հետքերը վերացնելն էլ ա տաղանդ, ինչը, ինչպես տեսանք, չեն կարողանում անել մեր գեղցի իշխանությունները
իսկ մենք երբեք էլ չենք ասել, որ Լևոնը սուրբ ա, եթե սուրբ լիներ, հրաժարականի չես հասնի
մենք իրան չենք նվիրված, մենք իրան <<օգտագործում>> ենք մեր նպատակների համար, քանի որ ուրիշը չկա, որ իրան <<նետենք>> մի կողմ և մյուսին <<օգտագործենք>>
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մանրից բավական առաջընդաց, ըստ որի ինքը սուրբ չի...
Բայց արի ու տես որ ինքնա ձեզ "օգտագործում" իշխանության գալու համար, ու եթե հանկարծ ինքը իրա ուզածին հասնի ձեր ձեռքում իրան վերահսկման համապատասխան լծակներ չի լինելու ու են ժամանակ կտեսնեք իրա իսկական դեմքը, են դեմքը որ չգիտես ինչու շատ շուտ մոռացել եք: Ձեր ձեռքը մնում ա միայն ցույցեր կազմակերպել ու ձեզ փրկելու հերթական "գործիք" ման գալը: ետ նույն ցույցերը շատ ավելի դաժան կերպով կցրվեն ու կգնան... ու նոր են ժամանակ կհիշես են լոգիկան ըստ որի ցույցերը ու ժողովրդական ընդվզումները ցրելու համար էլ ա խելք պետք![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայկ ջան, սենց ասեմ: Եթե հանկարծ ու պարզվի, որ դու մեզնից ավելի շատ բան ես հասկանում, ավելի խորն ես ուսումնասիրել, ապագան ավելի պայծառ ես տեսել ու քո գծած սցենարով ամեն ինչ գնա, ուզում եմ ասել, որ մի վայրկյան անգամ չկասկածես, որ ես, Աստղը ու էն շարժման մնացած մասնակիցները էլի փողոց ենք դուրս գալու, էլի պայքարելու ենք բոլոր ձևերով, իսկ դու ու Տատը, մյուսները, էլի մեզ ասելու են. «Տեսաք որ ճիշտ էինք ասում, մի պայքարեք» ու տանը նստած հանգիստ Ձեր գործին եք կենալու:
Լավ էլի, հերիք եղավ, վա՛յ:
Հ.Գ. Էսօր բացահայտ իմ օրը չի, ներվերս սահմանագծում են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ախր պարզ երևում ա, որ էդ մարդիկ փորձում են Ստալինի քաղաքականությունը վարել
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ապեր ջան, էս միջնադարը չի, որ Լևոնի բոլոր սարսափելի արարքների վերաբերյալ միայն մեկ օրինակից ձեռագիր փաստաթուղթ կար, էն էլ լևոնենց տանը, կամ իրենց բակի եկեղեցում, որ հրաժարականից առաջ էլ Լևոնը գնար հատ հատ իրա ձեռով հաներ ու վերացներ: Պետական փաստաղթերը հազար տեղ գրանցվում են, կրկնօրինակվում են, արխիվացվում են, պահվում են կարճ ասած:
Ստեղ մեկը լավ ասեց, մինչև հիմա Լևոնի դեմ մի հատ փաստաթղթավորված սխալ գտած լինեին, արդեն տաս անգամ քսանական տարով նստացրել էին:
Ժողովուրդ ջան, ես այստեղ հարց ունեմ. Դատախազությունը մտնում է դատական համակարգի մեջ, որը անկախ է գործադիրից, որն էլ անկախ է օրնսդիր իշխանություններից…Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանը իրավունք չունի "հրահանգելու" դատախազին…Նա կարող է հայց ներկայացնել դատախազություն որպեսզի որոշակի փաստերի հիման վրա քննչական մարմիններին (գործադիր) թույլատրվի ընդլայնել իրենց իրավունքները (հեռախոսային գաղտնալսումներ և այլ գործողություններ, որոնք սահմանափակում են մարդու ազատությունը): Սա համապատասխանում է իշխանության 3 օղակների տարանջատման սկզբմունքին:
Եթե ենթադրությունս ճիշտ է, ապա տեղի է ունեցել սահմանադրության կոպիտ խախտում: Ես սա ասում եմ ամերիկյան օրենքներից ելնելով, որն իմ կարծիքով էապես չպետք է տարբերվի որևէ դեմոկրատական երկրի օրենքներից…հը՞
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 02.07.2008, 12:37:
Մեֆիկ, մի հատ թեթև նրբություն կա: Դատախազությունը դատական իշխանության մաս է կազմում, բայց չի մտնում դատական համակարգի մեջ: Դատական համակարգի մեջ մտնում են միայն դատարանները: Գլխավոր դատախազը նույնիսկ ի պաշտոնե արդարադատության խորհդրի անդամ չի:
Հիմա, այսպես կոչված Հատուկ Քննչական Ծառայությունը (որի պետն էլ Վայոց ձորի դատախազին ուղարկել է այդ շրջաբերական նամակը), դա հետաքննություն իրականացնող նոր մարմին է: Ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին՝ բարձրագույն իշխանությունների շրջանակներում գործած հանցագործությունների դեմ պայքարի համար: Էս մարմինը ստեղծել էին նրա համար, որ անկախ հետաքննչական մարմին լիներ, որի լիազորությունների մեջ մտնելու էր այն քրեական գործերի հետաքննությունը, որոնք կապված են պաշտոնատար անձանց հետ և հասարակական մեծ ռեզոնանս են ստացել։ Օրենքով նախատեսված է ստուգումների հատուկ կարգ այն անձանց համար, որոնք ունեն անձեռնմխելիության կարգավիճակ, մասնավորապես՝ պատգամավորների։ Ուրեմն, համաձայն օրենքի, այս ծառայությունը հետաքննություն է վարելու այն քրեական գործերով, որոնք առնչվում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար աշխատողներին, անձանց, որոնք իրականացնում են հատուկ պետական ծառայություն, ինչպես նաև ընտրական գործընթացներին վերաբերող որոշ գործերի քրեական վարույթը։ՀՀ դատախազության մասին օրենքը
Հոդված 4. Դատախազության լիազորությունները
Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով`
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Գլուխդ շատ տարա՞ ապեր:
Օրենքն ընդունելու ժամանակ էլ (քանի չեմ մոռացել, էսքան ասում եմ օրենք-օրենք, օրենքը կոչվում «ՀՀ օրենքը Հատուկ Քննչական Ծառայության մասին»), ահագին մարդիկ, խելոք մարդիկ, ասում էին, որ սա մի լրացուցիչ մարմին է, որ պիտի բացառապես քաղաքական հետապնդումներով զբաղվի: Ծառայության պետին նշանակում է նախագահը՝ դատախազի ներկայացմամբ: Քանի որ ՀՀ նոր Սահմանադրությամբ, նախագահն արդեն դատախազին չի նշանակում, այլ ԱԺ-ն է նշանակում դատախազին՝ նախագահի ներկայացմամբ, այսինք դատախազը նախագահից ահագին անկախ դեմք է, ապա նախագահին պետք էր մի նոր ուղիղ իրենից կախված ուժային մարմին, որը նման դեպքերում կկատարի նախագահի հրահագները - սրա նրա դեմ գործեր կհարուցի, կուղարկի դատարան ու դատարանն էլ, բոլորս գիտենք, որ կպեչատի ցանկացած մեղադրանք: Իսկ թե ինչ հրահանգներ կարող են տալ մեր վերջին երկու նախագահները, ենք բոլորս լավ գիտենք: Ասենք, Պապլավոկում, գնացեք մի հատ դրա հարցերը լուծեք կարգի հրահանգներ:
Այնպես որ ապեր, օրենքի տառին եթե հետևենք, Միրզոյանը կարող էր նման նամակ-շրջաբերական ուղարկել մարզային դատախազներին: Ուրիշ բան է նամակի բովանդակությունը, որը ուղղակիորեն առաջարկում է ռեպրեսիաներ սկսել բոլոր նրանց նկատմամբ, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ԼՏՊ հետ: Թեկուզ պրմիտիվ մի հատ միտինգի են գնացել: Այսինք, օրենքի ընդունումից առաջ, օրենքի և այս նոր մարմնի ստեղծման նպատակահարմարությունը կասկածի տակ դնող մարդիկ իրավացի էին: Այն էլ ընտրություններից առաջ: Պարզ էր, որ ստեղծում են պռեսինգի գործընթացին օրինական տեսք տալու համար: Համ էլ ձեռի հետ վախեցնում էին պատգամավորներին, յանիմ նայեք նոր մարմին կա որ իրավունք ունի անձեռնմխելիներին կզացնելու, խելոք մնացեք;
Իսկ ՀՀ Օրենքը Հատուկ Քննչական Ծառայության մասին ասում է հետևյալը.
Դե հիմա, ապեր, էս նամակ-շրջաբերականով նայի թե որքանո?վ են Վայոց Ձորում, տվյալ դեպքում, հարգվելու ու պաշտպանվելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը.
3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:
Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը
1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.07.2008, 13:35:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ