Չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց թարգմանեցի…
Սև աչքեր ունեցողները կամակոր են, համառ ու դիմացկուն: Շուտ բռնկվող են ու իմպուլսիվ, ավելի տաքարյուն քան մյուսները: Ամեն ինչում կարգուկանոն են սիրում, աշխատավայրում չեն ներում ամենաչնչին խախտումը: Շատ ուժեղ զարգացած ինտուիցիա ունեն, շուտ են կողմնորոշվում դժվար իրավիճակներում: Տանել չեն կարողանում միօրինակությունը:
Բաց շագանակագույն աչքեր ունեցողները ամաչկոտ են, հակված են մենակության, երազկոտ են: Նրանք շատ աշխատասեր են, իրենց վրա միշտ կարելի է հույս դնել: Այս մարդկանց համար հատկանշական է այն, որ միշտ ձգտում են անել ամեն ինչ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության, հաճախ մեծ հաջողությունների են հասնում: Շատ շուտ տպավորվող են ու շրջապատի համար աննկատ կերպով շատ ծանր են տանում իրենց հասցված վիրավորանքը:
Մուգ շագանակագույն աչքեր ունեցողները բնությունից օժտված են հմայքով, զգայունությամբ ու հումորով: Նրանք շատ տաքարյուն մարդիկ են: Իրենց մասին կարելի է ասել, որ շուտ բորբոքվող են, բայց և շուտ են սառչում ու մոռանում վիրավորանքը, հաճախ առաջինն են բարիշելու փորձ անում: Շատ էներգիկ են և էմոցիոնալ: Հաճախ քմահաճ են լինում, շփվող են ու հեշտությամբ են մարդկանց հետ լեզու գտնում: Շուտ սիրահարվող են, բայց և հավատարիմ են մնում նրան, ում ընտրել են:
Մոխրագույն աչքեր ունեցողները շատ համարձակ ու խելացի են: Նրանք երբեք չեն դիմում «ջայլամական մեթոդի», երբ խնդիրներ են ունենում, այլ միանգամից անցնում են խնդրի լուծմանը: Բայց, միևնույն ժամանակ, անօգնական են դառնում այն իրավիճակներում, որտեղ ուղեղն անզոր է: Հետաքրքրասեր ու զգայուն մարդիկ են, նրանց ամեն ինչը հետաքրքրում է: Սա հաջողակների աչքերի գույնն է. իրենց բախտը բերում է և՛ կարյերայում, և՛ սիրո մեջ:
Կանաչ աչքեր ունեցողները ամենաքնքուշ էակներն են: Նրանք միշտ անկեղծ, կրքոտ են սիրում ու հավատարիմ են մնում նրան, ում ընտրել են: Ընկերները գնահատում են նրանց նվիրվածությունն ու բարությունը, թշնամիները ատում են նրանց հատուկ կամքի ուժը: Այս մարդիկ շատ լավ զրուցակիցներ են, ունակ են ուշադիր լսել: Ստաբիլ են, բայց միևնույն ժամանակ երևակայությունից զուրկ չեն:
Կանաչավուն - շագանակագույն աչքեր ունեցողները իմաստուն ու հանգիստ մարդիկ են: Նրանց համար ամենակարևորը հարմարավետ ու հոգեպես հավասարակշռված զգալն է: Նստակյաց ու աշխատասեր մարդիկ են, այդ պատճառով միշտ իրենց նպատակին հասնում են: Շատ ընկերներ ունեն, մարդիկ զտում են իրենց հետ շփվել, դիմում են օգնություն ու խորհուրդ ստանալու: Իրենց ընտրյալին սիրում ու հավատարիմ են մնում, եթե դա փոխադարձ է:
Երկնագույն աչքեր ունեցողները սենտիմենտալ են: Հանգիստ բնավորության տեր են, ու միօրինակությունից չեն վախենում: Կոնֆլիկտող չեն, վիճաբանությունների կենտրոնում շատ հազվադեպ են հայտնվում: Երբեմն բարկության ուժեղ պոռթկումներ են ունենում, որը անցնում է խորը դեպրեսսիայի: Բայց սա շատ հազվադեպ է հանդիպում:
Դեղնավուն աչքեր ունեցողները տաղանդավոր են շատ բնագավառներում: Միշտ առավելություն են ունենում մյուսների կողքին, հաջողակ են:
Էջանիշներ