Երեկ երեկոյան մեր հին ընկեր Վահանը հեռուստացույցով (Հ2-ով) հայտարարեց, որ հենց ընտրվի նախագահ, Ադրբեջանի հետ Ղարաբաղի բանակցություններում, ի ցույց համայն աշխարհի, առաջարկելու է Ադրբեջանին, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունեն ինչ-որ պակտ - միմյանց վրա չհարձակվելու մասին: Դրանից հետո նոր կարելի է փոխզիջումների մասին խոսել:
Իմ կարծիքով սա շատ սխալ քայլ է:
Բացատրեմ թե ինչու: Սա նշանակում է կանգնեցնել Ադրբեջանին երկընտրանքի առաջ, որը կարող է վերջինս օգտագործել աշխարհի առջև որպես "իրեն տուպիկ քցել" (ի դեպ, Ադրբեջանին ավելի լավ է հաջողվում ի ցույց աշխարհի հայտարարություններ անելը), և կարող է հենց հարձակվել Հայաստանի վրա: Ինչ է նշանակում "Արի չհարձակվենք", միթե վերջին 10 տարում հարձակվել ենք? Եթե ուղեղումդ այդպիսի միտք է ծագել, ուրեմն հարձակվել ես, դե կեր:
Առանց այդ էլ հիմա աշխարհում մեր վարկանիշը հայտնի է այդ պատերազմում որպես հարձակվող ժողովուրդ, ինչ կարիք կա դա նորից ապացուցել:
Մյուս կողմից` տրամաբանորեն` հաշտություն խնդրում է կամ նա, ով զգում է որ թույլ է, կամ նա, ով այդ քայլով նախապատրաստվում է հարձակման: Երկու դեպքում էլ Ադրբեջանին ձեռնտու է հարձակվելը:
Չգիտեմ ինչպես ստացվել արգումենտին առարկելը, եթե հարցեր կան, խնդրեմ, ավելի կմանրամասնեմ կարծիքս:
Շնորհակալություն:
Էջանիշներ