User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Դժբախտ երջանկություն կամ սովորական պոռնկություն
    Վարդան Հովսեփյան
    10/07/08 թ.


    Վերջերս հայկական հեռուստատեսություններ ներխուժեցին տարբեր տիպի և բովանդակության սերիալներ: Առաջին հայացքից դա դրական տեղաշարժ է հայկական հեռուստատեսության համար: Նաև ուրախացնում է այն, որ վերջապես հայ հեռուստադիտողները կկարողանան հայկական, այլ ոչ թե լատինամերիկյան սերիալներ նայել, որտեղ միայն պոռնկություն, անբարոյականություն, հանցագործություն և այլ բացասական արժեքներ են քարոզվում (հետաքրքիր է, որ վերջին շրջանի սերիալներում մեծ տեղ են գտել մտերիմ բարեկամների սիրային հարաբերությունները և դա հրամցվում է որպես սովորական երևույթ): Սակայն հետաքրքիրն այն էր, որ հայկական սերիալներից մեկը ոչ միայն չէր զիջում իր անբարոյականությամբ, այլ որոշ պարագաներում նաև գերազանցում էր: Դրանց մեջ անշուշտ առանձնանում է «Դժբախտ երջանկություն» սերիալը:

    Հետաքրքիրն այն է, որ այդ սերիալում ի սպառ բացակայում են դրական հերոսները, չնայած շատերը այնտեղ ներկայացված են որպես դրական կերպարներ: Սկսենք ամենակարկառունից` գլխավոր հերոսուհու մորից` Ժաննայից: Այս կինը մոտ 50 տարեկան է` մի փոքր ավել, մի փոքր պակաս, սակայն իր սանձարձակությամբ և սիրային արկածներով չի զիջում ավելի երիտասարդներին: Նախ առանց ամուսնանալու սիրային և սեռական կապի մեջ է մտնում իր աղջկա տարիքի մի տղամարդու հետ (եթե նրան կարելի է այդպես անվանել), այնուհետ նրան բերում և տեղավորում է իր տանը, որտեղ ապրում է իր աղջիկը: Այսինքն այս դրվագում տեղի է ունենում հայկական ընտանիքի` որպես ինստիտուտի կազմաքանդում: Ամուր հայկական ընտանիքը այլևս վարկաբեկված է: Այն, ինչի շնորհիվ պահպանվել է հայ ազգը, մի թեթև ձեռքով հավասարեցվում է գետնին: Այստեղ ուշագրավ է ևս մեկ դրվագ: Դա այն է, որ երբ նա իր սիրեկանին տուն է բերում, դա սովորական է ընդունվում իր աղջկա համար: Դա նաև սովորական է ընդունվում տան երեք աշխատողների համար, որոնցից մեկը պատկառելի տարիք ունի և բնականաբար նման սանձարձակությունը եթե ոչ բացահայտ, ապա գոնե տանտիրուհու ետևից պետք է առաջ բերեր այդ մարդու խորը ցասումը: Նրա նման ապրելակերպը սովորական է ընդունվում նաև մյուս երկու ծառաների կողմից: Հասկանալի է, որ եթե այս ամենը մենք տեսնեինք ամերիկյան սերիալում, ապա դա իսկապես սովորական երևույթ կլիներ, բայց մի' մոռացեք ընկերներ, մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ չնայած բարքերի կտրուկ անկմանը, ընտանիքը այն եզակի ինստիտուտներից է, որը դեռ լիովին չի վարկաբեկվել: Այո', դեռ, քանի որ դրսից եկող փողերի հաշվին այն քարոզչությունը, որը իրականացնում է Արմենիա հեռուստաընկերությունը վստահ եմ, որ շատ շուտով ընտանեկան սրբապղծությունն էլ կդառնա սովորական և ոչ ոքին չզարմացնող երևույթ: Այսինքն, այստեղ մի գաղափար է առաջ տարվում` իմ կյանքն է, ինչ ուզում եմ անում եմ և դա ոչ մեկի իրավունքը չի: Ես եմ ու իմ կյանքը: Թքած ունեմ հասարակության և եթե պետք է բոլոր հարազատների կարծիքի վրա: Կարևորը իմ հաճույքներն են` սիրային և սեռական: Շարունակելով այդ կնոջ թեման, ասենք, որ նա մեկ երիտասարդով չի բավարարվում և այս անգամ էլ կպցնում է մի ծեր բժշկի, որին իր տուն է բերում այն ժամանակ, երբ իր երիտասարդ սիրեկանը տանը չի լինում, և երբ այդ տղայիկը վերադառնում է, նա խնդրում է այդ պատկառելի տարիքի մարդուն փախչել լուսամուտից: Սակայն այս ամենի մեջ ինձ համար ամենացավալին այն է, որ այդ կնոջ ամուսինը այդ ֆիլմում Արցախյան հերոսամարտի մասնակից է, որը արդեն մահացել է: Եվ Արցախյան հերոսամարտի հերոսի կինը աջ ու ձախ պոռնկությամբ է զբաղված: Այս դրվագից ինձ համար պարզ է դառնում այդ ռեժիսորի բոլոր մտադրությունները: Այն է` բոլոր այն լավը, որ կա մեր հասարակության և ազգի մեջ, ջարդել, ավիրել, կոտրել, քարուքանդ անել, գետնին հավասարեցնել… և հասկանալի է, թե ինչու է նա դա անում… որովհետև իրեն դրա համար լավ վճարել են, վճարել են քանդելու այն, ինչը երկար դարեր չէին կարողանում քարուքանդ անել մեր թշնամիները` դա մեր ազգային արժեքներն են: Եվ ցավալին այն է, որ վստահ եմ, որ դա հաջողվելու է նրան, քանզի այդ սերիալը նայում են ոչ միայն մեծահասակները, այլ նաև ծնողները ներգրավում են սեփական երեխաներին, որոնք դեռ լավը վատից զատելու ունակություն չունեն և սովորում են այն, ինչ տեսնում են: Սովորում են և դրա պտուղները մենք վաղն ենք տեսնելու: Տեսնելու ենք ու ոչինչ չենք կարողանալու անել, քանզի այդ ժամանակ արդեն շատ ուշ է լինելու:

    Ինչևէ, շարունակենք այդ «հանճարեղ» ֆիլմի հերոսներին ներկայացնելը: Երկրորդը ում կուզենայի ներկայացնել, դա այդ սերիալի վարսավիրն է` Ստասը: Ստասը այսպես ասած ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, սակայն դա նրան չի խանգարում, որ հաճախորդների մեծ բանակ ունենա: Նրա այդ կողմնորոշումը նրան նույնիսկ օգնում է: Բոլորը գալիս են նրա մոտ, ժամերով զրուցում, ավելի ճիշտ բամբասում, քանզի այդ վարսավիրանոցն էլ քաղաքի բամբասավայրն է (նոր բառ հայերենում) և նրանց ոչ ոքին չի հուզում, որ իրենց մազերին դիպչում է մի ինչ-որ սեռական փոքրամասնություն: Իսկ ո՞րն է այս հերոսի ներգրավվելու պատճառը սերիալում: Իրականում, ամեն ինչ պարզ է: Հասարակությանը համոզել ավելի հանդուրժող լինել սրա նմանների նկատմամբ, նրանց ընդունել որպես մեզ հավասարների, նրանց հետ ընկերություն անել, ամեն կերպ ներգրավել մեր շարքերը և եթե նույնիսկ դու այդպիսին ես, պետք չէ այլևս ամաչել դրանից: Դու սովորական մարդ ես և մնացածն էլ քեզանից լավը չեն, նույնիսկ վատն են, քանզի դու համարձակություն ես ունեցել լինել այդպիսին և ինչպես իրենք հոմոսեքսուալներն են ասում` դու ազատ կլինես միայն այն ժամանակ, երբ ինքդ հոմոսեքսուալ դառնաս: Նման ֆիլմը մթնոլորտ է ստեղծում, որ արդեն հոմոսեքսուալները ազատորեն ցույց են անում կառավարության շենքի դիմաց և ինչպես ես եմ լսել, դա շատ նորմալ է ընդունվել, ինչպես կառավարության անդամների, այնպես էլ հասարակ անցորդների համար: Իսկ մեր ոստիկանները հազիվ ցրում են իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարողներին և ձերբակալում նրանց, իսկ հոմոսեքսուալները նրանց գլխի վրա տեղ ունեն: Թվում է, թե այս խնդիրը այնքան էլ հրատապ չէ և պետք չէ հարձակում կազմակերպել դրանց վրա: Դե մի քանի հոգի են, թո'ղ լինեն: Ընկերնե'ր, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` նրանք արդեն շատ են և ովքեր կասկածում են ասածներիս վրա, թող մութն ընկնելուն պես գնան Մյասնիկյանի արձանին կից զբոսայգի և նրանց առջև կբացվի ողջ իրականությունը: Դա նրանց հանդիպելու վայրն է և այստեղ են տեղի ունենում հիմնական գործողությունները (չմանրամասնեմ, թե ինչ): Իսկ հաջորդ օրը առավոտյան այդ նույն նստարանի վրա, որի վրա նախորդ գիշեր այդ անասունները չգիտես ինչով էին զբաղված, նստելու է մի ընտանիք իր երեխաների հետ, մի սիրահար զույգ, մի զույգ ծեր ամուսիններ (նույնիսկ պատկերացնելիս սիրտս խառնում է): Այս ամենի ակորդն էլ այն է, որ այսօր մեր երկրում կան դրանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններ, որոնք նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենք սնվում են օտարերկրյա կազմակերպություններից: Ես ձեզ հարց եմ տալիս ու խնդրում եմ, որ խորությամբ մտածեք:

    -Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ինչի՞ն է պետք հայ հոմոսեքսուալների պաշտպանությամբ զբաղվելը: Ախր այն փողերը, որոնք նրանք ներդնում են դրանց պաշտպանությունը կազմակերպելու համար, կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել: Ամեն օր աշխարհում հազարավոր երեխաներ են մեռնում սովից, չքավորությունից, հիվանդություններից… իսկ հայ հոմոսեքսուալները ավելի կարևոր են: Ախր նրանք պաշտպանության կարիք էլ չունեն: Այդ մեզ է պետք պաշտպանել նրանցից: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց մենք ենք արդեն լինելու այս երկրի սեռական փոքրամասնությունները և արդեն մեր իրավունքները պետք է պաշտպանեն, բայց վստահ եմ, որ այդ ժամանակ այդ հասարակական կազմակերպությունները մեզ պաշտպանելու համար փող չեն ներդնի, քանզի իրենք արդեն կատարած կլինեն իրենց առաքելությունը` քանդել Հայաստանը: Այն ինչը չհաջողվեց անել պատերազմների միջոցով, անում են բարոյական լիակատար անկման ճանապարհով:

    Անցում կատարենք այդ ֆիլմի մեկ այլ հերոսուհուն` Նոնային: Նոնան աշխատում է այդ ֆիլմի գլխավոր հերոսուհու տանը: Նոնայի կյանքի երազանքը Անգլիա գնալն ու անգլիացու հետ ամուսնանալն է: Դրա համար գործի են դրվում բոլոր միջոցները` ընդհուպ մինչև ինտերնետային ամուսնությունը: Նոնան բավական գեղեցկատես աղջիկ է և հեշտությամբ նա ամուսնանալու մեծ ընտրություն կունենար Հայաստանում: Բայց ո'չ, հայ տղաները դուր չեն գալիս Նոնային, նրանք քյառթու են և վատը, իսկ արտասահմանցիները լավն են: Մի խոսքով, այս հերոսուհին էլ քարոզում է խառնամուսնությունները: Այսինքն, պետք չէ ամուսնանալ հայ տղայի հետ, պետք չէ հայկական ընտանիք կազմել, պետք չէ հայ երեխաներ ունենալ, որոնք վաղը պետք է պաշտպանեն հայրենի սահմանները: Այս ամենը երկար շղթայի մի օղակն են, որի վերջնական կետը Հայոց պետականության գուցե դանդաղ, բայց աստիճանական կործանումն է:

    Անբարոյական հերոսների ցանկը այսքանով չի ավարտվում, բայց այլևս ցանկություն չունեմ շարադրել նրանց մասին, այլ կփորձեմ կարճ անդրադառնալ ֆիլմի սյուժեին: Պետք է ասել, որ դրանում դույզն ինչ խորը իմաստ չկա: Ֆիլմի կեսից ավելիի ժամանակը անցնում է տան խոհանոցի և վարսավիրանոցի կենցաղային խոսակցություններով: Պարզ հասկացվում է, որ ռեժիսորը ուղղակի ժամանակ է լցնում: Ֆիլմում օգտագործվել են լատինամերիկյան սերիալների սյուժեները: Դրանցից մի քանիսը` երեխան կորում է ծննդատանը, հերոսներից մեկը ավտովթարի է ենթարկվում և մի քանի տարի չգիտես ինչպես կոմայի մեջ է լինում ինչ-որ անտառում, և երբ ուշքի է գալիս, բնականաբար, կորցրած է լինում հիշողությունը, թեթև հրելուց հյուրանոցի աշխատակիցներից մեկի գլուխը կպնում է սուր վայրի և նա մահանում է, գլխավոր հերոսուհին, ում որ պարտք էր, հանկարծ պարզվում է, որ նա իր հոր մարտական ընկերն է և նրա հայրը փրկել էր նրա կյանքը, կապված գերին կարողանում է արձակել թելերը և փախչել… սրանք դրվագներ են, որոնք եթե հավանականության տեսությամբ դիտարկենք, հնարավոր է միլիոնից մեկ դեպքերում:
    http://www.mitq.org/?l=arm&id=12&news=1042

    Մարդկանց ստրկացնելու ամենահեշտ ու կայուն ձևը դա նրանց հենց փոքրուց զրկել ճիշտը սխալից տարբերելը: Ազատականության քողի տակ Հայաստանում կառուցվում է ամենաանճոռնի հոգևոր ստրկատիրությունը: Այսինքն բարոյազուրկ հասարակությունը որտեղ գերիշխում են բնազդները, փողը ու տգիտությունը:

    Հետաքրքիր է որ ազատականության ու ժողովրդավարության դիրքերից հանդես եկողները պատկերացնում թե ինչպես պետք է կասեցվի ազատականության գաղափարների այսպիսի այլասերումը և պատկերացնում են որ հնարավոր չի ազատ հասարակություն այնտեղ որտեղ իշխում են կենդանական բնազդները:

    Ի դեպ կենդանիներն են բնության մեջ ապրում են ԱԶԱՏ: Բայց դա չի նշանակում որ բոլոր կենդանիները երջանիկ են իրենց կյանքից
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ես համամիտ եմ, որ սերիալն այդ իսկական չարիք է մեր հասարակության, առանց էդ էլ տանջված ու բթացված մտքի համար: Բայց դե նման "ֆրեյդական" վերլուծությունն էլ պակաս զավեշտ չէր: Խեղճ հայեր... գնում սերիալ են նայում, հետո դրա դեմ հոդվածներ գրում:

  3. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ճիշտն ասած կյանքումս սերիալ չեմ նայել, չեմ էլ պատրաստվում

    Հայկական սերիալներն էլ ահավորրրրր են
    Բայց հեղինակը ինձ վրա հոգեկան հիվանդի տպավորություն թողեց, մանավանդ որոշ արտահայտված մտքեր ընդհանրապես համ ծիծաղելի են համ էլ ինչ-որ ագրեսիվ տարր են պարունակում:
    Սովետական մարդկանց անընդհատ թվում է, որ ամերիկացի շպիոնները անընդհատ դավեր են նյութում
    Բայց համաձայն եմ, որ փոխանակ ապուշ սերիալների վրա փողեր ծախսելու, ավելի լավ էր արժեքավոր մի բան նկարեին:
    Մարդ կա ասում է, փոխանակ հիմար բրազիլիական սերիալների, մեր Հայկականը նայեքն Ոչ էն ա պետք նայել, ոչ էլ են Սա սննդամթերք չի էլի, որ փոպարինես :
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (19.03.2009)

  5. #4
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Գիտեք ինչ կա, թող ծնողը թույլ չտա իր երեխաներին այլասերող սերիալներ նայեն, նրանք էլ չեն այլասերվի: Իսկ եթե ծնողը բավարար ուշադրություն չի դարձնում սերիալների ազդեցության վրա կամ սերիալի ժամին ընտանիքով են նայում սերիալը, ապա «այլասերումն» անխուսափելի է: Սակայն վիճակն այդքան էլ վատ չէ. սերիալ նայողներն այնքան էլ շատ չեն:

  6. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    էս լուրջ քաղաքական թեմա՞ է:

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    էս լուրջ քաղաքական թեմա՞ է:
    Այո՛, իհարկե լուրջ քաղաքական թեմա է ու սա ասում եմ առանց սարկազմի:
    Ետ բերեք Ա1+-ը, ետ բերեք նորմալ հեռուստատեսությունը: Մի տվեք եթեր անորակ հեռուստատեսություններին, որպեսզի նրանք մեզ այսպիսի բաներ չհրամցնեն:

    Պահանջենք Ա1+-ին եթերի տրամադրում, պահանջենք, որպեսզի անորակ հեռուստաընկերությունները դուրս գան եթերից ու վաղը հասնենք նրան, որ լինեն միայն նորմալ հեռուստաընկերություններ, ովքեր անգամ չեն համարձակվի այսպիսի արտադրանք թողարկել:

    Երիցս ճիշտ է պայքարը, երիցս ճիշտ են մեր պահանջները, երիցս ճիշտ է մեր շարժումը:

    Այնպես որ ճիշտ է, որ թեման բացվել է «Քաղաքականություն», այլ ոչ «Կինո, թատրոն» կամ «Հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ» բաժիններում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Չէ, իրականում սա շատ լուրջ խնդիր է ու շատ լավ կլիներ, որ էսպիսի հոդվածներ շատ գրվեյին, բայց այլ ֆորմատով, այսինքն, պետք չէ սկզբից նորից պատմել ու վերլուծել սերիալի բովանդակությունը, մանավանդ, որ դա կարող է սերիալ չնայողների մոտ հոտաքրքրություն առաջացնելդե հասկանում եք չէ, սեր, այլասերվածություն, էլ ես իմ ինչ, այլ ամոթանքի խոսքեր գրել, եդ նույն Արտեմ Սարգսյանի, անունը կարող է ճիշտ չեմ հիշում, Արմենիայի տիրոջ հասցեին, ով, իր կնոջ հետ միասին, միշտ խոսում են հայոց լեզվի, մշակույթի և այլնի մասին, բայց հարսերը լրիվ հակառակն են անում իրենց սերիալներում: Պարզվում է, որ մեր ազգի համար ավելի օգտակար կլիներ, որ Ա. Սարգսյանը իր դասախոսությունը տանը կամ Արմենիայի նեղ շրջանակներում կարդար, որից հետո, իր <<տաղանդավոր>> սցենարիստները մեզ կխղճային ու ավելի լավ սցենարներ կգրեին,կամ էլ ընդհանրապես չէին գրի, թե չէ ինչ օգուտ օրը մի ժամով հայ ազգի տաղանդավոր լինելու մասին խոսել, մնացած 11 ժամը նույն բանը հերքել բոլոր միջոցներով:
    Նույնը նաև մյուս հեռուստաալիքներին է վերաբերում

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    էս լուրջ քաղաքական թեմա՞ է:
    Իհարկե, ոչ լուրջ, բայց նաև քաղաքական է, որովհետև սերիալներով մարդկանց ուղեղները բթացնելը և ուշադրությունը շեղելը լավ միջոց է իշխանականների համար, ամոթ է, բայց փաստ
    Վերջին խմբագրող՝ Nasha: 28.07.2008, 16:23: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #8
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Իսկ ես օրինակ չեմ կարծում, որ սերիալ նայելով կարելի է այլասերվել։ Եթե երեխան ամբողջ օրը սերիալ նայի, մեծ է հավանականությունը որ լինի անմակարդակ, տափակ և այլն, բայց այլասերվել՝ չեմ կարծում։ Ասենք թե սերիալում կա «երկնագույն» վարսավիր, հետո՞ ինչ անենք, կամ էլ ինչ որ կին ունի ջահել սիրեկան, թող ունենա, բա կինո ա, սերիալ ա, որը պետք է հնարավորինս մոտ լինի կյանքին, իսկ էդ ամե ինչը մեր կյանքում կա։ Մի հատ մտեք էն լավ, թանկանոց վարսավիրանոցները ու նայեք տղա վարսավիրների դեմքերին, մեկը մեկից երկնագույն են։ Ինչ վերաբերում է շաբլոն սերիալային երևույթներին՝ հիշողություն կորցնել, երեխային գողանալ, երեխային ծննդատանը փոխել, այ դրանց դեմ պետք է պայքարել, որ ֆիլմերը մի քիչ ավելի հետաքրքիր սյուժե ունենան, թե չէ սիրեկան ունենալ չունենալը, կամ էլ արտասահմանում փեսացու փնտրելը էն բաները չեն, որոնք ազդեն նորմալ դաստիարակություն ստացող երեխայի մտածելակերպի վրա։ Ընդհակառակը, ամեն ինչ էլ պետք է երեխան տեսնի ու սովորի, ծնողն էլ կարողանա էնպես դաստիարակի իր երեխային, որ երեխան չարը բարուց տարբերի, անմակարդակը մակարդակովից և այլն։
    When life gives you lemons, make lemonade

  10. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Էս Հոդվածի հեղինակը ոնց որ ես լինեի

    Չէ բայց եթե Լուրջ մի հատ հավելելու բան ունեմ... ՀԻՄԱ տարվում է ժողովրդի հիմարացման համընդհանուր պետական ծրագիր...
    Եթե չեեք նկարտել ես չեմ պատրաստվում ապացուցել...

    Բայց եթե մեր եթերը 2 աստղ ու Երբ եսիմինչ են անում եիսմովեքրը չի՞.. մեր եթերում հաղոորդավար Շռոտը չի՞ ... Մեր Ամենաբարձր Ռեյտինգով Սերիալը Վերվարածները չի՞
    Ի՞նչ ասեմ լավ էլ ստացվումա

    Հիմարներին կառավարելը ավելի հեշտա.. Ցավալիա բայց փաստ...
    Loading your personal settings....

  11. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում սերիալների հիմար սյուժեի, դրանց էժան ու տափակ սցենարի մեջ: Ոչ էլ զարմանում եմ դրանց առատության ու եթերաժամերի քանակի վրա: Ինձ ավելի շատ զայրացնում է սերիալների վարկանիշը(ռեյտինգը): Վերեվարածա վերվարածա ինչա, ամենաբարձր վարկանիշն ունի, Հայլուրից հետո: Այսինքն հեռուստատեսությունները ցույց չեն տալիս այն, ինչը պետք է, կամ օգտակար է ժողովրդին, նրանք ցույց են տալիս այն, ինչը հասանելի է, պարզ, ու ցանկալի ժողովրդի կողմից:

    Չեմ ուզում նման օրինակ բերել, բայց ճշմարտությունը այն է, որ թուրքական հեռուստաընկերությունները մաթեմատիկայի, երկրաչափության դասեր են հեռարձակում: Չեմ կարծում, որ դրանք նայողները այնտեղ շատ են, բայց նրանք ցույց են տալիս այն, ինչը օգրակար է:
    էսպես չի մնա

  12. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հասնենք ու անցնենք արևմուտքին ..... այլասերվածությամբ

    Կարդացի հոդվածը իրոք տխրեցնող է ինչ կատարվում է մեր հայ բարքերի հետ ես անձամբ շատ եմ հպառտանում հայ կնոջ բարոյականությամբ ու տա Աստված միշտ այդպես լինի ու հայ տղամարդն էլ դա գնահատելով իրեն համապատասխան կերպով դրսևորի... Ամերիկյան ու Եվրոպական նորմա դարձած այլասերված բարքերից որքան հեռու մնա հայ մարդն այնքան մեր պատիվն ու օգուտն է... Ասածս շատ ավելի լավ կհասկանան ինչ-ինչ պատճառներով դրսում ապրող այն հայորդիները, կանայք ու աղջիկները, որոնք ապրելով այդ երկրներում չեն կորցնում իրենց բարքն ու վարքը, ամոթն ու նամուսը... Կրկին ուզում եմ ասել, որ շատ տխրեցի հոդվածում արտացոլված հայ իրականության համար բայց հույս ունեմ, որ այնուամենայնիվ հայ հոգու դարավոր իմաստնությունը կհաղթանակի ու տեղիք չի տա կենդանական բնազդներին՝ քարոզվող խավարի ծառաների կողմից, որոնք բնականաբար շատանում են խավար դարաշրջանում (Կալի Յուգա), բայց ամեն դարաշրջան իր վերջն ունի ու կանխազգալով իրենց վերջը անում են ամեն բան որպեսզի կործանեն Երկիր մոլորակն էլ... Նոյին էլ ոչ ոք չէր հավատում ու ծիծաղում էին նրա վրա, իսկ նա լուռ իր տապանն էր կառուցում...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •