Սևանի Նավատորմը
![]()
Սևանի Նավատորմը
![]()
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 29.04.2008, 18:08:
Մարդկություուուուուուն, անձնական կյանքի հետ կապաված որոշ փոփոխությունների հետ կապված շտապում եմ տեղեկացնել, որ հին Taurus-ը վերադառնում է, չկա էլ էն բարի երիտասարդը, այնպես որ կամաց կամաց թռեք, քանի չեմ բռնել
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jhon-ն ասում ա, այսօր 18.00-ից հետո Երևանի բոլոր թանգարանների մուտքն ազատ է:
Էս գրառմանդ համար դու չես կարող պատասխան տալ, բայց ամեն դեպքում աշխատի տխուր փորձեր անես հիմնավորելու համար, որ իմ հայացքները ֆաշիստական են, էդ փորձերից համ ես կշահեմ, համ էլ դու, իմ հետ կարողա ահագին ակումբցիներ շահեն.
Դու կշահես այնքանով, որ յուրաքանչյուր փորձիդ ընթացքում կհասկանաս, որ անիմաստ գրառում ես արել, իսկ սեփական թերությունները հասկանալը դա արդեն շահեկան է տվյալ անձի համար: Իսկ ես, ու հնարավոր է, որոշ ակումբցիներ ևս կշահենք այնքանով, որ այդ տխուր փորձերդ տեսնելով՝ գոնե կծիծաղենք. չէ՞ որ, ինչպես ասում են՝ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Վարդավառի տոնին հաջորդող ննջեցելոց օրվա կապակցությամբ Հայաստանի կառավարությունը որոշել է 2008թ. հունիսի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հունիսի 28-ը` շաբաթ օր:
http://www.lragir.am/src/index.php#top
Քանի որ «Սերը սեռ չի՞ ճանաչում» թեման ինձ անհայտ պատճառով փակվել է, որոշեցի ստեղ քննարկել այդ թեմայից մի քանի գրառումներ։
Քանի որ հոդվածն անգլերենով էր, զահլա չարեցի կարդալ, ուղղակի թեթևակի աչքի անցկացրեցի, որքան հասկացա, հոդվածում պատմվում է, որ ինչ–որ գիտնականներ տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ուղեղի ծավալները չափչփելով, եկել են էն եզրակացության, որ համասեռամոլությունը ի ծնե է լինում։
Նախ եկեք նկատենք, որ հոդվածում ներկայացվածը ընդամենը վարկած է՝ ենթադրություն, այլ ոչ թե հիմնովին ապացուցված փաստ։ Հետևաբար ճիշտ չի տենց ագրեսիվ ձևով պնդել էդ տեսակետը։ Ուղեղի տարբեր մասերի չափսերի հիման վրա ստեղծված բազմաթիվ հետևություն–վարկածներ կան տարբեր հարցերի հետ կապված։ Բայց դրանց հավաստիությունը շատ կասկածելի է, նախ էն պատճառով, որ ժամանակակից գիտությունը դեռ շատ քիչ բան գիտի մարդու ուղեղի կառուցվածքի, ֆունկցիոնալության ու մեխանիզմների մասին։ Հատկապես որ տվյալ վարկածի ապացույցը հիմնվում է ուղեղի տարբեր մասերի չափսերի վրա։ Շատ կոպիտ է էլի։Հետո էլ եզրակացություններն արվել են ստատիստիկաի հիման վրա, էն էլ ուսումնասիրվել է ընդամենը մոտ 100 մարդու ուղեղ։
Մի խոսքով, այս հոդվածը լուրջ արգումենտ համարել կարծում եմ չարժի։
Ու ընդհանրապես, կարծում եմ, որ նմանատիպ գիտական հետազոտությունները սովորաբար պատվեր են միասեռականության պրոպագանդային հիմնավորվածի տեսք տալու համար։ Հավանաբար պատվեր բառը պետք չի բառացի հասկանալ(չնայած չի բացառվում և բառացի տարբերակը), ուղղակի եվրոպացի գիտնականը շատ լավ գիտի, որ եթե ինքը սենց բան ապացուցող աշխատություն հրապարակի, ապա այն գրկաբաց կընդունվի ու ինքն առաջ կգնա, իսկ եթե օրինակ հակառակ վարկածը առաջ քաշեր՝ ասեր, որ հոմոսեքսուալիզմը կյանքի ընթացքում հոգեբանական ներշնչանքի արդյունք է, ապա հաստատ խիստ քննադատության կարժանանար, չէր ընդունվի կամ միտումնավոր անուշադրության կմատնվեր։
Ինչքան էլ որ առաջին հայացքից կարող է աբսուրդ թվալ, գիտական աշխարհում նման սուբյեկտիվիզմ միշտ էլ եղել է։ Օրինակ՝ անցած դարում այն բոլոր արևմտյան գիտնականները, որոնք ընդունված դարվինիզմի հիմքերը խարխլող փաստ էին հայտնաբերում, նրանց միանգամից «սկացնում էին», իսկ դարվինիստականներին լավ առաջ էին տանում։ Հիմա մի քիչ փոխվել է էդ միտումը(Հայաստանում՝ հլը չէ)։
Ինչևէ, եթե համասեռամոլության վերաբերյալ էս թեզն ապացուցող ուրիշ փաստեր կան հայերեն կամ ռուսերեն լեզվով, ասեք։
Կարծում եմ, որ էս հարցը շատ նման է հետևյալ հարցին. «Կոնկրետ քեզ ինչո՞վ են խանգարում կամ վնասում աղանդավորները, ասենք՝ եհովայի վկաները»։
Հ. Գ.
Համասեռամոլությանը բացասական եմ վերաբերվում, բայց ոչ ագրեսիվ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ի՞նչ է նշանակում «պրոպագանդա»:Քեզ ագիտացիա են անո՞ւմ, որ գեյ դառնա՞ս
Ո՞ւ, ստացվո՞ւմ ա
Համաձայն եմ, եթե մեկը պնդում է, որ սպիտակը սպիտակ է, ապա նրան ողջունում են:Հավանաբար պատվեր բառը պետք չի բառացի հասկանալ(չնայած չի բացառվում և բառացի տարբերակը), ուղղակի եվրոպացի գիտնականը շատ լավ գիտի, որ եթե ինքը սենց բան ապացուցող աշխատություն հրապարակի, ապա այն գրկաբաց կընդունվի ու ինքն առաջ կգնա, իսկ եթե օրինակ հակառակ վարկածը առաջ քաշեր՝ ասեր, որ հոմոսեքսուալիզմը կյանքի ընթացքում հոգեբանական ներշնչանքի արդյունք է, ապա հաստատ խիստ քննադատության կարժանանար, չէր ընդունվի կամ միտումնավոր անուշադրության կմատնվեր։
Կարծում եմ համեմատությունդ ոչ կոռռեկտ է ու անտեղի:Կարծում եմ, որ էս հարցը շատ նման է հետևյալ հարցին. «Կոնկրետ քեզ ինչո՞վ են խանգարում կամ վնասում աղանդավորները, ասենք՝ եհովայի վկաները»։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.07.2008, 13:37:
թեման տեղափոխվեց էստեղ, շնորհավորում եմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Երեկ գրել էի համասեռամոլության հոդվածի մասին Զրուցարանում, բայց Ուլուն գիշերը դրա բոլոր հետքերը վերացրեց, էպես որ մի հատ էլ էստեղ կգրեմ:
Դա ուղղակի հոդված է, որի նման հազար ուրիշ հոդված կա` հակառակ կարծիք հայտնող, ու բոլորն էլ ինչ-որ մի ապացույց ունեն, որ իրենց ճիշտ համարեն: Եվ ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչ կապ ունի համասեռամոլություն բնածին է, թե ձեռքբերովի: Ուզում է ի ծնե լինի, ուզում է ոչ, դա այն հարցը չի, որ պիտի քննարկվի բուժման տեսանկյունից: Իսկ Ակումբում այդ հոդվածը բերվում էր հենց այն նպատակով, որ իբր տեսեք` բնածին է, չի բուժվում: Ինչ բուժում, ինչ վերացում... Դա հիվանդություն չէ: Բուժման մասին խոսելը անտեղի է և ինչ-որ իմաստով վիրավորական այդ մարդկանց հանդեպ:
Եթե անգամ համասեռամոլ կարող են նաև դառնալ ինչ-ինչ պատճառներով, որոնք բնածին չեն, և որին ես անձամբ հավատում եմ, ապա դա միայն այդ մարդկանց գործն է, իրենց ընտրած ուղին և իրենց սեռական նախընտրությունը: Ոչ մի կապ չունի հիվանդության հետ: Ու ոչ ոք նրանցից ինչ-որ առումով բարձր չի, որ դնի ու քննարկի, թե ոնց բուժենք, կբուժվե՞ն, թե չեն բուժվի:
Տենց էլ գիտեի, որ համասեռամոլների պաշտպանները միանգամից վրա կտան։
Արթուր, չգիտեմ էս հարցի վերաբերյալ քո հիվանդագին վերաբերմունքի պատճառը, բայց բանավիճելիս կոռեկտ չի օրինակները զրուցակցի անձի վրա բերել, առավել ևս միտումնավոր ծաղրական ենթատեքստով։
Կարծում եմ, որ շատ լավ գիտես, թե ինչ է նշանակում պրոպագանդա։ Արևմուտքում փորձում են մարդկանց ամեն կերպ համոզել, որ հոմոսեքսուալիզմը բնական, նորմալ երևույթ է, քանի որ ի ծնե է և այլ հիմնավորումներով, դրա մեջ ոչ մի վատ բան չկա նույն ձևով, ոնց որ հետերոսեքսուալիզմի։ Էս միտքը անընդհատ թմբկահարվում է։ Բազմաթիվ կազմակերպություններ զբաղված են էս տեսակետի մասսայականացմամբ։ Ու էս ամենի մասին ինքդ էլ շատ լավ գիտես ու կարծում եմ, որ միտքս էլ շատ լավ հասկացել էիր։
Ինչ վերաբերվում է ներշնչելուն, դու ինքդ էս տարբեր առիթներով կարծիք հայտնել, որ շատ նորմալ մարդկանց մեջ հնարավոր է ներշնչանքի միջոցով հոմոսեքսուալ հակումներ առաջացնել։
Նորից շատ լավ հասկացել ես ինչ եմ ասում, բայց էլի դեմագոգիայով ես զբաղվում։ Քո հետ հետաքրքիր չի բանավիճելը։
Ինչու՞մ էր ոչ կոռեկտությունը։
ivy, նկատեցի՞ր, որ հարցն այնուամենայնիվ շատ նմանություն ունի աղանդավորության նկատմամբ վերաբերմունքի հետ։
ivy, չե՞ս նկատում, որ քո դիրքորոշումն էլ մյուս կողմից է ծայրահեղ ու ագրեսիվ։ Ինչու՞ ես իրավունք չպիտի ունենամ էդ հարցի վերաբերյալ սեփական, քոնից տարբերվող կարծիքն ունենալ, քննարկել հոմոսեքսուալությունը հիվանդությու՞ն է, թե՝ ոչ, բուժելի՞ է, թե՝ ոչ։ Ինչո՞ւ ես ինձ հանդիմանում ու պարտադրում քո տեսակետները։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 01.07.2008, 14:24:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Փորձեմ կաշայիցդ մտքերին պատասխանել:
բարի
Ե՞վ: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Եթե ամեն տեղ խոսվում է, որ ծխելը վնասակար է, մրգերն ու բանջարեղենը օգտակար են, երկրագունդը կլոր է, ապա նույնն էլ սրա մասին կարող են խոսել:Կարծում եմ, որ շատ լավ գիտես, թե ինչ է նշանակում պրոպագանդա։ Արևմուտքում փորձում են մարդկանց ամեն կերպ համոզել, որ հոմոսեքսուալիզմը բնական, նորմալ երևույթ է, քանի որ ի ծնե է և այլ հիմնավորումներով, դրա մեջ ոչ մի վատ բան չկա նույն ձևով, ոնց որ հետերոսեքսուալիզմի։ Էս միտքը անընդհատ թմբկահարվում է։ Բազմաթիվ կազմակերպություններ զբաղված են էս տեսակետի մասսայականացմամբ։ Ու էս ամենի մասին ինքդ էլ շատ լավ գիտես ու կարծում եմ, որ միտքս էլ շատ լավ հասկացել էիր։
ես հիմա էլ եմ ասում, որ հակումներ առաջացնել կարելի է, բայց դա կլինի միայն հակումներ ու միայն տվյալ պահին: Հոմոսեքսուալ տվյալ անձը չի դառնա, եթե ի սկզբանե չի եղել:Ինչ վերաբերվում է ներշնչելուն, դու ինքդ էս տարբեր առիթներով կարծիք հայտնել, որ շատ նորմալ մարդկանց մեջ հնարավոր է ներշնչանքի միջոցով հոմոսեքսուալ հակումներ առաջացնել։![]()
Կարա՞ս, դու էլ զբաղվի դեմագոգիայով: Ես ընդամենը բանավիճելու ընդունակություններս եմ զարգացնում...Նորից շատ լավ հասկացել ես ինչ եմ ասում, բայց էլի դեմագոգիայով ես զբաղվում։ Քո հետ հետաքրքիր չի բանավիճելը։![]()
Աղանդները մարդու կողմից ստեղծված երևույթ են, միասեռականները՝ ոչ:Ինչու՞մ էր ոչ կոռեկտությունը։
Ախ, դու պրովոկատոր:
Արշակ, նախ իմ գրառումը քոնի պատասխանը չէր, ուղղակի տեսնելով, որ թեման նորից ակտուալ է` ոգևորվեցի և որոշեցի իմ կարծիքն էլ գրել:
Ինչ վերաբերում է ագրեսիվությանը, ապա եթե «Մի վիրավորեք մարդկանց» կոչերը հիմա անվանվում են ագրեսիվություն, ուրեմն ես ագրեսիվ եմ:![]()
Աղանդավորության հարցի հետ կապը շատ չեմ տեսնում, որովհետև աղանդավորները փորձում են իրենցով անել ուրիշներին` ընդգրկելով իրենց կրոնական հայացքների մեջ: Ցույց տուր ինձ մի գեյ, որն ուզում է հետերոներին դարձնել գեյ. սովորաբար դա ճիշտ հակառակն է. հետերոներն են ուզում գեյերին բուժել, ինչպես տեսնում ես նաև մեր Ակումբի քննարկումներից:Իսկ գեյերը ընդամենը ասում են` մեզ հանգիստ թողեք: Ու իսկապես, եկեք հանգիստ թողնենք...
Վերջին խմբագրող՝ ivy: 01.07.2008, 14:53:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ