..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Արտաշես ջան:
Նախ, ես գրել էի որ Լևոնը երկիրն է կառավարել այդ տարիներին:
Թեև Ձեր եզրահանգումը շատ ճիշտ էր: Երկիր ղեկավարողը դառնում է նաև այդ երկրում տարվող պատերազմի գլխավոր հրամանատարը:
Հիմա հարց:
Ով էր պատերազմը ղեկավարում?
Խնդրում եմ առանց մերկապարանոց, անիմաստ հայտարարությունների ու ավելորդ հուզականության:
Փաստեր:

Մոդերատորական: Հարգելի ակումբցիներ, ես չեմ զլանա ջնջել իմ նկատած բոլոր վիրավորական ենթատեքստերով գրառումները: Իզուր մի չարչարվեք: Ափսոս է Ձեր ժամանակը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հանրահավաք անցկացնելը մտնում մարդու ազատ արտահայտման և տեղաշարժման սահմանադրական իրավունքի մեջ: Քննարկել սահմանադրությամբ ամրագրված այս իրավունքի օգուտ կամ վնաս տալը նույնն է ինչ քննարկել սահմանդրության մյուս կետերի՝ ասենք ՀՀ անկախ պետություն լինելու օգուտն ու վնասը, իսկ ՀՀ անկախությունը կամ սահմանդրությամբ ամրագրված մյուս իրավունքները կարող են վնասել միայն ադրբեջաններին կամ ստրկամիտներին: Թող մեկը հիմնավորի հանրահավաքի կամ ՀՀ անկախ լինելու վնասը. պատրաստ կլինեմ բանավիճելու:
Երբ որ նոր ընտրություններ կնշանակվեն ու քաղբանտարկյալներին կազատեն, այն ժամանակ էլ վերջ կլինի հանրահավաքներին…
Իմ կարծիքով մենք մի կյանք ենք ապրում և պետք է այդ կյանքից հաճույք ստանանք, այլ ոչ թե մտածենք, թե երբ պետք է գա տվյալ հերթական օրը, որ անիմաստ հավաքվենք, գոռանք, խբենք ու ջարդենք...
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Այս գրառումը փոխարկվել է հայերենի
Վերջին խմբագրող՝ Chuk: 27.06.2008, 23:56:

Ես կարծում եմ, որ թեման հանրահավաքների մասին էր, այլ ոչ թե ջարդարարների մասին: Գնահատականներ տալիս հաշվի առեք, որ խոսում եք Ձեր հայրենակիցների մի ստվար զանգվածի մասին, ուր կան բազմաթիվ խոհեմ, արտակարգ մարդիկ, ում գործողությունները բոլորովին չեն համապատասխանում Ձեր գրած սցենարին, ովքեր ունեն լրիվ այլ նպատակներ, ազնիվ մարդիկ են, ազատատենչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Չեմ մասնակցել հարցմանը, քանի որ ենթադրում եմ, որ օգուտ ասելով դուք հասկանալու եք միայն ասենք աշխատավարձերի ու թոշակների բարձրացնելը, ավանդների վերադարձը, ՀՆԱ երկնիշ տեմպերով աճը, շինարարությունը, հաջորդ տարի Եվրատեսիլում չորրորդից բարձր տեղ գրավելը և այլն: Եթե սրանք են ձեր սպասելիք օգուտները, ապա, հանրահավաքները ոչ մի օգուտ էլ չեն տալիս:
Իսկ ո՞վ ասեց, որ ամեն հանրահավաքից կոնկրետ, իմա նյութական, օգտակարություն է պետք ակնկալել: Իսկ ձեր սահմանադրական իրավունքների իրացումը օգուտ չէ՞:
Հարցը շատ պարզ է, հանրահավաք ենք անում, քանի որ ուզում ենք հանրահավաք անել: Դա մեր իրավունքն է:
Ավելացվել է 1 րոպե անց
100000000000 տոկոս:
Ավելացվել է 7 րոպե անց
Ոնց, բա դու չե՞ս մասնակցել էս վերջին հանրահավաքին, երբ վերջում Մատենադարանից քարը քարի վրա չթողեցինք, մատյաներենով էլ խարույկ վառեցինք ու շուրջը հրեական միասնության շուրջպար բռնեցինք:
Հայաստանի վարկանիշը դրանից հետո նենց մի հատ նվազեց, որ ոչ միայն էլ փող չեն տալու, դեռ մի բան էլ մեզանից են ուզելու, որ վարկանիշի վրա դնեն, հետ բարձրանա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 28.06.2008, 18:57: Պատճառ: Գրառման ավելացում

Արտաշես, ամբողջ հարցն էլ նրանում է, որ եթե վաղն էլ մեր հիմիկվա ընտրած ՃԻՇՏ մարդը սխալ անի, մենք` պայքարողներս, նույն կերպ դուս ենք գալու ու նրա դեմ ենք պայքարելու; Անձամբ ես դուրս եմ գալու ու պայքարելու եմ: Բա էլ ու՞մ համար են ընտրությունները, հանրահավաքները, բողոքի ակցիաները, իշանություն-ընդդիմություն ասածդ: Բա վաղը ասենք հիմիկվա ընդդիմությունը դարձավ իշխանություն, նրա դիմաց էլ պիտի նորմալ ընդդիմություն կանգնած լինի, որ կարճ ասած չհաբռգեն: Բա էսօրվա իշխանությունները հասել են հաբռգածության էս աստիճանին, քանի որ մինչը հիմա նորմալ ընդդիմություն չի եղել:
Իսկ էս վրջին երկու ամիսներին նորանշանակ նախագահի կոմից ընդունված մի քանի պոպուլիստականոտ որոշումների ու հայտարարությունների համար, բոլորս միաբերան պիտի շնորհակալություն ասենք ԼՏՊ-ին: Եթե չլիներ նրա ճնշումը, հիմա Սերոժը փաշի պես, ինչպես ՌՔ-ն վայելելու էր նախագահականի բոլոր կայֆերը: Իսկ դրա փոխարեն Սերոժը բավականին լուրջ կզզզած վիճակում է:
Ի՞նչ էր սպասում Սերոժը ընտրություններից ու ԼՏՊ մեջտեղ գալուց առաջ: Սպասում էր, որ ամեն ինչ հալած յուղի պես կանցնի, ինքը կզբաղեցնի փաշի թաղթը, ու ՌՔ պես կզբաղվի սրան-նրան բիզնես նվիրելով, փողերը կիսելով, ու մեկ ու մեջ կաֆե-ռեստորան-հյուրանոցի կարմիր լենտ կտրելով ու դա որպես տնտեսական փառավոր աճի ցուցանիշ ներկայացնելով: Իսկ ի՞նչ եղավ հիմա: ՍՍ ընդդիմության ճնշման տակ ստիպված է գոնե սկզբի համար նեղել հավատարիմ օլիգարխներին, պաշտոնները տալ ոչ նրանց ում խոստացել էր, ու սեցն բաներ: Կարճ ասած, ձև, որ հասարակական ճնշումը թուլացնի: Հենց ճնշումը թուլացավ, ՍՍ կվերադառնա փաշայի անհոգ կյանքին: Բայց ո՞վ կհավատա ՍՍ անկեղծությանը: Հազար ներողություն, միայն տավարի ցավը: Քանի որ, կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 28.06.2008, 19:12:
իշխանություններին օգուտ կտա, ժողովրդին՝ վնաս
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 28.06.2008, 20:51:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ես քվեարկել եմ, որ հանրահավաքները վնասում են...Այսինքն` հանրահավաքից վնասներն ավելի շատ են...
Ստորեւ նշել եմ, թե հատկապես ինչի՞ն եւ ո՞ւմ են վնաս:
1. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել իշխանություն յուրացրած վարչախմբի համար`հոգեբանական, առողջական, ֆինանսական առումով (այսուհետեւ` ՀԱՖ):
2. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել ՀՀ ԱԺ-ի թուլամիտ կամ ոչ թուլամիտ, անօրեն պատգամավորների համար~ՀԱՖ:
3. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել դատաիրավական մարմինների ներկայացուցիչների մի ստվար զանգվածի համար~ՀԱՖ:
4. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել բարձրաստիճան բազմաթիվ չինովնիկների համար, որոնք աչքի են իրենց անօրինական գործունեությամբ~ՀԱՖ:
5. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել ոստիկանական համակարգի բազմաթիվ բարձրաստիճան աշխատակիցների համար, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր կրակեցին մարտի մեկին~ՀԱՖ:
6. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել հանցավոր վարչախմբի մերձավոր, լկստված բիզնեսմենների, նրանց լակոտների եւ սրանց ախպերության, ախռանիկության համար~ՀԱՖ:
7. Ահավոր վնասակար են եւ կարող են հետագայում վնասակար լինել բարոյականությունից բոմժ բազմաթիվ անհայրենիք-հայրենասեր մտավոռականների , երկչոտ-երգիչների եւ սրանց նման այլ խլեզների համար~ՀԱՖ:
8. Վնասակար կլինեն նաեւ քաղաքական տարաբնույթ խլեզների ու ոջիլների համար~ՀԱՖ:
Միակ մարդը, որ չպիտի տուժի` դա մեր ազգի հերոս, խիզախ մենուան է:![]()
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 28.06.2008, 21:36: Պատճառ: :Ճ
վնասակարը Սերժի միտինգներն են
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ