TuroJan, եթե կարող ես "լուսավորել" մեզ, "լուսավորիր"…եթե "տեղյակ" ես, "տեղեկացրու", թե չէ սմայլիներով բանավեճ չի ստացվի
Ինչ վերաբերվում է անձնականիդ մասին կարծիքիս, ապա դա պայմանական կարծիք է (եթե…ապա), որը լիովին արտոնված է ինչպես նաև կարծիք հայտնելը: Այ եթե ես քեզ վիրավորեմ այն ժամանակ խնդրեմ, բողոքիր որտեղ հարկն է…Իսկ եթե բանավիճել չգիտես, ապա կարիք չկա բանավեճ սկսել, մենք քեզ կհասկանանք
Լավ նկար էր
Դաշնակները չէի՞ն, որ ընտրություններից անմիջապես հետո հայտարարեցին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, բայց, որոշ ժամանակ անց, միացան այդ իշխանություններին՝ կազմելով կոալիցիա: Նախ՝ հայտարարում են, որ իշխանությունները քրեական հանցագործություն են կատարել, այնուհետև միանում են այդ նույն իշխանություններին: Ի՞նչ կարելի է սպասել այդպիսի վարքագիծ ունեցող կուսակցությունից![]()
Зимой и летом одним цветом
ԻՆՔՆԱԲՈՒԽ ԻՆՔՆԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
«Կոալիցիան ընդդիմություն է առկա իրականությանը, եւ մենք այդ դերի մեջ հետեւողական ենք լինելու», հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
«ՉԻ» - Ճիշտն ասած, իշխող կոալիցիայի մասին ինչ ասես լսել էինք, բայց որ իշխող կոալիցիան ընդդիմություն է, չէինք պատկերացնում: Նման բան կարող է լինել կամ կոշմարային երազներում, կամ ՀՅԴ անդամների ելույթներում:
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում կոալիցիան պատրաստվում է չարտոնված հանրահավաք անցկացնել եւ պահանջել կոալիցիայի հրաժարականը: Ավելին. այս պահանջի մերժման դեպքում կոալիցիոն ուժերը մտադիր են պիկետ կազմակերպել ԱԺ մուտքի մոտ եւ խոչընդոտել իրենք իրենց մուտքը խորհրդարան: Եթե քաղաքական պայքարի այս մեթոդն էլ չօգնի, նրանք դիմելու են միջազգային կառույցներին եւ պահանջելու են ստեղծել անկախ հանձնաժողով` իրենց գործունեությունը ստուգելու համար:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխող կոալիցիան իսկապես ընդդիմություն է, բայց ոչ թե «առկա իրականությանը», այլ պետությանը, ժողովրդին, եւ իհարկե` առողջ տրամաբանությանը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, օրերս Հայ հեղափոխական դաշնակցությունը պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանին` Հայաստանից չարտաքսել Ժիրայր Սեֆիլյանին: ՀՅԴ-ում գիտակցում են, որ Սեֆիլյանին արտաքսելու դեպքում` իրենք լուրջ խնդիրներ կունենան Լիբանանում, քանի որ այս իշխանության հետ պատասխանատվություն են կիսում:
«ՀԺ»
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ