User Tag List

Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

  1. #196
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մոդերատորական։ Փոխադարձ վիրավորանքները ջնջված են։ Խնդրում ենք խոսել թեմայի, այլ ոչ անձերի վերաբերյալ։

  2. #197
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո հնչած այն գնահատականները, թե ընդդիմությունը փոխում է իր մարտավարությունը, մեղմ ասած, հասկանալի չեն: Տեր-Պետրոսյանի ելույթում շատ դժվար, եթե չասենք` անհնար է գտնել որեւէ մարտավարական փոփոխություն: Գուցե առաջին նախագահի ոճը անսովոր է Հայաստանում ընդունված ընդդիմադիր ռիտորիկայի համար, բայց վաղուց պետք է արձանագրած լինեինք, որ քաղաքական պրոցեսի մեջ է մտել մի մարդ, որը շատ ավելի նուրբ կոմբինացիաների սիրահար է: Եւ ընդհանրապես, մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար: Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը: Բայց իր քաղաքական վերադարձի իմաստն այն է, որ նա, ինչպես եւ գործնականում ողջ ժողովուրդը, համոզված են, որ առանց քոչարյանասերժական վարչախմբի հեռացման Հայաստանը չունի ապագա: Ահա, այս իմաստով էլ Տեր-Պետրոսյանի ելույթը շատ ավելի ընդգրկուն էր, քան նախկինում: Եթե միացյալ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ ասում էին, որ ստեղծված իրավիճակի ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ մյուսը մասը կարծում էր, որ անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ, Տեր-Պետրոսյանը որպես ընդդիմության գործունեության խնդիր ձեւակերպեց թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատենք, որ նախկինում Տեր-Պետրոսյանը խորհրդարանի լուծարման հարց չէր դնում: Հիմա` ե՞րբ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները: Հասկանալի է, որ դրանք չեն կարող տեղի ունենալ այս շաբաթ: Եթե անգամ մենք պահանջենք ընտրություններ անցկացնել այս շաբաթ, շաբաթը կանցնի, ընտրություններ տեղի չեն ունենա, եւ դա լուրջ հոգեբանական ազդեցություն կունենա հետագա զարգացումների համար: Տեր-Պետրոսյանի ելույթից բխում էր, որ մենք միասնական ջանքերով պետք է պատրաստվենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Եւ ի դեպ, այդ ընտրությունները կարող են շատ ավելի շուտ գալ, քան մենք բոլորս սպասում ենք. այնպես որ, պետք է պատրաստ լինել: Հարց է ծագում` ինչպե՞ս պատրաստվել. ինչպես մինչեւ հիմա` ակցիաներ, ցույցեր, երթեր, զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումներ, DVD սկավառակների, թռուցիկների տարածում: Ուղղակի անհրաժեշտ է նախընտրական շտաբների համակարգը վերափոխել, վերածել այսօրվա կազմակերպչական պահանջներին համապատասխանող մեխանիզմի: Եւ ի դեպ, ես ուզում եմ բարձրաձայնել մի առաջարկի մասին. կարծում եմ` շատ լավ կլինի, եթե Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների երիտասարդական թեւերը, ինչպես նաեւ շարժմանը մասնակից մյուս երիտասարդական ուժերը ստեղծեին մի համատեղ հասարակական կազմակերպություն, որը կարող էր կոչվել «Հիմաե: Չնայած` անունը սկզբունքային չէ, կարեւորը էությունն է: Եւ շատ կարեւոր է, որ այս պրոցեսը տեղի ունենա Համաժողովրդական շարժմանը մասնակից կուսակցությունների աջակցությամբ եւ հովանավորությամբ: Իմ կողմից ասեմ, որ ողջունում եմ Հայ ազգային կոնգրես ստեղծելու` ՀՀ առաջին նախագահի առաջարկը: Պայքար, պայքար մինչև վերջ: Հիմա', հիմա', հիմա':

    Նիկոլ Փաշինյան.
    Վերջին խմբագրող՝ Kuk: 12.05.2008, 22:30:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #198
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրություններին կային 9 թեկնածուներ, նրանցից ոչ մեկին Դուք չեք տեսնում երկրի նախագահի պաշտոնում: Կա՞ արդյոք որևէ քաղաքական գործիչ Հայաստանում, որն ըստ Ձեզ կարող է դառնալ մեր երկրի նախագահը: Եթե այո, ապա ասեք նրա անունը և նշեք նրա անձի և քաղաքական հայացքների տարբերությունները մյուս թեկնածուներից: Եթե այդպիսին մեկը չկա, ապա, իմ կարծիքով, Դուք կողմնորոշվելու կարիք ունեք, քանի որ բոլորին դեմ լինելը երկրին նպաստող դիրքորոշում չէ:
    Կներես, ChildOfTheSky սկսեմ հարցիդ վերջից: Բոլորին դեմ քվեարկելը, կամ ընդանրապես ընտրության չմասնակցելը իմ կարծիքով հավասարապես երկրին նպաստող դիրքորոշում Չէն: Եվ ուրեմն (ինչպես կասեր Վանոն), ԼՏՊ-ին ընտրողները պետք է ընդհունեն , որ գնում են մի մարդու ետևից, որը 12 տարի, իր իսկ խոսքերով , չի մասնակցել ՈՉ ՄԻ ՏԵՍԱԿ ընտրության:
    "մեջբերում եմ-- Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ մասնակցել որևէ ընտրության--ԼՏՊ": Ընտրատարացքում լրագրողների ՍԱԴՐԻՉ հարցին ԼՏՊ-ի պատասխանն էր սա: Կամ էլ ԼՏՊ տառապում է հիշողության մասնակի կորուստով:
    Գանք "Համաժողովրդական շարժմում" արտահայտությանը, որը հերքելով ես հայտնվեցի չսիրվածների ցուցակում: Իմ հասակակիցները և ավելի տարեցները, ովքեր 88-ին, 89-ին .. մասնակցել են դասադուլներին, գործադուլներին, հացադուլներին և ընդհանրապես Համաժողովրդական շարժմանը երևի լավ են հիշում այդ ժամանակները (Mtahog կարծում եմ դու էլ պիտի որ հիշես): Օպերան շրջափակված ՌՈՒՍԱԿԱՆ Սպեցնազի ԲՏՌ-ներով, Արյունոտ բախումներ ամբողջ քաղաքում, Կայարան, Սովետաշեն, Փարաքար..... Ունեցանք զոհեր, բազմաթիվ վիրավորներ : Ռուսական Սպեցը, որը չեր թաքցնում ատելությունը Մեր նկատմամբ Ոչ Երևանում, Ոչ Ղարաբաղում, Ոչ Սումգաիթում :
    Բայց, ՀԱՂԹԵՑԻՆՔ~: Ինչպես, ինչու.... Մի պարզ Պատճառով ԴԱ Համաժողովրդական շարժմում էր , Համազգային շարժում էր, որը չկարողացավ կոտրել Գորբաչովն անգամ :
    Հաղթեցինք, որովհետև իրոք Համաժողովրդական շարժմու էր, բոլորս էինք պայքարում....
    Իրոք պայքարում էինք, այլ ոչ թե ինչ որ մեկը փորձում էր համոզել բոլորին, պայքարողին ու չպայքարողին... Եվ չկար մեր մեջ այսքան ատելություն միմյանց նկատմամբ:
    Մարտի 1-ին, ուղակի չստացվեց, եկեք մի քիչ օբեկտիվ գտնվենք և բորձենք պարզել ինչու .
    1 . Սերժիկը իր զորքով ավելի ուժեղ ու հզոր է քան Գորբաչովն ու ԽՍՀՄ ԶՈՒ-Ն??? Գոնէ ես ես տարբերակին չեմ հավատում:
    2. Հայի կամքն ու ազատատենչությունն է սպառվել ???? Չեմ հավատում, հաստատ չեմ հավատում:
    3. Համաժողովրդական չէր այս շարժումը ??? Այո, միգուցե, հակառակ դեպքում ոչ 10, ոչ 1000 անդառնալի կորուստը չէր կանգնեցնի մեզ: Դա մի անգամ չի , որ ապացուցել ենք:
    Համաժողովրդական չէր, որովհետև վաղուց կորցրել ենք միասին լինելու ունակությունները: Հիմա շատերը կասեն, դե դու էլ միանաիր մեր շարժմանը : Մեծ ուրախությամբ, եթե ձեր առաջնորդը , ինչպես նաև նախորդ տարիների մեր սուտ ու փուչ ընդիմությունները, միայն իշխանության վրա ցեխ շփելով չփորձեին հասնել իշխանության: Ինչով ենք մեղավոր մենք, ԼՏՊ-ին չնտրողներս, որ չենք հավատում, թե 10 հպարտ լռությունից, հետո ԼՏՊ- հիշեց մեր մասին, հիշեց որ Ապրիլի 24-ին կարելի է ու պարտադիր է Ծիծեռնակաբերդ գնալը, հիշեց որ պանթեոնում կա Կարեն Դեմիրճյանի գերեզման, հիշեց, որ Հայաստանում երբեմն ընտրություններ են լինում ու որոշեց փրկել զմեի չարյաց: Ի դեպ այն չարից, որի ակունքներում հենց ինքն է կանգնած, այն ավազակներից, որոնց հենց ինքը հայտնաբերեց ու պարգևեց մեզ: Իսկ ամենացավալին, որ հիմա իմ համար չկա էլ ոչ մի տեսակ ընդիմություն ու ես իրոք կողմնորոշվելու կարիք ունեմ CHILD, քնզի չեմ ընդունու այսպիսի ստոր Դիմությանը և այսքան Հին ու Նոր Ընդիմությանը:

    P.S. Կալամբուրի ու Լրիկական զեղումների սիրահարներին կխնդրեի ուղղակի մեկ բառով գրել համաձայն չեմ : Մնացածին շնորհակալ կլինեի, եթե ինձ համոզեին , որ ես սխալվել եմ, և դեռ հույս կա ազգը մաքրելու ոչ թե տականքներից ու սադրիչներից, այլ նման մտքերից ու բառերից:

  4. #199
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում LiLi E-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաժողովրդական չէր, որովհետև վաղուց կորցրել ենք միասին լինելու ունակությունները: Հիմա շատերը կասեն, դե դու էլ միանաիր մեր շարժմանը :
    Կներես, բայց ինչ որ բաներ դու շփոթում ես:
    Ինչ էլ ասեմ, գոռան, գրեն պլակատների վրա… միևնույն է, ՝ սա ոչ թե համազգային շարժում է, այլ ազգի մի հատվածի շարժումն է ազգի մյուս մասի, ծայրահեղ փոքր մասի դեմ: Շարժման մասնակիցների համար առաջնային են սոցիալական հարցերը, արդարության և օրինականության հարցերը:
    Ինչպես մինչ այս եմ ասել, այժմ էլ եմ կրկում: Այս շարժումը Հայաստանում երկրորդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու փորձ էր միայն:
    ՈՒ ինչ պլաստիկ ռեֆորմներ էլ իրականացնի ռեժիմը, մեկ ուշ թե շուտ այդ հեղափոխությունը դառնալու է իրականություն՝ "արյունով", կամ առանց "արյան":
    "Պատմության անիվը կանգնեցնել հնարավոր չի…"


    Հ.Գ. Կրկնում եմ՝ սա մի ազգի պայքարը չի մի ուրիշ ազգի դեմ:

  5. #200
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Ինչով ենք մեղավոր մենք, ԼՏՊ-ին չնտրողներս, որ չենք հավատում, թե 10 հպարտ լռությունից, հետո ԼՏՊ- հիշեց մեր մասին, հիշեց որ Ապրիլի 24-ին կարելի է ու պարտադիր է Ծիծեռնակաբերդ գնալը, հիշեց որ պանթեոնում կա Կարեն Դեմիրճյանի գերեզման, հիշեց, որ Հայաստանում երբեմն ընտրություններ են լինում ու որոշեց փրկել զմեի չարյաց: Ի դեպ այն չարից, որի ակունքներում հենց ինքն է կանգնած, այն ավազակներից, որոնց հենց ինքը հայտնաբերեց ու պարգևեց մեզ:
    Նախ պարտադիր չի կոնկրետ ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ ու մտնել տեսախցիկների ու ֆոտոապարատների աչքը: Էդ մարդը բնակվում է Ծիծեռնակաբերդին մոտ, չեմ կարծում, որ ինքը 10 տարի չի գնացել, դեռ մի բան էլ եկեք իրենից հարցնենք, թե ինքը բացի ապրիլի 24-ից ուրիշ օր այնտեղ տեսել է մեր իշխանություններին: Միայն <<Նիկոլ Աղբալյան>> և այլ երիտասարդական կազմակերպություններն են, որ ինչ-որ կոնկրետ դեպքի համար բողոցի երթ են կազմակերպում մինչև հուշահամալիր, այրում դրոշներ...
    Ու հետո.... ինքը չի էլ թաքցնում իր մեղքը...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #201
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց ինչ որ բաներ դու շփոթում ես:
    Ինչ էլ ասեմ, գոռան, գրեն պլակատների վրա… միևնույն է, ՝ սա ոչ թե համազգային շարժում է, այլ ազգի մի հատվածի շարժումն է ազգի մյուս մասի, ծայրահեղ փոքր մասի դեմ: Շարժման մասնակիցների համար առաջնային են սոցիալական հարցերը, արդարության և օրինականության հարցերը:
    Ինչպես մինչ այս եմ ասել, այժմ էլ եմ կրկում: Այս շարժումը Հայաստանում երկրորդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու փորձ էր միայն:
    ՈՒ ինչ պլաստիկ ռեֆորմներ էլ իրականացնի ռեժիմը, մեկ ուշ թե շուտ այդ հեղափոխությունը դառնալու է իրականություն՝ "արյունով", կամ առանց "արյան":
    "Պատմության անիվը կանգնեցնել հնարավոր չի…"


    Հ.Գ. Կրկնում եմ՝ սա մի ազգի պայքարը չի մի ուրիշ ազգի դեմ:
    Միգուցե, բայց հնարավոր է մեկ այլ տարբերակ. Իշխանատենչ ուժերի հերթական բախում, որի արդյունքում տուժողը միևնույն է ժողովուրդն է լինելու:

  7. #202
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում LiLi E-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե, բայց հնարավոր է մեկ այլ տարբերակ. Իշխանատենչ ուժերի հերթական բախում, որի արդյունքում տուժողը միևնույն է ժողովուրդն է լինելու:
    Բայց ախր էդ իշխանափոխությամբ մենք լավին ենք ձգտում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #203
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ պարտադիր չի կոնկրետ ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ ու մտնել տեսախցիկների ու ֆոտոապարատների աչքը: Էդ մարդը բնակվում է Ծիծեռնակաբերդին մոտ, չեմ կարծում, որ ինքը 10 տարի չի գնացել, դեռ մի բան էլ եկեք իրենից հարցնենք, թե ինքը բացի ապրիլի 24-ից ուրիշ օր այնտեղ տեսել է մեր իշխանություններին: Միայն <<Նիկոլ Աղբալյան>> և այլ երիտասարդական կազմակերպություններն են, որ ինչ-որ կոնկրետ դեպքի համար բողոցի երթ են կազմակերպում մինչև հուշահամալիր, այրում դրոշներ...
    Ու հետո.... ինքը չի էլ թաքցնում իր մեղքը...
    Գնալը պարտադիր է, ինձ համար առնվազն ու կարծում եմ բոլորիս համար, հակառակ դեպքում թուրքերի թեթև ձեռքով աշխարհով մեկ կսպռվեն կադրեր, որտեղ 5-10 հոգի են 24-ին գնում ծիծեռնակաբերդ : Կարծում եմ առավելագույնս պետք է օգտագործենք ամեն հարմար պահ, մեր գերխնդիրն իրագործելու համար:
    Իսկ 10 տարի գնալ ու եթերում գեթ մեկ անգամ չերևալը, չես կարծում որ անհեթեթություն է : Դժվար թե, մեր "Փառապանծ" լրագրողներից որևէ մեկը, գոնե մեկ անգամ չորսար : Նույն 99-ի զոհերից որևէ մեկի հոգեհանգստի ժամանակ, գոնէ կտեսնեինք, եթե իհառկե ԼՏՊ-ն գաղտնի չի այցելում նման վայրեր:

  9. #204
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում LiLi E-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնալը պարտադիր է, ինձ համար առնվազն ու կարծում եմ բոլորիս համար, հակառակ դեպքում թուրքերի թեթև ձեռքով աշխարհով մեկ կսպռվեն կադրեր, որտեղ 5-10 հոգի են 24-ին գնում ծիծեռնակաբերդ : Կարծում եմ առավելագույնս պետք է օգտագործենք ամեն հարմար պահ, մեր գերխնդիրն իրագործելու համար:
    Իսկ 10 տարի գնալ ու եթերում գեթ մեկ անգամ չերևալը, չես կարծում որ անհեթեթություն է : Դժվար թե, մեր "Փառապանծ" լրագրողներից որևէ մեկը, գոնե մեկ անգամ չորսար : Նույն 99-ի զոհերից որևէ մեկի հոգեհանգստի ժամանակ, գոնէ կտեսնեինք, եթե իհառկե ԼՏՊ-ն գաղտնի չի այցելում նման վայրեր:
    Դե անվտանգության հենց տեսակետից, ինձ թվում է, որ նա այդպիսի տեղեր գնում է <<թաքուն>>: Չեք հիշում Սիլվա Կապուտիկյանի հոգեհանգստի արարողության հետ կապված ինչ հայտարարեց Ռ.Քոչարյանը? Ասաց, որ, ելնելով անվտանգության ապահովման խնդիրներից /կամ նման մի բան/, ինքը չի մասնակցի արարողությանը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #205
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե անվտանգության հենց տեսակետից, ինձ թվում է, որ նա այդպիսի տեղեր գնում է <<թաքուն>>: Չեք հիշում Սիլվա Կապուտիկյանի հոգեհանգստի արարողության հետ կապված ինչ հայտարարեց Ռ.Քոչարյանը? Ասաց, որ, ելնելով անվտանգության ապահովման խնդիրներից /կամ նման մի բան/, ինքը չի մասնակցի արարողությանը
    Հա, ես էլ եմ հիշում նման բան: Ի դեպ, հիմա էլ ասում են, որ քոչարյանը մահճակալի տակից դուրս չի գալիս, վախեցածա ինչ որ:
    աղբյուրը՝ <<Չորրորդ Իշխանություն>>;
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #206
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Իսկ հիմա ին՞չ եղավ: 10ամյա վտանգը վերացավ՞, թե ԼՏՊ-ն էլ չի մտածում իր անվտանգության մասին: Ինչու վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա չվախեցավ դուրս գալ իր տանից: Անվտանգության աշխատողների ոչ կազմը, ոչ էլ քանակը կարծես թե չի փոխվել, իսկ ԼՏՊ-ի թշնամիները հաստատ ավլացել են, ի դեմս Սերժի:

  12. #207
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Կարծում եմ՝ անքան էլ երկար պետք չէ մտածել՝ հասկանալու համար մի պարզ բան, որ, եթե ԼՏՊ-ն սպանվեր այդ 10 տարիների ընթացքում, այդ դեպքը ժողովրդի կողմից այնպիսի դժգոհություն չէր առաջացնի, որքան կառաջացնի, եթե ԼՏՊ-ն սպանվի հիմա: Այսքանից կարելի է հետևություն անել, որ այժմ ավելի դժվար է սպանել ԼՏՊ-ին, քան անցած տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ԼՏՊ-ն այժմ ավելի ապահովված է, չնայած, որ հիմա ավելի են շատացել նրա՝ իշխանության վերին օղակներում գտնվող թշնամիները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #208
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ անքան էլ երկար պետք չէ մտածել՝ հասկանալու համար մի պարզ բան, որ, եթե ԼՏՊ-ն սպանվեր այդ 10 տարիների ընթացքում, այդ դեպքը ժողովրդի կողմից այնպիսի դժգոհություն չէր առաջացնի, որքան կառաջացնի, եթե ԼՏՊ-ն սպանվի հիմա: Այսքանից կարելի է հետևություն անել, որ այժմ ավելի դժվար է սպանել ԼՏՊ-ին, քան անցած տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ԼՏՊ-ն այժմ ավելի ապահովված է, չնայած, որ հիմա ավելի են շատացել նրա՝ իշխանության վերին օղակներում գտնվող թշնամիները:
    Անկասկած ԼՏՊ-ն եթե հիմա սպանվի, ամեն-ինչ ընկնելու է իշխանությունների վզին: Դրա համար էլ անհավանական եմ համարում ԼՏՊ-ի մահափորձը մոտակա երկու տարիներին:

    Ինձ թվում է, եթե սերժ-քոչարյան "ախպերուԹույն"-ը իմանար, որ ԼՏՊ-ն իրենց գլխին սենց բաներ է բերելու, մի հինգ տարի առաջ կատվածի կամ ավտովթարի տիպի մի բանով կսպանեին իրան:
    Իսկ թե ինչ կանեին Նիկոլ Փաշինյանին, թողնում եմ ձեր երևակայությանը:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  14. #209
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկասկած ԼՏՊ-ն եթե հիմա սպանվի, ամեն-ինչ ընկնելու է իշխանությունների վզին: Դրա համար էլ անհավանական եմ համարում ԼՏՊ-ի մահափորձը մոտակա երկու տարիներին:

    Ինձ թվում է, եթե սերժ-քոչարյան "ախպերուԹույն"-ը իմանար, որ ԼՏՊ-ն իրենց գլխին սենց բաներ է բերելու, մի հինգ տարի առաջ կատվածի կամ ավտովթարի տիպի մի բանով կսպանեին իրան:
    Իսկ թե ինչ կանեին Նիկոլ Փաշինյանին, թողնում եմ ձեր երևակայությանը:

    Բա մեզ ինչ պետք ա անեին?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #210
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսից հետո խոսելով կոնգրեսի ու առաջին նախագահի ելույթի մասին` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ինքը փայլուն տպավորություններով է դուրս եկել այնտեղից: «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց «Հազարամյակի մարտահրավերների» մասին եւ խնդրեց պատժամիջոցներ չկիրառել, դրանով նա ցույց տվեց, թե ով է պետական մտածող մարդը, թե ով է իրականում այս երկրի նախագահը: Դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հակադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ով իրեն թույլ տվեց ասելու, թե ոչինչ, կկտրեն «Հազարամյակի մարտահրավերները», կկտրեն, մենք էլ ուրիշ միջոցներ կգտնենք: Դա նախագահի պատասխան չէր»,- նշեց տիկին Սարգսյանը: Վերջինի խոսքերով, նույնը կարելի է ասել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ադրբեջանի հետ կապված հայտարարության մասին. «Այստեղ եւս ակնհայտ երեւաց Լեւոն Տեր-Պետրոսյանի առավելությունը բոլոր ուժերի, նաեւ գործող իշխանությունների նկատմամբ: Միանշանակ է, որ նման արհավիրքի դեպքում ժողովուրդը, իրոք, պատրաստակամ կլինի ոտքի ելնել, բայց ոչ թե Սերժ Սարգսյանի կոչով, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Սահմանները պաշտպանելու խնդիր մենք, իրոք, չենք ունենա, որովհետեւ ժողովուրդը ոտքի կկանգնի Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին ընդառաջ»,- հայտարարեց տիկին Սարգսյանը` հավելելով, որ այժմ սկսվել է համաժողովրդական պայքարի երկրորդ փուլը, որը միանշանակ հաղթանակով պիտի ավարտվի:

    www.hzh.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայիսի 28-ը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.05.2013, 10:15
  2. Շարժման երաժշտությունը
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.08.2009, 10:49
  3. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  4. Շարժման ակցիաներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.12.2008, 18:25
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •