User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչ ազդեցություն է թողնում հանրահավաքները

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տալիս է օգուտ

    34 73.91%
  • Տալիս է վնաս

    12 26.09%
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 74 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Վերջ հանրահավաքներին

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Կարծում եմ պետք է հարցումը բաղկացած լիներ 3 դրույթներից, 3րդը` "Ոչ մի"
    Հենց դրան էլ կքվեարկեի

  2. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մոդերատորական: Թեման զվարճանքի վերածելու փորձ կատարող, ծաղրական ենթատեքստով գրառումները ջնջված են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #63
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտաշես, ամբողջ հարցն էլ նրանում է, որ եթե վաղն էլ մեր հիմիկվա ընտրած ՃԻՇՏ մարդը սխալ անի, մենք` պայքարողներս, նույն կերպ դուս ենք գալու ու նրա դեմ ենք պայքարելու; Անձամբ ես դուրս եմ գալու ու պայքարելու եմ: Բա էլ ու՞մ համար են ընտրությունները, հանրահավաքները, բողոքի ակցիաները, իշանություն-ընդդիմություն ասածդ: Բա վաղը ասենք հիմիկվա ընդդիմությունը դարձավ իշխանություն, նրա դիմաց էլ պիտի նորմալ ընդդիմություն կանգնած լինի, որ կարճ ասած չհաբռգեն: Բա էսօրվա իշխանությունները հասել են հաբռգածության էս աստիճանին, քանի որ մինչը հիմա նորմալ ընդդիմություն չի եղել:

    Իսկ էս վրջին երկու ամիսներին նորանշանակ նախագահի կոմից ընդունված մի քանի պոպուլիստականոտ որոշումների ու հայտարարությունների համար, բոլորս միաբերան պիտի շնորհակալություն ասենք ԼՏՊ-ին: Եթե չլիներ նրա ճնշումը, հիմա Սերոժը փաշի պես, ինչպես ՌՔ-ն վայելելու էր նախագահականի բոլոր կայֆերը: Իսկ դրա փոխարեն Սերոժը բավականին լուրջ կզզզած վիճակում է:

    Ի՞նչ էր սպասում Սերոժը ընտրություններից ու ԼՏՊ մեջտեղ գալուց առաջ: Սպասում էր, որ ամեն ինչ հալած յուղի պես կանցնի, ինքը կզբաղեցնի փաշի թաղթը, ու ՌՔ պես կզբաղվի սրան-նրան բիզնես նվիրելով, փողերը կիսելով, ու մեկ ու մեջ կաֆե-ռեստորան-հյուրանոցի կարմիր լենտ կտրելով ու դա որպես տնտեսական փառավոր աճի ցուցանիշ ներկայացնելով: Իսկ ի՞նչ եղավ հիմա: ՍՍ ընդդիմության ճնշման տակ ստիպված է գոնե սկզբի համար նեղել հավատարիմ օլիգարխներին, պաշտոնները տալ ոչ նրանց ում խոստացել էր, ու սեցն բաներ: Կարճ ասած, ձև, որ հասարակական ճնշումը թուլացնի: Հենց ճնշումը թուլացավ, ՍՍ կվերադառնա փաշայի անհոգ կյանքին: Բայց ո՞վ կհավատա ՍՍ անկեղծությանը:...
    Ուխաաա~յ...

    Այո, ցանկացած հուրի-փերի, ազնիվ ընտրված, հարգված-սիրված Մենուա-նախագահը պարտավոր է (ես կասեի արժանի է) ունենալ ընդդիմություն։ Ըստ պարագաների, գուցե և ոչ հանրահավաքային, բայց պատրաստ` դրանք անցկացնելու։

    Եվ արտահերթ "վռազ" ընտրությունների դեպքում ես հենց դրանից են զգուշանում, ով էլ ընտրվի, գուցե դա ԼՏՊն չի, ընդդիմությունը կմնա մասնատված և դեռ ոչ լավ կազմակերպված, գործիչները դեռ ինքնուրույն չեն, նայում են ՉԱՍԵՄՈՒՄ բերանը։ Իսկ ժաղավուրդը շատ բնական ձևով կարող է որոշել` դե հասանք նպատակին, էլ ինչ՞ կամ ու՞մ կզցնել։
    Երբ որ նոր ընտրություններ կնշանակվեն ու քաղբանտարկյալներին կազատեն, այն ժամանակ էլ վերջ կլինի հանրահավաքներին…
    Անսխա՞լ է լինելու նորը, թե դուք` ավելի ներող։

    Այ, եթե ԼՏՊ ընտրվի նախագահ, ազնիվ կամ նույնիսկ անազնիվ կերպով, ես անձամբ կհավաքեմ ինձ, կընդունեմ նրան և իսկույն ու այս անգամ ակտիվ, կանցնեմ ընդդիմության շարքերը, օրինակ` Վ. Մանուկյանի։
    ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՄՆԱ։

    Մի քանի տարի պետք է ընդդիմ. կայեցմանը։
    Դե, որ Չուկը չի ուզում 5 տարի սպասել, թող լինի 3!

  4. #64
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]
    Մի քանի տարի պետք է ընդդիմ. կայեցմանը։
    Դե, որ Չուկը չի ուզում 5 տարի սպասել, թող լինի 3!
    Տատ ջան, շատ ես սևեռվել "կայացած ընդիմության" ու " ընդիմության կայացում" մտքերի վրա, որ խնդրեի, չէիր բացատրի ինձ թե ինչպիսին պետք է լինի կայացած ընդդիմությունը, ինչու հենց այդպիսին ու ինչով այն կայացած չէ այսօր՞
    Շնորհակալություն
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  5. #65
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ ջան, շատ ես սևեռվել "կայացած ընդիմության" ու " ընդիմության կայացում" մտքերի վրա, որ խնդրեի, չէիր բացատրի ինձ թե ինչպիսին պետք է լինի կայացած ընդդիմությունը, ինչու հենց այդպիսին ու ինչով այն կայացած չէ այսօր՞
    Շնորհակալություն
    Եղավ, բայց ուրիշ թեմայում, համ էլ պիտի մտքերս ձևակերպեմ։ Կսպասե՞ս։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 28.06.2008, 23:57: Պատճառ: Ավելորդ հատվածի հեռացում

  6. #66
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափփսոս, չեմ կարա գնալ...իսկ տղաների...հմ...ոտքեր կլինե՞ն։
    Արամ, դա բա խասելու ձև ա...

    Ավելացվել է 2 րոպե անց


    Եղավ, բայց ուրիշ թեմայում, համ էլ պիտի մտքերս ձևակերպեմ։ Կսպասե՞ս։
    կսպասեմ, կարող եմ նույնիսկ քեզ օգնել մտքերդ ձևակերպելու մեջ խնդրում եմ դասական ընդդիմության օրինակներ չբերել եվրոպական և ամերիկյան մոդելներից քանի որ այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում դա դասական քաղաքական պայքար չէ իշխանության գալու համար, այն ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ շարժում է հանուն Հայաստան պետության գոյության: Շատ պարզ է, կա մարդկանց մի խումբ որոնք բռնազավթել են իշխանությունը, որ նրանք չեն ընտրվել դրանում նույնիսկ մոլի հակալևոնականները չեն կասկածում, հետևապես ժողովուրդը չի ընտրել ներկայիս ղեկավարներին, եզրակացություն նրանք ուղղակի զավթել են իշխանական լծակները: Հետևապես չկա ընդդիմություն ու դիմություն կա իշխանությունը գողացած մարդկանց խումբ, կա ժողովուրդ որը չի ընտրել նրանց, ուշադրություն չեմ ասում ընտրել է ԼՏՊ-ին, ասում եմ չի ընտրել Սերժին: Համաժողովրդական շարժումը չի ասում տվեք ինձ իշխանություն, էլի ուշադիր՝ ասում է կատարենք ազատ ու արդար ընտրություններ, քանի որ ընտրություններ որպես այդպիսին Հայաստանում տեղի ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, Հայաստանի ներկայիս նախագահին ընտրել են նեմեցները, լյովիկները, ներքնազգեստները և այլոք, սակայն ոչ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, կոնկրետ ինձ համար ու վստահաբար նաև շատ շատերի համար անձնապես վիրավորական է որ ԻՄ ԵՐԿՐԻ նախագահի թագադիր ասպետներ են դառնում նմանները, ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի, առանց երկար ու բարակ ձևակերպումների, ամփոփեմ ասածս - ՀԱյաստանում կա փաստացի իշխանություն որին չի ընտրել Հայաստանի քաղաքացին

    հիմա կարելի է երկար ու բարակ վիճաբանել, բա Լևոնը ինչ արեց 1996-ին, բա ջհուդամասոնական փողերը, բա ազգի մեջ սեպ ու չլիկ- դաստա խրելը, բա ես չեմ սիրում Լևոնին, բա ցուրտն ու մութը.... ու էլի երկար լոլոներ, կասեմ ավելին եթե նույնիսկ մի պահ ընկնենք ֆանտազիայի ոլորտը ու հավատանք ասենք "Հայլուրին" ու " Հայոց աշխարհ" թերթերի բարբաջանքներին թե ինչպես էր Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՌՔ-ն ու ՍՍ-ն մենակ գրավում ազատագրված տարածքները, Վազգեն Մանուկյանն էլ անձնապես նռնակներով ոչնչացնում ադրբեջանական հրասայլերը ու թե ինչպես Լևոնը դա թույլ չէր տալիս, միևնույնն է դա ինձ որպես ՀՀ քաղաքացի ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԱՅԺՄ ՉՑԱՆԿԱՆԱԼ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ ՈՒ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՈՒ ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖՈՐՓՈՍՏՈՒՄ
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 29.06.2008, 00:14:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  7. #67
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում Artashes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարող եմ շատ մանրամասն փաստերով ասեմ, բայց կսահմանափակվեմ մի քանի կոնկրետ ու խոշոր վնասներին.
    1 Աշխարհարով մեկ Հայաստանի վարկանիշի իջեցում;
    2 Հայաստանին ֆինանսավորման կրճատելուն.
    3 Բանկային համակարգը մի ուրիշ ձեվ հետընթաց ապրեց ;
    4 Ահագին մարդիկ մնացին առանց աշխատանքի կոնկրետ մարդիկ գիտեմ ու պատճառն ել կոնկրետ հանրահավաքների արդյունքն է.
    5 ամենակարեվորը այդ հանրահավաքների արդյունքում զոհվեցին մարդիկ, որը չի բացառվում կարող ե կրկնվի

    Իսկ նույնիսկ մեկ մարդու կյանքը ավելի արժի, քան ամենասուրբ երազանքը!

    Օգուտներից չեմ ել ուզում հարցնեմ, որովհետեվ եթե կա զոհ ետ օգուտը ուրեմն 0 է

    Ավելացվել է 9 րոպե անց


    Խելամիտն ենա, որ խելքին մոտ բան ասես ու ուզես.
    Ոչ թե ասես պտի հրաժարական տաս, խորհրդարան ցրես, դուք մեր թշնամին եք մենք դեմք ենք, Ու ընդհանրապես ետ հանրահավաքներին մի կառուցողական բան լսած կաք?
    Մենակ ասում են դուք հելեք գնացեք, մենք կգանք դզեզ կսատկացնենք.
    Դզեզանից օվա կարդացել ետ մարդկանց ծրագրերը?
    Ոչ մեկտ, որովհետեվ ետ մարդիկ բացի իշխանության գալուց ուրիշ ծրագիր չունեն .
    3-րդն էլ ավելարեք հարցման մեջ, օբյեկտիվ չի թե չէ։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  8. #68
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    մի հատ նորից կբացատրես ինչը օբեկտիվ չի թե չէ՞, մի հատ գրելուց հետո կարդացեք ինչ եք գրել

    ԷՍ վերևում Արտաշեսի գրածը կարդում եմ գլխիս մազերը ցցվում են,ասում է կարողա էլի զոհեր լինեն, այսինքն ժողովուրդ սրանք նաղդ խփող են, ձեր իրավունքների համար չպայքարեք էլի կխփեն, ակամայից մարդ հիշում է պատմության գրքերից որ թուրք հարկահավաքները գալիս էին հայկական գյուղերից հարկ տանելու, ձեռի հետ էլ մի քանի հոգու գյուլլում էին, մի քանի աղջկան տանում ասկյարների համար ու էն ժամանակ էլ խորհուրդ տվողներ կային, ասում էին ժողովուրդ սուս ու փուս տվեք ինչ ուզում են մեկա սրանք նաղդ խփող են, կտան կսըպանեն, խելոք մնացեք, ձեր մի աման մածնաբրդոշը կերեք ու փառք տվեք Աստծուն որ հլը կենդանի եք... հետո՞ հետո՞ լավ բա մենք եղջերավորներից ինչով պիտի տարբերվենք, հո սպանդանոցում չենք ապրում, վախվորած սպասենք մեր հերթին ... տո սրանք որ մնացին իշխանության ուրեմն ՄԵԶ ՀԱՍՆՈՒՄ Ա ՀԱՍՆՈՒՄ
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 29.06.2008, 00:28:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  9. #69
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումը ջնջած է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 29.06.2008, 00:29:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #70
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ նորից կբացատրես ինչը օբեկտիվ չի թե չէ՞, մի հատ գրելուց հետո կարդացեք ինչ եք գրել

    ԷՍ վերևում Արտաշեսի գրածը կարդում եմ գլխիս մազերը ցցվում են,ասում է կարողա էլի զոհեր լինեն, այսինքն ժողովուրդ սրանք նաղդ խփող են, ձեր իրավունքների համար չպայքարեք էլի կխփեն, ակամայից մարդ հիշում է պատմության գրքերից որ թուրք հարկահավաքները գալիս էին հայկական գյուղերից հարկ տանելու, ձեռի հետ էլ մի քանի հոգու գյուլլում էին, մի քանի աղջկան տանում ասկյարների համար ու էն ժամանակ էլ խորհուրդ տվողներ կային, ասում էին ժողովուրդ սուս ու փուս տվեք ինչ ուզում են մեկա սրանք նաղդ խփող են, կտան կսըպանեն, խելոք մնացեք, ձեր մի աման մածնաբրդոշը կերեք ու փառք տվեք Աստծուն որ հլը կենդանի եք... հետո՞ հետո՞ լավ բա մենք եղջերավորներից ինչով պիտի տարբերվենք, հո սպանդանոցում չենք ապրում, վախվորած սպասենք մեր հերթին ... տո սրանք որ մնացին իշխանության ուրեմն ՄԵԶ ՀԱՍՆՈՒՄ Ա ՀԱՍՆՈՒՄ
    Կներես, ես պատահմամբ մեջբերման կոճակն էի սեղմել։ Ի նկատի ունեի հարցման մեջ մի հատ էլ ավելացում անել, թե չէ օբյեկտիվ չէ։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.06.2008, 09:47:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  11. #71
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Առաջին անգամ եմ լսում, որ եթե հանրահավաք են անում, ուրմեն աշխարհով մեկ վարկանիշը գցում են տվյալ երկրի:
    Արտաշես քո ասելով պետքա հասկանամ, որ Չինաստանում հանրահավաք չեն անում, այսինք չգիտեն ինչ բանա հանրահավաքը վարկանիշը բարձրանումա իրանց????????
    Հանրահավաքների արգելման փաստնա տվյալ երկրի վարկանիշը գցում, քանի որ դեմոկրատական երկրում, եթե կան այդպիսիք աշխարհում, հանրահավաք անելը վարկանիշի ընկնելու հետ ընդհանրապես կապ չունի: Քանի գնումա Ասիական պետություն ենք դառնում, ասենք Մոնղոլիան, որ ամբողջ աշխարհնա մոռացել երևի տենց պետություն կա երկրագնդի վրա, բայց քանի որ հանրահավաքի մասին իսկի գաղափար չունեն էնտեղ, ուրեմն Արտաշեսի պատկերացմաբ երևի վարկանիշով բարձր են ավելի քան մենք:

  12. #72
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուխաաա~յ...

    Այո, ցանկացած հուրի-փերի, ազնիվ ընտրված, հարգված-սիրված Մենուա-նախագահը պարտավոր է (ես կասեի արժանի է) ունենալ ընդդիմություն։ Ըստ պարագաների, գուցե և ոչ հանրահավաքային, բայց պատրաստ` դրանք անցկացնելու։

    Եվ արտահերթ "վռազ" ընտրությունների դեպքում ես հենց դրանից են զգուշանում, ով էլ ընտրվի, գուցե դա ԼՏՊն չի, ընդդիմությունը կմնա մասնատված և դեռ ոչ լավ կազմակերպված, գործիչները դեռ ինքնուրույն չեն, նայում են ՉԱՍԵՄՈՒՄ բերանը։ Իսկ ժաղավուրդը շատ բնական ձևով կարող է որոշել` դե հասանք նպատակին, էլ ինչ՞ կամ ու՞մ կզցնել։Անսխա՞լ է լինելու նորը, թե դուք` ավելի ներող։

    Այ, եթե ԼՏՊ ընտրվի նախագահ, ազնիվ կամ նույնիսկ անազնիվ կերպով, ես անձամբ կհավաքեմ ինձ, կընդունեմ նրան և իսկույն ու այս անգամ ակտիվ, կանցնեմ ընդդիմության շարքերը, օրինակ` Վ. Մանուկյանի։
    ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՄՆԱ։

    Մի քանի տարի պետք է ընդդիմ. կայեցմանը։
    Դե, որ Չուկը չի ուզում 5 տարի սպասել, թող լինի 3!
    Տատ, սահմանադրական իրավունքի նորմերին համաձայն, ընդդիմությունը, դա կուսակցությունների, խմբերի, շարժումների քաղաքական գործունեություն է, որը հակադրվում է իշխանության քաղաքական կուրսին, ու պայքար է մղում իշխող կուսակցության կամ խմբի դեմ, իշխանության հասնելու նպատակով:

    Հայաստանում, ՌՔ շնորհիվ, մենք հանգել ենք մի իրավիճակի, երբ իշխանության մեջ գտնվողները, անկախ քաղաքական հայացքներից, գաղափարախոսությունից ու ներկա քաղաքական կուրսից, իշխանություն կամ ընդդիմություն լինելը համարում են բնական իրավունք: Այսինք, ի սկզբանե, կան մարդիկ որոնք պիտի իշխանություն լինեն, ու կան մարդիկ, որոնք ի սկզբանե, պիտի ընդդիմություն լինեն: Հիմա չեմ հիշում հերթական կառտոլի անունը, բայց երբ առաջին անգամ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիիցիայից, ՕԵԿ-ից թռածներից մեկը, շատ լուրջ դեպքով, լրագրողներին հայտարարեց. «ես չեմ կարող մնալ ՕԵԿ-ում, քանի որ ես չեմ կարող ընդդիմություն լինել»: Խորացի մանդատավորի մտքի թռիչքը ինչ մակարդակի վրա է: Ինքը պիտի հա իշխանություն լինի, անկախ ամեն ինչից: Եթե վաղը Հայաստանում հաստատվի ֆունդամենտալ իսլամիտների իշխանություն, ինքը էլի իշխանություն պիտի լինի, դա իր բնական իրավունք է:

    Հիմա Հայաստանում իրավիճակը մոտավորապես հետևյալն է: Ընդունում ես գործող իշխանությունների քաղաքական կուրսը, թե՞ ոչ (խոսքը կոնկրետ քեզ չի վերաբերվում, հռետորական հարց է, հա՞); Եթե ընդունում ես, սրտանց շնորհավորում ենք, դու դեռ շատ բանի կհասնես կյանքում: Եթե ոչ, ուրեմն ընդդիմություն ես: Եթե իրական ընդդիմություն ես, ապա պիտի կանգնած լինես քաղաքական այն շարժման կողքին, որը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը ներկա քաղաքական գործընթացների նկատմամբ ու մաս չի կազմում ներկա իշխանությանը: Ո՞վ է կանգած այդ շարժման գլխին: Տիգրան Կարապետիչը, խոսքի: Քանի հոգի են կանգնած այդ շարժման կողինք, քանի հոգի է գնում միտինգի, քանիսին են այդ միտինգները խանգարում, քանիսն է կայֆ ստանում դրանից, էական չի: Էականը հետևյալն է. քաղաքական ուժերի ներկա դասավորության պայմաններում, որ կողմում ես սկզբունքորեն գտնվում դու: Սահմանային վիճակները հիմա հասկանալի չեն, ու գրեթե չեն ընդունվում: Տիգրան Կարապետիչի անձով, անցյալով ու պատմությամբ չեզոքությունը բացատրելը նույնպես դասվում է անսկզբունքայնության շարքը:

    Եթե վաղը, ուստեն դառնա նախագահ, ասենք ես կուրախանամ, կասեմ, իմ պաշտպանած ուժը իշխանություն է: Բայց հենց հասկանամ, որ այդ իշխանությունը շեղվում այն քաղաքական կուրսից, հանուն որի ես հետևել եմ նրան, ապա նորից կընտրեմ այն քաղաքական ուժին, որը սկզբունքորեն հակադրվում է նրան, ու էլի կպայքարեմ: Հիմա ասենք Ֆեդոն կասին, որ ես մազոխիստ եմ, սիրում եմ գոռգոռալ, ու տփոց ուտել: Բայց խնդիրը դրանում չի: Խնդիրն այն է, որ սահմանադրական իրավունքի նորմերին համաձայն, ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում, մենք անընդհատ մաս ենք կազմում այսպես կոչված ընդդիմություն-իշխանություն պայքարին, ու ամեն անգամ պիտի սկզբունքորեն ներկայացնենք մեր դիրքորոշումը;
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.06.2008, 20:21:

  13. #73
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    վնասակարը Սերժի միտինգներն են
    դրանը միտինգ չի, դրանը <<երբ պարում են երգիչները>> շոուն ա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #74
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վերջ հանրահավաքներին

    ՊԱՅՔԱ՛Ր
    ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
    ԴԱՎԻԹ Կ. ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
    1) Հանրահավաքը տեղի է ունենում Սահամնադրության օրվա նախաշեմին: Այն Սահմանադրության, որը ներկայիս ավազակապետական բուրգի կողմից բազմիցս ոտնահարվել ու արհամարվել է, փոխարինվել հատուկ քննչական խմբի հրահանգներով: Հանրահավաքը ցույց կտա ժողովրդի հաստատակամությունը Հայաստանում վերականգնել խարխլված սահմանադրական կարգը:

    2) Հանրահավաքը տեղի է ունենում Գյումրիի փառահեղ հանրահավաքից անմիջապես հետո եւ նպատակ ունի ցույց տալու բոլորին, որ վճռական գյումրեցիներից էստաֆետն անցնում է ոգով նույնքան ամուր մայրաքաղաքին ու մոտակա մարզերին: Եվ հետո Հրազդանին: Եվ հետո Վանաձորին: Ու կրկին Գյումրիին: Ու կրկին Երեւանին: Եվ այդպես շարունակ:

    3) Հուլիսի 4-ի հանրահավաքը, ի տարբերություն նախորդ՝ հունիսի 20-ի համահանրապետական հանրահավաքի, իշխանությունների բութ քարոզչագործիքները եւ ստրկաբարո քարոզչամարդուկները չեն կարողանա պայմանավորել ԵԽԽՎ նստաշրջանով կամ ազգի զարթոնքը շաղկապել արտաքին ուժերին: Հանրահավաքը վերստին ու մեկընդմիշտ կամրագրի այն միանշանակ իրողությունը, որ Համաժողովրդական շարժումը ինքնաբավ, ինքնիշխան եւ իրոք համաժողովրդական է: Այն ապավինում է միմիայն հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին ու սեփական երկրի տեր լինելու կամքին:

    4) Հանրահավաքը վերահաստատելու է, որ ազատ եւ խաղաղ հավաքներին մասնակցելու համար, համաձայն մայր օրենքի, պետք չեն «դաբրոներ» կամ արտոնումներ: Հանրահավաքը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ոստիկանության մասին վերջերս հնչեցրած գնահատականի գործնական արտացոլումը: Այն եւս մեկ հնարավորություն կտա ոստիկանությանը ընտրելու՝ լինել մի խումբ ավազակապետերի սպասարկու քավության նոխազը, թե լինել ժողովրդի կողքին, ժողովրդի հետ եւ ապահովել այս կարեւոր հանրային միջոցառման մասնակիցների անվտանգությունը:

    5) Հանրահավաքը լինելու է մի անչափ կարեւոր հանգրվան Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Չի բացառվում, որ այն դառնա Կոնգրեսի ձեւավորման պատմական մեկնակետ, երբ տվյալ պահին ու տվյալ վայրում ժողովուրդը կվստահի իր ապագան հզոր գաղափարախոսության տեր ու ժողովրդավարության արդի ձեւաչափ ապահովող ուժին: Ինչքան լայն լինի հանրային մասնակցությունն այս քաղաքական կառույցում, այնքան ավելի համակարգված, վճռական եւ արդյունավետ կլինի ՀԱԿ-ի ղեկավարումը եւ պայքարի առաջնորդումը:

    6) Հուլիսի 4-ի հանրահավաքը կոչված է այս անմեղսունակ ավազակախմբին հասցնելու, որ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, որ ժողովուրդն ամենեւին չի հոգնի պայքարելուց, որ ժողովուրդը երբեք չի մոռանա մարտի 1-ը, որ ժողովուրդն իրեն համարում է նույնքան քաղբանտարկյալ, որքան զնդաններում պահվող շարժման առաջնորդները, եւ որ ժողովուրդն անդադար պայքարով կնվաճի ազատության աստվածատուր իրավունքը:

    7) Վերջապես, այս հանրահավաքը, ինչպես նախորդ հանրահավաքը, ինչպես բոլոր սպասվող բազմահազարանոց հանրահավքները, կայանալու է այն պարզ պատճառով, որ մերօրյա Հայաստանում չկա լեգիտիմ նախագահ կամ կառավարություն, եւ այս հանրահավքների միջոցով է ժողովուրդն իրականացնում իր բացառիկ սահմանադրական իրավունքը՝ իշխանությունը: Հանրահավաքներն են միակ իշխանական մարմինը, որի որոշումները ճանաչում է ժողովուրդը:

    Մասնակցելով հուլիսի 4-ի հանրահավաքին ճանապարհ ենք հարթում դեպի Ազատության հրապարակ: Պայքար, պայքար մինչեւ վերջ:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  2. Վերջ ԱՄՆ-ի գերիշխանությանը աշխարհում?
    Հեղինակ՝ Vitelios, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 23:35
  3. Էջի վերջ
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2008, 16:57
  4. վերջ Շահվերդյանների դարաշրջանին
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.07.2008, 00:03
  5. Արձակ. Վերջին անգամ վերջ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.09.2006, 17:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •