Chuk–ի վերջին գրառման մեջ այդ հարցի պատասխանը տրված է։
Նախ ընդամենը մեկ գրառում եմ ջնջել։ Բացի դրանից, այդ գրառումն այնքան էլ պատմություն չէր, որ տեղափոխեի «Զվարճալի պատմություններ» թեմա։ Եթե ամեն թեմայից դուրս ու մի քիչ ծիծաղելի դիտարկում դնենք ու դասակարգենք, թե որ թեմայում կարելի է հարմարացնել ու տեղափոխել, ամբողջ օրը երևի պիտի դրանով զբաղվենք։ Փորձեք պատկերացնել էդ իրավիճակը։ Իսկ ընդհանրապես թեմայից դուրս գրառումների համար նկատողություն էլ է հասնում, մեր մեջ ասած։ Եթե երբեմն ներողամտորեն նկատողություն չենք տալիս, այլ պարզապես ջնջում ենք կամ տեղափոխում առավել համապատասխան թեմա, դա դեռ չի նշանակում, որ պետք է բոլոր թեմային չհամապատասխանող գրառումների համար բացատրություններ տրվեն կամ տեղափոխվեն թեմայից դուրս գրառման հեղինակի նախընտրած թեմա։2. Ինչու՞ եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները, այլ ոչ տեղափոխել դրանք զվարճալի զրույցների բաժին, ինչպես առաջինը։
Էջանիշներ