ՀԱ
Բայց ավելի լավ ա իշխանությունը Թող սկսի:
Իսկ եթե լուրջ, ապա պարզ չի որ խնձորի երկու կեսերն են իշխանությունն ու ընդիմությունը:
Սակայն իշխանությունը լրիվ փտած կեսն ա , որը պետք ա տանել թափել: իսկ ընդիմությունը կիսափտած: Կարելի ա մի կերպ կլպել ու մի առողջ մաս դեռ գտնել:
Օրինակ՝ "Ակումբը" վստահաբար եմ ասում, որ էտ առողջ մասերից ամենաառողջն ա:
Լավա լավ մասկիրովկա ա արած հլա որ, թե չէ շոտտվանից էր գելի բաժին դառել:
Բայց ոնց որ երևում ա, դանակով ձյաձան մաքրելով մոտիկանում ա միջուկին…
պետք ա մի բան մտածել…![]()
Մոդերատորական: Այս գրառումից հետո ցանկացած գրառում, որը կլինի ոչ թե գաղափարական բանավեճ, այլ գրառման մեջ հանդիպած բառի, բառակապակցության, սխալ ձևակերպման քննարկում, ջնջվելու է առանց զգուշացման: Ցանկացած գրառում, որտեղ անուղղակի կամ ուղղակի կլինեն վիրավորական պիտակումներ որևէ մեկի և հատկապես ակումբցիների (բայց ոչ միայն) նկատմամբ, առանց զգուշացման ջնջվելու են: Քաղաքակիրթ քննարկումներ եմ ցանկանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Թերևս նման է մանիպուլյացիայի: Բայց չէ որ ես սկսեցի ենթադրենքով: Այսինքն ես համարում եմ, որ մանիպուլյացիա չկա, որ պայքարն ունի հստակ նպատակ, դա հնարավորին չափ շուտ նոր ընտրություններ նշանակելն է ու հետևել այդ ընտրությունների արդար անցնելուն:
Միաժամանակ ասացի, որ եթե շարժման վերևներում ուզեին անել այն, ինչ դու ես անում, գործընթացը նման էր լինելու սրան: Առաջարկեցի այլ տարբերակ առաջարկել՝ քո ուզածն իրական դարձնելու համար: «Թերևս ճիշտ ես» խոսքերը հասկանում եմ որպես համաձայնության նշան, որ այլ տարբերակ չկա, ու այսպես թե այնպես, ամեն ինչ գնալու է իմ թե քո ուզած ձևով, ընթացքը սա է:
Չգիտես ինչու վստահ եմ, որ կմասնակցեն բոլոր ընտրություններին կամ գրեթե բոլորին: Այդ մասին հայտարարել են: Եթե նկատի ունես երևանի 4 համայնքներում ընտրությունները... շարժման գրասենյակը համապատասխան բացատրությունը տվել է, թե ինչու չեն մասնակցել: Այդ բացատրությունն անձամբ ինձ առավել քան բավարարում է:
Ժողովուրդն անխելք չէ, այլ նա այլևս չի ուզում հանդուրժել այս իրավիճակը: Նրան, ինչպես պարզ է գրածիցս, ես չեմ համարում, որ խաբում են, այլ հակառակը, միջոցներ են ստեղծում, հնարավորությունների սահմաններում, այդ ժողովրդի պահանջն իրականություն դարձնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերվում է քո տեսակետին, որ պետք է սպասել հաջորդ ընտրություններին՝ այդ ընթացքում թափը չկորցնելով ու հզորանալով, միայն հիշեցնեմ, որ այդ նույնն բանը արվեց 1998-ին, նույնն արվեց 2003-ին: Անգամ փորձն է ցույց տալիս, թե ինչ աղետալի իրավիճակի է բերում սպասելը: Սպասելու պահը չի, քանի կան մարդիկ, ու ծնողը, եղբայրը կամ որդին անօրինական կալանավորված է, քանի դեռ քեզ ուզած պահին կարող են անօրինական կանչել ոստիկանություն՝ զրուցելով կամ այլ կերպ վախեցնելու համար, քանի դեռ իմ համար խորհրդանիշ Ազատության հրապարակը բռնազավթված է, քանի դեռ կան քաղաքական հետապնդյալներ և այլն: Շարքը շատ երկար կարելի է շարունակել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նույնը չէր… հենց թափը կորցվեց։ Բայց ես չեմ էլ մեղադրում դրա համար, թափ պահելն էլ փորձ է պահաջում, կամ էլ այդ թափը պիտի լուրջ և խորը լինի։ Հիմա այդպես է։ Այս մի թափը չի կորի։
Հո չե՞մ ասում, նստել սպասել դիտելով, թե ինչ են անելու; Անել մինչև հաջորդ ընտրությունը, պատրաստ լինել դրան բոլոր ծակուծուկերում։
Այս անգամ պոռթկում էր, բողոք, ավելի զգացմունքային, քան պատրաստված։ Գուցե Լևոնը պատրաստված էր, բայց ոչ` բնակչությունը։
Իսկ ի՞նչ, ամեն ցնցում միանգամից պետք է նպատակին հասնի։ Չեմ ուզում շուտափույթ չմտածված քայլեր-հլա մի հատ դրանց հանենք, հետո...
Բայց ԼՏՊ իհարկե խորամանկ է։ Նա ՍՍ -ին էլ է ստիպում հիմա շուտափույթ քայլեր անել, որոնք իհարկե կիսատ-պռատ են։ Ժամանակ, խորը փոփոխությունների, ոչ ոք չի տալիս։ Հենա, Եվրոպան տալիս ա, իսկ ընդդիմությունը ` նեղանում։
Տատ, ես չեմ կարծում, որ այստեղ կա մեկը, որը մտածում է, որ վաղը հասնելու ենք մեր նպատակներին: Չէ, կարծում եմ, որ հստակ գիտակցում ենք, որ երկար ճանապարհ ա: Ու մի բան էլ ասեմ, ես ուրախ եմ, որ ընտրություններով իշխանափոխություն չեղավ ու ուրախ եմ որ առաջին հանրահավաքային ալիքից հետո իշխանափոխություն չեղավ: Հազար ափսոս մարտի 1-ի զոհերին ու իմ զորակցությունը բոլոր քաղբանտարկյալներին, այլ կերպ տուժածներին, նրանց ընտանիքներին: Բայց մենակ սենց երկար պրոցեսը, երբ օր օրի մարդու գիտակցության մեջ մտնում է իր ազատության իրավունքը, դրա անհրաժեշտությունը, այն պահելու ձևերը, միայն դա կարող է լավ արդյունքի բերել հետագայում: Ես ասել եմ ու էլի կասեմ. ուզում եմ հնարավորին չափ շուտ իշխանափոխությունը: Այդ «Հնարավորին չափ շուտ»-ի տակ չեմ հասկանում ո՛չ վաղը, ո՛չ էլ հաջորդ նախագահական ընտրությունները՝ Սերժի 5 տարի նախագահելուց հետո...
Սա երկար պայքար է, որին այո՛, դեռ ժողովրդի մի մասը դեռ պատրաստ չէ: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում կհասկանա ու մեր շարքերը գնալով համալրվելու են, այլ ոչ պակասեն (խոսքը մարքսիստ, բան-մանի մասին չի): Չեմ կարծում, որ շարժման թափը թուլացած է, դա արտաքին տեսողական սխալ էֆֆեկտի արդյունք է այդպիսի պատկերացումը՝ իմ կարծիքով:
Եթե զգացմունքային ասելով վերջին հանրահավաքը նկատի ունես, ապա հաշվի առնելով որ մարտի 1-ից հետո առաջին էր, իմ կարծիքով ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ: Այդ հանրահավաքին խիստ կառուցողական քննարկումներն ու առաջարկները, նորից իմ կարծիքով, անտեղի կլինեին, ժամանակավրեպ: Այդ օրն ընդամենը անհրաժեշտ էր համոզվել, որ ոչ ընդդիմադիր վերնախավը (առաջնորդ հատվածը), ոչ էլ ժողովուրդը չի ընկրկել, չի հուսահատվել, պայքարից չի հրաժարվել: Դա ընկերական հանդիպում էր՝ իմ բնութագրմամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այնքան համաձայն եմ, էլ չասած!!
Ես էլ Էի դա ասում...Հիմա այդպես է։ Այս մի թափը չի կորի։Չէ, հակառակը։ այս վերջինը հենց սառը տրամաբանական էր։ Մինչև մարտի մեկը` զգացմունքների պոռթկում։Եթե զգացմունքային ասելով վերջին հանրահավաքը նկատի ունես, ապա հաշվի առնելով որ մարտի 1-ից հետո առաջին էր, իմ կարծիքով ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ:
http://www.lragir.am/
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՈՒԳՑՎԱՆԳ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 4-ին նախատեսված հանրահավաքին հանդես կգա իշխանության հետ երկխոսության մասին ելույթով եւ կներկայացնի այդ երկխոսության իր առաջարկներն ու ծրագիրը:
Հայաստանը նախագահի ընտրությունից հետո հայտնվել է համապարփակ ճգնաժամի մեջ: Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունն այս ամիսներին ցույց տվեց, որ ի վիճակի չէ ելքեր գտնել` երկիրը ճգնաժամից դուրս բերելու: Ավելին, նրա բոլոր քայլերն այս ժամանակաշրջանում ավելի խորացրին ճգնաժամը: Դրա պատճառն այն է, որ այսպես կոչված նոր իշխանությունը կամ չի հասկանում, համարժեք չէ Հայաստանում ստեղծված իրավիճակի էությանը, կամ չի ուզում հասկանալ: Իհարկե, եթե գործ ունենք առաջին դեպքի հետ, ապա վիճակը կարելի է շտկել, եւ այս դեպքում Համաժողովրդական շարժման պատրաստակամությունը` առաջարկել համագործակցության ծրագիր, արդյունավետ կլինի: Սակայն եթե գործ ունենք երկրորդ դեպքի հետ, յուրաքանչյուր օրը լինելու է կորուստ եւ կործանման տանող ժամանակաչափ:
Ինչն է խնդիրը: Հնարավոր չէ երկրում ապահովել զարգացում եւ կայունություն, եթե չկա հանրային գոնե նվազագույն վստահություն եւ աջակցություն: Հանրային նույնիսկ խուլ, պասիվ «սաբոտաժն» այնպիսի հզոր դեստրուկտիվ ուժ է, որը հնարավոր չէ հաղթահարել «հայտնի» մեթոդներով: Թերեւս, այս հանգամանքը այսպես կոչված նոր իշխանությունը բնազդաբար հասկանում է, եւ ամեն առիթով ու քայլափոխի խոսում է հանրային վստահության մասին. վարչապետը յուրաքանչյուր նիստ բացում է երկարաշունչ ճառով` համեմված երկրային ու երկնային իմաստություններով, նոր ոստիկանապետը սպառնում է երթեւեկության կանոնները խախտողներին, ստեղծվում են տարատեսակ խորհուրդներ, հարկայինում ու մաքսայինում առայժմ կաշառք չեն վերցնում, կոալիցիոն կուսակցությունները ոսկորը կոկորդին մնացածի դեմքով ելույթներ են ունենում, Եվրոպական կառույցները մեղմ դիրքորոշում են ցուցաբերում, եւ այլն: Սակայն ոչինչ չի ստացվում, եւ չի կարող ստացվել, նույնիսկ ամենալավ քայլերը, որովհետեւ այդ ամենը պարզապես հանրային աջակցություն չի գտնում:
Հայաստանն այսօր հայտնվել է որակապես նոր իրավիճակում, որն ունի թե ներքին, թե արտաքին հզոր ազդակներ: Հայաստանի հասարակական-քաղաքական ներկայիս համակարգը համարժեք չէ այս նոր իրավիճակին եւ անհուսալի հետ է մնացել հանրության առաջադրած նոր, որակապես այլ պահանջներից: Թերեւս, սա է պատճառը, որ այսպես կոչված նոր իշխանությունը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ յուրաքանչյուր քայլ աշխատում է իր դեմ: Բանն այն է, որ նոր իրավիճակում նախկին մեթոդները չեն օգնում: Եւ մնում է երկու ճանապարհ (ականջը կանչի երրորդ կողմի ջատագովների). կամ իշխանության ճամբարը քայլ է կատարում դեպի նոր իրողություններ, կամ ստիպված է իր դիրքերը պահպանելու համար գնալ նորանոր, մեղմ ասած, անմիտ քայլերի:
Լինենք լավատես-իրատես եւ քննարկենք այն պարագան, որ իշխանությունն ուզում է իսկապես փոխել վիճակը, շահել հանրային վստահություն եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից: Այստեղ չենք խոսի քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ մարտի 1-ի սպանությունների հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատժելու մասին` դա նույնիսկ Եվրոպական կառույցներն են պահանջում: Դրանից զատ, կան հանգամանքներ, որոնք արդեն հասունացել են եւ ստեղծված իրավիճակի հիմքն են: Դա առաջին հերթին ներկայիս խորհրդարանը ցրելը եւ նոր ընտրություններ նշանակելն է: Դրա իրավական եւ բարոյական բոլոր հիմքերն առկա են` խորհրդարանն ընդունել է հակասահմանադրական օրենք: Մյուս կողմից, խորհրդարաններն ամբողջ աշխարհում համարվում են ներկայացուցչական մարմին, այսինքն հասարակության մեջ առկա հոսանքների, տրամադրությունների հավաքավայր: Ներկայիս խորհրդարանն այդպիսին չէ. նախ, նախագահի ընտրությանը, թեկուզ պաշտոնական տվյալով, հասարակության 20-ից ավելի տոկոսը փաստորեն հայտնվել է «դրսում»: Երկրորդ, կոալիցիոն կուսակցությունները հայտնվել են խորհրդարանում եւ կտրուկ փոխել իրենց քաղաքական պլատֆորմը, այսինքն խաբել են ընտրողներին, եւ նրանց այն ժամանակ ստացած ձայները ներկայում փաստացի չկան: Խոսքը հատկապես վերաբերում է ԲՀԿ, ՀՅԴ եւ Օրինաց երկիր կուսակցություններին: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հավաքած ձայներին, ապա բոլորն էլ գիտեն, թե դա ինչպես է կատարվել, նույնիսկ կոալիցիոն կուսակցությունները դա գիտեն:
Երկրորդ քայլը բխում է առաջինից. լուծարել կոալիցիան եւ այն կազմող կուսակցություններին որոշ ժամանակահատված արգելել զբաղվել քաղաքականությամբ եւ մասնակցել ընտրություններին: Հիմնավորումը հետեւյալն է` այս կուսակցությունները քվեարկել են հակասահմանադրական օրենքի օգտին, սահմանափակել հասարակության, այսինքն նաեւ իրենց ընտրողների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, խաբել են իրենց ընտրողներին` նեղ անձնական-կուսակցական շահերի համար:
Երրորդ քայլով պետք է կամ լուծարել մարտի 1-ից հետո ստեղծված բոլոր տեսակի խորհուրդներն ու ժամանակավոր հանձնաժողովները, կամ արմատապես փոխել դրանց կազմն ու գործունեության սկզբունքները:
Իհարկե, շատերը կասեն, թե այս ամենը ուտոպիա է, եւ իշխանությունը չի գնա այդ քայլին` ինչու պետք է ինքն իր դեմ աշխատի: Հնարավոր է, եւ թերեւս այդպես էլ լինի: Սակայն դա միայն առաջին հայացքից է թվում, թե այս քայլերն իշխանություն կոչվող կարկատանին ավելի վնաս են, քան եթե մնան եւ շարունակեն իրենց գործունեությունը: Այդպես գոնե կհեռանան եւ ժամանակ կունենան իմաստավորել իրենց անցած ճանապարհը. Հանրապետականից կմնա մի քանի հոգի, որոնք ձեռնամուխ կլինեն Նժդեհի ուսմունքի նորովի իմաստավորմանը, Դաշնակները մի քանի ծիր ու տեսլական կավելացնեն իրենց համար, Բարգավաճ Հայաստանն ու Օրինաց երկիրն էլ գուցե միավորվեն` կարիք չկա մի դերի համար երկու կուսակցություն: Հակառակ պարագայում ստիպված են մեղքի ու հանցավորության ողջ բեռը ուսերին` գնալ դեպի ավելի վատթար հեռանկարին: Իսկ հասարակությունն, իր հերթին, հիշաչար չէ եւ կգնահատի սխալ ճանապարհից հետ կանգնելու քայլը:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Ինձ թվում էր ես եմ ամենաշատը ֆոռումներում երկարաշունչ գրառումներ գրելուց մտքիս թելը կորցնում։
Բայց սա այնպիսի տպավորություն էր, որ տարբեր գրառումներից, ֆոռումնեից, ելույթներից արտագրած թքած կպցրած մտքերի ժողովածու եմ կարդացել ու ոչ մի կերպ նպատակը ու կապակցվածությունը չերևաց միգուցե միտք չկա ինքնին գրառան մեջ, ուղղակի փորձ է արվում բազմաթիվ արժոեքավոր մտքերը պատճենելով խելոք տպավորություն թողնել ու հիմնական միտքը – մենք ավելի լավն ենք, թողեք ԼՏՊին եկեք մեր մոտ, թաքցնել՞։ Համաձայնվեք, ուղիղ տեքստով դա ասելուց անլուրջ մարդու տպավորություն ես թողնում, դրա համար էլ սկսում ես սովետական կոփված սկզբունքներով Չինաստաից ու Չեմբերլենից ու ջիպերի գնում հասնում ես ինչ որ կոնկրետ հարցի այն է Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկովի արտահայտած հայտնի միտքը «Համաձայն չեմ կերինցու ու Ենգելսի հետ, պետք է վերցնել ու ամեն ինչ հավասար բաժանել»![]()
Բազմիցս չարչրկված երրորդ ուժի թեման նորից սկսում է գլուխ հանել: Օրեցօր ավելանում են տարբեր կալիբրի քաղ. գործիչներ, ովքեր սկսում են վերլուծել ու ներկայացնել ընդդիմափոխության, երրորդ ուժի գոյության անհրաժեշտության այդպես էլ չապացուցված, սին տեսությունը: Ունեմ ներքին համոզմունք, որ առաջիկայում այս թեմայով «վերլուծություններն» ու հոդվածները ավելանալու են, կամա թե ակամա դառնալու է հանրության մեջ քննարկվող առարկա: Եթե առաջանում է մի տեսություն, ապա կա դրա անհրաժեշտությունը:
Բայց ու՞մ է դա անհրաժեշտ: Արդյոք ժողովրդի՞ն, թե՞ իշխանությանը: Հավանաբար իշխանությանը: Առաջնահերթ այն պատճառով, որ երրորդ ուժի գոյությունը, երկու «տարբեր ընդդիմությունների» գոյությունը նշանակում է, որ երկրում խիստ ճգնաժամային վիճակ չէ: Շարժում գաղափարն ինքը հենց ճգնաժամ է նշանակում: Եթե ունենք տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, ուժեր, կուսակցություններ, խմբավորումներ, ովքեր հավաքվել են մի դրոշի տակ ու մի ընդհանուր նպատակ են հետապնդում, դա արդեն իսկ նշանակում է, որ կա խորը ճգնաժամ, որի միակ լուծումը մեր դեպքում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են, ժողովրդի կամոք իշխանափոխությունը: Երրորդ ուժի արհեստական ծնունդը իշխանություններին հնարավորություն կտա թե երկրի բնակչությանը, թե արտաքին աշխարհին ցույց տալ, որ իբր այդ ճգնաժամը չկա:
Բացի դրանից պոպուլիստական, ականջը շոյող խոսքեր ասող երրորդ ուժի ծնունդը կկարողանա հաճոյանալ, ապակողմնորոշել, խաբել շարժման մասնակիցների մի որոշ, ոչ մինչև վերջ կողմնորոշված մասսայի, այդպիսով փոքր-ինչ թուլացնել շարժումը:
Ի՞նչ խնդիր կարող է լուծել այդ երրորդ, մտացածին ուժը: Կարո՞ղ է արդյոք իր դրոշի տակ հավաքել սթափ դատող, քաղաքացիական հստակ գիտակցություն ունեցող մարդկանց այնպիսի բանակ, ում օգնությամբ կարելի է փոփոխություններ անել: Ո՛չ: Հիմնական սթափ դատող մարդիկ արդեն այլ դրոշի տակ են ու հստակ գիտակցում են, թե այդ երրորդ ուժն ում է անհրաժեշտ: Կարո՞ղ է արդյոք իր դրոշի տակ հավաքել գոնե ոչ այնքան սթափ դատող մարդկանց, բայց գոնե շատ մեծ թվով մարդկանց, որ միայն առաջնորդների «խելքով» ու այդ մարդկանց բազմությամբ հասնեն փոփոխությունների: Ո՛չ: Գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարելու, արդեն այլ դրոշի տակ են:
Հետևաբար երրորդ ուժը միայն մի խնդիր կարող է լուծել. հնարավորինս քաոսացնել ներկա քաղաքական դաշտը, կատարել իմիտիցա և... ամրապնդել իշխանության հիմքերը:
Այս երրորդ ուժ գովերգող և այն ստեղծելու փորձ անող մարդիկ կամ կատարած կլինեն իշխանության պատվերը, կամ էլ շարժվելով ազնիվ մղումներով, իրենք էլ դա չգիտակցելով, ծանր վերք կհասցնեն մեր երկրին, կդժվարացնեն ելքի միակ ճանապարհը, որն է ներկայիս կազմավորված, կայացած, կուռ շարժումը:
Ովքե՞ր կկազեն այդ երրորդ ուժը: Մի քանիսն արդեն սկսել են գործը. Ռուբեն Հակոբյան, Տիգրան Ուրիխանյան... ովքե՞ր կշարունակեն այս գործը: Կարծում եմ, որ սխալված չեմ լինի, եթե տամ Սամվել Բաբայանի, Ալբերտ Բազեյանի (ովքեր բացառված չէ, որ ներկայումս էլ ընդհատակից գործում են), Արտաշես Գեղամյանի (չնայած գուցե այս մեկին գործի դնել արդեն չհամարձակվեն՝ չբացահայտվելու համար), Վազգեն Մանուկյանի (գուցե ոչ իր անունով, այլ ասենք Ալբերտ բաղդասարյանի), գուցե Պարույր Հայրիկյանի, այլքի անունները:
Մեզ՝ հասարակ ժողովրդիս, ներկա պարագայում ոչ միայն պետք չէ «երրորդ ուժի» ծնունդը, այլև ցանկալի է նրա չլինելը:
Հ.Գ. Երրորդ ուժի հետևից գնալու են նրանք, ովքեր իսկապես Լևոնի կողմնակիցներ չեն և ատում են նրան, ու հենց միայն այդ պատճառով էլ ատում են շարժումը, և որոնք չեն կարող բացահայտ ընդունել, կամ գուցե իսկապես չեն ընդունում ներկայիս իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Սրանք մեծ մասամբ միջին մասնագիտական կրթություն ունեցող, կամ բարձրագույն ավարտ մարդիկ են, որոնք կյանքում հասել են շատ որոշակի կենցաղային պայմանների, գուցե նաև ունեն փոքր պաշտոններ, ավելիին չեն ձգտում, և ուզում են ունենալ կայուն, հաստատուն կյանք: Այսօր նրանք ապահով են մասամբ, շատ լավ դա հասկանում են, բայց ուզում են պահպանել հենց այդ մասամբը, որովհետև քաղաքական վայրիվերումներից վախենում են: Եվ դա շատ բնական բան է: Բոլոր քաղաքացիներից պահանջել հերոսություն հնարավոր չէ: Այ սրանցից էլ օգտվելու են նրանք, ովքեր երրորդ ուժի գովերգությունն են անում և հենց դրանով էլ վտանգավոր են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երկու խոսք ընդդիմության կայացման մասին։
ԼՏՊն կարողացավ ժողովրդին ոտքի հանել և ստեղծել ընդդիմություն։
Լավ։
Բայց դա հիմա կենտրոնացված է միայն իր կուսակցության ու իր անձի շուրջը; հենց ինքն էլ արեց ամեն բան որ այդպես էլ լինի, որ ընդդիմություն ասելուց լսենք- ԼՏՊ։ Նպատակ ասելուց լսենք- ԼՏՊ ն `նախագահ։ Ենթադրենք նա ընտրվեց«, ի՞նչ է դառնալու ընդդիմությունը։ Վերանա, որովհետև այլևս պետք չէ՞-հա-հա-հա (սա ծիծաղ էր):
Ո՞րն են նրա գործիքները` հանրահավա՞քը։ Բայց դա միայն ծայրահեղ միջոց է, երբ բոլոր մյուսները սպառված են։ Իրոք, հո Զիմբաբվե չի, որ մարդիկ միայն փողոցում կարողանան իրենց պահանջնորը հայտնել...կամ էլ Շվեյցարիա, որտեղ մինչև այսոր (թերևս միայն որոշ համայնքներում) մարդիկ ընտրության օրը հավաքվում են գեղի հրապարակում, բարձրացնում իրենց ընտրաթերթիկներն ու ձեռքով հաշվում ձայների քանակը...Հանրահավաքների ուժը նրանց հազվադեպ, արտակարգ բնույթի մեջ է, հենց որ սովորական բան դառնա, ուղղակի հավեսի համար պիտի գնան մարդիկ, բա դա բան ա՞։
Ընդդիմությունը պետք է լուրջ լծակներ ունենա` պառլամենտում, տեղական կառավարման օրգաններում ներկայություն, պետական մամուլում։ Այդ ամենը հնարավոր չէ առանց պետության մասնակցության և աջակցության։ Հենց դա է, որ պետք է այսօր պահանջել` հենց Ս.Սարգսյանի կառավարությունից։ Եվ արվում է, և ՍՍ տօտիկ-տօտիկ գնում է այդ ուղղությամբ։ Հերիք է ամեն բան սևացնեք և չնկատեք ուղղությունը։
Ես համոզված չեմ, որ ԼՏՊ կզբաղվի ընդդիմության ուժեղացմամբ`լինելով նախագահ։ Չափից դուրս լավ գիտի, ինչ է դա նշանակում իր համար, մինչև հիմա էլ մտածում եմ, որ նրա անձնական ամբիցիաներն ավելի կարևոր են իր համար, քան արտասանված բոլոր բարձր գաղափարները։ Այ եթե նա դեռ մնա ընդդիմության առաջնորդ, գուցե և կստեղծի լավ օրինական հիմքեր գոնե հետագա իր ընտրվելու համար։ Իսկ հետո այդ հիմքերը կմնան նաև մյուս, գալիք ընդդիմության համար։ Օրինակ Ժառանգությունը ինձ թվում է էլի մնալու է ընդդիմություն, Էկօլօժիստները, Դաշնակցությունն էլ...և նրանց պետականորեն շնորհված լիազորություններ են հարկավոր, ոչ թե ժողովրդին հանրահավաքի հանելու հնարավորություն։ Ես հո դեն չեմ միտինգներին, բայց այդքան կառչելը, ասես միակ ցանկությունն ու իրավունքն է, ավելորդ է։
Բայց ԼՏՊն չի ուզում մնա ընդդիմություն, և կարգին պլատֆորմ ստեղծի ապագայի համար, գուցե իրեն բոլորովին պետք չէ՞ ընդդիմություն Հայաստանում` իր անունից դուրս։
Սերժին էլ պետք չէ, բայց նա արդեն պարտավոր է գործել, համակերպվել ընդդիմության գաղափարին, պօդվինուցցա, որ պահպանի տեղն ու անունը։ Չի ընտրվել,Չի ընտրվել...Ընտրվել է ! շատերը հենց իրեն են ձայն տվել, առանց կաշառքի, առանց վախեցնելու, նույնիսկ եթե երկրորդ փուլին հասներ, նշանակում է բնակչության կեսը նրան ձայն է տվել, ինչու այդ կեսը բոլորը նրա բարեկամնե՞րն են, կամ կառավարության անդամնե՞ր։
Նախագահ է` պիտի անի իր ծրագիրը (որը վատը չի թղթի վրա) և լսի ու հաշվի առնի ընդդիմությանը, բայց ոչ` կատարի առանց պայմանների ամեն առաջարկ։ Կտեսնեք, ամենաճիշտ պահաջները կանցնեն։
Երրորդ ու՞ժ։ Ինչի համար, փողոցի՞։ Պետք չէ։ Կգա ժամանակը և տեղը, չորրորդն էլ կառաջանա։ հիմա դեռ եղածներն էլ բավական են;
Ես չեմ սիրում Լևոնին, այո, բայց չեմ բացառում նրա կարևորությունը ընդդիմության համար; Եթե նա գոնե մեկ տարի շարունակի այդ գործը, քաղաքակիրթ և ԱԶՆԻՎ մեթոդներով, աշխատակցելու կամքով, պակաս փքվածությամբ, ուրիշ գործիչներին տեղ տալով, կասեմ-բռավո;
Հիմա նեղացած համառ դիրքում է, չեմ վստահում; Միակը չեմ;
Ես համոզված եմ, որ Սերժը ավելի շատ ձայն է հավաքել առաջին փուլում. միակ բանը, որ կասկած է հարուցում, երկրորդ փուլի անհրաժեշտությունն էր:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ասեմ, որ պառլամենտական արտահերթ ընտրությունները լավ պահանջ կլինի։ Բայց ոչ` նախագահական;
Տատ էդ քո ասած ծիծաղի (որն իմ կարծիքով նման չէր ծիծաղի) փոխարեն լավ կլիներ, եթե նշեիր մեկ անձի կամ կուսակցության անուն, ով այժմ չի սատարում ԼՏՊ-ին, բայց ընդդիմադիր քաղաքական գործիչ է:
Խնդրում եմ՝ նշես Հ.Հ.-ում արդարության հասնելու այլ միջոցներ՝ քո ասած՝ մյուսներից:
Պարտավոր է, բայց չի համակերպվում, հենց դա է ցավը: Նա ցանկանում է ամեն կերպ, նույնիսկ ֆիզիկապես վերացնել ընդդիմությունը: Իսկ այդ շատերը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քանի՞ տոկոսն են կազբում: Շատ-ը դա հարաբերական է: Այս դեպքում շատեր բառը օգտագործելն անհեթեթություն է: Օրինակ՝ 100.000 հոգին բավականին շատ է, բայց ընտրություններում հաղթելու համար շատ քիչ է: Հիմա դու «շատերը» ասելով ի՞նչ նկատի ունես:
Իսկ Սերժիկին սիրո՞ւմ ես:
Վերջին խմբագրող՝ Kuk: 30.06.2008, 14:06: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չէ, Տատ, համաձայն չեմ դիտարկումներիդ:
Նախ ես չեմ կարծում որ ամեն ինչ կենտրոնացած է Տեր-Պետրոսյանի անձի շուրջը, դա միայն այն իմաստով է այդպես, որ այսօր շարժման գլխավոր ղեկավարն ինքն է, հիմնական գործողությունները մշակում է ինքը՝ իր մերձավորների հետ: Իսկ իրականում շարժումը կենտրոնացած է որոշակի ազատատենչ գաղափարների շուրջը: Այո՛, գաղափարների և ոչ թե անձի: Ես, օրինակ, գնում եմ գաղափարների հետևից ու իմ նմանները չափազանց շատ են: Այո՛, կան մարդիկ, ովքեր գնում են զուտ անձի՝ Տեր-Պետրոսյան անհատի հետևից: Լավ են անում, դա էլ իրենց իրավունքն է, վստահել այդ անհատին՝ խիստ ուժեղ և խելացի անհատին: Սակայն մեծամասամբ սա գաղափարի պայքար է:
Արդյո՞ք սպառվել են մյուս միջոցները: Բնականաբար: Եթե ենթադրենք նույն պետական մամուլում, ասենք ՀՌԱՀ-ում պետք է ձևական մեկ ընդդիմադիր դնեն ու ասեն, որ տեսեք, տեսեք, մենք դեմոկրատ ենք, ընդդիմությունն էլ այստեղ տեղ ունի, բայց վերջինս բան չի կարողանալու փոխել, դա մեզ պետք չէ: Մենք ոչ թե ուզում ենք թատրոնում ներկայացում խաղալ, այլ ուզում ենք իրապես հասնել մեր ազատություններին, մեր լիարժեք ու հանգիստ ապրելու իրավունքին: Միայն մեկ օրինակ բերեմ. ի՞նչ փոխվեց այն բանից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ժառանգություն կուսակցությունը ներկայացուցիչ ուներ: Ոչինչ: Վերջինս դեմ էր գրեթե բոլոր որոշումներին, որքան որ հիշում եմ, սակայն ոչ մի փոփոխություն դրանից չէր լինում: Արդյոք կունենան ներկայիս իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, այնքան քաղաքական կամք, որ նման հանձնաժողովներում, կառավարման մարմիններում և այլուր ընդդիմությունից այնքան ներկայացուցիչ նշանակեն, որ նրանք կարողանան փոփոխություն մտցնել գործելաոճում, որոշումներում: Ո՛չ, արդեն տեսել ենք որ չունի: Վերջին՝ մարտի 1-ի գործը քննող հանձնաժողովի օրինակը ասածիս վառ ապացույց:
Ուրեմն ընդդիմությանը, ի դեմս Տեր-Պետրոսյանի, մնացել է միայն քո ասած «ծայրահեղ» ձևը՝ հանրահավաքները: Այլ տարբերակ չկա: Թեև իրականում ընդդիմության վերնախավի միակ գործը հանրահավաքները չեն: Աշխատում են բոլոր հնարավոր ուղղություններով և բավական գործ են անում: Սակայն այստեղ մի բան էլ հիշեցնեմ: Տեր-Պետրոսյանն առաջարկեց Հ1-ով պարբերաբար եթեր, ասելով, որ այդ դեպքում ժողովրդի հետ այդպես կհաղորդակցվի ու այլևս հանրահավաքներ չեն անի: Մերժվե՞ց: Ոչ, անգամ չմերժվեց: Այս առաջարկը պարզապես անտեսվեց, քանի որ իշխանությունները չունեն բավարար քաղաքական կամք, իսկ դու առաջարկում ես այդ պայմաններում «ծայրահեղ քայլերի» չգնալ: Հապա ի՞նչ անենք: Նստե՞նք տանը, հրաշքի սպասե՞նք: Ո՛չ, անցել են այդ լեթարգիական քնի ժամանակները, հիմա արդեն գործելու ժամանակն է...
Ես, ՀՀ քաղաքացիս, 24 ամյա պատանիս, շատ եմ ուզում ամուսնանալ ու երեխաներ ունենալ, բայց ես չեմ ուզում, որ իմ այդ երեխաները ապրեն նման երկրում: Ես այլընտրանք չունեմ: Պայքարելու միակ տարբերակն այդ է: Իմ նմանները շատ-շատ են:
հ.գ. Ես չեմ ուզում մտնել անիմաստ բանավեճի մեջ ու պնդել որ այս թեկնածուն այսքան ձայն է հավաքել, մյուսն այսքան: Սակայն ես կարող եմ պնդել, որ Սերժ Սարգսյան անունով ՀՀ քաղաքացին չի ընտրվել, չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակը: Ես դա կարող եմ պնդել՝ հիմնվելով իմ տեսած քարոզչության՝ անօրինական քարոզչության, ինչպես նաև իմ աչքով տեսած խախտումների վրա, որոնք, ցավոք, ապացուցել չեմ կարող:
Ավելացվել է 9 րոպե անց
Կուկ, որևէ տեղ Տատի գրառման մեջ ես չհանդիպեցի այնպիս մտքի, որ նա ասի, թե կա այլ ընդդիմադիր... թեև իրականում կան...
Եթե ուշադիր կարդաս Տատի գրառումը, ապա կարծում եմ նաև կնկատես, որ ինքը դեմ այսօր «երրորդ ուժի» առաջացման գաղափարին: Ես կարծում եմ, որ Տատը լրիվ այլ բան էր ասում: Կոնկրետ ես նրա ասածին համաձայն չէի ու տեսակետս շարադրեցի վերևում, սակայն խոսքերն աղավաղելն, այլ կերպ ներկայացնելն էլ ճիշտ չէ:
Իսկ դա ի՞նչ կապ ունի: Նախ չեմ կարծում, որ այդպես է, հետո...
Օրինակ ես շատ կուզեի, որ Տեր-Պետրոսյանին բոլոր չսիրողները Տատի նման ազնվորեն խոստովանեին Տեր-Պետրոսյանի կարևորությունն ու դրական գործոն լինելը ներկայիս իրավիճակում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 30.06.2008, 15:10: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ