User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ. Ա1+-ը ընդամենը մի առավելություն ուներ մյուս Հ/Ը-ների հանդեպ: Դա լրատվության օպերատիվությունն էր ու օբյեկտիվությունը: Ու վերջ: Նույնիսկ նյութերի կառուցման եւ գրագետ հայերենի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կային: Բայց կարծում եմ սա այլ թեմայում քննարկման ենթակա հարց է:
    Էէէէ, հազիվ թեման քաղաքականացնելու տարբերակ էր մտքովս անցել, էն էլ խանգարեցիր
    Չէ, բայց հանաքը դեն թեմայի բաժինը հանճարեղ է ընտրված

    Ի դեպ արդեն երկրորդ օրն ա, որ մեջս ուժ չեմ գտնում հոդվածը կարդալու համար: Հպանցիկ նայում ու հասկանում եմ ինչ է ասում: Բավական թույլ, ըստ իս: Գիտե՞ք, սպանեն չեմ նայի այդ սերիալը, չնայած գիտեմ հայ երիտասարդներ, ովքեր նայում են... ու նայում են զուտ գեղեցիկ աղջիկներ տեսնելու համար
    Նրանցից ոչ մեկը չի զլանում սերիալը նայելուց հետո մի քանի հայհոյական խոսք ասել կինոն ստեղծողների հասցեին, թե իբր ինչի եք սենց բաներ նկարում, ո՜նց կարելի է հայ աղջիկներին այսպիսի կերպարներով նկարել... Ազնիվ չեն ոչ այդ հայ երիտասարդները, ազնիվ չէ այս հոդվածի հեղինակը: Չի դզում, մի նայիր
    Կամ էլ հստակ ձև մտածիր դրա դեմ պայքարելու, քանզի սույն հոդվածն ընդամենը շարժելու է ոմանց հետաքրքրությունը ու ավելացնելու սերիալը դիտողների թիվը... ինչպես ասում են՝ սև փիառը լավագույն փիառն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #32
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ախր էդ հոդվածի հեղինակն էնքան էլ հանգամանորեն սերիալի իրադարձությունները նկարագրել է, որ արդեն պարզ է՝ առավոտից իրիկուն կպած Արմենիա թիվի է նայում: Դե, քնելուց առաջ էլ թքում-մրում իր իսկ նայածը

  3. #33
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Սերիալ նայելուց հեռու մարդ եմ,հայկականներից մենակ Վերվարածներն եմ նայում,իսկ արտասահմանյաններից մենակ ««Փախուստ բատից»»-ը…
    Բայց էս մարդու գրած հոդվածը իսկականից լուրջ մտորումների տեղիքա տալիս… Ինչի պետքա մեր սերիալում ինչ-որ մի հոմոսեքսուալիստի նկարեն, էդ սցենարիստը ոնցա մտածում՞…
    Ավելի լավա էդ լատինամերիկյան զիբիլները ցույց տան,գոնե ժողովուրդը կիմանա,որ դրանք այլազգիներ են,բայց հայկական ֆիլմերում տենց բաներ ցույց տալը անմարդկայնությունա:

  4. #34
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավա էդ լատինամերիկյան զիբիլները ցույց տան,գոնե ժողովուրդը կիմանա,որ դրանք այլազգիներ են,բայց հայկական ֆիլմերում տենց բաներ ցույց տալը անմարդկայնությունա:
    Հա, հիշում եմ, Սովետի վախտերն էլ էր տենց, ոչ գող կար, ոչ մարդասպան: Ամեն բան շատ լավ էր, բոլորն իրար սիրում էին: Անգամ ընտանեկան պրոբլեմների մասին չէին խոսում, "սեքս" բառը միայն սեռ-ի իմաստ ուներ: Էն էլ, Սովետը որ քանդվեց, էդ սաղ ջրի երես ելավ. դու մի ասա Սովետում գալիբոյներ էլ են եղել, մեղա՜:

  5. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր էդ հոդվածի հեղինակն էնքան էլ հանգամանորեն սերիալի իրադարձությունները նկարագրել է, որ արդեն պարզ է՝ առավոտից իրիկուն կպած Արմենիա թիվի է նայում: Դե, քնելուց առաջ էլ թքում-մրում իր իսկ նայածը
    Նախ ուզում եմ ներողություն խնդրել ասածս «Ազնիվ չէ» խոսքերի համար՝ հոդվածի հեղինակի հասցեին: Քիչ առաջ խոսում էի նրա հետ: Նա լրիվ պատահական էր իմացել հոդվածը ակումբում տեղադրելու մասին: Ինչևէ, կարող եմ հավաստիացնել, որ նա հոդվածը գրել է ամենաանկեղծ մղումներով, հատուկ դրա համար ուսումնասիրելով սերիալը, որպեսզի կարողանա իր խոսքը ոչ թե ենթադրաբար, այլ հավաստի ներկայացնել: Այնպես որ, լավ կլինի, որ քննադատելուց շատ խիստ չլինենք:

    Իսկ ընդհանրապես իմ կարծիքը հոդվածի մասին ըստ էության մնում է նույնը: Այսինքն, որ այն ակամա շատերի հետաքրքրասիրությունն է շարժելու ու ավելացնի դիտողների թիվը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #36
    Լիարժեք անդամ Վարդանանք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախ շնորհակալություն Chuk-in: Ասեմ, որ այս հոդվածի հեղինակը ես եմ ու շատ պատահական տեսա, որ այն մեր կայքից տեղադրել եմ Ակումբ-ում: Սկզբից չցանկացա պատասխանել, որովհետև հետաքրքիր էր, թե ինչ կարծիքներ կլինեն հոդվածի վերաբերյալ: Կարծիքները իհարկե բազմազան էին, իսկ երբեմն էլ վիրավորական, բայց ես պատրաստ եմ քննադատություններ լսել: Ինչ վերաբերում է այն բանին, որ ես առավոտից իրիկուն սերիալներ եմ նայում, ապա դա այդքան էլ այդպես չէ, որովհետև ուղղակի ժամանակի հարց է, բայց այդ մեկին ես հետևում եմ: Հետևում եմ, որովհետև դրա մեջ վտանգավոր միտումներ եմ տեսնում, իսկ խնդիրը տեսնել և դրա մասին լռել, այնքան էլ ճիշտ չեմ համարում, քանզի եթե կա խնդիր, ապա դրա մասին պետք է բարձրաձայնել ու եթե դու լռում ես դրա մասին, դու նպաստում ես, որ այն ավելի մեծանա, իսկ դրա դեմ պայքարը հետագայում ավելի բարդ կլինի: Համաձայն եմ նաև Chuk-ի այն դիտարկման հետ, որ սա հնարավոր է նաև որպես PR ծառայի, բայց դե լռելն էլ լուծում չէ: Այստեղ կարծիքներ էին հնչել, որ հոգեկան հիվանդ եմ, պառանոյա ունեմ և այլն` ասեմ, որ հոգեպես շատ կայուն և առողջ մարդ եմ, բայց որը չի կարող անտարբեր լինել շուրջը կատարվող բացասական երևույթների դեմ: Սա էլ պայքարի իմ ձևն է, թե ինչքան արդյունավետ, ես դեռ չգիտեմ և եթե այս հոդվածը գոնե մի քանի հոգու վրա որևէ ազդեցություն թողել է, ապա ես լիովին գոհ եմ իմ աշխատանքից:

  7. #37
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի դզում, մի նայիր
    Կամ էլ հստակ ձև մտածիր դրա դեմ պայքարելու, քանզի սույն հոդվածն ընդամենը շարժելու է ոմանց հետաքրքրությունը ու ավելացնելու սերիալը դիտողների թիվը... ինչպես ասում են՝ սև փիառը լավագույն փիառն է
    Ինքն ա, ավելացնելու բան չկա Թերեւս ամենալավ պայքարելու ձեւն այն կլիներ, որ էդքան էդ հիմարությունը նայելու ու դրա թեմայով էդքան հոդվածաչարչար լինելու փոխարեն, էս մարդը նստեր ու սցենար գրեր սերիալի, օրինակ (չնայած դա էլ ա վիճելի, կարող էր արդյոք? Կամ կասեն` ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, նա հրապարակապխոս է, ոչ թե սցենարիստ):
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #38
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ոչ մի վատ բան չեմ տեսնում հոդվածի մեջ։ Չեմ կարծում, որ մարդիկ հետաքրքրվեն սերիալով այսպիսի ներկայացումից հետո։ Միգուցե, հակառակը, սկսեն մտածել, թե ինչի վրա են ժամանակ ծախսում...

  9. #39
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ցավալին այն է, որ այսօր մարդիկ չեն նկատում նշված խնդիրների հրատապ լուծման կարևորությունը, նույնիսկ հեգնական արտահայտություներ են անում դեմոկրատիայի վառ ներկայացուցիչները:

    Խնդիրը ոչ միայն քաղաքական է, ...

    Հ.Գ
    Իսկ ինձ թվում է, որ այս խնդրի շուրջ կարելի է կազմակերպել հանդիպումներ...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #40
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալին այն է, որ այսօր մարդիկ չեն նկատում նշված խնդիրների հրատապ լուծման կարևորությունը, նույնիսկ հեգնական արտահայտություներ են անում դեմոկրատիայի վառ ներկայացուցիչները:

    Խնդիրը ոչ միայն քաղաքական է, ...

    Հ.Գ
    Իսկ ինձ թվում է, որ այս խնդրի շուրջ կարելի է կազմակերպել հանդիպումներ...
    Տուր, վառ դեմոկրատիան ի՞նչ կաապ ունի այլասերվածության հետ, կարա՞ս ասես: Կամ ես վառ դեմոկրատ եմ, բայց հեռուստասերիալից էլ զզվում եմ, ամեն տեսակի, ու հայկական հեռուստասությունը ողողած տխմարություններն էլ չեմ նայում: Կամ ավանդապահ Սաուդյան Արաբիայում երիտասարդները առաջին սեռական փորձը էշի հետ են ունենում, այլասերվածություն չի՞:

    Հիմա ի՞նչ եզրակացություն անենք, ասենք որ ավանդապահության վառ ներկայացուցիչները կողմ են, որ մարդիկ էշերի հե՞տ կենակցեն:

  11. #41
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Հոդվածն ինձ համար բավականին տհաճ էր, ես կասեի՝ գարշահոտ։ Նկարագրած հերոսներն ու նրանց գործողությունները ընկալված էին հիվանդագին չարությամբ։
    Սիրային հարաբերություններում տարիքային մեծ տարբերությունը, սեռական ոչ տրադիցիոն կողմնորոշումը կամ արտերկրացու հետ ամուսնությունը այն հարցերն են, որոնք կարծրացած ստերեոտիպների են վերածվել Հայաստանյան հասարակության մեջ։ Եվ ինձ համար միայն ողջունելի է այն փաստը, որ հեռուստատեսությամբ այդ ստերետիպները քանդելու ջանքեր են արվում, թեկուզ և սերիալների միջոցով։ Հոդվածի հեղինակը վառ ապացույցն է այն բանի, որ գոյություն ունեցող ստերեոտիպները սերմանում են ատելություն, լավագույն դեպքում՝ անհանդուրժողականություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր ընդունված ստանդարտից դուրս են։
    Ինչ վերաբերվում է սերիալի խորիմաստությանը կամ դրա բացակայությանը, ապա սերիալն ինքնին այնպիսի ժանր է, որ շատ խորը իմաստ չի պահանջում, եթե կազմված է մի քանի հարյուր սերիաներից և նախատեսված հիմնականում տնային տնտեսուհիների կամ ծերերի համար, որոնց հենց դա էլ հետաքրքիր է՝ կենցաղային տեսարանները, խառը սիրայաին կապերը, ինտրիգները, հումորային իրավիճակները։ Ուրիշ բան, եթե գտնում ենք. որ մեր հասարակությանը սերիալ հարկավոր չէ, սա արդեն քննարկման այլ նյութ է։
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.07.2008, 10:32:

  12. #42
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոդվածն ինձ համար բավականին տհաճ էր, ես կասեի՝ գարշահոտ։ Նկարագրած հերոսներն ու նրանց գործողությունները ընկալված էին հիվանդագին չարությամբ։
    Սիրային հարաբերություններում տարիքային մեծ տարբերությունը, սեռական ոչ տրադիցիոն կողմնորոշումը կամ արտերկրացու հետ ամուսնությունը այն հարցերն են, որոնք կարծրացած ստերեոտիպների են վերածվել Հայաստանյան հասարակության մեջ։ Եվ ինձ համար միայն ողջունելի է այն փաստը, որ հեռուստատեսությամբ այդ ստերետիպները քանդելու ջանքեր են արվում, թեկուզ և սերիալների միջոցով։ Հոդվածի հեղինակը վառ ապացույցն է այն բանի, որ գոյություն ունեցող ստերեոտիպները սերմանում են ատելություն, լավագույն դեպքում՝ անհանդուրժողականություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր ընդունված ստանդարտից դուրս են։
    Ինչ վերաբերվում է սերիալի խորիմաստությանը կամ դրա բացակայությանը, ապա սերիալն ինքնին այնպիսի ժանր է, որ շատ խորը իմաստ չի պահանջում, եթե կազմված է մի քանի հարյուր սերիաներից և նախատեսված հիմնականում տնային տնտեսուհիների կամ ծերերի համար, որոնց հենց դա էլ հետաքրքիր է՝ կենցաղային տեսարանները, խառը սիրայաին կապերը, ինտրիգները, հումորային իրավիճակները։ Ուրիշ բան, եթե գտնում ենք. որ մեր հասարակությանը սերիալ հարկավոր չէ, սա արդեն քննարկման այլ նյութ է։
    Ապրես, Ivy ջան, ես էլ եմ էդ հոդվածի կապակցությամբ մոտավորապես նույն բանը գրել։
    When life gives you lemons, make lemonade

  13. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալին այն է, որ այսօր մարդիկ չեն նկատում նշված խնդիրների հրատապ լուծման կարևորությունը, նույնիսկ հեգնական արտահայտություներ են անում դեմոկրատիայի վառ ներկայացուցիչները:

    Խնդիրը ոչ միայն քաղաքական է, ...

    Հ.Գ
    Իսկ ինձ թվում է, որ այս խնդրի շուրջ կարելի է կազմակերպել հանդիպումներ...
    Ինչու՞ միայն հանդիպումներ:
    Քեզ կանաչ ճանապարհ, լուծիր այս դժվարին խնդիրը: Դարձիր առաջամարտիկ, վերցրու զենքդ ու գնա պայքարի, գուցե քո կոչումն է դա, դու հենց դրա համար ես ծնվել ու վերջապես կարող ես ազգօգուտ գործ անել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #44
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ուզում եմ ներողություն խնդրել ասածս «Ազնիվ չէ» խոսքերի համար՝ հոդվածի հեղինակի հասցեին: Քիչ առաջ խոսում էի նրա հետ: Նա լրիվ պատահական էր իմացել հոդվածը ակումբում տեղադրելու մասին: Ինչևէ, կարող եմ հավաստիացնել, որ նա հոդվածը գրել է ամենաանկեղծ մղումներով, հատուկ դրա համար ուսումնասիրելով սերիալը, որպեսզի կարողանա իր խոսքը ոչ թե ենթադրաբար, այլ հավաստի ներկայացնել: Այնպես որ, լավ կլինի, որ քննադատելուց շատ խիստ չլինենք:

    Իսկ ընդհանրապես իմ կարծիքը հոդվածի մասին ըստ էության մնում է նույնը: Այսինքն, որ այն ակամա շատերի հետաքրքրասիրությունն է շարժելու ու ավելացնի դիտողների թիվը:
    Chuk ջան, աշխարհում հազար ձևի մարդիկ կան, ամեն մեկը ունի իր կարծիքը, բայց պարտադիր չի, որ այդ կարծիքը հրապարակվի: Նախ, չափից ավելի իդեալականացնում է հայերի մտածելակերպը, նախ հայերը նույն ձև մարդ են, ինչպես և այլ ազգերը, և այն ինչ բնորոշ է մարդուն, չի կարող բացակայել մի ազգի մեջ, մենակ ՀԱՅ լինելու համար:
    ՀԱՄԱՁԱՅՆ եմ լիովին, որ դա չպետք է ցույց տրվի հեռ/տեսությամբ, դա կարող է սխալ կարծիքների ձևավորման բերել, ճիշտ/սխալ խառնվի:
    Բացի դրանից, հեղինակի հայտարարությունները հոմոսեքսուալիստների մասին չափից ավելի ագրեսիվ էին, կարծում եմ հեղինակը լավ չի գնահատել իր հոդվածի հետևանքները, քանի որ նման հոդվածները կարդալով հասարակության նույն անդամները կարող են հավաքվել գնալ մի ոչ նորմալ օրիենտացիայով մարդու սպանել փողոցում (կամ էլ իրենց դուր չեկած մեկ այլ անձի), դուր կգա դա իրեն՞՞՞՞ Չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է

    Ավելացվել է 12 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ միայն հանդիպումներ:
    Քեզ կանաչ ճանապարհ, լուծիր այս դժվարին խնդիրը: Դարձիր առաջամարտիկ, վերցրու զենքդ ու գնա պայքարի, գուցե քո կոչումն է դա, դու հենց դրա համար ես ծնվել ու վերջապես կարող ես ազգօգուտ գործ անել:
    Լավ էր ասված
    Չուկ ջան, հուսով եմ ավտոմատ չեք վերցնի գնաք Արմենիա դեմ պայքարելու

    Համ էլ, լավ էլի, ոնց եք հեռուստատեսության հետ պայքարելու:
    Քանի դեռ սերիալը ունի հանդիսատես, մեկա, ցույց են տալու: Մեր միակ զենքը չնայելն է: Եթե ռեյտինգները ցածր լինեն, գովազդ չեն ստանա և այլն...
    վատն այն է, որ Հայաստանում չկա նախաձեռնող մարդիկ, որոնք նկարեն լավ հաղորդումներ, համ էլ մակարդակ չունեն, մակարդակները հազիվ հերիքում է այդպիսի սերիալների, կամ էլ անհետաքրքիր , հնացած, պապիկական հաղորդումների, կամ էլ քաղաքական պատվեր-հաղորդումների, կամ էլ մի բիզնեսմենի առևտրային պատվերներ նկարելուն
    Բայց ուժային մոտեցումը սխալ է: Պատկերացրու, վաղը ես և ևս մի շարք աղջիկներ որոշում ենք, որ ասենք բոյեվիկ կինոները փչացնում են տղաներին, նրանց դարցնում են ագրեսիվ, մարդասպան և սկսենք պայքարել, որ բոյեվիկ այլևս ցույց չտան, լավ չի լինի չէ՞
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 30.07.2008, 16:41: Պատճառ: Գրառման ավելացում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. #45
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ միայն հանդիպումներ:
    Քեզ կանաչ ճանապարհ, լուծիր այս դժվարին խնդիրը: Դարձիր առաջամարտիկ, վերցրու զենքդ ու գնա պայքարի, գուցե քո կոչումն է դա, դու հենց դրա համար ես ծնվել ու վերջապես կարող ես ազգօգուտ գործ անել:
    Չեմ ուզում բառ բառ ընկնեմ գրածիդ հետևից, բայց էդ գրածդ ավելի լավ կլիներ չգրեիր: Ինձ թվում է կհասկանաս ակնարկս:

    Viktory_ ջան, շատ հետաքրքիր բան կանեք, որ պայքարեք "բայվիկ" կինոների դեմ: Ճիշտ է չեք կարա խստիվ մաքրել, բայց նենց "բայվիկներ" կան, որ արժե արգելել: Ու մի հարց, Որ հաղորդումը նկատի ունես, որպես հնացած պապիկական հաղորդում ասելով:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •