User Tag List

Էջ 24 186-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474124 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 2789 հատից

Թեմա: Հարցեր ադմինիստրացիային

  1. #346
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչու՞ ձեր այս բացատրությունն ինձ հասանելի չեք դարձրել՝ հաղորդագրությունս հեռացնելիս։
    Chuk–ի վերջին գրառման մեջ այդ հարցի պատասխանը տրված է։

    2. Ինչու՞ եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները, այլ ոչ տեղափոխել դրանք զվարճալի զրույցների բաժին, ինչպես առաջինը։
    Նախ ընդամենը մեկ գրառում եմ ջնջել։ Բացի դրանից, այդ գրառումն այնքան էլ պատմություն չէր, որ տեղափոխեի «Զվարճալի պատմություններ» թեմա։ Եթե ամեն թեմայից դուրս ու մի քիչ ծիծաղելի դիտարկում դնենք ու դասակարգենք, թե որ թեմայում կարելի է հարմարացնել ու տեղափոխել, ամբողջ օրը երևի պիտի դրանով զբաղվենք։ Փորձեք պատկերացնել էդ իրավիճակը։ Իսկ ընդհանրապես թեմայից դուրս գրառումների համար նկատողություն էլ է հասնում, մեր մեջ ասած։ Եթե երբեմն ներողամտորեն նկատողություն չենք տալիս, այլ պարզապես ջնջում ենք կամ տեղափոխում առավել համապատասխան թեմա, դա դեռ չի նշանակում, որ պետք է բոլոր թեմային չհամապատասխանող գրառումների համար բացատրություններ տրվեն կամ տեղափոխվեն թեմայից դուրս գրառման հեղինակի նախընտրած թեմա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #347
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ars83, նախ բարի գալուստ «Դար» ակումբ:
    Շնորհակալ եմ։

    Ուրախ ենք, որ մեր հետ եք:
    Ես նույնպես ուրախ եմ։

    Այժմ մի քանի դիտարկում:
    Կարդացի ձեր գրածը, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք՝ բացատրություններ տալու։

    Իմ դժգոհությունն այն պատճառով է, որ հաղորդագրությունները (ոչ միայն իմ) հեռացվել են առանց որևէ բացատրության (ընդունում եմ ձեր ասածը, որ ժամանակը ոչ միշտ է բավականացնում տեղեկացնելու)։

    Չուկ, այլ ֆորումներում նկատել եմ մի այսպիսի հնարավորություն. երբ հաղորդագրությունը հեռացվում է մոդերատորի կողմից, փոխարենը հայտնվում է մի գրություն, որտեղ բացատրվում է հեռացման պատճառը, օրինակ՝ «հաղորդագրությունը հեռացվել է անբովանդակ լինելու պատճառով»։ Միգուցե դա ֆորումի համար ծրագրային ապահովման հնարավորություններից է մոդերատորների համար, որպեսզի նշեն իրենց գործողությունների պատճառը, չգիտեմ (նման այն բանին, որ երբ խմբագրում ես գրածդ, ներքևում տեղ կա որտեղ կարող ես խմբագրման պատճառը նշել)։ Այդպիսի հնարավորություն ունե՞ն այս ֆորումի մոդերատորները։

    Հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում:
    Ձեզ նույնպես։

  3. #348
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, այլ ֆորումներում նկատել եմ մի այսպիսի հնարավորություն. երբ հաղորդագրությունը հեռացվում է մոդերատորի կողմից, փոխարենը հայտնվում է մի գրություն, որտեղ բացատրվում է հեռացման պատճառը, օրինակ՝ «հաղորդագրությունը հեռացվել է անբովանդակ լինելու պատճառով»։ Միգուցե դա ֆորումի համար ծրագրային ապահովման հնարավորություններից է մոդերատորների համար, որպեսզի նշեն իրենց գործողությունների պատճառը, չգիտեմ (նման այն բանին, որ երբ խմբագրում ես գրածդ, ներքևում տեղ կա որտեղ կարող ես խմբագրման պատճառը նշել)։ Այդպիսի հնարավորություն ունե՞ն այս ֆորումի մոդերատորները։
    Չխորանալով մյուս ֆորումների «քաղաքականության» մեջ, յուրաքանչյուրն իր ձևն ունի, կասեմ, որ երևի թե մեր մոդերատորները այդպիսի հնարավորություններ առաջիկայում կունենան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #349
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ընդամենը մեկ գրառում եմ ջնջել։
    Ոչ, երկուսը։ Մեկը այն տղայինը, որ գրել էր «չաղ տաղանդի» մասին, մյուսը՝ իմը, որտեղ գրել էի «ապելսինի» մասին։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ։

    Փորձեք պատկերացնել էդ իրավիճակը։
    Մի բան ասեմ, չնեղանաք։ Առաջին անգամը չէ, որ նկատում եմ դա։ Ձեր մոտ, երևի, լեզվաբանի մտածելակերպ է (աչ միշտ տրամաբանորեն շաղկապված), ինձ մոտ՝ մաթեմատիկոսի (տրամաբանորեն ավելի լավ շաղկապված, բայց չոր և ավելի անհրապույր)։ Ես ձեր փոխարեն բոլոր երեքն էլ կդիտարկեի իբրև «թեմային չհմապատասխանող» և կտեղափոխեի դրանք զվարճալիքների թեման։ Բայց դուք պարզապես ջնջել եք այն, ինչը չեք կարողացել դասակարգել

    Իսկ ընդհանրապես թեմայից դուրս գրառումների համար նկատողություն էլ է հասնում, մեր մեջ ասած։
    Խնդրեմ, նկատողություն արեք, եթե համարում եք, որ դրա կարիքը կա։ Հենց այնպես ուրիշի գրածը ջնջելն ավելի արհամարհական է, քան նկատողությունը։
    Չնայած ռուսերեն գրելը չի ողջունվում ֆորումում, ասեմ.
    Хоть горшком назовите, только в печь не сажайте.

    Եթե երբեմն ներողամտորեն նկատողություն չենք տալիս, այլ պարզապես ջնջում ենք կամ տեղափոխում առավել համապատասխան թեմա, դա դեռ չի նշանակում, որ պետք է բոլոր թեմային չհամապատասխանող գրառումների համար բացատրություններ տրվեն կամ տեղափոխվեն թեմայից դուրս գրառման հեղինակի նախընտրած թեմա։
    Իմ տեսակետն այս հարցի վերաբերյալ շարադրված է վերևում։

    Լավ, Ուլուանա, եկեք «բարիշենք»։
    Մեկ է, երկուսս էլ հայ ենք, կռվել չի սազում։ Ուղղակի մի–փոքր ավելի ուշադիր եղեք, խնդրեմ։

  5. #350
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, երկուսը։ Մեկը այն տղայինը, որ գրել էր «չաղ տաղանդի» մասին, մյուսը՝ իմը, որտեղ գրել էի «ապելսինի» մասին։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ։
    Ճիշտն ասած՝ ես ձեր գրառումները նկատի ունեի, ոչ թե ընդհանուր։ Բայց ամեն դեպքում սխալվում եք. ես dvgray–ի գրառումը չեմ ջնջել, այլ, ինչպես արդեն ասացի, տեղափոխել եմ «Զանազան լեզվական հարցեր»։

    Մի բան ասեմ, չնեղանաք։ Առաջին անգամը չէ, որ նկատում եմ դա։ Ձեր մոտ, երևի, լեզվաբանի մտածելակերպ է (աչ միշտ տրամաբանորեն շաղկապված), ինձ մոտ՝ մաթեմատիկոսի (տրամաբանորեն ավելի լավ շաղկապված, բայց չոր և ավելի անհրապույր)։ Ես ձեր փոխարեն բոլոր երեքն էլ կդիտարկեի իբրև «թեմային չհմապատասխանող» և կտեղափոխեի դրանք զվարճալիքների թեման։ Բայց դուք պարզապես ջնջել եք այն, ինչը չեք կարողացել դասակարգել
    Արդեն ասել եմ դասակարգելու հետ կապված. մոդերատորները պարտավոր չեն ցանկացած թեմայից դուրս գրառում դասակարգել ու տեղափոխել հեղինակի կարծիքով առավել համապատասխան թեմա. դա մի կողմից շատ ժամանակ է պահանջում, մյուս կողմից էլ խթանում է թեմայից դուրս գրառումների շատացումը, քանի որ եթե թեմայից դուրս գրառում անողը միշտ տեսնի, որ իր բոլոր թեմայից դուրս գրառումները ոչ թե ջնջվում են, այլ պարզապես տեղափոխվում ավելի համապատասխան թեմա, ի՞նչ եք կարծում, նա որևէ հիմք կունենա՞ հետագայում ավելի քիչ թեմայից դուրս գրառումներ անելու, իհարկե, ոչ, դեռ մի բան էլ կարխայնանա ու ավելի հանգիստ խղճով կշարունակի նման գրառումներ անել, իսկ թե դա ինչքան կբարդացնի ու կշատացնի մոդերատորների աշխատանքը, կարելի է միայն պատկերացնել։

    Լավ, Ուլուանա, եկեք «բարիշենք»։
    Մեկ է, երկուսս էլ հայ ենք, կռվել չի սազում։ Ուղղակի մի–փոքր ավելի ուշադիր եղեք, խնդրեմ։
    Խնդիր չկա, բարիշեցինք։ Աշխատում եմ ուշադիր լինել, բայց դա ձեզ էլ չէր խանգարի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #351
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան ասեմ, չնեղանաք։ Առաջին անգամը չէ, որ նկատում եմ դա։ Ձեր մոտ, երևի, լեզվաբանի մտածելակերպ է (աչ միշտ տրամաբանորեն շաղկապված), ինձ մոտ՝ մաթեմատիկոսի (տրամաբանորեն ավելի լավ շաղկապված, բայց չոր և ավելի անհրապույր)։ Ես ձեր փոխարեն բոլոր երեքն էլ կդիտարկեի իբրև «թեմային չհմապատասխանող» և կտեղափոխեի դրանք զվարճալիքների թեման։ Բայց դուք պարզապես ջնջել եք այն, ինչը չեք կարողացել դասակարգել
    Թերևս Ուլուանան հրաշալի դասակարգել է գրառումները: Ես չեմ կարծում, որ Ձեր պիտակումը, թե իբր Ուլուանան չի կարողացել դասակարգել, որևէ եզր ունի իրականության հետ: Կխնդրեի այսուհետ նման համոզված և ինչու ոչ, վիրավորական, ձևակերպումներից զերծ մնալ: Պարզաբանման համար ասեմ, որ Ձեր գրառումը տեղափոխվել է զվարճալի թեմա, Dvgray-ի գրառումը համապատասխան լեզվական թեմա, Ձեր մյուս գրառումը (որպես թեմայից դուրս) ջնջվել է: Այս ամենն այն դեպքում, երբ Ուլուանան իրավասու էր ջնջել այդ բոլոր երեք գրառումներն՝ առանց զգուշացնելու ու դա միանշանակ չէր լինի արհամարհանքի դրսևորում: Եթե արհամարհանքի դրսևորում է դա, ապա առավել շատ արհամարհանքի դրսևորում է թեմային չհամապատասխանող սրամիտ գրառումները, թեմայից դուրս գրառումները, այլ կանոնադրական խախտումները:

    Բայց մենք կարծում ենք, կամ ավելի ճիշտ հուսով ենք, որ Ձեր այդ քայլերը ոչ թե արհամարհանքի դրսևորում են, այլ ասենք պատահականություն կամ ակումբի կարգերին լավ ծանոթ չլինելու նշան: Հուսամ, որ նույն կերպ Դուք կգիտակցեք, որ մեր որևէ մոդերատորական գործողություն արհամարհանքի նշան չի, այլ հակառակը, մեր ցանկացած քայլը, որն ուղղված է ակումբում կարգ ու կանոնի պահպանմանը (բնականաբար մեր հնարավորությունների ու պատկերացումների շրջանակում) մեծ հարգանքի դրսևորում է յուրաքանչյուր ակումբցու նկատմամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #352
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատում եմ ուշադիր լինել, բայց դա ձեզ էլ չէր խանգարի։
    Եղավ, ես էլ կփորձեմ ուշադիր լինել։

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերևս Ուլուանան հրաշալի դասակարգել է գրառումները: Ես չեմ կարծում, որ Ձեր պիտակումը, թե իբր Ուլուանան չի կարողացել դասակարգել, որևէ եզր ունի իրականության հետ: Կխնդրեի այսուհետ նման համոզված և ինչու ոչ, վիրավորական, ձևակերպումներից զերծ մնալ:
    Մի՞թե որևէ իրավիճակում դասակարգում կատարել չկարողանալը ամոթ բան է, իսկ դրա մասին նշելը՝ վիրավորական։ Շատ իրավիճակներում ես ինքս անտրամաբանական քայլեր եմ կատարում, բայց դրա մեջ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում՝ գիտելիքի կամ փորձի պակաս կարող է լինել։ Այնուամենայնիվ, եթե Ուլուանան էլ որևէ վիրավորական բան տեսնում իմ ասածի մեջ, ներողություն եմ խնդրում։

    Բայց մենք կարծում ենք, կամ ավելի ճիշտ հուսով ենք, որ Ձեր այդ քայլերը ոչ թե արհամարհանքի դրսևորում են
    Իհարկե՝ ոչ։ Ես որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունեմ։

    Դե լավ, այս թեման չափից շատ շոշափվեց, չշարունակենք։

    Շնորհակալություն արձագանքների համար։
    Վերջին խմբագրող՝ ars83: 27.06.2008, 14:32: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #353
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե որևէ իրավիճակում դասակարգում կատարել չկարողանալը ամոթ բան է, իսկ դրա մասին նշելը՝ վիրավորական։ Շատ իրավիճակներում ես ինքս անտրամաբանական քայլեր եմ կատարում, բայց դրա մեջ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում՝ գիտելիքի կամ փորձի պակաս կարող է լինել։ Այնուամենայնիվ, եթե Ուլուանան էլ որևէ վիրավորական բան տեսնում իմ ասածի մեջ, ներողություն եմ խնդրում։
    Ավարտենք խոսակցությունը, քանի որ կարծում եմ արդեն իրար հասկացել ենք
    Բայց մինչ այդ մի ճշտում: Խոսքը գնում էր Ձեր գրառման ձևակերպման մասին, որն ի դեպ, կարծում եմ, որ Դուք էլ եք համաձայն, որ փոքր ինչ վիրավորական ենթատեքստ ունի կամ կարող է վիրավորել, քանի որ խոսքը սկսել էիք «Մի բան ասեմ, չնեղանաք» արտահայտությամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #354
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավարտենք խոսակցությունը, քանի որ կարծում եմ արդեն իրար հասկացել ենք
    Բայց մինչ այդ մի ճշտում: Խոսքը գնում էր Ձեր գրառման ձևակերպման մասին, որն ի դեպ, կարծում եմ, որ Դուք էլ եք համաձայն, որ փոքր ինչ վիրավորական ենթատեքստ ունի կամ կարող է վիրավորել, քանի որ խոսքը սկսել էիք «Մի բան ասեմ, չնեղանաք» արտահայտությամբ:
    Դա ես ասել էի ոչ թե դասակարգման հետ կապված, այլ լեզվաբանի և մաթեմատիկոսի մտածելակերպի տրամաբանական շաղկապվածության համեմատության կապակցությամբ։ Մայրս, օրինակ լեզվագետ է, և այնքան էլ չի սիրում, երբ համեմատություններ եմ կատարում։ Ես էլ մտածեցի, որ Ուլուանան էլ կարող է նեղվել, այդ պատճառով այդ նախաբանը գրեցի։

    Դուք ռուսերենից լա՞վ եք, Չուկ։ Ձեզ մի օրինակ կցանկանայի բերելէ որպես կարծիքիս հիմնավորում։

  10. #355
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ես ասել էի ոչ թե դասակարգման հետ կապված, այլ լեզվաբանի և մաթեմատիկոսի մտածելակերպի տրամաբանական շաղկապվածության համեմատության կապակցությամբ։ Մայրս, օրինակ լեզվագետ է, և այնքան էլ չի սիրում, երբ համեմատություններ եմ կատարում։ Ես էլ մտածեցի, որ Ուլուանան էլ կարող է նեղվել, այդ պատճառով այդ նախաբանը գրեցի։

    Դուք ռուսերենից լա՞վ եք, Չուկ։ Ձեզ մի օրինակ կցանկանայի բերելէ որպես կարծիքիս հիմնավորում։
    Ակումբում ռուսերեն գրառումներն արգելվում են
    Ես իմ գրածը հենց այդ լեզվաբանության մտածելակերպի մասին էի գրել, որպես հետևանք էլ նշելով, որ հենց թեկուզ այդ նույն դասակարգումը Ուլուանան հրաշալի էր կատարել: Ի դեպ ես էլ ֆիզմաթ կրթություն ունեմ, մագիստրոսի կոչում:

    Քանի որ թեմայից շեղվում ենք, առաջարկում եմ դադարեցնել քննարկումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #356
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ թեմայից շեղվում ենք, առաջարկում եմ դադարեցնել քննարկումը:
    Դե լավ, եկեք գոնե զրուցարանում այդ օրինակը ցույց տամ, ռուսերեն չեմ գրի, միայն հղումը կտամ Ախր տիպիկ բան է, դուք որպես ֆիզմաթ կրթությմաբ մարդ, կհասկանաք։

    Ես էլ կիրառականցի եմ, էլի մագիստրոս։

  12. #357
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Արտակ ջան ,նկար չեմ կարողանում տեղադրեմ .ետ կցորդների հարցը ո՞նց եղավ

  13. #358
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան ,նկար չեմ կարողանում տեղադրեմ .ետ կցորդների հարցը ո՞նց եղավ
    Կուսումնասիրեմ, կասեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #359
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Կանոնդարության մեջ կարդացի, բայց չգտա կետ որը արգոլում է ֆորումը հակ անել... Աչկի՞ցս ա վրիպել, թե՞ իրոք արգելված չի;

  15. #360
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր ադմինիստրացիային

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանոնդարության մեջ կարդացի, բայց չգտա կետ որը արգոլում է ֆորումը հակ անել... Աչկի՞ցս ա վրիպել, թե՞ իրոք արգելված չի;
    ֆորումի կանոնդրության մեջ նշված չի ցավոք սրտի,բայց եթե նոռմալ երկրում ապրեինք,օրենսդրության մեջ կլինեին կետեր ինտերնետին վերաբերվող,որտեղ հստակ կնշվեր թե քեզ քանի տարիա հասնում հակ անելու համար.

    իրականում եթե չեմ սխալվում ստեղ էլ կարելիա դատարան դիմել...

    պետքա քեզ՞՞

Էջ 24 186-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474124 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Առաջարկ ադմինիստրացիային
    Հեղինակ՝ Apaga, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.09.2007, 00:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •