User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    ըստ լևոնի եթե այդ ամենը ծրագրավորված է, ապա ինքն էլ կատարել է այդ ծրագիրը, Քոչարյանը ծրագիր է կազմել ասել է ընտրություններից հետո երկրում իրավիճակը ապակայունացրու, որ մենք էլ ցույց տանք թե ոնց ենք կարողանում իշխանություն պահել, դե լևոնն էլ տաս օր միտինգ արեց, հետո էլ դե իշխանությունը բոլոր խանութները սկբից թալանեց, ինքն իր վրա կրակեց, ինքն իրեն ծեծեց, իրենց մեքնենարեը շուռ տվեց, լևոնին էլ փախցրին, որ հանկարծ ծեծ չուտի, դե իրանց մարդն էր, համ էլ լևոնը վախենում էր: Բայց միլիցեքին ասել ին չխփեք իսաեևին:

    փաստորեն ֆանտաստիկ կինո է, ռեժիսորը իշխանությունը, գլխավոր դերակատարը լևոնը, էպիզոդներում էլ ծեծ ուտող մարդիկ:

    Ասում են Հիտլերի վերջին խոսքերն են եղել "Ասեք ընկեր Ստալինին, որ առաջադրանքը կատարված է"




    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ


    Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտասանած ելույթը մի առանձնահատկություն ուներ. էմոցիոնալ շեշտադրումներով այն համահունչ էր դահլիճում տիրող համընդհանուր մթնոլորտին, բայց միաժամանակ չափազանց պրագմատիկ եւ հավասարակշռված էր: Դա համաժողովրդական շարժման առաջնորդի ելույթ չէր, դա պետության նախագահի ելույթ էր: Այդպես ելույթ են ունենում ոչ թե իշխանության ձգտողները, այլ իշխանության հասածները:

    Հիմնավորենք ասվածը: Ելույթի առաջին մասում Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ փաստերով ապացուցեց այն, ինչը հասարակությունն առանց այն էլ շատ լավ գիտեր: Նա ապացուցեց, որ մարտի 1-ի արյունալի իրադարձությունները ռեժիմի կողմից մանրամասն ծրագրված էին, հետեւաբար` այդ ամենի մեղավորը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ռեժիմն է: Տեր-Պետրոսյանը փաստեց նաեւ, որ հասարակությունն այսօր ավելի քան երբեք համախմբված է, եւ հսկայական ճեղքվածք գոյություն ունի ոչ թե հասարակության տարբեր հատվածների, այլ հասարակության եւ ռեժիմի միջեւ: Բայց այս ամենն ընդամենը հանրահայտ իրողությունների արձանագրում է: Ինչո՞վ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը տարբերվում քաղաքական (թեկուզ հզորագույն) ուժի ղեկավարի ելույթից:

    Եթե նրա նպատակը ցանկացած գնով իշխանության հասնելը լիներ, նա, բնականաբար, կձգտեր, որ միջազգային կառույցները տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Հայաստանի նկատմամբ: Տեր-Պետրոսյանն, ընդհակառակը, միջազգային կառույցներին կոչ արեց ոչ մի դեպքում Հայաստանի նկատմամբ այդպիսի պատժամիջոցներ չկիրառել, որովհետեւ դա առաջին հերթին կվնասի պետությանը: Ռեժիմի համար սա կարող է պետական մտածողության դաս լինել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, այս նույն թեմայով խոսելիս հասկացրել էր, թե թքած ունի այդպիսի պատժամիջոցների վրա («եթե պետք լինի, ֆինանսավորման ուրիշ աղբյուրներ կգտնենք»): Այս փոքրիկ դրվագն ընդամենը ցույց է տալիս, թե ով է մտածում պետության մասին, եւ ով` բացառապես սեփական իշխանության ամրության մասին:

    «Ամեն գնով իշխանության հասնել ձգտող» ցանկացած մեկն, անկասկած, կոգեւորվեր «սոցիալական բունտի» հեռանկարից եւ կձգտեր դա օգտագործել իր նպատակների համար: Լեւոն Տեր-Պետրոսյանն, ընդհակառակը, խոսեց սոցիալական բունտը կանխելու անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ: Որովհետեւ դրանից կցնցվեր ոչ միայն ռեժիմը, այլեւ պետությունը: Իսկ պետական մտածողություն ունեցողի համար դա անթույլատրելի է: Բնականաբար, Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին: Եվ դարձյալ` ոչ թե քաղաքական ուժի ղեկավարի, այլ պետության համար պատասխանատուի դիրքերից: Եվ հայտարարեց, որ եթե արտաքին սպառնալիքն առարկայական դառնա, ինքն իր կողմնակիցներին կոչ կանի առժամանակ դադարեցնել շարժումը եւ համախմբվել այդ հարցի կարգավորման շուրջ: Տեղին է հիշեցնել, որ այսօր «ազգային կոալիցիայի» մաս կազմող ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի ամենածանր օրերին ոչ միայն «առժամանակ չդադարեցրեց պայքարը», այլեւ սպառնում էր կախաղան հանել Հայաստանի իշխանություններին: Բայց սա` իմիջիայլոց:

    Այսպիսով, Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսն ազդարարեց, որ Հայաստանում կա քաղաքական ուժ, որը ոչ միայն ի վիճակի է երկիրը դուրս բերել ստեղծված ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խայտառակ վիճակից, այլեւ պետության ապագայի նկատմամբ պատասխանատվության այնպիսի աստիճան ունի, որ պատրաստ է դրան հասնել միայն այնպիսի քայլերով, որոնք չեն վնասի պետությանը: Պարզ ասած` կա ռեժիմ, որը պատրաստ է հանուն սեփական իշխանությունը պահպանելու կործանել երկիրը, եւ կա համաժողովրդական շարժում, որը ցանկացած պահի կարող է վերցնել իշխանությունը, բայց չի ցանկանում դա անել պետությանը վնաս հասցնելու գնով:

    Ձեւավորված նոր քաղաքական ուժը` «Հայ ազգային կոնգրեսը», փաստորեն իր առջեւ հենց այս խնդիրն է դրել. իշխանությունը վերցնել այնպես, որ պետությունը չտուժի: Սա, հասկանալի է, շատ բարդ խնդիր է: Ճիշտ այնպես, ինչպես բարդ է պատանդ վերցրած ահաբեկիչների դեմ պայքարելը, որովհետեւ խնդիրը միայն ահաբեկիչներին ոչնչացնելը չէ. պետք է դա անել այնպես, որ պատանդները չտուժեն: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանը պահում են պատանդի կարգավիճակում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն հայտարարեց, որ պայքարը մտնում է նոր փուլ, եւ այդ փուլի հիմնական նպատակը պատանդի անվնաս ազատագրումն է լինելու:

    Ա. Միքայելյան
    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան են վճարում?
    Փաստորեն գիտակից մարդիկ Ձեր կարծիքով կամ վճարվում են կամ էլ Սերժական են?
    Ամբողջ աշխարհում Ձեզնից խելոք ու ճիշտ մարդ չկա չէ? Սաղ Սերժի ագենտներն են, դուք էլ սրբություն եք ու խելացի?

    Կարող եք ասել մի հեղափոխություն, որևէ երկրում , ու հետո նրա տնտեսական ցուցանիշները հեղափոխությունից 10 տարվա ընթացքում?
    Ասեք մի հեղափոխություն կամ շարժում, որը բերել է բարեկեցույան և կյանքի լավացման, անարդարությունների լավացման:
    Գտեք ինտերնետից ու գրեք այստեղ
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 21.05.2008, 20:25: Պատճառ: սմայլերի չարաշահում։ Տես Ակումբի կանոնադրության 2.2.8 կետը

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են Հիտլերի վերջին խոսքերն են եղել "Ասեք ընկեր Ստալինին, որ առաջադրանքը կատարված է"






    Ավելացվել է 1 րոպե անց


    Փաստորեն գիտակից մարդիկ Ձեր կարծիով կամ վճարվում են կամ էլ Սերժական են?
    Գիտակից մարդիկ չեն կանգնում ու ասում ,որ 30-ականներին Գերմանիայում իշխանության եկած կուսակցության հիմնադիրը եւ լիդերը իրականում ՉԵԿԻՍՏ ա եղել:
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 21.05.2008, 20:20: Պատճառ: սմայլերի չարաշահում։ Տես Ակումբի կանոնադրության 2.2.8 կետը

  3. #3
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն գիտակից մարդիկ Ձեր կարծիքով կամ վճարվում են կամ էլ Սերժական են?
    Ամբողջ աշխարհում Ձեզնից խելոք ու ճիշտ մարդ չկա չէ? Սաղ Սերժի ագենտներն են, դուք էլ սրբություն եք ու խելացի?

    Կարող եք ասել մի հեղափոխություն, որևէ երկրում , ու հետո նրա տնտեսական ցուցանիշները հեղափոխությունից 10 տարվա ընթացքում?
    Կամ վճարվող ու կամ սերժական չկա, կա վճարվող ու սերժական. եթե վճարումը ուղղակի չի կատարվում, ապա կան վճարման տարբեր ձևեր, օրինակ՝ պապան բաժնի պետ ա, աշխատավարձը 120.000 ա, բայց իրա քշած ավտոն 50.000 դոլար արժի:

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում smtp-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն գիտակից մարդիկ Ձեր կարծիքով կամ վճարվում են կամ էլ Սերժական են?
    Ամբողջ աշխարհում Ձեզնից խելոք ու ճիշտ մարդ չկա չէ? Սաղ Սերժի ագենտներն են, դուք էլ սրբություն եք ու խելացի?

    Կարող եք ասել մի հեղափոխություն, որևէ երկրում , ու հետո նրա տնտեսական ցուցանիշները հեղափոխությունից 10 տարվա ընթացքում?
    Ասեք մի հեղափոխություն կամ շարժում, որը բերել է բարեկեցույան և կյանքի լավացման, անարդարությունների լավացման:
    Գտեք ինտերնետից ու գրեք այստեղ
    Հեղափոխություն անելու համար պետք է երկրի իշխանություն լինի,ոչ թե հանցագործ խունտա:Համաժողվրդական շարժումը հեղափոխություն չի ուզում ,ուզում է մեկուսացնել պետության եւ մարդկության դեմ հանցանք կատարածներին:
    Հեղափոխության մասին պատկերացում ունենալ է պետք, մինչեւ խոսելը...Էդ քո իմացած "հեղափոխությունը"ՀԵԽԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Չէ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայիսի 28-ը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.05.2013, 10:15
  2. Շարժման երաժշտությունը
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.08.2009, 10:49
  3. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  4. Շարժման ակցիաներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.12.2008, 18:25
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •