Այվի ջան, ոնց դու ինքդ ասեցիր, դու էդքան կարևոր չես, որ անձամբ քո վրա էդքան ջանք թափեն։ Դրա համար դու ինքդ տեստ ես հանձնում ուղարկում, հետն էլ վճարում ես դրա համար, էդ ամենը սիրուն թվայնացվում ա, ու ապահովագրական ընկերությունը բիրիքով առնում ա միլիոնավոր մարդկանց տվյալերը ումից պետք ա, տենց մի քանի տարբեր տեղերից տվյալները ծրագրային հավաքվում են, իրար են կպցնում, իդենտիֆիկացվում են ու հոպլյա, customized սերվիս են քեզ մատուցում customized գնով![]()
Կամ քո տվյալների հիման վրա ծրագիրը ավտոմատ նենց գովազդ ա քեզ ցույց տալիս, որ կպնում ա անձամբ քո սրտի լարերին ու դու վազելով գնում ես իրանց առաջարկած սերվիսը առնելու։
Բայց հա, մարդկանց privacy-ն վաղուց էականորեն պակասել ա, բայց լրիվ չի վերացել, դեռ, բայց շատ չի մնացել, շուտով կվերանա լրիվ։
Ի դեպ, վերջին մի քանի տարին հենց նման ծրագրային համակարգերի վրա եմ աշխատում Տարբեր ֆիրմաների կոնսուլտացիոն ծառայություններ եմ մատուցում, օգնում եմ, որ անալիտիկ համակարգեր ստեղծեն, որոնցում տարբեր աղբյուրներից հսկայական տվյալներ կուտակվում, իմի են բերվում ու machine learning–ով, կամ ավելի վախենալու ասած՝ AI–ով կարողանում են պարզել, որ օրինակ դու կարող ա մի ամսից սկսես մտածել, որ արժի էս մի սթրիմինգ սերվիսից հրաժարվել, ու մինչ դու կգաս տենց եզրակացության, քո սթրիմինգ սերվիսը անձամբ քեզ հարմարացրած նենց առաջարկ ա անում, որից չես կարողանում հրաժարվել
![]()
Էջանիշներ