայնանալու, ասի մի ապուշ բան էլ ես հորինեմ:
Rammstein
03.11.2011, 02:16
Ներվայնացնում ա, որ սոց. ցանցերում չի լինում գրածը խմբագրել` թեկուզ գրելուց անմիջապես հետո:
Դրա համար էլ չատի համար Սկայպն եմ նախընտրում: :beee
Փողոցում հավեսով խնչելը ու դրա արդյունքում ստեղծված բիոլոգիական արտադրանքը հավեսով գետնին շպրտելը :[ :[ :[ Ու ամենաշատը ներվայնանում եմ նրանից, որ խնչողներից շատերը դրանից հետո գրպանից հանում են անձեռոցիկ/թաշկինակ ու սրբում քիթը: Այ անասուն, միանգամից քթիդ պարունակությունը լցնեիր անձեռոցիկի մեջ, թե՞ անձեռոցիկն ես ափսոսում :angry
VisTolog
21.11.2011, 21:45
Հայկական հեռուստաալիքներով գնացող տուպոյ գովազդները ու էլ ավելի տուպոյ «հումորային» մոյս արև, հոյս արև հաղորդումները: Ամոթա էլի...
Ներվայինանում եմ,
Երբ էմալապատ սրճեփում
Սուրճը խաշի պես երկար է եփում:
:))
"Եթե Մամիկոնյանները սերում էին չեչեններից, ապա Բագրատունիները` հրեաներից"
(с) Վահրամ Սահակյան, հրապարակախոս:
Ու սենց մարդիկ հավակնում են ազգիս մտավորականը լինել: Թյու...:[:[
Ժունդիայի
25.11.2011, 22:43
Ժունդիայի կերպարին մի այլ կարգի նեռվայնացնում է երբ իր օրագրային գրառումների տակ բարոյախրատական նորմ պարունակող մեկ այլ օրագրային գրառում է տեսնում:
Մեկ-երկու անգամտ տանելի է, բայց որ շարունակական բնույթ է կրում ա´յ դա իսկանան դարդ է: Ով չի ալարում, իր պարտքն է համարում մի երկու տողով կպնի:
Շնորհակալություն ուշադրության համար:
"Եթե Մամիկոնյանները սերում էին չեչեններից, ապա Բագրատունիները` հրեաներից"
(с) Վահրամ Սահակյան, հրապարակախոս:
Ու սենց մարդիկ հավակնում են ազգիս մտավորականը լինել: Թյու...:[:[
Ավելի ճիշտ Վահրամ Մարտիրոսյան:
Էն մի հատ խոսք կա է՝ էս երկու օրը:angry, որ ասում են, ես գժվում եմ, տեղում:aggressive, լուրջ եմ ասում:oy, կամ թող կոնկրետ օր ասեն մարդիկ, կամ էլ ընդհանրապես էդ խոսքը չասեն..... իբր թե հույս են տալիս :beee.......
Մեկ էլ, էն որ մեկի հետ նոր ես ծանոթացած լինում, ու ինքը սկսումաա գովել ինքն իրեն:angry՝ առաջինը սկսումա իրա ունեցածից պատմել, որ գիտեե՞ս իրա ունեցածը ֆիռմեննիյա:))բա հո՞ ստեղի էժանանոց իրերից չիիիիիի:nono...
Մեկ մեկ սրանից շատ շատ եմ ջղայնանում:{:oy ՝ ինչի՞ եք ինքներդ ձեզ գովում, ախր եթե ես կարծիք կազմելու լինեմ, ինձ իմ մի հայացքն էլ բավականա....կամ էլ ձեր մի խոսքը....
ու դրանով ընդհամենը փչացնում եք իմ կարծիքը ձեր մասին:beee
Խորհուրդ՝ Մարդիկ մնացեք դուք՝ հենց դուք:hands ամեն ինչն էլ էսպես լավ կլինի, ու էն էլ ինչքաան;)....
Իմ վրա ազդւմա երբ որոշ մարդիկ ցույց են տալիս ,թե ինձ շատ են սիռւմ,բայց իմ հետևից վատ ու սուտ բաներ են խոսում առանց հասկանալու,զզվում եմ ըտենց «մարդկանցից:angry»
Ներվերիս վրա ազդում ա, երբ որ, իմանալով, կյանքում բադրջան չեմ քշել, ծիծաղները գալիս ա, կամ էլ էշի հայացքով վրես են նայում:
"Եթե Մամիկոնյանները սերում էին չեչեններից, ապա Բագրատունիները` հրեաներից"
(с) Վահրամ Սահակյան, հրապարակախոս:
Ու սենց մարդիկ հավակնում են ազգիս մտավորականը լինել: Թյու...:[:[
Ավելի ճիշտ Վահրամ Մարտիրոսյան:
Հա, իրոք, էլի... ինչ ցավալի վրիպակ էր :(
VisTolog
01.12.2011, 20:35
Տռռաքվում եմ երբ հայերը ժպտացող, ծիծաղող մարդ են տեսնում, շատ զարմացած հայացքով ասում են. «Ի՞նչա եղել, խի՞ ես ծիծաղում:o»: Պետքա սաղի դեմքից դուդուկի ձեն գա, որ իրանց լավ զգան::fool
Նուշություն
01.12.2011, 21:13
ՆեՌվայնանում եմ Երևանի թքոտված փողոցներից...:angry.Այ հենց մեծանամ, դառնամ քաղաքապետ կամ նախագահ, հատուկ պարեկային ծառայություն եմ հորինելու. ով որ աջ ու ձախ թքի, իրա վրա թքեն: :think
Հայաստանի բնակչության ինտերնետաարագության հիվանդությունը… Սովորական օգտագործողը 2-3 մբ/վ ից հետո, որևէ առավելություն չի տեսնի ինտերնետի օգտագործման ժամանակ: 3 մբ/վ լրիվ բավարար է օդնոյի, սկայպի, օնլայն կինո նայելու համար… բայց իրանք 50 մբ/վ ունենան, իսկ կողքից մեկը ասի 60 մբ/վ կա, դրան կանցնեն:
Որ ինետս կարա էնքաան վատ լինի, որ մի գրառում էլ չկարողանամ անել, կամ էլ մեկի տեղը երկու անգամ գրառիի:angry
Հ.Գ՝ :acute շա՜տ եմ ջղայաննում, քիչա մնում էս համակարգիչս տամ պատերով:goblin:vayreni...
Հ. Հ Գ՝ վայ:oyհազար ամոթ
Նյարդայնանում եմ, երբ դասերի ժամանակ թեմային վերաբերող որևէ բան եմ սկսում պատմել դասախոսիս ու համախմբեցիներիս, ու դասախոսը лжеհետաքրքրված դեմքով նայում-նայումա, զգումա, որ ինքը շատ հեռու ա նրանից , թե ես ինչ եմ հավելում, վերջում անկապ ժպտումա ու ասում, որ դա մեր թեմայի հետ կապ չունի :angry
Դե արի ու մի ասա. այ դախասոս, որ կապ չունենար, չէի հավելի :angry