Ինքնահռչակ նախագահ Ս. Սարգսյանը շարունակում է ջանքեր գործադրել հանրության աչքերում Ռ. Քոչարյանի «պրեմնիկ» չլինելու համար: Պարոն նախագահը այս հարցում դիմել է նույնիսկ այնպիսի ռադիկալ քայլի, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների Ռ. Քոչարյանի «պատասխանատու» դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ընդունելը: Մասնավորապես Մոսկվայում Ս. Սարգսյանը ասել է. «Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»:
Իսկ ի՞նչ կասեն դաշնակները այս ամենի վերաբերյալԿասկածներ ունեմ, որ դաշնակցությունը կվարվի ինչպես միշտ: Այսինքն գրեթե ոչինչ չի անի, տեղները դեռ տաք ա: Իսկ «Հայ դատը» ի՞նչ կասի
![]()
Էջանիշներ