Միշտ դեմ եմ ինֆորմացիայի սահմանափակմանը: Եթե նրանց քարոզչությունը դեմ է մեր ազգային շահերին, պետք է կազմակերպել ավելի հզոր քարոզչություն, որը կգործի ի նպաստ: Արգելելը, փակելը սովետական տրյուկներ են, որոնցից գարշահոտ է գալիս: Անձամբ ես շատ քիչ եմ նայում ռուսական ալիքներ, որովհետև հակառուսական տրամադրվածություն ունեմ ներքուստ, սակայն երբեմն լինում են շատ որակյալ հաղորդումներ, ինչպիսիք դժվար է հանդիպել հայկական եթերում: Մի խոսքով պետք է աշխատել հեռարձակվող ալիքների ավելացման, այլ ոչ թե կրճատման ուղղությամբ. ընդ որում օտարne8 մշակույթին ծանոթալու հրաշալի հնարավորություն է հեռուստատեսությունը: Նույնիսկ պարսկական ալիքներով երբեմն շատ հետաքրքիր բաներ են լինում, ափսոս չեմ հասկանում![]()
Էջանիշներ