Էս թեմայում կարծեմ չեմ գրել: Հիշողությունից էնքան էլ լավ չեմ, առաջին տպավորությունները երբեք չեմ տպավորեցնում, իմ դեպքում կարևորը հետագան ա: Ու հիմա էլ, որ գրեմ, գրելու եմ հետագայի հետ խառը, քանի որ լուրջ կարող է չհիշեմ առաջին տպավորությունը: Դե, սկսեմ:

Գժուկ - Տպավորություններս լավն են, միանշանակ լավ մարդ է, բայց չգիտեմ, հենց սկզբից ասել եմ ու հիմա էլ եմ ասում, մի տեսակ վանում է ինձ: Ոնց ասեմ... Չգիտեմ: Ինչ-որ բան էն չի ու չեմ հասկանում ինչը նենց չի:

Dayana - Վայ, էս աղջիկը հաստատ հրեշտակ ա Բա անմեղ ժպիտը, միամիտ մտքերը Չէ էլի, երկրագնդի վրա այդքան մաքուր չեն լինում: Շուտով կփչանա:

Ձնծաղիկ - կարելի՞ է լռեմ պարզապես ու էլի մի հատ Էն ա, որ հազվադեպ է մեզ հաճույք պատճառում իր ներկայությամբ:

Tigran Adunts - Առաջին տպավորություն «Էսա կխբի... Այ հիմա կխբի... Վերջ, խբելուա, ձև չունի... Վայ, գնաց Չխբեց »

Surpr!Se - էս ինչ ամաչկոտ տղայա... Ես բացելու եմ իրեն:

Աթեիստ - Վայ, ինքը Վեռայի ընկերն ա... Հետագայում կարծիքս չեմ փոխել

Sosoyan - «Էս տղեն հաստատ Սոսոյանն ա Վայ, զարմացած դեմքիս ա նայում... Տֆու, ժպտում եմ, էսա կասի գիժ ա... Վայ, լավ ա Դայուշը էկավ» Կարծիքս չի փոխվել, հենց տեսնում եմ, ժպտում եմ

Selene - Վա՜յ, էս ինչ ամաչկոտ ա Նայում ես դեմքին ու ինքը ամաչում ա, դրանից սկսում ես դու էլ ամաչել

Chuk - Յախք, էս ո՞վ ա

Մոգական Լապտերիկ - «Վախ, աչքերը Սենց չի լինում իրականում»

Javakhq - «Էսա կխբի... Այ հիմա կխբի... Վերջ, խբելուա, ձև չունի... Վայ, գնաց Չխբեց »

Երկնային - Ամբողջ հանդիպմանը պարզում էի եկե՞լ ա, թե՞ չի եկել: Կար ու չկար