User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    ՄՈՍԿՎԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

    Երեկ մենք հրապարակել էինք նախօրեին ռուսական հեղինակավոր «Արգումենտի ի ֆակտի» թերթում լույս տեսած «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը» հոդվածի առավել ուշագրավ հատվածները: Ճանաչված վերլուծաբան Եկատերինա Սոկոլովայի հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր ընթերցողների շրջանում: Երեկ խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել. ընթերցողները խնդրում էին հոդվածն ամբողջությամբ տպագրել, ինչն էլ մենք անում ենք:

    «ԱՐՅՈՒՆՈՏ» ՇԱԲԱԹՎԱ 100-ՐԴ ՕՐԸ


    «Հունիսի 8-ին լրացավ Հայաստանի ողբերգական իրադարձությունների 100-րդ օրը, երբ իշխանություն-ընդդիմություն հակամարտության արդյունքում Երեւանի փողոցներում զոհվեց առնվազն 10 եւ վիրավորվեց ավելի քան 200 մարդ:

    Ընդդիմությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչեց, դրան հետեւած բողոքի զանգվածային հանրահավաքները չտեսնված թափ հավաքեցին: Դրանց գագաթնակետը դարձավ փետրվարի 26-ը, երբ իշխանության կազմակերպած «այլընտրանքային» հանրահավաքի մասնակիցները «վազեցին» դեպի ընդդիմություն, եւ ընդդիմության առաջնորդ, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի մոտ նետեցին իշխող կուսակցության դրոշները:

    Ականատեսների վկայությամբ, այդ օրը Ազատության հրապարակում եւ մերձակա փողոցներում մոտ կես միլիոն մարդ կար: Անխուսափելիորեն մոտենում էր Սահմանադրական դատարանում ընդդիմության հայցի քննարկման օրը, եւ իշխանությունները հանկարծ հստակ հասկացան, թե նման պայմաններում ինչպիսին կլինի ՍԴ-ի վճիռը: Փետրվարի 29-ի երեկոյան հեռուստատեսությամբ ելույթ ունենալով` նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ թեպետ «իշխանությունների համբերությունը անսահման չէ, իրենք պատրաստ են սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը» եւ... ընդամենը մի քանի ժամ անց, մարտի 1-ին, առավոտյան 6 անց 30-ին խաղաղ քնած վրանային ճամբարի վրա ոստիկանական մահակների տարափ տեղաց: Ազատության հրապարակի ջարդը` տասնյակ ծեծվածներով ու վիրավորներով, որոնց թվում կային նաեւ կանայք եւ երեխաներ, նույն օրվա երեկոյան եւ գիշերը բերեց էլ ավելի ողբերգական իրադարձությունների... Այսուհետ 2008թ. մարտի 1-ը կրում է «արյունոտ շաբաթ» անունը:

    Նույն օրն էլ Ռ. Քոչարյանը 20 օրով «արտակարգ դրություն» մտցրեց, եւ այդ պայմաններում Սահմանադրական դատարանը հաստատեց ԿԸՀ-ի որոշումը: Իշխանությունները ամեն ինչում մեղադրեցին ընդդիմությանը, ողջ երկրով մեկ ԱԱԾ եւ ոստիկանության մեկուսարաններ նետվեցին Լ. Տեր-Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ, իսկ Առաջին նախագահն ինքը չհայտարարված տնային կալանքի տակ հայտնվեց: Ամբողջ այդ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ ապրիլի 9-ի երդման արարողությունը, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը լռում էր:

    Ի՞նչ է այսօր կատարվում Հայաստանում 100 օր անց: Ավաղ, իշխանությունների բոլոր հաշվարկները` թե ժամանակի ընթացքում ամեն ինչ կհանդարտվի, իրավիճակը նորմալ հուն կմտնի, չարդարացան: Ընդդիմադիրների ձերբակալությունները, դատավարությունները, տնտեսական պատժամիջոցները անհնազանդ գործարարների նկատմամբ, հալածանքները ակտիվիստների դեմ չվախեցրին ժողովրդին: Ամեն օր հարյուրավոր մարդիկ հավաքվում են Հյուսիսային պողոտայում, որտեղ մարդիկ տեղեկանում են լուրերին... Ողջ երկրով մեկ զանգվածային հացադուլի ակցիաներ են ընթանում, նորանոր բողոքավոր երիտասարդական կազմակերպություններ են ստեղծվում... Մայիսի սկզբներին կայացած Համաժողովրդական շարժման կոնգրեսը ցույց տվեց, որ ընդդիմությունը շարունակում է հասարակության մեծ աջակցությունը վայելել եւ նախկինի պես տրամադրված է վճռականորեն: Կարծես թե այս անգամ Հայաստանի ժողովրդին թունդ վիրավորեցին: Այդ չարաբաստիկ օրվանից ի վեր Ազատության հրապարակը «պաշտպանող» ոստիկանական շղթան, ընդդիմադիրների ձերբակալությունները եւ նրանց նկատմամբ դատավարությունները, որտեղ «վկայի» դերում ոստիկաններ են հանդես գալիս, անհնազանդ գործարարների նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, քիչ թե շատ ակտիվ քաղաքացիներին անընդհատ ոստիկանություն բերման ենթարկելը չկարողացան ժողովրդին վախեցնել: Ամեն օր հարյուրավոր շահագրգռված մարդիկ հավաքվում են «կալանավորված» Ազատության հրապարակին հարող Հյուսիսային պողոտայում, որտեղ ընթանում է տեղեկությունների փոխանակում, հայտարարվում է, թե հաջորդ օրը որ դատարանում եւ երբ պետք է լսվի Տեր-Պետրոսյանի այս կամ այն կողմնակցի գործը: Բուն դատավարությունները` առանց բացառության, անցնում են ընդդիմադիրների «պաշարման» պայմաններում, ովքեր պահանջում են քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել: Ողջ երկրով մեկ հացադուլի զանգվածային ակցիաներ են ընթանում, ծնվում են նորանոր բողոքավոր երիտասարդական կազմակերպություններ: Ապրիլի 24-ին, 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այս տարի, ըստ էության, գործող իշխանությունների դեմ բազմահազարանոց ցույցի առիթ հանդիսացավ: Իսկ մայիսի սկզբներին կայացած Համաժողովրդական շարժման կոնգրեսը ցույց տվեց, որ ընդդիմությունը շարունակում է վայելել հասարակության մեծ աջակցությունը եւ նախկինի պես տրամադրված է վճռականորեն:

    Կոնգրեսը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Այլ խոսքերով, ընդդիմությունը վարչախմբին երկընտրանքի առջեւ է դրել. կամ դուք արժանապատվորեն հեռանում եք, կամ էլ ձեզ են «հեռացնում»: Սա դատարկ սպառնալիք չէ. եթե նախագահական ընտրությունների ժամանակ բողոքական ընտրազանգվածը` միայն պաշտոնական տվյալներով կազմում էր մոտ 45%, ապա միայն կարելի է պատկերացնել, թե ինչքան է դարձել այն Արյունոտ շաբաթից հետո...

    Վարչախումբը գերադասում է ձեւ անել, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունենում: Ակնհայտ է խորը ներքաղաքական ճգնաժամը, սակայն, երեւում է, միակ բանը, որ գրգռում է վարչախմբին, շուտով սկսվող ԵԽԽՎ ամառային նստաշրջանն է, որտեղ ապրիլյան 1609 բանաձեւի պահանջների կատարման վերաբերյալ հաշվետվություն պետք է տրվի: Խնդիրը հեշտերից չէ. բանաձեւի պահանջների կատարումը, փաստորեն կնշանակի Համաժողովրդական շարժման դիրքերի ամրապնդում, իսկ եթե անտեսեն, ապա դա կբերի ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուն: Ելքը մեկն է` ստեղծել պահանջները կատարելու պատրանք: Եվ այդ ուղղությամբ աշխատանքը եռում է. ստեղծվում են տարբեր հանձնաժողովներ, մեկ խորհրդարանին, մեկ նախագահին առընթեր, ձեւավորվում են հասարակական խորհուրդներ եւ պալատներ, «հասարակական լայն քննարկումների» իմիտացիա է արվում եւ այլն: Իրականում այդ ամենը ոչ մի կապ չունի երկրում առկա ճգնաժամի իրական կարգավորման հետ: Երկխոսության դուռը բացելու ժամանակը անվերադարձ բաց է թողնված: Ճակատագիրը դրա համար միայն մեկ օր տվեց` ապրիլի 9-ը` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի օրը, որը համընկավ մարտի 1-ի զոհերի քառասունքի հետ: Այդ օրը Սերժ Սարգսյանը կարող էր ազատ արձակել քաղբանտարկյալներին: Թերեւս դա նախաձեռնությունը խլելու միակ հնարավորությունն էր: Նա չօգտվեց դրանից եւ իրավիճակը վերջնականապես փակուղի մտցրեց: Իսկ այս ընթացքում ընդդիմությունը շարունակում է ծավալվել: Այսպես, օրերս Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարել է, որ մտադիր է հանրահավաք անցկացնել հունիսի 20-ին, ըստ էության, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման նախօրյակին: Ընդ որում, Շարժման ղեկավարները հայտարարել են, որ հանրահավաքը կկայանա անկախ իշխանությունների թույլտվությունից: Եվս մեկ անելանելի վիճակ. թույլ տալ - նշանակում է զիջել, թույլ չտալ - հղի է նոր գլխացավանքներով:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Դժվար է մտածել, որ «վերեւներում» չեն հասկանում իրենց դրության ողջ բարդությունը: Իշխանության միջանցքներում ավելի հաճախ են կասկածում, որ նոր նախագահը ի վիճակի է իրավիճակը իր ձեռքը վերցնել եւ կարգավորել ներքաղաքական ճգնաժամը: Եվ իսկապես, այն, ինչ առկա է այսօր Հայաստանում, ավելի շատ անիշխանության է նման. վարչախմբի չափազանց ցածր լեգիտիմությունը, ներքին ճղճիմությունները, հասարակության լայն աջակցությունը վայելող ընդդիմության անզիջողականությունը, երկրում ժողովրդավարությունը վերականգնելու` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի պահանջները - այս ամենը վարչախմբի ամրության մեջ լուրջ կասկածելու հիմքեր է տալիս: Փաստորեն, Հայաստանի նորընտիր նախագահի միակ «հույսն ու թիկունքը» այսօր մնում է Ռուսաստանը: Եվ այսօր Հայաստանում դա չհասկացողները շատ քիչ են:

    Պետք է նշել, որ որոշ քաղաքագետներ դեռ մինչեւ նախագահական ընտրությունները զգուշացրել էին Մոսկվային, որ ժողովրդականություն չվայելող Երեւանի ռեժիմին անվերապահորեն աջակցելը, ընտրությունների արդյունքներից անկախ, կհարվածի Կրեմլի հեղինակությանը, որ չի կարելի նույն գետը երկու անգամ մտնել: Ի վերջո, «ռազմավարական գործընկեր» հասկացությունը միշտ չէ, որ նույնացվում է իշխող վարչախմբի հետ, եւ ռուսամետ տրամադրությունները երկրում չեն սահմանափակվում Երեւանի վարչական շենքերով: Բայց սա արդեն անցյալ է, եղածը հետ չես բերի: Իսկ հիմա՞: Ակնհայտ է, որ հայ-ռուսական երկարաժամկետ հարաբերությունները պետք է վեր դասվեն Հայաստանում որեւէ քաղաքական խմբավորման շահերից, եւ ռեժիմի հետագա աջակցությունը կհանգեցնի Հայաստանում Ռուսաստանի շահերի էլ ավելի թուլացմանը: Մյուս կողմից, սեփական «հովանավորյալից» ծածուկ կողմ քաշվելը նույնպես վատ է: Համենայնդեպս, նույն հայկական հասարակայնության աչքերում: Մնում է մի բան. Սերժ Սարգսյանին մատնացույց անել, որ նա պետք է ապացուցի իր ունակությունը. գտնել հայ հասարակության համար ճիշտ եւ ընդունելի որոշումներ` ձգձգվող ճգնաժամը ոչ ուժային մեթոդներով հաղթահարելու համար, կամ էլ ընդառաջ գնալ հայ հասարակության պահանջին եւ արտահերթ ընտրություններ անցկացնել: Ռուսաստանը այդ դեպքում ոչինչ չի կորցնի. Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը Համաժողովրդական շարժման ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով միգուցե ավելի մեծ չափով է հավատարիմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության սկզբունքներին:

    Դա կլինի ճիշտ եւ պատասխանատու քայլ. 100 օրը բավական է իրավիճակը վերաիմաստավորելու համար:

    Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում ներքին լարվածությունն անդրադառնում է նաեւ Ռուսաստանում հայ համայնքի ներսում: Վերջին ժամանակներս Ռուսաստանում եւ հատկապես Մոսկվայում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ եւ հավաքներ, որտեղ հայ համայնքի ակտիվիստները մեծ հետաքրքրությամբ եւ տագնապով քննարկում են Հայաստանում ստեղծված իրավիճակը:

    Հայաստանի իրավիճակի վերաբերյալ հասարակական քննարկման ժամանակ Մոսկվայի «Միաբանություն» Հայկական Ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը նշեց, որ վերջին ժամանակներս Հայաստանի բարձրաստիճան այրերը ավելի հաճախ են սկսել անորոշ եւ ոչինչ չասող խոսամոլությամբ զբաղվել:

    Մասնավորապես, նա գտնում է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության մասին փիլիսոփայելուց առաջ երկրի ղեկավարությունը ավելի ճիշտ կաներ, եթե զբաղվեր իր երկրով եւ չփորձեր արտաքին աշխարհի համար կեղծ տեսարաններ ստեղծել, հատկապես արտերկրի իր մասնավոր գործընկերների համար:

    Ակնհայտ է իմիտացիոն գործընթացը, ինչպես նաեւ դաժան ուժային մեթոդներ կիրառելու հարցի խնդրի կոծկումը, որի արդյունքում սպանվել էին 10 եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ: Վերջերս երկրի խորհրդարանում մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ օմբուդսմենի արտահերթ զեկույցի քննարկումների ժամանակ, երկրի դատախազը հայտնագործություն կատարեց, որ ոստիկանական զորքերը ղեկավարում է երկրի ոստիկանապետը: Բացի այդ, միգուցե վերջիվերջո կպարզվի, թե ով եւ ինչու էր ղարաբաղյան ճակատից շտապ զորքեր տեղափոխել Երեւան` դրանով իսկ խուճապ առաջացնելով Ղարաբաղի բնակիչների շրջանում, մանավանդ երբ Բաքուն ռազմաշունչ հայտարարություններ է անում:

    Կարախանյանի կարծիքով, մյուս աբսուրդն այն է, որ բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ թվում ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, եւ եւս երեք գործող պատգամավոր արդեն 3 ամիս կալանքի տակ են, բայց նրանց նկատմամբ դեռ ոչ մի իրական քննչական գործողություն չի իրականացվել: Կարելի է պնդել, որ նրանց պահում են որպես քաղբանտարկյալներ ավելի վատ ժամանակների համար: Երկրում բռնությունների քաղաքականությունը ավելի մեծ թվով քաղաքացիների է զոհ դարձնում եւ երբ նույն զոհերը սկսում են դիմադրել, դեմագոգ քարոզչամեքենան նրանց անմիջապես հայտարարում է երկրի, եւ ըստ էության, վարչախմբի թշնամիներ:

    Կարախանյանը գտնում է, որ Հայաստանի բնակչությունը ակնկալում է իրական փոփոխություններ եւ լեգիտիմ իշխանություններ: Սակայն այս պահին Հայաստանի ժողովուրդը դրան կարող է հասնել միայն իր համառությամբ եւ պայքարով:

    Կարախանյանի կարծիքով, հունիսի 20-ի հանրահավաքի անցկացման մերժումը կարող է ճակատագրական լինել Հայաստանի իշխանությունների համար: Ավելի խելամիտ կլիներ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր տրամադրել եւ բացառել զինված խմբավորումների օգտագործումը ցուցարարների դեմ:

    Կարախանյանը վստահ է, որ այս փուլում Հայաստանի համար հատկապես կործանարար է քաղաքական արկածախնդրությունը, որը արտաքին ուժերի հակասությունների վրա է հաշվարկված, ինչպես նաեւ երկրի ղեկավարության քաղաքականությունը` ազգային պետական շահերը պաշտպանելու պատասխանատվությունից խուսափելը: Ակնառու է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորության կորուստը, ինչը ամեն ինչից զատ թույլ չի տա ստեղծել երկրի եւ հասարակության զարգացման գաղափարախոսություն»:

    ԵԿԱՏԵՐԻՆԱ ՍՈԿՈԼՈՎԱ,
    «ԱՐԳՈՒՄԵՆՏԻ Ի ՖԱԿՏԻ» 09.06.08

    http://www.aif.ru/politic/article/18819
    Թարգմանությունը ՉԻ՛

  3. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մոսկվան ռուսաստանյան ալգորիթմի ՃԻՇՏ լինելն է պահանջում ապացուցել։ Պուտինի համար կարևոր է առանձին վերցրած Հայաստան պետությունում ապացուցել, որ նախկին նախագահի ազդեցությունը պետությունում չի վերջանում նրա ժամկետի ավարտի հետ։

    Հնարավոր սցենարներ, ինչպես է դա տեսնում Մոսկվան այստեղ քննարկում ենք, http://viparmenia.com/vb/showthread....3&postcount=21

    Ամենահավանականը կարծում եմ Մոսկվան Քոչարյանին վարչապետ նշանակելն է պահանջում Սերժ Սարգսյանից։ Վերջինս փորձում է ամեն կերպ ապահովվագրել իրեն 1998ին ԼՏՊի հետ պատահածից ու նման նշանակում կատարելուց առաջ իր վստահելի մարդկանց կարևոր լծակներում է փորձում դնել, որ Քոչարյանին դժվար լինի մի օր դառնալ պրեզիդենտի իրավունքների ժամանակավոր կատարող, քանի, որ բոլոր մյուսներն մեկել ու հրաժարական են տալիս – «առողջական վիճակի» պատճառով։
    Վերջին խմբագրող՝ voter: 13.06.2008, 01:57:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոսկվան ռուսաստանյան ալգորիթմի ՃԻՇՏ լինելն է պահանջում ապացուցել։ Պուտինի համար կարևոր է առանձին վերցրած Հայաստան պետությունում ապացուցել, որ նախկին նախագահի ազդեցությունը պետությունում չի վերջանում նրա ժամկետի ավարտի հետ։

    Հնարավոր սցենարներ, ինչպես է դա տեսնում Մոսկվան այստեղ քննարկում ենք, http://viparmenia.com/vb/showthread....3&postcount=21

    Ամենահավանականը կարծում եմ Մոսկվան Քոչարյանին վարչապետ նշանակելն է պահանջում Սերժ Սարգսյանից։ Վերջինս փորձում է ամեն կերպ ապահովվագրել իրեն 1998ին ԼՏՊի հետ պատահածից ու նման նշանակում կատարելուց առաջ իր վստահելի մարդկանց կարևոր լծակներում է փորձում դնել, որ Քոչարյանին դժվար լինի մի օր դառնալ պրեզիդենտի իրավունքների ժամանակավոր կատարող, քանի, որ բոլոր մյուսներն մեկել ու հրաժարական են տալիս – «առողջական վիճակի» պատճառով։
    Լսի voter…
    Բայց իրականու՞մ եք հավատում, որ Քոչարյանն ու Սերժը դրանք տարբեր մարդիկ են

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Հուսախափ մի արա մարդկանց, թող մի քիչ էլ երազենք ասում եմ չէ լենին պարտիա Գորբաչով պիտի գոռանք, որ հետո հասկանանք, որ դա ապուշություն է նման մարդկանց վրա հույս դնել

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսախափ մի արա մարդկանց, թող մի քիչ էլ երազենք ասում եմ չէ լենին պարտիա Գորբաչով պիտի գոռանք, որ հետո հասկանանք, որ դա ապուշություն է նման մարդկանց վրա հույս դնել
    Հետաքրքիր միտք ես ասում

  7. #7
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    լենին պարտիա Գորբաչով
    Ստալին, Բերիա, Չիգաչյով

  8. #8
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Ես ել եմ կարծում որ Ռուսաստանին չդզեց այն փաստը որ Քոչարյանը չկարողացավ դառնալ Վարչապետ:

    Հատկապես Ռուսաստանին չի դզում այն փաստը որ Հայաստանում կտրուկ աճեցին պռո-արևմտյան ուժերի դիրքերը: Նկատի ունեմ Տիգրան Սարգսյան - Միջազգային ֆոնդերի հետ կապված մարդ, Արթուր Բաղդասարյան-Ֆրանսիայի մարդ, և էլի մի քանիսը:

    Դրա համար հիմա ինչքան էլ տարօրինակ հնչի բայց մի որոշ էտապից ինձ թվում է Ռուսաստանը կսկսի հրահրել Հայաստանում ներքաղաքական անկայունություն օգտագործելով ԼՏՊ-ին որպես գործիք ( դե մարդը ինքն է հայտարարել / , մի ինչ որ պահից երկրում քաոսային երևույթները կհասնեն արդեն անտանելի աստիճանի ու այդ պահից ժողովրդի մոտ ցանկություն կառաջանա կարգ ու կանոնի, որն էլ կիրականացնի իհարկե Ռոբերտ Քոչարյանը որպես Վարչապետ, արտահերթ պառլամենտական ընտրություններից հետո:

    Ի դեպ նույն վիճակում է հիմա Սաակաշվիլին Վրաստանում, տեսնում եք թե ինչպես է հմուտ ձևով Ռուսաստանը օգտագործում վրացական ընդդիմությանը:
    Ի դեպ պատահակն չի որ Սահակաշվիլին այդպես միանգամից շնորհավորեց Սերժին:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 15.06.2008, 14:27:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ել եմ կարծում որ Ռուսաստանին չդզեց այն փաստը որ Քոչարյանը չկարողացավ դառնալ Վարչապետ:

    Հատկապես Ռուսաստանին չի դզում այն փաստը որ Հայաստանում կտրուկ աճեցին պռո-արևմտյան ուժերի դիրքերը: Նկատի ունեմ Տիգրան Սարգսյան - Միջազգային ֆոնդերի հետ կապված մարդ, Արթուր Բաղդասարյան-Ֆրանսիայի մարդ, և էլի մի քանիսը:

    Դրա համար հիմա ինչքան էլ տարօրինակ հնչի բայց մի որոշ էտապից ինձ թվում է Ռուսաստանը կսկսի հրահրել Հայաստանում ներքաղաքական անկայունություն օգտագործելով ԼՏՊ-ին որպես գործիք ( դե մարդը ինքն է հայտարարել / , մի ինչ որ պահից երկրում քաոսային երևույթները կհասնեն արդեն անտանելի աստիճանի ու այդ պահից ժողովրդի մոտ ցանկություն կառաջանա կարգ ու կանոնի, որն էլ կիրականացնի իհարկե Ռոբերտ Քոչարյանը որպես Վարչապետ, արտահերթ պառլամենտական ընտրություններից հետո:

    Ի դեպ նույն վիճակում է հիմա Սաակաշվիլին Վրաստանում, տեսնում եք թե ինչպես է հմուտ ձևով Ռուսաստանը օգտագործում վրացական ընդդիմությանը:
    Ի դեպ պատահակն չի որ Սահակաշվիլին այդպես միանգամից շնորհավորեց Սերժին:
    Իսկ չի լինի՞, որ ժողովուրդը պահանջի, որ Քոչարյանը դառնա նախագահ, ասենք ցմահ, դե սահմանադրություն է, կփոխենք, ինչ կա՞ որ։
    Թե չէ Ռուսաստանին չի դզում ախր… լավ չի… հեջ լավ բաներ ջենգ անում աբեր
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 15.06.2008, 15:02:
    Si vis pacem, para bellum

  10. #10
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ել եմ կարծում որ Ռուսաստանին չդզեց այն փաստը որ Քոչարյանը չկարողացավ դառնալ Վարչապետ:

    Հատկապես Ռուսաստանին չի դզում այն փաստը որ Հայաստանում կտրուկ աճեցին պռո-արևմտյան ուժերի դիրքերը: Նկատի ունեմ Տիգրան Սարգսյան - Միջազգային ֆոնդերի հետ կապված մարդ,
    Տիգրան Սարգսյանին բան չասեք, ես իրան շատ եմ սիրում
    համ էլ իրա նման խելացի մարդիկ, շատ քիչ կան, ու մեր երկրին ել պետք են
    իսկ կյանքը շարունակվում է...

  11. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում aniko-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Սարգսյանին բան չասեք, ես իրան շատ եմ սիրում
    համ էլ իրա նման խելացի մարդիկ, շատ քիչ կան, ու մեր երկրին ել պետք են
    Իրա նման "խելացի" կամակատարների պակաս մեր երկրում չկա: Կամ կամակատարը կամակատարա խելացիս ո՞րնա: Մենակ հիշացնեմ որ վախտին ՀՀՇ-ական էր, հետո ԱԺՄ-ական, հետո անկուսակցական Ռոբի փողերի լվացման գործով մենեջեր, իսկ հիմա ՀՀԿի տակնա. Սեռժի մոտ վարչապետա խաղում:

  12. #12
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Տիգրան Սարգսյանին բան չասեք, ես իրան շատ եմ սիրում
    համ էլ իրա նման խելացի մարդիկ, շատ քիչ կան, ու մեր երկրին ել պետք են
    ես չեմ ասում որ ինքը վատն է, կամ որ Միջազգային ֆոնդերի հետ է կապված պարտադիր մի վատություն պետք է անի, չէ, նույնիսկ կասեի որ իրա շատ գաղափարներ իմ համար ընդունելի են, նկատի ունեմ Հայաստանի ապագա դերին տարածաշրջանում...
    Ուղղակի ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը կուզենար այդ պաշտոնում տեսներ Ռոբերտին ու դրա համար պետք են արտահերթ խորհրդանական ընտրություններ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չեմ ասում որ ինքը վատն է, կամ որ Միջազգային ֆոնդերի հետ է կապված պարտադիր մի վատություն պետք է անի, չէ, նույնիսկ կասեի որ իրա շատ գաղափարներ իմ համար ընդունելի են, նկատի ունեմ Հայաստանի ապագա դերին տարածաշրջանում...
    Ուղղակի ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը կուզենար այդ պաշտոնում տեսներ Ռոբերտին ու դրա համար պետք են արտահերթ խորհրդանական ընտրություններ:
    Բայց ես չեմ հասկանում: Ռուսաստանը հիմա Հայաստանում էնպեսի կարգավիճակ չունի, որ մի բան ուզենա, ու գլխի վրա կանգնելով դրան հասնի: Եթե ուզում է, որ Ռոբը լինի ասենք (Հայոց) Լեզվի ինստիտուտի տնօրեն ու ձեռի հետ էլ Մատենադարանի տնօրեն, ապա կարծում եմ որ վաղը իսկ նա կլինի էտ գործերի վրա: Ուր մնաց վորչապետը, որը դարձնելը էսօրվա վիճակում շատ ավելի հեշտ է ռուսների համար:

  14. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում aniko-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Սարգսյանին բան չասեք, ես իրան շատ եմ սիրում
    համ էլ իրա նման խելացի մարդիկ, շատ քիչ կան, ու մեր երկրին ել պետք են
    Սերժի կինն էլ Սերժին ա շատ սիրում, հիմա ինչ? բան չասենք?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արյունոտ» շաբաթվա 100-րդ օրը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժի կինն էլ Սերժին ա շատ սիրում, հիմա ինչ? բան չասենք?
    Սերժի կինը Սերժի կինն ա, դրա համար ա սիրում, բա Անիկո՞ն Տիգրան Սարգսյանին ինչի ա սիրում Ես գիտեի՝ Անիկոն աղջիկ ա

    Մեջբերում aniko-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Սարգսյանին բան չասեք, ես իրան շատ եմ սիրում
    համ էլ իրա նման խելացի մարդիկ, շատ քիչ կան, ու մեր երկրին ել պետք են
    ինչի՞ համար են պետք, որ դոլարի կուրսը վերջնականապես հավասարվի դրամի՞ն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 17.06.2008, 01:39: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շաբաթվա օրերի նկատմամբ նախատրամադրվածություն
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.06.2010, 00:02
  2. 1998-2008. Արյունոտ տասնամյակ: Քոչարյանի իրական պատկերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 29.02.2008, 23:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •