User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ընդհատակյա պայքարը

  1. #16
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ այսպիսի բաները չեմ ընդունում:
    Ինչպես և կուզեի, որ քաղաքում չլինեին չմաքրվող ներկերով կոչեր... չնայած չեմ դատապարտում:
    Բայց պետք է ժողովրդի հիշողությունը թարմ պահել, չէ? Թե չէ շատերը հարցնում են, թե դեռ հույս կա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց պետք է ժողովրդի հիշողությունը թարմ պահել, չէ? Թե չէ շատերը հարցնում են, թե դեռ հույս կա?
    Կարծում եմ, որ պետք է թարմ պահելու ավելի լավ ձև մտածել, թեկուզ անվնաս թղթով կպցնելն ավելի լավ է, քան չմաքրվող ներկով գրելը: Թեև հրաշալի հասկանում եմ, որ այդպիսի թղթերը արագորեն կպոկվեն: Ի՞նչ ասեմ: Հաշվի առնելով որ ժողովրդի խոսքը լռեցված է, որ արտահայտվելու այլ ձև, փաստորեն, չեն թողել, վերջում, հառաչանքի տեսքով ավելացրի՝ «բայց չեմ դատապարտում»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ այսպիսի բաները չեմ ընդունում:
    Ինչպես և կուզեի, որ քաղաքում չլինեին չմաքրվող ներկերով կոչեր... չնայած չեմ դատապարտում:
    Լավ են անում, դրա մաքրելը ինչա՞ որ, կներկեն կանցնի, քաղաքում էդքան հիմար բաներ կա, որոնցով կեղտոտել են պատերը, թող միքիչ էլ տենց բաներով կեղտոտվի:
    Зимой и летом одним цветом

  4. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Brigada-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ են անում, դրա մաքրելը ինչա՞ որ, կներկեն կանցնի, քաղաքում էդքան հիմար բաներ կա, որոնցով կեղտոտել են պատերը, թող միքիչ էլ տենց բաներով կեղտոտվի:
    Ես միանշանակ դեմ եմ նաև այլ հիմար բաներով կեղտոտելուն: Իսկ եթե այլ ձև տեսնեի խոսքը հասցնելու, ապա սրան ծայրահեղ դեմ կլինեի ու նաև կդատապարտեի այն մարդկանց, ովքեր այդպես են պայքարի շարունակությունն ուզում ապահովել, ասելով նրանց, որ «սիրելիներս, մի մոռացեք, որ քաղաքակիրթ ապրելու կուլտուրան տարածելու մասին էլ պետք է մտածենք»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #20
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միանշանակ դեմ եմ նաև այլ հիմար բաներով կեղտոտելուն: Իսկ եթե այլ ձև տեսնեի խոսքը հասցնելու, ապա սրան ծայրահեղ դեմ կլինեի ու նաև կդատապարտեի այն մարդկանց, ովքեր այդպես են պայքարի շարունակությունն ուզում ապահովել, ասելով նրանց, որ «սիրելիներս, մի մոռացեք, որ քաղաքակիրթ ապրելու կուլտուրան տարածելու մասին էլ պետք է մտածենք»:
    Բան չունեմ ասելու՝ քաղաքը կեղտոտելու հաշվին տեղեկություն տարածելը ծայրահեղություն ա, բայց էդ ծայրահեղությանը պայքարողները չեն ձգտել, իրանք են ձգտել ու հասել են: Ու մեզ մնում ա միայն պայքարել այդ ոճով:
    Зимой и летом одним цветом

  6. #21
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    դե ասեմ , որ ներկերով գրելու սկզբնական ու հիմնական պատճառը եղել է այն, որ նախընտրական շրջանում մենակ մեկ տպարան էր համաձայնվել ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պատվերները և շատ անգամ չէր հասցնում կատարել պատվերը ժամանակին և մենք՝ շտաբերն ունենու էին նյութերի խիստ պակաս, դե դրանից էլ ծնվեց ներկերով հիշեցումների գաղափարը
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  7. #22
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Էդ ներկերով գրելը թող իզուր տրագեդիայի չվերածեն. ամեն ինչ մաքուր ա, էդ ներկերնա՞ խանգարում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #23
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Հրատապ հաղորդագրություն

    Հունիսի 9-ին լրանում է "Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության և "Հայ կամավորականների համախմբման" համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերները ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի և կվերադառնա իր բնականոն կյանքին և գործունեությանը:

    Սակայն ստացվել են խիստ անհանգստացնող և ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:

    Նման քայլը բարոյական հանցանք լինելուց բացի նաև ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետևողականության հերթական արտահայտությունը:

    Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի

    զորակցության կոմիտե

    19 մայիսի 2008թ.
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. #24
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Արամ Կարապետյանի կալանքի ժամկետն էլ երկարացրին հա՞: Ճիշտ ե՞մ լսել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #25
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:
    Բայց ինչ հիմնավորումով? Չեն հասկանում, այսինքն դրանց որտեղից ուղեղ, որ հասկանան իրենց այս հնարավոր քայլի հետևանքները: Ինչպես կարելի է հայրենիքից արտաքսել մի մարդու, որին պարտական է ամբողջ ազգը` դրանով լեզու դնելով մեր թշնամու բերանը:
    Էս մի բանը հաստատ թույլ չպիտի տանք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #26
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ հիմնավորումով? Չեն հասկանում, այսինքն դրանց որտեղից ուղեղ, որ հասկանան իրենց այս հնարավոր քայլի հետևանքները: Ինչպես կարելի է հայրենիքից արտաքսել մի մարդու, որին պարտական է ամբողջ ազգը` դրանով լեզու դնելով մեր թշնամու բերանը:
    Էս մի բանը հաստատ թույլ չպիտի տանք
    ՍՐԱՆՔ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

    Հասարակության դեմ ռեժիմի իրականացրած տեռորն արտահայտվում է բոլոր ոլորտներում: Թիրախ են դառնում ե՛ւ շարժման քաղաքական լիդերները, ե՛ւ ազատ լրատվամիջոցները, ե՛ւ շարժման ակտիվիստները: Բայց տեռորի «կոնկրետ դրսեւորումները», որպես կանոն, կիրառվում են առաջին հերթին երկրապահների դեմ: Ռեժիմի «հատուկ ուշադրությանն են արժանանում» հատկապես նրանք, ովքեր մասնակցել են ղարաբաղյան ազատամարտին, եւ սա երեւում է հատկապես մարզերում, որտեղ ձերբակալվածների 90 տոկոսն ազատամարտիկներ են: Ո՞րն է պատճառը:

    Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ամենը շատ պարզ բացատրություն ունի: Իբր` երկրապահները զինված են եւ անհրաժեշտության դեպքում կարող են «բռնությամբ տապալել» իշխանություններին: Իրականում այս բացատրությունը որեւէ քննության չի դիմանում: Նախ` երկրապահները զինված չեն: Եվ եթե նույնիսկ որեւէ երկրապահ նկուղում որսորդական ժանգոտ հրացան ունի, իշխանությունները դրա տեղն անգիր գիտեն: Երկրորդ` եթե նույնիսկ երկրապահները զինված լինեն, միեւնույն է` չեն կարող դիմակայել ոստիկանության եւ բանակի ուժերին: Մանավանդ որ նրանցից որեւէ մեկի մեջ երբեւէ նման ցանկություն չի էլ նկատվել (դրա համար էլ առ այսօր իշխանություններին չի հաջողվել մարտի 1-ին հրազեն օգտագործած որեւէ երկրապահի «բացահայտել»):

    Ուրեմն ինչո՞ւ է ռեժիմը հենց երկրապահներին ընտրել որպես հիմնական թիրախ: Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ովքե՞ր են երկրապահները: Մի կողմ դնենք բոլոր բարձրագոչ արտահայտություններն ու ռոմանտիկ ձեւակերպումները եւ արձանագրենք. նրանք այն մարդիկ են, ովքեր պատերազմ են հաղթել: Իհարկե` միայն նրանք չեն հաղթել: Հաղթանակը ձեռք է բերվել նաեւ կանոնավոր բանակի, կադրային սպաների, պետական արդյունավետ կառավարման, վերջին հաշվով` ողջ ժողովրդի շնորհիվ: Բայց բոլոր այս «օղակներում» երկրապահը միակն է, որն այդ պատերազմին կամավոր է մասնակցել: Այսինքն` երկրապահները նրանք են, ովքեր մի անգամ արդեն ապացուցել են, որ պատրաստ են զոհաբերել իրենց անձնականը` հանուն պետության (եւ վերջին հաշվով` հանուն ազատության):

    Այսօրվա երկրապահը մի ուրիշ առանձնահատկություն էլ ունի: Պատերազմից 14 տարի է անցել, եւ այդ 14 տարիների ընթացքում երկրապահը կարգին մաղվել է: Նրանցից շատերը բիզնեսի տեր են դարձել, շատերն իրենց համար բիզնես են դարձրել ընտրությունից ընտրություն կեղծիքներ «կանոնակարգելը», շատերը տարբեր տրամաչափի պաշտոններ են ստացել, եւ «տակը մնացել են» միայն նրանք, ովքեր համառորեն այդպես էլ իրենք իրենց խղճի հետ գործարք չեն կնքել: Այո, ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել. երկրապահները միայն պատերազմում չէ, որ զոհվել են: Մի այդքան էլ պատերազմից հետո են «զոհվել»: Իսկ ողջ մնացածներն այսօր ռեժիմի համար մահացու վտանգ են ներկայացնում, որովհետեւ ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության փորձությանն են դիմացել: Ուշադիր նայեք Սերժ Սարգսյանի շրջապատին: Կա՞ մեկը, ով մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, հետագայում ռեժիմին որեւէ ծառայություն չի մատուցել, ու այսօր նրա կողքին է:

    Խնդիրն ընդամենը այն է, որ ինչպես ղարաբաղյան պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա վտանգված է Հայաստանի անկախ պետականությունը, վտանգված է Ղարաբաղը, եւ վտանգված է ազատությունը: Ընդ որում, հիմա նույնպես պայքարը չափազանց վտանգավոր է եւ զրկանքներ է պահանջում: Զոհվելու հեռանկարը գուցե այնքան էլ առարկայական չէ, բայց ձերբակալությունները եւ հալածանքները «երաշխավորված են»: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պայքարի առաջին շարքերում պիտի հայտնվեն նրանք, ովքեր մի անգամ արդեն կատարել են իրենց ընտրությունը, եւ քանի որ ռեժիմը նույնպես շատ լավ գիտակցում է սա, ոստիկանությունը Հայաստանով մեկ երկրապահներ է «որսում»: Նրանք գիտեն, թե ումից պետք է վախենալ: Ավելի ճիշտ` գիտեն, թե ում հնարավոր չէ վախեցնել: Եվ պատահական չէ, որ ռեժիմն այսօր ձգտում է ընդհանրապես վերացնել երկրապահը` որպես կառույց: Կառույցը նրանց չի հետաքրքրում, նրանց մարդկային այդ տեսակն է մտահոգում: Ու նրանք ձգտոււմ են հենց այդ տեսակը վերացնել:

    Հենց սա է, որ չի կարելի թույլ տալ, որովհետեւ սա, ի վերջո, միայն ռեժիմի դեմ պայքարի հարց չէ: Դա փոքր հարց է, իսկ մարդու այդ տեսակը մեզ միշտ է անհրաժեշտ լինելու:

    Մ. Նշանյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #27
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Ընդհատակյա բոլշևիկներ եք թե ֆաշիստներ? Ում եք ուզում հաղթել?

    Ավելացվել է 2 րոպե անց
    Եղբայր որ ազատութոյւնը վտանգված լիներ քեզ չեին թողնի որ քո ֆաշիստական հայացքները տարածեիր 21-րդ դարում և մարդկանց միամիտի տեղ դնեիր:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Վերջին խմբագրող՝ smtp: 21.05.2008, 16:18: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #28
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր որ ազատութոյւնը վտանգված լիներ քեզ չեին թողնի որ քո ֆաշիստական հայացքները տարածեիր 21-րդ դարում և մարդկանց միամիտի տեղ դնեիր:
    Էս գրառմանդ համար դու չես կարա պատասխան տալ, բայց ամեն դեպքում աշխատի տխուր փորձեր անես հիմնավորելու համար, որ իմ հայացքները ֆաշիստական են, էդ փորձերից համ ես կշահեմ, համ էլ դու, իմ հետ կարողա ահագին ակումբցիներ շահեն.
    Դու կշահես այնքանով, որ յուրաքանչյուր փորձիդ ընթացքում կհասկանաս, որ անիմաստ գրառում ես արել, իսկ սեփական թերությունները հասկանալը դա արդեն շահեկան է տվյալ անձի համար: Իսկ ես, ու հնարավոր է, որոշ ակումբցիներ ևս կշահենք այնքանով, որ այդ տխուր փորձերդ տեսնելով՝ գոնե կծիծաղենք. չէ՞ որ, ինչպես ասում են՝ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #29
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Հարգելի պայքարող, շարունակում ենք մեր ակցիան
    Վաղը `25.05.2008, առավոտյան ժամը 9.00 հավաքվում ենք Հյուսիսային
    պողոտայում, մեր ավանդական եռագույն ժապավեններով /չունեցողներին
    կտրամադրվի/ և սպիտակ վերնաշապիկներով, շարժվում ենք դեպի Մաշտոցի պողոտա
    /Պռոսպեկտ/, որտեղից ավտոոբուսով կուղևորվենք Էջմիածին /ուղեվարձը` 250 դր
    միակողմանի/: Կլինի խորհրդանշական երթ քաղաքի փողոցներով, որը կավարտվի
    ՆՍՕՏՏ Գարեգին 1-ին կաթողիկոսի հիշատակի մեծարմամբ: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: Հիշեք , որ մեր հաղթանակը մեր միասնականության և մեր հավատքի մեջ է:
    Հաղթելո'ւ ենք
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. #30
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի պայքարող, շարունակում ենք մեր ակցիան
    Վաղը `25.05.2008, առավոտյան ժամը 9.00 հավաքվում ենք Հյուսիսային
    պողոտայում, մեր ավանդական եռագույն ժապավեններով /չունեցողներին
    կտրամադրվի/ և սպիտակ վերնաշապիկներով, շարժվում ենք դեպի Մաշտոցի պողոտա
    /Պռոսպեկտ/, որտեղից ավտոոբուսով կուղևորվենք Էջմիածին /ուղեվարձը` 250 դր
    միակողմանի/: Կլինի խորհրդանշական երթ քաղաքի փողոցներով, որը կավարտվի
    ՆՍՕՏՏ Գարեգին 1-ին կաթողիկոսի հիշատակի մեծարմամբ: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: Հիշեք , որ մեր հաղթանակը մեր միասնականության և մեր հավատքի մեջ է:
    Հաղթելո'ւ ենք
    Այս ակցիան արդեն ցանակալի բերք է տալիս...միացե՛ք

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13
  3. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.11.2008, 00:08
  4. Պայքարը դատարաններում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.06.2008, 12:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •