User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 71 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ընդհատակյա պայքարը

  1. #61
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Racer, ախպեր, շատ արագ ես քշում ու կողքերդ չես նայում… պայքարը հենց օրինականության հաստատման համար է և դա անօրինական ճանապարհով չի կարելի անել…ԼՏՊ-ի ընտրած ներկա ուղին տանում է դեպի հասարակության քաղաքացիական ինքնագիտակցության և քաղաքական կրթության բարձրացման, որը և կհանգեցնի միանշանակ իշխանափոխության: Բարձր քաղաքացիական ինքնագիտակցությամբ օժտված հասարակությանը խաբելը շատ դժվար է (ես կասեի անհնար) և նա չի հանդուրժի սրա նման խեղկատակ ռեժիմին:

    Գործիքի մասին: Հա… ԼՏՊ-ն համոզում է, որ ինքը գործիք է, միջոց է …ինչ: Նա եթե Վազգենի ձեռին գործիք լիներ, հրաժարական չէր տա այլ հլու հնազանդ կաներ այն ինչ փորձում էին թելադրել ու կմնար հախագահ, բայց նա դա չարեց… հետագա դեպքերը ցույց տվեցին, թե ով ում ձեռքում էր գործիք և ով դարձավ գործիք…Այն որ ԼՏՊ-ի անկեղծությանը չես հավատում ինձ մոտ դա ավելի զարմանք է առաջացնում, քանի որ քո ալտերնատիվներն են դառնում Արթուրիկը, Վահանը, Դհոլը և այլն…
    Մեֆիստոֆել, դեմ չեմ օրինական պայքարին ու օրինական միջոցներով իշխանափոխություն իրականացնելուն, նամանավանդ բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն ունեցոց հասարակությունում: Բայց, ժողովրդին խոստումներ տալու ու ներողություն խնդրելուց բացի թող նախօրոք մի քանի տարի աշխատանք տաներ որ ժողովրդին ապացուցեր իր մտքերի ու գործերի մաքրությունը: Ինչ ա արել որ խոստումներին հավատամ: Իսկ ինչ գարանտիա կա որ ԼՏՊ-ն ընտրվելուց հետո չէր նստելու աթոռին ու ասեր «Ըհըը՜, surprise! King is back!
    Խոստումներ տալուց, ժողովրդի ձայները գողանալուց, բասկետբոլ խաղալուց, երգելուց ու պարելուց բոլորն էլ լավ են:
    ԱԲ, ՎՀ և այլն իմ համար ընդհանրապես ալտերնատիվա չեն:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  2. #62
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Racer-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, ժողովրդին խոստումներ տալու ու ներողություն խնդրելուց բացի թող նախօրոք մի քանի տարի աշխատանք տաներ որ ժողովրդին ապացուցեր իր մտքերի ու գործերի մաքրությունը:
    Իր հարցազրույցներից մեկում /Ա1պլյուս/ Լտպ-ն ասաց, որ եթե վաղուց խոսեր այս ամենի մասին, կվերածվեր հասարակ, անհետաքրքիր, ձանձրացնող գործչի: Իսկ այսքան տարվա լռությունից հետո խոսելը ուշադրություն է հրավիրում:
    Կարծում եմ` ճիշտ է: Արշակ Սադոյանը չէր ասում? Ասում էր...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #63
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    ՊԱՅՔԱՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ

    Կիրակի օրը Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունները մի շարք հարցեր առաջ բերեցին. արդյո՞ք դրանց արդյունքները կանխատեսելի էին, եւ ինչպե՞ս դրանք կազդեն Համաժողովրդական պայքարի վրա:

    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասում է, որ նախ շատ դրական քայլ էր այն, որ շարժումը ներկայացուցիչ ունեցավ այդ ընտրություններում: «Անկախ արդյունքներից, սա ամենակարեւոր հետեւությունն է, քանի որ Մեսրոպ Մեսրոպյանը, այնուամենայնիվ, մեծ գլխացավանք ստեղծեց իշխանությունների համար»,- ասում է Սուրենյանցը: Հարցին, թե արդյունքը կանխատեսելի՞ էր, Սուրենյանցը պատասխանում է. «Իհարկե: Սպասել, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ընտրությունների որակը Հայաստանում պիտի փոխվեր, առնվազն միամտություն կլիներ: Չմոռանանք, որ մենք երկիր ենք, որտեղ կան քաղբանտարկյալներ: Իսկ նման երկրում ընտրությունների որակը հենց այսպիսին էլ պիտի լիներ»: Այնուհետեւ Սուրենյանցը հավելում է. «Դա չի նշանակում, որ ընդդիմությունը պիտի հիասթափվի եւ ընտրություններին էլ չմասնակցի: Ընդհակառակը, սա հուշում է, որ ընդդիմությունը պետք է շատ ակտիվ մասնակցի տեղական բոլոր ընտրություններին»: Իսկ ընտրությունների արդյունքները ինչպե՞ս կազդեն ընդդիմության պայքարի վրա. «Միայն դրական, որովհետեւ արդյունքը էական չէր, կարեւորն այն էր, որ ընդդիմությունը իր էլեկտորատը մոբիլիզացնելու հարթակներ է գտնում, իսկ դրանցից մեկը ընտրություններին մասնակցելն է»,- ասում է Սուրենյանցը` հավելելով, որ ավելի քաղաքականացված ընտրություններում (ասենք` Երեւանի քաղաքապետի ընտրություններում) ընտրակաշառքն ու ադմինիստրատիվ ռեսուրսը այլեւս չեն օգնի: Հրազդանի քաղաքապետի ընտրություններին անմիջականորեն հետեւել է նաեւ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նախ պատմեց, թե ինչո՞ւ էր ինքը այցելել Հրազդան. «Լուրեր էին պտտվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը իր տեղերը տվել է իշխանական թեւին, եւ հիմնական լուրեր տարածողը ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանն էր: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ ինչքան նա մեզ բացասական գնահատական է տալիս, նշանակում է` այնքան լավ ենք աշխատում: Հիմա բացատրեմ` ինչումն էր հարցը: Մեսրոպ Մեսրոպյանը մինչեւ ընտրություններին մասնակցելը ՀՀԿ անդամ էր, եւ երբ ձեւավորում էին տեղամասային հանձնաժողովները, ԸԸՀ մեր անդամը չէր կարող պատկերացնել, որ մի քանի օր հետո Մեսրոպյանը լինելու է ընդդիմության ներկայացուցիչը: Քանի որ մենք ունեինք ընդամենը 11 լիցենզավորված անդամ, ովքեր Չարենցավանի բնակիչ էին, մնացած տեղերում ԸԸՀ մեր անդամը ներգրավել էր լիցենզիա ունեցող այլ կուսակցությունների անդամների, որոնց քիչ թե շատ վստահել էր որպես կարգապահ մարդկանց: Արդեն հանձնաժողովները ձեւավորված էին, երբ Մեսրոպյանը խնդրեց այդ տեղերը հատկացնել իրեն, բայց քանի որ հետկանչի մեխանիզմներ չկան, մենք չէինք կարող այդ տեղերը նրան հատկացնել»,- բացատրեց տիկին Թադեւոսյանը: Այդ իսկ պատճառով վերջինս գնաց գործընթացը մոտիկից վերահսկելու: Ընդհանուր առմամբ, տիկին Թադեւոսյանը կազմակերպչական գործընթացը դրական գնահատեց` նշելով, որ հենց տեղամասերում կեղծիքներ չեն եղել: «Սակայն դա չի նշանակում, որ այդ դրական միտումը դրսում էլ էր պահպանվում: Մենք մի քանի ահազանգերի հետեւից գնացինք եւ հայտնաբերեցինք ընտրակաշառքի բաժանման դեպքեր: Չնայած չկարողացանք բռնել կաշառքը բաժանողին, բայց կարողացանք կանխել. մեզ տեսնելով` նրանք փախուստի էին դիմում եւ թե հետո որտե՞ղ էին շարունակում պրոցեսը, մենք չգիտենք: Համենայնդեպս, մենք ականատես եղել ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»,- նշեց տիկին Թադեւոսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ այս ամենի մեջ մեղավորություն ունեն ընտրակաշառք վերցնողները, ովքեր վերցնելով իրենց տված գումարը` չեն մտածում, որ հետո քաղաքապետը այդ փողը «հանելու էե իրենց գրպաններից: Բայցեւայնպես տիկին Թադեւոսյանը չի կարծում, թե այսքանից հետո պայքարն անիմաստ է. «Պայքարը միշտ էլ իմաստ ունի շարունակել»,- շեշտում է նա: Իր հերթին, երեկ հայտարարություն է տարածել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը: «Ցավով արձանագրում եմ, որ մայիսի 25-ին Հրազդանում անցկացված քաղաքապետի ընտրություններն ընդամենը լրացրեցին մեր երկրում իրականացվող խայտառակ միջոցառումների շարքը: Հերթական անգամ կեղծվեցին ընտրությունների արդյունքները: Մինչդեռ բացառիկ հնարավորություն կար իրականացնելու ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Իշխանական թեկնածուին եւ նրա նախընտրական շտաբի աշխատակիցներին իրավունք վերապահվեց նախընտրական քարոզարշավի ընթացքում համատարած կերպով ընտրակաշառք բաժանել քաղաքի բնակչությանը, որը կանխելու նպատակով որեւէ լուրջ միջամտություն չարեցին պետական համապատասխան մարմինները...: Դիմում եմ բոլոր այն 6042 հրազդանցիներին, որոնք ընտրություններում իրենց ձայնը տվել են ինձ. սիրելի հրազդանցիներ, հիասթափության կարիք չկա, մենք այսօր միասին կարողացանք լսելի դարձնել մեր դժգոհության ձայնը եւ նույն քաղաքական թիմով վաղը շարունակելու ենք պայքարը բոլոր այն անօրինականությունների դեմ, որոնք արմատավորվել են մեր քաղաքում եւ քաղաքի ազգաբնակչության մեջ...: Կոչ եմ անում զինվել համբերությամբ ու քաղաքական կամքով, մեր պայքարը շարունակվում է, եւ հենց այսօրվանից մենք պետք է պատրաստվենք հաջորդ ընտրություններին»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

    Քրիստինե Խանումյան
    Зимой и летом одним цветом

  4. #64
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Բոլոր ազատատենչ երիտասարդները հունիսի 18-ին, ժամը 18.00 հրավիրվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (Հ/Ա Բ1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25)` Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսին մասնակցելու համար: Կոնգրեսին ելույթ են ունենալու Համաժողովրդական շարժման մաս կազմող քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և մի շարք երիտասարդական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ անհատներ: Կոնգրեսի վերջում կհրապարակվի համատեղ հայտարարություն:
    ալիքը մեծանում ա ու թափ առնում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #65
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը


  6. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Բայց դեմք ա

  7. #67
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    բայց ի՞նչ կապ ունի Վանոն ընդհատակյա պայքարի հետ

  8. #68
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը


  9. #69
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    չաշխատում ա

  10. #70
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    չաշխատում ա
    լավ էլ աշխատում ա

  11. #71
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդհատակյա պայքարը

    Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ էլ աշխատում ա
    չի աշխատում

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13
  3. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.11.2008, 00:08
  4. Պայքարը դատարաններում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.06.2008, 12:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •