User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ ինչ եք քննարկում, բայց ամուսնությունների մեջ առանց այդ էլ շատ է հաշվարկը, մնում էր միայն ավելացնել դեմոգրաֆիկ խնդիրների մասին հոգ տանելն էլ՝ դրանց լուրջ միաձուլմամբ մարդուս անձնական կյանքին… Աբսուրդ է ու ծիծաղելի, եթե ինչ-որ մեկն ամուսանանալիս այդ մասին մտահոգվի: Ուրիշ՝ եթե հաշվարկը դաստիարակության ու կուլտուրայի անհամատեղության ֆակտորը հաշվի առնելն է, բայց դա էլ չի հուզում, եթե մարդիկ սիրում են: Իսկ եթե չեն սիրում, հաշվարկն այլ ուղղությամբ է ընթանում, բայց ոչ հաստատ ազգի կործանման գլոբալ գաղափարի շուրջ:
    Սա ամեն մի անհատի անձնական մոտեցման տեսանկյունից:
    Իսկ եթե խոսքը ազգերի ներքին շարժման ընդհանուր հոսքի ուղղվածությանն է վերաբերում, որի ուսումնասիրությամբ զբաղվում են այլ ստրուկտուրաներ, ապա նրանք մտահոգվում են այլ մակարդակներում՝ ձևավորելով որոշակի պայմաններ նշածս հոսքին մտադրված ուղղվածությունը տալու համար: Իսկ պայմաններն են, օրինակ, որոշակի տնտեսական, սոցիալական ռեֆորմների վարումը, պատերազմները, տեղահանությունները, վերջապես գենոցիդը:
    Շատ լավ ես նկարագրել:
    Իմ ասածը այսքան ֆունդամենտալ հարցին չի վերաբերվում:
    Խնդիրը ավելի տրիվյալ է: Մեր հայկական իրականության մեջ "մամուլում" հարևանին "ոտնատակ" տալու խնդիրը հանգիստ լուծում են ,հոդված կոչեցյալ անմակարդակության մեջ մի երկու վերջին տող գրելով, թե դա ինչքան կարևոր է հայ ազգի պահպանման համար ու "հաջողությունը" ապահովված է: Լավ է իրանց ձայնը լսելուց ազատված ենք, թե չէ ամենավերջում էլ կերգեին
    Վեր կաց գերեզմանից
    Անդրանիկ փաշա -ն

  2. #17
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Կարծում եմ այս սերիալների նպատակը առաջին հերթին փող աշխատելու միջոց է, հետո, դե գիտեք, լիքը անկապ դերասաններ կան, որ ավարտում են, բայց աշխատանք չեն գտնում, այդ հարցն էլ է լուծվում…
    Պետությունը կարող է վերահսկել հեռտեսությանը ու թույլ չտալ, որ նման հաղորդումներ նկարահանվեն , բայց… ուր է գրավականը, որ պետությունը կարող է այդ ֆունկցիան իրականցնել, ու ասենք սերիալների փոխարեն չի վերածվի քաղաքական գրաքննադատության, ինչպես կոմունիզմի թվերին… Միակ վերահսկող մեխանիզմը կարող է լինել հասարակությոնը, եթե չնայենք , չեն նկարի նոր սերիալներ
    Համ էլ, այդքան խոսեցիք ՀԱՅ մարդու ՄԵԾ կերպարի մասին… արժեքների մասին…
    Ձեր կարծիքով այդ սերիալի սցենարը կյանքից չեն վրեցրել՞՞՞ Երևի կյանքում շատ ավելի խառը պատմություններ են լինում Կամ էլ, ոնց որ թե նորություն է, Ում եք խաբում, օդնօկլասնիկը բացում եմ, աղջիկների կեսը ամուսնացել գնացել են աշխարհի հազարավոր անկյուններ, Ավստրալիայից, Հոլանդիայով, Անգլիայով… Կարող է պատահական են ընկել այնտեղ՞՞՞ Երևի հենց այդ սերիալի հերոսուհու նման փեսացու են որոնել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. #18
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Բնականաբար՝ սերիալի իմաստը փող աշխատելն է: Սերիալով պետություն չեն քանդում: Պարզապես սերիալները շատերի վրա վատ ազդեցություն են թողնում: Էդ սերիալների շատ դերասաններ նկարահանվում են միայն ու միայն "ժողովրդականություն" վաստակելու համար, ավելի քչերը փողի համար(դժբաղտ երջանկություն սերիալի ամեն մի սերիաի համար դերասանը ստանում է 10 000 Դրամ): Իսկ սցենարի տափակությունը պայմանավորված է գրողի ուղեղի տափակությամբ: Կրկնվեմ. Միակ ցավալին այստեղ այն է, որ ժողովուրդը մեծ բավականությամբ նայում է դրանք:
    էսպես չի մնա

  4. #19
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ես չեմ կարծում, որ էդ սերիալը ունակ է որեւէ փոփոխություն մտցնել որեւէ մեկի կենսակերպի կամ բարոյական նորմերի մեջ: Հաստատ ոչ նշված Ժաննան, ոչ էլ մեկ այլ նման կինոհերոս ունակ չէ ազդեցություն գործել մարդու վարքի վրա` նման ցածրաճաշակ ինտերֆեյսի մեջ:

    Ու չեմ կարծում, որ Ստասի կերպարի լուսաբանումը հատուկ ուժերի ֆինանսավորման արդյունք է Շատ խնդալու կլիներ Ընդամենը եւերի սցենարիստը կարծել ա, որ խնդալու կերպար կստացվի: Ուղղակի մեր հայկական խասյաթն ա, շատ ենք սիրում ամեն բան բարդացնել ու պառանոյա խաղալ:

    Ամբողջ խնդիրն այն է ընդամենը, որ մեր հեռուստաբիզնեսի ոլորտում մրցակցային չափորոշիչներ չկան: Տոն տվողը որ, տեսականորեն, Հանրայինը լինի, էդպես էլ պետք ա լինի: Դրա համար էլ ուղղակի ցածրորակ արտադրանք են տալիս` սցենարիստները չեն նստում գիշերները, այլ մի ժամում, հաց ուտելուց սցենար են գրում, դերասանները խաղում են այնքանով, որքանով, որովհետեւ մի դուբլից ավել չի նկարվելու միեւնույն ա` ոնց էլ խաղան, եւ այդպես շարունակ:

    Իմ կարծիքով, եթե էս թեման որեւէ կապ ունի էլ քաղաքականության հետ, ապա անուղղակի: Համենայն դեպս չեմ կարծում, որ խնդիրը այնքան լուրջ է (նկատի ունեմ` վտանգավորության իմաստով), որ արժի քաղաքական ենթատեքստով քննարկման առարկա դարձնել:

    Չուկ. Ա1+-ը ընդամենը մի առավելություն ուներ մյուս Հ/Ը-ների հանդեպ: Դա լրատվության օպերատիվությունն էր ու օբյեկտիվությունը: Ու վերջ: Նույնիսկ նյութերի կառուցման եւ գրագետ հայերենի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կային: Բայց կարծում եմ սա այլ թեմայում քննարկման ենթակա հարց է:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Վերջերս թոշակառու մորաքույրս հեռուստացույցով մի լատինամերիկյան սերիալ էր նայում։ Ես էլ այդ սենյակում էի, մի քանի դրվագ տեսա։ Մի օրիորդ իր սենյակում պառկած ուզում է քնել։ Մեկ էլ նրա հոր տարիքի մեկը գալիս մտնում է սենյակը ու ասում, որ չի կարող քնել, ու ուզում է պառկել այդ աղջկա կողքը։ Աղջիկը դրան «քեռի» էր ասում, կարծես՝ մորաքրոջ ամուսինն էր։ Մի խոսքով, դցվեց այդ աղջկա վրա, որ բռնաբարի, դա էլ փախավ։ Զարմացած մորաքրոջս ասում եմ՝ «Էս ապուշությունն ինչու՞ ես նայում»։ Պատասխանում է. «Այս բոլորը կյանքից վերցված բաներ են։ Ի՞նչ է, մեզ մոտ չկա այսպիսի բան, լիքն է։ Միայն թե ցույց չեն տալիս»։ Փաստորեն, մարդիկ արդեն նման երևույթին հանգիստ են վերաբերվում

    Մի քանի օր առաջ գնացել էի ձմերուկ առնելու, վերադառնում եմ տուն։ Խանութներից մեկի մոտով անցնելիս մի բիձա (մազերն արդեն սպիտակող) ձեռքս բռնեց՝ «Ապեր»։ «Ի՞նչ»,– հարցնում եմ։
    – Ի՜նչ լավն էր, տեսա՞ր։ Արա ի՜նչ սիրուն աղջիկ էր,– շնչահեղձ լինելով ասում է։
    – Չէ, չտեսա,– պատասխանում եմ։
    – Ուրեմն, դու ամուսնացած չես։
    – Ամուսնացած չեմ։
    — Հա, դե լավ, պարզա։ Կներես, ապեր։
    Ուրեմն, եթե ամուսնացած լինեի, պիտի զմայլվեի այլ կանանցով՝ ըստ այդ բիձու։

    Սա էլ երեկ կարդացի ինտերնետում.
    51-ամյա Գեւորգը հաջողակ բիզնեսմեն է: Նա ասում է, որ հիմա, երբ ընկերություն է անում 17-ամյա մի տղայի հետ, նույն զգացմունքներն ունի, ինչ տարիներ առաջ իր կնոջը սիրահարվելիս: Գեւորգն իր այդ հակումները բացահայտել է մի քանի տարի առաջ, կնոջ եւ երեխաների հետ երկար ապրելուց հետո:
    Նա պարզաբանեց, որ միասեռական հակումներ միշտ էլ ունեցել է, իսկ առիթը եղավ այն, որ ընտանեկան վեճերը, սեռական անբավարարվածությունը հոգնեցրին իրեն: Գեւորգը կնոջից օրինական չի բաժանվել, բայց միասին չեն ապրում, իսկ երեխաների հետ ամեն շաբաթ հանդիպում է: Ասում է, որ փոքր երեխան երեւի ոչ, բայց մեծերը գլխի են ընկնում իր հակումների մասին, քանի որ մտերիմ են եւ շատ ժամանակ են իրար հետ անցկացնում:

  6. #21
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում, որ է.............
    Իմ կարծիքով, եթե էս թեման որեւէ կապ ունի էլ քաղաքականության հետ, ապա անուղղակի: Համենայն դեպս չեմ կարծում, որ խնդիրը այնքան լուրջ է (նկատի ունեմ` վտանգավորության իմաստով), որ արժի քաղաքական ենթատեքստով քննարկման առարկա դարձնել:................տ լուրջ խնդիրներ կային: Բայց կարծում եմ սա այլ թեմայում քննարկման ենթակա հարց է:
    Չէ, ինձ թվում է ամեն դեպքում, ունի, քանի որ պետությունը պարտավոր է սերմանել առողջ մտածելակերպ, ուսուցանել լավը, բարին: Իսկ մեր պետությունը
    Պետություն բառի վրա ծիծաղս գալիս է Մեր պետությունը ընդհանրապես թքած ունի, մի տեղ էլ, ձեռնտու է որ ցածրորակ արժեքներ քարոզվեն, իրենց ապրելաոճին համապատասխան
    Իսկ այս սերիալը վտանգավոր է, քանի որ կան որոշ դատարկ մարդիկ, ով այս սերիալը լուրջ նայում են, ու իրենց մեջի դատարկությունը լցվում է հենց նման արժեքներով:

    Ավելի լավ էր դրա փոխարեն մի հատ BBC ի մակարդակի Հայաստանի մասին պատմող, հնագիտական, պատմական վավերագրական ֆիլմ նկարեին, տրամադրեին Կուլտուրա ալիքին, մի քիչ Հայաստանի մասին իրազեկությունը ու համբավը բարձրանար գոնե Մենք էլ ունենք շատ հետաքրքիր պատմություն, ուղղակի դրան փրոմոշն անող չկա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #22
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեկ ուզում էի ասել, որ կարելի է գիտահանրամատչելի ծրագրեր թարգմանել, ասենք՝ Դիսքավըրի չենըլի ծրագրերից, մեկ էլ պատկերացրեցի՝ ոնց են թարգմանելու, փոշմանեցի Եկեք ավելի լավ է սերիալ նայենք

  8. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ուզում էի ասել, որ կարելի է գիտահանրամատչելի ծրագրեր թարգմանել, ասենք՝ Դիսքավըրի չենըլի ծրագրերից, մեկ էլ պատկերացրեցի՝ ոնց են թարգմանելու, փոշմանեցի Եկեք ավելի լավ է սերիալ նայենք
    Դիսքավըրի Հիսթըրի-ով ահագին ժամանակ Եգիպտոսի մասին հաղորդաշար էր գնում: Ասենք Կլեպատրայի մասին պատմող սերիան Արմենիայով հանրամատչելի թարգմանած եթե ցուցադրեն, կլինի մոտավորապես . «Կլեոն գժագան նանար էր, ու էն վախտվա ալամ աշխարհի ցենտր տղեքը ուզում էին իրա հետ մոդիգութուն անեին»:

  9. #24
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ էր դրա փոխարեն մի հատ BBC ի մակարդակի Հայաստանի մասին պատմող, հնագիտական, պատմական վավերագրական ֆիլմ նկարեին, տրամադրեին Կուլտուրա ալիքին, մի քիչ Հայաստանի մասին իրազեկությունը ու համբավը բարձրանար գոնե Մենք էլ ունենք շատ հետաքրքիր պատմություն, ուղղակի դրան փրոմոշն անող չկա
    Ցավալի իրականությունը կայանում է հենց նրանում, որ նման հաղորդումները մեր ազգի ճնշող մեծամասնությունը չի նայի: Եթերաժամը կկորի առանց ծախսերը փոխհատուցելու. Նման հաղորդման ընդմիջումներում գովազդներ չեն լինի, կամ շատ էժան կլինեն: Մեր ազգի մեծ մասը "խաչմերուկի" Սուրենին ավելի հաճույքով ա նայում, "Վայրի կատուներ, Օձեր և կարիճներ" սերիալա նայում, վերվարածների ճպլի վրայա ուրախանում, ու Հովիկի պես «գողաԳան» տղերքի մասին անհանգստանում: ԱՐ հեռուստաընկերությանը հարգում եմ գիտահանրամատչելի նութեր ցուցադրելու համար, բայց նա էլ գիշերվա 00:20 ա սկասում ցուցադրել. ամենաէժան եթերաժամին, են էլ երևի փող չունի ուրիշ բան ցույց տալու:
    էսպես չի մնա

  10. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ միակ նորմալ լրատվություն մատուցող հեռուստաքլիքը փակվեց ու հաճախականություն տրվեց մի հեռուստաընկերույան որն առավոտից իրիկուն ավտոմեքենա ու տուն է վաճառում: Պետական ողջ քաղաքականությունն է այս ոլորտում կառուցված այնպես, որ բացի հայլուրային լրատվությունից ուրիշ ոչ մի նորմալ բան չստանանք: Իսկ մնացած ժամանակը հեռուստաընկերությունները պիտի լցնեն ամեն տեսակի ամբաղ-զամբաղություններով, թե չէ կփակեն: Հաց և տեսարաններ:

  11. #26
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Սակայն այս ամենի մեջ ինձ համար ամենացավալին այն է, որ այդ կնոջ ամուսինը այդ ֆիլմում Արցախյան հերոսամարտի մասնակից է, որը արդեն մահացել է: Եվ Արցախյան հերոսամարտի հերոսի կինը աջ ու ձախ պոռնկությամբ է զբաղված:
    և հենց այդ կինը ոչ ավել ոչ պակաս շպռոտի մայրն է

  12. #27
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Էս թեման էնպիսի ուղղվածություն ունի, որ կարելի է կարծել. թե արևմուտքին այլասերվածությամբ հասնելու ու անցնելու "շարժիչը" Շպռոտի մոր կերպարն է: Բայց ինչ վտանգավոր կին դուրս եկավ դա

  13. #28
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալի իրականությունը կայանում է հենց նրանում, որ նման հաղորդումները մեր ազգի ճնշող մեծամասնությունը չի նայի: Եթերաժամը կկորի առանց ծախսերը փոխհատուցելու. Նման հաղորդման ընդմիջումներում գովազդներ չեն լինի, կամ շատ էժան կլինեն: Մեր ազգի մեծ մասը "խաչմերուկի" Սուրենին ավելի հաճույքով ա նայում, "Վայրի կատուներ, Օձեր և կարիճներ" սերիալա նայում, վերվարածների ճպլի վրայա ուրախանում, ու Հովիկի պես «գողաԳան» տղերքի մասին անհանգստանում: ԱՐ հեռուստաընկերությանը հարգում եմ գիտահանրամատչելի նութեր ցուցադրելու համար, բայց նա էլ գիշերվա 00:20 ա սկասում ցուցադրել. ամենաէժան եթերաժամին, են էլ երևի փող չունի ուրիշ բան ցույց տալու:
    Ներիր, բայց հիմնականում համաձայն չեմ: Ոչ թե պահանջարկն է ի հայտ բերում առաջարկ, այլ առաջարկն է ծնում պահանջարկ:
    Համոզված եմ, եթե հիմա մեր եթերում տեղ գտնեն բարձրորակ ծրագրեր, հաղորդումներ ու ֆիլմեր, ապա դա չի բերի հեռուստաընկերությունների վարկանիշի անկմանը:
    Մարդկանց դա են հրամցնում, դա էլ նայում են:
    Ինչ էլ ցուցադրեն, մեկ ա, մարդիկ հեռուստացույց են դիտելու: Եվ աստիճանաբար կփոխվի նրանց պահանջարկի որակը: Դա բազմիցս փորձված բան ա…
    Ուղղակի ներկայումս, չեմ զլանա ասել, պետական մակարդակով ձեռնտու է մարդկանց պահել խորը քնի մեջ: Ձեռի հետ էլ քաղցած դերասանների ու չդերասանների մի մեծ բանակ իրանց հացը գտել ա…
    դրանց էլ սպանես, հետ չեն կանգնի իրենց համար նվաստացուցիչ աշխատանքից…Խոսքս վերաբերվում է տաղանդաշատ դերասաններին, որոնց թիվն այդքան էլ շատ չէ:

  14. #29
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներիր, բայց հիմնականում համաձայն չեմ: Ոչ թե պահանջարկն է ի հայտ բերում առաջարկ, այլ առաջարկն է ծնում պահանջարկ:
    Համոզված եմ, եթե հիմա մեր եթերում տեղ գտնեն բարձրորակ ծրագրեր, հաղորդումներ ու ֆիլմեր, ապա դա չի բերի հեռուստաընկերությունների վարկանիշի անկմանը:
    Ես դրա մասին չեմ գչել, բայց լիովին համաձայն եմ, որ ամեն ինչ կարելի է փոխել, միայն ներկայացվող ինֆորմացիան ու ներկայացման ոճը փոխելով: Բայց դա պետք է լինի համատարած, պետք է 20-25 ալիքնեում փնտրելով չկարողանան գտնել ոչ մի տաղտկանք սերիալի, կամ «Իմ մեծ չաղ հարսանիքի» տեսքով: Պետք է բոլորը նույն տիպի, բարձր որակի ու կարևոր ինֆորմացիա մատուցեն, որպեսզի անկյունում միացված հեռուստացույցը միայն նորմալ բաներ ցույց տա ու կամաց կամաց գրավի: Իսկ մի հեռուստաընկերության այդիպսի միանձնյա գործողությունները անմիջապես կբերեն նրա սննկացմանը, որովհետև գովազդատուները աշխատում են գովազդը տեղադրել այս պահին գերհանրաճանաչ սերալներում ու «խալխի հարսանիքներում»:
    էսպես չի մնա

  15. #30
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դրա մասին չեմ գչել, բայց լիովին համաձայն եմ, որ ամեն ինչ կարելի է փոխել, միայն ներկայացվող ինֆորմացիան ու ներկայացման ոճը փոխելով: Բայց դա պետք է լինի համատարած, պետք է 20-25 ալիքնեում փնտրելով չկարողանան գտնել ոչ մի տաղտկանք սերիալի, կամ «Իմ մեծ չաղ հարսանիքի» տեսքով: Պետք է բոլորը նույն տիպի, բարձր որակի ու կարևոր ինֆորմացիա մատուցեն, որպեսզի անկյունում միացված հեռուստացույցը միայն նորմալ բաներ ցույց տա ու կամաց կամաց գրավի: Իսկ մի հեռուստաընկերության այդիպսի միանձնյա գործողությունները անմիջապես կբերեն նրա սննկացմանը, որովհետև գովազդատուները աշխատում են գովազդը տեղադրել այս պահին գերհանրաճանաչ սերալներում ու «խալխի հարսանիքներում»:
    Elmo ջան, դրան կարելի է հասնել ընդամենը մեկ քայլով. այն է՝ նորմալ, բանիմաց, գործի գիտակ մարդկացից կազմված, պետական վերահսկողական մարմին ստեղծելով, որն այդ ամենը կկարգավորի…

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •