Ընդհանրապես հարևաններիցս ամեն մեկը իր հարկի բարձունքից թքած ունի մյուսների շահերի վրա ու դա արդեն ապացուցված փաստ ա, որն ամեն անգամա ավելի ու ավելի հիմար ու էգոիստական տեսք ա ստանում:Կարճ ասած, ուզում եմ իրանց դաս տալ, խնդրում եմ խորհուրդներ:
Ուրեմն երկրորդ և երրորդ հարկի հարևանների տունը ջրվում ա, ստաբիլ, օրական երկու ժամ առավոտ, երկու ժամ երեկոյան, այսինքն ջուր եղած ժամանակ: Սրանք, ինչպես նշեցի, իրենց հարկի բարձունքից, որոշում են ՓԱԿԵԼ ամբողջ մուտքի ջուրն ու սկսում են շերլոկխոլմսյան օպերացիան «պարզիր ջրողին» խորագրով: Խորը լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում և հաշվի առնելով որ 5-րդ հարկի հարևանը նույնպես ջրվում է, իսկ 6-րդ հարկի հարևանը դուռը չի բացում, սրանք գալիս են եզրակացության, որ ջրողը ես եմ: Այսինքն, չէ, մի հատ էլ բան կա, մեր պոդեզդի պատի վրայի յուղային լաքան, որը հարևանների բարձրինտելեքտուալ համոզմամբ ջրի հետք ա, որը չգիտես ինչի առաջացել ա ավելի բարձր տեղում քան «պոտենցիալ» մեր տան ջրիչն ա: Կարճ ասած, էս մեր ժամանակվա պուարոները որոշել են քանդել մեր տան կաֆել-մաֆելը կամ ընդմիշտ փակել զուգարան վաննայի ջուրը: Ի դեպ, արդեն երեք օր ա էդ տարածքում ջուր չունենք ու եթե բառիս բուն ու բացահայտ իմաստով հարևաններին մնա, դեռ երկար չենք ունենա, քանի որ 6-րդ հարկիս հարևանը դուռը բացելու մտադրություն չունի: Ինքը պարզապես ստեղ չի:
Հարց, ի՞նչ անեմ, ո՞ւր բողոքեմ: Չոփիկ եմ ուզում:
Էջանիշներ