Չե, բայց դե էլի որ
Հա, ասեմ նաև, որ ինձ խախտում տված մոդերի սիրած խաղացողն ա![]()
ինչիցա կախված վարկանիշի աստիճանը՞
Իսկ ո՞վ է ասել, թե միայն հայերին վիրավորելն է արգելվում Ակումբում, իսկ մնացած ազգերին ու մասնավորապես ֆուտբոլիստներին կարելի է վիրավորել...
![]()
Ակումբի կանոնադրությունից մեջբերում եմ այն կետը, որը պատասխանում է քո այս հարցին.
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
Իսկ ընդհանրապես խորհուրդ կտայի կարդալ Կանոնադրությունն ամբողջությամբ, որպեսզի նման հարցեր չառաջանան։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.06.2008, 21:51:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Վարկանիշ» թեման, այնտեղ այդ հարցը մանրամասն բացատրված է, այն էլ մի քանի անգամ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Գրել էի
"էդ ձեր բայլակ կոչեցյալը" մեկել "ասա այ տխմար"
Հ.Գ. ԱրտԳեոյի թույլատվությամբ
2րդ Հ.Գ. բալյակը ստորագրությունումս ա պատկերված
Անցյալ անգամ նման դեպք պատահեց «մաթեմատիկա» բաժնի մոդերատորի հետ, հիմա էլ «Հայերեն» բաժնի մոդերատորի հետ։ Հիմա ուզում եմ պարզել, թե ի՞նչ կանոններից ելնելով է կատարվում այս անտրամաբանական մոդերավորումը։
«Հայերեն» բաժնում «Ուղղե՛ք սխալները» թեմայում ես տեղադրել էի մի զվարճալի պատմություն (այժմ այստեղ է՝ http://www.akumb.am/showpost.php?p=9...stcount=185)։
Այդ պատմությանն արձագանքել էր մի այլ մասնակից, որին ես պատասխանել էի։
Սակայն պարոն կամ տիկին մոդերատորը համարել է մեր հաղորդագրություններն անհարիր և արել է հետևյալը.
1. Իմ պատմությունը տեղափոխել է «Զվարճալի» բաժին
2. Հավանաբար, չկարողանալով դասակարգել մյուս երկու հաղորդագրությունները՝ հեռացրել է դրանք։
Անցյալ անգամ կատարվել է հետևյալը.
«Մաթեմատիկա» բաժնում մասնակիցներից մեկը գրել էր իր՝ քննությունը հաջող հանձնելու մասին։ Ես իմ հաղորդագրության մեջ շնորհավորել էի նրան։ Սակայն բաժնի մոդերատորը.
1. Հեռացրել է իմ հաղորդագրությունը (համարելով թեմային չհամապատասխանող)
2. Չի հեռացրել նախորդ հաղորդագրությունը (http://www.akumb.am/showpost.php?p=919977&postcount=34), որն, ակնհայտորեն, նույնպես թեմային չեն համապատասխանում (մոդերատորի բացատրությունները կարելի է գտնել այստեղ՝ http://www.akumb.am/showpost.php?p=9...postcount=2071)
Իմ կոչը թեմաների մոդերատորներին.
1) Ձեռքի մեկ հպումով որևէ հաղորդագրություն հեռացնելիս, նախ մտածե՛ք, խնդրեմ, այն մասին, որ մասնակիցը, այդ հաղորդագրությունը գրելիս, ջանքեր և ժամանակ է ծախսել. գնահատե՛ք դա։ Մի՛ հեռացրեք հաղորդագրությունը պարզապես այն պատճառով, որ չգիտեք, թե ուր է կարելի այն «ճխտել»։ Մի քիչ «զոռ տվեք ուղեղին», և որևէ բաժնում «հարմարեցրեք»։
2) Հաղորդագրությունը հեռացնելիս նշե՛ք հեռացման պատճառը և Ակումբի համապատասխան կանոնը, որն, ըստ ձեզ, խախտվել է մասնակցի կողմից (ինչպես դա արել է, օրինակ, «Մաթեմատիկա » բաժնի մոդերատորը)։ Առանց պատճառը նշելու հաղորդագրություն հեռացնելը անհասկանալի կարող է լինել մասնակցի համար, երբեմն էլ՝ վիրավորական։
3) Ձեր որոշումներում և գործողություններում եղեք հետևողական։ Եթե որևէ դրույթ կիրառելի եք համարում մի իրավիճակին, մի անտեսեք այն համանման իրավիճակներում։
Հարց «Հայերեն» բաժնում գրված հաղորդագրությունները հեռացնող մոդերատորին՝ ի՞նչի հիման վրա եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները։
Վերջին խմբագրող՝ ars83: 26.06.2008, 20:24:
Ասեմ. նախ եթե ավելի ուշադիր կարդացած լինեիք «Ուղղեք սխալները» թեման, կամ եթե գոնե միայն դրա առաջին գրառումը կարդացած լինեիք, հաստատ այդ գրառումը չէիք անի այդ թեմայում, քանի որ թեման նախատեսված էր կոնկրետ առաջադրանքների համար, ոչ թե ձեր կյանքից հիշած զավեշտալի պատմություններ պատմելու համար։ Եթե գոնե լեզվական առումով արժեք ներկայացնող հարց շոշափված լիներ ձեր գրածում, ապա այն կտեղափոխվեր ոչ թե թե «Զվարճալի պատմություններ» թեմա, այլ «Զանազան լեզվական հարցեր» թեմա, ինչպես որ dvgray–ի գրառման դեպքում եղավ։Հարց «Հայերեն» բաժնում գրված հաղորդագրությունները հեռացնող մոդերատորին՝ ի՞նչի հիման վրա եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները։
Հուսով եմ՝ հասկանալի բացատրեցի։ Բայց եթե դեռ հարցեր մնացին, անպայման տվեք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ars83, նախ բարի գալուստ «Դար» ակումբ: Ուրախ ենք, որ մեր հետ եք:
Այժմ մի քանի դիտարկում:
Նայենք կանոնադրության որոշ, այս հարցի համար անհրաժեշտ հատվածները.
Գլուխ 5. «ԴԱՐ» ակումբի կանոնները
2. Կանոններ ֆորումից օգտվելու վերաբերյալ
2.2. Կանոններ՝ գրառումներ կատարելու վերաբերյալ
2.2.3. Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից:
Գլուխ 6. «ԴԱՐ» ակումբի անդամների իրավունքներն ու պարտականությունները
- Ակումբի բոլոր անդամները գրանցման պահին ընդունում են ակումբի կանոնադրությունը և պարտավոր են ակումբին անդամակցելու ընթացքում գործել այդ կանոնադրության դրույթներին համապատասխան:
-Ակումբի մոդերատորները պարտավոր են այն բաժնում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորներն ու ադմինիստրատորները բոլոր բաժիններում, իրենց հնարավորությունների սահմանում հետևել, որ ակումբի կանոնադրության խախտումներ չլինեն, իսկ այդ խախտումների առկայության դեպքում օրենքի և իրավունքների սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր:
- Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
# խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
# ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
# ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
# ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
և
# ակումբի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ակումբի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
Այլ կերպ ասած, խախտումներ նկատելու դեպքում նշված ձևերով (գրառումը խմբագրել, ջնջել, տեղափոխել, զգուշացնել...) իրավունք ունի շտկել այդ խախտման հետևանքները, իրավունք ունի նաև տեղեկացնել այդ մասին, բայց պարտավոր չէ: Խնդիրն այն է, որ օրվա մեջ բավական հաճախ են նմանատիպ դեպքերը, ցավոք սրտի, և պարզապես անհնար է յուրաքանչյուր ջնջված կամ տեղափոխված կամ խմբագրված գրառման մասին տեղեկացնել: Իհարկե ցանկալի է և բոլոր մոդերատորներին կխնդրեմ իմ և, եթե կուզեք, Ձեր անունից հնարավորության դեպքում տեղեկացնել: Սակայն այստեղ էլ նշեմ, դա պարտադիրի չի վերածվի:
Նման խնդիրներ չունենալու լավագույն տարբերակը, գտնում եմ, կանոնադրական խախտումներ չանելն է, մասնավորապես թեմայում զուտ թեմայի բովանդակությանը համապատասխան հաղորդակցվելը: Կանոնադրությանն ամբողջովին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.06.2008, 20:43:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բարև ձեզ, Ուլուանա։
Կարդացել եմ։ Թեման ինձ փոքր–ինչ տաղտկալի թվաց, այդ պատճառով որոշեցի մի փոքր զվարճություն մտցնել այնտեղ՝բերելով վերոհիշյալ պատմությունը։ Բացի այդ, գրածս կապ ուներ թեմայի հետ, թեև՝ ոչ անմիջական։
Սակայն եթե դուք թեմաները դիտարկում եք սրբագրիչի տեսանկյունից, այլ ոչ «հասարակ» մասնակցի, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ նման թեմայում անհարիր հաղորդագրություն զետեղելու առնչությամբ։
Ունեմ, կապված մոդերավորման հետ։Բայց եթե դեռ հարցեր մնացին, անպայման տվեք։
1. Ինչու՞ ձեր այս բացատրությունն ինձ հասանելի չեք դարձրել՝ հաղորդագրությունս հեռացնելիս։
2. Ինչու՞ եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները, այլ ոչ տեղափոխել դրանք զվարճալի զրույցների բաժին, ինչպես առաջինը։
Ars83, կարդացեք իմ գրառումը և եթե դեռ հարցեր մնան, սիրով Ձեր տրամադրության տակ եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ